Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

օղօրմածիկ պետականությունս

$
0
0
հոստեղեն

Նայե՛ք էս նկարին։
Հասանք էն օրին, որ ՀՀ կառավարություն կոչեցյալին արդեն բանի տեղ դնող չկա։ Ինչ-որ մի երկրի դեսպան, առանց փողկապի, պոլոյա-գոլֆային ոճի մեջ, ման գալու դուրս գալուց կարող է բռնել ու պետությանդ մեջ օտարալեզու դպրոց ․․․ պառդոն՝ գիմնազիում, բացել ինչ-որ մի լոկալ ֆեոդալի հետ բարաթ ստորագրելով։

Կներեք, միգուցե հարցովս անհարմար դրության մեջ եմ դնում կառավարությանս էս պոլոյի տիրոջ առաջ, բայց ծրագիրը տեսած կա՞ք, թե բարաթի մեջ էդ կետն էլ են մտցրել՝ ինչ ուզի, կսովորացնի․․․․

Ես ուզում եմ տեսնել ծրագիրը էս հրաշք գիմնազիումի։ Ո՞րն է ըստ էս գիմնազիումի ծրագրի գիմնազիումիստների հայրենիքը, ինչ պատմություն են անցնելու, քանի ժամ, կներեք արտահայտությանս, հայերեն լեզու (գոնե տառերն իմանան, որ խանութ-բան ա, կարդան ուր են մտնում, հո՞ չեմ ասում էնքան անցնեն, որ իմանան թե Սյունիքը ինչ գնով Նժդեհը պահեց, չթողեց թուրքի բաժին դառնա)․․․

օղօրմածիկ պետականությունս քսան տարի էլ չձգեց․․․ ջահել գնաց․․․

Սեր չկա

$
0
0
Ատելություն կա, ստահակություն կա, լակոտություն կա, լկտիություն՝ էն էլ ինչքան կա, անդաստիարակություն կա, արհամարանք կա, քմծիծաղ կա, ծաղրանք կա ու կա, քծնանք կա, հայհոյանք կա, գոռոզություն կա, ինքնահավանություն կա, հարստություն կա, աղքատություն կա, եսապաշտություն կա, վախկոտություն կա, քաջություն էլ կա, թուլամորթություն կա, հպարտություն կա, ինքնասիրություն կա, սկզբունքայնություն կա, ինչպես և անսկզբունքայնություն կա, կրթվածություն կա, մակարդակ կա, կարդացածություն կա, զարգացածություն ու քաղաքակրթություն կա, հումոր կա, ամեն ինչ կա մեր հասարակության մեջ։

Մենակ սեր չկա, դրա համար հարգանք էլ չկա դիմացինի հանդեպ ու դրա համար նույնիսկ լավ ու դրական գծերի առկայության դեպքում համերաշխություն չկա։ 

Բանակ գնացող զինվորին սովորացնող չկա, որ բոլորն իր եղբայրներն են, մանավանդ որ դեմները թշնամի կա, ամեն ինչ սովորացնող կա, բացի նրանից, որ իրար հետ մի շարքում կանգնած են իր եղբայրները։ Սպաներին սովորացնող չկա, որ զինվորներն իրենց եղբայրներն են կամ որդիները, իրենցն են, թուրքինը չեն։

Ավտոբուս քշող վարորդին սովորացնող չկա, որ ուղևորները իրենն են, թշնամի չեն, ուղևորներին էլ սովորացնող չկա, որ վարորդն իրենցն է, ավտոբուսում նստած տղամարդկանց սովորացնող չկա, որ կանայք ու աղջիկներն իրենցն են, պարսիկինն ու թուրքինը չեն։

Պաշտոնյային սովորացնող չկա, որ երկիրն ու ժողովուրդն իրենն են, թշնամի չեն, ոչ էլ՝ ստրուկ։ Պաշտոնյայի աշխատողին էլ սովորացնող չկա։ Ժողովրդին էլ չկա։

