Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 1

$
0
0
ձեր կարՁիքը
ԸնՁի
Էդի
Քեզի
ԹանԳԸՑԸնենք
իՇքան
մեր ընԳերները
գիԴեմ
գորՁընԳերներ
գորՁոններ
ձեզԻ, մեզԻ
իՇպես
բայց իՇՇ կապ ունի
հիՑուն հատ բուդկա

Դուք ծանոթացաք պետական պաշտոնյայի բառապաշարի մոտավոր հարստությանը

Article 0

$
0
0
ԱՅՍՕՐ՝ Ժ. 11-ԻՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԸՆԴԴԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ՝ ԱԺ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻՑ:



[info]azatarar -ից

Article 0

$
0
0
Կարծում եմ, պետք է ուշադիր հետևել էսօրվա իրադարձություններին, որ՛տև եթե էսպես շարունակվի, մենք կկորցնենք պետականությունը, ու էդ դեպքում, իհարկե մենք որպես ազգ չենք վերանա, բայց ասենք, էլի կանցնենք ինչ-որ մի պետության լծի տակ, ու երբ որ մեր երեխաները հարցնեն՝ ո՞նց է Հայաստանը կորցրել պետականությունը, մի հազար տարի, հետո էլի մի քսան տարի գոյություն քարշ տալուց հետո, առանց նախորդ դարերի պատմիչներին ու աղբյուրներին հղում տալու, ուղղակի մոտավոր հիշելով էս օրերին կատարվող դեպքերը հանգիստ կարելի կլինի բացատրել թե ինչի:

Երբ որ սեփական երկրում ապրում ես ոնց որ թրքական կամ ռուսական լծի տակ, երբ մի օլիգարխ կարող է միանգամից փակել հարյուրավոր ընտանիքների եկամտի աղբյուրները, երբ մի գիշերվա մեջ սննդամթերքը թանկանում է միանգամից մի քանի հարյուր դրամով, իսկ դրա համար պատասխանատու պաշտոնյան ասում է՝ չգիտեմ, հազար ու մի պատճառ կարող է լինի, երբ միրգն ու բանջարեղենը կտրում է սեփական ժողովրդի բերնից ու հարցին՝ թե ինչի՞ է մեր հողից աճող մթերքը էդքան թանկ, պատկան մարմինն ասում է՝ ի՞նչ վատ է, մեր միրգը էնքան լավն է, որ լավ արտահանվում է, երբ ոչխարի միսը էլի քո ժողովրդի բերանի համար չի, այլ բարեկամ երկրների, երբ անգամ գորտն են տոննաներով հանում ասես թշնամու երկրից, երբ տներն ու շենքերը կառուցվում են ոչ թե սեփական ժողովրդի համար, այլ Հայաստանի օտարազգի վաղվա տերերի, երբ էդ ամեն ինչին գումարվում է նաև ունեցած-չունեցած ռեսուրսները նվիրվում են օտար երկրին, իսկ լեզուն, որի մեջ ներառվում է ինքնությունն ու արժանապատվությունը ուղղակի նվիրաբերվում է օտարներին, երբ որ հասարակ քաղաքացին իրեն ընդհանրապես պաշտպանված չի զգում, ինչպես ժամանակին շինականը՝ թուրք ասկյարների դեմ, երբ որ չտեսի նման աչքները չռած դեպի դուրս մտածում են էլ ինչ գռեհիկ ու անճաշակ բան ներմուծեն, որ Еլիտար ու մրցունակ լինի, երբ տուրիստը, նույնիսկ եթե դա պարսակացած թուրքն է, ավելի նախընտրելի է սեփական քաղաքացիներից, ու երբ նման երբերի շարքը կարծես թե անսպառ է, ելքերը շատ չեն, երևի երկուսն են

կամ

կամ 

ոգեշնչվեցի էստեղի ընդհանուր խճանկարով

Article 3

$
0
0
Չգիտես ինչի ես չեմ զարմանում ու ինչ-որ տեղ հավատում եմ, որ հնարավոր էր, որ նման մի բան տեղի ունեցած լիներ, զանգելով-խնդրելով չէ, ուրեմն սմս ուղարկելով... էական չի:

Էականը նա է, որ սա շատ նման է մոտակա բանակցությունների հարցում ճնշման Սերժի (իմա՝ Հայաստանի) վրա: Էականը նա է, որ էս ձայնագրության շանտաժին կարող է կուլ գնալ երկիրը ի դեմս իր նախագահի (ով էլ լինի նախագահը, ինչ նկարագիր էլ ունենա): 

