Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

БГ

$
0
0
ԼՕԼ
Կյանքումս առաջին անգամ կոնկրետ թվեր էի վճարել կրոնական ուղղվածության հավաքին ներկա գտնվելու համար: Սովորաբար նման կուլտուրական միջոցառումներին ձրի, համոզելով քաշում-տանում են... Բայց էս էդ դեպքը չէր: Ահագին գումար արժեր, Կրիշնան վկա:

Իսկ համերգը՝ ոչինչ, լավ էին նվագում, բայց դե համարյա նույն բանն անընդհատ: Ոչինչ, վատ չէր, կյանքում մի անգամ կարելի է գնալ:

google translate -

$
0
0
օղորմի անցավորներիդ

Երկու հաճելի ու դրական դեպք գուգլ թարգմանչի հետ կապված

1. Պատմեցին, որ Բրյուսովի ֆակուլտետներից մեկի մագիստրատուրայի բաժնում, ուսանողները բողոքում են ոմն ծրագրերի գծով տնօրենի, թե Նշանագիտության (Семиотика) դասախոսը դասերի ժամանակ լրիվ անկապ բաներից է խոսում, իսկ պարապելու համար տալիս է ռուսերեն լեզվով գրականություն, որը ուսանողները պետք է հայերեն կոնսպեկտեն, որ հետո հայերեն քննություն հանձնեն: Ուսանողների՝ հո՞ տերմիններ չենք կարող հորինել, հո՞ էդքան ժամանակ չենք կարող տրամադրել թարգմանության վրա տրամաբանական հարցերին ի պատասխան, տվյալ գծով տնօրենը խորհուրդ է տվել օգտվել գուգլ թրանսլեյթից: 
Ուղղակի մի նյուանս պատկերն ամբողջացնելու համար՝ մագիստրատուրայի համար ուսանողները վճարում են տարեկան 450.000 դր:

2. Էլի վատը չի: Էսօր եմ ստացել:

"Ձեր նամակները արժանացել 850,000,00 Եվրո (ութ հարյուր հիսուն հազար
եվրո) այն Եվրո մլն առցանց ձիարշավագրազ ծրագիրը անցկացվում է 20-10 - 2010 Մադրիդում Իսպանիա. Խնդրում ենք դիմել Պարոն Ֆեռնանդո Gonzales, ձեր դիմումի եւ առաջ ստորեւ հաղթող տեղեկատվություն իրեն

Խնդրում ենք դիմել
Պարոն Fernando Gonzales
ԵՎՐՈ ԿՈՆՍԱԼՏ & FINANCE
E-mail: standardtrust112@aol.com
Հեռ / 0034-672-922-459

Կարեւոր է նշել, որ ձեր վճիռը տեղեկատվություն էր տարածել 29-10 - 2010 հետեւյալ առանձնահատկությունների կցված այն. Ստորեւ բերված են ձեր հաղթող Տեղեկություն's Reference No (14-23-16-40-48) մրցանակ Ոչ 16-4-38-37-20, Lucky ոչ
2GHKH10-18 փաթեթում No 3-12-308, տոմս չի 28-20-15-19-24 Խնդրում ենք նկատի ունենալ, որ վավերականության ժամկետը հաղթող է 21 աշխատանքային օր. Չկատարելու պահանջվող ժամկետը ձեր մուտքը լինելու անվավեր.

Thanks,
Luciana Սանչես"  

Միաբանության մասին

$
0
0
Էսօր Վեմ-ով զրույցը միաբանության մասին էր: Ի թիվս այլ օրինակների, քահանան՝ տեր Մեսրոպը, խոսեց նաև ազգի միաբանության մասին, ու օրինակ բերեց Եղեռնը:
Ասաց, որ ապրիլի 24-ին մենք միաբանվում ենք ամբողջ աշխարհով մեկ. մենք, որ կենդանի ենք, հիշում ենք մեր նահատակներին, աղոթում նրանց համար, մեր նահատակներն էլ երկնքում աղոթում են մեզ՝ կենդանիներիս համար... 
Սիրուն օրինակ էր:

Հետո միտքս, մտքին բնորոշ թռիչքով, վայրկյանների ընթացքում հետ թռավ երկու տարի, ու ես հիշեցի 2008-ի ապրիլի 24-ը: Ազգի միաբանության օրը միաբանության իսկական խաթարում էր: Շատ խորը խաթարում:

еще один правильный христианин

$
0
0
По наводке [info]grigor_yan .