Հաց թխողին էլ սովորացնող չկա, որ իր թխած հացը թուրքը չի ուտելու, այլ իր տնից մեկը, որ էդ մարդկանց սիրելով սարքի, ոչ թե մեջը ինչ զիբիլ ու թույն ասես լցնի։

Մեքենա քշող վարորդին սովորացնող չկա, որ փողոցն անցնողը թուրք չի, թշնամի չի, թուրքի ծնող չի ու թուրքի երեխա չի, որ չքշի վրան, տակը չգցի, չտա սպանի․․․ Ոչ էլ սովորացնող կա, որ փողոցներում մյուս մեքենաների մեջ թուրքեր չեն նստած, այլ մարդիկ, որ նույն տնից են, ինչ ինքը․․․․

Մարդիկ ապրում են ու չգիտեն, որ թշնամիների մեջ չեն ապրում, այլ յուրայինների․․․

Հըլը ծակվեք, էս ո՞վ ա եղել:)

$
0
0
ARMENIAN BLOGGERS AIM TO DIVERSIFY MEDIA, BOLSTER CIVIL SOCIETY AND SUPPORT TRACK TWO DIPLOMACY
Ամերիկան արևմտամետ լավ անգլիախոս հայերին է համարում еլիտա, Ռուսաստանը՝ լավ ռուսամետ ռուսախոսներին, պետությունս էլ՝ լյուբոյամետ-լյուբոյախոս, լիշբի հայերեն ու հայամետ չըլնի ու ազատ տեղաշարժվի ()  երկրից․․․

Էս վիքիլիքսն էլ մի քիչ կարդացի, զահլես գնաց․․․ Ակնհայտ է, որ լուրջ ու կարևոր նյութեր [դեռ] չեն լցրել, այսպես ասած նախավարժանք ընտրություններից առաջ:)

Հա, մեկ էլ էս, իհարկե հրաժարական պահանջողներին նման բաները չեն հետաքրքրում, բայց դե փաստ է, մինչ ԱԳՆ-ն ու պետությունդ՝ ընդհանրապես, բերանը ջուր առած նստած է կամ էլ Վրաստանին փշի-փշի է անում, Վեհափառն ու Էջմիածինն են զբաղվում հայկական հարցերով, ինքության պահպանմամբ և և այլ պետքական ու կարևոր գործերով։

ուղղղակի

$
0
0
Ավետիք Իսահակյանի մասին մի պատմություն կա։

Մի օր Վարպետը իր սովորական եվրոպական ոճի հագուկապով, անցնելիս է լինում գյուղական տների կողքով ու լսում է, որ մի գյուղացի մարդ իր բանաստեղծություններից է երգում (դե նրա գործերից շատերն են երգերի վերածվել)։ Կանգ է առնում տան դիմաց ու հարցնում գյուղացուն՝ թե էդ ինչ երգ է երգում։ Գյուղացին պտտվում է, տեսնում եվրոպացուն ու ասում.

- Էս քո խելքի բանը չի, էս մեր Վարպետն ա գրել․․․

Էս էն պատմություններից է, որ լսում են փոքր ժամանակ, ծնողներից կամ պապիկ-տատիկներից, ու շատ հնարավոր է, որ բանահյուսություն է, ոչ թե կենսագրության մաս, բայց դե ըստ իս դա էական չի էդքան։

Փաստ է, որ Իսահակյանի գործերից շատերն ընկալվում են որպես ժողովրդական։

ԲԻՆԳՅՈԼ
 
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
    Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.-
    Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
    Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:

 Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
    Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
    Քաղցր լեզվին, անուշ խոսքին կարոտ եմ
    Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի:

 Պաղ-պաղ ջրեր, պապակ շուրթս չի բացվի,
    Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի թացվի,
    Դեռ չտեսած յարիս՝ սիրտս չի բացվի,-
    Ինձ ի՞նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի:

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
    Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ,
    Ես պանդուխտ եմ՝ էս տեղերին ծանոթ չեմ,
    Քույրի՛կ, ասա՛ , ո՞րն է ճամփան Բինգյոլի:


 
Ի դեպ, էն օրը տեսա, որ Իսահակյանի «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորն արդեն լույս է տեսել։ Կային արդեն I ու IV հատորները։

