Մեռնեմ, գրանդ քենդիի զեբրա պաղպաղակ չեմ ուտի, էդ ապուշ զեբռա-զեռբա երգի ու մանավանդ պարի պատճառով
↧
Article 0
↧
Article 0
Հենց քամիներն անցնում են, գիշերները ծղրիդներն են սկսում ծղրտալ։ Մարդիկ նույնիսկ նկարում են դրանց
Ես ծղրիդներին հեչ դեմ չեմ։ Ես դեմ եմ մոծակներին, որ հիմա ցրտերն ընկնելու հետ մեկտեղ, մեկ էլ տեսնում ես, լուսամուտների ցանցերից հակառակ կողմից կախված սպասում են, երբ մի ծակ կգտնեն, որ մտնեն տներ։
Երեկ գիշեր մեկը կծեց հենց դաստակիս երակի վրա… պահ-պահ, իսկականից «վենա էր մտել»։ Առավոտ զարթնել էի սփրթնած։ Դոնոր էի ծառայել մոծոյին, պարզվեց…

վայ, զահլես գնաց
«մահմեդական հայերի» մասին լիքը կարծիքս հայտնել եմ։ չեմ ուզում էլ կրկնվել, ուղղակի հիմա գլուխս գնաց դեմագոգիայից…
էնքան հոգեցունց բառեր, ինչպիսիք՝ ազգը պառակտել, օգնելու փոխարեն մարդկանց ասել «մոլախոտ» եք, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս դինք ենք… (ի դեպ, մահմեդականության ջատագովների լոգիկայով, Դինքի սպանությունից հետո հայերի քանակը կտրուկ աճ էր տվել,պրիչոմ բոլորը դինք էին, դատելով թրքերի գլխաքանակից, որ ցույցի էին դուրս եկել, քանի որ բոլորը հայ էին, հետո իհարկե ինչ-ինչ նավսի ու չուզողության հոսանքի տակ նորից պակասեց ու էլի մնացինք 6 մլն)
Շատ խնդալու տենդենց կա ազգիս մեջ՝ մի մասը վստահ է, որ իրեն օտարամոլ են անվանել, մյուսը, որ պիռդածել, երրորդն էլ, փաստորեն մոլախոտ…
ու էդ ամենի մեջ առանձնացել է մաքուր, հայկական կրթությամբ, եկեղեցասեր փոքրամասնության վերնախավ, որը մնացածների անձնագրերի մեջ փեչատ ա խփում «հայ» - «չհայ»
ըշտը լօլ
էնքան հոգեցունց բառեր, ինչպիսիք՝ ազգը պառակտել, օգնելու փոխարեն մարդկանց ասել «մոլախոտ» եք, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս դինք ենք… (ի դեպ, մահմեդականության ջատագովների լոգիկայով, Դինքի սպանությունից հետո հայերի քանակը կտրուկ աճ էր տվել,
Շատ խնդալու տենդենց կա ազգիս մեջ՝ մի մասը վստահ է, որ իրեն օտարամոլ են անվանել, մյուսը, որ պիռդածել, երրորդն էլ, փաստորեն մոլախոտ…
ու էդ ամենի մեջ առանձնացել է մաքուր, հայկական կրթությամբ, եկեղեցասեր փոքրամասնության վերնախավ, որը մնացածների անձնագրերի մեջ փեչատ ա խփում «հայ» - «չհայ»
ըշտը լօլ
↧
Ուշ լսեցի
չհասկացա՝ որ գյուղում կոնկրետ, բայց ենթադրում, որ շատ են նման գյուղերը։
Մի խոսքով, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկից էին պատմում, որ էս տարի առաջին դասարանցի չի եղել։
Ջան… մրցունակություն եմ ասել է

