Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Հայաստանը ե՞ս եմ

$
0
0
Սեպտեմբերի 21-ից առաջ ինձ ու իմ Հայաստանին նվիրված երգ էին երգում: Ինձ ասում էին՝ Հայաստանը դու ես (երգի գեղարվեստական անորակից չխոսեմ հիմա), ինձ համար ճառ էին արտասանում, խոստումներ էին տալիս՝ ամեն ինչը նախընտրականի ու թեթև էստրադային ոճի մեջ:

  Այո, երբ նայում եմ ոնց են "հանրության գերակա շահ" ու/կամ "պետության գերակա շահ" անվան տակ ինձ ու իմ ապագան ոտնատակ տալիս, հավատում եմ, որ Հայաստանը ես եմ: Ինչքան պետության շահն է գերակա երկաթի հանքերի, պղնձի հանքերի, ջրվեժների ու գետերի շահագործմամբ, ուղիղ այդքան էլ իմ շահը:

Այո, երբ Երևանը բզկտում են (մի հինգ տարի առաջ եղածն էին բզկտում, հիմա արդեն չեղածն են բզկտում), վերացնում են կանաչ տարածքները, բակերը, հուշարձանները, պատմությունը, ամեն ինչ վերածում են փող սարքելու ու առուտուր անելու ենթակա "օբէկտների" ու դրա անունն էլի դնում են "հանրային գերակա շահ", հավատում եմ, որ Հայաստանը ես եմ:

Այո, երբ որ թքած ունենալով իմ կարծիքի վրա կառուցում են երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հավատում եմ, որ Հայաստանը ես եմ:

Այո, երբ որ ինձ առաջարկում են հեռանալ իմ երկրից, գնալ թեկուզ գրողի ծոցը, բայց գնալ, չխանգարել, ոտի տակ չընկնել, ես էլի հավատում եմ, որ Հայաստանը ես եմ:

Այո, երբ որ իմ երկրի վարչապետը հարբած դուրս է գալիս երիտասարդության առաջ, դրանով իսկ ցույց տալով իր վերաբերմունքը և՛ պետությանը, որի պաշտոնյան է նա, և՛ այդ երիտասարդությանը, որին ոչ մի ապագա չի խոստանում այս երկրում, ես հավատում եմ, որ Հայաստանը ես եմ: Երբ երիտասարդներին խաբում են էժան երաժշտության տակ երկու ժամ տժժալով, երբ խոստանում են միմիայն ֆուտբոլային ու շախմատային հաղթանակներ (ասես դրանցից գոնե մեկնումեկը իր անձնական վաստակն են երկրի առաջ) ու չեն խոստանում ոչ մի աշխատանք, երջանկություն ու ապահովություն, ապագա կերտելու ու որպես մասնագետներ Հայաստան երկրում ինքնահաստատվելու հնարավորություն, ես հավատում եմ, որ Հայաստանը ես եմ, ինչպես և բոլոր այդ ուսանողները, որոնց, համալսարանն ավարտելուց ու բանակում ծառայելուց հետո, ձեռքներից բռնած հասցնելու են օդակայան ու "հայդե դեպի ասֆլատ փռող հայրենակիցներ" ծրագիր:

Իհարկե Հայաստանը ես եմ: Իրո՛ք, Հայաստանը ես եմ: Վերաբերմունքը՝ ինչ ինձ, ինչ Հայաստանին, լրիվ նույնն է:


CSRF/Phishing attack

$
0
0
Оригинал взят у [info]markf в CSRF/Phishing attack
There is currently a CSRF designed to mislead you into believing LiveJournal is requesting your username and password, when the data is actually being requested by a third party who is trying to gain access to your account.

The attack will appear as though someone has left you a comment, but an image similar to the following will appear requesting your password:


phishing

The domain used, liv i ejournal.com, is not livejournal.com, and you should not enter your password into any popup like this which appears.  The domain used by the attacker could change at any time.

If you have entered your username and password into any popup like this, you should immediately change your password at https://www.livejournal.com/changepassword.bml.

