Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Հերթական օպտիմալացումը

$
0
0
Անձամբ ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը եւ բոլոր մյուսները, ովքեր հանգամանքների բերումով ստիպված զրկվել են իրենց հայկական անձնագրից, հնարավորություն են ստացել նորից դառնալ ՀՀ քաղաքացիներ։

Չնայած նման օրենք ընդունելիս բնականաբար պետք էր լուրջ պատրաստվել, ինչը ես մեր դեպքում խիստ կասկածում եմ, որ տեղի է ունեցել։ Մանավանդ որ մյուս կողմից էլ նույն Ժիրայր Սեֆիլյանը մինչև հիմա ՀՀ քաղաքացի չի։

Ու հիմա էս փաստի ֆոնին ինչ-որ մի Ջորջ Օննիգ Նիքըլսըն, ասենք, Բեդրոսը («յան»-ն էլ պոչից կտրած), որ իր կյանքի ամբողջ 70 տարիները բարով-խերով ապրել է առանց Հայաստանի, հանկարծ որոշի Մասիսը տեսնել ու մեռնել սիգարների ու վիսկիների հավաքածուի կողքին մի հատ էլ ՀՀ փասփոր դնել, առանց որևէ խնդրի կարող է քաղաքացի դառնալ։

Նո, անի էլի օքեյ է, թող դառնա, բայց մի բայց կա․․․ Պարոն Ջորջ Օննիգը պարտավոր է հայերեն լեզուն իմանալ ու ՀՀ սահմանադրությանը ծանոթ լինել։

Եղածն ի՞նչ է, չէ՞։ Տեղից էլ խաղ ու պար։ Բայց չէ, հիմա մեր փոխոստիկանապետը (մարդ մի լավ առիթով իր պաշտոնյաների անունները չի իմանա, տո՛) առաջարկում է հանել էդ պահանջը։

Պատճառաբանումը, ուշադրություն․
Հա՞ որ․․․ իսկ կոպիտ ասա՞ծ․․․

Հայրենասիրությունը իրավակա՞ն կատեգորիա է, ինչ միավորներով է չափվում։ Որոշ ժամանակ անց էլ կարող է առաջարկեն, որ հայկական ծագումը պարտադիր պայման չլինի՝ որպես ավելորդ թիթիզություն։ Անձամբ ես էնքա՜ն մարդ գիտեմ, որ հայ չեն, բայց Հայաստանը շատ են սիրում։ Ի՞նչ կա որ։

Ու մի հարց, որ ինձ շատ տանջում է՝ իսկ ինչի՞ պտի ՀՀ քաղաքացիություն ստանալը հեշտ լինի։ Ինչի՞ մարդիկ, ովքեր ուզում են ՀՀ քաղաքացի լինել, ինչ-որ ջանքեր չգործադրեն, հանուն էդ քաղաքացիության։ Դե տեսնում ենք էլի էնքան մարդ կա առանց ջանքերի ՀՀ քաղաքացի է, որ թքած ունի էդ անձնագրի վրա էլ, երկրի վրա էլ․․․ Ինչի՞ են ուզում ՀՀ պետական լեզվի իմացությունը դարձնել վերջին աստիճանի, անկարևոր, անիմաստ հանգամանք։ Էլ ինչը՞ պտի պարտադիր լինի․․․ 1000 դր ունենա՞լը․․․

Ինչի՞ են Հայաստանի նման երկիրը դարձնում ինչ-որ մի "Ճ" դասի երկիր, որ 1000 դրամ մուծվեն, անձնագիրը ձեռները տան, որ ինչքան հեշտ ստանան էդ անձնագիրը, էնքան վերևից թքած ունենան էս երկրի վրա։

Իմիջիայլոց, օպտիմալացման ոճով, էությամբ էս առաջարկը լրիվ նման է ԶԱԳՍ-երի ընթացակարգերի հեշտացմանը։ Ով երբ ուզի, որ պահին ուզի, աղջկերքին առնի, տանի․․․ Հայերի ազատ տեղաշարժ․․․ դե էդ հայտնի երգի գաղափարներից

 

«Բարի՛ մարդիկ,

$
0
0
աշխատավորության անունից «լայք» տվեք քաղաքապետի ֆ-բուքի պատին։

Որ՛տև մարդը խոսքի տերն եղավ, ասաց սեպտեմբերից տրանսպորտի հարցը կլուծի․․․ ու լուծեց․․․ ո՛չ առավոտներն է հնարավոր տրանսպորտից օգտվել, ո՛չ էլ երեկոյան ժամերին։ Որ՛տև առավոտվա տրանսպորտին դրսից կախվելու ոչ մի հարմարանք կցված չի, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտի հետքն էլ չկա։