Turkey expels Israeli ambassador

Ուզում եմ

$
0
0
մեծ բառարաններ՝ առաջին հերթին հայերենի հոմանիշների, հետո հայերեն-ռուսերեն, լավը, մեծը, էն, ինչ կա տպագրած, մոխրագույն, շատ փոքր է, հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, անգլերեն-անգլերեն՝ ամենամեծը, դարձվածքների մեծ ու հայերեն, ռուսերեն, անգլերենից ու հակառակը բոլոր ուղղություններով  ընդհ․ եղավ 6 հատ, ինչպես նաև ռուսերենի, անգլերենի բացատրականներ․․․ 

Ռիլկեի բոլոր գործերը մի տեղ՝ իմ սեղանի վրա, հավաքված․․․ "Да, смерть нам вначале трудна" առավոտվա կարդացած մի արտահայտությունը էլի ստիպեց ուզել գերմաներեն սովորել․․․

որ ամեն անգամ բաժակ սուրճիդ հետ անպայման ձեռքիդ մի լավ գիրք լինի, ու սուրճը երկար ու համով խմվի․․․

ու որ Էրևանում փոշի չլինի, ու գիրք բացելուց չփռշտաս․․․ 

Путешествия в Арцахе. BarCamp Artsakh 2011. Часть 2

$
0
0
Оригинал взят у [info]517design в Путешествия в Арцахе. BarCamp Artsakh 2011. Часть 2
Вторая часть повествования о приключениях блогеров в Республике Арцах (Нагорный-Карабах). Первая часть тут.Блогеры празднуют день независимости АрцахаУличный музыкант, играет на кяманче и невероятным голосом поет, очень напомянало голос Комитаса на старых пластинках.Остановились в кемпе церкви Аветаранчакан, комнаты по 10-15 мест, в свое время наверное было все ново и сухо, сейчас несколько сыро, но сносно. Некоторые увидев таракана в ванной решили переместись в ближайшую гостиницу. А мы остались и не пожалели. Купили пива и поесть, выпили, поели, посмотрели «О чем говорят  мужчины» и на боковую.Утром рано проснулся и прогулялся по городу. Следы войны и новое строительство покрыли весь город.Магазин какой-то.Строящееся здание, Зеленая церковь и жилые дома вдали.Здание напротив церкви Газанчецоц на расвете.Сама церковь Газанчецоц. Каждый раз, когда вижу эту церковь, вспоминаю фотографии 1992 года, когда вместо купола основной церкви была окрыглая крыша а-ля мечеть. Одна из самых великих страниц истории Карабахской самообороны и нашей истории в целом.Недалеко от церкви ремонритуется местная школа.Собираемся выезжать из кемпа. Комрады [info]alkhimik, [info]pigh, [info]kornelij, [info]vozni, [info]nimfuleg, Грант Мелик-Шахназарян, две девушки.Здание школы внушительное, ремонт в одной половине закончен, другую часть ремонтируют.Недавно открыая гостиница Аван Шуши Плаза, где мы остаемся в последующие два дня.Я обожаю, как строят здания в Сюнике и Арцахе, кладкая своеобразная и очень привлекательная.Новостройка. Флаг Арцаха на балконе одной из квартир особо порадовал :)Постер BarCamp Artsakh 2011 на здании Avan Shushi Plaza и волосатый мужик на нижнем этаже.Бензоколонка с забавным названием Ве :)Отделившись от основных блогеров, поехали в Тигранакерт. Местный житель - беженец из села Чардахлу в равнинном Карабахе, опустошенном азербайджанскими войсками во время арцахской самообороны. Мужчина живет недалеко, работает здесь же, помогает строить инфраструктуру, построили уже садик возле родника, недалеко будут строить озеро, гостиницу, бассейн, одним словом лет через два будет замечательное место для туристов.Урны для мусора так мило сделаны, что сначала даже не ясно, что это за милые домики деревяные.Возле соседнего дерева во время строительства обнаружили каменную стену, пока не выяснили что это за стена, пока не трогают и ничего не строят.Вот общий вид аллеи.По дороге к Тигранакерту новопосаженный сад гранатовых деревьев.Въезд в Аскеран. Возле вывески на протяжении практически всей дороги такие деревяные рамочки, внутри саженцы молодых деревьев. Когда вырастут дорога будет классно выглядеть.Отреставрированное здание в Аскеране. В основном остальная часть города ничем не примечательна, следы войны серьезные, дорога неудачная.По дороге возле села Иванян, бывший Ходжалу, скоро откроется арцахский аэропорт, маленький, уютненький, внутри все отлично сделано.Да и снаружи тоже.Форма женской одежды Армии Обороны Арцаха :)Новых зданий в Степанакерте довольно много, и это радует. Это здание не совсем вписывается в старую архитектуру города, но оригинально и свежо.Вот такие вот здания.Впередней части старого, но отреставрированного здания новое строительство.Здание прокуратуры.Доехали в гостиницу. Каждый раз умиляюсь смотря на последние часы: Шуши!!!! У турок давление щас поднимиться :)В следующей части будет Шуши, очень интересно тут вообще.

