Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 4

$
0
0
Խառը կտրտած կանաչու, ճզմած սխտորի ու պղպեղների հոտերը խառնվել իրար ու տարածվել են խոհանոցով մեկ։

Բաց պատուհանից քամին թեթև խաղում է։ Ամառվա իրիկուն։ Շոգը մի քիչ կոտրվեց։ Ռադիոն Քլեփթոն է նվագում։ Ես երգում եմ հետը։

Ամեն ինչի մեջ սպասում կա, ուրախության զգացում։


  


Article 3

$
0
0
«Հեռու մեզմե այն մոլորությունը, թե առանց հայ լեզվի՝ միայն եկեղեցիով ու կրոնով, կարելի է հայություն պահպանել։»

Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց


Article 2

$
0
0
Երեկ մի պահ հռ-ով աչքովս ընկավ Հայաստան-Իրան ջերմ, բարիդրացիական, ընկերական հանդիպումը։

Հետաքրքիր էր ու անչափ հյուրընկալ՝ բոլոր գովազդային վահանակները պարսկերեն էին։

Ես զարմանում եմ մեր ֆեդերացիոն ֆուտբոլի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա, կամ ով որ էդ գովազդային վահանակները պատվիրել էր։ Էդ մեզ՝ հայերիս համար ոչ մի առաջարկ չունեի՞ն էդ գովազդատուները… Լրիվ մենակ պարսիկների համա՞ր էր։

Երբեք դիսկոմֆորտ չեմ զգացել, երբ որ միջազգային խաղերի ժամանակ անգլերեն լեզվով վահանակներ են եղել։ Բայց մեր երկրում ու մենակ պարսկերե՞ն։ Էդքան մենք՝ գոնե որպես սպառող, էլ արժեք չունե՞նք էս դեռ մերը համարվող երկրում։

Տպավորություն ունեի, որ մեկը տանս մեջ հետև արել ինձ մեջքով կանգնել էր…

Հիշեցի Մասիսի պատկերը ֆեդերացիայի նշանից հանելը։

Սերժ ջան։)

$
0
0
Երևի հնչյունային օպերատորը Սերժի ելույթի ժամանակ խլացավ, ինչ արեց։ Ափսոս իհարկե։ Բայց։

Նա, ով Հայաստանում հայերեն երգում է «ձեր կյանքին մեռնեմ», ով գոռում է «գեղեցիկ ժողովուրդ», «սիրուն Երևան, խաղաղ Երևան», ով ժողովրդի խաթրը չի կոտրում ու հանպատրաստից «Բարի արագիլ» է երգում, Հայաստանում տանն է։

Ես մեկ էլ շատ ուրախանում էի 18 տարեկան երեխաների վրա։ Տեսարանդ փակում են, բայց չես ուզում ասես՝ երեխեք, մի կողմ կանգնեք, որ հանկարծ ուրախությունները չպակասի։)
 

Article 0

$
0
0
Возле оперы, у памятника Араму Хачатряну, молодые ребята из "Миасин" (вместе) собирают помощь пострадавшим от пожаров в России.
Деньги, одежду, и тд.

Молодцы!

Ցեղասպանում են, չեն ցեղասպանում, փոխվել են, չեն փոխվել…

$
0
0
Լիքը բան կար գրելու, մի քանի չպատասխանած մեկնաբանություններ, բայց ոչ ժամանակ կա, ոչ հավես։ Էլի չէի գրի, եթե էս նյութը չտեսնեի [info]pigh -ի մոտ։
Թե որ դարի թրքերն են, ինչքան են փոխվել, ինչքան են քաղաքակրթվել, ինչքանով չեն ցեղասպանում, չգիտեմ, Սաֆրաստյան, Խոսրով Հարությունյան, Պետրոս Ղազարյան և այլք մասնագետ չեմ։ Թե ինչքան ստորացուցիչ է, ոնց սիրտս սկսեց ծակել էս կադրերից, և այլն, դրանք բոլորն ավելորդ ու հազար անգամ կրկնած դետալներ են։

Ուրիշ բան եմ ուզում ասել։ Լավ էր, որ էս երեխեքը, որ անողորմ ու կեղտոտ քարոզչության համար առաջին թիրախն են ու հաճախ զոհը, իրենց աչքերով տեսան ինչն ինչոց է։ Եթե գնային, ու անխաչ, պղծած, թքած ու ջնջոցով թեթևակի մաքրած էս եկեղեցում իրենց թույլ տային հանգիստ «Տեր Ողորմեա» երգել, նրանք դուրս կգային հուզված, ուրախացած ու լիքը այլ վնասակար զգացմունքներով։

