Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Հեքիաթ

$
0
0
կովերի մաքուր պտուկների գյուղատնտեսության զարգացման մասին

Պարզվում է, աղոթքն ու քրիստոնեությունն էդքան գյուղին չեն օգնում, ինչքան որ հույս էինք տածում։ Հա, աղոթեցին-աղոթեցին, բերքը լավն եղավ էս տարի։ 

Բայց էն ու՞մ աղոթքներն են տեղ հասնում ամեն սեզոնի, որ սոլյարայուղը թանկանում է։ Ասենք, ամբողջ տարին 20 լիտրն արժենում է 7500 դրամ, մեկ էլ հավաքելու ժամանակ, օ հրաշք, գները դառնում են 9000-9200 դր։ 

Կամ էլ օրինակ, ու՞մ աղոթքներն են, որ հակ (հայերեն՝ տուկ) կապելու թելը, որն արտադրվում է Հայաստանում, որի հումքը միշտ կա, մեկ էլ սեզոնի ամենաթեժ պահին, երբ խոտը հավաքած է, մնացել է կապելը,  հոպ, գործարանը կանգնում է, իբր հումք չկա, մեկ էլ մի օր հետո ասենք կիլոն 1300 դր արժեցող թելը դառնում է 2000 դր։ Ակամա զուգահեռներ զարգացած հավերի ձվերի, պանրի, ձկան, ծիրանի և այլ բերքուբարիքի հետ

Էս թվաբանության մեջ շատ կարևոր է հաշվի առնել, որ սոլյարայուղ գյուղացիները երբեմն պետք է գնեն տոննայի չափ, իսկ թել՝ տասնյակ կիլոգրամներ։ 

Չէ, բայց մյուս կողմից կովերի պտուկները մաս-մաքուր են, ինչը Հայաստան այցելող զբոսաշրջիկի մոտ Հայաստանի մասին լավ կարծիք ու տպավորություն է կազմվում, իսկ դա այսօրվա մրցունակ դարում անչափ կարևոր է։

Որպեսզի ներմուծվեն արևմտյան արժեքները

$
0
0
Պետք է նաև տալ անցնել բոլոր արևմտյան արժեքավոր քրեական օրենսգրքերին։ 

Հիմա նաև քարոզվում է, թե աղանդները խղճի ազատություն են, ու ո՞վ կարող է բռնանալ մարդու խղճի վրա։ Մարդու իրավունքի էսքան հիմնարար արժեքի վրա հենվենք, ու Վենետիկի հանձնաժողովին զարմացնենք մեր նախաձեռնողականությամբ։ 

Օրենք ընդունենք, ըստ որի հանուն սեփական համոզմունքների արտահայտման իրականացրած մանկապղծությունը հանցագործություն չէ, այլ մարդու ազատ ընտրության հնարավորություն։ Դե թող Վենետիկի հանձնաժողովը սկսի մեզ հակառակը համոզել։ 

Մենք էլ ձեռի հետ ԱՄՆ պետդեպի վրա մի հատ զեկույց կգրենք ու բողոք կանենք դեսպանատան դիմաց, թե ինչի՞ եք ճնշում մարդուն ազատ կամքի ընտրության հնարավորությունից օգտվելու համար։ 

Մենք էլ, ինչքան հեշտացնենք քրեական օրեսնգիրքը, էնքան աղանդ չենք ունենա ու կառավարության համապատասխան պաշտոնյան ճիշտ կլինի։ 

Հըբը

Հարգարժան պարո՛ն քաղաքապետ, (կներեք, որ դիմում եմ ձեզ հայերեն)

$
0
0
Ես էլ սիրում եմ Երևանն առանց այլանդակող կառույցների։ Առանց еլիտար շենքերի, սիրում եմ գզած ու ավիրած այգիների հիշողությունը, օպերայի բակն առանց փչովի անճաշակ խաղահրապարակի․․․ շատ էի սիրում օղակաձև այգին, որի տնազն է մնացել ու որտեղ մինչև հիմա էլ ինչ-որ բաներ են կառուցվում․․․

