Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Ինչու՞ է Ջոն Լեննոնը կիսաշրջազգեստ կրում - հայֆեստոտ

$
0
0
Նկարագրել էին որպես մոնո հոգեբանական դրամա:

Անունը ձգեց: Իհարկե հիմա գժվել չկա, նույնիսկ ամիսներով, եթե ոչ տարիներով, իմ ձեռքով իրենց երգերից չեմ էլ միացնի: Եթե ինչ-որ մի ալիքով պատահաբար, էդ ուրիշ: Բայց ձգեց անունը: Լեննոնի: Ջոն Լեննոն:)

Հա, մոնո էր, եթե չհաշվենք Բիթլերին, որ անընդհատ երգում էին նվագարկիչից:

Եսիմ: Մի քիչ ֆեմինիստականի էր ձգտում, ահագին պաթետիկ էր: Մի խոսքով կբնութագրեի որպես թինեյջերական:

Ու, այո, պրովինցիալ թատրոն էր: Ու թույլ:



Ave amore!

$
0
0

 Любофф, понимаешь....




խառը

$
0
0
В Москве простились с Василием Алексаняном. via [info]saramarabu
Столько всего хочется сказать, но не буду. И так все ясно. Советизация и путинизация огромной страны - реальная катастрофа. Фу! Мерзко.

*********
Իսկ ՀԱԿ-ՀՀՇ լկտիության աստիճանը ինձ չի զարմացնում: Իրենց ձեռի տակ մնացած, հուսամ քիչ քանակով, ջահելներին լրիվ վերածում են բոլշևիկ՝ անարժեք (միայն կուսակցության գիծն է արժեքավոր), առանց սրբությունների (միայն կուսակցության գիծն է սուրբ ու դրանց պարագլուխները), առանց ուղեղի (կուսակցությունը մեր տեղակ կմտածի) զանգվածի:
Վստահ եմ, չգիտես ինչի, որ Օհան Դուրյանի հանդեպ նույն լկտի ու անհարգալից վերաբերմունքը չէր լինի, ինչ Վանուշ Խանամիրյանի:

Իրենց լծի տակ ընկած ջահելներին չեն սովորեցնի հաստատ, որ կարևորը ոչ թե Օհան Դուրյանի "ղարաբաղցի գնա քո ղարաբաղը" արտահայությունն է ու Խանամիրյանի "Գագիկ Ծառուկյանը ընտիր տղա ա, ես իր ցավը տանեմ", այլ էն, թե էդ մարդիկ ինչ են արել մշակույթի համար ընդհանրապես, որը բնականաբար կապրի ավելի երկար, քան էդ ասողները, քան կոնկրետ "ղարաբաղցին", "ընտիր տղեն" ու իրենք բոլորը...

Ժամանակին նույն ձևով բոլշևիկները վառում ու հերքում ու ժխտում էին գրողներին, երաժիշտներին, բոլոր նրանց, ովքեր իրական արժեքների ստեղծող էին...

Օտար տոն

$
0
0
Իմ աչքի առաջ մի քանի տարվա ընթացքում Երևանում փակվել են Նորք գրատունը՝ Թամանյանի արձանի կողքի /գրատունը վերածվեց բանկի/, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի վրայի գրախանութը /վերածվեց կոշիկի խանութի/, վերջերս էլ, փաստորեն, հրապարակի վրայի Անի գրատունը /վերածվեց ախոռի... չգիտեմ ինչի է վերածվելու/...

Կոնկրետ էս երեք գրախանութներին միավորում էր մի կարևոր առանձնահատկություն՝ դրանք վաճառում էին հայերեն գրված, թարգմանված, հայագիտական գրքեր: Կողքից վաճառվում էին նաև օտարալեզու այլ գրքեր էլ, բայց հիմնական ուղղվածությունը հայերեն-հայկական-հայատառ գրականությունն էր:

Էսօր Մաշտոցի պողոտայի վրա բացումն էր "Ռուսական գիրք" գրախանութի: Սրտանման փուչիկներով հավաքված էր Ռուսաստանի մեծ դրոշը, կողքը Ռուսաստանի դեսպանատան մեքենաներ, դեսպան, ծափ, ամեն ինչ comme il faut: Ես ինքս շատ եմ գնում ռուսերեն լեզվով, ինչպես նաև ռուսական գրականություն, բնականաբար: Բայց էդ խանութը մի տեսակ մտնելս չեկավ... Հիշեցի Նորքը, Անին...