Ու, որ ամենաէականն է, ևս մի ապացույց, որ ամերիկյան քաղաքականությունը ցինիկ է: Էսօր քեզ կստիպեն արժանապատվության վրայով անցնելով նման քայլերի գնալ, վաղը հանգիստ կհանեն ու քեզ ոտնատակ կտան:

Ժամանակին Ս-շվիլիին էլ նույնն արեցին
:

Այ սրա համար էի ես էդքան կատաղում էդ գլխներից մեծ բռնած գործերի՝ ֆուտբոլային դիվանագիտության, ծաղկած խնձորների ու խիզախ գործընկերությունների վրա:

Երանի հիմա Սերժը կուլ չգնա: Մեկ է, արդեն քցել են: Աստված եմ կանչում, որ սա նրան մի լավ թափ տա: Շատ բան չունի արդեն կորցնելու, ուղղակի թող կուլ չգնա: Կուլ չգնա ոչ միայն Ամերիկային, այլև Ռուսաստանին՝ լինի գազի գին, թե լեզվի օրենք, թե Սևանի կոնցեսիոն հանձնում ռազմավարական գործընկերոջը: Արցախի մասին չեմ էլ խոսում:

Չեմ սիրում անճաշակություն

$
0
0


Եթե Ռուսաստանի չափերի երկրի պրեզիդենտո ես, ուրեմն, ինչ հագնես՝ ճաշակո՞վ է

Վայ, բա նայեք Սերժը թորքերի դրոշի դիմաց է կանգնել, թորքն էլ՝ մեր... Էս է՞լ նոր մոդա դառավ

Article 1

$
0
0
Էսօր իմացա, որ սպառողների մեծ խումբ սկսել է բոյկոտել տեղական արտադրության պանիրը, որը մի գիշերվա մեջ թանկացել է, ասում են, մինչեւ հազար դրամով: Լրիվ տրամաբանական գործողություն է ըստ իս, քանի որ տեղական պանիրը հասել է ներկրվող հոլանդական, շվեյցարական պանիրների գնին:
Չգիտեմ, ով է էդ խելացին, որ նման միտք է տվել պանիր արտադրողներին: Հավանաբար սա է «տեղական արտադրության խթանում» հանրահայտ գաղափարի իրականացման ձեւը:
Փիէս. Ասում են, կովերն են անգամ մանթո մնացել, քանի որ իրենց կերած խոտի որակը չի լավացել, իսկ կաթը նրանք կովավարի շարունակում են անվճար տալ հարգարժան պանիր արտադրողներին:

սրտխառնոց

Մեկնաբանողները

$
0
0
Ինչ-որ ալիքով ցույց են տալիս երեկվա Աստրախանի հանդիպումից հետո Մեդվեդեվի խոսքը, որը կտրտում են Նալբանդյանի մեկնաբանություններով:

Ուզում եմ հասկանալ՝ ՌԴ նախագահը լրի՞վ մեր տերն է, իսկ ՀՀ ԱԳ նախարարի առաջնային գործառույթը Մեդվեդեվի խոսքի մեկնաբանությու՞նն է:
ՈՒ ինչն է բացատրում, թե որ Մեդվեդը էսպես ասեց, նշանակում է, մենք էսպես պետք է անենք:

Հետո էլ իհարկե ՀՀԿԿ քարտուղար Շարմազանովը:

Մնում է ծափերը միացնեն Մեդվեդեվի խոսքից հետո:

Article 3

$
0
0
Երկու օր առաջ [info]ahousekeeper -ը հղում էր տվել ազատամարտիկ Արմեն Ավետիսյանի մասին պատմող մի նյութի:

Արմենի աշխատավարձը, պարգևատրումները գումարած, ամիսը 163 հազար դրամ (մոտ 525 դոլար) է։ Ուրիշ տեղից ոչ մի կոպեկ, ոչ մի օգնություն տուն չի մտնում։ Ամիսը 3 պարկ ալյուր են առնում, որը 36 հազար դրամ է կազմում, մի տուփ լվացքի փոշին 2 օր է դիմանում»։
 
Մտածել է պետք՝ ինչ անել: Ձմեռ է գալիս:

Article 2

$
0
0
Ովքե՞ր են էս խեղկատակները: Ինչպե՞ս են հատել ՀՀ սահմանը, ո՞վ է սրանց թույլ տվել մամլո ասուլիս անկացնել:

ՑԵՂԱԿՐՈՆ ԴԵՂՆԱԿՏՈՒՑՆԵՐ

$
0
0
Կամ էլ՝ հակառակը....