Սակայն բոլորից առավել ես սիրում եմ Աբովյան փողոցը, որի վրայի կրպակները, չգիտես ինչի, Դուք համառորեն չեք նկատում։ 
Եթե կուզեք, տեղը կարող եմ հստակ ասել՝ Աբովյան փողոցի վրա, Փարիզյան սուրճից մի քիչ ներքև երկայնքով կանգնած են երեք - չորս այլանդակ տեսքով կրպակներ, որոնք, վստահ եմ, որ Թամանյանն անգամ իր մղձավանջներում կապված էսօրվա еլիտար Երևանի հետ, չի տեսել։  Ձեր սուր աչքը տեսնում է Երևանի ծայրամասերի բոլոր կրպակները, սակայն ոչ դրանք։

Առաջարկում եմ Ձեզ, հանգիստ թողնել ծայրամասերի կրպակատերերին և Ձեր դրայվն ու եռանդը ուղղել նախ և առաջ Աբովյան փողոցն այլանդակող այդ կրպակների վերացման վրա։ 


[info]byanik -ից  

Article 0

$
0
0
Վայրի մեխակներ, թարմ աղացած սուրճ ու թոնրի գաթա․․․

Ամռան վերջում մի պահ քաղաքը կարծես նորից մայիս ապրի։ Արևը մեղմ է, ծառերի ստվերը՝ հովացնող, ու քաղաքը՝ մի տեսակ իրականությունից կես քայլ դուրս։ Դու էլ՝ ինչ-որ տեղ էդ արանքներում։ 

Հասել եմ տուն, մեխակները դնում եմ ջրի մեջ ու սուրճ եմ եփում։ Թարմ աղացած սուրճ, մի կտոր գաթա ու մարցիպանի մի փոքր կտոր․․․

Մեխակները մի տատիկից վերցրի։ Տեսա, որ էդքան թարմ չեն, բայց քիչ վերև հին գրքեր վաճառող պապիկի գրքերը հավաքած էին, ու մի փոքր արկղի վրա գրել էր «Գրքեր, ամեն ինչ կա»․․․ Հերթն իրենցն է կարծես։ Պապիկից էլ գիրք կառնեի, բայց չկողմնորոշվեցի էդ պահին։
Հետո՝ երաժիշտը եկեղեցու կողքին․․․ արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե ․․․ Մի օր տեր Տաճատը ռադիոյով պատմում էր, թե ոնց մի մուրացկան կնոջ երեխայի մկրտելիս քավոր են փնտրելիս եղել, ու էդ երաժիշտը քավոր էր կանգնել․․․

Էսօր մի տեսակ տխուր եմ էդ բոլոր մարդկանց համար։ Երևի էսքան սիրուն եղանակին էս քաղաքի ամեն բնակիչ պիտի խաղաղ լիներ ու հանգիստ սրտով օրը վայելեր․․․

Քաղաքի տերերը․․․

Հիմա սրանց չեն գրանցելու,

$
0
0
մենք եվրոպաների առաջ խայտառակ լինենք, որ՛տև ստեղ անդամագրվելու են, ընտեղ ինքնահրկիզվեն, ու տենց էլ անհրաժեշտ գլխաքանակ չապահովեն։


Առաջարկում եմ ՀՀ Արդարադատության նախարարին, աղանդների գրանցումն ավելի հեշտացնել, ու կոնկրետ էս մի խմբի անդամների իրավունքը պաշտպանելու համար համ էլ զինված ջոկատներ պահեն, որ՛տև էս հայերը հենց տեսնեն մարդ ա վառվում, պտի վրեն ջուր լցնեն, դրանով իսկ խանգարելով, որ նրանք իրականացնեն իրենց պաշտամունքը՝ օրենքով սահմանված ու Վենետիկի կանալներում օծված կարգով։

Ասում եմ

$
0
0
ուշադիր զննելով ազգային ազատագրական առօրյայում քաղաքական և գյուղական, թաղային ու քաղաքային, գլոբալ և լոկալ մակարդակներում տիրող ահռելի բացասական էներգիայի արտաթորանքը արտանետումները, որով լցված է քաղաքամայր Երևանի քունջուպուճախը, գալիս եմ եզրահանգման, որ ազգիս մոտ զանգվածային գլոսսոլալիա է։