Մտածում եմ երևի պետք է Հայաստանում Հայաստանի դեսպանատուն բացել արդեն: Կարմիր համարներով ավտոն միշտ հարգանքի ու պատկառանքի է արժանանում: Թող Հայաստանում Հայաստանի դեսպանը հայկական դրոշը ավտոյի վրա գնա-գա, պետական այրերին այցելի ու սկսի Հայաստանում Հայաստանի ու հայերի շահերը պաշտպանել:
Ու որ ամենակարևորն է, մատ թափ տա ՀՀ իշխանությունների վրա ու սպառնա միջազգային հանրությունով ու թեթև տեռորիստական քայլերով՝ գազ անջատել, բիզնեսներին նեղել, ԵԱՀԿ ու ԽՄԿԿ հանձնաժողովների բանաձևեր գրել, և այլն...

Ատանկ...

գոլ

$
0
0
Դուրս եմ եկել թատրոնից,  քայլում եմ պրոսպեկտով դեպի Օպերա: Ինչքան մոտենում եմ, էնքան հստակ եմ լսում բարձրախոսի ձայնը: 
- Էլի սրանց ժողովը,- մտածում եմ նեղված:
Բայց ինչքան մոտենում եմ, էնքան զգում եմ, որ միտինգի ձայներ չի: Ֆուտբոլն են ցույց տալիս Ֆրանսիայի հրապարակի կողմի էկրանին:
Մտածում եմ, տեսնես գոլ կխփե՞ն քանի քայլում եմ... ու

- Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոլլլլլ

Ու ինչ աղմուկ, ինչ ուրախություն: Սրճարաններից, վաճառքի կետերից, տաքսիների կայանատեղից....

Քայլում եմ ու ժպտում: Նայում եմ՝ բոլոր մենակ քայլողներն են ժպտում...

Հետո կանգառում եմ: Էկրանը չեմ տեսնում: Բայց ձայնը հստակ լսում եմ: Ու նորից՝

- Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլլլլլլ

Կանգառում կանգնած աղջիկները ցատկոտում են ուրախությունից: Մեքենաները կանգ են առել խաչմերուկում, լույսը կանաչ է փոխվել, իսկ վարորդները երևի կյանքներում առաջին անգամ չեն շտապում մեքենաների շարժիչները գործի դնել: Վարորդների կողմից էկրանը լավ երևում է;)))

Մի խոսքով՝ օլե

Օշական - համարյա ուխտագնացություն

$
0
0
Վերջին անգամ երևի դպրոցական տարիքում էի եղել Օշականում:

Շատ սիրուն բակ, զարդ-այբուբենը՝ քարերից կերտած, կոկիկ եկեղեցի՝ պատերին որմնանկարներ, լուսավոր, խորանի դիմաց՝ դռան վերևում ապակու վրա էլի մեր այբուբենը:

Ու Սբ. Մաշտոցի գերեզմանը: Էդ երբ որ հեռու ես էնտեղից, քեզ թվում է, թե էդ 1500 տարի առաջը ինչ-որ անիրական հեքիաթային երկրում, անիրական մարդիկ, ո՞վ գիտե՝ ապրե՞լ են, չե՞ն ապրել, լեգե՞նդ են, իրականությու՞ն են, դարձել են պատմություն՝ պատմության գրքերում, պաթետիկ ճառերում ու տուրիստների համար գրված բրոշյուրներում տպվելու համար:

  Բայց, չէ՛, նա իրական է: Նա՝ մեր ազգի մեծագույն սրբերից մեկը, էնտեղ է: Նա՝ մեր հիմքերի հիմնադիր զինվոր վարդապետը...



Մեղայ, սո՛ւրբ հայր, բարէխօ՛ս եղիր մեզ՝ անարժաններիս համար... Գանձը դարձրել ենք ոտքերի կոխան... Մեղայ... Ուրանում ենք, մեղայ...

