Article 1
Իմիջիայլոց
Էդ էլ տենց: Բարի լույս հայեր մեկ գավաթ սուրճի շուրջ
Vitamin C
ըխք
Կոնսի այգին։ Գնում ենք, էդ անտաղանդ ձևով ծեփած ու պոդիում սարքած նստարանների վրա ենք փորձում տեղավորվել, մեկ էլ այգու մեջ խցկած սրճարանից՝ а я сяду в кабриолет.... խեղճ Կոմիտաս, որ անունդ կոնսի վրա է, արձանդ էլ դարձել է աուտսայդեր էդ ռաբիզության մեջ;
Որոշեցինք քայլել, մեկ էլ հենց Կոնսի դիմաց մեկը կանգնած կլառնետով մուղամ է քաշում։ Բախտը բերեց ձեռքիս ծանր բան չկար։
Ուրեմն ես պարզապես վստահ եմ, որ Երևանի փողոցներում ռաբիզ երաժշտությունը պտի արգելվի, բլատնոյն էլ հետը ու ընդհանրապես, քաղաքում ճաշակ պետք է թելադրվի, ոչ թե անճաշակությունը փաթաթվի մարդկանց վզին։ Հերիք չեն էդ զարհումար ռեստորանները կլառնետով ու մուղամով, մի հատ էլ քաղաքում պտի չթողնեն մարդ ման գա ու հանգստանա
ԳՈՐԱՆԻ
Դուն պըզտիկ իս, բարով մեծնաս, նուրի լաո
Գժվելու բան է էս Մշո բարբառը: Շնորհակալություն tigran_amiryan -ին:
Մեղք էն մարդը, ով էս գանձ լեզվի հոգին չի տեսնում, չի զգում: Ինչքան դատարկ պտի լինի էդ մարդու հոգին, զրնգոցը դուրս պտի գա էդ դատարկությունից:
Հետաքրքիր զգացողություն է
Առաջին անգամ էդ խաղաղության զգացողությունը, երբ խաչը գլխիդ են դնում ու պահպանիչ աղոթք ասում, զգացել եմ մի քանի քանի տարի առաջ: Հիշում եմ, որ շատ նյարդային էի, ու երբ արարողության վերջում քահանան խաչը գլխիս դրեց, էնքան միանգամից խաղաղվեցի, որ զարմացա:
Ու էսօր էլ:
Հատուկ չես էլ սպասում, որ՛տև էդ պատվերով չի, սպասելով չի... Բայց մեկ էլ աննկարագրելի խաղաղություն է իջնում վրադ:
Միջազգային հանրություն
Ո՞վ է տվել էդ մանդատը և ինչպե՞ս կարելի է դառնալ միջազգային հանրության անդամ ու քո ձայնն էլ բարձրացնել Մարոկկոյի դելֆինների շաքարի քանակը պակասեցնելու դեմ, կամ էլ Քադդաֆիի հագնվելու ու խոսելաոճի դեմ:
Ու՞ր և ու՞մ ներկայացնել հայտը միջազգային հանրության անդամ դառնալու, որպեսզի իմ խոսքը Օբամայի ու Սարկոզիի խոսքին հավասար զորություն ունենա, կամ որ Քլինթոնը մատը թափ տա ինչ-որ մի երկրի վրա՝ թե տեսեք հա, միջազգային հանրությունը /ի դեմս, ասենք, Նոնինոյի/ չի հանդուրժի կարմրուկով հիվանդանալը ձեր երկրում:
Ու, որ ամենակարևորն է, մարդիկ, ովքեր խոսում են միջազգային հանրության անունից, մի՞թե գաղտնի շփումների մեջ են այդ հանրության անդամների հետ, կամ նրանք էլ մի առանձին հատուկ մանդատ ունեն միջազգային հանրության զայրույթն ու խոսքը առաջին ձեռքից ստանալու ու ականջալուր լինելու համար: Հատուկ մեյլինգ-ցա՞նկ:
ըշտը ատանկ
Մի քանի մլն-անոց "հայերի" լյո-լյոների մասին
