Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 0

$
0
0
Էս վերջերս ձեռքս ընկել էր ընդհանուր լեզվանաբանության դասագիրք։ Եսիմ քանի-քանի քիչ թե շատ ցիվիլ լեզուների շարքում, եսիմ քանի-քանի հնդեվրոպական ՄՐՑՈՒՆԱԿ լեզուների շարքում առանձին կանգնած էր հայերենը (իհարկե նորություն չի… միգուցե որոշ պատկան մարմինների համար նորություն կլինի՞) որպես առանձին լեզվախումբ։

Նման առավելություն մեկ էլ հույներին է տրված։ Իսկ հույները, ի տարբերություն մեզ, շատ են հպարտանում իրենց լեզվով։

Այո, ամեն ազգի չի տրված նման լեզու ունենալ։ Բայց դե… հասկացողին մի ասա, չհասկացողին հազար ու մին…

Ոչ մի մարդկային բան էս լսումներից չեմ սպասում։ Քաղքենի տարրին տուր իշխանություն ու մի կողմ քաշվիր…

Article 2

$
0
0
Խնդալու մուլտիկ գտա։ Ուրիշ բան էի ման գալիս, սա գտա։


Հարգանքներս

$
0
0
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնողական խմբին։


Այդուհանդերձ

Աշոտյանի խոսքով, փոփոխություններ եւ լրացումներ կատարելով միայն «Հանրակրթության մասին» օրենքում, կառավարությունը հնարավորություն կստեղծի Հայաստանում բացել 11 օտարալեզու դպրոցներ, որոնցից 2-ը կլինեն մասնավոր, մյուսները` միջկառավարական:
 

թաղեմ քեզ, հայոց լեզու

$
0
0
Ուրեմն, ասեմ։

Երկրի, ժողովրդի մասին ԻՐՈՔ մտածող, նժդեհական կառավարությունը ոչ թե հայերենին կկպցներ «անմրցունակ» պիտակը, այլ կմտածեր ոնց աներ, որ արևմտահայերենը՝ հայոց լեզվի մեկ այլ, շատ հարուստ, ճոխ ու գեղեցիկ հատվածը չդասվեր մեռնող լեզուների շարքում։

Հայ ժողովրդի ուղիղ կեսը, եթե ոչ՝ կեսից ավելին, եթե հաշվենք, որ արևելահայերենի կրողները մոտ 3 մլն են, իսկ ընդհանուր հայերը՝ 7 մլն, խոսում է արևմտահայերեն։ Էդ կեսն ունի դպրոցներ, վարժարաններ ու համալսարաններ, բայց չնայած դրան, նրա լեզուն մեռնում է։ 

Հարց՝ ազգիս մրցունակ կառավարությունը ո՞ր օրվա համար է, եթե 3-4 միլիոն հայերի լեզուն էսօր ՅՈՒՆԵՍԿՈ-ն ճանաչում է մեռնող, իսկ նա էլ դրոշակը բռնած առաջ է ընկել, որ միանգամից արևելահայերենի հարցերն էլ մի 10 տարվա մեջ լուծի, վերջացնի։ Պարզվում է, սրանք ավելի լուրջ խնդիր ունեն լուծելու, ասենք ստեղծել երկլեզվանի հասարակություն, որ էդ հասարակությունն ինքն իր մեջ զոռոցի կպնի։

Հարգարժան պարո՛ն Աշոտյան, ողջ սփյուռքահայությունը, ո՛ր երկրի քաղաքացի էլ լինի, Հայաստանի մասին ասում է «մեր երկիրը», իսկ Հայաստանի ղեկավարության մասին՝ «մեր ղեկավարությունը», այսինքն, իրեն համարում է Հայաստանի մասնիկ։ Դուք, լինելով հայության միակ պետության, Հայաստանի Հանրապետության Կրթության ու գիտությանը նախարարը, ի պաշտոնե պարտավոր եք նաև սփյուռքահայության կրթական խնդիրներով զբաղվելու և պաշտպանելու արևմտահայերենը։