If any content has been deleted from your journal by someone other than you, please submit an abuse request.

ՀԱՅԵՐԵՆ ԱՍԱԾ

Երկու բառով՝ հարձակում են գործել Կենդանի մատյանի վրա: Մեկնաբանություններում ձեզ մոտ կարող է երևալ վերևի նկարը, որով իբր ԿՄ-ն խնդրում է հաստատել ձեր անունն ու գաղտնաբառը: Իրականում, դոմենի հասցեն liviejournal.com է ու կեղծ: Եթե սխալմամբ արդեն տվել եք ձեր տվյալները, արագ մտեք https://www.livejournal.com/changepassword.bml ու փոխեք գաղտնաբառը, իսկ եթե ձեզնից բացի ինչ-որ մեկը ձեր ինչ-որ գրառում ջնջել է, ապա գրեք երկրորդ հղումով:

Ինչ-որ բարիացա անկապ տեղը:)

Article 0

$
0
0


Հիշում եք, գրել էի Շողակն անսամբլի մասին: Էս էդ համերգի տեսագրությունն է: Լսեք: Ջազային մասնիկներ էլ են խառնել: Ըստ իս արտակարգ բան են սարքել: 

Это армянская фолк группа - Шогакн. Тут по-моему очень удачный микс фолк музыки и джазовых элементов. Первая песня называется "Ах, Майрам", а вторая - "Эс гишер" (в эту ночь).

 

կարդացած մի գրքի մասին

$
0
0
Ավելի ճիշտ դրա թարգմանության:

Էս վերջերս կարդացի Ռոժե Մարտեն դյու Գարի "Թիբոները": Գիրքը՝ ոչինչ, կարդացվող է: Ոչինչ:

Իսկ այ հայերեն թարգմանությունն ամբողջ ընթերցանության ընթացքում ուղղակի ականջ էր խլացնում, աչք էր ծակում, գլուխ էր քորում...

նախ մեկումեջ տպավորություն ես ստանում, թե ռուսերենից է թարգմանած, բայց նայում ես՝ ֆրանսերենից թարգմանեց. Էսինչ Էսինչյանը... Եսիմ:
Դե օրինակ՝ գլխարկ հագավ, ակնոց հագավ...

Հետո մի քիչ էլ, որ նայում ես, զգում ես, որ չէ, էնքան ֆրանսերենից է թարգմանած, որ անհաջող փոխադրած հայերեն տողերի տակում ֆրանսերեն արտահայտություններն ես կարդում, նույնիսկ ֆրանսերենի իմ թեթև իմացությամբ:

Հետո շատ են անծանոթ բառերը, տպավորություն է ստեղծվում, թե դու հայերեն կյանքումդ առաջին անգամ ես գրականություն կարդում, ու մինչև էդ էլ մի հազար տարի իմացել ես ինչ-որ այլմոլորակային լեզու:

Օրինակներ (առաջին հատորի կեսերից արդեն էնքան ջղայնացա, որ սկսեցի մեկումեջ էջանշել, որ գտնեմ, էստեղ դնեմ)՝

Բայց նախ ասեմ էս մեկը, որ անգիր հիշում եմ՝ ԽԱՐՏԻՇԱԳԵՍ

ես չեմ հասկանում բառն էսքան ծանրացնելու իմաստը: Կոնտեքստից դուրս երբեք չէի ընդունի, որ սա հայերեն կարելի է համարել: Հետաքրքիր է, գլխի ընկնողներ եղա՞ն:)

Անցանք առաջ՝

Ոչ մի տեղ ամբողջ գրքում "նա ճիշտ էր" չհանդիպեցի, ամեն տեղ գրած էր "նա իրավունք ուներ" - il/elle/ avait raison: Նույն տրամաբանությամբ il avait l'air կարելի է թարգմանել՝ "նա օդ ուներ"