paco de lucia "mon amour"
↧
↧
Պահապան արծիվներ
Նվեր էի փնտրում քռչուփալասների խանութներում։ Ոչ մի հարմար բան չկա…
Չկա-չկա, ուղիղ դեպի գրախանութ՝ էս վերջերս Չարենց էի տեսել, շատ մեծ էր։ Տեղ էի գնում, չառա։ Ձեռքի հետ վերցնում եմ նաև Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի»՝ համեմատությամբ 526 լեզուների։ Կտրոն չեն տալիս, ես էլ չեմ ուզում… Չեմ հասկանում՝ ինչ կա ամաչելու։
Հասնում եմ հրապարակ։ Պատմության թանգարանի կամարները Մոմիկի մասին են։
- Մեր հայրենիք, մեր հայրենիք, մեր հայրենիք, - մի քանի անգամ զնգում է հրապարակի ժամացույցը։ - Մեր, մեր, մեր, - վերջում երեք անգամ։
Ժամը երեքն է։ Կառավարության դիմացից նոր հնձած խոտի հոտ է գալիս։ Հըմ…
Հրապարակի մետրոն։ Աստիճանների վրա մեկը ակորդեոն է կլկլացնում (ակորդեոն կլկլացնելու շնորհ երևի միայն հայոց ռաբիսներն ունեն) ու քաշում՝
- Դուն կրակ, հագածդ կրակ, որ մէ կրակին դիմանամ…
Ժետոնների վաճառքի կետում, գլխավերևում հայտարարություն եմ կարդում՝ «Պահապան արծիվներ՝ թիկնապահների ակադեմիա»…
Ամբողջ մետրոյով մեկ ցպնած գովազդներին գումարվում է էկրանից հնչող շահող կտրոնի քարոզը։ Ապազգային եմ փաստորեն, մոտ 10 000 դրամի կտրոնս չվերցրի…
Գնացքն է գալիս։
- Զգուշացե՛ք դռները փակվում են, - ամոթխած ձայնով հայտարարում է մի աղջիկ։ Տեսնես ու՞ր մնաց փորձառու ձայնով տիկինն իր սովետական առոգանությամբ։
Մինչև մետրոյից դուրս եմ գալիս, եղանակն արդեն փոխվում է։ Հիմա արդեն քամի է, փոշի։ Սառեց։ Երևի անձրև էլ գա…

Հարց ունեմ
Էն, որ հայ-թրքական խնձորի կարմրելը շոու էր, նորություն չի։ Ամենասկզբից էր շոու, չնայած ազգիս բառապաշարում էդ բառը նոր է մտել գործածության մեջ։
Հազար ու մի պատճառ ու արգումենտ է բերվել՝ հանուն ում և ինչի։ Թեև, մինչև հիմա էլ շատ մեծ բացեր կան էդ հարցում։
Էն, որ հիմա պատարագն էլ Աղթամարում նույն շարքից է ու որ էլի Ամերիկայի մատն էլ խառն է, թե չէ Էրդողաններին հազար տարի պետք չէր, էլի պարզ է։
Հիմա մի բան ինձ համար պարզ չի՝ նազիր-վեզիրների աննախադեպ ազգայնականությունն ու հակաթրքականությունը։ Էն թուրքը, որ 93-ին մեզ անկեղծորեն կերակրում էր ու սովամահությունից փրկում, հանկարծ էսօր դարձավ կեղծավոր շոումեն (ի դեպ «շոու» բառը, ելնելով էլիտայի ծագման սպեցիֆիկայից, սկի չեն էլ կարողանում նորմալ արտասանել - լօլ)։
Հիմա հարցս՝ էս ի՞նչ հաշիվ ա…
Ու մի բան էլ, իմ եկեղեցու հոգևորականները ճիշտ են ասում, կարևոր է, որ Արևմտյան Հայաստանում 95 տարվա մեջ առաջին անգամ պատարագ է լինելու։ Ես իհարկե գնացողների մեջ չեմ, քանի որ ես ամենասկզբից եմ դեմ եղել էս ամեն ինչին, իսկ էս պատարագը դրա մի մասն է, ու ոչ վերջինը։
Իսկ վեզիրները դեռ էլի խոսքները շուռ կտան։ Սպասենք։

