Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Ոչ էնքան էլ հայկական թեմա

$
0
0
Հայտնի բան է, որ ընդհանուր առմամբ մեր լրագրողությունը շատ հեռու է պրոֆեսիոնալ լինելուց, բայց էս վերջին մի ամսվա ընթացքում նայելով ռուսական ալիքները, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ միայն պրոֆեսիոնալիզմը շատ քիչ է:

Պարզապես սրտխառնոց եմ զգում, երբ նայում եմ ոնց են վաժեցրած շների պես "ֆաս" հրամանով սկսում հաչալ ու կծել: Սկզբից Լուժկովին, հիմա էլ Լուկաշենկոյին:

Հարցն իմ կարծիքը չի նրանց մասին, հարցն էն է, որ Հայաստանում ո՛չ պետական, ո՛չ էլ քիչ թե շատ հարգի մամուլն ու ալիքները էս կարգի միահամուռ հաչոց ու ֆշշոց չեն դնում ոնց որ ՕՌՏ, Ռոսսիա և այլ ալիքները:

Չգիտեմ, միգու՞ցե մի քիչ պահում է երկրի փոքր լինելը, բոլորի բոլորին ճանաչելը, ինչ-որ խաթրի գործոն: Չգիտեմ:

Բայց էն, ինչ անում են հիմա էդքան մեծ ու էդքան կայացած ալիքները.... Սա ասում եմ շատ լավ հիշելով և՛ ընտրությունները, և՛ հայ-թրքական սիլիբիլիների և՛ օտարալեզուների ու լեզվի օրենքի աղմուկի ժամանակ ստեղծած ինֆորմացիոն վակուումը:

Article 0

$
0
0
Երեկվա քննարկումների առթիվ ուզում էի մի կծող բան գրել, բայց չեմ անի: Էսօր կիրակի է: Կյուրակե-կիրակի, նշանակում է "Տերունական օր":

Քրիստոնյաներն էս օրը պետք է նվիրեն Տիրոջը, պատարագ գնան: Շաբաթվա 6 օրերն աշխարհիկ են, տրված գործերի, աշխատանքի համար, բայց Կիրակին Տիրոջն է պատկանում:

Ով էլ որ ի վիճակի չի եկեղեցի գնալու, "Վեմ"-ով ամեն կիրակի ժ. 11-ին պատարագ է: Գոնե երկու ժամ տան մեջ հեռուստացույցի աղմուկի տեղակ արժի պատարագ հնչեցնել: Վնաս հաստատ չի տա:

 Խաղաղ ապրենք, ժողովուրդ: Հո՞ գել ու գազան չենք, ամբողջ օր իրար միս ենք կրծում:

Փառք Աստծու,

$
0
0
որ Հայաստանը միայն միայն ՀՀ կառավարությունն ու ՀՀ ընդդիմությունը չեն, միայն գռեհիկ հեռուստաալիքներն ու ջիպավոր ու գլամուռոտ զանգվածները չեն, տգետներն ու քաղքենիները չեն, որ կուտակվում են Երևանում:  

Հայաստանի ամենաառողջ հատվածը գտնվում է գյուղերում ու հատկապես Հայաստանի ազատագրված հատվածներում, նոր հիմնված ու նոր կառուցվող գյուղերում:

Էնտեղ առողջ կյանք կա, առողջ տրամադրություն, առողջ ընտանիքներ՝ մինչև անգամ 12 երեխա ունեցող:
Օրինակ՝



Մարդու հոգին երգել սկսեց, էս ի՞նչ բան էր:))

Multikulti - նիխտ ֆըրշտեյն

$
0
0
Հետաքրքիր բան ընկավ էսօր աչքովս:



Գերմանիայի կանցլեր Մերկելը կոչ է արել իմիգրանտներին ինտեգրվել գերմանական հասարակության մեջ՝ սովորելով գերմաներեն և ընդունելով քրիստոնեական արժեքները:

Կոչն իհարկե առաջին հերթին վերաբերում է Գերմանիայի հավատարիմ դաշնակից 2.5 մլն թրքերին:

Նախ չեմ կարող չանդրադառնալ Գերմանիայում տիրող քրիստոնեական արժեքներին: Իհարկե, բողոքականության ծննդավայր Գերմանիայի կողմից քրիստոնեական արժեքների ընդունման վերաբերյալ պահանջներ ներկայացնելը շատ մեծ լարվածություն չի կարող առաջացնել մարդկանց հոգիներում, եթե մարդիկ հակված են ընդգծված հակաքրիստոնեական արժեքների դավանման: 
Լավագույն օրինակը վերջերս կայացած Գերմանիայի ԱԳ արվամոլ նախարարի ամուսնությունն էր իր արվամոլ սիրեկանի հետ:

Քրիստոնեական արժեքների մեկ այլ վառ օրինակ է ամուսնալուծված տկն.Մարգոտ Կեսսմաննը, որը Գերմանիայի բողոքական եկեղեցու ղեկավարն է՝ "եկեղեցական" աստիճանով եպիսկոպոս, որն աբորտների անխոնջ կողմնակից է և որը փետրվար ամսին սկանդալային պատմության մեջ էր ընկել հարբած վիճակում մեքենայի ղեկին նստելու պատճառով, և այլն:

Հաջորդ մասը, որն ուշադրությունս գրավեց ինտեգրման կոչն էր: Նման կոչով իր ազգին է դիմել նաև Գյուլը ու ճիշտ է արել:

Արդյո՞ք Գերմանիան, կամ մյուս եվրոպական երկրները խորությամբ վերլուծել են, իրենց իսկ ապագայի համար որն է ավելի վտանգավոր՝ չինտեգրված, տգետ թուրքական կամ ընդհանրապես մուսուլմանական համա՞յնքը, որին խիստ ցանկության դեպքում ի վերջո կարելի է գոնե մասնակիորեն վտարել, թե՞ լեզուն սովորած (բայց սեփական ինքնությունը չկորցրած!!), կրթություն ստացած թուրքերի զանգվածը, որը քոչվորի փողոցային կեղտը վրայից մաքրելով, փողկապ կրելով ավելի հեշտությամբ կձուլի ամեն տեսակի կեղծ արժեքներով ապրող ու տարեցտարի պակասող գերմանացիներին:

Եսիմ...  

Մոգության մասին

$
0
0
[info]fr_ghevond -ն իր մոտ տեղադրել էր խոսք մոգերի, կախարդությունների, գուշակությունների մասին:


Այո՛, մենք հաճախ եկեղեցուն մոտենում ենք հրաշքի ակնկալիքով: Հաճախ սպասում ենք, որ էդ մի հատիկ էսինչ գնանոց, էսինչ չափի, էսինչ պահին վառած մոմը անպայման հրաշք է գործելու:

Մի խոսքով, անպայման լսել:

О ситуации вокруг журнала Слона - Это нечестно!!

$
0
0
Originally posted by [info]kornelij at О ситуации вокруг журнала Слона
Собственно, пришло время наконец объянсить исчезновение журнала Тигран [info]pigh

Итак, журнал был засуспенжен по жалобе одного азербайджанского блоггера - guglustan01, чей блог был взломан несколькими днями ранее. Судя по всему, блог оказался под атакой начинающего хакера, так как ЖЖ взламывать особого смысла нет, так как администрация очень быстро возвращает журнал владельцу. Да и вообще взлом малоизвестного блоггера, в котором особо ничего интересного и нет - не дело серьезных хакеров (Должен отметить, что связался с Hamazoosp Hacking Team и Анануном Хакеряном, как и оказалось, это не их дело)

К сожалению, здесь произошла накладка. К сожалению, в армянской прессе появились материалы о случае со сливом мейлов так называемых 26-и Бакинских википедистов. И по ошибке или нерадивости, но пресса указала Тигарана как хакера, взломавшего эту группу (Хотя, любой, знающий Слона, понимает, что он не хакер, и что он лишь в тот момент информировал общественность о скандале в Википедии)

Судя по всему, это послужило лишним "доказательством" для админов ЖЖ, чтобы решить, что Тигран виновен во взломе guglustan01 (guglustan01 уже два месяца орал на всех улочках о том, что его по ночам преследует хакер Тигран Кочарян)

Все это время молчали, так как Тигран вел переговоры с администрацией ЖЖ. Из желания не навредить и разобраться в ситуации. Только вчера стало понятно, что администрация не только не открывает обратно журнал [info]pigh, несмотря на обоснованные аргументы Тиграна о том, что его подставили (в подробности об использованных IP и т.д. сейчас не встпуаю), но и зпретили впредь открывать другие журналы.

