Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

permit to take this opportunity


վաաաաաաաաաաաաաայ

$
0
0
գուլամ գոր

հայլուրով ասացին, որ ԱՊՀ երկրների մեջ արդյունաբերության բնագավառում առաջատարը Հայաստանն է:

Խեղճ ԱՊՀ, էդ հե՞չ բան չեն արտադրում դրանք

Article 0

$
0
0
Так как дождь продолжает возвращать долги за лето, так как мокро, темно и холодно, решила запостить немножко лета и солнца.




 
    

swan upping

$
0
0
Էսօր ընկերների հետ խոսակցությունում հիշեցի բրիտանական ամենատարօրինակ տոներից մեկը, որի նույնիսկ ռուսերեն թարգմանությունը չգտա:

Գաղափարը թագավորական կարապներըմյուսներիններից առանձնացնելն է եղել: Ժամանակին կարապի միսը համարվել է դելիկատես, և չտարբերանշված կարապները թագավորական ընտանիքը համարել է իրենը: Ինստիտուտում ասում էին, որ կտուցների վրա ինչ-որ թեթև կտրվածք էին տալիս:

Հիմա նայում եմ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը, և էնտեղ ոչ մի հստակեցում կարծես թե չեն մտցնում՝ թե ինչպես են տարբերանշանել: Կարապի միս ուտելը թարգել են, երևի հանդուրժողականության ու էֆվեմիզմների դարում անհարմար է թագավորական ընտանիքի կարապագետների կողմից կտուցի վրա նշան անելու մասին խոսելը (դե գիտեք, Բրիջիտ Բարդո պարապ նստած հետևում է՝ ով քանի ճանճ սատկացրեց):

Հիմա ողջ այդ ընթացակարգն ավելի նման է կարապների համարակալման՝ գլխաքանակ են հաշվում, կշռում նորելուկ ճտերին, ինչպես նաև վիզուալ դասեր կազմակերպում դպրոցական երեխաների համար: Մի խոսքով, ամբողջ արարողությունը վերածվել է կարապների խնամքի և պահպանման:


swan upping հավանաբար կարելի է թարգմանել որպես "կարապների բաց թողում":   

հոգեորսություն

$
0
0
Ժամանակին, երբ հայրենի կառավարությունը գրանցում էր աղանդներին, փորձում էր փափուկ բարձ դնել  գլխներիս տակ, թե բերում ենք օրենքի դաշտ, որ դեմներն առնենք օրենքի սահմաններում:

Տուն չմտած զանգ եմ ստանում: Մի տատիկ էր, որ որոշել է "ինձ փրկի" ու Աստծու խոսքն ինձ քարոզի: Այո, անհաջող էր ընկել, ինչ խոսք; Վերջում ուղղակի տեսավ, որ լվացած ուղեղը չի ձգում կոնկրետ փաստարկների ու դիմադրության, վերջին խոսքը ղժղժաց հեռախոսի մեջ ու կախեց հեռախոսը:

Հիմա ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչքանո՞վ եմ պաշտպանված տոտալիտար աղանդից; Արդյո՞ք նման հեռախոսազանգը չի խախտում իմ իրավունքները; Ումի՞ց ես կարող եմ դա իմանալ, որտե՞ղ կարող եմ իրավաբանական խորհրդատվություն ստանալ, ու՞մ միջոցով պաշտպանել իմ իրավունքները:

Ու սրանք առաջին հերթին հարցեր են, որոնք պետք է հետաքրքրեն պետությանը, քանի որ աղանդներն ուղղակի ու անմիջական են վտանգ են երկրի անվտանգությանը (իհարկե, անիվ չհնարեցի ասածովս):

գովազդային "լեզու"

$
0
0
"Օրանժ" օպերատորը գովազդի մեջ գործածվող մի նախադասություն ունի՝

- Ես, ինչպես բոլորը, ցանկանում եմ, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի:

Եզակի անգրագիտությամբ կազմված նախադասություն է:

Իմաստային՝

ա. Ես ինչպես բոլորը ցանկանում եմ ....  - Ո՞վ ասաց, որ բոլորն ուզում են, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ մանկապարտեզի երեխաները գիտեն, որ գոնե հեքիաթներում գոյություն ունեն չար ու բարի մարդիկ: Կարծում եմ, որ մեծահասակներն ընդհանրապես նման պատրանքներ չունեն, իհարկե, եթե, ասենք, այդ մեծահասակները ծայրահեղ մանկամիտ ու թերզարգացած չեն:

բ. Ես ցանկանում եմ, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի - Նման է դուռդ թակած, կամ հեռախոսիդ զանգած,  ինչ-որ մի աղանդավորի խոսքի, որը քեզ սկսում է համոզել, որ բանուգործը թողած եկել է քեզ փրկելու, ու դու պարզապես բարոյական իրավունք չունես նրա բարի մտադրություններին չհավատալու: Չէ՞ որ նույնիսկ սկյուռիկին է պարզ, որ "Օրանժն" առևտրային կազմակերպություն է ու դրա նպատակն ընդամենը շահույթ ստանալն է:

Ուրեմն, ու՞մ համար է նման պրիմիտիվ սուտը, որն ուղեկցվում է ընկերական ու բարեկամական սուլոցով:

Քերականական/ոճաբանական

Նախադասությունն ինքնին շատ անհարթ ու սխալ է կազմված՝

ա. "բոլորը - բոլորի մոտ": "Բոլոր" բառի անիմաստ կրկնություն:
 
բ. "ամեն ինչ լավ լինի" - "ամեն"-ի տակ ի՞նչն է մտնում: Ո՞վ է որոշում այդ "ամեն ինչի" ցանկը: Մեկի "ամեն ինչ լավ"-ի գաղափարը մյուսի համար կարող է ուղղակի աղետ լինել: Կյանքում, շրջապատում նման օրինակները շատ են:

Միգուցե՞ ինչ-որ բան բաց եմ թողել....

Մի գովազդ էլ ունեն. կրկին աղանդավորի տեսքով մի երիտասարդ դուրս է գալիս փողոց ու ասում՝ "Ես "Օրանժ"-ի աշխատող եմ և ամեն վայրկյան մտածում եմ ձեր մասին" (տեքստը մոտավոր եմ բերում: Ընդհանուր իմաստը դա է):


3:1

$
0
0
Հաղթեցինք:

Սաք ջան, ականջդ կանչի:))))))))))))))))))))

Թարգմանչաց տոն

$
0
0
Էսօր Սրբոց թարգմանչաց տոնն է՝ Սբ. Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի (Քերթող), Դավիթ Անհաղթ փիլիսոփա, Գրիգոր Նարեկացի, Ներսես Կլայեցի (Շնորհալի):

«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան` մեր փրկության, լուսաստղ` մեր լինելության»:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մի պահ կանգ ես առնում ու փորձում պատկերացնել, գիտակցականիդ մեջ տեղավորել նրանց մեծությունը, նշանակությունը ու հասկանում ես, որ պատկերացնելն անգամ սովորական մարդու համար դժվար է, էլ ու՞ր մնաց ինչ-որ կերպ հասնելը, նմանվելը...

Ստեղծել են այբուբենը, գրական լեզուն, ամբողջովին համակարգել, դարձրել լիարժեք, կենդանի լեզու ու ամրապնդելով էդ ամենը ստեղծել գրականություն, պատմություն, փիլիսոփայություն, շարականներ, գիտություն:

Ընդամենը մի համեմատություն բերեմ՝ ռուսերենը, ռուսականը, որի առաջ էդքան բարդույթավորվում, երկնչում ու իրեն փոքր է զգում ժողովրդիս մի հատվածը՝ ներառյալ իշխանական մարմիններին ու որոշ մտավորականներին: 

Ռուսները քրիստոնեությունն ընդունեցին 10-րդ դարի վերջերին: Ընդունեցին բյուզանդական ուղղափառությունը ու երևի նրանից էլ ժառանգեցին հպարտությունն ու գոռոզությունը: Բայց եթե հույների գոռոզությունն ինչ-որ տեղ ինչ-որ չափով կարելի է հասկանալ, ապա ռուսներինը՝ ոչ մի կերպ:
Դարերի ընթացքում սխալ, անորակ, ոչ-պրոֆեսիոնալ թարգմանությունների պատճառով ռուսական աստվածաբանական միտքը անչափ թույլ է եղել (թող մասնագետներն ասեն՝ ընդհանրապես եղել է, թե ոչ): Դարերով կրկնել են արիոսական "հավատամքը" (որ իսկական մոնոֆիզիտության կարկառուն օրինակ է): 

Մենք իրավունք չունենք փոքրության զգացողություն, բարդույթներ ունենալու: Շատ եմ ասել, հիմա էլ եմ ուզում կրկնել՝ աշխարհի հարյուրավոր ազգերից շատ քչերին է տրված եղել նման ինքնուրույնություն, կազմակերպված ու անկախ լեզու, գրականություն, միտք, նման ազգային ու ուղղափառ դավանությամբ եկեղեցի:

Գիտակցելով մեր ունեցածի արժեքը՝ մենք պարտավոր ենք փոխվելու, որ արժանանք էդ մեծ պարգևներին, մեր սրբերին, մեր եկեղեցու հայրերին, մեր մշտական բարեխոսներին: 

Սբ. Մեսրոպի սրբությունն ու մեծությունն այն է, որ այն, ինչ նա արել է, արել բոլորիս համար՝ նույնիսկ Արմեն Դարբինյանի ու Աշոտյանի, Հայկոյի ու Մկոյի համար: Սբ. Վարդանանց սրբությունն ու մեծությունն այն է, որ նրանք կռվել ու նահատակվել են բոլորիս համար, նույնիսկ նրանց, ովքեր հիմար-հիմար դուրս են տալիս ու փորձում են Վարդանանց պատերազմը լրիվ ուրիշ անկյունից "ներկայացնել":

Դրա համար էլ նրանք սրբեր են, Քրիստոսի եկեղեցու սրբերը, քանի որ Քրիստոս էլ իր կյանքով գնեց բոլորին՝ հավատացյալին, անհավատին, Աստծուն անարգողին, մարդասպանին.... 
   

Երկար ստացվեց ոնց որ թե... 

Article 0

$
0
0
- Ես հարուստ մարդ չեմ: Ամբողջ կյանքս աշխատել եմ որպես վարսահարդար: Հոգեկանս շատ ծանր վիճակում է: Սրտիս  17 տոկոսն է գործում: Ես մեծ դժվարությամբ եմ եկել հասել այստեղ: Ուրեմն, թող ոչ ոք չասի, թե չի կարող....

Բարերարներ Վաչե Հովսեփյանի և նրա կնոջ մասին պատմող սյուժե էր հայլուրով. Արցախի գյուղերից մեկում մի անգամից 350 հայ երեխաների մկրտությունն էին հովանավորել: Նրանց աղջիկը մի քանի տարի առաջ մահացել է վթարում, իսկ նրանք իրենց կյանքի իմաստը գտել են Արցախում:

Երևանը մենք ենք....

$
0
0
**********
Չեմ կարողանում հասկանալ ստոմատոլոգիական կլինիկաների գովազդները, որոնց ժամանակ ամենայն մանրամասնությամբ ցուցադրում են լնդեր, փչացած, հանած, հանվող, բուժվող ատամներ և այլ գաստրոնոմիկ տեսանկյունից անչափ հաճելի տեսարաններ:

***********
Ճի՞շտ եմ հասկանում, որ Արմենիա թիվին նախապատվությունը տալիս է տրանսվիստիտներին: Ամբողջ օրը տրանսվիստիտ շոու է կարծես թե:

Այս և մի շարք այլ պատճառներով հաց ուտելիս հեռուստացույց դիտելը լավագույն ընտրությունը չէ, ըստ իս: Երբեմն պարզապես հակահիգիենիկ է:

գովազդային "լեզու" - շարունակություն

$
0
0
Այստեղ սկսել էի թեթև անատոմիկ վերլուծության ենթարկել մի գովազդային նախադասություն:

[info]haykuhi -ն մի կտորն իր վրա վերցրեց: Ըստ իս ճիշտ է ասում:

Ամենաշատ կրկնվող սխալներից է «մոտ»-ի անտեղի կիրառումը: Ասում են`«ինձ մոտ ամեն ինչ լավ է», «քո մոտ ի՞նչ կա»: Սա ռուսախոսների շնորհիվ է ներմուծվել: Ռուսներն ասում են` у меня все хорошо. բառացի թարգմանության «շնորհիվ», առաջ է գալիս «մոտ» բառը:
 

Article 0

$
0
0
Որ ասում եմ մեր երկրում մի բան անելիս հետևն ու գլուխը խառնում են իրար, անունս չուզող ու կռռացող է դուրս գալիս:

Հայկական կրթություն մարդավարի չեն տալիս, օտարալեզվի են անցնում, առանց շրջաններում տրանսպորտի հարց լուծելու ավագ դպրոցներ են բացում, տգետ, գռեհիկ, լկտի ուսուցիչներից դպրոցները մաքրելու փոխարեն "Eլիտար" դպրոցներ են բացում:

Խնդրեմ, լավագույն օրինակ՝ և՛ օտարալեզու, և՛ Eլիտար...

