Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Հատուկ իսլամացած «հայերի» գաղափարից հուզվողների համար

$
0
0
Ո՞վ իրավունք ունի ասելու, որ էս կարգի հայեր չեն լինում։ Կեղտոտ ուռա-պատրիոտները՞։ Փուֆ!

Ի՞նչ վատ կլինի, զաթի ի՜նչ գլխաքանակ կլինի։


[info]comte_de_varand -ից

ի՞նչ եք ասում

$
0
0
Պարզվում է, որ էսօր Հայաստանում գիտության զարգացմանը խանգարում է հայերեն լեզուն։
Հասկանու՞մ եք, կառավարությունը մեջտեղից ճղվում է գիտությանը փող տրամադրելով, Մերգելյանի, ֆիզիկայի, աստրոֆիզիկայի ինստիտուտները, ակադեմիան ամբողջ իր ցանցերով աշխատեցնելով, բայց միլեզվանի գիտնականները խոչընդոտում են իրենց անգլերեն չիմանալով։

Տեսնես պարոն վարչապետը տեղյա՞կ է, որ գիտնականների աշխատավարձը կազմում է մոտ 50.000 դր., տեղյա՞կ է, որ տոննաներով գյուտեր են անում էդ նույն գիտնականները, հետո էդ գյուտերը ներկայացնում են վարչապետի ղեկավարած կառավարություն, ու էդ գյուտերը մնում հոտում ու հնանում են։

Պարոն վարչապետը հավանաբար տեղյակ չէ նաև, որ գյուտ անելու, գիտություն զարգացնելու համար օտար լեզուն էդքան պետք չի։ Գյուտը չի նստում գիտնականի գլխի մեջ ու ասում՝ անգլերեն սովորի, թե չէ հայերենով իմ կոնցեպցիան ձևավորվողը չի՜։

«…մինչև գիտնականը սպասի, թե երբ է այս կամ գիտական բացահայտումը, այս կամ այն գիտական աշխատությունը թարգմանվելու հայերեն, դրանք արդեն հնացած կլինեն»

Պարոն վարչապետն էնքան անտեղյակ է գիտության ոլորտից, որ նույնիսկ չգիտի, որ ակադեմիայի ամեն մի ինստիտուտում առնվազն մեկ-երկու բարձրակարգ անգլերենի մանսագետ-թարգմանիչ է աշխատում, ով շատ արագ ու որակով հայերենից/ռուսերենից անգլերեն թարգմանում է անհրաժեշտ հոդվածներն ու աշխատությունները։

Չգիտեմ ով՝ ոնց, բայց էս մարդը էլ իմ ֆրենդերի մեջ չի լինելու։ Դեռ որ էսպես եմ ես կարողանում նրան բոյկոտել։ Համ էլ 6 տոկոսանոց ճիչը չի լսի։

Article 10

$
0
0
Էս վայրենիները պատկերացնու՞մ են՝ ինչ է նշանակում աղջիկ երեխա: Ո՞վ  սրանց իրավունք տվեց էդ երեխեքին մազերից քաշքշել: Հայ են, թե՞ թուրք, ես չեմ հասկանում:

Պատասխան տալու՞ են էդ երեխեքի ապագայի համար: Չէ՞ որ էդ երեխեքի էս տարիքը կանցնի, իրենք կուզենան ընտանիք կազմել, գո՞րծ են սարքելու գլխներին, որ էրեխեքն ամբողջ կյանքում էդ հոդվածն էլ հետները ման տան: Քաղմասում անմեղ երեխեքին են ստիպում մնան գողերի ու պոռնիկների հե՞տ:

Հիմա առաջին հերթին էդ երեխաների անունները չպետք է բարձրաձայնեն:

Եվ ընդհանրապես, պետք է հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա:

Հավաքվենք գնանք երեխեքի մոտ:

վարչապետին չդիմել, նա իր երկրպագուների ակումբ է հավաքում: Եթե հասել է դրան, ուրեմն մի անգամից նախագահին:

Էս ու՞ր ենք հասել, ոչ մի դաստիարակչական մեթոդ, մենակ վայրենություն:

Article 9

$
0
0
Էս արդեն ֆարսի են վերածում։

Ժ. 12-ին երեխաների մամլո ասուլիսը։ Էս ի՞նչ հիմարություն է։ Ոնց որ լրիվ հոլիվուդյան շոու լինի։ Բռնում են, հետո տանում հելսինկյան խումբ, որ էդ երեխեքը մամլո ասուլիս տա՞ն… Որ ի՞նչ։ Ի՞նչ ունեն էդ երեխեքը ասելու։

Դժվարը առաջին անգամ ամոթի զգացողությունը հաղթահարելն է, հետո արդեն կգնա… մադոննաներ, քսենյասոբչկաներ… Սրա մեջից լրիվ ուրիշ բաներ են դուրս գալու, եթե նման բռի կերպով շարունակեն։

Իդեալների բացակայության մեջ ստեղծում են անվախ էմո-աղջիկների կերպարը… Ի՜նչ լավ խայծ հեռուստատեսության, դպրոցի, շրջապատում տիրող այլանդակությունների մեջ մոլորված երեխեքի համար։

Հիշեցնում են հիպպիների և այլ կարգի շարժումների սկսելու պատմությունները։

Իսկական ժողովրդական երգ

$
0
0
Թե ինչպես կարելի է ձեռք բերել որակյալ հայկական ժողովրդական երգերի սկավառակ, կարդալ Թալինցու մոտ։

Երբեմն տեսնում ես մեր քաղաքաբնակ (ես շեշտում եմ էս բառը) ժողովրդի մեջ գռեհկություն, ցածր, արևելյան բարքեր ու ճաշակի բացակայություն ու հուսալքվում ես։

Բայց հետո լսում ես ժողովրդական երաժշտություն ասենք սիմֆոնիկ նվագախմբերի, ակադեմիական երգչախմբերի կատարմամբ ու հասկանում ես, որ էն ազգը, որի ստեղծած երաժշտությունը ոչ միայն սրինգով է լսվում, այլև դասական երաժշտական գործիքներով, էդքան էլ կորած չի։ Շանսեր ունի դեռ թափ տալու իրեն։




  

Article 7

$
0
0
Էստեղ եվրատեսիլքի մանկական տարբերակի մասին խոսք գնաց։ Չեմ նայել, չեմ էլ նայելու, չեմ էլ քվեարկելու, երեխեքը մեղքս տալիս են, աղջիկները՝ պռտած տիկնիկներ են՝ հստակ գծված դժբախտ ապագայով, տղաները՝ ոնց որ արդեն իրենց սեռական պաշտպանվող-մասնության ճամփեն բռնած (հուսամ, մերը էդպես չէր, ընդհանրապես մեր երեխեքը էնքան լավն են, որ պիտի նրանց համար մենակ առողջ մանկություն ստեղծվի), մի խոսքով…

Ես էլ իմը ասեմ, շատ մանկական չի, բայց դե նման է էլի ընդհանուր առմամբ։

Այսպես կոչված «հարսանեկան արարողությունների սրահների» մասին է խոսքս։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ բախտ վիճակվեց մասնակցել կնունքի ու հարսանիքի նույն սրահում։

1. Սպասրկման մասին չգիտեմ իմաստ կա՞ ընդհանրապես խոսելու։ Նույնիսկ շատ բարեհամբույր մատուցողներ հանդիպելու դեպքում էլ, այդ բարեհամբույրությունը ոչ թե սպասարկման որակի մասին է խոսում, այլ սպասարկող մարդկանց բնավորության։ Եղունգներ, մազեր, հագուկապ… Մանրամասնե՞մ։

2. Շատ եմ ուզում հիմա երաժշտություն կոչվող թյուրիմացությունից գրել։ Էդ դահլիճներում ենթադրում եմ, որ գործի են ընդունում աննկարագրելի բայաթի ու մուղամ քաշելու տաղանդի առկայության դեպքում միայն։ Ինչպես նաև, էդ «երաժիշտների» մոտ, կարծում եմ, ստուգում են նորմալ երգերը փչացնելու ունակությունները։ Նույնիսկ ամենասիրված ժողովրդական երգը էն օրը կարող են գցել, որ փախնելդ գա։ Ղռռոց, դռռոց, ձեռքը ականջին դրած բայաթի, ու հետո գլխացավից մեռնում են մարդիկ։ Էդսինթեզատորների ղռղռոցը մինչև սրտիդ մեջ է արձագանքում, մի քիչ հիվանդ մարդը կարող է տեղում մնալ։