Ճիշտ է, դրա փոխարեն հիմա որոշ ավտոբուսներում վայ-վայ-ֆայ կա, ասում են նույնիսկ ձրի, ու երբ առավոտները երրորդ-չորրորդ կանգառից հետո մարդիկ էնքան պինդ են խցկված, որ էլ բռնվելու կարիք չունեն, կարող են էդ կես ժամը շատ արդյունավետ ու մրցունակ անցկացնել՝ առցանց խաղերում մրցել, ադնակլասսնիկի ու ֆ-բուք մտնել իրար լայք տալ ու 5 դնել․․․

Չնայած, մյուս անգամ, մանավանդ եթե քաղաքապետարանի մոտի կանգառում հերթական 50 րոպեն կանգնեմ աշխատանքից տուն գալու հույսով, երևի էլ չեմ սպասի ավտոբուս նստելուն ու վայ-վայ-ֆայով ք-պետի ֆ-բուքի վիրտուալ պատին «լայք» տալու, այլ ուղիղ քաղաքապետարանի իրական պատին լայք կտամ՝ հոգով, սրտով ու ամենայն անկեղծությամբ․․․ »


Մի աշխատավորի «Երբ գալիս է սեպտեմբերը» հուշերից

Այ մարդ,

$
0
0
ոնց եմ ջղայնանում, որ գալիս են Ռուսաստանի ինչ-որ մի կորած գեղում գոյություն քարշ տվողները ու Հայաստանին անուն են կպցնում՝ էս ապրելու տեղ չի․․․

Ասես Շվեդիայից կամ Նորվեգիայից են եկել, իդեալական կենսապայմաններ են տեսել, քաղաքակրթություն, մի կերպ հասկանաս․․․ Ինչ-որ մի Կրասնադարից կամ Գիլենջիկի կողքի գեղից քթները դուրս չհանած, գալիս են ու Երևանի պես քաղաքին հավան չեն։

Հարցնես՝ ձեր ապրած կյա՞նքն ա կյանք, ձեր տեսածը գեղամեջից ավել մեկ էլ քաղմասն ու այսպես կոչված «աբեզյաննիկները» չե՞ն, ձեր ապրած օրերը սկինհեդների վախից թաքնվելով չի՞ անցնում․․․

Անցած տարվա մանեժնիից էլ հետո էս երկիր չի՞, իրենց ապրածն է երկի՞ր․․․ տո լավ է

Չուզողության դասական օրինակ

$
0
0

Բանն այն է, որ սեպտեմբերի 21–ին իշխանությունները նախատեսել են, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված գունդը՝ «զինված» մորուքներով ու տերտերական շորերով, առաջիններից մեկը պետք է հրապարակ մտնի։ Աշխարհի և ոչ մի նորմալ երկրում զինվորական շքերթի առաջին շարքերում եկեղեցական սպասավորների չես հանդիպի և ընդհանրապես՝ պետության ու կանոնավոր բանակի գոյության պայմաններում ինչու՞ պետք է մեր հզորության ապացույցներից մեկը լինի տերտերներից կազմված աշխարհազորը։ Դա ավելի շուտ թուլության, քան ուժի նշան է։ Բացի այդ՝ բանակը բռնության և ուժի մարմնավորում է, որը կոդային առումով հակադրվում է թեիստական մտածողությանը և եկեղեցական էթիկային, հետևաբար՝ հոգևորականների քայլերթը կեղծ պաթոս է պարունակում իր մեջ և ցույց տալիս այս իշխանությունների հետադիմական էությունը։

Չգիտեմ՝ որոնք են ըստ հոդվածագրի աշխարհի նորմալ երկրները, բայց գիտեմ, որ ազգային եկեղեցի ամեն ազգի չի տրված էս աշխարհում։

Առաքելական եկեղեցին է, որ միշտ իր ժողովրդի կողքին է եղել արդեն 1700 տարի, ու Արցախի վերջին պատերազմն էլ դրա վառ օրինակն էր։ Էլ ո՞վ, եթե ոչ առաքելական եկեղեցու սպասավորները, զինվորների հետ առաջին շարքում են միշտ կանգնել, որ հոգևորական ձեռնադրվելուց հետո ծառայում են հայկական բանակում, մարտական ոգին են բարձրացնում, բարոյական արժեքներ, ասել է թե՝ քրիստոնեություն են քարոզում, պետք է ամսի 21-ին զինվորների կողքին կանգնի նաև տոն օրերին։

Առաքելական եկեղեցու մասնակցությունը կապել վարչապետի հետ պակաս փարիսեցիություն չի, ի դեպ։

Ինչ գործ ունեն հոգևորականները զորահանդեսին / կարճ ակնարկ

$
0
0
Ինստիտուցիոնալ առումով՝ գոյություն ունի Զինված ուժերի հոգևոր առաջնորդություն։

 


Պատմականորեն՝ պատերազմների ժամանակ հոգևորականները միշտ զինվորների հետ են եղել։

 