Իհարկե, նախարարությունը զբաղված է լավագույն ուսուցիչ մրցանակաբաշխությամբ, ելիտարների բուծմամբ, և այլ գլոբալ-մրցունակ հարցերով, ժամանակ չունի մանր-մունր բաների հետևից ընկնելու

Մոռացա նշեմ, ասում են Պուշկինի դպրոցն է


երկար-բարակ ու խառը մտքեր

$
0
0
Նախ ասեմ, որ ձյաձյ դաբավոգն իզուր էր մտածում, թե իր հետ համաձայն մարդ չկա:

Հետո ասեմ ասելիքս, քանի որ ինձ էլ երեկվանից հանգիստ չի տալիս էդ նյութը:

Էստեղ արդեն ասացի, որ եթե նման վիճակ է, ապա ինչ-որ բան փչացել է մեր մեջ: Չգիտեմ ինչ տպավորություն կթողնեմ, եթե ասեմ, որ ինձ էդքան էդ հարվածները չէին կատաղացրել, ինչքան "տըվար" բառը, որ այսպես կոչված մանկավարժի բերանից դուրս է գալիս, մի քանի անգամ, դպրոցում, երեխայի հասցեին, երեխաների ներկայությամբ:

Էն, որ մեզ մոտ հարցեր լուծում է միայն վախը՝ փաստ է: Դեպուտատը վախենում է, որ "գորձը ձեռից կառնեն" ու քվեարկում է միշտ ու միայն կուսակցական գծի սահմաններում, ոստիկանը վախենում է, որ խախտում կատարած մեքենայի տիրոջ ծնողների թափից ու չի կանգնեցնում, դասախոսները վախենում են ջիպով ուսանողներից ու նրանց ի վերջո դիպլոմ են տալիս... Ու էդպես կյանքի բոլոր ոլորտներում: Ու բոլորը թքած ունեն արժանապատվության վրա՝ սեփական և դիմացինի...

Ինչի՞ պետք է դասատուն երեխային չսիրի, ուղղակի, ի սկզբանե, ապրիորի, անկախ էդ երեխայի ընտանիքից, ծնողների դիրքից, հնարավորություններից, նրա ֆիզիկական ու մտավոր ունակություններից, ունեցած այֆոնից ու յութուբից: Ինչի՞ պետք է տնօրենը պահի նման ուսուցիչներ (հո՞ առաջին դեպքը չի, հո՞ միակը չի, հո՞ միայն էս դպրոցը չի), իսկ հետո վախենալով հասարակական արձագանքից կամ "գորձը ձեռից կառնեն"-ից ու համացանցի ընդարձակ հնարավորություններից փորձի հեռացնել...

Ինչի՞ ոչ մի բան մեր երկրում սիրո վրա չի հիմնված: Տնօրենն իր դասատուներին չի սիրում, դասատուն իր գործը չի սիրում, իր աշակերտներին չի սիրում, երեխաներն իրենց դպրոցները չեն սիրում, ղեկավարները իրենց ժողովրդին չեն սիրում, իրենց երկիրը չեն սիրում, բանակում սպաներն իրենց զինվորներին, մեքենա քշողը անցորդին ու դիմացի մեքենայի վարորդին, արտադրողն իր սպառողին (աղբ էլ լինի դեմ կտա, միայն թե փող աշխատի)...

Բայց մի բան կա, որ սիրում ենք, սիրում ենք փողը, շահույթը, ուժ գործադրելը թույլի հանդեպ: 

Սիրում ենք նաև կնքվել, եկեղեցում մոմ վառել ու "հայ-քրիստոնյայի" կենացը խմել:

Բայց ո՞վ հավես ունի քրիստոնյա լինելու, հայ լինելու, մանկավարժ լինելու, ղեկավար լինելու, զինվոր լինելու, վաճառող լինելու հենց ընենց տեղը, երբ "մեջը կոնկրետ քյար չկա":

Մեջներս հաստատ բան է փչացել, ինչ-որ բան սխալ է գնում:   

On dit...

$
0
0
... որ երեկ Океан Эльзи-ենք երգել են բացօթյա, ահավոր ցրտին, բայց որ շատ լավն են եղել: Որ друг Ջիվանի դուդուկի հետ են նվագել-երգել: Եսիմ, ես իրոք դուդուկից փշաքաղվում եմ, բայց մենակ որովհետև ասոցացվում է հոգեհանգիստների ու թաղումների հետ, բռռռ....

... որ Ջո Կոկերի տոմսերը ամենաէժանը 20,000 դր. արժեն, ու որ էն էլ մենակ տակից:

ու որ դեռ Ջորջ Բուշ մեծի տարիներից, որ իբր գալու է ու բոլոր հայերին տանի Ամերիկա

փաստահավաք առաքելություն vs դիվանագիտական հաղթանակ

$
0
0

мед с лимоном

$
0
0
Т.к. сезон заболеваний и вирусов приближается, хочу поделиться одним очень полезным рецептом.