Բոլորն ինչ-որ բան են ասում ու բոլորը վստահ են, որ իրենց միջոցով խոսում է Սուրբ Հոգին ճշմարտությունը (մեղայ)։

Կոչ եմ անում չլռողներին, հեղափոխողներին, կառուցաքանդողներին, բարեշինողներին, չարեկարգողներին ու հոգեկան այլ վնասակար ակտիվությամբ տառապողներին կանգ առնել ու խորը շունչ քաշել։

Չի կարելի էսքան ատելություն ու բացասական լիցքեր թափել շուրջբոլորը, թունավորել բոլորին ու թունավորվել․․․ 2008-ի մարտ ամիսը հիշեցի, հեռու տնից տեղից։

Հանգստացեք, հայեր։ Նենց եք իրար ատում, ոնց որ վաղը էլ չի գալու․․․ Մի քիչ էլ վաղվա թողեք

Մի խոսքով

Որդիական խոնարհութեամբ մատչիմ․․․

$
0
0
նկարը՝ [info]777monk777-ից


Դպրոցական էինք։ Մեր դասարանում մի աղջիկ կար, Արարատյան Հայրապետական թեմի մանկական կենտրոններից մեկն էր հաճախում։ Երեխեքն անմիջական շփման մեջ էին Վեհափառի հետ՝ էն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։


Էդ աղջիկը միշտ՝ սրբազանը սենց, սրբազանը նենց․․․ Շատ էր սիրում։ Դե երեխեքը ռուսերեն լավ խոսելը չի, որ կարող են սիրել մարդու մեջ, այլ ուրիշ կարևոր մարդկային գծերը։


Բացի դրանից, պատմում են, որ էն ժամանակներում ամբողջ օրը կարիքավոր մարդկանց ընդունելություններ էին, օգնության հատկացումներ։ Ան-ընդ-հատ։


Հետո Գարեգին սրբազանը, ընտրվելով հանդերձ, կաթողիկոսական աթոռը զիջելու էր Կիլիկիո կաթողիկոսին, հանուն առաքելական եկեղեցու միավորման ու համերաշխության․․․


Հետո էլ դառնալու էր կաթողիկոս ու լինելու էր հայրապետը անտանելի անհանդուրժողականությամբ լցված «սրբոց դասի»՝ ի դեմ էսօրվա սպառող հայ հասարակության․․․ 



Աղոթե՛ք մեզ համար, Վեհափա՛ռ Տեր․․․

կացին

$
0
0
Ես չգիտեի, որ Օպերայի բակից ազգագրական երգեր էլ կարող են հնչել․․․ կամ էլ «Հասնինքն Սասուն, մտնիքն Վան․․․»


Սփյուռքահայերի պատվին․․․ Էլի բան է, էլի մեր սփյուռքի ժողովրդի պատվի հետ հաշվի նստեցին։ Ուղղակի, տպավորություն է ստեղծվում, թե հայաստանցի հայերին Մուշն ու Վանը ոչ մի բան, ու երբ որ ասենք շախմատի հավաքականի հաղթանակի նման հավեսով առիթ է լինում, Անդրեի կյանքիխոսքական երգերը լրիվ հերիք են հայաստանցիների համար։


Էս ինձ հիշեցրեց մի անգամ տեսածս Հ1-ի հեռարձակումը սփյուռքի համար՝ կամ սփյուռքահայ միլիոնատեր բարերարներն էին խոսում, թե էսքան փող տվեցինք, էնքան փող տվեցինք, կամ էլ եկեղեցական հաղորդում, քարոզներ․․․ իբր էս ախպարներից (պառդոն, ատում եմ էս բառը) էս ա քյարը, թող նայեն, որ փող-բան տան․․․ 


Հա, վերնագիրն էլ ինկատի ունեի, որ մեզ մոտ մոտեցումները էդ կարգի են





Հա-2, կուզեի մեկ էլ իմանալ համահայկականի շապիկները ինչ լեզվով են եղել

ՀՀ անձնագիրը կրողի պաշտպանը ՀՀ-ն է

$
0
0
Երևի դրսում ՀՀ դեսպանատների աշխատակիցների մունաթ-զունաթին հանդիպելիս պետք է բացել ՀՀ անձնագիրը ու էդ գրածը մտցնել նրանց աչքը․․․