Իսկ էս չեն մոռանա։ Իրենց իսկ թափած արցունքները, հուսով եմ, էս տղաները չեն մոռանա, էս աղջիկները իրենց երեխաներին կպատմեն։


վասալային հրճվանք

$
0
0
դիտե՛ք հիմա ՀՀ  հռ գրեթե բոլոր ալիքներով

Նման հրճվանք մեկ էլ Վրաստանն էր ապրել Ժողժ Դուբլվեի այցի կապակցությամբ։ Մեդվեդի անունով փողոց չդնեն, ես կարող է չդիմանամ ու արտագաղթեմ…

Article 0

$
0
0
Հայլուրը գտել է ճիշտ քարտեզ ցույց տալ-չտալու դիլեմմայի լուծումը։ Ռուսաստանի ու Հայաստանի մասին հերթական հուզիչ նյութը ներկայացնելիս հաղորդավարի գլխավերևում պատկերված էին Ռուսաստանի ու Հայաստանի քարտեզները՝ Հայաստանը տկլոր, լրիվ առանց Արցախի։

*************

Մեդվեդի՝ Ծիծեռնակաբերդ այցի կադրերը շատ հուզիչ էին։ Մարդն իրոք հուզված էր…
Ճիշտ ինչպես ամիսներ առաջ՝ Աթաթրքի արձանին այցելելիս…

Էլի եկավ օգոստոսը…

$
0
0
Ծանոթներից մեկի հետ էինք խոսում։ Մտադիր են իրենց երեխային ֆրանսիական դպրոց տալ։ Գործում է կառավարության երազած սխեմայով՝ հայերենը կողքից, մնացած ամեն ինչը ֆրանսերեն։

Գործում է արդեն քանի տարի։ Լեզվի մասին օրենքի վրա թքած էլ ունեցել են էդ դպրոցը բացելիս։

Կրկնվեմ, էս մրցունակ կառավարության նպատակը հայերենի դիրքերը օրենքով թուլացնելն է։

Զարմանում եմ մեկ-մեկ մարդկանց (իսկ դու՝ լինես վարչապետ, նախագահ, նախարար թե ռամիկ ու բանվոր, մարդ ես) ամբիցիաների վրա։ Միջինը 60-70 տարվա կյանք ունեն, անպայման ուզում են մի գլոբալ բան արած լինեն։

Էս վերջերս ծանոթացրին մեկի հետ, թե՝ ինքն էլ հակաքրիստոնյա ա…

Լօլ. մտածեցի։ Էդքան գլոբա՞լ… Մեղք չի՞։ Մարդու կյանքը թելից կախված ժամանակավոր հաճույք է, ասա ապրի էլի քո համար։ Չէ, չի կարող։ Մարդն սկի իր կյանքի տերը չի… Ու էդ խեղճուկրակ դիրքերից որոշել է ձեռնոց նետել ասենք քրիստոնեությանը…


Царевна Будур

$
0
0
Сегодня днем буквально закупорили ул. Исаакяна.

Даже лавки и магазины были закрыты, т.к. Медведев собирался обедать в одном из ресторанов на этой улице.

Article 0

$
0
0
Առավոտ շուտ արդեն շոգ։ Քնել չի լինում։ Մնում էր զարթնել ու սրճվել։

Սկսեցի սրճվել ու հիշել անցած տարի էս օրերը։ Սպիտակ Աթենքից հետո ճամփա էինք ընկել դեպի կղզիներ։ Ամենահեռուները՝ Դոդեկանիսե արխիպելագի։ Շատ էի ուզում գնալ Պատմոս կղզին։ Էնտեղ էր Սբ. Հովհաննես Ավետարանիչը գրել Հայտնության գիրքը։

Պատմոս իհարկե էդպես էլ չհասանք, նավերն ամեն օր չէին գնում, մենք էլ արդեն երկար չէինք կարող մնալ։ Գնացինք Կոս՝ Հիպոկրատեսի կղզին։

      

************************
Ի դեպ, ծանոթներից մեկի հետ էինք խոսում, որ նոր էր եկել կովկասյան դրախտ  բոշա Կոբուլետից, թե էլի չգիտեմ որտեղից։ Պատմում էր, որ հյուրանոցը, ուր մնացել են արժեր 20 դոլար մի հոգու համար։ Հիշեցինք, որ մենք նույն Կոսում 2 հոգու համար 40 եվրո էինք վճարում։ Ըստ իս, միլիարդ անգամ ավելի հետաքրքիր ու լավ է Հունաստան գնալ ու երկիր տեսնել, քան թե Աջարիա գնալ, սեմուշկա չրթել, սիմինդիր կրծել ու գրիպի վիրուսն էլ շալակած հետ գալ։