По любому, Тико открывает скоро свой отдельный блог на отдельном домене (о чем будет сообщено позднее). Но - может у кого есть светлые мысли (желательно, обоснованные прецедентами) - как можно все же обжаловать последний приговор. Или на худой конец - добиться того, чтоб Тиграну дали на небольшой промежуток времени доступ к журналу, чтобы он смог выкачать оттуда свои фотографии)





Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Բուրատինոներ

$
0
0
Առաջարկում եմ բոլորին, մանավանդ նրանց, ովքեր այս կամ այն պատճառով (չուզողություն, տգիտություն, հետամնացություն, անմրցունակություն) դեմ են օտարալեզուներին մի լավ ուսումնասիրել հայելու մեջ իրենց տեսքը: Միգուցե տեսքից մենք նման ենք երկար ու սուր քիթիկով փայտե բուրատինոների՞; Համենայն դեպս մրցունակ կառավարությունը մոտավորապես էդ կարծիքի է նվաստներիս մասին:

Ի դեպ, խոստովանեմ, ես քիչ-քիչ, ստեպ-ստեպ սկսում եմ հասկանալ ու կողմ դառնալ օտարալեզու դպրոցներին: Տուրիզմի զարգացման կառավարական հանճարեղ ծրագրի շրջանակներում, ազգիս տղամարդկանց ուղիղ կեսը տաքսիստ կաշխատի, իսկ կանանց կեսը, ելնելով [info]equivocus -ի մի քանի վերջին գրառումներից ակնհայտ դարձող իրողության, կրկին կաշխատի.... սպասարկման ոլորտում:

Ըստ ներկայիս տենդեցների, վստահ եմ, որ օտարալեզու դպրոցները պետք է լինեն հիմնականում պարսկերեն, թրքերեն, և իհարկե անգլերեն, որը պարտադիր է՝ որպես միջազգային դիվանագիտական լեզու:

Ելք փակուղուց

$
0
0
Ելնելով վերջի լուրերից՝ Կառավարությունը փակուղու առաջ է հայտնվել՝ խոստացել են, պետք է անեն:

Դաշնակներն էլի խաբեցին՝ առանց լեզվի մասին օրենքը փոխելու կարելի է դպրոց բացել: Չստացվեց:

Փողե՞րն են նախօրորք վերցրել, էրեխեքին շաքարաքլոր են առել արդեն ծախսել են, չեն կարողանում վերադրաձնել, Հիպպոկրատի, ուսուցչի երդու՞մ են տվել որ կանեն.... 

Անձամբ ինձ էդ մանրամասները բացարձակապես չեն հետաքրքրում: Ինձ ի՞նչ: Կառավարությունը, որին նույնիսկ ես չեմ էլ ընտրել, այլ ինչ-ինչ հանգամանքներում փափաթվել երկրի վզին, պարտավոր է ծառայել ի ՇԱՀ երկրի, այլ ոչ թե ի վնաս:
Չի՞ կարողանում՝ ոչ առաջինն է, ոչ էլ ցավոք վերջինը, թող հրաժարական տա: Իր հավակնությունները չափից դուրս գլոբալ են, չափից դուրս թանկ ու չափից դուրս թիթիզ: Կառավարությունը պետք է խելացի լինի, ոչ թե թիթիզ ու ցուցամոլ: Eլիտար են աղքատության ու թշվառության մեջ:

Մտել են փակուղի՞: Փակուղուց ելքը՝ հրաժարականն է: Ադիոս!