Article 4
Հե՞չ մտածել եք՝ ովքեր են էսօրվա հարուստները… Լավ, դրանց մեծամասնությունը։ Բացառություններին չհաշված։
Երեկվա չտես, կիսասոված, կիսամերկ, ո՛չ քաղաքացի, ո՛չ գյուղացի, անհայտ ծագումով, կասկածելի արմատներով, չինքնահաստատված արարածներ, որոնց աչքը երբեք չի կշտանա, երբեք չի հագենա…
Միլիոնների մեջ, որ աշխատում են ի հաշիվ և/կամ ի վնաս նորմալ մարդկանց, նրանց ունեցածը միշտ քիչ է, միշտ իրենք ավելիի են արժանի…
Եթե փորը լցնելու է՝ ուրեմն ամենաթանկը (ո՛չ որակյալը, ուղղակի, ամենաթանկը), եթե հագնվելու՝ էլի ամենաճոխը (ճաշակը կապ չունի), եթե սաունա՝ ամենավառողը, եթե պոռնիկ՝ ամենափչացածը… ու էդպես անվերջ։
Աշխարհն էլ չի բավականացնի սրանց երևակայած ու ուռացրած ես-ի կայֆերը բավարարելու համար…
Բայց, էդքանի հետ մեկտեղ, ի՜նչ տեսարան է բացվում, երբ էդ ամենա-ամենա հարուստը զգում է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հաշվին տարբերակ ունի 10 դրամ խնայելու, գրպանը դնելու… Բա որ ձրիի հաշիվ կա… Կմոռանան հորը, մորը, կնոջն ու երեխաներին, անգամ ճոխ զխտկվելիքն ու հարեմը… Արժանապատվություն… Ինքնասիրություն… չէ, վերջին երկուսը մարդկային գծեր են, սրանց՝ որպես կանոն անհասու։
Ամեն մի էժան ու մի քիչ թանկ, ձրի կամ վճարովի տարբերակների դեպքում էդ ամբողջ շիկի մեջից հայտնվում է նախկին բոշեն, որ պատի տակից դուրս էր եկել մարդամեջ…

Մեղրի սեզոն
Մեր ծանոթներից մեկը պատմում էր, որ ըմբռնումով մոտեցման տարիներին, երբ ազգս միշտ օգնություն էր ստանում աշխարհի տարբեր ծայրերից, Ամերիկայից մեղր էին ուղարկում՝ կանաչ, կարմիր, զըրթ դեղին գույնի, իսկ վրաները գրած «all natural»։
Ասածս ի՞նչ՝ բնական մեղրը Քարվաճառում են ստանում մարդիկ։ Բրենդի անունն էլ «Քարի մեղր»։) Էդ բնության մեջ, էդ պայմաններում ստացած մեղրը ո՛չ կարմիր է, ո՛չ կանաչ, բանկաների վրա անիմաստ-թիթիզ բաներ գրված չեն։
1 լ բանկան (1.5 կգ մեղրը) արժի 4000 դրամ։
Զանգել ու կապվել Տիգրան Կյուրեղյանին (շատերը գիտեն ու ճանաչում են) 093361375։
**************************************
Ի դեպ, կյանքը Քարվաճառում ընթանում է իր հունով։ Ի՞նչ կարգավիճակ, ի՞նչ Մինսկի խմբի համաներ, ի՞նչ փոխզիջում… Թե մնացյալ հայությունը ինչպես կարող է օգտակար լինել Քարվաճառին, նույնպես կարելի է ճշտել Տիգրանից։
Ի ի դեպ, գրքահավաքը դեռ շարունակվում է, բայց շտապել է պետք։

Article 2
- Տատին կուրբան էղնի ձեզի, բալե՛ք ջան…
Փոքր-մոքր տատիկ է՝ գլխաշորով, ձեռքին իր բոյի տոպրակ, մեջը… Ճիշտն ասած գաղափար անգամ չունեմ՝ ինչ է լինում գլխաշորով, հնամաշ շորերով, ամեն սեզոնի նույն տաք կոշիկներով տատիկների մեծ տոպրակների մեջ…
- Աստված ձեզի օշնի…
Երեք ուսանող տղա են անցնում, տարված ինչ-որ բան են խոսում։ Սկի չեն էլ նկատում ու լսում տատիկին։ Մտածում եմ՝ երևի մուրացկան է, բայց նայում եմ՝ ոչ ձեռքն է պարզել, ոչ էլ մտադիր է փող խնդրելու։ Տղաներն անցնում են, հետո ուրիշները, հետո՝ մենք։ Տատիկը կանգնած, բոլոր անցնողներին սրտանց կրկնում է՝
- Կուրբան էղնիմ ձեզի, մեռնեմ ձեր ջանին, ձեր ցավը տանեմ…
Օրվա վերջն է, Երիտասարդական մետրոն արդեն դատարկվել է, հատ ու կենտ մարդիկ են անցնում։ Կիսամութ է արդեն։ Տատիկը կանգնած օրհնում է անցնողներին։
Էդ մեծ տոպրակում օրհնանք է հաստատ…