Հետո, ավելի զզվելի է, երբ որպես այլընտրանք, մեկ էլ սկսում են ոռնալ ռուսական «բլատնոյ» երգեր, հետո արաբական, հետո էլի չգիտեմ ինչ։ Ու ստացվում է, որ երեխայի կնունքը, կամ ինչու չէ, մարդկանց հարսանիքը, ի վերջո ապականվում է բուտիռկեքի կարոտից խեղդվող հանցագործների երգերով։
Մարդիկ գնում են, եկեղեցի, պսակի կամ մկրտության խորհուրդ են անցնում, որ հետո գան ու վայնասուն լսեն՝ вот такая доля воровская, որն էլ իրականում մեր ռաբիսների բերանով դառնում է՝ «ԴՈՅԼԱ», ու գնաց՝ դոյլա-դոյլա-դոյլա… 

3. Ու վերջում «օբէկտների» կողմից մատուցվող անակնկալների մասին։ Կարող է դուրս գալ ինչ-որ 17 տարեկան Էլենչիկ ու պորտապար պարել՝ ջարդելով ոսկորներն ու մնացած օրգանները։ Որ ինչ՝ չես հասկանում։

Կգրեի 4-րդ կետով վարձու թամադաների մասին, բայց հավես չկա։ 

Article 6

$
0
0

Ուշ ժամին նստել եմ երթուղայինի մեջ ու սպասում եմ, որ շարժվի։ Մեքենայից լսվում է գործի դրվող շարժիչի դռդռոցը, իսկ ականջակալներիցս՝ “Cranberries”։

Մի աղջիկ է վազում, որ հասցնի նստել մինչև շարժվելը։

Օպերայի վրայի ժամացույցը ցույց է տալիս անց քսան, իսկ ջերմաչափն արդեն օդի սառնությունն է չափում՝ +8, +4, +1, 0, -1, -10… Քաղաքը դեղնել է փողոցային լույսերից ու աշնանից։

Վերջին րոպեին մի կին էլ է վազում, որ նստի։ Դեմքը մրոտ, գլխին գնչուի լաչակ կապած, ձեռքին մեծ տոպրակներ՝ կեղտոտ շորերով։ Դռան մոտ նստած մի աղջիկ օգնում է նրան։ Կինը նստում է թե չէ, ոչ-կանացի անասելի հոտը սկսում է տարածվել երթուղայինի մեջ։

Չնայած ցրտին՝ աղջիկներից մեկը բացում է լուսամուտը ու սկսում շնչել դրսի օդը։ Հոտն իրոք անտանելի է։ Մեկ այլ աղջիկ փորձում է աննկատ ձևով քիթը փակել օծանելիք բուրող շարֆով։

Ես չեմ փակում քիթս։ Պիտի դիմանամ, որ հանկարծ չերևակայեմ, թե ինչ-որ բանով առավել եմ ինչ-որ մեկից։

դռներ / doors

$
0
0
Փակ, բաց, թափանցիկ, խզբզած ու այլ տեսակի դռներ

 

 Զևսենց տան դուռը


















պահակով դուռ



Ասում են հին Հունաստանում դուռը ծեծող-փախնողներին որ բռնում էին, ձեռները կտրում, բռնակ էին սարքում։



Վերջում՝ այսպես կոչված աղոռայի դուռ՝ аgora - շուկա

          

Զգացե՞լ եք,

$
0
0
որ էս կառավարությանն ու երեսփախանների ժողովին ոչ մի բան չի կարելի վստահել։ Որ չկա մի հարց, որ որոշած, ընդունած ու արած լինեն, որ ասես՝ լյավ ա։

Բայց մենք էլ մարդ ենք, հո՞ չենք կարող կողքները նստել ու կոճակ սղմել ամեն ինչ հսկել։ Ախր էդ մի քանի հարյուրը, ըստ նշանակության, պետք է իբր երկրի ու ժողովրդի համար ինչ-որ օգտակար բաներ անեն, ոչ թե անդաստիարակ դեռահասների նման, սկսեն ծխել,խմել ինչ ոնց խելքներին փչի։