Տարիների ընթացքում իմ հավաքած տեղեկությունների համաձայն, որոնք հենվում են առավել վստահելի հաղորդումների՝ հատկապես համշենցի մտավորականների և տեղացի բնակիչների վկայությունների վրա, այսօր Համշենի բարբառով խոսող համշենցիների թիվը Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառներում կազմում է մոտավորապես 20-25 հազար, իսկ Թուրքիայի մեծ քաղաքներում հաստատվածներով հանդերձ՝ ընդհանուր առմամբ՝ 30-35 հազար։ Կրկնենք` այս թիվը վերաբերում է հայերենի Համշենի բարբառախոսներին։ Իսկ Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Ֆընդըքլըի, Փազարի, Չայելիի և Իքիզդերեի գավառներում բնակվող և Թուրքիայի այլ քաղաքներ տեղափոխված՝ մայրենի բարբառը վաղուց մոռացած համշենցիների թիվը, մոտավոր հաշվումներով, 50-60 հազար է։ Առավել առարկայական լինելու համար նշենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառում համշենցիների թիվն ամռանը հասնում է 6000-7000-ի, իսկ ձմռանը համշենցիները հեռանում են ամառանոցներից, և գավառում մնում է մոտավորապես 2400 մարդ: Անգամ եթե վերցնենք մեկ գյուղի օրինակով, պատկերն այսպիսին է. դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա գյուղում այժմ մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց: Արդաշենի գավառում համշենցիների թիվը մոտ 3000 է։ Այսինքն՝ ողջ Թուրքիայում նրանց թիվը տատանվում է մոտավորապես 80-90 հազարի միջև։ Այս թիվը հաստատում են նաև խնդիրներից քաջատեղյակ, տեղում իրենց ազգագրության, պատմության հարցերով զբաղվող համշենցի մասնագետները:
Ամբողջությամբ՝ Աստղինեի մոտ
"ԿՕՀԱՐ"-ը, Սարդարապատի առումը, պետական այրերը և բոլորը, բոլորը
Համերգին ներկա են գտնվել ՀՀ նախագահը, կաթողիկոսը ու ողջ պաշտոնական այրությունը: ՈՒ չնայած դրան՝
- ՀՀ Ազգային տոնին՝ առաջին հանրապետության օրվանը նվիրված համերգին ամբողջ ընթացքում ծածանվել են միայն Կիլիկյան Հայաստանի դրոշներ ու ընդամենը 1-2 հատիկ Հայաստանի դրոշ ու ոչ մի հատ Արցախի:
- ՀՀ օրհներգը չի երգվել, թեև բեմի վրա էր մի ամբողջ անսամբլ՝ երգիչներով ու երաժիշտներով:
- ՀՀ ազգային տոնին նվիրված համերգին երգել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թաթան ու Արմենչիկը:
- Ու դե իհարկե էն, որ պաստառներից ոչ մեկի վրա հայերեն գրված չէր ԿՕՀԱՐ:
Նախ ուզում եմ շեշտել, որ ես սկսեցի հարգել ռաբիսներին, մուղամչիներին ու կլկլաններին առաջ բրդող ու ուժ ու եռանդ չխնայող յուրաքանչյուր անհատի առանձին-առանձին, քանի որ պետական տոնին պետական ու հոգևոր դասի ներկայությամբ ՀՀ օրհներգը կարող է չհնչել, բայց Թաթայի ու Արմենչիկի երգը կարող է հնչել ոնց որ քուչի քեֆի ժամանակ Պռոշյանի կամ Ջրվեժի օբէկտներում:
՝՝՝՝՝՝
Հետո, մի քանի օր առաջ խոսում էին ազգային խորհրդանիշների օր մտցնելու մասին, վարչապետը սրան-նրան հանձնարարականներ էր տալիս, բան: Հարց է ծագում՝ ո՞վ է սույն միջոցառման թիրախային խումբը՝ ժողովուրդը՞: Դե կներեք, ամեն երկրորդ երթուղայինի մեջ Հայաստանի դրոշ կա: Միգուցե սկսե՞լ պետական խորհրդանիշների հանդեպ հարգանք ու համապատասխան վերաբերմունք դաստիարակել նման համերգներ կազմակերպողների ու էդ համերգներին ի պաշտոնե ներկա գտնվողների մեջ:
Եվ փնտրեցի, չգտա, ըստ արարողակարգի, արդյո՞ք չկան պարտադիր պայմաններ նման միջոցառմանը ՀՀ նախագահի ներկա գտնվելու համար՝ նույն հայալեզու պաստառները, գրառումները, ՀՀ դրոշը, օրհներգը, միջոցառման լեզուն, երգերի ու ելույթների մակարդակը...