Գառնու "Քարերի սիմֆոնիայի" հերթական "ջարդը"
Աստված որ մի օր մեզ վերջնականապես զրկի հայրենիքից, մեզ իսկականից տեղը կլինի։
Անլեզու, անբան, տհասին ո՞նց բացատրես, որ էս երկիրը պարգև է, որ նրա համար է, որ գուրգուրես, խնամես, սիրես։ Ամեն Աստծու օր Աստծուց շնորհակալ լինես, որ էս հողի վրա ապրելու շնորհ ունես, չնայած արժանի չես։
Ո՞նց բացատրես, որ երկիրը ոչ թե ավերելու, թալանելու համար է, այլ կառուցելու, եղածը աչքի լույս պես պահելու…
Ասում են «անասուն» բառն օրենքով հանել են, հիմա հասկանում եմ՝ թե ինչի։ Բայց ասեմ, որ «կենդանին» էլ, էն իմաստով, որը ձեռք է բերել «անասունի» հանելուց հետո, կոմպլիմենտ չի։

Ես չեմ հասկանում
ԻՆԱԴՈՒ պատարագը որն է…
Ցուցամոլությունով թրքերին տվեցինք, անցանք…
Ես կհասկանայի, կընդունեի պատարագը, եթե էդ հիմար ցուցանակները չլինեին ի տես աշխարհի ու ճառեր չարտասանվեին… հիմա կհետևեն շարմազանովխոսրովհարությունյանսաֆրաստյանական հարցազրույցներն ու մամլո ասուլիսները…
Դաշնակ թիվին էլ էսօր ռեյտինգի հարցերը կլուծի։ Ինչ լավ, բոլոր կողմերը գոհ են ու բավարարված։

Անկախության հանրաքվե՝ այո/ ոչ
Հիշում եմ էս օրը։ Էս օրը քվեարկությունն էր, վաղն էր արդյունքների ամփոփումը։
Դե մենք երեխա էինք։ Մեզ հարցնող չկար։ Մենք էինք իրար մեջ հարցնում.
- Ձերոնք ի՞նչ են քվեարկելու։
- Այո…
- Հա, մերոնք էլ…
Անկախությունը մեր ծնողներն էին ստեղծում, մենք պետք է վայելողները դառնայինք։ Էդ ժամանակ մեծերը վստահ էին, որ պայծառ ապագան աչքով է անում մեզ (միամիտ էին… շատերը մինչև հիմա են միամիտ։ Այլ հարցերում՝ կյանքում արագ կողմնորոշվելու, էս կողմ - էն կողմ նետվելու հարցերում մեծ մասը անկարող են… իրենց ռիթմն ուրիշ էր, հիմա չեն հասցնում), մենք էլ, ինչպես միշտ փոքր ժամանակ, անվերապահորեն վստահում էինք մեր ծնողներին՝ ամեն ինչ կամ սև էր, կամ սպիտակ։ Ինչպես որ իրենք ասեին։
Էդ հետո՝ ընդամենը մի տարվա մեջ դեռ պետք է տեսնեին, որ աչքով անում ու երջանկության սարեր անկախությունը խոստանում էր մի առանձնահատուկ դասի։ Հետո՝ ընդամենը մի տարվա ընթացքում պետք է էդ դասը վերջնականապես ի հայտ գար, ու ամեն տարի էս օրը ցուցադրվող կադրերի մեջ պետք է ճակատագրի ծաղրանքի նման կրկնվեին ազգի միամիտ ուրախությունն ու դրանց լպիրշ հրճվանքը։ Ու ամեն անգամ, ուզած-չուզած, անկախության օրը պիտի ասոցացվեր նրանց հետ, ում խրախճանքը նոր էր սկսվելու… Ուսյալ տականքների դասը…
Հետո, ուսյալներին պետք է խառնվեր տգետների դասը… Իսկ մոնղոլ-թաթարները, եթե սրանց համատեղ ասպատակությունները տեսնելու հնարավորություն ունենային, պիտի ռետրոսպեկտիվ կարգով պայթեին նախանձից…
Անկախությունը չէր մեղավոր էս արտագաղթի, անարդարությունների, սոցիալական բևեռացման, գիտության ու մշակույթի վերացման մեջ։ Անկախությունը երանելի է, երբ գիտակցված հոգեվիճակ է, ոչ թե քաջնազարի թախտին թափած ոսկե անձրև…
Մի խոսքով, շատ չերկարացնեմ։ Ըստ իս, միակ բանը, որ պետք է հասկանանք հետևյալն է՝ ազգը պետք է արժանի լինի անկախության, պետականության ու հայրենիքի։ Էս քսան տարվա մեջ մենք անընդհատ կարծես փորձում ենք Հայաստանին՝ ինչքան կդիմանա մեր ձեռքին… Էս տեմպերով՝ հաստատ երկար չէ։
Աստված տա արժանի դառնանք մեր երկրին։ Ազգովի՝ հայաստանցի, արցախցի, լիբանանահայ, ամերիկահայ, ռուսաստանահայ… Ուղղակի գիտակցենք՝ հանուն ինչի ենք ապրում ու ինչ պարտականություններ ունենք էս սուրբ-սրբություն Հայաստանի հանդեպ։
Տուշ!

