Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Մի քիչ ուշացումով,

$
0
0
բայց ուզում եմ էստեղ դնել Հայ ձմեռ պապի Արմինեի պատրաստած նյութը Ալինայի բժշկական հետազոտությունների մասին:
Էսօր, ցավոք, արդեն հաստատվել է չարորակ ուռուցքի դիագնոզը: Բժիշկները որոշել են, որ նախ պետք է երակների բուժում ստանա, որպեսզի երակները ի վիճակի լինեն դիմանալու ուռուցքի բուժմանը, այսպես ասած քիմիային:

6 մայիսի, 2011 թ.

Ամեն ինչ ընթանում էր ինչպես կինոյում` անհավատալիորեն հարթ ու հաջող. վաղօրոք Աննայի ու Լիլիթի կազմակերպած զանգերից հետո կապվեցինք առողջապահության նախարարության բուժ. վարչության պետ պարոն Կոստանյանի հետ: Նա պայմանավորվածություն ձեռք բերեց հանրապետության լավագույն մասնագետներից մեկի` պարոն Սուլթանյանի հետ:

Ալինան քաղաք եկավ գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանի ծառայողական մեքենայով (շնորհակալություն գյուղապետին ու վարորդ Արայիկին, ով մինչև երեկո օգնեց մեզ) աղջկա` Սոնայի հետ:

       

 Պրոֆ. Սուլթանյանը նախնական զննումից հետո ախտորոշեց հիվանդությունը` աջ ոտքի վարիկոզ հիվանդություն, և նշանակեց դուպլեքս քննություն:

          Թեև այս հետազոտությունները կատարվում էին Վլ. Ավագյանի անվան մասնավոր կենտրոնում, բայց շնորհիվ նախարարության միջամտության` անվճար: Շնորհակալություն բոլորին ջերմ վերաբերմունքի և բարձրակարգ մասնագիտական քննության համար:

            

Դուպլեքսավորումից հետո, երբ Ալինան կռացավ կոշիկները կապելու, գլխապտույտ ունեցավ ու գունատվեց: Մի քիչ հարցուփորձից հետո պարզվեց, որ հաճախ ճնշման կտրուկ անկումներ է ունենում, բողոքեց կրծքի ցավերից: Դուպլեքսավորման բժշկուհին` Աստղիկ Ավետիսյանը, զննեց ու խորհուրդ տվեց դիմել ուռուցքաբանի:

Ալինային հարցրեցի` գնա՞նք մեկ այլ հիվանդանոց, որ քեզ նայեն, ժպտաց, պատասխանեց` չէ, չեմ ուզում ձեզ էդքան նեղություն պատճառել…

Նորից զանգ առողջապահության նախարարություն, նորից պարոն Կոստանյանի սիրալիր պատրաստակամությունը: Եվս կես ժամ, և մենք արդեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էինք:

      Ալինային զննեց Արթուր Արմենակի Ավետիսյանը (8-րդ հարկ): Անմիջապես կապվեց ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկ Գուրգենի Դավթյանի հետ: Նորից ընդառաջում, դարձյալ իրավիճակի ըմբռնում և արտահերթ սոնագրաֆիա` անգամ առանց ուղեգրի:

                           

Արդյունքում. Ալինան լուրջ հետազոտման և երկարատև բուժման կարիք ունի: Պայմանավորվեցինք, որ երեքշաբթի իրենց տեղամասային ուռուցքաբանից ուղեգիր կվերցնի և չորեքշաբթի արդեն կլինի քաղաքում` սկսելու ախտորոշման և բուժման գործընթացը: 
 
Զանգ պարոն Կոստանյանին: Նրա պատկերացմամբ` երբ ախտորոշումը լինի, և  վիրահատությունը`անհրաժեշտ (հուսանք, որ գործը դրան չի հասնի), կփորձեն համադրել երկու վիրահատությունները:

Ժ. 3–ին նշանակված էր ATV–ի նկարահանումը: Երբ գյուղապետի մեքենայով գնում էինք դեպի տաղավար, Ալինան մի հին տոպրակի միջից հանեց թելերն ու սկսեց գործել: Ասաց` առանց գործի որ մնում է, շատ վատ է զգում իրեն: Հարցնում եմ` ինչքանո՞վ ես վաճառում էս մանկական գուլպաները, ասում է` կամ նվիրում եմ, կամ, երբ շատ են պնդում, 500 դրամով տալիս եմ…



    Մի քիչ ժամանակ կար, ասացի` արի մի տեղ մի բան   ուտենք, առավոտից սոված ես: Իր նման ժպտաց, մյուս տոպրակից հացուպանիր հանեց ու ինձ մեկնեց. պատրաստված էր եկել, ինձ համար էլ էր բրդուճ բերել…

Արայիկն ազդված էր շատ: Ասաց` հայ գիդի, հա~, բա որ ամուսինը ողջ լիներ, էսպես կլինե՞ր: Գիտե՞ք` ի~նչ տղա էր… Էլեկտրահարվելն էլ լավը լինելուց եղավ. ծանոթները խնդրել էին, առանց անվտանգության կանոններին ուշադրություն դարձնելու` էլեկտրասյան վրա էր բարձրացել: Մերժել չուներ…

Նկարահանումն սկսվեց պայմանավորվածից մի ժամ ուշ: Դրսում կանգնած` զրուցում էինք, արևն էլ այրում էր անձրևից առաջ: Մեքենայից դուրս չեկավ, մրսում էր:

               “Կիսաբաց լուսամուտներ” հաղորդման օրն ու ժամը հեղինակը` Կարինեն, լրացուցիչ կհայտնի: Մինչ այդ` չորեքշաբթի, սպասում ենք Ալինային:

Հ.Գ.  Ալինայի համաբուժարանի քարտը լղարիկ մի թղթի կտոր էր: Հարցրի` սկի բժշկի գնացել ե՞ս: Ասաց` հա, մի անգամ. “Դրուժբայով” ծառ էի կտրում, կիսվեց, մի մասն ընկավ աջ կողմս, մի մասը` ձախ: Ես մնացի մեջտեղը, մենակ ականջս վնասվեց: Ու ժպտաց` Աստված փրկեց…

Ու վերջում էլ մի Հ. Գ., ավելի ճիշտ sms Ալինայի աղջկանից.

"Բարև Արմինե քուրիկ: Ապրեք դիվիդիի համար: Լավ ցույց ա տալիս, շնորհակալություն"    

Պատմություններ պատերազմի ու խաղաղության օրերից

$
0
0

Ահավոր շոգ է քաղաքում: Ինչ-որ հիվանդագին ու վառող արև:

-         - 80ականներին ինչքա~ն եմ ստեղ նստած գոռացել Ղա-րա-բաղ, Ղա-րա-բաղ... Կարայի՞ր չգոռայիր...

Գիրուկ ու վուլգար ժամանակավոր հայրենադարձ-տուրիստ մի կին է պատմում իր շքախմբին՝ տարբեր չափերի ու տարիքի աղջիկներից բաղկացած:

-         - Տու-տու-տու,- բերանով նվագում է դիմացից անցնող մի երիտասարդ: 

-         - Եսիմինչ համարներով տաքսիի վարո՛րդ, էստեղ մի՛ կանգնեք, - բարձրախոսից բարկանում է օպերայի տարածքի կարգուկանոնին հետևող ոստիկանը:

Փողոցում մեքենաների աղմուկ, օպերայի ցանկապատների սև ու ոսկեգույն ներկերի հոտ, մարդկանց անցուդարձ, ավել-ավել, ծաղիկ կգնե՞ք, սրճարաններից երաժշտություն...