Զբաղվե՛ք, խնդրեմ, ձեր անմիջական պարտականություններով։ Պաշտպանե՛ք, պահպանե՛ք ու զարգացրե՛ք արևմտահայերենը։ Այցելե՛ք երբեմն-երբեմն Սփյուռքի դպրոցներ, ծանոթացե՛ք վիճակագրության հետ ու փնտրե՛ք պատճառները՝ թե ինչու են հայկական վարժարանները երեք-երեք միավորվում մեկի մեջ, թե ինչու է կենդանի լեզուն դասվում մեռնողների շարքում։ 

Եվ բերե՛ք ա՛յդ հարցերը հանրային լսումներով ու օրենքի ուժով լուծեք։ 

Ի դեպ, էդ հյունդայի մեքենաների գումարով ինչքան դասագիրք կտարվեր Ջավախք, ինչքան ուսուցիչներ սփյուռքից կգային վերապատրաստման։ Պետական պատվերով որքան գիտական թարգմանություններ ու մասնագիտական բառարաններ կստեղծվեին…

Ատանկ

various links

Սկսել ա…

$
0
0
[info]anushanahit -ը Վանաձորի մասին գրում է՝


Այսինքն, էն, ինչ արդեն հայտնի էր, որ գալու էր շրջանների դպրոցականների գլխին։ Ավագ դպրոցները շատ ավելի քիչ են, քան միջին (ասել է թե նախկին նորմալ 10ամյա) դպրոցները։

Ու էս խայտառակության ֆոնին Еլիտար դպրոցներ են ստեղծում ու՞մ համար։

Նախ պետք է պետությունը քիչ թե շատ հավասար կենսապայմաններով ապահովի ողջ բնակչությանը, հետո սկսի պարապությունից թիթիզություններով տարվել՝ մեքենաներ բաժանել, օտար լեզվի կրթության որակի մասին խոսել և այլն, և այլն։

Ինձ հետաքրքիր է, վերջին անգամ երբ են Հայաստանում էս աստիճանի բևեռացված սոցիալական անարդարություններ եղել։ Երևի մեկ էլ հազար ինհարյուր տասնհինգ թվին՝ չասեմ ում լծի տակ։

across the universe

$
0
0
Ոչինչ։ Վատը չէր։ Մի քիչ պրիմիտիվ էր, բայց Բիթլզի երգերը հավես են կատարում։ Հավես լսվում են։

Վիետնամ, կեղծ ամերիկյան իդեալներ, կռվել չցանկացող երիտասարդներ, սեր, բաժանում ու միացում։ Ասում եմ, թեթև ու պրիմիտիվ կերպով են անցնում էդ թեմաների վրայով, բայց դե հիմնական գաղափարը երևի ուղղակի բիթլերի երգերի հիման վրա ֆիլմ-մյուզիքլ նկարելն է եղել։

Հավեսով նայում ու երգում ես հետները։

Ասելիքի ու գաղափարի առումով երևի ամենահաջողված հատվածը սա էր

i want you



ու վերջը՝ all you need is love


  

անզուգահեռելի զուգահեռներ

$
0
0
Թրքագիտությանը նվիրված բլոգում երեկ աչքովս ընկավ մի լուր՝

Կարսում, ապա նաև Երևանում կանցկացվի <<Մյուս կողմի հիշողությունները. Երևանն ու Կարսը՝ տեղական հուշերում>> խորագիրը կրող պատմական սեմինար:


Կարծես թե՝ ի՞նչ է եղածը, որ։ Ծաղկած խնձորենուն նվիրված սովորական դարձած միջոցառում՝ հաշտեցում, բարեկամեցում, ընկերացում, մի խոսքով, մի տոննա դեմոկրատական արժեքներ գումարած հեփիմիզ…

Բայց, ի՞նչ ընդհանրություններ կարող են լինել Երևանի ու Կարսի միջև, եթե մոռանանք այն, որ երկուսն էլ հայկական են (վերջինը՝ գոնե եղել ու հուսանք՝ դեռ կլինի)։

Ի՞նչ հիշողություններ, ասոցիացիաներ են գալիս մարդու մոտ «Կարս» ասելիս՝ Արևմտյան Հայաստան, Չարենց, Ցեղասպանություն, Կարսի պայմանագիր և այլ նմանակարգ բաներ։ Կարսն ասոցացվում է զավթված հայրենիքի, ջարդերի, սպանությունների հետ։ Մեզ՝ հայերիս համար…