չտեսությունն անբուժելի է
Երևանի թաղերից մեկում բացվել է սուպերմարկետ, ուր մուտքը եղել է …հրավիրատոմսերով…
Սովորական մահկանացուներ են պատմում, փորձել են մտնել առևտուր անելու, քանի որ տեսել են նորաբաց խանութ, դեմները կտրել են անվտանգության աշխատողները՝ թե բա հրավիարտոմս ունե՞ք…
Բոշեն չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ…
1. սուպերմարկետ - հրավիրատոմս
Ավելինի մասին չեն երազել։ Միայն կուշտ, շատ, ործկալու աստիճան շատ ուտելը, ավելցուկը թափելը՝ ահա մարդկանց համեստ երազանքը…
2. սուպերմարկետ - անվտանգություն
Ուտելիքը պահել, հսկել տեսախցիկներով, անվտանգության աշխատակիցներով, որ չտանեն, չգողանան… ուտել-ուտել-ուտել… վարդագույն երազանք
3. սուպերմարկետ - կամերային նվագախումբ
Երազանքները որովայնից ավել չեն գնացել… Այ որ մեծանամ, փող ունենամ, սուպերմարկետ եմ բացելու, բացմանն էլ նվագախումբ է լինելու…
4. սուպերմարկետ - կարմիր գորգ, փուչիկներ
տես կետ 3
Մի խոսքով, լրիվ գարգանտյու-պանտագրյուել…

Article 1
Ինչի՞ց է, որ մարդկանց հաճախ ավելի հեշտ է դիմացինին թանկ նվերներ անելը ու ավելի դժվար է ընդամենը մի մարդկային խոսք ասելը։
Երևի որ՛տև փողը մարդու մաս չի կազմում։ Ձեռք բերովի է՝ կարելի է աշխատել, վերցնել, ծախսել…
Իսկ մարդկային մի բառ ասելու համար բնատուր ներքին որակներ են պետք, որ փողով ձեռք չես բերի։ Միգուցե աշխատանքով հասնես, ոչ պարտադիր ֆիզիկական, բայց դա էլ առանց էդ ներքին որակների կամ գոնե դրանց անհրաժեշտության գիտակցման չի լինի։
Եսիմ

Երեկոյան օպերայում լսում ես դասական համերգ։ Գլուխդ, չնայած անսովոր ժամին, սկսում է սուրճ ուզել։ Դուրս ես գալիս համերգից հետո՝ դրսում հավես հով իրիկուն։ Ամպերի հետքն անգամ չի մնացել։ Լուսինը լիա ու աստղերը սպիտակ՝ սևին տվող մուգ կապույտ երկնքում։
Վերջին հաճախորդներին ճամփու դնող սրճարան։ Սուրճ, խնդրում եմ։ Մի քիչ ջրիկ։ Ու վաֆլի շոկոլադով։
Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Հասմիկ Պապյան
Բարսեղ Թումանյան