Երկիր դրախտավայր և երկիր ավետյաց


Լեզուն մաքրելու փորձ

$
0
0
Առաջարկում եմ աշխատել մեր խոսքից անիմաստ օտար բառերը հանելու ուղղությամբ։ Օրինակ, էս կարգի բառեր գործածությունը չի սազում ո՛չ еլիտարներին, ո՛չ էլ սովորական մահկանացուներին, քանի որ կրթվածության հետ սկի կապ չունի։

Էս շաբաթ հայտարարենք էս երկու բառից մաքրվելու շաբաթ։)

վոբշըմ - մի խոսքով, ընդհանուր առմամբ
օր․ վոբշըմ, ես չեմ գալիս - մի խոսքով, ես չեմ գալիս
        վոբշըմ ես իրա հետ համաձայն եմ - ընդհանուր առմամբ ես իր հետ համաձայն եմ

սաղ [էս լրիվ խայտառակ բառ է] - բոլորը, ամեն ինչ, ամբողջ, ողջ, կենդանի

օր․  սաղ եկել են - բոլորն եկել են
        սաղ օրը - ամբողջ օրը
        սաղ ճիշտ ա - ամեն ինչ ճիշտ է/ա
        էս դու լը սաղ ե՞ս - էս դու դեռ կենդանի՞ ես

Օրինակ հետաքրքիր կլինի՝ ով քանի անգամ ուշադրություն կդարձնի ու կհասցնի ճիշտ բառն օգտագործել խոսքի մեջ:)

պրովոկատորները

$
0
0
«Չե՛նք լռելու» երիտասարդ պրովոկատորների խմբի մասին անձամբ ես առաջին անգամ լսեցի նրանց՝ Վեհափառի հրաժարականի պահանջ ներկայացնելու ժամանակ ու չգիտեմ՝ դրանից առաջ ինչի մասին չեն լռել։

Ճիշտը որ ասեմ, լուրջ չընդունեցի, բայց դե ջղայնացել էի։ Չեմ սիրում, երբ մարդիկ գլխից մեծ գործեր են բռնում՝ թողած փոքր, իրենց ուժին ու կարողություններին համապատասխանող մանր գործերը։ Չնայած կարող եմ հասկանալ, որ ջահել են, ջրիկ զանգվածը մեջները շատ է, էնտուզիազմն էլ խեղդում է․․․

Հետո աչքովս ընկավ չլռողներից մեկի հարցազրույցը։ Էս հատվածը շատ ուշագրավ էր․
Այսինքն, ինչ է ստացվում․ էս մարդկանց համար կարևորը չլռելն է՝ սկզբից Լևոն Հայրապետյանի դեմ, հետո ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, էսօր կաթողիկոսի դեմ, վաղը կարող է և․․․ չնայած, չէ՛, էս մեկը դժվար, քանի որ, եթե մամուլում գնացած տեղեկությունը, թե համ էլ ՀԱԿ-ի երիտթևի հետ կապ ունեն, ճիշտ է, ապա․․․