Ու էդ ամենի մեջ ես՝ ոնց որ այլմոլորակային: Նոր եմ իջել Քարվաճառի ձնոտ գագաթներից: Կինոդահլիճի մթից ու ձնապատ սարերի տեսարանից հետո Երևանը չափից դուրս աղմկոտ է ու չափից դուրս շոգ:

-         - Ապե՛ ջան, ես գիժ չեմ: Իրանք իմ գլխին սարքեցին: Իրանք են գիժը... – ականջներիս մեջ մինչև հիմա հնչում է Քաջիկի ձայնը:

19 лет назад был освобожден Бердзор (Лачин)

$
0
0
Originally posted by [info]517design at 19 лет назад был освобожден Бердзор (Лачин)

В этот день 19 лет назад был освобожден Бердзор, бывший Лачин, тем самым связав Арцах с Республикой Армения, обеспечив наземный путь для продовольствия и медкаментов для мирного населения Республики Арцах, и военного продоволствия для солдат Армии Обороны НКР. Азербайджанская авиация бомбила армянские города и села Карабаха, и путь с внешним миром был жизнено важен.

До полного разгрома Азербайджанских окупантов оставалось 2 года.











На сайте PanARMENIAN размещена потрясащая серия архивных фотографий освободительной войны в Карабахе, вот две из них. Остальные по ссылке: http://www.panarmenian.net/eng/photoset/122/781




 

Ինչ հավես անձրև է

$
0
0
Ամեն անգամ էսպիսի անձրև որ սկսում է, հիշում եմ, որ ռետինե սապոգներ էի ուզում առնել ու մոռացել եմ:

Անձրևները տաք եղանակին ինձ միշտ հիշեցնում են Լոռին: Ու մեկ էլ "Արահետից" էս եմ ստանում: Մարդ բռնի ու գնա:

    

Թո՛ղ հաղթի արժանավորը

Edgar Poe, The Raven

$
0
0
Once upon a midnight dreary, while I pondered, weak and weary,
Over many a quaint and curious volume of forgotten lore -
While  I nodded, nearly napping, suddenly there came a tapping,
As of some one gently rapping, rapping at my chamber door.
"'T is some visitor," I muttered, "tapping at my chamber door -
Only this and nothing more."

Ah, distinctly I remember it was in the bleak December;
And each separate dying ember wrought its ghost upon the floor.
Eagerly I wished the morrow; - vainly I had sought to borrow
From my books surcease of sorrow - sorrow for the lost Lenore -
For the rare and radiant maiden whom the angels name Lenore -
Nameless here for evermore.

Open here I flung the shutter, when, with many a flirt and flutter,
In there stepped a stately Raven of the saintly days of yore;
Not the least obeisance made he; not a minute stopped or stayed he;
But, with mien of lord or lady, perched above my chamber door -
Perched upon a bust of Pallas just above my chamber door -
Perched and sat, and nothing more.
....................................... etc

Նվիրվում է լուսամուտիս տակ կռռացող ագռավներին

Չգիտեմ, ինչի

$
0
0
էսօր պետք է հայության համար ժամանակին էդքան բաղձալի "վարչապետ", "նախագահ" պաշտոնները կրողներին էդ ամոթի նշանները տրվեին:

Չգիտեմ, ինչի է ոմանց համար վերնախավը համարվում օտարալեզու, ստրկամիտ, օտարի ծառա կադրերի հավաքածուն ու ոչ թե Մաշտոցի ու Սահակի, Վարդանի, Վռամշապուհի ու Տիգրանի ազատների տեսակը:

Շատ ցավալի է, շատ: Եթե բաներ կան, ինչպիսիք են կոռուպցիան, երկրի ու ժողովրդի թալանը, կեղեքումը, որոնց համար ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով ականջներից ձգելով կարելի էր ներել, ապա ես, թեև էսքան ժամանակ է անցել, չեմ հաշտվել ու չեմ հաշտվելու, չեմ ներելու էս ստրկական պարտությունը, էս ծառայամտությունը, որը կոչվեց լեզվի օրենքի փոփոխություն: Ոնց որ իմ երկրից հող հանձնած լինեն: Լրիվ հավասար արժեքներ են ինձ համար լեզուն ու երկիրը /էդ ես էս ընթացքում ամբողջ խորությամբ գիտակցեցի/