Сидит себе человек  и вместо того, чтобы как-то по другому, более практичным способом что-ли, стать христианином, пишет лекцию о том, насколько монофизитны армяне. При этом, не забывает в кaвычки поставить слово "церковь", когда оно применяется к ААЦ:)

Неужели не встретит он на своем жизненном пути хоть одного правильного священника, кто подскажет ему, что то, чем он занимается - самое обыкновенное фарисейство! Мол, спасибо Тебе, Господи, за то, что я такой правильный и такой православный, а не как эти армяне-монофизиты!

Article 2

$
0
0
Մանդարինից, ավելի ճիշտ՝ դրա կեղևի ցալքուններից, հունվարի 1-ի հոտ է գալիս:

Էն, որ մեծերն առնում են, առնում, սարքում են, սարքում, դասավորում են, տեղավորում են, սիրուն շարում են սեղաններին ու երեխեքին ուղարկում են քնելու, որ Ձմեռ պապին գա:

Հետո էն, որ հունվարի 1-ի առավոտյան Ձմեռ պապին արդեն եկած-գնացած է լինում, իսկ սեղաններն արդեն անձեռնմխելի չեն լինում:

Էն, որ մանդարին ես վերցնում, մաքրում, իսկ կեղևի ցալքունները աջ ու ձախ, իսկ աջ ձեռքի բութ մատի եղունգը դեղնում է մանդարինի կեղևի հյութից....

Ու դեռ իհարկե սպիտակ թելերը պետք է հատ-հատ հանել գլխի մի ծայրից մյուսը, ամեն պճեղից առանձին-առանձին...

Հայաստանի Աֆրիկյան Հանրապետություն

$
0
0
Ծագումով հնդեվրոպացի, բայց նշանակությամբ աֆրիկացի հայրենակիցներիս ուշադրությունն եմ ուզում հրավիրել առաջին հայացքից մի ուրախալի լուրի վրա: 
Արաբական Էմիրություններ Հայաստանը պատրաստվում է խմելու ջուր արտահանել:

Արտահանման աճը Տաթևի ճոպանուղի, Գելոպոլիս, օտարալեզու Eլիտան լավ բան է, բայց եթե մի տարուց Հայաստանի բնակչությանը սկսեն Զանգվի ջուր խմացնել, Սևանի մակարդակը իջնի, իսկ շշով ջուրն էլ դառնա պանրի կամ ոչխարի մսի գնի, չզարմանաք, չասեք, որ զգուշացնող չեղավ:


соло на радио ван - 2:))

$
0
0
Էսօր էլի բացել է:))

Անիի հետ զրից էինք անում, մի քիչ զարմացրել էր "վայնասուն"  բառը, ճշտումներ էի անում: Անին կոնկրետ ադեկվատ մարդու տպավորություն է միշտ թողել, մի խոսքով...

Մեկ էլ եկան տղերքը, սպասում եմ ղեկավարությանը:))
Զարմանում եմ, որ իրենց մոտ միակարծություն է, մեկը մի բան է ասում, հետը համաձայն չես ու թիմը հարձակվում է:)))

օֆ, ասչափ խնդացած չկայի

$
0
0

հերթական "վայնասունը" - 3 ույու 4

$
0
0
Չէի ուզենա, որ աննկատ մնար [info]karen_aghekian -ի գրառումը ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Արսենիյ Գրիգորյանցի (երևանիչգիտեմորեկեղեցու) հարցազրույցի որոշ նյուանսների վերաբերյալ:

հատկապես՝
 
 

«Мы неоднократно обращались к правительству и в Национальное собрание и снова будем обращаться с просьбой, чтобы в Закон “О свободе совести и религиозных организациях” была введена трехступенчатая градация: Армянская Церковь, традиционные вероисповедания и все остальные… Мы просто выступаем с предложением, чтобы традиционные вероисповедания, которые здесь имеют вековое присутствие, разделили часть прав, которые имеет Армянская Церковь».