Բացվել է "Այբ" ավագ դպրոցը

$
0
0
[info]marie_shock-ը գրում է, որ բացվել է "Այբ" ավագ դպրոցը: Նկարներ

Ես հոգով, սրտով ցանկանում եմ, որ հաջողվի նրանց գործը: Որ հայախոս պայծառ երեխաները վաղը տեր կանգնեն մեր երկրին:

Որակյալ կրթությունը պետք է լինի հայերեն: Իսկական վերնախավ կարող է լինել միմիայն ազգային արժեքներ կրողը: Ուզում եմ, որ էդ դպրոցից դուրս գան առողջ կրթությամբ, առողջ դաստիարակությամբ առողջ անհատներ:



Մարդահամար - մարդահաշիվ

$
0
0
Եկան դուռը թակեցին, թե մարդահամար տի անենք, տանը կլինեք:
Ցերեկն էլ սմս էին ուղարկել, մի հատ էլ հեռախոսի համար էին տվել: Ճիշտն ասած, չհասկացա՝ որ ինչ: Զանգեմ, ու՞մ ուզեմ: Պիցցա չես պատվիրի, տաքսի չես կանչի...

Դուռը թակողը տեղեկացրեց, որ պարսիկ-մարսիկ, ում էդ պահին գտան կոնկրետ էդ տեղում ապրելուց, գրանցելու են: Չհասկացա մենակ, որպես ինչ են գրանցելու: Եթե գրանցելու են, մենք էլ իմանանք, թե քանի պարսիկ է հարստացնում ազգի գենոֆոնդն ու վեներական հիվանդությունները, հա, պետք կգա:

Եթե գրանցելու են, որ լրացնեն գլխաքանակ, իբր էսքան բնակչություն ունի ՀՀ-ն,որ մենք էլ մտածենք, թե արտագաղթ չի եղել, ուրեմն՝ որ ի՞նչ: Հեչ որ չէ, ամեն մեկս, հստակ վիճակագրություն ունենք՝ մեր շրջապատում, քանի հոգի, երբ, ոնց ու ինչի հետ չեն գալիս: Պարսիկով ու՞մ կխաբեն:

Բայց ամենակարևորն էն է, որ ինձ իմ պետությունը պտի հաշվի համաշխարհային բանկի պատվերով ու կամքով (ներքևում ցանկը): Էս դեպքում, ես իրավունք ունեմ չուզելու, որ ինձ հաշվեն, իրավունք ունեմ չօժանդակելու (ի հեճուկս սմս-ի խնդրանքի) ինձ հաշվողներին, իրավունք ունեմ իմանալու, մինչև գլխիս մազերը կհաշվեն, թե ինչի՞ է համաշխարհային բանկին պետք իմանալ ով եմ ես, ինչքան եմ աշխատում, ինչքան չեմ աշխատում, որտեղ եմ ապրում ու ինչով եմ շնչում: Կարծեմ թե էդ իմ պետությանը պտի պետք լիներ իմանալ: Թե՞ համաշխարհային բանկն ասել ա քսերոքսը կտա, մերոնք էլ կնայեն: 

Եթե համաշխարհային բանկն ուզում է հասկանալ, թե ինչ գլխաքանակի վրա պտի բաժանի իր տված միլիարդավոր պարտքերը, ապա դա առնվազն փարիսեցիություն է, որ՛տև նախ պետք էր իմանալ, նոր տալ: Նախ պետք էր մեզ հարցնել, իմանալ մենք ուզու՞մ ենք, որ մեր հաշվին ոմանք մոցարտին առնեն, ոմանք էլ ուրիշ պատմական հուշարձաններ:

Մի խոսքով, ի՞նչ ասեմ, ասում են՝ կնիկն ի՞նչ, մազը էրգյաաաան, խելքը կարճ: Հմի իմ մազն էլ կարճ ա, խելքս էլ, ըշտը ի՞նչ գիտնամ, մաթեմից 5 ստանալը վայթե խելքի չափանիշ չի...
Ասածս էն է, որ ես դեմ եմ էս անիմաստ մարդահամարին: Պետությունս ինձ վրա թքած ունի, դեռ մի բան էլ, որ տեղս իմանա, ամեն ինչ կանի, որ ես ավելի դժվար շնչեմ, ես ինչի՞ պտի ինչ-որ մի համաշխարհային բանկի, սկի պետությանս էլ չէ, իմ տվյալները տրամադրեմ: Ի՞նչ, պտի ցուցակներում նայեն, ասեն՝ լավ չեք հաշվել, նոնինոն չկա՞...