Հա, ու վերջում էլ ուզում եմ նշել, որ հարգեցի Հ1-ի էդ աստիճանի "պոֆիգիզմը" - Սարդարապատի, Հայաստանի առաջին Հանրապետության 93-ամյակին նվիրված համերգը՝ նախագահով-բանով կիսատ կտրեցին ու միացրին չեմպիոնների լիգայի խաղը: Ակամայից հիշեցի, ոնց էին բոլոր հաղորդումները հետաձգել ու ուղիղ եթերով Անգլիայի թագավորական հարսանիքը ցույց տալիս:
Փողին մուննաթ, ախպերս...
Ժողովուրդ ջան
Քիմիաթերապիայի համար բավականին լուրջ գումարներ են պետք՝ 20.000 դոլլարի կարգի: Ինքն ասում է, որ իր համար միակ ընդունելի տարբերակն էն է, որ գտնի մեկին, ով գրավի դիմաց կկարողանա տոկոսով իրեն էդ գումարը տալ:
Մյուս կողմից, առաջին սրսկումը ամուսինը պետք է ստանա մոտակա օրերս: Դեղի անունը ՄԱԲՏԵՐԱ է (ապրի ovanitas -ը): gahovhannisyan -ը պարզել է, որ էդ դեղից Երևանում կա: Մի ամպուլան 170,000 դր. արժի ու առաջին անգամվա համար պետք է 7 ամպուլա ստանա, այսինքն՝ 7 x 170,000 = 1,190,000 դր:
Մտածելու ժամանակ շատ քիչ կա, գոնե մինչև առաջին ներարկումը:
Տարբերակ համար առաջինն իհարկե էդ գումարը հավաքելն է: anushanahit -ը պնդում է, որ հավաքված գումարը պետք է լինի պարտքի տեսքով, բայց ես կարծում եմ, որ հիմա առաջնայինը ոչ թե գումարի կարգավիճակը որոշելն է, այլ գումարը հավաքելը: Դրա համար առաջարկում եմ հնարավորինս շտապ հավաքել այն:
Երկրորդ քայլը, էլի շատ կարևոր, կարող էր լինել բարեգործական հիմնադրամներ ու վարկով գումարներ տրամադրողներ գտնելը:
Սպասում եմ արձագանքների, որ հստակեցնենք անելիքները:
Article 3
հեռ: 095129377
Article 2
Друзья,
И да, несмотря ни на что, наши молодцы, а Березовский просто красавец!
