Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 0

$
0
0

Խանութներով ընկած ինչ-որ բաներ էի փնտրում։ Գույների մեջ կորած բանջարեղեն, մրգերԱխորժակ չկար, իսկ մի բան կուլ տալու ժամանակն եկել էր։

Նայեմ, խանութում՝ մրգեր-բանջարեղենների շարքում տանձեր են դրած՝ կարմրաթուշ, խոշոր ու պուտպուտիկավոր։ Տանձ սիրում եմ, չնայած հաճախ չեմ գնում։ Տեսա ու հասկացա, որ էս շոգին այ էս տանձից եմ ուզում։

Բերեցի տուն, լվացի մի հատ, որ համը տեսնեմ։ Հաաա, ճիշտ էի գուշակել՝ քաղցր, ոչ-ջրիկ, ոչ-պինդ, հյութալիԿարմիր-կարմիր

Կեսից տեսնեմ՝ որդն ինձնից առաջ ընկած ճամփա է փորել, ձվերը շարել ողջ ճամփի վրա։ Յըխք-վըխք չեղավ։ Որդը մրգերի մեջ յուրօրինակ որակի սերտիֆիկատ է ինձ համար

**************
Հիմա էլ խաղաղ իրիկուն է։ Բակից կանանց միալար բռբռոցն է լսվում։ Անցած օրն են ամփոփում


լօլ

$
0
0
մեկ-մեկ զարմանում եմ հոտառությանս վրա…

Մարդ եմ սպասում հրապարակի մետրոյի մոտ։ Ժամանակն անցկացնելու համար մոտենում եմ կրպակին, ասի՝ տեսնեմ ինչ են վաճառում։ Գլամուռոտ թերթեր-բաներ չեմ առնի։ Աչքովս ընկնում է «Գրական…» կեսը ծալած էր, «…թերթ» մտքումս ավարտում եմ թերթի անունն ու վերցնում մի հատ։
Բացում եմ, տեսնեմ՝ «Գրական կյանք», պահ-պահ, մտածում եմ, գրականությունն էլ էնքան արագ տեմպերով է զարգանում, թերթերը շատանում են։ Էհ, չուզողն էլ ես լինեմ։

Սկսում եմ աչքի անցկացնել…

Մեկ ու մեջ տարբեր էջերում խոսք է գնում քրիստոնեության մասին… Ա՜յ քեզ արմանք-զարմանք, էս մեր գրական-գեղարվեստական աշխարհը ե՞րբ դարձավ էսքան քրիստոնյա…

«…Պատահական չէ, որ հենց նրա առաջարկով սկսեցինք ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ծրագիրը, որը առաջիկայում…»

«Քույր իմ, քույր…»

ԱՆցնում եմ վերջին էջը՝ բանաստեղծություն «Կյանքի խոսքը»։ Վերջին երեք տեղը՝

«…Փառք եմ տալիս Արարողին։
Կյանքի խոսքը ճիշտ է ասված,
Ամեն բանից առաջ Աստված
»

Գնալով հետաքրքիր է դառնում։ Արդեն սկսում եմ «կյանքի խոսքի» հոտ առնել, բայց դեռ մտածում եմ, որ միգուցե ուղղակի բառակապակցությունն է համընկնում…

Հետո՝ Սեզանի մասին երկու խոսք՝ «Արվեստագետը և եկեղեցին» ու էդ մի քանի նախադասության մեջ հաստ ֆոնտով՝ «Սեզանի պատգամը՝ ապավինել միայն եկեղեցուն…»

Հըմ, մտածում եմ, Սեզանի կյանքը կարդացել եմ, ինչ-որ մեջս չի տպավորվել, որ չափից դուրս եկեղեցասեր էր ան։

Հետո էլի՝ ոտանավոր, վերնագիրը՝ «Օրհնյալ ընտանիք» «Քույր ու եղբայրներ ապրում են հեռու, բարձր ու վսեմ հայրիկի լանջին…»

Մեղա-մեղա, մտածում եմ ես, իսկ աղանդավորական պրիմիտիվ խոսքերից ու արտահայտություններից տարօրինակ հոտը ավելի է ուժեղանում…