Հաջորդը, սպանիչ էր՝ "ինչ-որ մտքի հաճախանքն ունենալ" արտահայտությունը: Ասենք, "Ժաքը Ժեննիի հետ անցկացրած այդ երեկոյի հաճախանքն ունեցավ"

Իսկ ո՞վ գիտի ինչ է նշանակում "կծիկը դնել", կոնտեքստը, որտեղ օգտագործվում է, բան չի ասում: Ասենք՝ "Անհույս գործ է, կծիկը դիր":

Սպանեց նաև հորեղբոր կրճատ տարբերակը՝ "հոԲար Անտուան": Չհաշտվեցի էդ "բ"-ի հետ, ի՞նչ մեղքս թաքցնեմ: Կամ "կնոջական" "կանացի"-ի փոխարեն:

Հիմա մի քանի բան առանց մեկնաբանության

- Ժաքի ոչինչ չպատասխանելու համար օգտվեց այն հանգամանքից, որ լուսամուտն էր փակում

- Այն ժամանակ, Անտուանը առ ի չգոյե ավելի լավի.... նորից խոսք բացեց հոր մասին

- Մեր սիրելի հիմնադիրն անգիտանում էր արտաքին հաճելի ձևերի տակ իր մտածումը թաքցնելու արվեստը

- Ապա, մի անգամ ևս, սպիրտայրոցի միտքը հաճախեց իրեն

- ... դանդաղ սողաց երկու լորտուի պես շարժվող լայնափեռեկ շուրթերին

- Քսան տարուց ի վեր սոցիալ-դեմոկրատիան հսկայական շինիչ փորձ է կուտակել /պարդոն:)/

- Սակայն տագնապը չէր լքում Ժաքին և գաղտնորեն համակում էր իրեն, հենց որ մենակ էր մնում: Մի տեսակ անբացատրելի վհատության տպավորությունը կար վրան...

- Ցածր ճակատի տակ ծվարած աչքերը պճլտում էին ու հանգում զարմանալի արագությամբ: Մորուքով շրջանակված լայնափեռեկ, վայրահակ անկյուններով բերանը ձայնափողի ձագարաձև բացվածքն ու նաև վաղնջուց ողբերգությունների դիմակների սև խոռոչն էր հիշեցնում...

- Իր հանկարծաստեղծումից տարված՝ Ժորեսը մի կողմ հրեց դեռ կիսով չափ լեցուն ափսեն և առաջ հակվեց գրոհելու պատրաստ եզան նման: Նրա բռնցքված ձեռքերը, նախադասությունների կշռույթը շեշտելով, բարձրանում էին ու սեղանի եզրին իջնում անճիգ, բայց ելևէջող մուրճի համաչափությամբ: Եվ երբ Ժաքը, ի չգոյե ժամանակի, դուրս եկավ սրահից, Ժորեսը, բռունցքներով մրճահարելով սեղանի մարմարը, խոսում էր տակավին:

- Մաշկն սպիտակ էր, պեպեններով ցանցնված, շրթունքները՝ հաստ, հազիվ մի քիչ վարդագույն, քան դեմքը:

- Այո, շատերը: Ես ճանաչել եմ նրանց: Անտուան հորեղբայրդ երաշխավորում է քեզ նրանց համար:

Ատանկ

Էս էլ Թիբոները:)))

Պետք չի հավատալ

$
0
0
Երբ ասում են, թե Թուրքիան հիմա քաղաքակիրթ երկիր է, թե փոխվել է, թե 21-րդ դարում հնարավոր է թուրքերի հետ խաղաղության մեջ ապրել:
Թուրքիան էդ մեկ-երկու մտավորականները չեն, որոնց կիսաբաց բերանից մի կես խոսքով ոգևորվում ենք: Թուրքիան լկտի, նենգ, աներես, միշտ ավելի շատի վրա թաթը գցելու պատրաստ պետություն է: Թուրքիան զիջող չի, զղջացող չի:Պետք չի հավատալ հեքիաթների:

Թուրքիան պատրաստվում է բոյկոտել Կիպրոսի նախագահությունը Եվրամիությունում

Թուրքիան Կիպրոսին անվանել է "կիսատ երկիր"
- թրքական լկտիության ու նենգության դասական օրինակ: Համ օկուպացրել է, համ էլ անվանում է կիսատ-պռատ:

Թուրքիան ճնշում է Իրանին ու Սիրիային, ի վիճակի չի մարդավարի ապրելու հարևանների հետ:

Թուրքիան վստահ է, որ ինքը Կիպրոսի նավթից պետք է փայ ունենա:


Բերված ոչ մի օրինակը մեզ հետ կապ չունի, բայց հանգիստ կարելի է Կիպրոսի տեղակ դնել Հայաստան անունը նավթ չունենք, բայց դա տերմինների ու իրադրության հարց է:

Այ էս է 21-րդ դար մտած ու էս դարում իրեն չափից դուրս լավ զգացող Թուրքիան:

Article 0

Article 0

$
0
0
Երևի մենք չունենք հերոսներ, ում օրինակով պտի դաստիարակվեն երեխաները, դրա համար են ամեն օր բոլոր հեռուստաալիքներով անասունների, ուռոդների, գռեհիկ, այլանդակ, հաստագլուխ ու պնդաճակատ կենդանիների են ցույց տալիս (խնդրում եմ բոլոր էդ դերերը կատարող դերասաններին նույնպես սա իրենց հաշվին ընդունել, ոչ թե միայն իրենց մարմնավորած կերպարների), ովքեր հայհոյում են, ծեծում են կանանց, ուռում են ու ծակվում են, մարդ են սպանում ու աչք չեն թարթում, իրար են խաբում, իրար են ատում, իրարից մուռ են հանում, իրար բանտ են գցում ու էլի չգիտեմ ինչեր են անում:

Երևի այս տեսակի մարդիկ հայերի առասպելական պատմություններից են, ոնց որ Հայկը, Վարդանը, Նժդեհն ու Անդրանիկը: Երևի նրանցից ոչ մեկ իրական չեն եղել, այլ մեր երազանքների հերոսներն են եղել, որ մեզ հետ սկի կապ չունեն:

Հակառակ դեպքում, պետությունը կստիպեր հեռուստաալիքներին, որ այս մարդկանց մասին ցույց տային գոնե մեկ-մեկ ու ոչ թե մարդասպանների, պոռնիկների ու թմրամոլների...

գործարար համբավի և կյանքի խոսք աղանդի մասին

$
0
0
Կցանկանայի, որ խոսքս հասներ կյանքի խոսքի ճիրաններում հայտնված մարդկանց:

Դուք, սիրելինե՛րս, կյանքի խոսքի ցանցային մարքեթինգի շղթայում ընդամենը մի օղակ եք: Եթե վաղը մյուս օր Արթուր Սիմոնյանը հայտարարություն տարածի, որ կազմակերպում են ուղևորություն Իսրայել, ուղղակի տեղյակ եղեք, որ ձեզնից ինչքան շատերը համաձայնեն, էնքան շատ Արթուր Սիմոնյանը անվճար կերթևեկի էդ օրհնյալ երթուղով:

 


voila:)

Իսկ գործարար համբավի մասին մտածողը նախ և առաջ ազնիվ կլինի իր զոհերի հաճախորդների հետ, անկեղծորեն կասի՝ ինչքան շատ փրկվեք, էնքան շատ ես ձրի կճամփորդեմ:

ես չկարողացա մեկնաբանել, ավելացնելու բան չկա...

$
0
0

Article 0

$
0
0
Ընկերներ ունենք, ում մանկությունն անցել է էստեղ: Մարդաբոյ ձյուն, սահնակ, դահուկ, չմուշկ... Մեծացել-աշխարհ են մտել, բայց միշտ սրտներում տանում են իրենց մանկությունը:

 
Եւ ընդհանրապես, ձյուն եմ ուզում: Ձյուն...