Ո՛չ քո երկրում ես զգում, որ գլխիդ տեր ունես, ո՛չ էլ մանավանդ դրսերում․․․ Էն ժամանակ տեր չկար, որ՛տև պետություն չկար, հիմա համարվում է, որ պետություն կա․․․

Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հիվանդանոց ժամանելը կարծես պետք է այս խնդրին վերջնական լուծում տար: Սակայն նրանց անտարբերությունն ու անտեղյակությունն էլ ավելի խորացրեցին մարկանց հուսահատությունն ու զայրույթը: Տուժած հայրենակիցների ցանկացած հարցին ի պատասխան նրանք ուղղակի ուսերն էին սեղմում:

Չգիտեմ, օրենքում ոնց է սահմանված՝ ՀՀ դեսպանատների աշխատողները պատվավոր կարգավիճակով տուրիստնե՞ր են էդ երկրում, թե՞ լուրջ պարտականություններ ունեցող պատասխանատու ծառայողներ ՀՀ ու ՀՀ քաղաքացիների շահերին։

Էս

$
0
0
դեպքի հետ կապված հիշեցի, որ Լիբիայից խառը օրերի սկզբին 2 հոգի հայ էին իրենցից անկախ հանել Ռուսաստանի թե որ երկրի դեսպանատան միջոցով, ու էնքան էին զարմացել,որ ստացվել էր, որ մի շաբաթ դրա մասին էին երգում․․․ դեռ էդ երկու հոգուն էլ ստիպեցին մամլո ասուլիս տալ։



Տեսնենք էս ավտոբուսի ժողովրդին ո՞վ կկանչի մամլո ասուլիս տալու

Է

Հայերի ազատ տեղաշարժի (™) դրական հետևանքներից

$
0
0
«Գոյացել է աղջիկների մի սերունդ, որոնք ամուսնանալու հնարավորություն չունեն, քանի որ տղամարդիկ հեռանում են երկրից: Հայաստանում ծնելիության մակարդակը չափազանց ցածր է բնակչության թիվը կայուն պահելու համար»,- ասված է կառավարությանն ուղղված՝ բնապահպան Կարինե Դանիելյանի նամակում:

Չգիտեմ նման անհանգստությանն ավելի ոչ ադեկվատ պատասխան կարելի է մտածել, թե չէ․․․
 
  • Նա (պարզ է, չէ՞՝ ՈՎ) դրական է համարել այն փաստը «որ երկրի բնակչության ազատ տեղաշարժի համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծված»: Բացի այդ, արտագաղթող տղամարդկանց զգալի մասը սեզոնային աշխատողներ են, որոնք կարճ ժամանակ անց վերադառնում են:

Նորքի անտառի մասին

$
0
0
Բարեկամիս տանից էսօր Նորքի բլուրն էինք նայում։ Պատմեց, որ էս ամառ մի երեք անգամ հրդեհ է բռնկվել։ Վերջինը երկու օր առաջ ու ծայրից ծայր այրել քաղաքի կենտրոնից տեսանելի ողջ հատվածը էդ բլրի․․․․ 
Մարդու աչքը սովոր է էդտեղ կանաչ տեսնել, ու հիմա ամբողջությամբ այրված շագականագույն է դարձրած։

Ես գիտեմ, որ աշխարհում ընդունված ձև է այրել անտառները ու հետո էդ տարածքները հատկացնել շինարարությանը։ Օրինակ Հունաստանում, ամեն տարի անտառներ սկզբից վառում-ոչնչացնում են, հետո էլ որոշ ժամանակ անց էդ տարածքները դարձնում շինհրապարակ․․․

Հիմա շատ հետաքրքիր կլիներ իմանալը՝ արդյո՞ք Նորքի հետ կապված ինչ-որ "պետական կարիքների համար օտարման" (կամ ոնց որ սովորաբար ձևակերպում են) պլաններ կան, թե՞ չէ․․․ Հերթական еլիտար դատարկ շենքե՞ր, պլազանե՞ր, սիթինե՞ր․․․