․․․ ու եթե իրոք էդպես է, զարմանալու բան չկա։ Քանի հիմա ՀԱԿ-ՀՀԿ շիրայոտ-քաղցր հարաբերություններ են, «Սերժիկ հեռացիրը» հեչ ակտուալ չի։ Նիկոլը բանտում չի, աշխուժության, պայքարի, երիտբոլշևիկյան ավյունը պահելու ոչ մի հարմար առիթ չկա․․․ Բայց պետք է․․․ Ու խնդրեմ, չեն լռում, չեն հանդուրժում․․․

Հետո աչքովս ընկավ Վարդան Դևրիկյանի հարցազրույցը «Հետք»-ին, որտեղ նա հետաքրքիր միտք է արտահայտում՝Ընդհանուր առմամբ, հավասարակշռված հարցազրույց է, արժի կարդալ ամբողջությամբ։

Սրան էլ գումարվեց հաջորդ ակցիան՝ ընդամենը մի ամիս հետո, էս նույն խումբը աղմուկ բարձրացրեց, թե Վայոց Ձորում մարդասպան բժիշկ են հայտնաբերել։ Էլի աղմուկ, էլի չեն լռում, էլի չեն հանդուրժում․․․ Հետո, լավ է, էս կարգի հայտարարությունները պարզապես copy/paste անող լրատվամիջոցների կողքին մեկ-մեկ գտնվում են նաև լրատվամիջոցներ, որ լրագրողական աշխատանք էլ են տանում։

Էստեղ մեղադրվող բժշկուհու հետ հարցազրույցը (հղումը [info]koreolan-ից)։ Բնականաբար, վատ բժիշկներ շատ կան, բնականաբար կարող է և իրոք էս բժշկուհին շատ մեղավոր է, բայց չալարեցի, կոնկրետ մի բան հստակ պարզեցի՝ ժամանակին Երևանում էլ անալգին-դիմեդրոլ սրսկել են ցավերը թեթևացնելու համար․․․ Հիմա արգելված է․․․ Բնականաբար, շրջաններում վիճակը ահավոր է, բայց տգետ հիվանդատիրոջ «անալգին-դիմեդրոլ տվին, երեխեն բթացավ»-ով մարդու՞ վրա գործ սարքե՞ն։

Մի խոսքով, ասածս ի՞նչ։

Ֆ-բուքի ամեն մի «դեմ եք» ու «կողմ եք»-ի լայք տալուց առաջ մտածելը չի խանգարի․․․ Ո՞վ գիտի, միգուցե դուք վիճակագրական տվյալ եք ստեղծում քեռի Սեմի համար, մնացած հարցերը եթե լրիվ մի կողմ թողնենք։

«Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ» - ՊԱՀ!!

$
0
0
«Հայկական բանակում վերջին շրջանում տեղի ունեցած և ջրի երես դուրս եկած դեպքերը ցնցեցին հասարակությունը և ակնհայտ դարձրին զինված ուժերում հասարակական վերահսկողության գործուն մոդելի ստեղծման անհրաժեշտությունը»,- նշվում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։

Նախաձեռնությունն առաջարկում է անխտիր բոլոր զորամասերում սահմանել մշտական սկզբունքով գործող հասարակական վերահսկողություն` կազմված զորամասի տեղակայման տարածաշրջանում բնակվող բարձր հեղինակություն վայելող մարդկանցից:

«Նախօրեին «Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի անդամները խնդրել են ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանին` փոխանցել նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելու իրենց ցանկությունը:

Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ»,- ասվում է հաղորդագրությունում:



Էդ «ձեր» տղերքը որ ծառայում են, դուք ինչի՞ եք տներում կոմպերի դեմը նստած ֆեյսբուք-ֆեյսբուք խաղում։

