Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Էրեկվանից մտածում եմ՝

$
0
0
բայց ինչի՞ հենց ձեթ ու ինչի՞ մենակ ձեթ

էն որ ազգիս ձեռից մարդավարի ապրելու, աշխատելու, ստեղծելու հնարավորությունը խլում են ու դարձնում սովորական մուրացիկ, էդ պարզ ա: Էդ հեչ:

Հիմա մեկ էլ կուզեի իմանալ՝ իսկ 90-ականներին 116.000 ընտանիք կա՞ր ձեթ ստացող, թե՞ ավելի քիչ էին:

Եթե ավելի քիչ էին, ապա կա՛մ էն ժամանակ էսքան վատ չէր, կա՛մ ազգս շատացել ա անիմաստ ու բեռ դառել պետությանս գլխին:

Ամո՛թ քեզ, ազգ, ամո՛թ... Տեսնեմ էդ ձեթն առանց կառտոլի ինչ ես անելու

Մկրտիչ Նաղաշ

$
0
0


Ղարիբն օտար երկրում, ինչպես թռչունը, որ երամից բաժանված, մոլորված, ոչ մի տեղ չի հանգստանում, երերում է, մինչև որ իր տեղն է հասնում:

Ու վերջում էլ. "Ամենքս ենք ղարիբ, մարդ հայրենիք չունի, քանզի այն կյանքն է մեզ համար հայրենիք, ուրեմն ճար արա քեզ, որպեսզի հոգիդ այնտեղ չտանջվի, սուրբերին քեզ եղբայր դարձրու և հերշտակներին արա սիրելի:"

 Տաղ վասն ղարիպի ասացեալ

- Հոգի՛, մի՛ ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտըս կարունի,
Ղարիպն ի յօտար երկիր, վա~յ ամ, խիստ դիժար կու լինի.
Զինչ հաւն երամէն ի զատ, մոլորած ի տեղ չի հանգչի,
Այնչափ երերուն կենայ, մինչ որ իւր տեղըն հասանի:

- Ղարի՛պ, սըրտնեղ մի՛ կենար, այս դիժար օրերըս կանցնին,
Ամէն ղարիպ ի տուն դարձաւ, մի՛ մընար, թէ քեզ չի լինի.
զԱստուած ողորմած կ՛ասեն, կ՛ողորմի ամէն ղարիպի,
Քեզ այլ օգնական լինի, որ հասնիս սըրտիդ մուրատի*:

- Հոգի՛, ա~մ, դու լաւ կասես, սիրտս է սեւ քան ըզգործելի,
Ի ղարիպութեան դարդէն երեսիս գունըն կու քաղի.
Յորժամ ես ի միտ ածեմ զիմ եղբարքն ու զիմ սիրելիքն,
Հոգիս բերանիս կառնու, քակտելոյ ճարակ մի չունի:

- Ղարի՛պ, ղուսայ** մի՛ աներ, ղուսայէն մարդըն չի շահի,
Շատ մանուկ ղուսայ կանէ, ի շահին տեղըն կու զենի,
Ղուսան շատոց է ցաւ բերէ, ի ցաւէն մարդըն մեռանի,
Զինչ սիրտն որ հասրաթ ունի, ամէնըն մահրում*** կու լինի:

- Աւա~ղ, ըզղարիպն ասեմ, որ յօտար երկիր կու լինի,
Աչերն արտասուօք ի լի, երեսէն ի վայր կու թափի.
Յորժամ ի մէճլիս նըստի, անկասկած սըրտիկն արունի,
Զաչերն ի բոլորն ածէ, կարեւոր եւ զոք նա չունի:

- Ամէնքս ենք ղարիպ, եղբա՛րք, հայրենի մարդ իսկ չունի,
Հաւասար գնալու ենք մենք, զի այն կեանքն է մեզ հայրենի.
Աստենըս քեզ ճար արայ, որ անդէն հոգիդ չի տանջի,
Զսուրբքն քեզ եղբայր շինէ ու զհրեշտակքն արա սիրելի:

* մուրատ - իղձ, բաղձանք
**ղուսայ - վիշտ, ցավ, հոգս, թախիծ
*** մահրում - զուրկ, կարոտ



Ու կարևորը՝ [info]narara ծնունդդ շնորհավոր:)))

Երկրպագում եւ հաւատում ենք

$
0
0
Նման պաթետիկ խոսքերով ավարտեց "Հայլուրի" լրագրողը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին պատմող անտանելի պաթոսով, շիրոտ ու կպչուն սիրով լեցուն խոսքերով սյուժեն:

Ա՛յ մարդ, ախր թողեք գոնե մի քիչ խաղան, հաստատվեն իրենց դիրքերի մեջ, նոր էդքան կռռացեք գովացեք: Տեսանք էլի էն վերջին կռռոցը գովքը ոնց ազդեց խեղճերի վրա:

Ու որ ամենակարևորը, հարգելի՛ հայլուրի անձնակազմ, տեքստեր գրող խոսքի վարպետներ, երկրպագում և հավատում են Աստծուն: Կարծեմ ձեր ալիքով մեկ-մեկ եկեղեցիներ-բաներ են հայտնվում, մի եկեղեցի կա՝ Էջմիածին են ասում, խաչ-բան, էն որ 1700 ամյակ էին ասում, դուք էլ էլի էդ կարգի պաթոսով լեցուն սյուժեներ էիք սարքում, աաաայ էդ ամեն ինչի հետ կապված են երկրպագում ու հավատում: Հակառակ դեպքում դուք մեխանիկորեն դառնում եք կռապաշտ ու աղանդավորության արահետներին մոլորած-կանգնած:


ըշտը լօլ

$
0
0
[info]umood-ի հղումով գացի "Բյուզանդիայից արևելք" (East of Byzantium) ֆիլմի էջ: Զուռնա-մուռնա, թրեյլերի մեջ "որով մունք հայ ենք"-բան, մտնում եմ "պատմությունը" (story) - օմգ, կարծես թե Հայաստանի մասին է, Վարդանանց պատերազմի, մեջը ոչ մի տեղ "Հայսատան" "հայեր" բառերը չկան:
  • The story of exceptional men and women, who must pull together a world
    torn apart by War, Religious Strife and the lust for World Domination....
Բացառիկ տղամարդկանց և կանանց մասին պատմություն... Էս խոսքերի տակ Հայաստանի մասին չլսած մարդը դժվար գլխի ընկնի, որ էն ժամանակ Բյուզանդիոնից արևելք (ինչ-որ բան ինձ հուշում է, որ թրքերեն Անադոլու բառը հետո պտի բացատրի էդ ինչ էր) գոյություն ուներ արդեն դարեր առաջ կազմավորված ազգ, հավաքականություն, էդ Վարդանն ով էր, էդ կանայք "տիկնայք փափկասունքն էին Հայոց աշխարհի"...

Ըստ էս ֆիլմի գովազդի՝ ինչ-որ կնանիք ու տղամարդիկ էին, որ վերածվեցին առաջին քրիստոնյա ազգի, որն էլ ստեղծվեց կրոնական կոնֆլիկտների շնորհիվ (the religious conflicts that created the first Christian nation in history) ....

Ուզում եմ ասել, հայեր ջան, ֆիլմը նայելուց չշտապեք երախտագիտության արցունքներով հեղեղվել... Մի հատ կփորձեք մարսել ինչն ինչոց է:))

1 տարի առաջ էս օրերին էր,

$
0
0
որ բլոգերությունն ու ինտերնետ հանրությունը սկսեց օժանդակել Հայ Ձմեռ պապի շահառու ընտանիքներին:

Առաջինը հերոս ազատամարտիկ ու զինվորական Արմեն Ավետիսյանի ընտանիքն էր, որի համար լվացքի մեքենա գնելու գումարի մեծ մասը հավաքեցին բլոգերները:

Երկրորդը՝ ազատամարտիկ Լևոն Գաբրիելյան: Սկզբից պայմանավորվել էինք, որ նրանց ընտանիքի համար հավեր կվերցնենք, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջում հրաժարվեցին: Հավաքված 50.000 դրամին նրանք նախընտրեցին ձմեռվա վառելափայտ ձեռք բերել: Ու արդեն ձեռք են բերել:

Երրորդը՝ աննման, միակ ու անփոխարինելի Ալինա Վարդանյանը:) Նրա պատվին տղաները ֆուտբոլ խաղացին ու ֆուտբոլից ու ոչ միայն դրանից հավաքված գումարով, Ալինան հետազոտվեց, նրա մոտ հայտնաբերվեց երկրորդ շատ ավելի վատ հիվանդությունը՝ կրծքի քաղցկեղ, որից հետո նրան վիրահատեցին: Վիրահատություններն իհարկե անվճար կազմակերպվեց առողջապահության նախարարության կողմից, իսկ հավաքած գումարներով Ալինայի համար տարբեր դեղեր գնեցին, ճանապարհի ու սնունդի հետ կապված ծախսեր հոգացին և այլն: Արդյունքում Ալինան բուժվեց, երկու վիրահատություններն էլ անցան շատ լավ:

Չորրորդը ուզում եմ նշել Միշա Եգանյանին ու ռուսաստանաբնակ էն տղաներին, ովքեր մասնակցել են նաև Արմենի ու Ալինայի համար կազմակերպված դրամահավաքներին: Ինչպես նաև համակարգիչ են նվիրել մի ազատամարտիկի երեխաների:

Եւ վերջապես, հինգերերոդը՝ Իգոր Սարգսյանի ընտանիքը, որի համար ֆուտբոլային ֆորումի խումբը Տիկոյի գլխավորությամբ հեռուստացույց գնեցին:

Ցավոք, աղքատների ու թշվառների թիվն ավելանում է տարեցտարի:( կամ առնվազն չի կրճատվում:( Եկող տարվա համար Հայ Ձմեռ պապն արդեն ընտրել է իր շահառուներին: Հուսանք, որ կկարողանանք ինչ-որ չափով օգտակար լինել էդ մարդկանց էլ:

Դոնորներ հայոց, միացե՛ք

$
0
0
Այս պահին, Պրոֆ. Յոլյանի անվ. արյունաբանության կենտրոնի մանկական բաժանմունքում 14 երեխա կա: Հիմնականում՝ լեյկեմիայով հիվանդ: Տարիքը՝ 1.5-ից մինչև 10 տարեկան:

Սբ. Երրորդություն եկեղեցին կազմակերպում է դոնորական արյան հանձնում: Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են, տարիքը և քաշը ներում են, ու ցանկություն ունեն օգնել երեխաներին, կարող են՝

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ին, ժ. 10:00-ին լինել Զեյթուն թաղ., Հրաչյա Ներսիսյան 7 հասցեում: Հեռ. 091113133 Մարի, եթե լրացուցիչ հարցեր լինեն:

 Դոնորների տարիքը 18 - 65 տարեկան, քաշը 50 կգ և ավել: Դեղնախտ տարած չլինեն:

Ներկայանալ անձնագրով:

Արյունաբանության կենտրոնը տրամադրում է տեղեկանք, որը գործում է ամբողջ օրվա համար և բոլոր ուս. և աշխատանքային հաստատություններում:

Ուտել կարելի է նախօրդ օրը՝ երեկոյան 7-8-ից ոչ ուշ: Առավոտյան մաքսիմում՝ թեյ, հաց, պանիր: Արյունը վերցնելուց հետո կենտրոնը կերակրում է, պահում այնքան, մինչև դոնորն ամբողջությամբ իրեն լիարժեք զգա: 

Ծխողները հանձնելու օրը պետք է ծխած չլինեն:

Սա կարելի է համարել նաև անվճար արյան անալիզի հանձնում: Ինչպես նաև թարմություն օրգանիզմի համար:)