и еще от gagasik - Роман Березовский: "Арарат – главный символ нашей страны. "
Շատ լավ հաղորդում
Կյանքի խոսք
Մեր հասարակության մեջ սխալմամբ տարածված է կարծիք, թե Եհովայի վկաները ամենաամենաաղանդն են։ Շատ պարզ ու հեշտ է էդ սահմանը գծվում, Քրիստոսին չեն ընդունում (չնայած հիմա արդեն սարդոստայնը գցելուց առաջ ասում են, թե ընդունում են), ուրեմն աղանդ են։ Մինչդեռ գոյություն ունի ավելի վտանգավոր աղանդ՝ «Կյանքի խոսքը», որը «խաչապաշտության» քողի տակ խաբում ու իրենով է անում հարյուրավոր մարդկանց։
- Չէ, մենք աղանդ չենք, մենք մեր եկեղեցու անդամն ենք, - ցանկացած կյանքիխոսքականից առաջինը էս կլսես։ Սկզբից ադեպտներն իրենք էլ հավատում են դրան, մինչև որ անցնում են մի քանի սեանս ուղեղի լվացում, հետո արդեն տրանս, «լեզվախոսություն», «սուրբհոգետվություն» - այլ կերպ ասած՝ մինչև դիվահարություն:
Էս ամենը նայելով՝ զարմանում ես, թե ինչպես նման կազմակերպությունը պարզապես չեն արգելում։ Հետևորդների մոտ ակնհայտորեն կարող են հոգեկան հիվանդություններ զարգանալ։ Մանավանդ ահավոր է, երբ պատկերացնում ես, որ երեխաներին են անխնա կերպով ենթարկում էս կարգի հոգեկան ապրումների ու ստրեսի։
Մի խոսքով, սարսափելի է։ Ելք է պետք գտնել՝ ոչ միայն օրենքի դաշտ բերել աղանդներին, այլև խիստ միջոցներ ձեռք առնել մարդկանց նման փորձանքից փրկելու համար։
Article 0
Ընդհանրապես, էդ մաքսիմում հարյուր տարվա պատմություն ունեցող աղանդները, որ մարդկանց քաշում-տանում են, մարդիկ հարց չե՞ն տալիս, բա, լավ, բաբա՛մ, Աստված էդքան վա՞տն էր, որ 2000 տարի ոչ մեկի ոչ մի բան չասեց, մեկ էլ հոպ, ինչ-որ Ռասսելի կամ Էքմանի երկու բառ շշնջաց, որ էս մի քանի հազարը «փրկվեն», իսկ մնացածները միլիարդներով գնան կորե՞ն։
Վերադառնալով կյանքի խոսքին՝ ասեմ, որ լավ էլ թռփոշացել են փաստորեն ամեն առումով՝ համ բիզնեսներն են ձեռքներին (AG, Սթար, ևն), համ էլ արդեն քահանաներին են սպառնում։
հըբը
Քաղաքամայր Երևանի
Ա․ դուրս եկավ
Բացառիկ հարցազրույց Երևանի հին/նոր գլխավոր ճարտարապետի հետ
Բ․ Օպերայի բակ են վերադարձել չուզողների կողմից էդքան ատելի զըռթ գույների կարուսելներն ու փչովի ամրոցները։
Սիրում եմ նման սկզբունքայնություն, որը սահմանակցում և երբեմն սահմանցում է կատարում զոռբայության հետ։
դանդուռ
Չնայած, ի՞նչ սեզոնի սկիզբ, նույնիսկ եթե վաղը չէ մյուս օր նորից եփելու լինեմ, էլի խառնելու եմ հերթականությունը։
Կոնկրետ էս անգամ ջուրը եռացրի, աղը դեռ չեմ լցրել, իսկ քացախը դեռ վերջում կերևա։ Ձեթ էլ երևի չլցնեմ, տեսնեմ։
Հայր Ղևոնդը
«Կյանքի խոսք»ի կիբեռ-զինվորիկները սպառնում են արդեն։ Մեղք են էդ աղանդի ճիրաններում խաբեությամբ հայտնված մարդիկ, ինչ խոսք։
Ի դեպ, հալալ Արմենիա թիվիին։ Ամբողջ օրը Հայաստանի համար տրանսվեստիտ շոուներ է ցուցադրում, իսկ սփյուռքի համար էդ Արթուր Սիմոնյանի քարոզները։