http://www.lragir.am/armsrc/society40038.html

Չեմ կարծում, որ էս ամիսների ընթացքում էսքան ասվածն ու գրվածը գերբնական խելք են պահանջում հասկացվելու համար:

Կարծում եմ, կտոր մը խելքի առկայությունը լրիվ կհերիքեր:

չսառեն- սատկեն

Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը

$
0
0
տէր Մեսրոպ քահանա Արամեան:

"Արարատից Սիոն" ֆիլմի կայքում տեր հայրն ինքն իրեն բնութագրել է որպես "թարգմանիչ":

"...Թարգմանչի պարտքն է օգնել մարդկանց բացահայտել այն, ինչ փնտրել են, արտահայտել այն, ինչ թաքնված է, տեսնել այն, ինչ նրանց աչքերին չի հաջողվում, լսել այն, ինչ կորչում է աղմուկի մեջ..." (կայքում անգլերեն էր, ես թարգմանեցի)

[info]karen_aghekian -ի մոտ տեղադրված է նրա հոդվածը... կամ, ավելի շուտ, նրա մտքերը ազգային կրթության վերաբերյալ:

Ամեն բառի հետ համաձայն եմ: Կարդալ անպայման:

Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը

(մտածելու հրաւէր)


Ընդդէ՞մ, թէ՞ յանուն

Երբ պայքարում ես ինչ-որ բանի դէմ, առնուազն պէտք է հասկանաս, թէ ինչն ես պաշտպանում: Եթէ ջատագովում ես յանուն սրբութեան, գոնէ այդ սրբութեան հետ կապ ունեցող կամ դա փնտրող մարդ պէտք է լինես: Այլապէս քո ջատագովութիւնից ոչ սրբութիւնը կը շահի, ոչ էլ` դու: Աղանդաւորութեան հիմքը ամբողջական պատկերի տեսողութեան բացակայութիւնն է: Իսկ աղանդաւորութիւնը սոսկ կրօնական երեւոյթ չէ եւ բնորոշ է մարդկային կեանքի բոլոր կողմերին: Այս չարորակ երեւոյթի ամենածանր դրսեւորումներից մէկը կրթական աղանդաւորութիւնն է, որի մէջ խորասուզուած ենք ազգովին` «մերն ուրիշ է» նշանաբանով: Եթէ «մերն ուրիշ է», հոգ չէ, թէ ուրիշն ինչ է անում, եւ ամենեւին կարիք չկայ տեսնելու, թէ ինչ է կատարւում աշխարհում: Զաւեշտական է, բայց նոյն սկզբունքով էլ վերաբերւում ենք մեր անցեալին: Պատմութիւնը վերածում ենք կռապաշտութեան, հպարտանում Նարեկացիով, Խորենացիով, Տաթեւացիով, բայց նրանց գրուածքները չենք կարդում: Զոհասեղանին դրուած է ոչ աւել, ոչ պակաս, քան մի ամբողջ սերունդ` մեր հարազատ զաւակները: Եւ չգիտես ինչու չենք ընդվզում, չենք համախմբւում, այլ մեր իսկ թողտւութեամբ եւ մասնակցութեամբ դատապարտել ենք մեզ ազգային ներուժի փոշիացման եւ անմրցունակ ապագայի:

Ինչպէս միշտ, այնպէս էլ այժմ մենք արթնանում եւ միաւորւում ենք արտաքին վտանգների պարագայում: Այս վերջին ժամանակշրջանում մի ամբողջ շարժում ձեւաւորուեց, եւ մեծ ընդվզման ալիք բարձրացաւ ընդդէմ օտարալեզու դպրոցների, բաւականին լուրջ մարդիկ իւրայատուկ կերպով սկսեցին ջատագովել հայկական կրթութիւնը` մահացու վտանգ տեսնելով օտարալեզու կրթութեան մէջ: Սակայն ո՞րն է հայկական կրթութիւնը կամ ընդհանրապէս հայկականութիւնը, եւ յանուն ինչի՞ է այդ պայքարը: Այս հարցերը բաց մնացին:

Ազգայինը` Սրբոց Թարգմանչաց խորհուրդով

Նախ` երբ խօսում ենք ազգային դպրոցի մասին, չորս բան պէտք է նկատի ունենանք. ա) լեզուն, բ) բարոյական-արժէքային համակարգը, գ) գիտելիքի բովանդակութիւնը, դ) աշխարհայեացքային առանցքը: Բաց թողնելով վերջին երեք կէտերը, որոնց հետ առնչուած կամ ոչինչ չենք արել, կամ ուղղակի փչացրել ենք եղածը` խօսենք հայոց լեզուի դասաւանդման մասին: «Այբ» կրթական հիմնադրամի անցկացրած մրցոյթները ցոյց են տալիս, որ մեր երեխաների ամենավատ արդիւնքները հայոց լեզու առարկայից են: Նրանք չունեն գրելու, խօսելու, զրոյից տարբեր մտքեր արտայայտելու տարրական հմտութիւններ: Հայկական կրթութիւն նախեւառաջ նշանակում է հայերէն լեզուամտածողութեան ձեւաւորում: Լեզուն հզօրագոյն հոգեւոր-փիլիսոփայական, մտածելակերպային-ճանաչողական եւ ստեղծագործական-վերլուծական գործիք է եւ ոչ թէ քերականական կանոններից եւ դասականներից անվերապահօրէն կառչելու կամ պարզունակ հաղորդակցութեան միջոց: Անգլերէնի (ՄԲ-ական AS/A մակարդակ կամ Միջազգային բակալաւրիատ համակարգեր) եւ հայերէնի դասաւանդումների պարզ համեմատութիւնը ցոյց է տալիս, որ դրանք, ըստ էութեան, տարբեր բաներ են: Անգլերէնի՝ բարձրորակ եւ գեղեցիկ ձեւաւորմամբ դասագրքերի նպատակն է երեխաներին սովորեցնել քննական մտածողութիւն, բնագրային վերլուծութիւն, տրամախօսութիւն, գրելու արուեստ եւն: Նայում ես այս տարիների մեր ստեղծած անհրապոյր եւ համաշխարհային զարգացումներից դուրս ընկած դասագրքերին, փակւում ես մտածելու եւ սովորելու նկատմամբ: Խօսում ենք հայկական դպրոցի մասին, ուր ոչնչացւում է հայկականութիւնը: Ասուածը մի քանի բացառութիւններով հաւասարապէս վերաբերում է նաեւ այլ առարկաների դասագրքերին, որ անկախութեան տարիների ընթացքում ստեղծուել են Հայաստանում: Զարմանում ես՝ մի՞թէ այսպէս կարելի է վերաբերուել սեփական սերնդի հետ: Ահա թէ ինչի կարող է յանգեցնել համաշխարհային կրթական դաշտից կտրուելը, մեծ պատկերը տեսնելու անկարողութիւնը եւ ինքնափակ վերարտադրութիւնը: Ժամանակին մենք մաս ենք կազմել մեծ կրթամշակութային տարածքների, օգտուել ենք հսկայական մտաւոր եւ նիւթական ներդրումների շնորհիւ ծտեղծուածից` կառուցելով մերը: Այժմ մնացել ենք մենակ, չհասկանալով, որ դա կործանարար է կրթութեան համար:

Մենք թերեւս միակ ժողովուրդն ենք, որ նուիրականացրել է թարգմանութեան գաղափարը եւ ունի Սրբոց Թարգմանչաց տօն: Իսկապէս սուրբ Սահակի, սուրբ Մեսրոպի եւ նրանց աշակերտների հոգեւոր սխրանքը մեզ համար դարձաւ ինքնութեան առանցք եւ նոր աշխարհընկալման հիմք: Ո՞րն է դրա էութիւնը: Նախ` թագմանութիւնը համարուել է արուեստների արուեստ եւ աստուածային անեղ իմաստները մարդկանց մեկնելու մեծագոյն շնորհ: Երկրորդ` թարգմանութիւնը աշխարհի հետ հաղորդ լինելու եւ համաշխարհայինը իւրացնելու ճանապարհ է: Եւ կարեւոր է, որ այս շնչով է ստեղծուել մեր ազգային դպրոցը: Մեր հայրերը խուսափել են կղզիացումից եւ լաւագոյնին հաղորդ լինելը դարձրել են ազգային գիտակցութեան հիմք:

«Այբ» հայկական դպրոց

Մենք այսօր կանգնած ենք արդի կեանքին եւ մարտահրաւէրներին համապատասխան կրթական նոր մշակոյթ ստեղծելու հրամայականի առջեւ: Կրթութեան եւ կեանքի համապատասխանեցումը, կրթական անպտուղ իներցիաների յաղթահարումը եւ ապագան կրթութեամբ կանխորոշելը 21-րդ դար թեւակոխած ազգերի գերխնդիրն է: Անընդհատ եւ արագօրէն վերափոխուող աշխարհում կրթութեան վերագիտակցումը սեփական ինքնութեան պահպանման եւ բացայայտման միակ ուղին է:

«Այբ» հիմնադրամի կողմից 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի մշակումն այդ ուղղութեամբ կատարուող բեկումնային քայլերից է: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը` Հայաստան ենք բերել լաւագոյն կրթական տեխնոլոգիաները (լաբորատորիաներ, մեթոդոլոգիաներ, մշակումներ, մրցոյթներ, դասագրքեր)` համադրելով մէկ միասնական պատկերի մէջ: Մենք շարժւում ենք ոչ թէ այս կամ այն համակարգի պատճէնահանման ճանապարհով, այլ իւրաքանչիւր համակարգից լաւագոյնն ընտրելով: Աշխատելով աշխարհի առաջատար գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, Հարվարդի համալսարանից եւն` մշակել ենք կրթութեան բովանդակութեան եզակի նախագիծ: Այսօր ընթացքի մէջ է աշխարհի լաւագոյն դասագրքերի հայերէն թարգմանութիւնը, եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի հետ համատեղ մշակուել է անգլերէնի ուսուցման աննախադէպ ծրագիր, ինչը մեզ հնարաւորութիւն կը տայ ինտեգրուելու համաշխարհային կրթական դաշտ: Ընթացքի մէջ է ամենադժուար խնդիրը` հայերէնի եւ հայագիտական առարկաների` նոր սերնդի դասագրքերի ստեղծումը:

Հայկական միջազգային դպրոց սփիւռքում

Մեր ժողովրդի երկու երրորդը ապրում է Հայաստանից դուրս, եւ մենք պէտք է միասնական կրթական գաղափարախօսութիւն մշակենք` մեր երիտասարդութեանը հայկական դաշտում պահելու համար: Այսօր հայութեան ուծացման եւ տարրալուծման տեմպերը հասել են ահռելի մասշտաբի, որովհետեւ մեր սփիւռքահայ դպրոցները փակւում են, իսկ եղածների որակն էլ բարձր չէ: Եթէ անցեալ դարասկզբին հայկական կրթութիւն ունենալը համարուել է բարձր դասակարգի պատկանելութեան ցուցանիշ, ապա այսօր այն չունի այդպիսի որակ եւ ձգողականութիւն: Եւ հայ երիտասարդներն ունեն աւելի լաւ հնարաւորութիւն` իրագործուելու օտար բարձրորակ միջավայրերում: Արդիւնքում մենք դիտւում ենք որպէս ասելիք չունեցող ժողովուրդ եւ վերածւում պատմական անճարակ յիշողութեան` բարոյալքելով մեր երիտասարդութեանը: Առանց մրցունակ հայկական դպրոցի` սփիւռքի կեանքի տեւողութիւնը կարող է լինել շատ կարճ: Բնականաբար, սփիւռքեան իրականութեան համար պէտք է մշակուի համապատասխան հայեցակարգ` ըստ տուեալ երկրի պահանջների եւ միջազգային չափորոշիչների (հիմնական առարկաները պէտք է դասաւանդուեն կամ տուեալ երկրի լեզուով, կամ անգլերէն` որպէս միջազգային լեզու` ապահովելով հայոց լեզուի, գրականութեան, պատմութեան հիմնարար ուսուցման եւ հայ հոգու փոխանցման բարձր մակարդակը): Մելգոնեան կրթական հաստատութիւնը լաւագոյն օրինակներից է: Լինելով հայկական թեքումով անգլալեզու դպրոց (բացի հայագիտական առարկաներից, բոլոր առարկաները դասաւանդուել են անգլերէն)` Մելգոնեանը կարողացել է ապահովել հայերէնի ուսուցման այնպիսի որակ, որ Հայաստանի շատ դպրոցներ կը նախանձէին ունենալ: Եւ առհասարակ դպրոցում տիրել է այնպիսի շունչ, որ այցելուների խոստովանութեամբ` այն եղել է մի փոքրիկ Հայաստան: «Այբ» կրթական հիմնադրամը մշակել է Հայաստանում 2011 թ. բացուող «Այբ» հայկական դպրոցի միջազգային մոդելը, որն օրերս քննարկուել է Կիպրոսի կառավարութեան հետ եւ հաւանութեան արժանացել: Ծրագրւում է Այբ դպրոցի` աշխարհով մէկ տարածումը սկսել Կիպրոսից, եւ դրա համար կան կարեւոր նախադրեալներ: Դրանք են` Կիպոսում հայերի դիրքը եւ նրանց նկատմամբ պետական վերաբերմունքը, Կիպրոսի աշխարհագրական դիրքը, նրա` Եւրամիութեան անդամ լինելը, արեւմտահայերէնի պաշտպանութեան՝ Կիպրոսի ստանձնած ծրագիրը եւ յատկապէս Մելգոնեան կրթական հաստատութեան դերն ու աւանդները:

Միջազգային համահայկական դպրոց Հայաստանում

Բնականաբար, մենք չենք կարող սահմանափակուել միայն սփիւռքում հայկական դպրոցներ հիմնելով: Սփիւռքահայ երիտասարդն իր տեղը պէտք է ունենայ նաեւ Հայաստանում: Մենք չենք կարող միայն այդ երիտասարդներին կանչել զբօսնելու, ուտել-խմելու, զուարճանալու եւն: Մենք պէտք է նրանց առաջարկենք այնպիսի կրթութիւն, որը կ’ունենայ բարձրագոյն միջազգային մակարդակ եւ կ’ապահովի հայերէնի, հայ գրականութեան եւ հայոց պատմութեան որակեալ ուսուցում: Այստեղ չկայ որեւէ վտանգ: Օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցն իր առջեւ դրել է հէնց այդպիսի նպատակ` սփիւռքահայ երիտասարդին հայրենիք բերել, հայերէն սովորեցնել եւ հայրենիքի հետ կապել: Կարծում եմ, որ դա միանգամայն ազնիւ նպատակ է եւ արժանի է աջակցութեան: Բացի այդ մենք չենք կարող պարփակուել ինքներս մեր մէջ, եւ պէտք է գիտակցենք, որ մենք աշխարհի մէկ մասն ենք: Մենք պարտաւոր ենք մեր լեզուն եւ մշակոյթը տարածել օտարների մէջ` մեր բարեկամների ցանց ստեղծելով աշխարհով մէկ: Թէ՛ սփիւռքում ստեղծուող «Այբ» միջազգային դպրոցի եւ թէ՛ Դիլիջանի միջազգային դպրոցի գաղափարախօսութեան կարեւոր ուղղութիւններից մէկն է` օտարներին բերել բարձրակարգ հայկական կրթական միջավայր, նրանց հաղորդակից դարձնել հայկականութեանը եւ դրանով հզօրացնել մեր ազգի դերն ու ներկայութիւնը աշխարհում:

Սակայն միշտ պէտք է յիշել, որ կրթական միջավայրի նախագծումը նրբագոյն խնդիր է: Շատ կարեւոր է, թէ ինչ հոգի ու շունչ ես դնում դրա մէջ, ինչ աշխարհայեացքային առանցքի շուրջ ես հաւաքում քո կրթութիւնը: Կարող է բոլոր բաղադրիչները լաւ մտադրութեամբ համադրես, բայց դրանք միասին չաշխատեն: Կրթութեանը մօտենալ որպէս բիզնեսի անընդունելի է: Կրթութիւնը առաքելութիւն է եւ առաքինութիւն: Դպրոցը հասարակական կեանքի ամենահիմնարար հասկացութիւնն է. դպրոցում է ձեւաւորւում մարդը` որպէս հասարակութեան անդամ եւ որպէս որոշակի ընդհանրական գիտակցութեան կրիչ, դպրոցը տուեալ ժողովրդի ժառանգութեան եւ համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգոյցն է, հասարակութեան պատասխանատւութեան եւ նուաճումների ներդրման առաջնահերթ օղակը: Ուստի դպրոցաշինութեան մէջ հասարակութեան ներգրաւուածութեան ապահովումը գերխնդիր է: Այլապէս ամենալաւ դպրոցն անգամ կը վերածուի կարկատանի եւ երբեք այդ հասարակութեանը չի ծառայի:

Կարծում եմ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը կարիք ունի լայն հանրային քննարկման: Մինչ այժմ բովանդակային որեւէ քննարկում չի կատարուել: Անշուշտ, երբ մարդիկ մտածում են միջազգային դպրոց հիմնել Հայաստանում սփիւռքահայ երեխաների համար, վատ չէր լինի, որ նրանք նոյնքան հոգածութիւն ցուցաբերէին Հայաստանի երեխաների նկատմամբ եւ բարձրացնէին հայկական դպրոցի մրցունակութիւնն ու որակը: Խօսքս հայկական կրթութեան մէջ ուղղակի ներդրումների մասին է: Սրանով կը ստեղծուի առողջ մրցակցային դաշտ, կը փարատուեն հայկական կրթութեանը սպառնացող կասկածները, եւ հասարակութիւնը չի պառակտուի էլիտարի եւ ոչ էլիտարի:

Ինչ վերաբերում է օրէնսդրական փոփոխութիւններին, ապա դրանց անհրաժեշտութիւնը չկայ, եւ չեմ կարծում, որ Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնութեան հեղինակներն այդպիսի նպատակ են հետապնդել: Միշտ էլ կարելի է ստեղծել միջազգային հաստատութիւններ համապատասխան միջպետական պայմանագրերով, առանց դուռ բացելու անկառավարելի եւ անկանխատեսելի երեւոյթների ներթափանցման համար: Պէտք է հասկանալ, որ օրէնսդրական փոփոխութիւններ կատարելու եւ դռներ բացելու արդիւնքում հնարաւորութիւն է ընձեռւում «լաւ տղերքին» կամ աղանդաւորներին` «գործ կպցնել», կրթական դուքան բացել, բազմաթիւ երեխաների խեղել ու կործանել: Նրանցից շատերի համար խանութ բացելը եւ դպրոցի «գործ դնելը» հաւասարազօր բիզնեսներ են:

Ամփոփում

Խօսքս կամենում եմ ամփոփել այսպէս: Մենք աշխարհով մէկ սփռուած մէկ ժողովուրդ ենք: Ազգային տեսանկիւնից չկան սոսկ հայաստանեան եւ սոսկ սփիւռքեան խնդիրներ: Կրթութիւնն ազգային գոյութեան առանցքն է: Բայց երբեք մենք այն չենք քննարկել առաւել լայն համազգային համատեքստում: Երբեք չենք փորձել մշակել մեր սփռուածութեանը համապատասխան կրթական գաղափարախօսութիւն եւ իրագործման ծրագիր: Մենք կարիք ունենք ստեղծելու մեր ազգային կրթութեան բարձրորակ բրենդը եւ այն տարածելու աշխարհով մէկ: Կրթութիւնն այն ասպարէզն է, ուր մենք պէտք է կենտրոնացնենք մեր ներուժը` մրցունակ սերունդ ապահովելու եւ մեր երեխաներին ուծացումից փրկելու համար: Ժամանակն է հասկանալու պարզագոյն իրողութիւններ. ազգային, քաղաքական, տնտեսական որեւէ խնդիր լուծում չունի առանց կրթութեան: Ամէն ինչ սկսւում է կրթութիւնից եւ վերջանում կրթութեամբ:

  

Մեզ միացավ Akhaltskha-ն!!!

$
0
0
Originally posted by [info]javakhk at Մեզ միացավ Akhaltskha-ն!!!
Հարգելի բարեկամներ,

Ուրախ եմ տեղեկացնելու հայկական բլոգոսֆերային եւ ախպերությանը, որ մեզ միացավ մի շատ արժեքավոր մասնակից՝ http://Akhaltskha.LiveJournal.com.

Նա այստեղ ներկայացնում է Ախալցխայի տեեկատվական կայքը. www.Akhaltskha.net եւ մշտապես լուրեր է հաղորդում Ջավախքից:

Խնդում եմ անպայման ընկերանալ նրան եւ տարածել լուրերը Ախալցխայից:

Нам бермуторно на сердце и бермутно на душе!


Լորդ Բայրոնն ու "Դոն Ժուանը" անձրևի ու սուրճի հետ

$
0
0
Մի քանի օր առաջ հիշել էի Բայրոնին: Հիշել էի Դոն Ժուանը ու մտածում էի, որ պետք է մի տեղից ճարել անգլերենով:

Մեկ էլ երեկ պատահաբար գրքերիս մեջ հայտնաբերեցի (!! չնայած, որ անձամբ էի գնել !!) Բայրոն անգլերենով, ու մի բան էլ՝ հայտնի գործերը՝ Կորսար, Դոն Ժուան, և այլք մեջը:

Մեկ-մեկ վատ հիշողությունն էլ լավ բան է, բաներ կան, որ հայտնաբերում ես պատահաբար ու ուրախանում ես ոնց որ առաջին անգամ: Եթե բախտդ բերի, կարող ես էդպես մի քանի անգամ մոռանալ ու հայտնաբերել, մոռանալ ու հայտնաբերել:

Յուրովի անակնկալ սեփական անձիդ:

Մի խոսքով, հիմա, էս անձրևին, առավոտվա սուրճի հետ մի տուն Դոն Ժուանից՝

Poor Julia's heart was in an awkward state;
She felt it going, and resolved to make
The noblest efforts for herself and mate,
For honour's, pride's, religion's, virtue's sake;
Her resolutions were most truly great,
And almost might have made a Tarquin quake;
She pray'd the Virgin Mary for her grace,
As being the best judge of a lady's case.