Article 0

$
0
0
РТР-ով հիմա Յուրի Էնտինին նվիրված համերգ է։

Ինչ նայում եմ, երկու մանկական երգչախումբ դուրս եկավ՝ մեկը Բորիկ Մոիսեեվի հետ։ Մի կողմ, որ երեխեքին դրա հետ են երգացնում։ Բոլոր երեխեքը ոնց որ մեծացած փոքրացած։ Էնտինը իր 75 տարեկանում ավելի մանկական դեմքի արտահայտություն ունի, քան էդ երեխեքը։
Զարմացրել է միշտ ռուսական էստրադայում հանդիպող սերը մեծացած-փոքրացած երեխեքի հանդեպ։

Բացի դրանից, մանկական երգեր են հիմնականում, մուլտերից, կինոներից, երգում են կիսամերկ գլամուռի ներկայացուցիչները, Բասկովը-բանը… 

Չէ, սովետի ժամանակ կար էն, թեկուզ կոմերիտական չոր ու ցամաք, գաղափարական, բայց մի տեսակ անմեղ մանկականություն։ Հիմա նայում ես, սիրված երգեր են, բայց զզվելդ գալիս է համ երգած ձևից սրանց, համ իրենց տեսքից, համ վարողներից (մեկը որ Բասկովը լինի, էլ ինչ ասես)

Article 0

Աթենք, հելլենիզմ, միլիտարիզմ

$
0
0
Աթենքի միակ, քիչ թե շատ հելլենիստական ոճի շենքը, որ տեսա, խորհրդարանի շենքն էր։ Ասում են մեկ էլ Օպերայի շենքն էր ու համալսարանի, թե ինչ…

 

մեջտեղում, շենքի տակը ինչ-որ անհայտ զինվորի գերեզման է, ենթադրում եմ, որ վերջին հույն-թրքական պատերազմի, որի մոտ միշտ պատվո պահակախումբ է լինում։ 

Պատվո պահակախումբ։ Ի՞նչ կարծեցիք, սովետական պահակախմբերը… Ես ալ։

Փորձեմ հիմա մուլտիկի նման իրար հաջորդող կադրերով շարեմ։ Ուրեմն էսպես։ Կանգնած են երկու հոգի, ամեն մեկն իր բուդկի պահակակետի կողքին։
Վուալյա՝



Բոյները երևի 2.5 մ, քիչ թե շատ բոյով մարդն իրեն նրանց կողքին լիլիպուտ է զգում։ Ոտքերի հաստությունն էլ պատահական չի։ Չնայած չգիտեմ, սումոիստների պես հատուկ կերակրում են, թե գեներն են։ Մի խոսքով, ոնց որ ասում են՝ передоросль. Փոմփոլիկով չուսծիկ-կոշիկները հատուկ կտում են մարմարի վրա։

Գալիս են փոխարինելու։



Եկան



Աջ ձեռքը բռունցք են անում ու դեպի գլուխ դիմացից բարձրացնում ու ձախ ոտքը։ Մի լոնք առաջ դնում են, հետո չուսծիկները՝ կըտ դնում, խըըըռշշշտ մի քիչ հետ քաշում, հետո հաջորդ ձեռքն ու հաջորդ ոտքը։





Էս էլ սենց։   

գուդբայ Իրաք, հելլո Իրան

$
0
0
Էդպես եմ հասկանում։

Անելիք էլ չունեն Իրաքում, որ ի՞նչ մնան։ Նավթն իրենցով արի՞ն։ Արին։ Երկիրը թալանեցի՞ն։ Թալանեցին։ Միջագետքի գանձերը լցրեցի՞ն իրենց թանգարանները։ Լցրեցին։ Իրաքից քարը քարին չթողեցի՞ն։ Չթողեցին։ Լրիվ դեմոկրատական արժեքների դիկտատուրա ստեղծեցի՞ն։ Ստեղծեցին։ Անելիք չկա, ռեսուրսներն ափսոս են։

Անցանք առաջ։ Տեսնենք…
Կարծում եմ, որ էս մի պատերազմը, եթե Աստված չանի, սկսվի, ոչ միայն կենդանի հեռարձակում կլինի, այլև, հաշվի առնելով Օբամաների ընտանիքի գլամուռոտությունը, զինվորների հագուստները կլինեն haute-couture, իսկ բոմբերն ու տանկերը՝ վարդագույն ժապավեններով փաթաթված։