Пол-лимона с кожурой нарезать тонкими слоями и добавить 2-3 столовые ложки меда (например этого). В течение часа перемешивать время от времени. Можно есть сразу все и большой ложкой:) 

Хорошо помогает при заболевании горла, гриппе и общей простуде.
Эффект почти мгновенный:)

Очень рекомендую грузинские лимоны и просто НЕ рекомендую турецкие. Кроме того, что они турецкие, они еще и плохого качества, невкусные, пахнут пластмассой, итд.


Article 0

$
0
0
"Վեմ" լսողները կճանաչեն Արա սարկավագ Նալչաջյանին: Նա վարում է "Հոգևոր զրույցները":

Եզակի պատրաստվածությամբ ու կիրթ անձ է, գերազանցորեն տեղյակ լինելով շոշափվող նյութից ու թեմայից՝ հոգևորականին ուղղվող հարցերը ձևակերպում է այնպես, ինչպես կտայինք մենք:
Ամեն անգամ նրա հաղորդումները լսելիս զգում ես, թե ինչ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին: Պատասխանատվությամբ, քանի որ սիրում է ռադիոունկնդիրներին՝ նրանց, ում համար նա աշխատում է: 

Հիմա ռադիոյով հայտնեցին, որ Արա Նալչաջյանի մայրը սրտի կաթվածով հիվանդանոցում է, վիրահատություն է պետք, որը գումարներ արժի:

ՎՏԲ-ում դրամային հաշվի համար է բացված՝ 16044026211300, հեռ. 095 614695


Article 0

$
0
0
Զարթնում ես ու տեսնում քրտնած լուսամուտներ՝ էդ ցուրտը չի իրականում, այլ խոնավությունը անձրևի, որ նույնիսկ ապակին է ներծծել իր մեջ:

Աչքերդ բացում ես, բայց դրանց դիմաց, միևնույնն է, մութ է՝ էդ աչքերդ չեն կուրացել, այլ արևն է քնած մնացել երկրագնդի մյուս կողմում:

*********************
Ժամը 8-ն է առավոտյան:
Պողոսի թուղթը գաղատացիներին՝

"Քրիստոսի հետ խաչը ելա. կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս"


Տարբեր

$
0
0
***
Էս PARATON-ից արդեն երկրորդ սմս-ն եմ ստանում: Պարզվում է նա՝ ՓԱՌԱՏՈՆԸ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բաղկացուցիչն է, որը բոլորին հրավիրում է Արենի գյուղ՝ գինու փառատոնի:

Չեն մոռանում ակնարկել, որ ամեն մեկն իր "խոդով" պետք է հասնի ժ.12-ին, բայց որ ի՞նչ անի չեն գրում....

Ահա թե ինչ է պարապությունը...

*********
Էսօր իմացա, որ ԼՏՊ-ին ադեպտներն անվանում են "հիմնադիր նախագահ": Ավելի լավ հնարավոր էլ չէր մտածել՝ Հայաստանի Հանրապետությունը բաց բաժնետիրական ընկերություն է, իսկ ԼՏՊ-ն նրա հիմնադիր նախագահը...

Հայաստանը սրբերի երկիր

$
0
0
Չգիտեի՞ք...
Երեք միլիոն բնակիչ-երեք միլիոն սուրբ: Դե արի, սրբերի մեջ հոգևորական աշխատի, կաթողիկոս դարձի, եկեղեցի սարքի...
Էլ չեմ ասում, փորձիր սխալ գործել: Սխալներդ էլ անմեղ չեն կարող լինել (ասենք, մարդ ես, ելույթի տեքստը ձեռքիդ կարդում ես, հետո "Հայր մեր" ես ասում ու մեխանիկորեն աչքդ գցում էդ թղթին)...

Կամ, ասենք, հոգևորական ես, փորձի՛ր քարոզ կարդալ ու խորհուրդ տալ: Մի հատ քեզ նայիր, ընկեր հոգևորական: Էս բոլշևիկների սերունդն է, կոմունիստական պատմության դասագրքերի վրա դաստիարակված: Էս սրբերի սերունդին չես համոզի, որ հոգևորականները կանանցից, գինուց ու փողից բացի, ուրիշ բաների մասին ընդհանրապես ի վիճակի են մտածելու:




Viewing all 1849 articles
Browse latest View live