Ի՞նչ է ստացվում, ա՞ս... Ստացվում է, որ լեզվի մասին օրենքը պատվիրատուն արդեն մարսել է ու անցնում է հաջորդ քայլին՝ ռուս ուղղափառ եկեղեցին, չգիտես ինչի, փորձ է անում ստանալ Հայ Առաքելական եկեղեցուն գրեթե հավասար կարգավիճակ, օրենքով, միգուցե հետո էլ Սահմանադրությամբ...(հիշեցի, ոնց էին ռուս դիպլոմատները խաչ հանում երեսներին ու երդում ուտում, որ լեզվի օրենքի հետ կապ չունեն)

Ուզում եմ տեսնել տրամաբանությունը՝ էդ երբ ուղղափառ եկեղեցին Հայաստանում դարձավ էդքան զանգվածայնություն վայելող կառույց, որ ուղղակի անխաթար, եթե ոչ՝ արտոնյալ,  գոյությունը Հայաստանի Հանրապետությունում նրան արդեն չի բավարարում:

Երկրորդը, ուղղակի սպորտային հետաքրքրություն է՝ պետական սահմանաբաց մարմիններից ո՞ր մեկը կվերցնի իր վրա օրենքում փոփոխություն իրականացնելու առաջարկ ներկայացնելու անշնորհակալ դերը: Աշոտյանը դժվար թաթախվի արդեն:

Եվ երրորդը, պատկերացնում են ինչպիսի խանդավառությամբ այս գաղափարը կվերցնեն աղանդավորները, որոնց հայ առաքելական եկեղեցու դիրքը թուլացնող ամեն քայլ մեծագույն հրճվանք կպատճառի:

Ինձ համար ասենք ռուս ուղղափառ եկեղեցին ու դավանանքը զուլալ վիճակում օրինակ Լունգինի ֆիլմերն են, բայց էս կայսերական սինդրոմով տառապող կուսակցական կառույցը, որ ֆորպոստներում դիրքեր է պնդացնում, պռավոսլավ տաքսիներ և զուգարանի բուրումնավետ արտադրանքներ է ներկայացում, եկեղեցի, հավատք ու կրոն չի կարող լինել:

Մի բան էլ, պարոնայք իմպերիալիստներ, լեզվի օրենքը չի փոխվել, չի էլ փոխվելու, էդքան շուտ ձեռքերներդ մի շփեք ու անցեք հաջորդ քայլին:

կարոտ

$
0
0
Էս ի՞նչ կարգի միջոցառում է, ո՞վ է հասկանում:

ԱԺ նախագահի ու մշակույթի նախարարի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է, որի "աշխատանքային" լեզուն ռուսերենն է, ցույց են տալիս հ1-ով ու, եթե չեմ սխալվում խախտում են ինչ-որ խոցելի օրենքներ լեզվի ու հեռուստատեսության մասին:

Հետո Դեպարդյեի թարգմանիչը սկսեց թարգմանել ֆրանսերեն - ռուսերեն:
Հետո Դեպարդյեն բեմի վրա կանգնացրին, սկսեցին հովանավորներից խոսել ու իրար "կենաց խմել", մի խոսքով,  հըմ:

Ու հարցը էն չի, որ ես ռուսերենին թշնամի եմ կամ չգիտեմ ինչ, այլ հարցն էն է, որ եթե հրավիրում եք տարբեր ազգերի ներկայացուցիչների, պետք է ամեն մեկի կողքը իր թարգմանչին նստացնեն, կամ համապատասխան թարգմանչական սարքերով ու ականջակալների միջոցով ասվածը հասցնեն հայերեն չհասկացողներին: Մանավանդ եթե էդ միջոցառմանը նստած են ՀՀ պետական այրեր ու ներկայացնում են ՀՀ պետությունը, ոչ թե իրենց սեփական ու համեստ անձերը:

Article 2

$
0
0
Մի խոսքով, սկսեմ էս մի նյութից։

Խնդիր լուծելու ավելի գռեհիկ ու հիմար, ավելի կոպիտ ու անմարդկային ձև դժվար է մտածել։

Նախ, արդեն մի անգամ ասել եմ, որ գտնում եմ, որ սա հոգևոր ոլորտի խնդիր է՝ ծնող-ընտանիք-դպրոց-եկեղեցի շարքի։

Անցնեմ առաջ։

Մի դիտարկում ունեմ՝ երեխաներն ընդհանրապես ծնվում են երջանիկ։ Նրանք ի ծնե երջանիկ են։ Ուշադրություն դարձրած կա՞ք 1-5 տարեկան երեխաներին։ Եթե նրանք լիարժեք ընտանիքում են՝ հայր-մայր, երբեմն նաև քույր-եղբայր, տատիկ-պապիկ, ու էլի մի քանի հոգի շրջապատի մոտ մարդկանցից, նրանք երջանիկ են։ Անգամ եթե չարություն են անում ու պատիժ են ստանում դրա դիմաց՝ բացատրությամբ, հասկացնելով, անգամ եթե լաց են լինում պատժից, ընկնելուց, ցավից, կամակորությունից, նրանք էլի երջանիկ են։

Այսինքն, դժբախտ երեխաներ ապրիորի չեն լինում՝ նրանք մեղքեր չունեն, հանցանքներ, ծանր խնդիրներ, նրանց իրականում շատ քիչ բան է պետք՝ ծնողների սեր, խնամք, հոգատարություն։

Հիմա, էդ երեխաները, որ ընկել են էս կամ էն խմբի մեջ, կարդում ես ու տեսնում, որ խնդիրներ ունեն՝ հիմնականում ընտանիքներում։ Դե իհարկե, քանի որ պետություն որպես էդպիսին չկա, կա ընդամենը հարկահավաք-բանակատար մարմին, ընտանեկան խնդիրները արձագանք չեն գտնում դպրոցներում՝ ուսուցիչների մոտ, որոնք ըստ կոչումի պետք է նաև լինեն մանկավարժներ։ 
Արդյունքում, ունենք էն, ինչ ունենք։

Իհարկե, մյուս կողմից չպետք է մոռանալ, որ հնարավոր է, որ ոստիկանությունը ինչ-որ բաներ բացահայտել է, ծաղրուծանակի տալով չի կարելի էդ պահը բացառել։ Արդեն քանի ամիս է, ժամանակ առ ժամանակ ինչ-որ նյութեր են լինում հռ-ով, հետո մամլո ասուլիսներ, այդ թվում նաև հոգևորականի։

Բայց, դեռահասների հետ ոստիկանական ուժով խոսելը, էն էլ, եթե խոսողը միայն էդ ուժն է, հիմարություն է։ Բռնությունը կառաջացնի ընդվզում։ Եթե էդ երեխաները վախի ինչ-որ սահմաններ արդեն անցել են միանալով էդ ենթամշակույթին (երակ կտրելու համար էլ անուղեղ անվախություն է պետք), ուրեմն ոստիկանության գործողություններից հնարավոր է, որ ոչ էլ վախենան։ Հակառակը, իրենց զգան արդեն իրական բարիկադների մյուս կողմում, դիմեն շատ լուրջ քայլերի՝ ո՞վ գիտի, միգուցե և զանգվածային ինքնասպանության (չենք մոռանում, որ նրանց մոտ ռոմանտիզացվում է մահը!!!)։ Հա, միգուցե չափազանցրած է մի քիչ, բայց ես վստահ եմ, որ ամենավատը անգամ պետք է մտածել ու հաշվի առնել, թե չէ էլ ինչի՞ հաշվին խելքին զոռ տալ…