Երկրորդ պարբերությունը լրիվ սպանում է՝ ոչ ուզում են ծառայեն, ոչ էլ անգամ ուզում են անձամբ իրենց «առաջարկած» վերահսկողությունն անցկացնեն։ «Ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ» սկզբունքով։ «Բարձր հեղինակություն վայելող մարդկանց»․․․ էդ ո՞վ մնաց իրենց համար բարձր հեղինակություն։ Կուզեի մեկ-երկու մարդու անուն տային, տեսնեի էդ ում են ուզում գործի դնեն․․․․

Որոշեցի ես էլ հանդես գամ առաջարկությամբ ՊՆ Սեյրան Օհանյանին՝ էդ չլռողներին քանի մի տեղ հավաքված կլինեն, վերցնել ու տանել ծառայության։ Բալքիմ, երկու տարի պետքական գործ անելուց հետո, մի քիչ էլ լռել սովորեն, թե չէ հոգնեցի դրանց չլռելուց հանած ժխորից․․․

Դասական ուղղագրութիւն

$
0
0
Շատ հետաքրքիր ու լաւ ֆիլմ հայր Ղեւոնդի մոտ, ինչպես նաեւ ուղղագրութեան կանոններն ընդամենը երկու էջի վրայ։

Անպայման արժի նայել։ Շատ հարցերի է պատասխանում, շատ բաներ հստակեցնում։ Օրինակ այն, որ բոլշեւիկների կողմից քանդած ուղղագրութեան արդիւնքում շատ ու շատ բառերի արմատներ ուղղակի վերացել են, մարդկանց համար դարձել են անհասկանալի։

Մի խոսքով, նայել անպայման։ Աննա սերիալից մի քիչ է երկար տեւում




Սադիստություն

$
0
0
Երեկ ընկերներիցս մեկը պատմեց։ Ծառայել է Արցախում, սահմանի վրա, դիրքերում։

Իրենց մոտ ծառայել են երկու մանկության ընկեր, հարևաններ։ Ամեն ինչ արել են, որ միասին մի տեղ ընկնեն, մի տեղ ծառայեն։ Նույնիսկ էնպես են դասավորել, որ դիրքեր գնան միասին։

Մի գիշեր, դիրքերում հերթապահության ժամանակ, նստած խոսելիս են եղել։ Նրանցից մեկը զենքը ձեռքին պտտացնելուց, խաղալուց է եղել։ Պատահաբար զենքը կրակել է։ Ընկերոջ վրա։ Փորին։ Ընկերը մահացել է, ինքն էլ ստրեսսից հոգեկան խանգարում ստացել։

Ուղղակի էն ժամանակ չեն եղել ֆեյսբուքներ, «չենք լռում»-ներ, ռադիովաներ, առաջին ու վերջին լրատվականներ, որ իրական օրինախախտություններն ու դժբախտ պատահարները բոլորը լցնեին մի տեղ, խառնեին ու վերջին սադիստների պես խաղային մարդկանց զգացմունքների հետ։

Ի գիտություն էդ կարգի մարդկանց ասեմ, որ ծնողները, ովքեր իրենց երեխեքին բանակ են ուղարկում, շատ լավ էլ գիտակցում են, թե ինչ մեծ վտանգի են գնում իրենց երեխեքը, ոչ թե խոտ են ուտում, որ դուք էլ դնեք ու ամբողջ օրը մարդկանց «աչքերը բացեք»՝ թե տեսեք ուր եք ուղարկել ձեր երեխեքին։ Ուղղակի էն ծնողները, որ գիտակցելով ուղարկել են ու էն տղաները, որ գիտակցելով գնացել են, ի տարբերություն ձեզ նմանների, պարտքի բարձր զգացողություն ունեն, երկիրն էլ սիրում են սահմանի վրա, իրենց կյանքի գնով, ոչ թե կոմպի էկրաններից։

Ու ձեզ ոչ ոք իրավունք չի տվել վերջին սադիստների պես ամբողջ օրը զինվորների ծնողների անհանգստությունն ու վախերն ավելացնելու։

Ու վերջում էլ սա։ Տղան մորից ժառանգել է հոգեկան հիվանդությունը։ Ու, ինչպես հաճախ հայ հասարակության մեջ, ընտանիքը թաքցրել է փաստը։ 

