↧
Տոտալիտար աղանդ եմ գտել
↧
Բարի լույս
↧
↧
անդրադարձ
Պատահական չէր, որ զինվորը դարձավ վարդապետ, ու վարդապետը ստեղծեց հայոց գրերը:
Ու պատահական չի, որ այսօր հատկապես այդ երեքը՝ բանակը, եկեղեցին ու լեզուն են հարվածի տակ:
Փաստորեն, Մեսրոպ Մաշտոցը մարմավորել է մեր գոյության երեք կարևորագույն գործոնները:)

перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у toobus в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у dryashin в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у lidiya_nic в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у stomaster в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у specialist636 в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у dimka34 в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у vgil в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у 01vyacheslav в перепостите хотя бы на пару часов,плиз
Оригинал взят у lukkyann в перепостите хотя бы на пару часов,плиз
Ребёнку нужен донор 4 отр. (очень редкая). т. 8-918-990-45-05 Вадим. Ребёнок умирает. Друзья и просто люди - разместите у себя этот пост, хоть на пару часов
↧
Մի տեսակ
կարոտեցի տեր Կյուրեղին...
grigor_yan-ը հղում էր տվել "Վեմի" հաղորդումների ձայնագրություններին: Տեր Գրիգոր, Տեր Տաճատ, Տեր Կյուրեղ...

Բաց նամակ ՀՀ Սոցապ նախարարին
Оригинал взят у lapushka1 в post
Сначала ПРЕДЫСТОРИЯ: ЧЕРНЫЙ ЧЕЛОВЕК - для тех, кто не в курсе.
Я долго думала, друзья мои, должно ли быть это письмо НАСТОЛЬКО открытым - то есть, надо ли обсуждать это вне армянского информационного поля... Возможно, многие ура-патриоты обвинят меня в том, что я выношу сор из избы, что наношу урон чести и достоинству своей страны. Но я глубоко убеждена, что честь и достоинство страны состоят не в потемкинских деревнях, военных парадах и всяческих показных евровидениях - oни состоят в том, чтобы заботиться в первую очередь о самых незащищенных своих гражданах. И я очень надеюсь, что наше правительство не уронит свою честь - и подтвердит свое достоинство на деле.
Բաց նամակ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին
ՀՀ քաղաքացիներից և բոլոր սրտացավ մարդկանցից:
Հարգելի պարոն Գրիգորյան:
Մենք, այս երկրի քաղաքացիներս և հարկատուներս, ուզում ենք Ձեր ուշադրությունը գրավել մեր անօթևան դարձած
հայրենակիցների աղետալի վիճակի վրա:
Մեզ հայտնի է, որ պետությունը անուշադիր չէ այդ խնդրի նկատմամբ, սակայն ամբողջ Երևանում, ուր հիմա կենտրոնացած
է երկրի հիմնական բնակչությունը, կա անօթևանների ընդամենը մեկ ապաստարան, որը նախատեսված է 60 հոգու համար և գործում է N1 Գիշերօթիկ տանը կից՝ ք.Երևան, 4-րդ գյուղ, 2-րդ փողոց, տուն 45 հասցեում:
Եվ մեզ, և Ձեզ քաջ հայտնի է, որ 60 տեղն անհամադրելի է անօթևանների իրական թվի հետ, որն անհամեմատ ավելի բարձր է:
Բավական է փողոց դուրս գալ և նայել չորս բոլորը:
Այդ իսկ պատճառով մենք թախանձագին խնդրում ենք Ձեզ անել հնարավոր ամեն բան ապաստարանին՝ խնդրի իրական վիճակին
համապատասխան տարածք և միջոցներ տրամադրելու համար:
Մեզանից բացի այս նամակի ներքո ստորագրում են և այլ երկրների սրտացավ քաղաքացիները:
Ուզում ենք հավատալ, որ մոտ ապագայում մեր և Ձեր երկիրը կկարողանա իրեն կոչել քաղաքակիրթ պետություն, սակայն դրան
հասնելու համար արդեն այսօր պետք է փոխել վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ:
Հարգանքներով և հույսով՝
Աննա Պոլետաևա (Անդրիասյան), պոետ, թարգմանիչ, Ռուսաստանի գրողների միության անդամ:
...