Վստահ եմ, որ էստեղ լուրջ նախապատրաստական աշխատանք էր պետք տանել, հավաքել տվյալներ էդ երեխաների մասին, գտնել նրանց ծնողներին, տանել բացատրական աշխատանք առաջին հերթին ծնողների հետ, որ՛տև ոնց որ 1+1 երեխաների խնդիրներում մեղքը մեծերինն է։ Նաև անցնել դպրոցներ, խոսել երեխաների դասղեկների հետ (ո՜, ինչպիսի՜ միամտություն՝ մանկավարժ, դասղեկ…)։ Իհարկե նաև հոգևորականներ պետք է մասնակցեն, ու հասկացող, հոգեբան-հոգևորականներ, մարդկանց հետ լեզու գտնող, ոչ թե կարգ կատարող…
Թե չէ երեխեքին կտան ոստիկանների ձեռքը, որոնց մի մասն էլ հաստատ ժամանակին իրենց ընտանեկան ու այլ խնդիրներով տառապած մանկություն-պատանեկությունով անցած, կոմպլեքսավորված ու էլի չգիտեմինչ վիճակներում են, ու որոնց ընդամենը ինքնահաստատվել է պետք։

Եսիմ

վանյանը, մանյանը և բոլորը բոլորը

$
0
0
Վանյան, Բլեյան - դե նորություն չի։
Ամերիկայի դեպսան, Անգլիայի դեսպան - դե բնական է։

Բայց բացման խոսքն ասողների թվում, չնայած չգիտեմ, վերջը բացվեց թե չէ, ևս մեկը կար՝ կոմերիտուհի, սպորտսմենուհի, մի խոսքով գեղեցկուհի  հերթական մտավորական-արվեստագետը, որը և՛ մտավորը, և՛ արվեստը մոռացած, ուղղակի գործ է անում, իր արևին՝ մեծ, հայ-ադրբեջանական բարեկամություն է կերտում, արվեստագետի իր նուրբ ձեռքերով։ Մինչդեռ իսկական գործ անողների ձեռքերն ուրիշ են։



Հարություն Խաչատրյան՝ ոսկե ծիրանի տնօրեն։

Ճանաչենք, էլի, մեր հերոսներին։
Ինչպես ասում էր Ռուբեն Սևակը՝ ձուկը նեխում է գլխից, իսկ հասարակությունը՝ մտավորականությունից, քանի որ, մտավորականությունը, գոնե by default, պետք է որ մեր գլուխը լիներ։

Հ.Գ. Եթե հիշում եք, էս տարի ոսկե ծիրանը տվեցին ինչ-որ մի թուրքի՝ մասնագետների կարծիքով շատ թույլ ֆիլմի (Կաննի փառատոնում ուղղակի խրախուսական ինչ-որ բան էր տարել, էն էլ նրա համար, որ թուրքերը մարդ ուտելուց բացի սկսել են նաև կինո նկարել, խրախուսել էին)։

օմբուդսմենը կոչ է արել

$
0
0
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է արել լրատվամիջոցներին դադարեցնել այս տարվա նոյեմբերի 8-ին Սեւան քաղաքում ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանին  որպես Եհովայի վկա ներկայացնելը:

նման ինքնամոռաց տոլերանտության դրսևորումներից, ակամայից հիշում եմ Մանվել Սարիբեկյանին, ու հարց է առաջանում՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ի՞նչ է արել, որ քաղաքակիրթ աշխարհը նկատի Ադրբեջանում ինչ է կատարվում։

հետո էլ ավելի խնդալու՝

«Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը հերքել էր, որ Արման Թորոսյանը Եհովայի վկա է: «Նա Եհովայի վկա չէ, չի եղել եւ որեւէ կապ չունի Եհովայի վկաների հետ»,- նշել են այդ կազմակերպության ներկայացուցիչները:

я не я и лошадь не моя.


Article 1

$
0
0
Երկու օր առաջ Երիտասարդականի անցումի բուկինիստներից մեկից վերջապես գնեցի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»։ Երկու հատոր։ 79 և 81 թթ. հրատարակությունները։ Բուն աշխատությունը 1836թ. Վենետիկի Սուրբ Ղազարում։

Էհ, նախկինում հարուստները հայոց պատմություն, բառարաններ ու Աստվածաշնչեր են պատվիրել։ Ազատները։ 