Քաղաքապե՛տ, ամոթ

$
0
0
Ճիշտ եմ ասում ամոթ: Եթե էլի պետական (պետական!!... գրեցի ու խնդացի) օղակ կա, որ պատասխանատու է, էդ օղակին էլ մի հազար ամոթ, յոթը պորտով

ՀԻմա նայեցի Շուռի գրառումն էնտեղի հոլովակը ու սիրտս տակնուվրա եղավ: Հուզիչ բառեր Երևանի ու նրա շնչի, աուրայի մասին չեմ գրի, իմ մանկությունն էլ չեմ հիշի: Անցած ըլնի... Մանավանդ որ անցել ա: Ուրիշ բան եմ ուզում հասկանալ:

Լավ, տղան էդ տունը ծախել ա, լավ ա արել, իրավունք ուներ: Լրիվ օրենքի մեջ ա: Վստահ եմ, էս մի դեպքը հա աչքներս կմտցնեք, որպես եզակի դեպքերից, որ դուք ամեն ինչ օրենքի տառով եք արել:

Բայց, գրողը տանի, պետություն չի, քաղաքապետարան չի, մեխի գլու՞խ ա, որ էդ շենքի նոր սեփականատիրոջը թույլ չտար զարդաքանդակները վերացնել: Լավ, թող սարքեր հերթական հյուրանոցը, որ պարսիկները, աղջկերքը և այլն, բայց թող պահպաներ զարդաքանդակները, էդ մարդու ձեռքով արած քանդակներն ու նախշերը:

Լավ, որ օբէկտ սարքողը մենակ սպառող ա, ինքը չիպս էլ ա սպառում, հաց էլ ա սպառում ու տարբերություն չի դնում դրանց որակների ու իմաստների մեջ, գոնե ԴՈՒՔ գլուխը մտցնեիք, որ էդ մի կտոր զարդը պահելով էդ օբէկտը ավելի թանգով կարար նաղդեր կըլենտների վրա: Կարող ա համաձայնվու՞մ էր:

զզվելս եկավ: հերթական անգամ

Նյարդերի հաշվին վաստակած ֆուտբոլ:)

$
0
0
Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի թիմը ֆուտբոլ շատ վատ էր խաղում, մեր ֆուտբոլասերների 99%-ը չէր գնում դաշտ՝ մերոնց սիրտ տալու:
- Աաաա, մեկ ա կրվելու ենք, - ասում էին նրանք:

Իսկ մինչ այդ ամուսինս, ընկերուհուս ամուսինը ու հարգարժան [info]reporter_arm-ը պարտաճանաչ գնում էին դաշտ:

Երբ ես ամուսնուս համար գնեցի Հայաստանի հավաքականի շապիկը, հետո էլ ընկերուհիս՝ իր ամուսնու համար, երևի մատների վրա հաշված մարդիկ ունեին էդ շապիկներից:
Ես վերցրել էի 13-րդ համարը՝ Էդգար Մանուչարյանի համարը, նա մեր առաջին լեգիոներն էր նորմալ ակումբում՝ Այաքսում:

Ու գալիս էր ֆուտբոլի օրը, ու հավաքվում էին մերոնք, շապիկները հագած, դրոշներով փաթաթված, խաղալիք շեփորները ձեռքներին (պատահաբար նաև շեփորն էր եռագույն ստացվել), ոգևորված, տրամադրությունները բարձր, Հայաստան-Հայաստան վանկարկելով ու գնում էին դաշտ:

Հետո իհարկե հետ էին գալիս, ջղայնացած, ձայնները կտրված, օձիքները բարձրացրած՝
- Տո սրանք ֆուտբոլ խաղալ չգիտեն, տո էս ինչ են սրանք...

Էն ժամանակ ֆուտբոլիստները ծխում էին

Բայց հաջորդ խաղին էլի պարտաճանաչորեն գնում էին:)

Էհ, իսկ հիմա արդեն բոլորը շապիկ ունեն, հատուկ ակումբներ կան երկրպագուների, երեսներին դրոշներ...