- Он утверждает, что это картина Рембрандта.
- Чушь!
- Знаю, но коллекционеры предлагают за нее огромные деньги...
- Продадим!
- Продать, значит признать, что это правда...
О чем это я? В журнале "Вокруг света" прочла интересную статью про картину Рембрандта, известную как "Ночной дозор".
Вот это полотно.
Во первых, на картине не ночной, а дневной патруль, просто картину несколько раз покрыли лаком:) К тому же она долго висела в амстердамской ратуше, напротив камина. Только в начале XIX века, а сама картина была создана в XVII в., назвали ее "Ночным дозором". В 1947 г. во время реставрации специалисты выяснили, что тона на самом деле намного светлее.
Настоящее название картины - "Выступление стрелковой роты капитана Франса Баннинга Кока и лейтенанта Вильхема ван Рейтенбурга". Полотно заказали эти самые капитан и лейтенант, как портреты самих себя и 18 мушкетеров, а получили жанровую картину, где с трудом могли отыскать собственные лица. Рембрандт впихнул туда еще 16 человек.
По замыслу заказчиков полотно должно было изобразить доблесть и военный дух мушкетеров и предназначалось для главного зала штаба городских стрелков в Амстердаме. Но на картине настоящая неразбериха, капитан не отдает соратникам четких команд, персонажи разбрелись кто куда, между ног путаются дети и собаки.
Позади мушкетера в красном в левом углу - какая-то странная девочка с лицом то ли Рембрандта, то ли его жены, к ее поясу прицеплен дохлый петух (по мнению специалистов, петух - пародия на герб голландских ополченцев и на "хищность доморощенных вояк"). Перчатка в руке капитана свидетельствует о растерянности ее владельца. К тому же, в правой руке он держит еще одну ПРАВУЮ перчатку, что, опять-таки, по-мнению специалистов добавляет комичности всей сцене.
Коротышка за спиной капитана Кока представляет собой маску комедийного Кпитана-испанца народного театра тех времен (что-то вроде Петрушки). Шлем увенчан дубовым венком, полагавшимся за доблесть. Сам коротышка не сумел справиться со своим мушкетом и стрельнул в толпу.
Его фигура и вторая правая перчатка капитана создают карнавальный контекст.
Запал в руке мушкетера, что изображен прямо позади лейтенанта в белом, свидетельство его неумения обращаться с оружием. Исследователь Маргарет Кэролл обратила внимание на то, что он держит фитиль в опасной близости от горючей смеси. "точно так же, как это показано в популярном руководстве по обращению с оружием (Вапенханделинг, 1607г.), в разделе "Неправильно".
Если обратить внимание на левую руку мушкетера в красном, то можно увидеть, что на руке у него 6 пальцев, как у театральных кукол, изображающих шутов.
И еще. Тень от левой руки капитана, по мнению специалистов, намекает на гомосексуальные отношения этих двоих. Неизвестно, так это было на самом деле, или нет, но сам по себе намек опять-таки говорит об отношении Рембрандта к этим своим заказчикам.
В общем, по мнению Маргарет Кэролл, Рембрандт написал не бравых мушкетеров, защитников Амстердама, а пародию на них, которые даже не знали как обращаться с оружием.
Такие вот дела:)

221B Baker Street
Ինչ-որ մեկը նայու՞մ է Շերլոկ Հոլմսը ՕՌՏ-ով։
Լավն է։ Թիթիզ մոդեռն Շերլոկ։)) Հավես է նայվում։
Էսօր երկրորդ սերիան է, ամեն շաբաթ օր էս ժամին են ցույց տալիս։

Վարագա Սուրբ Խաչի տոն
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
շարունակությունը
Որ նշանաւ ամենայաղթ
Որ նշանաւ ամենայաղթ Խաչի Քո Քրիստոս,
Բարձեր զդատապարտութիւն
Ազգի մարդկան։
Որ շնորհեցեր մեզ յաղթանակ
Ընդ դիմամարտութեան
Վանել զզօրութիւն թշնամւոյն։
Սովաւ զկեանս մեր խաղաղացո
Միայն բարեգութ,
Եւ փրկեա յամենայն փորձութենէ։
շարունակությունը
Որ նշանաւ ամենայաղթ
Որ նշանաւ ամենայաղթ Խաչի Քո Քրիստոս,
Բարձեր զդատապարտութիւն
Ազգի մարդկան։
Որ շնորհեցեր մեզ յաղթանակ
Ընդ դիմամարտութեան
Վանել զզօրութիւն թշնամւոյն։
Սովաւ զկեանս մեր խաղաղացո
Միայն բարեգութ,
Եւ փրկեա յամենայն փորձութենէ։
↧
Ноев ковчег на Арарате
Есть такой сайт, сделанный маленькой группой исследователей, посвященный Арарату и рассказам людей, кто видел ковчег на горе.
Сайт на итальянском и английском. На первой странице написано:
В разделе "The Path of the Ark" показания разных людей в разное время побывавших на Арарате или летавших над ним. Интересно то, что все они, вне зависимости друг от друга, указывают на одно и то же место. Чтобы представить всю картину, надо кликнуть на все линки.
Одним словом, это интересно и очень трогательно:)
Մասիս ջան!:)