Տիպիկ նյուանս՝ բոլոր հեղինակների գործերի տակ նրանց էլ-փոստերի հասցեներն են։ Ահա, ծուղակ, թակարդ, արդեն չխկոցն եմ լսում, մեկ էլ ըհընց՝ մեծ, երկար էջով մեկ հոդված, որի մեջ ներքևից վերև աչքի անցկացնելիս տեսնում եմ «Իսկ որն է քրիստոնյայի ժայռը, իհարկե Տեր Հիսուս Քրիստոսը…» 

Ու էդպես մի քիչ էլ վերև ու հեղինակ՝ Արթուր Սիմոնյան։

Հետո իհարկե տանն ավելի ուշադիր եմ նայում ու արդեն գտնում եմ հետաքրքիր գրվածքի (հոդված չասեմ՝ ընդամենը մի քանի տող է)։ Մեջբերեմ վերջին հատվածը՝

«…Եթե քաղաքականության մասին է խոսքը, ապա անպայման՝ տարբեր կուսակցություններ։ Եթե հավատի մասին է խոսքը՝ ապա տարբեր կրոնական կազմակերպությունների ներդաշնակ գոյություն Մայր Աթոռի հովանու ներքո։ Այս ավելրոդ խոսակցությունները, պայքարի անտեղի կոչերը հոգեորսության և աղանդների դեմ միայն նյարդային մթնոլորտ են ստեղծում։ Մենք իրավական պետությունում ենք ապրում, ուր աղանդավորական կարող են կոչվել միայն այն կրոնական կազմակերպությունները, որոնց գործունեությունը հակասում է ՀՀ օրենքներին»։   

   լօլ, կրկին մտածում եմ ես ու արձանագրում՝ հետաքրքիր պահանջ են ներկայացնում Առաքելական եկեղեցուն ու կուտ նետում հանդուրժող հասարակությանը՝ ամեն տեսակի վտանգավոր աղանդ ու ուսմունք գրանցել օրենքով, դրանց տալ «կրոնական կազմակերպություն» չեզոք սեռը ու մի բան էլ պահանջել Մայր Աթոռից հովանի լինել դրանց բոլորին։

Գուսանը կասեր՝ խելքի աշեցեք… 

  

highly recommended

$
0
0
Մոտ մի տարի առաջ ինչ-որ մեկը նյութ էր դրել ԱՊՀ տարածքում  պատմության կեղծարարության մասին։ Ըստ անցկացված ուսումնասիրության՝ միայն Հայաստանն ու Բելառուսն են, որ ոչ մի տառ ու բառ չեն կեղծում իրենց պատմությունից։

Վեմ-ով հաղորդում էր նվիրված այդ ուսումնասիրությանը։ Առաջին մասը վերաբերվում է սիրելի հարևաններին՝ Դիսնեյլենդին ու Վրաստանին։

http://vem.am/en/programs/shows/1633/

Բավականին տրամադրություն է բարձրացնում։)

Պատմության կեղծարարություն

$
0
0
մաս 2

Էջի վրա սեղմել "click to listen". 

Միշտ զարմանում եմ, երբ գտնվում են ազգեր, որոնք նախանձում են ցեղասպանություն անցածներին, մոլ, բա մենք էլ չունենայի՞նք։ Նման տենդենց կա թրքերի մոտ, վրացիների, ուկրաինացիների, լեհերի… Նրանք ափսոսում են, որ չունեն իրենց ցեղասպանությունը։ Բա ի՞նչ սգո օր հայտարարեն, որ աշխարհի վրա մուննաթ գան…

Աբուշութիւն մը…

Առաջին մասը

Է - ԷՈՒԹՅՈՒՆ

Article 0

$
0
0
Օդանավը վայրէջք է կատարում։ Վերևից, այո՛, Երևանն էր բռիդ մեջ։ Մասիսը մոտավորապես էնտեղ պետք է լիներ… Ասում են շատ է փոխվել Երևանը… Ինչքան էլ փոխված լինի, հաստատ փողոցները կճանաչեմ…

Իսկ ե՞ս… Ես էլ եմ փոխվել։ Տեսնես Երևանը ինձ կճանաչի՞… Կհիշի՞ ինձ Երևանը, տեղը կբերի՞ իմ քայլվածքն ու հայացքը… Հայացքս փոխված կլինի, կյանքը փոխած կլինի…

Շոգը խփում է հենց օդակայանի դռներից կես քայլ դրած… Աաաախ, էս խեղդող շոգը չի փոխվել հաստատ։ Արևն էլի կարծես երկու ձեռքով գլխիդ է սեղմում։