Էնպես որ, նորից եմ կրկնում առաջարկս, «Չենք լռում»-ին հայդա բանակ։

Օգնե’նք ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

$
0
0

Օգնե’նք ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Օրիգինալ տեքստն ասյտեղ՝ http://www.facebook.com/event.php?eid=143788659047148


Տաղանդավոր բանաստեղծի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար:Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:

Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091

Կարող եք նաև անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10:00-18:00:
Հեռ. 564142, 094497601

Օվանիտասից

Ցասման օր

$
0
0
Ասել էին էսօր ցասման օր է։ Ցասումը դեմքիս գնացի, մարդկանց դեմքին ձանձրույթ տեսա։ Ձանձրացա, եկա։

Հնարավոր է, որ Ուրուգվայը ճանաչի Արցախի անկախությունը

$
0
0
Ուրուգվայի արտգործնախարարը նման մի հայտարարություն է արել երեկ։ Ասել է, որ իր երկրի կառավարությունը սկսել է մի գործընթաց, որի արդյունքում Արցախի կարգավիճակի մասին պաշտոնական հայտարարություն կարող է անեն։ Հետո էլ ասել, որ ինքն անձամբ համոզված է, որ Արցախը պատմական Հայաստանի տարածք է և որ այն պետք է լինի անկախ ու, կարճ ժամանակ անց, Հայաստանի մաս։


 Հիմա բնականաբար կարելի է պատկերացնել արձագանքները, հիստերիաները՝ մի կողմից ուրախության, մյուս կողմից բիզիմդիրի․․․ Արցախի մեծամասնությունն իհարկե կհայտարարի, որ իրենք երբեք Հայաստանի մաս չեն կազմի, որ իրենք անկախ պետություն են։ Հայաստանի մեծամասնությունն էլ մի կողմից կուրախանա, մյուս կողմից էլ կսկսի երգել ղարաբաղյան կլանի երգն ու պատմությունը, դաշնակներն արդեն ոգևորվել են, Րաֆֆի Հովհաննիսյանը կասի՝ բա որ ասում էի, եկեք մենք էլ ճանաչենք, ՀՀԿ-ն կհիշի Եվրամիությունն ու Մինսկի խմբին, ՀԱԿ-ը հաջորդ հանրահավաքին կկանչի վիքիլիքսի մնացած կեսը կարդալու․․․

Մի խոսքով ստանդարտ։

Բայց էս ամեն ինչի կողքին խիստ կասկածում եմ, որ կլինեն և/կամ լսելի կլինեն խելացի, հավասարակշռված վերլուծություններ, թե մենք ինչ ենք ուզում էս իրավիճակում։ Թե ինչն է օգտակար ու պետքական Հայաստանի (խոսքս միացյալ Հայաստանի մասին է, ես առանձին Արցախի Հանրապետություն ու ՀՀ չեմ ուզում) համար, մեր ժողովրդի համար։ Որ քայլը երբ է ճիշտ, երբ է պետք։

Ասենք՝ Ուրուգվայը ճանաչեց Արցախի անկախությունը։ Ե՞վ։

Չէ՞ որ մեր պետությունը մինչև էսօր Արցախի հարցում ինչ անում է, իրեն թելադրված է։ Բանակցությունների գնում է, որ՛տև տանում են, բանակցում է, որ՛տև նստեցնում են սեղանի շուրջ, խոսում է էն կետերից, որոնք իր դեմն են դրել․․․

Նույնն է, ինչ Ցեղասպանության հարցը։ Ասենք՝ աշխարհը ճանաչեց։ Ե՞վ։

աչքներդ փակեք ու լսեք

Զինվոր եկեղեցիս

Article 0

$
0
0
Ավետիք Իսահակյան «Երկերի լիակատար ժողովածու», II հատոր

Հենրիկ Մալյան «Երկխոսություն երրորդի համար»

Ծաղիկներ, թարմ աղացած սուրճ ու սև խաղող․․․

էս վրացիք էլ վախտ գտան․․․

Viewing all 1849 articles
Browse latest View live