Ա՛զգս,

$
0
0
չըլլա թե մոտդ նոր կուռք մը առաջ է եկած․․․

ու չըլլա թե այն կոչվում է «Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսի» կուռք։

Առաջարկում եմ խորը շունչ քաշել մի հատ։ Քաշեցի՞նք։Դե անցանք առաջ

Խոսք չունեմ, շատ ճարտար ճառասան է երևում Արամ Ա-ն։ Միայն էն «Ոչ, ևս մեկ անգամ ոչ» ճառը, որ հիշում եմ․․․ ազդեցիկ էր։

Բայց մի պահ կա։ Նախ, Արամ Ա-ն ո՞ր ինչ սկսեց հանկարծ կոռուպցիայից խեղդվող ու դատարկվող Հայաստանից խոսել։ Պարզ է՝ դաշնակները սկսել են բողոքի հանրահավաքների շարք։ Հիմա էլ իրենք են «Հիմա-հիմա» անում։ Իսկ Կիլիկիո կաթողիկոսությունը, ցավոք սրտի, սերտաճած է քաղաքական էդ կուսակցության հետ։

Ավելին ասեմ, կուզեի, որ պաթեիկ ճառերը գործի տեսք էլ ստանային, թե չէ Արամ Ա-ն լեզվի պահպանությունից է խոսում, հայապահպանությունից է խոսում, բայց Լիբանանում՝ ասել է թե Անթիլիասի անմիջական իրավասության տակ գտնվող հայ համայնքում, մարդիկ ավելի ու ավելի շատ են իրենց երեխեքին տալիս արաբական դպրոցներ, ինչի արդյունքում՝ հայերենը դառնում է Բուրջհամուդի խոսակցական լեզվի մակարդակի մի բան (Բուրջ համուդ գիտե՞ս ինչ ըսել է։ Ըսել է Մալաթիայի տոնավաճառ, ըսել է լիբանանյան հայկո-մկոյական լեքսիկոնի ծննդավայր․ «աբաու՜»)։

Հայկական դպրոցները փակվում են, երեք-չորս դպրոց միավորվում են մեկի մեջ։ Դպրոցների ուսուցիչները «մանկավարժություն» առարկայի կողքով անգամ անցած չկան, ինչի պատճառով կրթության մակարդակը ահավոր ցածր է։

Դատարկվող Հայաստանից խոսող Արամ Ա-ն քանի՞ բեյրութա ու սիրիահայի է հորդորել, համոզել գալ Հայաստանում ապրել, լցնել դատարկվող գյուղերը, քաղաքները, ծաղկեցնել ու շենացնել, հայաստանցու հետ կիսել դառնություններն ու դժվարությունները՝ հանուն հզոր միասնական Հայաստանի։ Մի քանի կոնկրետ դեպքեր, օրինակներ կուզեի տեսնել։ Չէ, գիտեմ, որ բեյրութահայեր ու սիրիահայեր եկել են, բայց քանիսի՞ն է Արամ Ա-ն ինքը համոզել, օգնել, ուղարկել․․․

Վերջաբանի փոխարեն էլ՝ լիբանանահայ ընտանիքներից մեկում էս վերջերս արու զավակ մը ծնեցաւ, անումը դրեցին Կիկոս Ժան-Լյուի։ Սա Ժան-Լյուին յոթը տարեկան ատեն հայկական դպրոց կ՛երթա մը՞․․․

Իսկ ընդհանրապես, ես Արամ Ա-ի դեմ անձնապես ոչինչ չունեմ, ուղղակի զգում եմ, որ հերթական կռապաշտության ճամփեն է բռնել ազգս, ուզում եմ ազգիս ոտից բռնել, չթողել, որ գնա դրանով․․․․ լավը չի էդ ճամփեն, ադեկվատության տեղ չի թողնում։

Ինչքան հասկացա Իզայի գրածից էլ Պարգև սրբազանին էլ համեմատում է ֆ-բուքությունը Արամ Ա-ի հետ, ի վնաս առաջինի․․․

Ասածս ի վերջո ինչ է․ Արամ Ա-ն էլ մարդ է իր լավ ու վատ գծերով, առավելություններով, թերություններով։ Ստալինի ժամանակներն էլ անցել են, անձի պաշտամունքը էլ օյին չի, թեթև ապրեք, մարդկանց մենակ խոսքերին չէ, այլ գործերին էլ նայեք։
ամմա ի՞նչ գիտնամ․․․

Հայաստա՛ն ջան,

$
0
0
մի օր բոլոր ձագերիդ հավաքես թևերիդ տակ․․․

Ի՞նչ ասեմ

$
0
0
Եթե արցունքներս չզսպեի, երբ հրապարակի մետրոյից դուրս եկա ու տեսա մեր զինվորներին արծիվների պես շարված, կզռայի ու խայտառակ կլինեի աշխարհքի առաջ․․․