Բարեկամներն աշխատում են արագ-արագ հպարտանալ-արդարանալ փոփոխություններով, օդակայանի նոր շենքը… շուտով… լուսավորությունը փողոցների… սուպերմարկետները… շենքերը… բակերը… մարդիկ… 

Մարդիկ… որ գնում են ու փոխված հայացքներով վերադառնում… Երևանը տեղում է, գիրկը միշտ բաց… Իր փողոցների աղմուկի մեջ անգամ, եթե ուշադիր լինես, կզգաս Երևանի լուռ հայացքը, որ համբերատար սպասում է։ Անհամբերը մարդիկ են, որ փոփոխությունների ու կյանքի հետևից են վազում… 

Երևանը սպասում է… Գրկաբաց…

Դե՛հ, ես եկա, Երևա՛ն ջան, թևերդ բաց ու ինձ տաք գրկիդ մեջ առ… Ես քեզ կարոտել էի։

Կներես, որ էսքան ձգվեց վերադարձս…

В 06:50 — бой в Мартакерте

Со дня стамбульских погромов прошло 55 лет

$
0
0
В эти первые осенние дни, а точнее 6 и 7 сентября каждый год у тысяч греков появляется печаль в глазах и кровоточит сердце. Ночь национальных чисток в Константинополе в 1955 году. Всего лишь полвека назад, уже в мирные годы после завершения Второй мировой войны, тысячи христианских жителей Стамбула и Измира, греки и армяне, заново пережили катастрофу 1920-х годов.
  
Весной 1955 года начались волнения на бывшем тогда британской колонией Кипре. Активисты из греков-киприотов требовали независимости острова от британской короны и, как логичное следствие, объединения с Грецией. Британские власти изобрели и всегда придерживались в политике по отношению к своим колониям приема «разделяй и властвуй». Внимание Турции, не обращавшей до тех пор никакого внимания на соседний остров, было искусно заострено на проблемах турок-киприотов. Как следствие, власти Турции начали кампанию по разжиганию национальной вражды, как на Кипре, так и у себя в стране.

читать далее

виа [info]merhayrenik 

մրցունակ և լեզվանի

$
0
0
Ասում ենք, որ մեր հասարակությունը լինի երկլեզվանի հասարակություն:

Իհարկե, թող մեր հասարակությունը լինի երկլեզվանի, եռալեզվանի, քառալեզվանի… ինչքան լեզվանի, էնքան լավ։ Նոր ասացվածք հատուկ այս ուրախ առիթով՝ քանի/ինչքան լեզվանի ես, էնքան մարդ ես…

Այ էս էի փորձում ասել քանի ամիս՝ նախ մարդ պետք է մայրենի լեզվով կրթություն ունենա, հետո նոր դառնա նախարար լեզվանի…

Քանի կառավարությունում աշնանային սրացում է,

$
0
0
պատմեմ ինչ ապրումներ ունեցա ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը կարդալիս։

Ակնածանքի ու հրճվանքի արցունքներն աչքերիս կարդացի 64 էջանոց բարեմաղթանքները՝ կապված Հայաստանի ու հայության պայծառ ու ուսյալ ապագայի հետ։

Խոստովանեմ, որ մոտս ներքին լարվածություն էր առաջանում ամեն անգամ, երբ հանդիպում էի «արմատական բարեփոխումներ» արտահայտությանը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ցանկացած արմատական բարեփոխում նշանակում է արմատահան արված համակարգ։ «Բարեփոխում» բառից չխոսեմ։

Նշեմ նաև, որ հիացմունքախառը անորոշ տագնապ եմ ապրել ամեն տեսակի առեղծվածային «Միացյալ Նահանգների զարգացման գործակալության կողմից օժանդակվող «Կրթություն - 2015», Համաշխարհային բանկի ֆինանսավորում, Բոլոնիայի գործընթաց, Կոպենհագենի պայմանա/հռչակագիր, ՄԿՈՒ, ՄՀՀ, ԽՄԿԿ և այլ հապավումների հանդեպ։