ОТКРЫТОЕ ПИСЬМО
Министру труда и социальных вопросов РА Артуру Григоряну
от граждан Республики Армения и всех неравнодушных
Уважаемый господин Григорян!
Мы, граждане этой страны и ее налогоплательщики, хотим обратить ваше внимание на бедственное
положение наших соотечественников, оказавшихся без крыши над головой – на бездомных.
Нам известно, что государство не обошло своим вниманием этот вопрос, но на весь Ереван, в
котором сейчас сосредоточено основное население страны, есть только один приют для бездомных,
рассчитанный на 60 мест , находящийся при Доме-интернате N1 по адресу: г. Ереван, 4-e село, 2-я
улица, д 45.
И нам, и Вам хорошо известно, что 60 мест – это в разы, если не в десятки раз меньше реального
количества бездомных. Достаточно выйти на улицу и посмотреть вокруг.
Поэтому мы убедительно просим Вас сделать все возможное для того, чтобы приюту предоставили
территорию и средства, соответствующие реальному положению дел.
Под этим письмом подписываются кроме нас и все неравнодушные жители других стран.
Хочется верить, что в ближайшем будущем наша с Вами страна сможет назвать себя цивилизованным
государством – но для этого нужно менять ее отношение к своим гражданам уже сейчас.
С уважением и надеждой,
Анна Полетаева (Андриасян), поэт, переводчик, член Союза российских писателей
а также...
ЗЫ. Дорогие мои, здесь я прошу вас ТОЛЬКО ПОДПИСЫВАТЬСЯ. Имя, фамилия, по желанию - профессия, звания, если таковые имеются, и страна. Все замечания, предложения и идеи по решению вопроса пишите, пожалуйста, в предыдущую запись .
+ ПРОШУ ВАС О ПЕРЕПОСТЕ +
Наверху есть специальная кнопка с плюсиком.
Спасибо заранее всем, кто.

Հայտարարություն մը
↧
Պրոֆեսոր է, եղեր...
Իհարկե, ոչ միայն ինձ հետաքրքրեց, այլև բոլորին է հետաքրքրել, թե իրեն պրոֆեսոր համարող մարդը, ոնց կարող է հայ-թրքական թշնամությունը զուգահեռել ֆրանս-գերմանական հարաբերություններին: Հարցը տվել են, չի պատասխանել: Կարծեմ թե համալսարանում էլ չի պատասխանել, չնայած խոսք էր տվել:
Իրեն պրոֆեսոր համարողը, գալիս է "տգետ ու սարեցի" հայերի գլխին բարեկամության քարոզ կարդալու ու նեղություն չի քաշում գոնե մի թեթև էլ հայ-ադրբեջանական թշնամությունից տեղեկանա՞լ: Հավատա՞մ որ
Ու մեկ էլ տանել չեմ կարողանում, երբ հայերին մեծ պատիվ արած լինելու համար ասում են՝ գիտեմ ձեր մասին: Էդ իմացողին՝ 7 մլրդից ընդամենը մեկին է պատիվ անում ինչքան հնարավոր է շատ երկրների ու ժողովրդների մասին իմանալը, ոչ թե տվյալ ժողովրդին ու երկրին: Ես մերժում եմ փոքրության էդ տեսակի փաթաթումը իմ գլխին: Չիմացողն էլ՝ հեչելիս իմանա:
Կարևորը մենք իմանանք, որ էս փափուկ եվրոպաներում, պալատների մեջ դոկտորական կոչումների ու փառքի մեջ կորած տարբեր փորձագետները չեն, որ մեզ պտի մեր պատմությունը սովորեցնեն: Իրենք չէ, որ մեզ պտի սովորեցնեն, թե թուրքն ինչ է ու ոնց է պետք թուրքին վերաբերվել:
Թող իրենց երեխեքին տանեն թուրքերի բերան, հետո մեծ-մեծ փրթեն: Համ էլ գնացքը գնաաաաց, պու-չուկ-չուկ-չուկ, հայ-թուրքական տրնգին պարողներն ուշացել են, երաժիշտները արձակուրդ են գնացել:

Ազատութիւն եղբարց մերոց գերելոց...