Vogue, vogue…

Բայց

$
0
0
լավ տեղ էին ընտրել ՀԱՊԿ-ի ժողովն անցկացնելու համար։ Խանջյանի որմնանկարներ, Կասկադ, Երևան… 

Ինձ դուր եկավ։

Article 0

$
0
0
…Հիրավի, կար մի քաղաք ու չկա այդ քաղաքը։ Մի՞թե հիսուն տարվա ընթացքում կարելի է ձեռք բերել մի Պոմպեյ կամ մի Անի։ Այդ ի՜նչ զարմանալի Պոմպոյ է և ինչ զարմանալի Անի, երբ նրա պատվավոր քաղաքացիներից Միքայել Աղա Պարոնիկյանը և նույնքան աղա Վարդան Միրիջանյանը, նստած հիմա Երևան քաղաքում՝ նարդի են խաղում և գանգատվում շոգից։

- Տղա Վարդա՛ն, Վանա մեջ էսպես շոգ կ՞ար…
- Ինչի՞ չկար։ Տղա, Վանա մեջ ի՞նչ չկար։ Աշխարհի վրա մի բան կա՞, որ Վանա մեջ չկար…
- Ես շոգի մասին կ՛ասեմ, ինչքան կը հիշեմ, Վան զով էր…
- Իհարկե զով էր, էսպես խայտառակ շոգ Վանա մեջ ի՞նչ գործ ուներ…

Իսկ Ատլանտյան օվկիանոսը ճեղքող շոգենավի վրա երկու վանեցիներին էպոպեն.- գնում են՝ ծով, քնում, զարթնում են՝ նորից ծո՛վ, ծո՛վ, ծո՛վ…
- Տղա Փանո՛ս, Վանա ծովն ի մեծ, թե՞ սա ծով…
- Էս էլ մեծ ի,- չի ուզում թերագնահատել Ատլանտյան օվկիանոսը դասական, 80-ամյա «տղափանոսը»։
………………
Գուրգեն Մահարի
«Այրվող Այգեստաններ»

Ճիշտը որ ասեմ

$
0
0
չեմ հասկանում՝ էդ ինչի՞ պիտի Հայաստանում հանգստանալը էժան լինի։ Չէ, լավ չի, որ մատչելի չի։ Բայց նախընտրելի կլիներ, որ գներն էժան չլինելու տարբերակում ժողովրդը փող ունենար հանգստանալու համար։

Թե չէ, Հայաստանը հո՞ ինչ-որ մի վերջացած երկիր չի, որ էժան լինի ու ամեն կենդանու կճղակի տակ ոտնակոխ։

Նույն ձևով դեմ եմ, որ Սևանում ընդհանրապես լցվեն լողալու։ Ինչի՞ անպայման, եթե ծաղիկ է աճում, պետք է պռճոկել, ծառ է աճում, պետք է կտրել, խոտ է աճում, պետք է տրորել, լիճ է աճում կանգնած՝ խալաթներով, շներով ու ամեն տեսակի անհիգիենիկ վիճակներով լցվել մեջը…

Էն էլ Սևանի։ Եսիմ, եկեք ծով ազատագրենք էլի, Սևանն էլ թողնենք որպես խմելու ջրի ռեսուրս ու էսթետիկ հաճույք ստանալու համար։

Article 0

$
0
0
Արվեստաբանական (պահ-պահ) վեճ բացվեց՝ սա վան Գոգ է, թե չէ։)))

Աչքիս խորթ երևաց, նման չի վան Գոգին։ Չալարեցի, ստուգեցի ունեցածս կատալոգում, որտեղ ասում են, որ ամբողջական կոլլեկցիան նկարների դրած է, չգտա։) Բայց [info]equivocus ն էլ ասում է, թե անձամբ է տեսել Կահիերում։))

Արդեն աշնան սառը քամի է առավոտները։ Թեթև փշաքաղվում ես բաց լուսամուտի տակ սուրճ խմելիս։ ՈՒ վան Գոգի գույներն իսկն էին։

Ինձ թվաց աշունն եկել է արդեն։



էստեղից

Article 0

$
0
0
Մր. Բինից չէի սպասի։ Լավն էր։
Ընդհանրապես, սիրում եմ անգլիական հումոր։)

 
  
Viewing all 1849 articles
Browse latest View live