Բայց ես հո՛ գիտեմ, որ էս հաղթանակները մերոնց արդար նյարդերի, հոգով-սրտով, նվիրված, կանոնավոր ու պարտաճանաչ գնալ-գալով, ջղայնանալով վաստակած ուրախությունն են:)

Թե չէ հմի բոլորը մենակ ֆուտբոլից են խոսում... :)

Այ որ

$
0
0
անիմաստ տեղը չկռռային բոլոր ալիքներով ու ժամանակից շուտ պաթետիկ հիմար կլիպեր ցույց չտային առավոտից իրիկուն, կարծես արդեն չեմպիոն են մերոնք դառել, սենց չէր լինի:

Բերեզովսկուն հենց պտի կպներ դրանց աչքը, տո՛

Համ էլ իռլանդացին էլ ձեռքով խաղաց Բերեզովսկուց առաջ

Մի խոսքով

$
0
0
ապրեն մերոնք

Խաղի ժամանակ ինչ արեցին, մերոնք արեցին: Իռլանդացիք էլ ռուսների պես խալյավշիկներ դուրս եկան:

Դե թող գնան խալյավշիկներով գնդակ տշեն:

օլե-օլե-օլե, Հայաստան-Հայաստան

Article 2

$
0
0

Article 1

$
0
0
Դու ասիր խաչքարերը, ես մտածեցի, որ շուտով գերեզմաններ էլ որ քանդեն, չպիտի զարմանանք, որ՛տև եթե տունը, շենքը, այգին մի տեսակ հուշարձաններ են դարձել կապված կոնկրետ մարդկանց հետ, ուրեմն դրանք նաև նաև հիշատակներ են էդ մարդկանց, էդ ժամանակաշրջանի մասին, ապա կամա-ակամա միտքդ գալիս են գերեզմանները:

Ու հետո հիշում եմ Կոմիտասի անվ. պանթեոնը, որտեղ մեծերի գերեզմանների կողքին ու ապագա մեծերի տեղի հաշվին դելֆինարիում սարքեցին (ասես վստահ են, որ էլ մեծեր չենք ունենալու... միջակության դիրքերից բոլորն իրենց չափ միջակ են երևում հավանաբար), ապա չի կարելի համարել, որ դա բացարձակ անսպասելի ու անհնարին բան է: Նրանց համար քանդելու անհնարին ոչինչ չկա:

Ու գալով ցուցակում սպասվելիք ավերածություններին, ասեմ, որ արագ աչքի անցկացրի, բայց մեջս տպավորվեց Պուշկինի այգին, որը բացելուց երդում-կրակ էին ուտում, թե այ սենց պուպուշ այգի էլ մնալու է: Չնայած, եթե գրական մեծության անունը այգու վրայից հանում են ու դնում են ինչ-որ տխմար վալենծիկյան անվանում, արդեն կիսով չափ ոտնակոխ են անում որոշ արժեքներ...

****
Վերը գրվածը սկսվեց որպես մեկնաբանություն Խլուրդի էս գրառմանը, բայց երկարեց, դարձավ առանձին գրառում, դրա համար էստեղ եմ դնում միանգամից:

Հայոց համազգային ... ինֆանտիլիզմ

$
0
0
Էս վերջերս պատահաբար ծանոթացանք մի օտարերկրացու հետ, որն առաջին անգամ էր Հայաստանում: Առաջին անգամ եկել էր ու ընկել Երևանի ոսկե աշնան մեջ, տաքուկ փողոցներ, բացօթյա սրճարաններ... մի խոսքով, սիրահարվել էր: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ բիզնեսմեն է, արդեն մի քանի տարի է Վրաստանում փորձում է բիզնես անել, ինչ-ինչ բաներ ստացվում են, գոհ է, բան է, ոչինչ...

- Բայց հրաշք երկիր ունեք, ինձ վրացի գործընկերներս էս քանի տարի է համոզում էին, որ ահավոր վատ երկիր է Հայաստանը, որ հայերը լավը չեն... զարմացած եմ, ճիշտն ասած: Ինչի՞ չէին թողնում, որ գամ: Երկու տարի է համերկրացիս, որ լրագրող է, ինձ ասում էր՝ արի գնանք Հայաստան, հաստատ դուրդ կգա, չէի համոզվում: Դե վրացիներին էի լսում: Էս տարի վերջապես կարողացավ համոզել: Բայց վրացի գործընկերներիցս թաքուն եմ եկել, որ իմանային, ամեն ինչ կանեին, որ չգամ....