Երկուշաբթի օրը` նոյեմբերի 21-ին, 15:00-ին Հայաստանի Երաժշտական Ընկերության դահլիճում (Սայաթ-Նովա 15) տեղի կունենա հավաք նվիրված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին: Հավաքի կազմակերպիչներն են
«Սարդարապատ» շարժումը և «Արաքս-Կուր» հիմնադրամը:
մանրամասները՝ էստեղ
Էս գորշության մեջ, որ կոչվում է ՀՀ պետական կառավարում, որը թքած ունի երկրի ու ժողովրդի ապագայի վրա, էս գորշության ֆոնին, որ ամեն բնագավառում ամեն րոպե մարդկանց ապրելու ու ապագա ունենալու իրավունքը մեծ հարցականի տակ է դրված, կա մի երիտասարդ՝ Վահագն Չախալյանը, ով Վրաստանում բանտարկված է՝ իր գաղափարներին չդավաճանելու ու իր՝ հայի իրավունքը պաշտպանած լինելու համար:
Հիշեցնեմ, որ Վահագն Չախալյանին Վրաստանի իշխանություններին հանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ Վահագնը երևի եկել էր Հայաստան՝ որպես հայերի հայրենիք, որպես իր տուն: Ու սա շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս մեզ՝ հայերի հայրենիքում ապրողներիս:

Ո՞վ կմտածեր,
որ կառավարության պաշտոնական կայքը կարելի է օգտագործել անձնական հաշիվներ մաքրելու համար, այն էլ այնքան հնչեղ արտասանվող "Պաշտոնական լրահոս" բաժնում:
Այս պարագայում կարելի է "Պատմական ակնարկ" բաժնում էլ ավելացնել "Պապս ասում էր" ենթաբաժինը:

Пропал Давид Аристакесян
↧
Շուշաբանդ Երևանի խանությունում
էստեղից + նյութ
Նախ հետաքրքիր է՝ էս շուշից շենքի դեմ բողոքող կա՞:
Հիշում եմ, որ երկու տարի առաջ եկեղեցուն ինչ ասես ասեցին, ոնց ասես հայհոյեցին, հոգևորականների հասցեին ինչ կեղտ ասես թափեցին... Կինո Մոսկվան էին պաշտպանում: Այսինքն, չէ, կինո Մոսկվայի հետևի ավոտլվացման կետը:
Իհարկե, ես ամառային դահլիճը չէի ուզում, որ քանդվեր, մանավանդ երբ որ Շուռն ասաց, որ դա ճարտարապետական լուծման դասագրքային նմուշ է: Բայց դե Շուռի նման շատ քչերն էին, որ իրականում հասկանում էին ու սրտացավ էին էդ ամեն ինչի հանդեպ:
Բայց էդ ամենը մի կողմ:
Նախ էն վայ-մտավորականները, որ նստած են գրողների, ճարտարապետների, նկարիչների ու ուրիշ էդ կարգի միություններում՝ կյանքից ու ժողովրդից աբիժնիկ, որ իրենց չեն ճանաչում, չեն կարդում, չեն լսում, չեն գնում.... Բայց ախր ո՞նց պտի մարդիկ միջակություններին ճանաչեն ու սիրեն, եթե էդ բարձր հավակնություններով միջակությունները մի անգամ չեն կանգնում անարդարության դիմաց, գոնե մի անգամ գոնե մի քիչ քաջություն չեն դրսևորում ինչ-որ մեկի դեմ դուրս գալ՝ հանուն ինչ-որ մի գաղափարի: Եկեղեցին չեմ հաշվում, որ՛տև արդեն ասել եմ, եկեղեցու դեմ լաչառ կնկա պես շատ հեշտ է դուրս գալ, որ՛տև եկեղեցին ոչ մեկի գլուխը չի ջարդի /թեև արժանիների պակասություն չունենք/:
Նման մի վայ-մտավորական ու, պարզապես վստահ եմ, վաստակավոր միջակություն էր նկարիչների միության նախագահը, ով միությանը պատկանող էդ հողակտորը ապօրինի կերպով գրավ էր դրել, որից հետո էլ մի վագոն վայ-պաշտոնյաներ աչք են փակել: Հետո էլ աչք են փակել բոլոր մնացած վայ-մտավորական նկարիչները, էնքան, մինչև գործը հասել է նրան, որ էս շուշաբանդը հաստատել են:
Երկրորդը, իմ պատկերացմամբ, դե ռոմանտիկ եմ, միամիտ եմ, պետությունը էս ապօրինի գրավի դեպքում պիտի ուղղակի չթողներ, որ Մելլաթ բանկը տեր կանգներ էդ հողատարածքին, ու հակառակը, գտներ էդ նկարիչ-նախագահին,տար բանկին ասեր՝ ինչ ուզում եք արեք, կուզեք սրան ծախեք, ձեր փողը հետ վերցրեք, կուզեք ստրուկի պես աշխատացրեք էդ գումարի դիմաց, բայց էս հողը իմ սեփականությունն է, ոչ մեկ իրավունք չունի սրան տեր կանգնելու ու իր ուզածով տնօրինելու: Մանավանդ օտար մեկը: Կարծեմ թե հատուկ օրենքն էլ գործում է:
Այսինքն, մոտավորապես կարելի է պատկերացնել, թե ինչքան պետական պաշտոնյա, քանի պետական կառուցվածք ու հաստատություն են էդ մի կտոր հողի դիմաց օրենք խախտել, կաշառք վերցրել... Դեռ էէէէ, 90-ականների սկզբից մինչև էս վերջերս, երբ իբր թե եկեղեցուն լավություն անելու համար, հարազատ և միակ կառավարությունս որոշեց ամառային դահլիճը քանդել, աղմուկն ու աղբն ուղղել եկեղեցու վրա, իսկ պարսիկների հետ վերջին "ձևակերպումների" հարցը սուսուփուս առաջ բրդել:
Ուզում եմ տեսնել՝ հիմա քանի հոգի կստորագրի էս այլանդակության դեմ, քանի հոգի ֆլեշմոբ կանի, քանիսը բողոքի ցույցի դուրս կգա, եկեղեցուն "օբէկտ" ասողներին հատկապես կուզեի տեսնել ու լսել:
Ու ասեմ, որ եթե էդ այլանդակ շենքն էլ սարքվի, կարող ենք ամեն մեկս անձնապես հաշվել, որ երեսներս դեմ էինք տվել, որ թքեն երեսներիս, որ ասենք՝ անձրև ա գալիս:
↧
Article 1
Կադրերը տեսա ու տեղս չեմ գտնում:
Փոքրիկ ապերի~կ, 19 տարեկան: Մանկական դիմագծեր: Սահմանին կանգնած էս ցրտին տեսնես մրսե՞լ ես: Տեսնես ինչի՞ մասին ես մտածել, ի՞նչ մտքեր ես ծոր տվել քո երգող բարբառով:
Գրողը տանի վրադ ձեռք բարձրացրածին, նրան հրաման տվողին: Դիմել էին երկու ընկերով, որ միասին ծառայեին...