Ես զենք ու զինամթերքից բան չեմ հասկանում․․․ Չեմ քննարկի ու վերլուծի ինչը՝ ոնց, երբ ու ինչի համար։ Ուրախ եմ, որ լավ զինված բանակ ունենք։ Բայց ես մի բան գիտեմ, որ զենքից առավել կարևորը զինվորի քաջությունն է։

Այ ես մեր քաջ զինվորների ցավը տանեմ։

Աստված նրանց պահպանի ամեն տեսակ չարից, փորձանքից․․․ Թուրքի հազարը մեր մեկին չարժի։

Ու մի բան էլ, ահավոր ուրախացա, որ ժողովուրդը մեր պաշտպանության նախարարին շատ է սիրում։ Իրեն էնպե՜ս լավ ընդունեցին։ Զորահանդեսի ընթացքում որ մասին, որ մոտենում էր Սեյրան Օհանյանը, մարդիկ ծափահարում էին։ Ու ինքն էլ կանգնած ժպտում ու բարևում էր մարդկանց։

Հիմա պետք է գտնեմ ձայնագրությունը, մի հատ էլ նկարահանած տարբերակը նայեմ։

Ժողովու՛րդ,

$
0
0
ձեզ մոտ անցե՞լ է զորահանդեսի էֆֆեկտը։ Ես դեռ դրա ազդեցության տակ եմ:)))

**************
Երևի կողքից նայող անտեղյակ մարդը չհասկանա, թե էս հայերն ինչի են էսքան ոգևորված էս զորահանդեսով։

Քանի՜ դարվա պատմությունն էր խտացել էդ օրը մեր մեջ։ Ամեն ժեստը, ամեն խոսքը, ամեն զինվորի քայլքը, համազգեստի ամեն դետալը․․․ Քանի՜ դարի, քանի՜-քանի՜ սերունդների երազանքների, հույսերի ու սպասման  իրականացում կար դրա մեջ։

Ազատամարտի փառապանծ մարտիկներին ողջու՛յն․․․ արդեն սպիտակած մազերով․․․

***************
Հիմա նայում եմ։ Երկու օրվա մեջ 7000-ից ավել մարդ նայել է։)

Ինձ շատ դուր եկավ էն, որ ՀՀ նախագահի խոսքում ընդհանրապես Ադրբեջանի ու թշնամու մասին ոչ մի բան չասվեց։ Ակամայից հիշեցի, որ Ալիևի ամեն երկրորդ խոսքը Գարաբախ էր, երրորդը Ըրմենիստան։ Դեռ երկար են մղկտալու, ինչ խոսք:)

Հետո, տրիբունաներում շարված պետական այրերի դեմքերին նայելով կարելի էր հասկանալ՝ ում ինչին է էս զորահանդեսը ու ինչքան։ Չտամ անունները նրանց, բայց ասեմ, որ մի գրամ անգամ չեմ զարմացել, որ նախագահի դեմքին հպարտություն է․․․

Հա, էսօր էլ մի տաքսու գլխին անտենայի վրա ամրացրած փոքրիկ եռագույն էր:)

Article 0

$
0
0
Տաքսին անցնում է կարաոկեի կողքով։ Գունավոր, պլպլան լույսերով գրված է կարաոկե։ Տարիքով տաքսիստը՝ դեմքը նիհար, ոսկորոտ, աչքերին մեծ, շատ մեծ օպտիկական ակնոց, ինձ․

- Էդ կարաոկեն ի՞նչ ա, որ։ Դիսկածեկա ա՞․․․ Ընդեղ ի՞նչ են անում։
- Դե չէ, հայտնի երգերի երաժշտությունն են միացնում, երգի բառերը էկրանին գրվում են, մարդիկ էլ միկրոֆոնով երգում են․․․
- Էդ դիսկածեկան չի՞, չեն պարու՞մ։
- Հիմնականում չէ
- Էն օրը մեկը նստել էր, ասում էր ինձ տար դիսկածեկա։ Ես էլ շա՞տ գիտեմ, աղջիկ ջան․․․ Ինքը Մոսկվայից էր եկել, ասում ա՝ մնե նուժեն դիսկածեկա։ Լյուբոյ։ Ասում եմ՝ տեղը կոնկրետ ասա, ասում ա չգիտեմ։ Ուտել չեմ ուզում, խմել չեմ ուզում։ Գնամ մի քիչ պարեմ, կոֆե խմեմ, ժամանակ անցկացնեմ։ Կապ եմ տվել սերվիզ, ասում եմ դիսկածեկայի տեղ ասեք։ Ասին՝ օպերայի պադվալներում կա։ Դե տարա, իջացրի, ասի՝ գնա պադվալներում ման արի, գտի։
Դե ես ի՞նչ իմանամ, աղջիկ ջան։ Կյանքու՞մս եմ դիսկածեկա եղել․․․