Իսկ ընդհանրապես ասեմ, կարդում ես, տեսնում ես ընդհանուր ինչ-որ գաղափարներ, 99 տոկոս մասնակցություն կրթական գործընթացին, մանկավարժների վերապատրաստում, հայապահպանություն, սփյուռք, ինտեգրում և այլն, բայց չես տեսնում՝ ինչպես, կոնկրետ ինչ քայլերով են պատրաստվում գրվածները կյանքի կոչել։ Միգուցե ծրագիրը հենց էդպես էլ լինում է, իսկ քայլերն արդեն առանձին փաստաթուղթ են, չգիտեմ։ Սակայն կարդալ սիրուն բառեր ու չտեսնել՝ ինչպես ու ոնց, մի քիչ դիսկոմֆորտ է առաջացնում, ինչ խոսք։ 

Ասեմ, որ աչքի են ընկնում համակարգիչներով, ինտերնետով ապահովում, նոր տեխնոլոգիաների կիրառում դպրոցներում արտահայտությունները։ Անկեղծորեն՝ չեմ հասկանում ինչով պետք է ինտերնետի առկայությունը դպրոցում (պատկերացնում եմ ինչպես է լինելու էդ ապահովումը՝ մի - երկու համակարգիչ ու սենյակը փակի տակ, բանալիներն էլ ուսմասվարի մոտ, կամ մուտքը ծանոթով…)։ Ի՞նչ է տալու ինտերնետը դպրոցում կրթության որակ ավելացնելու հարցում։

Վստահ եմ, որ էդքան գումարները, որ գնալու են փող լվանալու ու տակով անելու վրա, ավելի արդյունավետ կարելի էր օգտագործել քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, փորձասենյակներ ստեղծելու համար, օրինակ։ 

Գտնում եմ, որ «հանուն պայծառ հայրենիքի» ու նմանատիպ արտահայտություններով ծրագիրը լցնելը պաթետիկ էսթետիզմ է ավելացնում, սակայն ոչ մի հստակ պատկերացում չի տալիս բարոյական ու հոգևոր դաստիարակության մասին։ Գամ էլի համակարգիչների վրա ծախսվելիք գումարներին։ Էդ գումարները կարելի է ծախսել Երևան-մարզեր դպրոցների միջև կապեր ստեղծելու վրա, որ երևանցի երեխաներն, օրինակ, գաղափար կազմեն իրենց տարեկիցների մասին, ընդհանրապես նրանց գոյության մասին, ինչպես նաև այցեր կատարվեն քաղաքներ ու գյուղեր, հայտնի գրողների, երաժիշտների թանգարաններ, եկեղեցիներ՝ Դսեղ, Գյումրի, Վանաձոր, Արցախ, Գորիս… Որպեսզի երեխաների համար հայրենիքի գաղափարը ոչ միայն թղթի վրա լինի, այլ շոշափելի։ 

Հաջորդը, նշվում է միջին մասնագիտական հաստատությունների մասին։ Ո՞ր մասնագիտություններով՝ բուժական գործ, ուրի՞շ։ Գործարան ունե՞նք, որ հազար տեսակի բանվորներ պատրաստեն, կոշկակակարնե՞ր, կարողնե՞ր, գործողնե՞ր, պայուսակագործնե՞ր… Ի՞նչ որակավորումների մասին է խոսքը…

Բառ անգամ չկա նաև ֆիզիկական դաստիարակության մասին։ Արդյո՞ք դա չի մտնում կրթության գործընթացի մեջ։ Կրկնվեմ՝ ինչի՞ համար համակարգիչներ, եթե կարելի է կարգին սպորտային դահլիճներով ապահովել դպրոցները։

Եվ վերջում, էջ 42 «գերազանցության կենտրոններ» - ի՞նչ են դրանք, ու՞մ համար, հանուն ինչի՞։ Ինչ-որ մեկը գիտի՞։ 

Ու ամենա-ամենավերջում՝ ինչ էլ անեն, ոնց էլ անեն, ուզում են ոսկու սարեր սարքեն ու դնեն աշակերտների ու ուսանողների դիմաց՝ որպես պայծառ ապագայի գրավական, հայոց լեզվին կպչող կառավարությունն ինձ համար անապագա, գորշ լուզեռների հավաքածու է։ Երկու կարծիք էստեղ ինձ համար չկա։

1700 տարվա քրիստոնյաներս

$
0
0
Մոտավոր մեջբերում ԱԺ-ից Հայլուրի սյուժեից

«Արդար ու ազնիվ աշխատանքի  Արևիկ Պետրոսյանին մղում է Անահիտ աստվածուհու դիմաքանդակի ամենօրյա ներկայությունն իր աշխատասենյակում…»