Ախր, տղանե՛ր, մի՛ մոռացեք, որ ձեր թշնամին ընդհանուր է: Դուք իրար եղբայր եք: Իմն էլ եք: Բոլորդ իմն եք: Հիմա էլ կանգնած ձեր դիրքերում, հո՞ չեք մրսում, հո՞ չեք սովածացել: Կամ սրտներդ կոնֆե՞տ է ուզում...
Ամեն գիշեր, ամեն մեկը քնելուց առաջ թող մեր զինվորների համար աղոթի: Հավատացյալ-անհավատ կապ չունի:
Տե՛ր Աստված, թող մեր զինվորները խաղաղ ու անփորձանք լուսացնեն էս գիշերը...
Կներեք, որ գիշերվա կեսին եմ գրում:

Շնորհավոր
↧
Լրիվ համաձայն եմ Տիկոյի հետ
↧
Կինո Մոսկվայի կողքին՝ եկեղեցի
Զզվել եմ ամեն տեսակի առևտրի տներից, բիզնես կենտրոններից: Արդեն սկսել են մեր կյանքը առնել ու ծախել: Պարսկական լինի, թե վրացական, թե ամենագլամուռ եվրոպական, ես չեմ պատրաստվում հանդուրժել հերթական առևտրի կենտրոնը էնտեղ, որտեղ պետք է եկեղեցի լինի:
Ես չեմ ուզում սպառող դառնալ ու չեմ ուզում, որ էս քաղաքում ու երկրում ամեն ինչ առուծախի ենթակա լինի: Ով ինչ օրենք է խախտել, ում ինչքան կաշառք են տվել.... անգամ պետությունս են դարձրել ծախու կնիկ: Ու ես դրան դեմ եմ:
Կինո Մոսկվայի ու Նկարիչների միության արանքում՝ եկեղեցի:
Միացե՛ք ժողովուրդ: Ո՞վ է ի վերջո էս երկրի տերը: Ինչի՞ պիտի մի քանի պատահական չարչի մեր երկրին տեր զգան իրենց:
Հ.Գ. Ու խնդրում եմ, հիմա նորից բենթլիներ չհիշել, խոսքը ավելի խորը բաների մասին է:

Երբ մի - երկու տարի առաջ
կինո Մոսկվայի ամառային դահլիճի տեղն առաջարկում էին եկեղեցի սարքել, ես էլ էդքան էլ կողմ չէի: Արդեն հոգնել եմ դրա մասին գրելուց, ոնց որ երևի մեկ էլ Շուռն է հոգնել կրկնելուց, որ անձամբ ինքը եկեղեցուն դեմ չէր: չէ՞ ձյաձյ:)
Չեմ ուզում նորից հիշել ինչ էր կատարվում էդ ժամանակ: Արդյունքում՝ եկեղեցին չվերականգնեցին: Չեմ ուզում հիմա հավատացյալի դիրքերից բացատրել՝ թե ինչքան կարևոր է եկեղեցու ներկայությունը, առկայությունը, մանավանդ եթե հնարավորություն կա ավերած եկեղեցին վերականգնել: Ուզում եմ ուրիշ բան ասել:
Հիմա, արդեն բոլորս գիտեինք՝ ինչի եկեղեցի սարքելու աղմուկ հանեցին: Որ տակից օպերատիվ կերպով լուծեն պարսկական շուշաբանդի առուծախը:
Աչքի առաջ ունենալով էս փաստը, ինչի՞ չենք ուզում, որ եկեղեցին վերականգնվի էդ աշտարակի տեղակ: Նախ, էսթետիկ առումով շատ էլ լավ կլինի: Շատ էլ սիրուն կնայվի: Էլ չեմ ասում, որ երևի թե, ցանկության դեպքում, կարող են վերականգնել հին եկեղեցու տեսքն էլ:
Երկրորդը, էդքա՞՞՞՞ն միամիտ են մարդիկ, որ հավատում են, թե էդտեղ կարելի է ոչ մի բան չանել ու այգի սարքե՞լ: Ինչ-որ մեկը հավատում է, թե էդ չալաղաջ կտորը քաղաքի սրտի մեջ, չարչիները կթողնեն, որ այգի լինի՞: Ստիպված եմ մտածել, որ նման բանին հավատացողները 20 տարի մուշ-մուշ քնած էին, էսօր են զարթնել ու հեչ չգիտեն, որ էս քաղաքի ամեն չալաղաջ կտորի համար կոկորդ են կրծում:
Երրորդը, հավատացյալ-անհավատ մոռանանք մի պահ: Ես ֆանատիկ հավատացյալ եմ, ինչ-որ մեկն էլ ֆանատիկ անհավատ, կամ գենետիկ ատելություն ունի եկեղեցու հանդեպ: Բայց հարցը հիմա դա չի:
Հիմա պահն է, որ մենք՝ որպես հայեր, մեր պարտքը տանք Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպես հաստատության (ոչ հոգևոր սնունդ տվողի, մկրտողի ու մեղքերին թողություն տվողի, Քրիստոս քարոզողիայլ ոնց մենք՝ հեթանոս ու կռապաշտ ազգով վերաբերվում ենք նրան), որպես հաստատության, որը մեզ իր թևերի տակ պահել-պահպանել, բերել հասցրել է 21-րդ դար, պահպանել է մեր ինքնությունը, մեր հայությունը: Ինչ կլինի՞ որ:
Ինչի՞ ենք մենք ռեակցիա տալիս մենակ "եկեղեցի սարքել" բառակապակցությանը, իսկ "պարսկական աշտարակ սարքել" արտահայտությունն արդեն մի շաբաթից ավել պտտվում է, ու ոչ մեկի զգայարաններին չի կպնում: Եթե Դալմայի այգիների կողքին եկեղեցի սարքելու լինեին, հաստատ ազգս կխոսեր, բնապահպանական խնդիրներ կհիշեր, հողագործ-ռանչպար անցյալը կհիշեր ու հորովել կերգեր ու հոլ արա եզո, բայց Դալմայի այգիները քանդեցին, դրանց ահռելի հատվածի տեղակ սարքում են երկու առևտրի կենտրոն ու մի զռլամ շենք, որ դժվար էլ մոտակա 10-20 տարում հայերն առնեն ու ապրեն: Ու բոլորը սուս են:
Երկաթի հանքերը բացում են, Հայաստանի երևի 10 տոկոսը բնապահպանական աղետի առաջ կանգնեցնում, ոչ մեկի վեջը չի, բայց եթե Հրազդանում՝ մանավանդ էդ կողմերում, մի եկեղեցի սարքվեր, օօօօօ, ինչ կկատարվեր....
Ինչի՞ ենք մենք եկեղեցին սիրում մենակ քանդած տեսքով: Որ՛տև սիրում ենք հայոց վիշտը մեր մեջ, որ Անիին նայենք ու հայոց վիշտը հիշենք, բայց սարքած եկեղեցի չտեսնենք ու չուրախանանք:
Ինչի՞ց է: Մինչև էստեղ "սաղ բենթլին ա մեղավոր" մեկնաբանություն թողնելը, թող ամեն մեկն իրեն հարց տա: ու փորձի ազնիվ կերպով պատասխանել ինքն իրեն:
Չեմ ուզում նորից հիշել ինչ էր կատարվում էդ ժամանակ: Արդյունքում՝ եկեղեցին չվերականգնեցին: Չեմ ուզում հիմա հավատացյալի դիրքերից բացատրել՝ թե ինչքան կարևոր է եկեղեցու ներկայությունը, առկայությունը, մանավանդ եթե հնարավորություն կա ավերած եկեղեցին վերականգնել: Ուզում եմ ուրիշ բան ասել:
Հիմա, արդեն բոլորս գիտեինք՝ ինչի եկեղեցի սարքելու աղմուկ հանեցին: Որ տակից օպերատիվ կերպով լուծեն պարսկական շուշաբանդի առուծախը:
Աչքի առաջ ունենալով էս փաստը, ինչի՞ չենք ուզում, որ եկեղեցին վերականգնվի էդ աշտարակի տեղակ: Նախ, էսթետիկ առումով շատ էլ լավ կլինի: Շատ էլ սիրուն կնայվի: Էլ չեմ ասում, որ երևի թե, ցանկության դեպքում, կարող են վերականգնել հին եկեղեցու տեսքն էլ:
Երկրորդը, էդքա՞՞՞՞ն միամիտ են մարդիկ, որ հավատում են, թե էդտեղ կարելի է ոչ մի բան չանել ու այգի սարքե՞լ: Ինչ-որ մեկը հավատում է, թե էդ չալաղաջ կտորը քաղաքի սրտի մեջ, չարչիները կթողնեն, որ այգի լինի՞: Ստիպված եմ մտածել, որ նման բանին հավատացողները 20 տարի մուշ-մուշ քնած էին, էսօր են զարթնել ու հեչ չգիտեն, որ էս քաղաքի ամեն չալաղաջ կտորի համար կոկորդ են կրծում:
Երրորդը, հավատացյալ-անհավատ մոռանանք մի պահ: Ես ֆանատիկ հավատացյալ եմ, ինչ-որ մեկն էլ ֆանատիկ անհավատ, կամ գենետիկ ատելություն ունի եկեղեցու հանդեպ: Բայց հարցը հիմա դա չի:
Հիմա պահն է, որ մենք՝ որպես հայեր, մեր պարտքը տանք Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպես հաստատության (ոչ հոգևոր սնունդ տվողի, մկրտողի ու մեղքերին թողություն տվողի, Քրիստոս քարոզողի
Ինչի՞ ենք մենք ռեակցիա տալիս մենակ "եկեղեցի սարքել" բառակապակցությանը, իսկ "պարսկական աշտարակ սարքել" արտահայտությունն արդեն մի շաբաթից ավել պտտվում է, ու ոչ մեկի զգայարաններին չի կպնում: Եթե Դալմայի այգիների կողքին եկեղեցի սարքելու լինեին, հաստատ ազգս կխոսեր, բնապահպանական խնդիրներ կհիշեր, հողագործ-ռանչպար անցյալը կհիշեր ու հորովել կերգեր ու հոլ արա եզո, բայց Դալմայի այգիները քանդեցին, դրանց ահռելի հատվածի տեղակ սարքում են երկու առևտրի կենտրոն ու մի զռլամ շենք, որ դժվար էլ մոտակա 10-20 տարում հայերն առնեն ու ապրեն: Ու բոլորը սուս են:
Երկաթի հանքերը բացում են, Հայաստանի երևի 10 տոկոսը բնապահպանական աղետի առաջ կանգնեցնում, ոչ մեկի վեջը չի, բայց եթե Հրազդանում՝ մանավանդ էդ կողմերում, մի եկեղեցի սարքվեր, օօօօօ, ինչ կկատարվեր....
Ինչի՞ ենք մենք եկեղեցին սիրում մենակ քանդած տեսքով: Որ՛տև սիրում ենք հայոց վիշտը մեր մեջ, որ Անիին նայենք ու հայոց վիշտը հիշենք, բայց սարքած եկեղեցի չտեսնենք ու չուրախանանք:
Ինչի՞ց է: Մինչև էստեղ "սաղ բենթլին ա մեղավոր" մեկնաբանություն թողնելը, թող ամեն մեկն իրեն հարց տա: ու փորձի ազնիվ կերպով պատասխանել ինքն իրեն:
↧
↧
Article 0
Մտածում եմ, մի քիչ էլ, ու էս ճնճղուկները կսկսեն ձեռքիցս հաց ուտել: Հենց լուսամուտը բացում եմ, հավաքվում են՝ ով հենց լվացքի պարանին, ով՝ կողքի խողովակին՝ հորիզոնական դիրքով, ով՝ պատուհանի վերևի ծածկից՝ տոտերով բռնված, գլուխները ներքև՝ դեպի իմ կողմ... Մեծ մասն էլ շարվում են ծառերին ու հոսանքի լարերին:
Հացը լցնում եմ ներքև, թե չէ՝ վնգալեն ներքև: Չեմ զարմանա, եթե սկսեն արդեն օդում էլ բռնել... Ու շատ բկլիկ են, շատ:
**************
Ох уж эти воробушки! Еще чуть-чуть, и они станут клевать хлеб прямо с моих рук. Как только открываю окно, они летят ко мне. Кто садится на трос для стирки, кто кое-как в горизонтальной позиции (!!) держится за трубу, кто сядет на навес над окном, кто на электронный провод...