Կարծես թե այսքանը:

Բարի լույս

$
0
0
Ժողովուրդ ջան, նախ հիշեցում նրանց համար, ով վաղը պատրաստվում է արյուն հանձնել

Հիմա երկրորդը: Հայտնի ու լավագույն թավջութակահարներից մեկը՝ Արամ Թալալյանը դեկտ 25-ին, ժ. 2-ին տալիս է բարեգործական համերգ: Համերգի մուտքն անվճար է, հանգանակությունը՝ դահլիճում: Հավաքված գումարը գնալու է Հայ Ձմեռ պապի նոր շահառուներին:





Կներեք,

$
0
0
ուզում էի զգուշացնել, որ շոմպայնի բաժակները լցրած սպասեք 21:00-ին, հայլուրով դիվան-ագիտական հերթական հաղթանակը տոնելու համար, բայց գործով ընկա, մոռացա:

Ինչի՞ հ1-ը որպես վերլուծություն չի ներկայացնում, որ Ֆրանսիայի բոլոր պալատներին ու ուժերին հայերի ձայնն էր պետք եկող ընտրություններում, ու դա դեր է խաղացել էս որոշման համար: Ինչի՞ են համոզում, թե էլի "հայի աչեր" ֆենոմենն իր գործը արեց: Ինչի՞ չեն հիշeցնում, բալանսի համար, որ նույն Սարկոզին մի տարի առաջ խանգարեց նույն օրենքի ընդունմանը:

Առողջ վերլուծություն, առողջ լրատվություն, առողջ քարոզչություն՝ տենց էլ կմեռնենք ու չե՞նք տեսնի պետական ալիքով: Որ սիրեին էս ժողովրդին, նրանց ճշմարտությունը կասեին, գոնե մեկ-մեկ:

Մեկ էլ կուզեի տեսնել "ցեղասպանություն" բառի վրա "հուուու" գոռացող ապուշների դեմքերը:  Ինքնահարգանքի ու ինքնասիրության բացակայություն, փոքրության բարդույթ....


Բրավո՛

$
0
0
Ապրեն բոլոր նրանք, ովքեր արձագանքեցին ու գնացին արյուն հանձնելու:

Լիլ ջան, դու էդ հարցում էլ ես եզակի:)))

Պատկերացրեք՝ ի՛նչ հաջողություն: Մոտ 20 հոգուց 6-ի արյունը պետքական է եղել, 2-ինը՝ շատ պետքական, քանի որ հազվադեպ հանդիպող տեսակն է եղել:)

Աստված մեր բալիկներին առողջություն տա:

Բոլոր նրանք, ովքեր ուրիշ օրերի կցանկանան արյուն հանձնել, կարող են անհատապես էլ մոտենալ, այնտեղ ասել, որ կամավոր են, ոչ թե ազգական, ու հերթ էլ չեն կանգնի:

Իսկ Արյունաբանության կենտրոնը բարձր մակարդակով ու շատ հոգատար կերպով կազմակերպում է ամեն ինչ:

Բարի լույս

$
0
0
Վաղվա համերգի մասին հիշացնե՞մ:)

մրջյունի անհույս փոքրության մասին

$
0
0
Մի խաղ կար մի ժամանակ՝ "կարմիր, թե՞ սև", ու չնայած ես մաֆիա խաղն ատում եմ, նայում էի հետաքրքրությամբ: Բնականաբար հայերեն էր, վարողն էլ բավականին հաջող էր: Իհարկե բոլոր խաղացողները չէին, որ ի վիճակի էին մարդավարի հայերեն շփվել, բայց դե յոլա...