Ի դեպ, հեչ կարդացե՞լ եք ավտոբուսների մեջ ովքեր են համարվում բազմազավակ հայրեր ու մայրեր, որ կարող են անվճար երթևեկել։ Կարդացեք, կարդացեք։ 5 և ավելի երեխա ունեցողները։ Առաջվա 3+ արդեն օյին չի՜։ Դե իրենց էլ կարելի է հասկանալ, էս հայերը զզվցրին բազմանալով, քաղաքապետարանն ու գծի տերերն էլ մարդ են, տուն-տեղ-երեխու տեր են, հացի փող են աշխատում։

Այսինքն, ստացվում է, որ էս երկրում մարդկանց համար ոչ մի բան չկա, ամեն ինչ մենակ օլիգարխների համար է՝ կրթություն, սոցապ, նույնիսկ ձրի ավտոբուս, որն իհարկե նրանք իրենց թշնամուն անգամ չեն ցանկանա։ հըբը

Հ.Գ. Լեզվի օրենքին կպնողների մմզ-պպզն հանած չի մասին ոչ մեկ չի մոռանում, հույս չունենաք։

Լավ,

$
0
0
հասկացանք։ Մի հատ հավաքեք ձեզ։

Էս ի՞նչ 6-տոկոսանից ճիչ եք դրել, կարող ա վարչապետը հիմա հաջորդ բարեփոխումն ա գծմծում։ Խանգարում եք։

Էքսկուրսիա դեպի Արշակունիների դամբարան և ոչ միայն

$
0
0
Գովալու եմ ու գովազդեմ։)

Իմ շատ լավ ընկերներից մեկի ճամփորդական գործակալությունը։ «Արահետ»-ը կազմակերպում է մշակութային էքսկուրսիաներ։ Փաթեթներն ու առաջարկները ստանդարտ չեն։ Անգամ խարույկների շուրջ են հավաքվում ու երգեր երգում։

Օրինակ՝ նոյեմբերի 27-ին հավես էքսկուրսիա են տանում Տեղերի վանք-Արշակունիների դամբարան հետո էլ ձիուկներ քշելու։ Ու էդպես ամեն շաբաթ մի հետաքրքիր տեղ։ Ես աչք ունեմ Մոզրովի քարանձավի վրա։ Էդտեղ էլ են տանում։

   

Article 1

$
0
0
Նորություն չի, որ թուլություն ունեմ Լիբանանի ու լիբանանահայության հանդեպ։)  Եթե ուզում ես հակիրճ նկարագրել լիբանանահային, ապա կարելի է ասել՝

Գիժ են, ամբողջ սերունդներ ծնվել-մեծացել ու ապրել են բոմբերի ու ռումբերի տակ, ռմբապաստարաններում։ Նրանց էլ չես վախեցնի բանտերով։ Որոշ ՀՀ պաշտոնյաներ անգամ զգացել են իրենց մաշկի վրա ինչ ասել է լիբանանահայ։

Էլ ուր մնաց թուրքը։



զորքը ներքևը կանգնած՝ ահ, շատ էլ պետքներն է։

մնացած նկարները

Ավո

Article 1

$
0
0
Ուզում եմ, որ էդ նիվայի ղեկին նստածին շանսատակ անեն:
Ես համարյա վստահ եմ, որ ինչ-որ մի լակոտ է քշողը ու դրա համար ես նաև ուզում եմ, որ էդ լակոտի ձեռքը ավտո ու վարորդական իրավունք տվողներին էլ շանսատակ անեն:

Զզվացրին արդեն

Article 0

$
0
0
Ինստիտուտում, երբ խոսում էի "բարի գիշերով" ցույց տված մուլտերից, մեր ընկերներից մարդ կար, որ զարմանում էր, որ եքա մարդ եմ դառել, բայց մուլտեր եմ նայում:) Հետո ինքն էլ սկսեց կանոնավոր կերպով նայել եիսմ երևի որ ընդհանուր խոսելու բան հետս շատ ունենա:)

Հիմա իհարկե ավելի եքա եմ, բայց էլի մուլտեր եմ նայում:


Ընդհնարապես, ինձ թվում է սովետում մուլտերը մարդկանց համար ազատ ստեղծագործելու միջոց են եղել: Էն, ինչ արգելել են ֆիլմերի, գրականության տեսքով, երևի ինչ-որ կերպ հաջողացրել են սղացնել մուլտերի մեջ; 
    

партийное христианство

$
0
0
Утверждая халкидонский собор, они знали, что это противоречит 3-у Собору, но это было продуктом дворцовой политики. На протяжение еще 200 лет церковная политика Византийских императоров и внутренние отношения Церкви будут сосредоточены вокруг одного насущного вопроса: «Принять или отвергнуть Халкидонский Собор?».

К этому времени ААЦ была далека от политических интриг Византии и Рима, но была живым свидетелем той лжи, что предала армянский народ персам, и разделила Церковь. Этого живого свидетеля, которая раскрывала ложь, не могла переваривать Византия, что видно из слов Византийского императора Маврикия: «Народ строптивый и непокорный живет между нами… Если они умрут, то умрут наши враги, если же они убьют, то убьют наших врагов, а мы будем жить в мире. Ибо если они будут пребывать в своей стране, нам не будет покоя» (VI в.).

Но, чтобы спрятать ложь, нужно убрать свидетелей – не получилось. Нужно переманить свидетелей на свою сторону – и это не получилось. Вернуться к истоком – позор, гордость не пускает.
Остается одно, спрятать ложь другой ложью, что и получается по сей день. Оказывается армяне – монофизиты, против которых и боролся халкидонский собор.

Вот такая история, которую приняла и РПЦ. А сегодня и продолжает раздувать эту ложь по своему…

2 աննշան դիտարկում

$
0
0
1. Վաղ-քոչարյանական դարաշրջանում ժամանակ առ ժամանակ վարչապետներին աշխատանքից ազատելու գեղեցիկ ավանդույթ կար: Ներկայիս նախագահն ինչու՞ չի օգտվում իր հայրանունով իրեն ի վերուստ տրված էդ իրավունքից... 


2. Չիցե թե Աստանայում ճանապարհային քարտեզանման մի բան ստորագրեն, հետո մի տարի հետո վիքիլիքսով իմանանք...


Ամմա, ի՞նչ գիտնամ...

Слонуин

Սուրենյանց

$
0
0
Ընկերներիցս երկուսն արդեն գրել են Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի մասին:
Ջավախքը ու Սիլենցիում Արեգը:)

Գիտեմ, վիքիլիքսերի բացահայտումներից ու Աստանայից առաջ, մի տեսակ արվեստի հավես ու տրամադրություն էլ չի մնում, բայց դե Սուրենյանցի 150ամյակ էլ չի լինի, ու մեկ էլ եսիմ երբ բոլոր նկարները մի տեղ ցուցադրվեն:

Չէ, երևի չգրեմ իր հայտնի նկարների մասին; Ուղղակի պետք է գնալ, տեսնել, լսել, շնչել: Մենակ շոշափել չի թույլատրվում, բայց էն, որ բոլոր զգայարաններդ գործի են անցնում անկախ քեզնից, էդ հաստատ:))

Մի սրահում մենակ հիմնականում հավաքված են կրոնական թեմաներով նրա նկարները: Այ էդ սրահում զարմանալի լռություն կա, ուշադիր լինելու դեպքում կարելի է լսել: Ուզում եմ ընդամենը երեք նկարի մասին ասել:

Երբ դեմքով կանգնում ես Խրիմյան Հայրիկի նկարին, աջից ու ձախից Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերներն են: Ուշադրություն դարձրե՛ք ձախ պատի վրայի չափերով ավելի փոքրին: Ես առաջին անգամ տեսա Գրիգոր Լուսավորչին: ՏԵՍԱ:

Տիրամոր ու Մանկան նկարը հայտնի է, սիրված: Շատ ու շատ հայկական եկեղեցիներում դրա արտանկարներն են խորանների վրա: Հրաշք նկար է: Տիրամայրն էնքան հայ է, էնքան անարատ-գեղեցիկ, էնքան կանացի: Բոլոր վերարտադրություններում՝ գրքերում, բացիկների վրա և այլուր, Տիրամոր դեմքը շատ մանկական է: Էսօր շատ զարմացա երբ մոտիկից տեսա բնօրինակը (նկարը կախված է Մայր Տաճարի խորանի հետևում գտնվող թանգարանում, բարձր տեղ): Մանկականությունը նկարի իրական տարիքի ու հնության մեջ փոխված է: Հասուն: Բարեխոս, պահապան, ՄԱՅՐ:

Երրորդը կապված է երկրորդի հետ: Հենց էս նկարի դիմաց՝ սրահի մեջտեղում, ապակեպատ դարակի մեջ դրված է Քրիստոսի պատկերը, ենթադրում եմ, որ վարշամակն (էնտեղ ուրիշ բառ էր գրած, մոռացա) է պատկերել: Աստվածամոր ու Մանկան նկարի Մանուկ Քրիստոսի ու էս երկրորդ նկարի Քրիստոսի աչքերն ու հայացքը նույնն են:
Երևի թե բնական է, ինչ կա զարմանալու: Ուղղակի նկատածիս մասին եմ ասում:

Մի խոսքով, տեսնել է պետք:


էստեղ պետք է լիներ մի քանի խոսք էսօրվա արվեստի գործիչների մասին, բայց չի լինի: Չեմ փչացնի թեման:)

Пра акыпася ©

$
0
0
На днях банка отменного карвачаровского мёда была отправлена в страну-сопред Америку.
Вот так вот


   Թագավո՛ր հզոր, ապավե՛ն ծարավածների եւ փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկվեցիր անօրեններից, արթնացրո՛ւ Քո զորությունը եւ արի՛ ապրեցնելու Քո արյամբ գնվածներին, մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակվել Քո սուրբ անվան տաճարում եւ Քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել եւ ծաղրվել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին։
   Տե՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի Քո Խաչով մշտապես պարծեցանք, եւ սա թող պահպանի մեզ երեւելի եւ աներեւույթ թշնամուց։
   Տե՛ր, ողորմի՛ր, քանզի ապավինեցինք ամենասուրբ Կույս Աստվածածնիդ բարեխոսությանը, որպեսզի նրա աղոթքներով փրկվենք չարից եւ առանց փորձության կնքնենք մեր պանդուխտ կյանքը։
   Հանուն Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտների ողորմի՛ր, Տե՛ր։
   Հանուն սուրբ Հռիփսիմյանց եւ Գայիանյանց, Աստվա՛ծ, ողորմի՛ր բազմամեղիս։
   Հանուն սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկչին, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմությունը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից։
  Հանուն սուրբ Վարդանանց, Ատոմյանց եւ սուրբ քահանաների, որոնք պատերազմելով խափանեցին չարի պատերազմը եւ փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցին, այժմ էլ, Տե՛ր, խափանի՛ր մեր միջից սատանային իր չարագործներով։
  Հանուն սուրբ ճգնավորների, հայրերի եւ նրանց աշակերտած արանց եւ կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր ինձ (մեզ), Տե՛ր, քանզի նրանք, Տե՛ր, Քեզանից շնորհներ ստացան եւ Քո անվամբ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարները, այժմ եւս թող հաղթի Քո հաղթող զորությունը, Տե՛ր իմ, եւ տա մեզ հաղթել հակառակամարտի ընդդիմությունը։
  Հանուն մեր սորւբ հայրապետների եւ առաջնորդների, նրանց բոլորի բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտնակոխ անելու օձերը, կարիճները եւ թշնամու բոլոր զորությունները, նրանց բարեխոսությամբ եւ ա՛յժմ շնորհիր ոտնակոխ անել մոլորակամ վիշապի գլուխը, լռեցնել նրա գնդերը եւ փակել հերձվածողների* բերանները։
  Հանուն կանանց ծնունդների մեջ մեծի՝ Հովհաննես Մկրտչի, սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ բոլոր սուրբերի, նրանց բոլորի բարեխոսությամբ սրբի՛ր մեզ հոգու եւ մարմնի ամեն տեսակ պղծություններից եւ արժանացրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով եւ ճշմարտությամբ երկրպագելու եւ փառավորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդությանդ. ամէն։      
Viewing all 1849 articles
Browse latest View live