Համեմատություն էր անցկացնում Երևանի ու Թիֆլիսի միջև՝ հօգուտ Երևանի, ապահով է, հաճելի է... Ստանդարտ, մի խոսքով, էն, ինչ համարյա բոլոր արտասահմանցիները ասում են:

Ճիշտն ասած, ո՛չ զարմացա վրացիների վրա, ո՛չ էլ ատելությամբ լցվեցի: Ամբողջ խորությամբ ու անկեղծությամբ սկսեցի խղճալ նրանց: Իսկականից, շատ մեղք են իրենց էդ ատելության, հայաֆոբիայի՝ այսինքն, վախի, թերարժեքության էդ զգացողության մեջ: Չգիտեմ գոնե իմ շրջապատում մեկին հակառակ իրադրության մեջ: Իսկ էնտեղ համազգային բնույթ է կրում, որ՛տև մի քանի տարվա մեջ մեկի հետ չես շփվի, երկուսի, երեքի հետ չես շփվի....

Մյուս կողմից ջավախահայության հարցերը, երրորդ կողմից վրացահայության վիճակը, ազգանուններ փոխելը, հայկական եկեղեցիների ավերումը...

Ու բոլոր իրողությունների ֆոնին Արմենիա թիվի-ով անցկացվող "եղբայրական" շոուները: Իրար գենացվալե, իրար ցավդ տանեմ, հայերն արդար ժյուրի են, վրացիներին բարձր են գնահատում, մերոնց ցածր /արդար չեն, է, ավելի շուտ միտեղները բաց է ոնց որ միշտ/ (էս մանրամասները մի օր ռադիո Վանի բլոգում մեկն էր գրել, ինկատի ունեմ, ես չեմ նայել, ուրիշ մանրամասներ չեմ կարողանա բերել էդ շոուից):
Ու նայում ես վարողները կազմակերպիչները էլի Տաշիր են, ու զարմանում ես՝ մեծ մարդիկ, կրթություն բան ստացած, ռուսախոս-ինծիլիգենտ /մենք կողմ ենք ռուսական դպրոցների վերաբացմանը/, բայց արածները՝ ինֆանտիլիզմի տիպիկ օրինակ:

Իրենց մեկ է, որ քանի վրացիները ստեղ տայա-տայա-տայա էին անում /ես ինքս վրացական երգչախմբային երգերի սիրահար եմ, ասեմ իմանաք/, Վահագն Չախալյանը բանտում հացադուլ էր հայտարարել, որ՛տև եղբայրական ժողովրդի ներկայացուցիչները նվաստացուցիչ պայմաններ էին ստեղծել, ավելի էին վատացրել վիճակը...

Տաշիրենք ինձ կասեն՝ ի՞նչ կապ ունի, հո՞ բոլոր վրացիները չեն մեղավոր: Ճիշտ որ ամեն վրացի առանձին-առանձին չի ստեղծել էդ բանտի պայմանները, ամեն վրացի մի քար չի պոկել եկեղեցուց ու մի գերեզմանաքար չի ջնջել, բայց ձեր երգելն ու տաշի-տուշին ո՞նց է գալիս, ո՞նց եք կարողանում խմել հայ-վրացական եղբայրության կենացը /ի դեպ, նկատել եմ, որ վրացիք հիշում են եղբայրության մասին, երբ դու՝ հայդ, իրենց պետք ես էդ պահին/, երբ ձեր ազգակիցներին բանտերում են պահում, ձեր եկեղեցիներն ու նախնիների գերեզմաններն են քանդում... Լավ, դուք խմում եք, խմեք, բայց ինչի՞ եք ամբողջ ժողովրդի մեջ էդ եղբայրության պատրանքը քարոզում: Որ ի՞նչ:

Ինչի՞ են մեր ժողովրդին միշտ եղբայրության պատրանքներով սնում: Որ ավելի՞ բթացնեն տեսակի պահպանման բնազդը: Թուրքերի հետ եղբայրանանք, ի՞նչ անենք, որ մեկուկես միլիոն են կոտորել, երկիրդ էլ պղծել են, ռուսների հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ իրենց համար հենց հիմա Ռուսաստանում ապրող ու աշխատող քո եղբայրը խաչիկ է, ֆրանսիացու հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ նավերը սարերը չեն բարձրանում (կամ էլ անգլիական նավերը սար չեն բարձրանում, բայց Ֆրանսիան էսօր մեզ Մադրիդյան սկզբունքներ է դեմ տվել) ու ընդհանրապես ի՞նչ անենք, որ ամբողջ պատմության ընթացքում մեր մի տեղը միշտ բաց է եղել:

Հիմա վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որ հաստատ կմտածեն, որ ես ատելություն եմ քարոզում, մշտական աբիժնիկություն, անցյալով եմ ապրում.... չնայած ոնց նայում եմ, թվարկածներից ոչ մեկը անցյալ չի: Ոչ ռուսին եմ ատում, ոչ վրացուն, թուրքից զզվում եմ, որ՛տև ալերգիկ եմ, բայց որ գլոբալ վերցնում եմ՝ ոչ մի ազգի չեմ ատում:

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչի՞ մեր ժողովրդին չեն սովորեցնում, որ մենք իրար մեջ ենք եղբայրներ, իրար ցավը տանենք, ոչ թե վրացիների: Հակառակը՝ հայերը հայերի փոր են թափում սերիալներում, բայց վրացիների ու ռուսների հետ իրար գրկած եղբայրության կենացներ են խմում ու տրնգի պարում...

Հա, բոլոր վրացիները չեն մեղավոր, բայց նույն Կիկաբիձեն, որ ձենը կտրած նստած էր, քանի եկեղեցին քանդում էր իրենց տերտերը, քանի Չախալյանին ձերբակալում էին, որ ի՞նչ եկավ Հայաստանում էդքան փառք ու պատվի ու արձանի էլ արժանացավ:

Մի բան ծուռ չի՞ էս ամեն ինչում: Թե՞ ինձ է թվում:

խեղկատակներ

$
0
0
Կենտրոն թիվի-ով; Հալալ Պետրոսին, էնքան հայ դասականներ չէր կարդացել, որ մնացել էր աղանդավոր եղբայրիկներ բերել, որ իրեն Րաֆֆուց մեջբերումներ անեն:

Հարցին՝ աստղե՞ր կան ձեր շարքերում, լեննագանցի "Մեծ շնորհ" ՍՊԸ-ի եղբայրիկներ Վահան և Վահագն Պողոսյանները ասացին, որ այո, Հիսուսը....

Հարգարժան Պետրո՛ս, "Մեծ Շնորհ"-ը, որ աջ ու ձախ "կրակ Հիսուսի անունից"-ով մարդ ա փռում գետնին, եկեղեցի չի, այլ աղանդ:
Ու ո՞ր ինչ էր կանչել դրանց եթեր տվել, ես չհասկացա... Որ "կրակը Հիսուսի անունից" արդեն եթերից տա՞ն...

Հայ-թրքական սիլիբիլիից հետո մեկ էլ էսօր սքանչացա Պետրոսով:

Բարև խնձոր

$
0
0
Մի սմս-ի մասին:

MARDAHAMAR (համարյա Բարեկենդանն ա... սմս ա ուղարկում)

Duq arden hashvarvel eq? Mardahamary avartvum e hoktemberi 21-in. Voghjuneq Dzes aycelac hashvararin.Manramasn teghekutyunneri hamar zangaharel 010229137

Ընդհանուր առմամբ հիշեցնում է լվացքի փոշու գովազդ, "բարև խնձոր" անեկդոտը, "տղա ջան, ծովը դուրդ էկա՞վ: -Ուրա՞"-ի հետ խառնած:

Ես ոչ միայն ԱՐԴԵՆ չեմ հաշվառվել, այլև ԱՅԴՊԵՍ էլ չհաշվառվեցի: Այսինքն, ինձ երևի թե կջնջեն գոյություն ունեցող մարդկանց ցանկից՝ ա-լյա Կաֆկայի հողաչափ, որ համ կա, համ էլ չեղածի հաշիվ էր ու համ պետք էր, համ էլ ուշացել էր կամ էլ շուտ էր եկել...