հիասթափություն

$
0
0
Ոչ մեկ ու ոչ մի բան իր տեղում չեն։

Պետություն․․․ պահ, ինչ մեծ բառ։ Պատկերացնում ես՝ պետական այրեր, լուրջ, կազմակերպված, ամեն մեկն իր գործը գիտի։ Ու նրանք զբաղված են պետության ամրապնդմամբ։ Դու էլ քեզ համար՝ հանգիստ ապրում ու ստեղծում ես, որ՛տև վստահ ես, որ մեջքիդ պետություն կա։ Ասենք էդ պետությունն է մտածում էս ինչ պատվաստումը վնաս չի, էն ինչը՝ վնաս է, ուրեմն մեր սիրելի ժողովրդին կանենք էս մեկը ու չենք անի էն մյուսը։ Կամ պետությունն է մտածում, որ էս ինչ կարգի բանդ-կազմավորումը, ասենք կյանքի խոսք, կամ հոգեգալստական, կամ էլ ազատ դիահրկիզվողների ասոցիացիան հոգեկան առողջությանն ու էլի մի շարք կարևոր ոլորտներում վտանգավոր են, ուրեմն մեր սիրելի ժողովրդին զերծ ենք պահում էդ վտանգներից։ Կամ էլ մեր սիրելի ժողովրդի պաշտպանն ենք ՀՀ սահմանների ներսում ու դրսում, հետևաբար մեր սիրելի ժողովուրդը երբ կարիք ունի, թող դիմի դեսպանատներին, տեր ենք։ Կամ էլ հարկերը հավաքում ենք, որ ոչ թե բիզնեսները մեռնեն, այլ երկիրը ծաղկի ու ոչ թե որ շոկոլադի կամ կարամելի գործարաններ առնենք, շատ էլ, որ եթե, ասենք,  ինչ-որ մեկի մանկության երազանքն էր իրականանում․․․․ էնքան երեխեք են ծնվում ու գնում առանց երազելու իրավունքի անգամ։ Կամ, որ հասանք երեխաներին, ասենք պետությունը չհանդուրժեր, որ լքված երեխան անտեր կարող է համարվի ու տեր կանգներ իր երեխեքին, ոչ թե մի քանի տասնյակ հազար դոլարներով առողջ երեխեքին դուրս ծախեր, իսկ էստեղ որդեգրողներին դեմ տար հիվանդներին․․․ ասենք զինվորներ ու մայրեր կդառնային էդ երեխեքը, ոչ թե դրսերում անհայտ ապագայի տեր՝ առողջ օրգանների դոնոր, ինչ-որ մի մանկապղծի ստրուկ կամ էլ եսիմ ինչ․․․ (երևի էս կարգի կեղտոտ բաներ մենակ ինձ նման կեղտոտ մարդու մտքով կանցնեն։ Իսկ ստորագրողներն ու երեխեքին ափռցփռ դուրս ուղարկողները հոգով մաքուր են, մտքներով էլ չի անցնում․․․ )

Պահ, երազանքներ․․․

ու դնում ես, երազում-երազում ես, հետո էլ հիասթափվում ես անկապ տեղը․․․

Բարի լույս

$
0
0
Այ մարդ, լույսը բացվում է, ուզում ես ծիտիկներց գրես, անամպ երկնքից, հրաշք 2շաբթուց-բան․․․ բայց դե․․․

Հիմա ասածս ինչ։ Ուզում եմ երկու բառ ասել այսպես կոչված «հայավետարանական» ապրանքանիշի մասին։ 

Նախ, էստեղ պատմությունը ապրանքանիշի Հայաստան սողոսկելու։ Հղումը բացում է հոգևոր գրականության էջը։ Իջնում եք ներքև «ԱՂԱՆԴՆԵՐ» բաժին ու ամենավերջինը բացում, կարդում։ Քիչ մը պաթոսով է գրած, բայց դե իրականությունը մեկ-մեկ էլ պաթետիկ է լինում, ոնց որ ասենք «ես սիրում եմ իմ հայրենիքը» արտահայտությունը։ ՀԻմա պաթոսի խաթր հո՞ չես թարգի սիրելուց․․․