Գուրգեն Մահարի, Այրվող Այգեստաններ

$
0
0
Կարդացի վերջացրի։
Որպես գեղարվեստական գործ չէի ասի, որ շատ արտառոց բան է։ Պահեր կան Վանի նկարագրություններով՝ սիրուն էնքան, որ սկսում ես գիտակցել ու մեջդ կրել էդ քաղաքի պատկերը, բայց ընդհանուր առմամբ տպավորությունս այն էր, թե միտքն անընդհատ կտրտվել է։ Ժամանակները (զուտ քերականական առումով) անընդհատ խառնվում են։ Չգիտեմ, ես իհարկե գրաքննադատ չեմ ու գրականագետ, ընդամենը իմ զգացողություններն եմ ներկայացնում։ Ի դեպ, սա ամենաամբողջական հրատարակությունն է։ Սովետի տարիներին բազմիցս ստիպված է եղել փոփոխել, կտրտել, շատ չշեղել կուսակցական գծից և այլն։ Էս հրատարակությունն ամբողջությամբ մեկնաբանություններ ու բացատրություններ են։

Կերպարները մեծամասամբ իրական են։ Սկսած այնպիսի պատմական դեմքերից, ինչպիսիք են Արամ Մանուկյանը, Վռամյանը, Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, հենց Մահարու բարեկամները, այդ թվում նաև Վարդան Աճեմյանի ընտանիքը, Աղասի Խանջյանի ծնողները, մինչև շարքային վանեցիներ…

Գրքից հստակ երևում է, որ Մահարին չի սիրել դաշնակցականներին՝ Արամին, Վռամյանին ու Իշխանին։ Ունեցել է լուրջ պատճառներ։ Հորը սպանել են տվել դաշնակցական էդ գործիչները։ Մահարու քեռու ձեռքով։ Դաշնակցականների հանդեպ հակակրանքը շատ ակնհայտ է, բայց ընդհանրապես առողջ անվստահություն կա կուսակցականության, բաժանվածության, մշտական իրարմիսկռծոցու հանդեպ։ 

Ընդհանրապես, գիրքն ընթերցելու ընթացքում անընդհատ հանդիպում ես անուղեղ, չհաշվարկված, իմպուլսիվ ու սխալ քայլերի շարքին։ Փոքր Վանում՝ երեք քաղաքական կուսակցություն, անվստահություն, կասկածամտություն, հայերի ձեռքով հայերի չմտածված սպանություններ… 

Անընդհատ ուղեկցում է նաև հայի՝ ինդիվիդուալիստ լինելու փաստը։ Ընդհանրապես, Օհանես Մուրադխանյան գլխավոր կերպարի մեջ նստած է շարքային առևտրական հայը՝ հիմնականում միայն սեփական կաշվի ու բարօրության մասին մտածող, անտարբեր, ոսկին հորող… Չէի ասի, որ դա համատարած ազգային գիծ է. բայց կարդալիս զգում ես, որ սովորական կերպար է նկարագրված։

Մահարու էս գործը մի շարքի մեջ են դնում Չարենցի «երկիր Նաիրի» ու Բակունցի «Կյորես» (Գորիս) ստեղծագործությունների հետ։ Երկրորդը չեմ կարդացել։ Գտնել է պետք։

Մի խոսքով, կարդալ հաստատ արժի՝ դասգրքի պես, սերտելով, սխալները հանելով, քննելով, պատասխաններ ու լուծումներ գտնելով, որովհետև, ամեն հայի արյուն ու կյանք թանկ է։ Իհարկե, միամտություն է մտածել, թե պատերազմը վերջացել է։ Կռվի դաշտ, դիվանագիտություն, թե շարքային հայի ամենօրյա կյանք՝ ամբողջը գոյության կռիվ է ու կենաց-մահու պատերազմ։

Ցավոք դեռ երկար կտևի…   

Սերժ Թանկյանը Երևանում

Article 0

$
0
0
Էջմիածնի Մայր Տաճարի գրա/հուշանվերների խանութում մեծ քանակությամբ հետաքրքիր ու պետքական գրքեր կան։ Հնարավոր չի մտնել ու ինչ-որ մի բան չգնել։
Օրինակ՝ Ս. Ներսես Շնորհալի «Մեկնություն Մատթեոսի Ավետարանի», Ներսես Լամբրոնացի «Մեկնություն Հավատքի և Հայր մերի», Հոգևոր երգեր…