Փողոցում փոթորիկը ծառ է շուռ տվել։ Տաքսիստը․

- Էն մի երկու ամիս առաջ, է՛, որ մի լաաաավ անձրև եկավ, Ծերեթելու մոտ մի հատ ծառ էր շուռ եկել մի հատ ջիպի վրա։ Դե եսիմ, ես դրանց տեսակները չեմ ջոկում։ Վերջը։ Ա՛յ մարդ, էս քշողը դուրս ա եկել, զանգում ա ԱՊՊԱ։ Ասա, թե զանգում ես, ԱՊՊԱ-ն գա, ի՞նչ անի․․․ 

Ազատամարտիկը

$
0
0
Սեպտեմբերի ցերեկվա վառող արեւի տակ՝ ընկերոջս հետ օպերայի բակում նստած սպասում ենք Միշա Եգանյանին:

Արդեն մի ժամ է՝ ուշանում է: Տավուշից է գալիս Երեւան: Գումար ունեմ փոխանցելու իրեն: Ռուսաստանաբնակ մի խումբ երիտասարդներ որոշել են ինչ-որ գումարով օգնել, որ տան շինարարությունն առաջ տանի: Մինչև հիմա տանիքը կապած չի:

Վերջապես մեքենան բերում է: Հանդիպման վայրը բացատրելիս լարվում էի. չկորե՞ն հանկարծ: Էսինչ խաչմերուկից ա՞ջ, թե՞ ձախ… Իմ խառնած աջուձախերն էլ մի կողմից…
 
… Դուրս է գալիս Միշան: Ազատամարտիկները երեւի բոլորը պետք է հաղթանդամ լինեն… Փոքր-մոքր է, կենսուրախ՝ ինչպես հայ ձմեռ պապի ֆիլմում: Համագյուղացին, ով բերել է, գործով էլի ինչ-որ տեղ պտի գնա, մեզ է «հանձնում» Միշային, մի քանի անգամ ճշտում ենք՝ որտեղ ենք լինելու, որտեղ ենք հանդիպելու:
Նստում ենք նստարանին: Ես հանում եմ գումարը, հաշվում եմ, տալիս իրեն: Ու ասում, որ կարիք կլինի մի ստացական գրել:
-    Հա, գրեմ,- պատրաստակամ ասում է Միշան:
Աջ ձեռքը չկա: Առաջարկում եմ ես գրել, իսկ ինքը ստորագրի: Կարդում եմ տեքստը՝ «Ես՝ Միշա Եգանյանս, էսինչյան էսինչից էսինչ օրը ստացա էսքան գումար…»
-    Որի համար ստորագրում եմ, - ավարտում է նախադասությունը ու գլխով հաստատում, թե՝ գրի:
Գրում եմ: Տալիս եմ: Ստորագրում է:



Սկսում ենք հարցուփորձ անել:
-    Շարժման առաջին օրվանից մասնակցել եմ: 30 տարվա վարորդ եմ: Էն օրերին քշում էինք Բաքու, Կիրովաբադ: Վիրավորվել եմ 1990թ. օգոստոսի 20-ին: Արամոյի (Թորգոմյան Արամ) «Տիգրան Մեծ» խմբում եմ եղել: Ղազախի սահմանին: Բաղանիս գյուղից սկսած Ոսկեպար, Իջեւանի Գետաշեն, Վազաշենից մինչեւ Բերդ…
Թուրքերից մաքրել են հողը:
Զանգ է գալիս հեռախոսին:
-    Հա, բալա՛: Հա՛սել եմ: Հա, չե՛մ կորի, չէ, չէ…
Շրջվում է մեզ՝
-    Հարսս էր: Ասում ա՝ պապ, չկորես հանկարծ: Ի՞նչ կորել: Ես պատերազմից հետո մի ձեռքով իմ մեքենան քշելով քանի՜-քանի՜ անգամ եմ եկել Էրեւան…

-    Քանի՞ երեխա ունեք, Միշա՛:
Կինը նոր է մահացել:
-    Չորսը տղա: Երկուսը զինծառայող են: Փոքրիս հետ եմ ապրում: Հարսս շուտով պիտի ծննդաբերի: Առաջին աղջիկ թոռանն ենք սպասում, - ու ժպտում է: - Տեսնենք լա, էդ փոքր երեխու հետ էդ տնակում ոնց ենք անելու…