Տեսնես սմս-ի տեքստի հեղինակին վերջում պրեմիա կտա՞ն, ոնց ասեմ..., կրեատիվի, մարդկանց դրայվի մեջ գցելու համար

Կենտրոն ալիքի

$
0
0
Պետրոս Ղազարյանը ֆենոմենալ դեմք է: Բոլոր հատկանիշները չթվարկեմ, մենակ նշեմ Պետրոս Ղազարյանի ֆենոմենալ տգիտությունը և կուլտուրայի ֆենոմենալ բացակայությունը:

Պետրոսը հարցնում է ինչի են աղանդների անդամ դառնում մարդիկ: Ասեմ Պետրոսին, որ ինքն էլ ռիսկային խմբում է, որ՛տև էդ աստիճանի տգիտությունը ուղիղ ճամփա է հարթում դեպի աղանդ:

Եվ Պետրոսին ասեմ, կամ փոխանցեք, որ ասել եմ, որ ինքը իր դաստիարակության հարցում խիստ կաղում է: Հայ եկեղեցու հոգևորականի հետ խոսել պետք է հարգանքով, իսկ խոսքը կտրելիս գոնե ներողություն է պետք խնդրել: Քահանան նրա համար նախորդ օրվա "կըռակ Հիսուսի անունով" ուղարկող խեղկատակը չի:

Article 0

$
0
0
Ար-ով քննարկում էր սննդամթերքի անվտանգության մասին: Ինչ-որ պաշտոնյա համոզում էր, որ Հայաստան թրքական սննդամթերք չի մտնում: Հասցեն իմանամ, կուղարկեմ չիպսերի, կոնֆետների մի քանի նմուշներ: Ինչպես նաև դեղին կիտրոնները, որ խաբում ու ասում են իբր հունական է, բայց իրականում թրքական են:

- Հայաստան թրքական սննդամթերք չի ներկրվում: Գալիս է միայն Վրաստանից /կարելի է մտածել՝ ուրիշ ճամփա կա - ես/: Դե եթե էդքան ճամփան գալիս հասնում ա....

ուզում էր ասել, էլ մենք ի՞նչ ստուգենք... նդա...

Բայց ուրիշ բան էի ուզում ասել:

ՀԱՑ առնելը դարձել է պրոբլեմ: Խմորիչ-թթխմորը բացարձակապես մենակ թրքական է: Հետո, ոչ մի հաց համով չի, որակով չի; Խմորը կամ շատ թաց ու ծանր է, կամ էլ սպունգի նման:
Սև հացի մասին էլ չեմ խոսում: Ասում են ներկում են չեմհիշումինչով:

Հայե՛ր, հացի տեսակ կա՞, որ հանգիստ առնում եք:

Հեքիաթ

$
0
0
Կէլնի-կէլնի մեյ որբեվերի մարդ , ինոր կէլնի մեյ լաճ, մեյ աղջիկ, էն աղջիկ շատ խորոտ կէլնի: Էդա մարդ կը փըսայվի, մեյ խատ կնիկ մը կառնի, էդա կնկան էլ մեյ խատ գեշ աղջիկ մը կէլնի: Էդա կնիկ խորթ տղեյներաց չուզե, ինչի որ ուր խորթ աղջիկ ինան տղեն խորոտ ին, ուր աղջիկ գեշ ի:

Մեյ օր իրկան կասի. - Քեա, մարդ, դու որ ձիկ կը սիրես, պիտի էսա տղեն ինան էսա աղջիկ կուրիսցուցես:

Մարդ տեսավ, որ կնիկ շատ զոռ արաց, ուր իրիսի հայեն գնաց, ուր ճար կտրավ, ասաց. - Վախնամ իտին գեշ էլնի, չանք առաջին:

Էլավ ուր կոռ ու կոռտիկ, լաճ ու աղջիկ առեց, խորթ մերն էլ էրկու խատ շոռ կլոճ թխեց, խետքեր իդիր....


Այստեղից



"Բյուրոկրատ"-ից եմ վերցրել:

"Հայ ժողովրդական հեքիաթների գիտական հրատարակության ներկա հատորը նվիրված է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Վան, Խլաթ, Բուլանըխ, Բզնունք, Խնուս, Արճեշ, Արծկե, Չարսանճագ ազգագրական գավառների և հարակից շրջանների հեքիաթներին: Հատորում ընդգրկված հեքիաթները գրի են առնված 1901 - 1915 թթ Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Թիֆլիսում, Ղարաքիլիսայում ապաստանած գաղթականներից... "

Օղորմի ձեզ՝ էս գանձերը հետներդ բերողներիդ: Էրնեկ մի օր գիտակցենք թե ինչ ենք կորցրել ու ինչ մասշտաբների: Որ գիտակցնեք, ամեն բջիջով հասկանանք, միգուցե և էլի տեր դառնանք...

Viewing all 1849 articles
Browse latest View live