******************

Արարատյան Թեմի կայքում Հոգևոր գրականության բաժնում կա «Աղանդների մասին» հատված։ ավետարան(չ)ականներ/բողոքականների աղանդի մասին բավականին տեղեկատվություն կա։

Article 1

$
0
0
Զարմանում եմ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հիշեցման կարգով ասում է՝ «Հիմա 21-րդ դարն է»։ Արդեն 10 տարի 21-րդ դարն է, բայց փաստորեն մարդ կա, դեռ չի հաշտվել էդ մտքի հետ…

************************

Ինչքան հասկացա, էլի տոնում ենք էլի հաղթանակ էլի դիվանագիտական… Լյա-Շընեն Շարմազանովն ինչպես միշտ ուրախացրեց՝ միջազգային հանրության մատը թափ տվեց Ադրբեջանի վրա։

*************************

Էս դիվանագիտական տոնակատարությունների աղմուկի տակ վերջը չիմացա ԵԱՀԿ-ն էս անգամ ինչ հայտարարություն արեց։ Գնամ փնտրեմ, քանի հրավառության ժամ չի։

դիվան ա գիտություն

$
0
0
ՀՀ մամուլը թնդում է դիվանագիտական հաղթանակի համար հրճվանքով ու տոնակատարություններով, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համաները հայտարարություն են արել։ Տեքստը ԵԱՀԿ-ի ի-նետ էջի վրա սիրուն-նախշուն կախած է։

Առաջինը, որ աչք է ծակում ԼՂՀ մայրաքաղաքի Stepanakert/Khankendi տոլերանտ անվանումն է։ Ճիշտն ասած առաջին անգամ նման բան աչքովս ընկավ։

Ինչպես միշտ, հրադադարի ռեժիմի խախտման պահով ընդհանուր հայտարարություններ ու ինչ-որ մոտալուտ այց Արցախի «շրջապատող տարածքներ» (territories surrounding Nagorno-Karabakh)։ Այսինքն, ազտագրված տարածքների հետ են, ես էդպես եմ հասկանում։ Հանձնում-ստացումի գործընթացը շարունակվում է, լօլ

Ենթադրում եմ, որ հայոց դիվանագիտական մտքի հաղթանակը թաքնված է Ստեփանակերտի այսպես կոչված «խանկենդի» տարբերակի և մի քանի այլ դետալների մեջ, որոնք դեռևս անտեսանելի են։



Article 0

$
0
0
Այթմատովի "Буранный полустанок" վեպի հերոսը՝ Եդիգեյը, ճամբարում ինքնասպան եղած հարևանի կնոջը կնության է առնում ու նրա երեխաների հետ բերում է իր տուն։ Նա արդեն ուներ կին ու երեխաներ։

Սովետի տարիներին, երբ միակ կրոնը լենինիզմն էր, չկային ոչ մուսուլմաններ, ոչ էլ քրիստոնյաներ։ Միայն կոմունիստներ։

Սա մահմեդական միջավայրում դիտվում է որպես բնական բան, անկախ նրանից, մզկիթները բաց էին, թե փակ։

Սա հայկական միջավայրում որպես նորմալ բան չէր ընդունվի ո՛չ էն թվերին, ո՛չ էլ հիմա։

Այսինքն, ես չեմ ընդունում, երբ մարդիկ, ովքեր հավատացյալ չեն, բայց Հայաստանում ու հայկական միջավայրում ծնվել-մեծացել ու ապրել են, հիմա փորձում են վիրավորական ինչ-որ բան տեսնել էն մտքի մեջ, որ «մահմեդական հայ» արտահայտության մեջ խորը հակասություն կա։ Oxymoron անգլերենով ասած։

Էստեղ խորը հավատացյալ կամ բացարձակ անհավատ լինելու հարցը չի։ Էստեղ առաջին հերթին քրիստոնեական-հայկական կեցնաղը ու ավանդույթը կրող լինելն է։ Ուզում ես հավատա, չես ուզում մի հավատա, բայց մեծացել ես էդ ավանդույթի մեջ, որը հիմա ուղղակի կոչվում է հայկական ու որը շատ խորը կապ ունի քրիստոնեության հետ։