Իսկ ի՞նչ կապ ունի Երևանը էս ամեն ինչի հետ։ Ի՞նչ ունի թորքը նրա հետ կապված հիշելու…

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Երևան - Կարս ուղղակի զուգահեռների միջոցով փորձում են անուղղակի զուգահեռներ անցկացնել մեր պատմության մեջ, համադրել հային ու թրքին, ոճրագործին ու զոհին, զավթողին ու հայրենիքից զրկվածին… 

Կարծում եմ, որ նման զուգահեռներից մինչև դեպի թրքական հայտնի պաշտոնական վարկածը, թե ի՞նչ ցեղասպանություն, բաբամ, երկկողմանի զոհեր էին պատերազմի պատճառով…, ընդամենը մի քանի տարի է։

Չեմ զարմանա, եթե մեր խեղճ ուսանողության մեջ արդեն ծլեր տված լինեն թրքական էս «վարկածները»։

Ու մի խնդալիք բան էլ՝ սեմինարը կազմակերպում են մի թուրք ու մի մյունխենցի։ Հայերը ոչ կազմակերպիչ են, ոչ ձեռնարկող, ոչ էլ հարցնող կա հայերին։ Հայերը՝ միայն հպատակ թրքին ու մշակման ենթակա տարր։

Ըշտը լօլ    

Майкл Фрейн, "Копенгаген"

$
0
0
Купили билеты на "Копенгаген" Большого драм. театра им. Товстоногова, СПБ.

Решила прочитать пьесу до спектакля.

По правде говоря, я устала от темы второй мировой войны. Как правило, фильмы, которые сегодня снимаются на эту тему, не интересны. В основнм, повтор и избитый сюжет.

Но эта пьеса мне понравилась.

Все относительно. Не бывает 100 процентной правды одного человека, одной стороны.

В общем, обязательно пойдем:)

Ճի՞շտ եմ հասկանում,

$
0
0
որ Անիի նամազը թրքերի մուռն է՝ ի պատասխան Աղթամարի պատարագի։

Ոչինչ, վստահ եմ, դրա վերջն էլ կգա մի օր։ Երևի ուրիշ ոչ մի երկրում ոչ մի ազգ էդքան չի պղծել սրբություններ, ինչքան թրքերը հայերի, հույների, ասորիների և այլոց… Մի օր կստանան դրանք իրենցը։ Հո՞ չեն կարող միշտ ու անպատիժ անել։

Մի օր դրանց ոռնոցը կկտրվի մեր եկեղեցիներից ու հողից։

Էսօր հայր Ղևոնդի մոտ կարդացի, կենդանիների՝ եկեղեցի մտնելուց հետո եկեղեցին սրբում են պղծությունից։ Կգա էդ օրը, ոչինչ։

********************

Պետրոսը նոր հայտնեց, որ թուրքերը խաչը կանգնեցրել են Աղթամարում։ Եսիմ, ինչի՞ չեմ հուզվում ու ուրախանում

Article 0

$
0
0
я не знаю кто этот выскочка-журналист из России, который сидит у Петроса и говорит умные фразы типа

- Простите за выражение "этот чертов Нагорный Карабах"

- Да, Армения должна остаться форпостом России

- Почему вы армяне вмешиваетесь во внутренние дела Азербайджана

итд, итп.

аааа, он из "эха" Москвы.... добрый э-э-эээх

Article 2

$
0
0
Չգիտեմ, կարող է էս անձրևը տաք եղանակի վերջն է բերում, բայց էնքան լավն է։

Երկնքի կեսը մուգ մոխրագույն։ Իսկ հորիզոնի կողմերը՝ պատրաստվող արևածագից՝ նարնջագույն-վարդագույն։

Ու անձրև։ Տաք շփող։

սուուուպպեռ-սուուուպպպեռմառկետ

$
0
0
Մի քանի օր առաջ գրել էի հրավիրատոմսերով բացված հերթական սուպերմարկետի մասին։