Ի դեպ, խոսակցություններ են գնում, բայց դեռ չեմ գտել ի-նետում, ասում են, որ եկող տարվանից պարզեցված հարկն էլ արդեն 20% են դարձնում: Սրան գումարենք նաև կեսնաթոշակային ֆոնդերի մասնավորին նվիրելը, սրան գումարենք ՀԴՄացավը ու այլ և այլ բաներ ու հարց տանք մեզ՝ էս երեք տարվա մեջ գոնե մի օգտակար բան արե՞լ են...

Article 3

$
0
0
Կոռնելիյի մոտ թեմա է բացվել էմոների մասին:

Հիմնական թրենդը սա է՝ տժում ենք Ամարյանի ու տեր Ղևոնդի վրա, չնայած նրան, որ երկուսն էլ արդեն քանի տարի է զբաղվում են տոտալիտար աղանդներով:

Էմոներին, գոթերին անվանում են ենթամշակույթ, ու հավանաբար դրանով նրանք դադարում են կրոնական ուղղվածության աղանդ լինելուց ու ընդհանրապես նրանց մասին պետք է խոսեն մենակ որպես մելոմանների:

Երկու հղում գտա հայկական իրականությունում էդ երևույթների մասին՝

մեկ
երկու

Հասկանում եմ, որ վիքիպեդիան աքսիոմներ չի տալիս, բայց ինչ-որ ինֆո տալիս է: Նայում ենք մի հատ էլ էդտեղ:

Ի թիվս այլ բաների նշվում է, որ էմոները ռոմանտիզացնում են մահը, դեպրեսիվ վիճակը: Նաև մի կարևոր փաստ՝ էմոները 13 - 19 տարեկան դեռահաս երիտասարդներ են հիմնականում:

Հիմա անիվի գյուտ եմ անելու ուշադրություն՝ դա բոլոր առումներով ամենաամենազգայուն տարիքն է՝ ընտանեկան խնդիրներ, անձնական խնդիրներ, ուղղակի անձի կայացում, "ինձ ոչ ոք չի հասկանում"-ներ, շրջապատի ազդեցություն, ընտանեկան իդեալների կործանում, նորերի փնտրտուք... 

Արդյո՞ք սրանք բոլորը հոգևոր ոլորտի խնդիրներ չեն ու արդյո՞ք եկեղեցականը չպետք է զբաղվի նման հարցերով:

Էլի փա՛ռք Աստծու, որ Հայաստանն ու հայկական իրականությունը ինչ-որ առումով դեռ պահպանում են որոշ արժեքներ, որոնց շնորհիվ, էդ դյուրազգաց տարիքից դուրս գալուց հետո, երիտասարդները սովորաբար անցնում են սովորական կյանքի՝ ամուսնանում են, երեխաներ են ունենում ու իրենց երեխաներին դաստիարակում են ոչ էմո-գոթա-սատանիստական ուղղությունով: Բայց, հաշվի առնելով, թե ինչքան է ամեն ինչ մեր կենցաղում (հիմա էլի դպրոցները, ռուդոլֆներին, պաշերին ու կարգին տղերքին չհիշեմ) հակամանկական, հակահիգիենիկ ու հակահասարակական, պետք է լուրջ մոտենալ նման բաներին:

Հայաստանը Չինաստան չի, ու Հայաստանի համար 10 հոգին արդեն շատ մեծ թիվ է:   

помочь малышу

$
0
0
Originally posted by [info]atticus_flinch at помочь малышу
очень прошу всех кто может помочь и у себя, по возможности, тоже перепостить.

84.76 КБ

""Маленькой Саше всего год. Она больная, детская эпилепсия, самый страшный диагноз - синдром Отахара, что означает: противосудорожные препараты помочь не могут. Помочь крохе может только операция в Германии - шанс на жизнь. Детки с подобным заболеванием живут до двух лет и умирают в муках, с мучительной болью"."

меня это выложить попросила моя очень давняя подруга и однокурсница, это дочка ее подруги. давайте, всем миром, я уверен, это можно сделать.