Article 0

$
0
0
Արդեն սկսվեց մթին զարթնելը։ Ինչ շուտ են անցնում էդ երկար օրերը… Հեսա ժամերն էլ կփոխեն, ու էլի խլուրդի պես (էս [info]khlurd ի, չէ) կսկսենք մթից մութ գնալ-գալ, ուտել, խմել…

Չնայած էս գրեցի, հիշեցի Շվեդիան, որտեղ ձմեռը ցերեկվա 3-ից մութ է։ Իսկ ամառը, ասում են, լույսը իրիկվա 11-ից բացվում է… Չեմ տեսել, ուղղակի ասողները էնպիսի մարդիկ են, որ հավատում եմ։

Հիմա ամպեր են հավաքված։ Տեսնես՝ անձրև կգա՞ էսօր։

Խմում եմ french press, Սառայից ([info]saramarabu ) սովորեցի, չնայած ինքը ջրիկոտ է խմում, ու որ մի անգամ ես էի սարքում ու մի քիչ թունդ արեցի, ասեց՝ վաաաաաաաաայ, էս ինչ շատ ես լցնում։ Վեր թռա։ Հետո խմեց, ասեց՝ հա, չէ, սենց համով ա…

Խաչվերաց

$
0
0
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

շարունակությունը

Կիպրիանոսում մի աղոթք կա՝ Պարծանք հաւատացելոց ի Քրիստոս եւ գովեստ Սուրբ Խաչին

որ երեւեցաւ յԵրուսաղեմ, յաւուրս Կիւրղի հայրապետին, ի մայիսի Է

Խաչն՝ քրիստոնեից յոյս,
Խաչն՝ կուրաց առաջնորդ,
Խաչն՝ մոլորելոց դարձուձիչ,
Խաչն՝ աղքատաց մխիթարութիւն,
Խաչն՝ մեծատանց սանձ,
Խաչն՝ ամբարտաւանից քակտումն,
Խաչն՝ ախոյեան դիւաց,
Խաչն՝ բանարկուին յաղթութիւն,
Խաչն՝ մանկանց դաստիարակ,
Խաչն՝ աղքատաց մեծութիւն,
Խաչն՝ անյուսից յոյս,
Խաչն՝ նաւավարաց նաւապետ,
Խաչն՝ տագնապելոց հանգիստ,
Խաչն՝ պատերազմողաց պարիսպ,
Խաչն՝ հայր սրբոց,
Խաչն՝ վերակացու այրեաց,
Խաչն՝ անիրաւաց դատաւոր,
Խաչն՝ արդարոց խորհրդակից,
Խաչն՝ նեղելոց հանգիստ,
Խաչն՝ տղայոց պահապան,
Խաչն՝ արանց գլուխ,
Խաչն՝ ծերոց կատարումն,
Խաչն՝ խաւարելոց լոյս,
Խաչն՝ թագավորաց վայելչութիւն,
Խաչն՝ զէն յաւիտենական,
Խաչն՝ բարբաոսաց ազատութիւն,
Խաչն՝ անխրատից իմաստութիւն,
Խաչն՝ անօրինելոց օրէնք,
Խաչն՝ մարգարէից քարոզ,
Խաչն՝ առաքելոց պամությիւն,
Խաչն՝ մարտիրոսաց պարծանք,
Խաչն՝ վանականաց պահապան,
Խաչն՝ կուսանաց զգաստութիւն,
Խաչն՝ քահանայից ուրախութիւն,
Խաչն՝ Եկեղեցւոյ հիմն,
Խաչն՝ տիեզերաց զգուշութիւն,
Խաչն՝ բագնեաց կործանիչ,
Խաչն՝ ճենճերաց ապականիչ,
Խաչն՝ Հրէից գայթակղութիւն,
Խաչն՝ ամբարշտաց կորուստ,
Խաչն՝ տակարաց զորութիւն,
Խաչն՝ հիւանդաց բժշկութիւն,
Խաչն՝ քաղցելոց հաց,
Խաչն՝ ծարաւելոց աղբիւր,
Խաչն՝ մերկաց վերարկու,
Խաչն՝ անբարբառ բարեխոս ծառայիս Աստուծոյ. ամէն    


Article 0

$
0
0
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում հայր Ղևոնդը ([info]fr_ghevond ) կմատուցի պատարագ։

Պատարագը սկսելու է 10։30

Ատանկ։)
Viewing all 1849 articles
Browse latest View live