Հետո ոնց որ փորձի արդարանալ՝
-    Ես ինչ արել եմ, իմ երկրի համար եմ արել, իմ հայրենիքի, իմ ժողովրդի, իմ տան: Ուզեի, ես էլ կթալանեի, հիմա լիքը փող կունենայի: Բայց ես սիրելով եմ արել:
-    Ո՞նց եք վիրավորվել, - հարցրեց ընկերս:
-    Բաց տարածքում մեքենայիցս պտի դուրս գայի, սնայպերը առաջին անգամ որ խփեց, մենակ աջ ձեռքիս մատները ցրեց: Հետո մի հատ էլ խփեց, էս աջ թեւս, կրծքավանդակս չկա: Հետո մի հատ էլ կպավ աջ ոտքիս… Հիմա մատները չեմ զգում… Շոկի մեջ ընկած առանց հասկանալու դեպի թուրքի կողմը սկսեցի գնալ: Թուրքերը ինձ բռնեցին: Արդեն 1.5 կմ տարել էին, ես էլ ուժասպառ էի եղել, ձայնս դուրս չէր գալիս, թե մերոնց կանչեի… Հետո վերջին ուժով ինձ հավաքեցի ու ձայն տվեցի մերոնց: Եկան ինձ ազատեցին: Մարդ ավելի լավ ա մեռնի, քան թուրքի ձեռը ընկնի…
Բժիշկներն իրոք հրաշք էին գործել: Էդ վիճակում, էդ պայմաններում:
-    Հետո էլ մի ձեռքով սեփական մեքենաս քշելով՝ դիրքեր սնունդ եմ տարել…
Համագյուղացին է զանգում: Հետ է եկել արդեն: Մեքենան հեռու կանգնեցրել է, ոտքով եկել, որ Միշան հանկարծ ստիպված չլինի մենակ հասնելու մեքենային: Իհարկե, հակառակ դեպքում մենք կուղեկցեինք, բայց որոշել էր անձամբ: Հոգատար է շատ:
-    Դե, շնորհակալություն շատ, - ասում է ու ձախ ձեռքը մեկնում, որ ձեռքս սեղմի… Ես էլ եմ ձախս տալիս… - Արմինեին էլ կբարեւեք: Ի՜նչ աղջիկ ա Արմինեն:

-    Մենք ենք շնորհակալ: Մենք ձեզ բոլորիդ պարտական ենք: Ու տղաներն էլ պարտքի ու շնորհակալության խորը զգացումով են փորձել ձեզ օգտակար լինել: Բարի ճանապարհ:

-    Շնորհակալ եմ… - ժպտում է, ու անցնում են փողոցը:

Ինքնավստահ, փայլուն ու պսպղան Երեւանի սպառողական հասարակության արանքներով անցնում-գնում է պատերազմի վետերանը՝ փոքր-մոքր, աչքի չընկնող արտաքինով: Նրա կողքով հոսող քաղաքային զանգվածը ոչ գիտի, ոչ էլ երեւի պետքն է, որ Միշա Եգանյանն է, հետ է դառնում Իջեւանի իր գյուղը, որ շարունակի տեր կանգնել իր հողին, տանը, հայրենիքին…




    

Կարճ, բայց հոգեցունց զրից...

$
0
0
Երկուստեք՝
- Վայ-վույ, բարև, բարլուս...

Հետո արդեն հարցուփորձ՝

- Ո՞նց ես, ի՞նչ գործի ես:
- Դե ես ստե չեմ, ցավդ տանեմ: Թողեցի գնացի Բուլղարիա:
- Հա՞...
- Հա, ախպե՛րս, բիզնես եմ դրել: Արա էսի երգիր չի, հորս արև....
 
Բողոքողը հարկայինի նախկին պետ էր...
   

թատրոնային-հայֆեստային, առանց գլամուռ

$
0
0
Սիրում եմ հոկտեմբերը նաև հայֆեստի համար: Երևի թե Հայաստանում անցկացվող ամենահաջողված փառատոններից մեկն է: Անցած տարի մի քիչ աղքատիկ էր ոնց որ, բայց էս տարի հուսամ թափը հետ են բերել:

Փորձիցս՝ վրացական թատրոնները սովորաբար շատ թույլ են, ռուսականների պրովինցիալները նույնպես: Ժամանակակից պարային ներկայացումները սովորաբար լավն են:

Հետաքրքիր կլինի տեսնել առաջին օրվա "կապույտ մարդիկը", ուզում եմ նայել "Միմոս" Հայաստանի խամաճիկների թատրոնի ներկայացումը, ոմն Բիլի Քոուի ամեն օր նույն ներկայացումն է տալու, ոնց էլ լինի, մեկին կհայտնվեմ երևի, մեր դրամատիկականին արժի նայել, մի հատ իրանական, ասենք "Ցեխ" ժամանակակից պար, ինչպես նաև մնջախաղեր էքսցենտրիկ և ոչ այնքան, տարբեր մոնոլոգներ...

Մեկ էլ չհասկացա՝ ինչի է Մեծ Բրիտանիան դառել Մեծ ԲրիԹանիա: Սկի անգլերենում թ չի կարդացվում....