Հիմա պատահաբար էդ խաղը տեսանք "Արմենիա թիվի"-ով: Չգիտես ինչի վարում է ամենակարող խաչիկը Ռուբիկը ռուսերենով: Խաղում են ռսական կրթությամբ և միայն հայեր, նրանց բոլորին միավորում է լիքը սխալներով ու ահավոր հայերեն ակցենտով ռուսերեն խոսքը:

Նստած գլուխ ենք ջարդում՝ իմաստը որն է խաչիկության ռուսերեն խոսելու վրա էսքան տանջվելու:

Հը՞նց

արևն ինչպես լուսին / солнце как луна

$
0
0
Էսօր առավոտ արևը մի պահ ծիկրակեց: Ասես՝ արևը գիշերով, կամ լուսինը ցերեկով: Յուղոտ կաթնագույն:)

Солнце сегодня утром заглянуло на несколько минут. То, что было видно, могло быть луной днем или солнцем ночью:)








Քանի չեն սկսել քաղաքացիներին օտարել՝ որպես ՊԳՇ

Article 0

$
0
0
Ինչ լավ ա, որ մեր քաղաքում էլ ա զարգանում սառցե քանդակների մշակույթը





Կարևորը՝ տեղը լավ են գտել: Լրացնում է սառցադաշտի, դրա վրա պարպրող երեխեքի, Բաբաջանյանի արձանի ու մեր սիրուն օպերայի շենքի անսամբլը:

Հա, մեկ էլ երազում եմ իմանալ, ով ա նախագահականի կարմիր բանտիկով տոնածառի դիզայները: Հետը նկարվեմ ու ստորագրություն մի հատ վերցնեմ: տակի սանտայով ու յուր լծկան անասունով ինստալացիան էլ վատը չի:


Տարվա նվաճումը

$
0
0
Ինձ մոտ տպավորություն է, որ էս ամբողջ մի երկիր ժողովրդի դարդ ու ցավն էն էր, թե ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը կերկխոսեն, թե չէ:

Աղքատնե՛ր, հրճվեք, պարզվում է՝ երկխոսել են:

Գործազուրկնե՛ր, դուք էլ մի նեղվեք, իրենք երկխոսել են:

Գյուղացինե՛ր, ձեր կովերի պտուկները մաքուր պահեք, նրանք երկխոսել են: Վարկերի տակ էլ ավելի ճկվեք, տոկոս ա, կփակվեք, էլի, կարևորը՝ նրանք երկխոսեցին:

Ուսանողնե՛ր, հավատացեք վաղվա օրվան, նրանց մոտ երկխոսությունը ստացվեց:

Դաշնակ թիվիով նստած մի հանրապետական տարեմուտի ուրախ հեքիաթ պատմեց: Ահագին տրամս բարձրացավ: Ես իրոք ամենաանհանգիստն էս տարի էդ հաշվով էի՝ կ՛երկխոսեն մը՞

Article 0

$
0
0
Երեկ իջա Փարիզյան սուրճ: Դե էնտեղից եմ սուրճ վերցնում ես: Սուրճ էլ չեն ստանում: Ինչքան հասկացա՝ եղածն են վաճառում, որ փակվեն:
Արդեն մի երկու-երեք շաբաթվա տարբերությամբ երկրորդ անգամ էի մտնում, ու չունեին հատիկով սուրճի տեսականին:

Վաճառողը պատմեց, որ նախորդ օրը իրենց մշտական հաճախորդները հավաքվել էին սրճարանի դիմաց, պահանջում էին չփակել, չգնալ: Ասաց, որ ոստիկաններ են եկել, որ քշեն հավաքվածներին: Ինքը՝ վաճառողուհին էլ, հուզվեց պատմելիս:

Չեմ ուզում ավելորդ դրամատիզացնել, բա՛յց, արդեն քանի տարվա Երևանի ամենասիրելի անկյուններից մեկն է: Աշխարհով մեկ, աշխարհի ավելի ճոխ ու առատ երկրներով սփռված հայերի՝ "Երևանից ինչ բերեմ" հարցի պատասխանն էր՝ "5 համար Փարիզյան սուրճ"... դրամատիզանում է անկախ ինձնից....

Առանց հարկային/ապօրինական մանրամասների մեջ խորանալու՝ ուղղակի ուզում եմ երկու բանի վրա շեշտը դնել.