Как только бросаю измельченный хлеб, они реактивным самолетом летят вниз. Не удивлюсь, если скоро станут на лету хватать хлеб:) Обжоры

Երթ նվիրված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին
Վերված է javakhk ի Երթ նվիրված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին
Հարգելի հայրենակիցներ ,Նոյեմբերի 28-ին երիտասարդ ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ծննդյան օրն է: Այդ օրը նա կդառնա 30 տարեկան: Բոլորին առաջարկում ենք Նոյեմբերի 28-ին`երկուշաբթի օրը ,ժամը 15:30-ին գալ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ,կասկադին հարակից տարածք`մասնակցելու դեպի Վրաստանի դեսպանատուն կատարվելիք երթին:
Վահագնի ողջ գործունեությունը ուղղված է եղել ջավախահայության խնդիրների լուծմանը: Արդեն 3 տարուց ավելի է ինչ նա բանտարկված է վրացական իշխանությունների կողմից և գտնվում է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում:
Այսօր մենք իրավունք չունենք անտարբեր գտնվել մեր հայրենակցի ճակատագրի նկատմամբ և պարտավոր ենք ամեն ինչ անել,որպեսզի այս հարցը վերջապես սկսի տեղից շարժվել:
https://www.facebook.com/event.php?eid=134331546676522
https://www.facebook.com/am.Javakhk.Info?sk=wall#!/Chakhalyan.Javakhk
https://www.facebook.com/am.Javakhk.Info?sk=wall#!/am.Javakhk.Info

կարճ
* Էն, ինչ 22:22-ի դրությամբ Արմենիա թիվիով ցուցադրվող սերիալի /անունը չգիտեմ/ հեղինակները, նկարողները, դերասանները ներմուծում են եթեր, իրենց գռեհիկ ընտանիքներում (եթե կարելի է, էն, ինչն արտադրում է նման կերպարների, ընտանիք կոչել) տեղի ունեցող ստամոքսաղիքային տրակտի, դիսբակետրիոզի և ուղեղի այլ տեսակի խանգարումների ամենավերջին ու ամենագռեհիկ դրսևորումներն ու լեքսիկոնն են:
* Երկաթի հանքերի շահագործման վերաբերյալ նյութեր նայելով և կարդալով համոզվեցի, որ Վարդան Այվազյանին բնապահպանության նախարար նշանակելը հավասարազոր էր գելին գառների հոտի գլխին հովիվ նշանակելուն: Ներկայիս իրադրությունը շատ չի տարբերվում նախկինից, քանի որ նա ԱԺ-ում է բնապահպանությամբ (հնչում ա, էլ դու սուս!!) զբաղվում: Հիմա էլ ինչ-որ փոփոխություններ են բրդում օրենքում, անտառները ինչքան հասկացա, խանգարում են, շատ են:
* Իսկ Հայաստանում ու Հայաստանի համար երեխեքը ծնվում են՝ անկախ ամեն ինչից ու ամեն չուզողին ինադու, ասեմ իմանաք: Ու մեր երկրի տերը էդ երեխեքն են:)