Article 0

Սասունցի Դավիթ

$
0
0
Հ1-ով մուլտն են ցույց տալիս, ես էն ժամանակ չէի նայել էկրանի վրա:

Էս ինչքա~ն պաթոս կա մեջը, մարդու շունչը կտրվում է: Ու՞ր է մեր համով-հոտով էպոսը, ո՞վ ասաց, որ հայկական ամեն ինչը պիտի պաթետիկ լինի, որ ճիշտ լինի... Ու՞ր մնաց հումորը, թեթևությունը:

Հեչ շարժուն չի: Խեղդում են անշարժ ու ծանր հայացքներով, ոնց որ դու մեղավոր լինես ինչ-որ բանի համար:

Էդ ի՞նչ զոդիակի նշաններ են, էդ ի՞նչ անիմաստ տաճարներ են: Երեխան որ նայում է, պետք է փոքր ժամանակվանից զոդիակի նշաննե՞ր սովորի: Սասունցիք հող են մշակել, ծուռ-ծուռ կռվել ու ապրել են, հո՞ մոգությամբ չեն զբաղվել:

Ըստ իս ահագին արհեստական ու ականջներից ձգած բան են սարքել: Տաղանդավոր որևէ մուլտիպլիկատոր հանգիստ խղճով կարող է նորը նկարել, որ՛տև սա էպոսը չի, մուլտի մեջի հերոսները ծուռ չեն, այլ չափից դուրս ԴՈՒԶ են:

Հետաքրքիր է, երեխեքը հո՞ չեն վախեցել...

Քուռկիկ Ջալալին ինչի՞ էր կապույտ գույնի, տեսնես....

Ի~նչ գիրք եմ առել էն օրը...

$
0
0
Ուրեմն, գնացել էի ԱՊՀ թարգմանչական գրականության ցուցահանդեսի, մտածում էի մի քանի հետաքրքիր գիրք կառնեմ: Էն էլ պարզվեց՝ վաճառքի չեն:
Բայց քանի որ տրամադրված էի, որ գիրք եմ գնելու, ցեցը մեջս էր, զգացի, որ տուն չեմ գնա մինչև մի բան չառնեմ:

Մտա "Անի" գրախանութ՝ հրապարակի վրայի: Տեսնեմ երկու հզոր չափսերի հատոր է դրված՝ "Հայերէն բացատրական բառարան", Ստեփանոս Մալխասյանց: Ա-Ե ու Զ-Կ
Գյուլբենկյանի ֆոնդը, ինչպես միշտ, վերահրատարակում է: Ասացին, որ մյուս երկուսն էլ շուտով դուրս կգան:

ԱՐՈՍ - Արտ, որ մի քանի տարի վարած չլինելով՝ խամացել, խոպանացել է: Օր. Այս տարի արոսը պետք է վարենք: Նախիրն արածում է արոսներում:

Հելոուինը՝ բնիկ ազգային տոն

$
0
0
Երևի էսօր է էդ կասկածելի սրբերի տոնը:
Քաղաքի կենտրոնում մի ժամվա ընթացքում երեք խումբ տեսա: Ինչ-որ սատանայական դիմակահանդեսային հագուկապով, դիմակներով, երեսները ներկած:

Բոլոր երեք խումբն էլ բաղկացած էին 8 - 15 տարեկան երեխաներից:

Զարմանում եմ էդ երեխաների ծնողների վրա:

Որ ասես ձեր երեխեքը թող Համբարձման տոնին դուրս գան բակերում ու շենքերում "Համբարձում յայլա" երգելու ու քաղցրավենիք հավաքելու, կամ նույն "Բոլոր սրբերի տոնին" ձեր երեխեքին տարեք եկեղեցի, կարող է քեզ հում-հում ուտեն, բայց աշխարհից հետ չմնալու համար իրենց երեխաներին թողնում են նման անիմաստ, եթե ոչ վնասակար (մի քանի տարի առաջ ՀՌ-ով նյութ էր, ոնց էր Երևանի դպրոցներից մեկում ինչ-որ ցածր դասարանի անգլերենի դասատուն երեխեքին ասել, թե Հելոուին են տոնելու, բերել էր տվել մի տկլոր տիկնիկ ու երեխեքն ասեղներն առած ընկել-սկսել էին տիկնիկին ծակծկել) ախմախություններին մասնակցել:

Եսիմ
Viewing all 1849 articles
Browse latest View live