Հիմա էլ լուրերով էին տալիս՝ ամենամեծ սուպերմարկետն է բացվել։ Դե պարզ է, որ գումար են աշխատում, գովազդի ձև է, բայց իրեն հարգող հեռուստաալիքը, ըստ իս, լուրերի մեջ նման գովազդ չէր ճխտի։

Նման չափերի սուպերմարկետ չկար Հայաստանում։ Վերջապես մեր հասարակությունը սովորեց խանութում կաշկա գլորել, որ սուպերմարկետը թանկ ապրանքների խանութ չէ։ Ամեն ինչ հասանելի է։ Որակով (ըհընց, որակով)։

Հասանք, ի՞նչ մնաց մեզ ընդամենը 20 տարի առաջ գոյություն ունեցող Հայաստանից ու հասարակությունից։ Սուպերմարկետներ, որոնք մեր միակ հպարտությունն են էսօրվա։

Նվաճում, զարգացում, անկախ Հայաստան, արցախյան ազատամարտ, հպարտ հայրենիք, քրիստոնյա հայություն…

Եվրաինտեգրման զեկույցներում գրանցեք, խնդրեմ՝ Հայաստանում դիտվում է առաջընթաց։ Բոշեքը դեռ չեն հագեցել, բայց որկրամոլությունն արդեն կայացած ազգային հատկանիշ է։

highfest

$
0
0
Էս տարի ծրագիրն ինչ-որ չի գրավում։

Բոլորը իրանական խմբեր են։ Եթե նախորդ տարիներին միշտ հետաքրքրում էր (չնայած երբեք չենք հարմարացրել հենց իրանական թատրոն նայել), էս տարի, հաշվի առնելով, թե օրեկան ինչքան պարսիկ ենք տեսնում փողոցներում ու այլուր, չեմ կարողանում ինձ ստիպել պարսկական թատրոն նայել։

Հիմա նայում եմ, մի-երկու թատրոն կա, որ արժի նայել։ Որպես կանոն, եվրոպական թատրոնն էր միշտ նոր ու հետաքրքիր լինում։ Էս տարի գրեթե չկա։

Նախորդ տարիներին տեսել ենք շատ հավես խմբերի՝ Provisional Danza, Marcus Zohner Theatre (Ha, Hamlet! Odysseus), CheloVek…

latest collection fall-winter 2010/11


Article 0

$
0
0
Կենտրոնի մի տնտեսական խանութից փայլաթիթեղյա աման էի գնել։ Վրան գրված էր «ֆոլգայի աման»։

Էդ խանութի համար սա էդքան ծանր, մահապատժի արժանի սխալ չի, քանի բաժակներ են վաճառում, որոնց վրա հայերեն գրված է «պիվի բակալ»…

Իսկ «ֆոլգայի աման»-ի հարցով, ուղղակի ասեմ, որ իրենց գրածով կարելի է եզրակացնել, որ ֆոլգան փայլաթիթեղի շնչավոր տեսակն է, դա նրա հատուկ անունն է, իսկ նրան պատկանում էր տվյալ ամանը, որն առա 150 դրամով՝ առանց ֆոլգայից թույլտվություն հարցնելու։

10.10.2010 - Սիրում եմ քեզ Երևան գոլդ օրերին հատկապես

$
0
0
Ամսի 10-ին էլի Էրեբունի-Երևան են նշելու…

Արդեն սկսել են անճաշակ սրտիկները կախել քաղաքով մեկ։

«Սիրում եմ քեզ, Երևան» - արտասանած ինչ-որ անգրագետ, ճղճղան ձայնով մեկի կողմից։ Շեշտադրությունն անպայման վերուվարումներով (rising and falling tones, wow!), որ ընդհանրապես բնորոշ չեն հայերենին։

Քաղաքում ամենուր կհնչի ռաբիսը՝ որպես անդեմ զանգվածի՝ Երևանի հանդեպ անասելի սիրո դրսևորում։ Ամեն տեղ կճխտեն փչովի կարուսելներ, բատուտներ՝ չմոռանալով ներկել դրանք զրըթ ու մի քիչ էլ փըրթ գույներով։