Այնուհետև, նայելով «հայավետարանական» ընկերակցության գործունեությանը, հատկապես էս վերջին դեպքերից հետո, հասկանում ես, որ էստեղ ուղղակի աղանդների կենտրոնացված շտաբ է, որ՛տև աշխարհում չես գտնի որևէ իրեն հարգող ավետարանական/բողոքական եկեղեցի, որը կյանքիխոսքին ու այլ խարիզմատական ընկերակցություններին և առավել ևս Եհովայի վկաներին ու մորմոններին կհավաքի իր թևի տակ ու կդրոշմի որպես «Ավետարանական եկեղեցիների ընտանիքի անդամներ»։

Խնդրեմ, հետաքրքրվեք ամենաբողոքական անգլիկան կամ նույն գերմանական եկեղեցիների պատմությամբ։

Էս մայմունությամբ, «հայավետարանականականականականական․․․ թու՛, շատ գնաց» ընկերակցությունը խայտառակում է ինքն իրեն, ինչպես նաև բողոքական նորմալ եկեղեցիներին։

Մի դեպք էլ պատմեմ ու պըրծ․․․

Ուրեմն էս վերջերս ընկերուհուս ծանոթը ներկա է գտնվում կյանքիխոսքի «սուրբհոգուտվության» պրոցեսին, որը պատահում է իրենց հարևանի երիտասարդ աղջկա հետ։ Աչքի առաջ ջահել, նամուսով հայ աղջիկը ընկնում է գետնին ու ընկնում ջղաձգումների մեջ։ Ընկերուհուս ծանոթը, բանից անտեղյակ, մտածում է էպիլեպսիայի նոպա է, խառնվում է իրար՝ թե շտապ օգնություն կանչենք։ Աղջկա մայրը հարձակվում է, թե ձեռ չտաս, դու շատ չես հասկանում։ Էս իրա վրա սուրբհոգի ա իջել։ Ընկերուհուս ծանոթը՝ թե, ինձ չի հետաքրքրում, եթե մարդն էս վիճակի մեջ է, ես պտի կանչեմ շտապ օգնություն։ Էս խոսքի վրա սուրբհոգի ստացածը մեկ էլ արագ ոտքի է կանգնում։
Թեթև վերլուծենք՝

ա․ սրանց մոտ կան մարդիկ, որ իրոք էդ օրն են ընկնում, իրենք ասում են՝ սուրբհոգուտվություն, իրականում դա դիվահարություն է

բ․ սրանց մեջ անառողջ մրցակցություն է գնում։ Եթե մեկնումեկի մոտ էդ ջղաձգությունն ու թափ գալը, կամ բարբաջանքը՝ գլոսոլլալիան, չի ստացվում, սրան համարում են ոչ էդքան էլ շնորհալի, քանի որ նրա վրա սուրբհոգին չի իջնում։ Նրան արդեն մի տեսակ են նայում, հոգեբանորեն ճնշում են։ Դրա համար էլ դերասանությունը շատ է էնտեղ։ Կարևորը մյուսներից հետ չմնալն է։

գ․ հայտնի հոգեբանական էֆֆեկտն էլ կա։ Մեկ-երկու հոգի եթե դերասանություն անեն, մյուսների հոգեկանի վրա դա կարող է ազդել (հմմ․, չեմ հիշում որտեղ եմ կարդացել, օրինակ պատմում են, որ Սինատրայի համերգներին եղել են ինադու ուշքի գնացող կանայք․․․ դրանց տեսքից շատերն իրականում են ուշագնաց եղել) - էս վերջերս հայտնված հոլովակի մեջ լեննագանցի «հովիվի» մոտ մի քանիսը ձև էին թափում ակնհայտորեն։

դ․ հըբը
Իսկ ինչ վերաբերվում է Մոնթեի կամ Սողոմոն Թեհլերյանի ավետարանական լինելուն, ապա ասեմ՝ տո լավ է։