Article 2

Ինձ չհավատացին

$
0
0
երբ ասացի, որ ձյուն կգա: Հոտն առնում էի:
Հետո մեկ ու մեջ սկսեցին թափվել, ու ես իմացա, որ դեռ կուժեղանա:

Նստել լուսամուտի կողքը՝ գրասեղանի դիմաց, տաք, դառը սուրճ խմել ու աշխատել, իսկ լուսամուտից էն կողմ ձյունը գնալով  խտանա, ու տեսարանդ դառնա ձնոտ:

Հիմա մի քանի մոմ կվառեմ ու կդնեմ լուսամուտի գոգին: Թող տանս լուսամուտները դրսից էլ սիրուն լինեն...

Հա, ու տոնածառի լույսերը...



Ու թող նստի ձյունը...

Հոբ

Բարև, վա՛նք, ո՞նց ես

$
0
0
Նստել էի ճոպանուղի, պատուհանից նայում էի հեռացող վանքին, ու աչքերս լցվում էին: Մտածում էի՝ Աստված, ես ի՞նչ եմ կորցրել Էրևանում, ու ինչ եմ թողում հիմա... Ու հանուն ինչի...

Չգիտեմ, երևի մարդ "հոգու խաղաղություն" ուղղակի ասելով էդքան չի պատկերացնում էդ ինչ է: Ես չէի պատկերացնում: Մինչև որ Տաթևում չապրեցի էդ խաղաղությունը: Կատարյալ հաշտությունը ինքդ քեզ հետ, աշխարհի հետ:

Էդ մի հատիկ խաչով խորանն առանց զարդերի, էդ մութ ու սառը վանքը, որի խամրած լուսամուտից ծիկրակող արևի շողի հետևից սկսում ես տեղաշարժվել, որ գոնե շողի էդ մի շիթը տաքացնի ձեռքիդ մի կտորը, դեմքիդ մի հատվածը... Էն ժամանակ, երբ էս քաղաքում կիզող արև ու անտանելի շոգ է...

Երևի թե կյանքս բաժանվեց՝ "Տաթևից առաջ ու Տաթևից հետո"-ի...

 

Բարև՛, հայր սու՛րբ, ո՞նց ես....


Ֆիլմը [info]edstreet-ից

Սիրում եմ փոքր

$
0
0
ոչ ագրեսիվ պետություններին, որոնք, չնայած իրենց տարածքային չափերին, ավելի վստահելի են, քան մեծ եղբայր-քույրիկ երկրները, որոնց բարեկամական թաթից մեր խեղճ Հայաստանի մեջքը ճկվել է:

Ինչ լավն են՝ Լիբանան, Կիպրոս, կարճ-կոնկրետ ասում են՝ պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը Արցախի հարցով: Չէ՛, խելք խրատ տան, էս խլեն, էն խլեն, տեռորի ենթարկեն, քո ժողովրդին արհամարեն....

Իհարկե, ոմանք կասեն՝ հայ համայնքը էդ երկրներում.... Բայց նույն հայ համայնքից էն մյուս երկրներում էլ կա՝ ո՞վ է ընդհանրապես բանի տեղ դնում՝ Ռուսաստանն ասե՞մ, Ամերիկան ասե՞մ, Ֆրանսիան ասե՞մ...

Մի խոսքով, ուզում էի ասել, որ Լիբանանը շատ եմ սիրում:)

Article 0

$
0
0
Կյանքի խոսք աղանդի լիդերները իրենց անվանում են "Հայաստանի Ավետարանական եկեղեցիների ընտանիքի անդամ":

Գոյություն ունի՞ արդյոք "Ավետարանական ընտանիքի անդամ եկեղեցիների" հասկացություն: Իհարկե, եթե նայենք իրենց՝ աղանդների տեսանկյունից, ապա այո: Նույնկերպ իրենք իրենց առաջ անվանում էին Առաքելական եկեղեցու "քույրիկներ": Տրամաբանական է էս ձևակերպումը նաև այն առումով, որ բոլոր աղանդներն առաջացել են բողոքականություն/ ավետարանականությունից:

Բայց կարևոր մի բան պետք է հաշվի առնել՝ ոչ մի բողոքական եկեղեցի, նորմալ, իրեն հարգող, ավանդույթներ ու ծեսեր ունեցող ոչ մի բողոքական եկեղեցի իր թևերը չի փռի նման տոտալիտար, վտանգավոր աղանդների վրա: Օրինակ, մի՞թե կարելի է կյանքի խոսք աղանդը, կամ Մունի աղանդը համեմատել Անգլիկան եկեղեցու հետ, Լյութերական եկեղեցու հետ: Իհարկե՝ ոչ:

 Իհարկե, Հայաստանում բուն դրած "ավետարանական" եկեղեցին ինքն իրեն է հերթական անգամ խայտառակում՝ հիսունականներ ու կյանքի խոսք աղանդներին իր թևերի տակ առնելով:

Խնդրեմ, ռուսական լյութերական-ավետարանական եկեղեցու կայքում կարդում ենք շատ հետաքրքիր մանրամասներ նշված աղանդների մասին ու կրկին համոզվում, որ ոչ մի իրեն հարգող եկեղեցի չի կարող նման աղանդներին հավաքել թևերի տակ ու պաշտպանել: Բայց դե, դրա մասին թող մտածեն Հայաստանի ավետարանական եկեղեցի գնացող հայերը:

Ի դեպ, աղանդներից մեկի՝ Բոստոնյան շարժման "Մոսկվայի Քրիստոսի եկեղեցի" աղանդի մասին պատմող հատվածում հետաքրքիր մանրամասն է տալիս՝
  • Те, кто покинул МЦХ, для своих прежних лучших друзей как бы "исчезают".
    Зачастую к ним относятся как к умершим. Даже хуже: умерших часто
    поминают добрым словом, бывших членов МЦХ - очень редко:                                                 
Նմանատիպ վերաբերմունքի են արժանանում "Եհովայի վկաներ"աղանդը լքած մարդիկ:
Կարճ՝ աղանդի պաշտոնական ուսմունքը կասկածի տակ առնողներին ու աղանդը լքողներին, աղանդի պաշտոնական ամսագիրն անվանել է հոգեկան հիվանդներ և այլն:

Պարզ է, "Ռընե Լևոնյան և ընկ" չէին կարող Եհովայի վկաներին էլ անվանել իրենց ընտանիքի անդամներ, քանի որ մեր հասարակության մեջ հստակ արմատավորված է՝ "եհովայի վկաները աղանդ են" հասկացությունը, սակայն "Կյանքի խոսքի" "խաչապաշտ" կազմակերպությանը "եկեղեցի" ասելով մարդկանց խաբելը հեշտ ստացվեց, որ՛տև իրենց առաջին խոսքը "չէ, մենք նույն եկեղեցին ենք" խոսքն է:

Ի դեպ, շատ հետաքրքիր էր նաև աղանդների՝ Ուկրաինայի գունավոր հեղափոխությանը մասնակցելը: Կյանքի խոսքն էլ լևոնականության ջատագովներից էր:

Ու վերջում, նույն կարգի դատավարություն է տեղի ունեցել Ռուսաստանի "Կյանքի խոսք" աղանդի հայցով: Դատը չեն շահել: Տարոսը Արթուր Սիմոնյանին ու իր գործարար համբավին:

Երեկ

$
0
0
ՀՀ պետական բարձրակազմը Վենետիկի Սբ. Ղազար կղզում էր: Նայում աչքերիդ չես հավատում՝ էդ մի կտոր կղզում, որ հայացքդ կարող է ամփոփել, էդքան հարստություն: Մխիթար Սեբաստացի, Չամչյան, Ղևոնդ Ալիշան, գրքեր, մատյաններ, բառարաններ... Աբբահայրերից մեկն ասաց՝  150.000 կտոր գիրք: Տարածքը փոքր է, նեղ, գիտաշխատողների, ուսումնասիրողների համար դժվար է:

Նախագահը խոստացավ, որ կօժանդակի այդ գրադարանի թվայնացման հարցում: Այո, պետությունը պետք է կանգնի մեր ժառանգության մեջքին, սփյուռքի մեջքին, ոչ թե մենակ ձեռքը տնկած սփյուռքի գրպանին նայի:


բարձրակազմն էլ սպոնտան ստացվեց, բայց դուրս եկավ:)

Իրականում

$
0
0
էս գրառումը թայ ունի: Ուղղակի առավոտը հավես չարեցի դրա մասին էլ գրել:

Երեկ լուրերով նաև ասացին, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները լքում են նվագախումբը ու նաև Հայաստանը: ՀԲԸՄ-ը էլ չի հովանավորում, ու ոնց որ թե նաև բյուջեն են կրճատել նվագախմբի (արդեն պետականորեն - էս մասով շատ վստահ չեմ, որ ճիշտ եմ լսել, որ՛տև ես լուրեր ընդհանրապես մի ականջիս մի կեսով եմ լսում):

Ինչևէ:

Մի երկու-երեք տարի առաջ Պյոտր Ֆոմենկոյի թատրոնը հյուրախաղերի էր Երևանում: Եկել էին երևի մի 20-30 հոգանոց թատերախմբով, բերել երկու մոնումենտալ ներկայացում՝ Տոլստոյ, մեկը "Պատերազմ ու խաղաղություն", մյուսը մտքիցս թռավ:

Իրենց մասին պատմող բրոշյուրի վերջին ամբողջ էջի վրա իրենց հովանավորների անուններն էին՝ բանկեր, մեծ ու փոքր ընկերություններ...

Ես մտածում եմ, որ նույնիսկ եթե պետությունը ինքը չի կարողանում ըստ պատշաճի ֆինանսավորել, պիտի պարտադրի, թեկուզ լուրջ հարկային արտոնություններ տալով համոզի, բայց ավելի լավ է, որ պարտադրի, որ մեծ ու շատ հարուստ բանկերն ու ընկերությունները մշակութային ոլորտի առնվազն մեկ խմբի՝ թատրոն, երգչախումբ, նվագախումբ, բալետ.... ֆինանսավորեն:

Նարեկացի արվեստի կենտրոնի մասին

$
0
0
Նախ՝ Նարեկ Հարթունյանի մամլո ասուլիսից հատված



Ու երկրորդը՝ Վահան Արծրունին խոսում է Նարեկացի արվեստի միության գործունեության և ընդհանրապես մեր էսօրվա ողբալի իրողությունների մասին:

 

Տեղից էլ վերացող մշակույթը փաստորեն ուզում են լրիվ արմատախիլ անել:
Ուղղակի խոսք չունեմ: Հոգնել էլ եմ խոսքերից: Սրանք ուղղակի ամոթ չունեն:

Եթե Արման Հովհաննիսյան չես հրապարակը փագող,
Կամ էլ Անդրե չես աղանդավոր,
Իրավունք չունես շնչելու, տաղանդավո՛ր:


Էքսպրոմտ:

Մի խոսքով, Արծրունին խելացի է խոսում ու կարևոր բաներ է ասում:

Article 1

$
0
0
Փողոցի աղմուկից հետո երբ տուն ես հասնում, ոնց որ աշխարհը խլանա: Էս եռուզեռի շնորհիվ աղմուկն ավելացել ու ավելի անտանելի է դարձել: Երևանը ստեղծված չի մեքենաների համար, երևի թե պտի ձի ու էշ պահեին:

Մտել եմ տուն ու լռությունն եմ վայելում: Մի-երկու փոքր թույլ լույս, մի երկու մոմ:

Միշտ զարմանում եմ, երբ մարդիկ էսքան ժխորի կողքին տներում էլ հեռուստացույց են միացնում ամբողջ օրը ու զլում:

Էնքան աղմուկ էսօր լսեցի, որ հիմա զարմանում եմ լռության վրա: լօլ
Viewing all 1849 articles
Browse latest View live