Ա -Առաջին նշանադիր հայկական՝ ձայնաւոր, անուանեալ՝ Այբ կամ Ալփ, որպէս յայլ բարբառս՝ ա, ալֆա, ալէֆ, էլիֆ, օլաֆ։ Ամենայն տառից առաջին և հայր Այբն է, և առաջին ձայնաւոր։

Ա - Երկամանակ ասի ՛ի քերթողաց և յերաժշտաց, զի երբեմն ձկտի իբր երկար և երբեմն ամփոփի […*] և ըստ առոգանութենե՝ շեշտեալ, այլ միշտ քաղցր իբրև բնական, վասն որոյ և յաճախեալ յոյժ ի՛ մեր բարբառ։

միայն «Ա» տառի տասը նշանակություն է բացատրված գրքում։ բա! 

* նշանագրեր կան, որոնց համապատասխան տառատեսակները համակարգչի մեջ չկան։)

մի քանի այլ իմաստ՝ http://community.livejournal.com/learn_armenian/29696.html

օտար լեզու Eլիտայի համար

$
0
0
Ասեմ, որ մի քանի օր չէի գրում, պարապ-սարապ, ձեռքերս ծալած նստած չէի։ Ես փնտրտուքների մեջ էի։ Ես մտածում էի։ Ես վերլուծում էի։

- Ինչը՞։
- Էն, թե ի՞նչ մակարդակի օտար լեզվի իմացություն է պետք մեր Eլիտային։ Ու եկա էն հուսադրող ու մխիթարիչ եզրակացությանը, որ հանուն Еլիտայի օտարալեզու դպրոց բացել չարժի։ Մրցունակ չի։

- Ինչի՞
- Քանի որ, Eլիտան իրեն անհրաժեշտ բառապաշարին արդեն վաղուց տիրապետում է։ Պապս կասեր՝ «խնդրեմ».

king, queen, royal, keiser/ sultan/ sheikh/ shah (սա կախված արևմտա- կամ արևելամտությունից), gold, golden, platinum, diamond, super, mega, ok, vip, senator, космос, империя, элита

Իսկ այս բառապաշարը, ասեմ ձեզ, և՛ կյանքի նպատակ է, և՛ կարգավիճակ, և՛ հոգեվիճակ, և՛ երեխաների ու թոռների անուններ, և՛ բիզնես, և՛ մասշտաբներ, և՛ վարդագույն երազանք…

Արդյո՞ք ինչ-որ բառեր բաց եմ թողել։

[info]shamset  ` լուիսվիթոնի սունկա
[info]hayzak ` կազինո
[info]evangilista ` փալաս, ասել է, թե՝ palace
[info]lilkafinpet ` դիվիշնիկ, փառթի

Article 0

$
0
0
Երեկվանից ուզում եմ գրել, թե ինչքան եմ հպարտանում, երբ նախագահը ինքնավստահ ու ազգի ոգին բարձրացնող պատասխան է տալիս թուրքերին։ Ուզում եմ գրել, որ ճիշտ է, ոչ միշտ ու ոչ բոլոր ամբիոններից է նման խոսք հնչում, բայց նման դեպքերում մտածում եմ, որ երևի ԷԴՔԱՆ էլ սխալ չէր նրան ձայն տալը (եղած հանգամանքներում ու ընտրության հնարավորություններում)։ Որ երբ որ նման ձևով է խոսում, նորից հիշում եմ, որ ի վերջո պատերազմով է անցել (ինչ, ոնց, ինչ աստիճանի, էական չի)։ Մտածում եմ, որ երևի կարելի է հանգիստ լինել Արցախի համար։

ԲԱՅՑ, երբ տեսնում եմ հայերենի կարգավիճակին պետական մակարդակով ոտնձգությունները, երբ տեսնում եմ ռուս ուղղափառ եկեղեցու խլրտումները, երբ լսում եմ ռուս պաշտոնյաների մունաթի տոնն ու հավակնությունները, սթափվում եմ։

Ինձ համար էն, ինչ կատարվում է հայոց լեզվի շուրջ, հավասարազոր է հայոց հողի հարցում զիջումների։ Էստեղ օգնության է գալիս հայ-թրքական ամբողջ սիրատռճիկը ու ամբողջությամբ սթափեցնում։