Աստված օգնի

Քիչ է մնում

$
0
0
մարդ էս օտարալեզուները թողնի, սկսի պայքարել մարզահամերգային համալիրի դեմ, վայ!

Սերժի համերգը առաջինն էր, որ իբր վերանորոգած համալիրում գնացի ու հասկացա, որ ոչ էլ վերանորոգել են:

Հիմա էլ Պլասիդո Դոմինգոյի՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ն: Օպերային երգչին համալիրի անակուստիկ դահլի՞՞՞Ճ, որ ի՞նչ:

Էս կարգի բանե՞րն էլ են ծանոթ-բարեկամով որոշվում:

влюблен по собственному желанию

$
0
0
Странно, что до сих пор я ни разу не видела этот фильм

Все в этом фильме правильно - и сюжет и юмор и Янковский!! Великий актер, просто великий!



    

Кошка на раскаленной крыше

$
0
0
На телеканале "Культура" вечером по субботам показывают разные хорошие спектакли. На прошлой неделе был "Ревизор" (Миронов, Папанов, Мишулин, Ширвиндт...).

Сегодня показали "Кошку на раскаленной крыше" Теннеси Уильямса. Театр им. Маяковского, режиссер - Гончаров.

Открыла для себя Аллу Балтер.

Article 1

$
0
0
Ստրկատիրական հասարակարգը Հայաստանում չի վերացել: Հակառակը, ընդունել է դրա ամենավտանգավոր տեսքը՝ ստրուկների ձեռքն իշխանություն են տվել: Իշխանություն են տվել՝ առանց հասկանալու, որ ստրուկը միայն ծախվել գիտի, քանի որ շղթան վզից մի տերից մյուսին անցնելուց բացի ոչինչ չի տեսել: Չգիտի, չի պատկերացնում, որ շղթան վզից հանած ավելի հեշտ կշնչի, որ եթե ինքն իրեն չառաջարկի տարբեր առևտրականների, կապրի ազատ կյանքով՝ մարդու նման:

Պետք է ազատել հասարակությունը ստրկամտությունից ու առաջին հերթին ստրուկներին՝ իրենց իսկ ձեռքից: Փորձել ստրուկին բացատրել, որ կյանքն այլ տարբերակներ էլ է տալիս, ուրիշ ելքեր, այլընտրանքներ, ուղղակի պետք է շղթան հանել վզից, ազատել ուղեղը ու սկսել մտածել ազատի նման:

Բացել է պետք նրանց աչքերը, հասկացնել, որ նույն Մաշտոցը նրանց ու նրանց երեխաների համար էլ դեռ 15 դար առաջ ստեղծել է ԱԶԱՏ լինելու հնարավորություն, որովհետև այն, ինչ նա է արել, ընդամենը տառերի հավաքածու չի, այլ էություն, ինքնություն կերտելու հնարավորություն:

Վաղը էլի հավաք: Կարգախոսը՝ "Ազատություն ստրուկներին"

Ո՞վ էր կարծում, թե հեշտ գործ է կարծրացած ստրկամտություն քանդելը:

Հիմա հ1-ով

$
0
0
Կոմիտասին նվիրված հաղորդում է: Շատ հետաքրքիր բաներ են պատմում նրա մասին:
Սիրում էր երեխաներին, սննդի մեջ շատ չափավոր էր, բայց շատ քաղցրակեր, ամառ-ձմեռ քնում էր բաց պատուհանով, գետնին՝ առանց ներքնակի ու բարձի... (ցավոք, չհասցրի գրի առնել)

Ճապոնական երաժշտական դպրոցներում երեխաները "համաշխարհային երաժշտություն" առարկայից անցնում են Կոմիտասի "Կաքավիկը":

Բացի դրանից, եթե կարոտել եք հեռուստատեսությամբ հնչող գրական խոսքին, էլի խորհուրդ եմ տալիս:

*******************

Ու մի երաժշտական թեմա էլ՝ շատ ուրախ եմ պետական կամերային նվագախմբի համար: Ղարաբեկյանից հետո ամբողջությամբ փոխվել են, ակնհայտ պրոգրես կա:)
Չգիտեմ, ֆրանսահայ Վահան Մարտիրոսյանը նվագախմբի հրավիրված դիրիժյոր է, թե հիմնական, բայց մի բան հաստատ գիտեմ, ականջներդ չեն սղոցվում:

**********************
Գալով հետ Կոմիտաս վարդապետի մասին հաղորդմանն, ասեմ, "Երգ երգոց" էր կոչվում, ու լավ էր, որ Խորեն Լևոնյանն էր վարում: Խոսել էլ գիտի, մտքեր էլ ունի սեփական, ոչ թե անգիր արած:)

Տէր ողորմեա

$
0
0
Սբ. Հովհաննեսում մեծահասակ սարկավագների հետ խորանի վրա ծառայում է 5 - 6 տարեկան մի տղա:

Նրա մանկական ձայնը տոնայնությամբ  շատ ավելի բարձր է, քան հասուն տղամարդկանց ձայները, ու շարականները երգելու ժամանակ, երբ ճուտիկը միանում է նրանց, սկսում է խանգարել մեծերին, ովքեր անկախ իրենցից փորձում են հարմարվել նրա ձայնին:)

Ու էդպես ամեն կիրակի:
Ու մեծերը թողնում են, որ երեխան շարունակի երգել, որովհետև "երկնքում նրանց հրեշատկները մշտապես տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է..."

:)

հայկական բուռ մը հող

$
0
0
... And home we were.
       Stepanakert is cute, tidy and it sure feels like home. It is that kind of feeling you get when you are walking the pathways of Magaravank and at the same time you gaze at the snow-peaked Tarsus mountains across the sea .... Cilicia ... home...
       Or when you are walking under the ruins of our churches in Sourp Ganchvor in Famagusta, Sourp Asdvadzadzin in Turkish-occupied Nicosia, or Akhtamar's Ani... when you look at Ararat's peak even on an unclear day, or even when you walk the streets of Yerevan.... home.
       And Stepanakert, as well as every inch of Armenian Artsakh felt that way ... haygagan pour me hogh.
       Kantsasar ... whose divine-protected church had survived the Azeri missiles that failed to explode every time they had landed there.
       Shushi... whose strategic long-awaited liberation is not in any military handbook.
       Tigranagert Castle ... the ultimate proof of Karabakh's Armenian identity littered with archaeological findings with every step you take and every foot you dig.
       Home was visible in every beautiful smile of the citizens of Karabakh, in the morning songs of the schools, and the morning cry of the new-born baby across the road.


the full story by Simon Ayndejian from gibrahayer.com

Article 4

Article 3

$
0
0
Կոմիտասին նվիրված հաղորդումն են կևրկնում հ1-ով:

Երեկ մոռացել էի, ընկերուհիս հիշեցրեց, Կոմիտասի մասին հուշերից՝ վարունգ ուտելիս սիրում էր կլպել ու կլեպի գլուխը դնել ճակատին, սիրած բառը "մողեսն" էր, չէր սիրում, երբ հայերեն չէին խոսում ու երբ երեխաներին հայկական անուններ չէին դնում...

Հիմա ինչ-որ կիսատ թողեցին, շաքարով հայլուրով խոսքը կտրեցին, հուսամ, կշարունակեն

Article 2

$
0
0
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս  Աջապահյանին Բրիտանական դեսպանատունը մերժել է տրամադրել մուտքի արտոնագիր:

Հայլուրով էին ցույց տալիս, վերջին պահը տեսա: Ինչքան հասկացա, անձնագիրը դիվանագիտական էր:

Ե՞վ: Էլի Կարմիր խաչի՞ն ենք գրում, թե՞ ԱԳՆ-ը պատրաստվում է ինչ-որ քայլեր ձեռնարկել և ինչ-որ կերպ պաշտպանել ՀՀ քաղաքացիների, հատկապես բարձրաստիճան հոգևորականի, հատկապես դիվանագիտական անձնագիր կրող անձի արժանապատվությունը:
Viewing all 1849 articles
Browse latest View live