ՓՈՔՐԻԿ ԱՆՈՒՇԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

$
0
0
Оригинал взят у [info]ovanitas</lj> в ՓՈՔՐԻԿ ԱՆՈՒՇԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Անանուն ընթերցողից. Հինգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց, բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջվում, որ Անուշի ընտանիքը միայնակ ի վիճակի չէ հոգալու: Դիմում ենք բոլորին` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Երեխայի բուժմանն օժանդակելու նպատակով բացվել է համապատասխան հաշվեհամար Ամերիաբանկում, Սերգեյ Հայրապետյանի անունով:

Դրամային փոխանցումների համար: 1570012711940100
Դոլարային փոխանցումների համար: 1570012711940101
Եվրոյով փոխանցումների համար: 1570012711940146

Արտասահմանից փոխանցումների համար անհրաժեշտ տվյալներ`
For transfers in USD:
Account holder: Sergey Hayrapetyan
AMERIABANK (formerly ARMIMPEXBANK), YEREVAN, RA
CORRESPONDENT BANK: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK
SWIFT: BKTRUS33
ACC: 1570012711940101

For transfers in Euro:
Account holder: Sergey Hayrapetyan
AMERIABANK (formerly ARMIMPEXBANK), YEREVAN, RA
CORRESPONDENT BANK, COMMERZBANK AG
SWIFT: COBADEFF
ACC: 1570012711940146

Նախապես շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց:
Անուշ Հայրապետյանի ծնողներ`
Լիլիթ Գյոզալյան (հեռ.՝. 093034757)
Սերգեյ Հայրապետյան (հեռ.՝ 093174757):
Email: anush.hayrapetyan5@gmail.com

http://www.azg.am/AM/2011091724


տրանսպորտային

$
0
0
x փողոցից y փողոց մտնող խաչմերուկի կողքը՝ անկյունում, մարդիկ կանգնում են կանգառի տեղ, իջնում են կանգառի տեղ: Բոլոր տրանսպորտային միջոցների բոլոր վարորդները դա ընկալում են որպես կանգառ: Պասաժիռի Ուղևորի հետ իրար հասկանում են էդ հարցում:

Երևանում երևի մենակ մի ավտոբուսի վարորդ կա, որ ամեն անգամ x փողոցի խաչմերուկից y փողոց մտնելիս հենց ասում են կանգառում կանգնեք, էդ անկյունում չի պահում, շարունակում ա քշել: Հենց գոռում են, վայ, ասեցի կանգնեք կանգառում, վրա ա տալիս՝
- կանգառու՞մ, թե՞ անկյունում: Էսի անկյուն ա...

Կյանքում չի ալարում: Ավելին, երևի միշտ սպասում է էդ անկյունին, որ ասեն, ինքը չկանգնի, մի քանի մետր քշի, հետո կանգնի, ջղայնանա ու շարունակի...

Ի՞նչ կա որ, էդ մարդն էլ երևի էդ մի հարցի կարգավորումն է իր ուսերին վերցրել

տարօրինակ գովազդներ

$
0
0
Երևի սոցիալականի տեղ են իրենց դրել, չգիտեմ:

Մեկի տեքստը, մոտավորապես, ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ը չի անցնում օդի, կաթիլների, շփման միջոցով... անկախ քեզնից սպասում ես, որ հեսա կասեն՝ արխային վարակվեք

Մյուսն ավելի ուշագրավ է, որ՛տև հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Ուրեմն պարզվում է, եթե հղիությունների արանքում 2-5 տարի չի անցել, ուրեմն կանանց առողջությունը վտանգված է, հետևաբար, եթե Աստված չանի հանկարծ ու անպայման պետք է դիմել բժշկի...  Չե՞ն մտածում, որ կարող է մարդ լինի, որ հավատա, մտածի որ ընդհատել է պետք, քանի չի մեռել.... Իհարկե ավելի լավ ա մինչև էդ դիմեն, որ բժիշկները չթողնեն...

Ինչքան հիշում եմ, 2 տարի տարիքային տարբերությամբ ծնվածներն էլ, ծնողներն էլ նորմալ ապրում են...

Էս երկրորդի հետ կապված մտածում եմ՝ կամ էս ինադու հղիների դեմ պայքարի մեկ այլ միջոց է, կամ էդ երրորդ երեխու համար տրվող գումարը չգիտեն ոնց չորացնեն, կամ էլ կարմրուկ-կարմրախտի դեմ այլանդակ պատվաստումներից հետո էլի ազգի բազմացման տհաճ տենդենց են նկատել...