Եթե հայերենի հարցով ղեկավարությունն ԷՍ աստիճանի անվստահելի է, ուրեմն նույն աստիճանի անվստահելի է այլ մեծամասշտաբ հայկական հարցերով։
Պը՛րծ։

Էսօր 17։00 ԱԺ Դեմիրճյանի մուտքի կողմից։

Article 1

$
0
0
Նստած ընկերուհուս հետ իրենց լքված ու սառը տան մեջ դասավորում էինք նկարների ալբոմները, պետքական ու անպետք թղթերը, հին իրերը, որոնց մեջ իմաստ վաղուց արդեն չկա, բայց որոնք տարիների փոշու տակ պահում են թանկ հիշողություններ օրերի մասին, երբ ընտանիքները միասին էին, մի քաղաքում, մի երկրում, երբ մարդիկ ապրում էին առօրյա հոգսերով, ու նրանց մտքով անգամ չէր անցնում, որ ասես անսպասելիորեն գործադրված հզոր ռումբի պայթյունից, ընտանիքների անդամները մի քանի ակնթարթում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ օդային ու ջրային անանցանելի տարածքներով իրարից բաժանված։

Հանկարծ իրերի կույտի արանքից գտանք մի ալբոմ՝ մեջը նամականիշներ… Նամականիշնե՜ր…

- Էս ծրարի մեջ դնենք, կտանեմ պապային։ Ինքն էր հավաքում…

Սկսեցինք հատ-հատ հանել կլասսերի միջից։ Ախր ո՞նց էի մոռացել, որ փոքր ժամանակ եղբայրս էլ էր հավաքում։ Մենք էլ ունեինք… Տեսնես՝ ի՞նչ եղան էդ նամականիշները։ Պետք է ճշտել։

Ա՜, Մաշտոցի վրա, բուկինիստի խանութից ներքև կարծեմ խանութ կա նամականիշների։

Չէ, ես երևի սկսեմ նամականիշներ հավաքել… Հոբբի՞, տուրք մանկությանը՞, թե՞ անցած ժամանակների հետաքրքրություններին… 

Հիմա նամակներ ծրարների մեջ շատ ուշ-ուշ են գալիս, իսկ ես սիրում եմ, երբ նամականիշի վրա փոստի կնիք է լինում։

փնտրվում են բուրատինոներ

$
0
0
Հաճույքով հրավիրում եմ ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը հետևյալ նախագծի վրա։

Ստանում ես էլ-փոստով «Համահայկական տոհմածառ»-ի մասին տեղեկատվություն։

Ձեր ընտանեկան առկա արխիվները հրավիրում են մուտքագրել իրենց կայք։ Ու հուշում են քայլերը՝

1. Սկսեք հենց Ձեզանից

Առաջին հերթին լրացրեք Ձեր և Ձեր ծնողների տվյալները աջ կողմի դաշտերում, այնուհետև շարունակեք լրացնել ընտանիքի մյուս անդամների տվյալները:

  2. Դուրս բերեք բոլոր հին նկարներն ու փաստաթղթերը

Հենց հիմա վե՛ր կացեք աթոռից և գնացեք Ձեր ընտանիքի հին նկարների ու փաստաթղթերի հետևից: Գտա՞ք: Դե սկսեք զգուշորեն արտագրել տվյալները և լրացնել Ձեր տոհմածառի մեջ: Հին թղթերը դասավորեք և պահեք մի ապահով տեղ՝ դրանք Ձեզ դեռ պետք են գալու:

Հետո արդեն քրեական ուղղվածության տերմիններ՝ «ներքաշե՛ք»

3. Ներքաշեք Ձեր ազգականներին

Իհարկե անհնարին է ստանալ տոհմածառի ամբողջական պատկերը առանց Ձեր ազգականների օգնության: Ձեր ձեռքը վերցրեք հեռախոսը և սկսեք հերթով ծանոթանալ Ձեր բարեկամների հետ, մի մոռացեք նաև ճշտել նրանց էլ-փոստի հասցեները և hրավիրել Ձեր առցանց տոհմածառ:

  Չեն մոռանում զգուշացնել, որ անպայման փաստաթղթային հիմք ունենան ձեր տվյալները՝

Ուշադրություն՝ Տոհմածառում արտացոլված ցանկացած տվյալ համարվում է ճշգրիտ, եթե այն ունի փաստաթղթային հիմնավորում:

   

Կայքը կազմող «շուստրիկները» գիտեն նաև կախարդական բառը, որը գործում է հայերի 99 տոկոսի վրա՝ Ցեղասպանություն։ Ու միանգամից բուրատինոն նստում հիշում է Էրգիրը, պապու ոսկիները, հասնինքՍասուն-մտնինքՎանն ու Մուշ-Ալաշկերտ-Արդահանը, ինչպես նաև հարուստ սփյուռքահայ բարեկամ գտնելու շանսը ու սկսում թափել ողջ ընտանեկան արխիվը ժպտացող ու միշտ օգնելու պատրաստ «մասնագետների» ձեռքը։

Այս կայքը շատ լավ առիթ է օպտիմալիզացնելու ՀՀ պետական արխիվը։ Մեկ-երկու տարի տվյալներ հավաքելուց հետո կարելի է փակել արխիվը, դրա և դրա աշխատողների վրա ծախսվող գումարները հետ գցել ու կազմակերպել, ասենք, ծառատունկ ու տառաքանդակում։

Նալբանդյանը Հնդկաստանում

$
0
0
կամ Գելոպոլիսի ապագա սպասարկող անձնակազմի կրթության հարցը։

Աշոտյանը գնաց Ջավախքի հարցեր լուծելու, վերադարձավ թևի տակին դրած թղթապանակով՝ վրացերենի ամբիոն Բրյուսովի ինստիտուտում։

Նալբանդյանը գնաց Հնդկաստան, պայմանավորվեց հնդկական ուսումնասիրությունների կենտրոն, հնդկական մշակույթի կենտրոն բացելու և այլ մրցունակ գաղափարների շուրջ։

Հիմա չստացվի, թե ես դեմ եմ, որ հնդկերեն ու հնդկական մշակույթ ուսումնասիրվի Հայաստանում։ Քավ լիցի։

Ուղղակի մի անկապ հարց է մեջս ծագում՝ բա հայերենն ու հայ ազգը աշխարհին հե՞չ տալու բան չունեն, որ մի ամբիոնանման բան էլ Հնդկաստանի բազմամիլիարդանոց զանգվածների համար բացեին։ Մեր մշակույթը երկու օր էլ չէ՞ր ձգի, որ ցուցադրվեր։ Իսկ լեզուն ու պատմությունը հե՞չ ուսումնասիրելու բան չեն։

Հիշեցի, ընկերուհիներս նեղվում էին, զարմանում, որ Լունդի համալսարանում վրացական ուսումնասիրությունների ամբիոն կա, իսկ հայկական, գոնե Ցեղասպանության՝ ոչ։

Մենք աշխարհին մենակ ծառայություն ունենք մատուցելու՝ английский уже знаю, Մասիսի ստորոտին Բաբելոնի աշտարակ ունենք սարքելու։ Խառը լեզուներ են պետք։ Հեսա օտարալեզուներն էլ բացվեն…

մե ծիծաղ, մե ուրախություն

$
0
0
Վանյանին էլ բան ասող չլինի։
Ֆան կլուբ, վերնաշապիկներ, բաժակներ ու դրոշակներ։ Պը՛րծ։

Էն, որ բոլորը, ով դեմ էր, ազգի տականք էր, թափթփուկ, ահաբեկիչ ու հանցագործ, նորություն չի, դեռ մեր ընտրություններից մինչև հայ-թրքական կարմիր խնձոր հայտնի տերմիններ են։

Բայց, որ վերջում Վանյանի ոգին արդեն ռազմաշունչ էր ու որ ասաց, որ եթե պատերազմ լինի, կռվելու են Պետրոսի եղբայրն ու իր տղաները, իսկ խլուրդներն ու փղերը պախկվելու են նկուղներում, արդեն ամեն ինչի վերջն էր։
Viewing all 1849 articles
Browse latest View live