Երեկոյան անպայման կհնչի համերգ՝ հայ էստրադայի աղանդավոր աստղերի մասնակցությամբ։ Նրանք յուրովի աղոթք կհնչեցնեն առ Աստված, որ ծաղկի մեր Երևանը։ Ամենը կուղեկցվի դրոշի գույներով փուչիկների բաց թողումով։ Չգիտեմ, էս անգամ ում դուպլիկատին կբերեն (Չելենտանոն արդեն հետաքրքիր չի)։

Վերջում իհարկե՝ հրավառություն, էնքան ուժեղ ու գփմացող, որ նույնիսկ սահմաններից այս ու այն կողմ գտնվող արյունարբու թշնամին նախանձի, ու նախանձից աչքը դուրս գա։ Իսկ անաչք թշնամին արդեն վախենալու չի, հը՛…

Այ սենց հեռահար հայրենասիրություն ու վալենտիկյան սրտիկների անխոնջ բաբախում՝ ի բարօրություն եւ փթթում հայրենյաց…

Ծնունդ/ կոմեդիա

$
0
0
Էսօր առաջին անգամ (վախենամ նաև վերջին, էլ դժվար հասցնենք մի բան էլ նայել) Հայֆեստին գնացինք։

Չեխիա, Լուդեմ թատրոն, «Ծնունդ» կոմեդի
ա։ Տիկնիկայինի փոքր դահլիճում։



Կոմեդիա… ԿՈՄԵԴԻԱ չէր։ Բայց ցանցառություն էր։ Դուրս եկավ։ Ճմռթած թղթեր, մի քանի շիշ «օղի», աթոռի վրա ծննդյան մոմեր, մի Հրազդան հաց, ռեյտուզների մեջ ճխտած ճմռթած թղթերի գնդեր ու գլխներին քաշած… 

- Իմա՞ստ։
- Չկար։
- Խնդալու՞ էր։
- Մի քիչ…
- Բա ինչը՞ դուրդ եկավ։
- Չգիտեմ

Խայտառակություն

$
0
0
Հիմա եթե նույն իրավիճակը լիներ իսրայելա-պաղեստինյան տարածքներում, Իսրայելը հաստատ իր մի քաղաքացու դիմաց 10 արաբ զինվոր էր փռել։

Հարգում ու հաշվի են նստում էն պետության, ով ինքն իրեն է հարգում։

Էս հաղթող բանակի նախարարության հայտարարություն էր, թե՞ ինչ-որ մի մինսկի խմբի համաների։ Լավ ա, դեռ «կողմերին» տոլերանտության կոչ չեն արել։

Պատկերացրի, էս կոչից ինչքան են հուզվել ԵԱՀԿ-ն, կարմիր խաչը, իսկ էդ տղային սպանող թրքերն էլ հաստատ հիմա չոքած հող են ուտում ու մեղա են գալիս… 



Սիրում եմ քեզ, փա՛կ շուկա

$
0
0
Պատկերացնում եմ ինչ կլինի, եթե, Աստված չանի, սկսեն վերակառուցել փակ շուկան՝ ճաշակի ներկայիս նորմերի թելադրանքով։

Ապացու՞յց։ Մետրոյի կայարանները։ Էդ ի՞նչ փայլուն բաներ են քաշել առաստաղներին։ Էդ ի՞նչ ճչացող գովազդային վահանակներ ու էկրաններ են։

Երևանը տոն օրերին՝ Էրեբունի, անկախություն, նոր տարի։ Այգիները, օպերան։

Չեմ կարծում, որ արտաքինից ու ներքինից փակ շուկան ընդհանրապես վերանորոգման կարիք ունի։ Ինչ-որ բաներ էլ գեղեցիկ են տասնամյակների (և ավել) հնության տեսքի մեջ։

Գո՞րծ են ուզում անել, թող վերնիսաժը մարդավարի կառուցեն, որ համ էդ վաճառող մարդկանց հարմար լինի, համ էլ գնորդներին, որ ջրափոսերի մեջով գնում գալիս ու ծառից ծառ քաշած ցելոֆանե ծածկերից կաթացող ցեխաջրերից չգիտեն ուր փախնեն։
Viewing all 1849 articles
Browse latest View live