Կարո՞ղ է առողջապահության նախարարությունում հասարակայնության կապերի հետ աշխատողները, սոցիալական գովազդներ անողները կոֆեի բաժակ նայողների, բախտ բացողների ու գիր անողների մոտ են մասնագիտանում, ոչ թե բժշկական համալսարանում

Թերթում էի

$
0
0
"Ռանչպարների կանչը", ավելի ճիշտ նախաբանը: Մի քանի հետաքրքիր մանրամասն:

  • Հայդուկական շարժման ամենահամբավավոր ներկայացուցիչներից էր Փեթարա Իսրոն: Շատերի նման նրան եւս քսանական թվականներին խորհրդային իշխանությունները աքսորեցին: Աքսորավայրում, արդեն հիսուն տարին բոլորած ֆիդային կամքի գերագույն լարումով սկսում է մեսրոպյան տառերը սերտել եւ շարադրում է իր սերնդի հերոսական պատմությունը: Ի դեպ, այս ոգեցունց եղելությունը ընկած է Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» գողտրիկ պատմվածք-քանդակի հիմքում (Փեթարա Իսրոն Գալշոյանի մորեղբայրն էր):
Ափսոս չկա "Մամփրե արքան" առցանց տարբերակով

Երկրորդը, որ շատ ավելի հուզիչ էր.
  • «Հորեղբայրը՝ Ծաղիկ Համբարձումը, որ փոքրիկ, հինգ տարեկան Խաչիկին շուլալել էր մեջքին եւ անցել կոտորածների, հրի ու սրի միջով, Դաշտենցի մահվան օրը եկավ կանգնեց դեռ թարմ աճյունի առաջ ու երկար ողբ ասաց, սասունցիական մրմուռ-ողբ՝ «Տո լաճ տնավեր…» եւ նման մոտիվներով»
"Տո լաճ տնավերը" էս վերջերս եմ բացահայտել: Չգիտեի, որ ողբ է, չնայած տխրությանը: Շատ սիրուն երգ է: Առցանց էլի չգտա: Մի տունը մոտավոր էսպես է

- Արի երթանք սարն ի Սասուն
օյ, օյ, օյ, տո լաճ տնավեր, օյ
Ես դառնամ ծուխ, դու դառի սուն
օյ, օյ, օյ, տո լաճ տնավեր, օյ


Երրորդն էլ՝ 
  • Դաշտենցը նախապես ծրագրել էր իր երկը խորագրել "Շապինանդ" (շապինգարահիսարցի Անդրանիկ), և ստեղծագործական երկար ու ձիգ տարիներին էլ մտերիմների մեջ տարածված էին լուրեր, թե "վեպ էր գրում Զորավար Անդրանիկի մասին"

Նյութը վերցրել եմ Դաշտենցի "Ռանչպարների կանչը" վեպի 2010 թ.-ի վերահրատարակության նախաբանից, հեղ. Կարո Վարդանյան, ԲԳԹ, "Դաշտենցը և հայոց նորօրյա էպոսը" հոդվածից



Չնայած ես ծխող չեմ,

$
0
0
բայց գոնե կես ժամ քաղաքի կենտրոնում զբոսնելու ու աշնան երեկոն վայելելու հաճույքից զրկվելով, ես հասկացա, որ LM-ը կրկին դառնում է ակտուալ:

Նաև հասկացա, թե ինչքան մեղք են շրջակա շենքերի բնակիչները, ինչքան մեղք են ոստիկանները, որոնք ստիպված կանգնած են էդ լաչառության ու համատարած խրախճանքի մեջ:

Հասկացա նաև, որ շուտով անցնող-դարձողների մոտ ատելություն կառաջանա քոչարիի ու այլ ազգային պարեղանակների հանդեպ:

Ու նկատեցի մի խնդալու ու շատ տիպիկ մանրուք. ազգային ազատագրական երգերի արանքում չգիտես ինչի ծիտիկների ծլվլոցներ են միանում: Մի կողմից մասսային էլի ձեռ են առնում ու գժի տեղ են դրել, մյուս կողմից էլ հայտնի ասոցիացիան, հիմնականում մուլտերից, որ մեկի գլխին ուժեղ խփում են, նրա աչքերի առաջ ու գլխի մեջ ծիտիկներ ծլվլում: Հիմա նայած ով ինչքանն իր վրա կվերցնի...

i have a dream...

$
0
0
Մի օր ազգս զարթնեց խելքը գլուխը հավաքած ու առանց էս կողմ էն կողմի վերցրեց ու կտրեց երեքգլխանի դևի գլուխները մի թափից: Հետո էլ մաքրեց եղած-չեղած, քարը պայթի-տրաքի, մի հազար հոգի դևի տարբեր գլխական-արբանյակներին ու կառուցեց պետություն, ապրեց մարդավարի...


i have a dream .... կասեր Մարտին Լյութեր Քինգը...

акыпася - бээээ

$
0
0
In Armenia, archeologists have discovered the ancient city of Tigranakert, 1st century AD, CNN says.

From Pigh





Viewing all 1849 articles
Browse latest View live