Մի հատ էլ թող ասեն, թե ավետարանական եկեղեցին է կոչ արել Արցախ ազատագրել ու նրանց էդպիսին դաստիարակել։ Կոնկրետ Մոնթեի դեպքում, երևի հենց ավետարանական լինելու պատճառով, նրանց ընտանիքում ոչ ինքնության պահպանման հարց է եղել, ոչ էլ հայերեն են խոսել կամ Մոնթեն ու քույր-եղբայրն իմացել են, թե իրենք հայ են։ Մոնթեի մոտ ամբողջ հայկականությունը զարթնել է Արևմտյան Հայաստան (իր ծնողների ու եղբոր խոսքերով իսկ՝ Թուրքիա) ճանապարհորդության ժամանակ։

Ա՛յ եթե նրանք լինեին Հայ Առաքելական եկեղեցու անդամներ, ապա Մոնթեն ծնված կլիներ հայ լինելու գիտակցությամբ։

Նենց որ՝ կյանքիխոսքականները թող Մոնթեի անունը չհոլովեն։ Դրանց նայի, լը․․․

Մի հատ էլ ասեք, որ դիվահարների գունդ եք պատրաստում՝ հանուն հայրենիքի պաշտպանության։

Սուրճս պրծավ, բայ․․․

ես մի բան գիտեմ

$
0
0
Եթե երկրիդ կառավարությունը մտադիր է քեզ համար կառուցել արժանապատիվ ապագա քո երկրի ներսում, նա կյանքում քեզ չի բրդի օտարալեզու կրթության։ Այլ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ կստեղծի ու կապահովի որակյալ կրթություն քո երկրի պետական լեզվով։

Արդեն մի անգամ ասել եմ, չկրկնեմ։
[info]gilantc-ից

Սեպտեմբերի 3-ը

$
0
0
Ճիշտ քարտեզի օր։ Այսինքն սրա՝





Գիտե՞ք որն է ճիշտ քարտեզի օրը։ Ոնց են տոնում ու ինչն են գնահատում։ Էս ամենի արդյունքը գիտե՞ք որն է՝

Ա՛Յ ԷՍ

Փա՜ռք Աստծու․․․

Առանց մեկնաբանության

$
0
0

Բանակային հարցերն իմ խելքի բանը չեն

$
0
0
աշխատում եմ չխառնվել, բայց անկախ դրանից աննկարագրելի ծանր եմ տանում «ՀՀ զինված ուժերից հայտնում են» կամ «ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են»-ով սկսող հաղորդագրությունները․․․

Եթե զինվորի վրա անմեղ տեղը ձեռք են բարձրացնում, ուրեմն թուրքից վատն են, էդտեղ քննարկման թեմա չկա։

Բայց մի դեպք պատմեմ, որն էս վերջերս մեր ծանոթներից մեկը պատմեց։ Սահմանի վրա գտնվող զորամասում երդման արարողությունից հետո, գիտեք, զինվորներին ամբողջ օրով ազատ են արձակում առաջին անգամ։ ՈՒ գալիս են ծնողներն երեխեքին ամբողջ օրով վերցնում են։

Ուրեմն էդ զորամասի կոնկրետ զինակոչի զինվորներից 28-ը հետ են գալիս զորամաս հարբած վիճակում։ Զինվորներին հրամանատարություը վերցնում է ու ուղիղ հաուպտվախտ են տանում նստացնում։

Հիմա եթե էդ երեխեքը հարբած վիճակում իրենց փորձանքի բերեին՝ ո՞վ էր մեղավոր լինելու։ Բա՞ ծնողներին ո՞վ դաստիարակի, որ անուղեղի պես 18-20 տարեկան իրենց տղաներին սեփական ձեռքով հարբացրել են, տարել փորձանքի բերան։ Ինձ որ մնար՝ էդ ծնողներին էլ էր պետք հատ-հատ բռնել ու սահմանի վրա կրակոցների տակ մի 10 օր պահել, որ խելքները գլուխները գար։

Ինչքան են նման դեպքերը՝ մենք գիտե՞նք, բա էդ ապուշ, անուղեղ ու հաստագլուխ ծնողներին ո՞վ պտի պատասխանատվության կանչի։
Viewing all 1849 articles
Browse latest View live