ա. 80 մլն դրամ հարկային պարտավորությունից էդ կինը չի հրաժարվում: Ընդամենն ասում է՝ ժամանակ տվեք:

բ. 16 տարի Հայաստանում բիզնես ունեցող սփյուռքահայը երկու բառ շատ լավ յուրացրել է՝ ախպար ու կռիշ:

Ու սրա հետ կապված, հռետորական հարց եմ տալիս օդերին, ջրերին, ինքս ինձ ու իհարկե ոչ՝ պետությանը՝ բա ամո՞թ չի:

Էդ ի՞նչ երեսով եք նայելու մյուս սփյուռքահայերի աչքերի մեջ ու ասեք՝ եկեքհայաստանհայաստանըդուես-բլա-բլա-բլա.... Մի ամսվա մեջ երկրորդ սփյուռքահային՝ ձեր ռամիկ ու արհամարական լեզվով ասած՝ ախպարին, եք նեղում ու ստիպում, որ հեռանա: Երրորդն էլ հա էն Սյունիքի մարզպետ էր-ինչ էր, սփյուռքահայ տղային ասում էր՝ գնա քո երկրում ելույթ ունեցի, էսի քո երկիրը չի:

Փակեք, փակեք Սփյուռքի նախարարությունը: Ավելորդ ու հերթական թիթիզությունը դուրս եկավ: Դրա տեղակ Հայաստան մտնող ամեն սփյուռքահայի վրա օդուջրի ու "մեր երկրի" նալոգ դրեք ու սոչիկ կպցրեք, թող ֆռա: Ինչքան երկար մնաց, էնքան շատ կմուծվի "Հայաստանըդուես"-ին: Ու մի հատ էլ՝ ՀԴՄ անպայման ու անպայման շահովի, որ շահեմ ես, շահի պետությունը...

ատանկ

Ծիծաղում է նա, քրքջում է նա, զվարճասեր, սիրալիր կուպիդոն

$
0
0
Սամոն էստեղ Ռոստամն ու Զոհրաբն է դրել: Մեր բակում մի աղջիկ կար Թեհմինան էր, եղբոր անունն էլ Ռոստամ էր:)))

Էս հիշեցրեց հայերեն թարգմանած իմ ամենասիրած ֆիլմերից մեկը՝ "Չի կարող պատահել" (Не может быть): Ժամանակին "Հայրենիքն" էր շուտ-շուտ ցույց տալիս:

Շատ համով թարգմանած ֆիլմ է:)

"Նա համաձայն է, համաձայն է: Վովան համաձայն է..."

"Հայրիկ, մյեռսի"

"Կոպիտ դար, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա"

"Այդ մենք չենք փեսացուն, այդ նրանք են"

"Հայր կար, մայր կար, շուն չկար"

" - Իսկ ու՞ր է հարսնացուն: - Մամուլյան հիմա կբերի, վրան ինչ-որ դեղնություն է եկել"


"Վլադիմի՛ր, մյուս անգամ այդքան շուտ չամուսնանաս"

"Մամուլյան պարզապես խախտված է: Ինչպե՞ս են նրանց պահում մարդկանց կողքին"

"Արդեն կոնծել եք: Շնորհավորում եմ"

"Չէ, նա ինձ դուր է գալիս, ես ճաշակ ունեմ"

"Մենք բոլորս աշխատում ենք մեզ չխնայելով"

"Ախ դու ձկան աչք"

"Անատոլ, ես հասկանում եմ, որ դուք գեղարվեստական, հիվանդագին երևակայություն ունեք..."

"Ինչքան լավ կլիներ, ես ու Նիկոլայը, սա սրա հետ, իսկ նրանք էլ այնպես...."

"Խնդրում եմ չվիրավորել... մեր կանանց"

"Պատկերացնու՞մ եք, իմը վերադարձավ..."

"Ի՛նչ ես ասում Տանյուշա: Ընթրիքին հազիվ վերադառնամ"




Բացառիկ Գերակա Շահ

$
0
0
Շատ լավ արտահայտություն է:

Էնքան բացառիկ ու էնքան գերակա, որ մնացած ամեն ինչը ոտատակ կարելի է տալ: "Պետություն" բառը որ մեկ-մեկ ավելացնում են, ինձ թվում է, գլամուռի համար են ավելացնում: Թե չէ ու՞ր է պետություն, քանի տարի է, չեմ տեսել էդ պետությունը:

Բացառիկ

Գերակա

Շահ

Ամեն մեկն առաձին-առանձին դիտարկելիս չես կարող պատկերացնել դրանց միավորման դեպքում զորության աստիճանը: Բոմբ: Ի՛նչ է նշանակում է ճիշտ ձևակերպված խոսք, գրագետ շարահյուսություն:

Արտավազի դեպքը չէի իմացել, Խլուրդից իմացա: Նայում-նայում ես, ուզում ես ջղայնանաս, մեկ էլ լսում ես՝ Բացառիկ Գերակա Շահ, ու սսկվում:

Մի հատ արժեր իմանալ՝ ՀՀ քաղաքացիների համար էլ կա նման ցուցակ, չէ, երկու ցուցակ՝ մեկով՝ պահպանվում է պետությամբ, մյուսով՝ Բացառիկ Գերակա Շահ: Առաջինից կառավարության որոշումով հանում են, մտցնում մյուսի մեջ:

Ասենք, մարդ ես, կարող է մի օր զարթնես, պարզվի, որ քեզ պտի օտարեն՝ որպես Բացառիկ Գերակա Շահ: "Պետություն"-ն էլ որ դիմացից դնեն, հաշվի՝ զինվոր ես, գնում ես հանուն հայրենիքի...

Article 1

$
0
0
Էս նոր տարվա ծախսերից հաստատ կարելի է երշիկեղենը հանել: Մսի գնով, եթե ոչ ավելի թանկ (գներից տեղյակ չեմ) մարդիկ առնում են մի քանի տեսակի երշիկեղեն, որոնց մեջ միս չկա: Եթե կա, ապա ամենաանորակը: Հիմնականում դրանց մեջ լինում են օսլա, սոյա, ներկող-համ տվող թույներ, ասում են՝ մեկ-մեկ թուղթ (նորմալ երկրներում էդ շների երշիկեղենի մեջ է լինում, Հայաստանում՝ ջոկողություն չկա) և այլ օգտակար հանածոներ: /թղթի պահն ինձնից չեմ հորինում, մի քանի տարի առաջ "Առավոտն" էր գրել/

Մարդ կա երշիկ, նրբերշիկ շատ է սիրում, կախվածության պես մի բան է: Եթե մարդ չգիտի, որ մի բան վնաս է, օգտագործում է՝ օքեյ, բայց եթե գիտի, ո՞նց է  ձեռքը գնում դա գնել: Էդ գումարը, որով նա, հաճելի համի խաթր ու թանկ-թանկ, երշիկեղեն է առնում, ափսոս է, մանավանդ որ ինչ-որ ժամանակ անց կրկնակի կարող է ծախսել դեղերի վրա:

Միջինը ընտանիքը ինչքա՞ն է ծախսում էդ մի քանի օրվա համար երշիկեղեն գնելու վրա: Սուպերմարկետներից մեկի կայքում թեթև նայցի գները՝ 1900 - 13000 (!!!) դր/կգ: 
Ենթադրենք՝ 5000-ի հասնում է: 5000 դր քեզ  ու քո ընտանիքին թունավորելու համար: Ավելի լավ չի՞ էդ 5000-ին մի չունևոր ընտանիքի երեխաների համար միս, կարագ, պանիր ու միրգ գնել...

*********
Երեկ սուպերմարկետներից մեկում արկղերով ու բլոկերով ապրանք առնողները սկսել են կռվել, իրար քաշքշել: Բկի կռիվ....

"տերը ինձ ասեց մտի չաթ

Viewing all 1849 articles
Browse latest View live