Ջերոմ Քեյ Ջերոմի, "երեքը նավակումի" մեջ պանրի հայտնի պատմություն կա: Ջերոմի ընկերը ահավոր հոտով պանիր է առնում, ուղարկում կնոջը: Ճամփին քոսոտ, կիսասատկած ձին պանրի հոտից գժվում, 1000 կմ/ժ արագություն է բացում, մարդիկ շրջակայքից փախնում են, վատանում են հոտից, ու Ջերոմը առոք-փառոք էդ պանիրը բերում հասցնում է ընկերոջ տուն, տալիս նրա կնոջը:

Երկու օր հետո կինը կանչում է, ասում՝ - լսի, կգնաս ընկերոջդ կասես, էս տան մեջ կամ ես, կամ էդ պանիրը:

Հիմա ԷՍ տան մեջ՝ կամ ես, կամ էդ պանիրը հոտած օրենքը ու դա անցկացնողները: Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ, չեմ էլ պատրաստվում հաշտվել: Էնպես որ գնացողները ուրիշները պտի լինեն: Եկած ամեն ընտրության ժամանակ իմ պահանջը ամեն մի թեկանծուից լեզվի օրենքն է լինելու:

Ու էսօր էդ օրենքը ընդունած, անցկացրած ամեն մեկին ես դեմ եմ: Ուզում է էդ օրենքի անցկացնելուց հետո տեղով ոսկի ու սուրբ դառնան: Եթե լեզվի օրենքը հետ չփոխվեց, իսկ ես խիստ կասկածում եմ, որ էսօր ինչ-որ մեկը կփոխի, պահ-պահ-պահ, ինչ փողեր են արդեն պտտվել ու պտտվում, իմ աչքին ոչ մի լավ բան չի երևա, չնայած լավ բան չեմ էլ նշմարում ինչ-որ:

Մի խոսքով, տխուր եմ: Բայց վճռական:)   

'Like' Button Follows Web Users

$
0
0

Internet users tap Facebook Inc.'s "Like" and Twitter Inc.'s "Tweet" buttons to share content with friends. But these tools also let their makers collect data about the websites people are visiting.

These so-called social widgets, which appear atop stories on news sites or alongside products on retail sites, notify Facebook and Twitter that a person visited those sites even when users don't click on the buttons, according to a study done for The Wall Street Journal.

continued here


ՀՀ մուտքի արտոնագրերի հեշտացման մասին

$
0
0
Էսօր աչքովս/ականջովս ընկավ լուր, թե կառավարությունը քննում է, ու բնականաբար հավանություն է տալիս, որ՛տև մի քիչ քչփորելուց հետո պարզվեց, որ ՄԱԿ-ն է պահանջում, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգը:

Աշխարհի զարգացած երկրներից, ներառյալ ԱՄՆ, եվրոպական, որոշ ասիական, Հայաստան մուտքի արտոնագիր կարելի է ստանալ սահմանի վրա, այսինքն, շանսերը, թե կգա եվրոպացին, ու ներս չեն թողնի, շաաաատ չնչին են: ԱՊՀ բոլոր երկրների քաղաքացիները Հայաստան մտնում են առանց արտոնագրի:

Հարց՝ ու՞մ համար է մտադիր ՀՀ-ն հեշտացնել Հայաստան գալը՝ աֆրիկյան երկրների՞, Պակիստանի, Աֆղանստանի ու Թուրքիայի՞:

Մի կողմից աջ ու ձախ համաձայնագրեր են կնքում առանց արտոնագրային ռեժիմ են ապահովում ղարիբությամբ տառապող հայերի համար՝ Լատինական Ամերիկայի ամենամուրազ երկրներ, ինչպիսին է օրինակ Արգենտինան, Ռուսաստանին ավտոբուսներով խաչիկներ բնակիչներ են առաքում, մյուս կողմից Հայաստան մտնելու տեղից էլ հեշտ ընթացակարգը էլ ավելի են հեշտացնում անհասկանալի է՝ թե որ երկրների համար:

Բարի գալուստ ձեր երազած հայկական աշխարհ:

Արտագաղթ/ներգաղթի գլխիվայր ըմբռնումների մասին էստեղ էլ:

Article 0

Քանի օր է

$
0
0
Հանրապետության հրապարակում բեմ են սարքում: Մտածում էի մայիսի 28-ի համար է, անի օքեյ է, որով ադի պետական տոն մըն է, կարեւոր է, փան է... 

Մեկ էլ էսօր գովազդ եմ լսում ՀՌ-ով, որ էս քանի օրը, չեմ հիշում կոնկրետ որ օրը, ազգս անպայման ներկա է լինելու հրապարակում, որովհետև Արման Հովհաննիսյանի մենահամերգն է:

Ման եկա սույն երգչին ու գտա նրա նկարը: Արժի, արժի:  Եթե չեմ սխալվում, վերջին անգամ հրապարակում մենահամերգ տվել էր Շառլ Ազնավուրը, էն էլ էլի մենակ չէր, մի ամբողջ ֆրանսիական էստրադայի աստղաբույլ էր հետը:

Մեկ էլ հիշեցի, որ անցած տարի Վահան Արծրունին ու մի քանի քաղաքացիական գիտակցությունով տառապող երաժիշտներ փորձում էին համերգ տալ կինո Մոսկվայի դիմացի փոքրիկ, համեստ հրապարակում՝ ընդդեմ  еլիտար դպրոցների վերաբացման ու լեզվի օրենքի փոփոխության, մի խոսքով, չուզողություն էին անում, ու նրանց մայրենի քաղաքապետարանը, նրանց մայրենի չէ, նրանց մեր մայրենի քաղաքապետարանը չթողեց:
Չֆայմեցին էլի հանրապետության հրապարակում համերգ տալ, հաստատ կթողնեին:

Մի խոսքով, ինչ երկարացնեմ, եթե ինձ նման ազգիս մշակութային կյանքից անտեղյակ դեմքեր կան, խնդրեմ, ծանոթացեք, հրապարակ փագող արվեստագետ տղեն

       

Վաճառքի է հանվել ԱԳՆ շենքը

$
0
0
Կառավարության շենքն առանց գմբեթի՞, թե՞ Արտգործնախարարության շենքը հյուրանոց:

Ինձ թվում է վաղուց ժամանակն է փոխել բողոքների շեշտադրումները: Օրինակ, ավելի լավ չի՞, որ Կառավարության շենքի վրա գմբեթ ավելանա, բայց այն մնա ՀՀ սեփականությունը (հետո ի՞նչ, որ էս պահին ԷՍ կառավարությունն է նստում), քան թե ԱԳՆ ներկայիս շենքը դառնա մասնավոր հյուրանոց: Կամ, կթողնե՞ք մենք մեր երկրում առաքելական եկեղեցի գնանք, թե՞ պարտադիր պտի եհովայի վկա դառնանք, որ մեզ պաշտպանեք, և այլն:

Ասածս էն է, որ քաղաքը (շուտով նաև երկիրը) ձեռքներիցս առնում են: Կենտրոնը դարձնում են ամբողջությամբ օտարազգիների /բացի կիրթ եվրոպացի տուրիստների կերպարից, հասկացի՛ր նաև ամեն տեսակի շունուշնգյալ/ վայելքների տարածք, մեզ՝ հայերիս, քշում են մեր իսկ տարածքներից:

Հայկական աշխարհ, ալելուիա,
Հայկական ցանց, ալելուիա
գելոպոլիս ալելուիա
еլիտար քաղքենի ալելուիա
և այլն, կրկին՝ ալելուիա

ԱԳՆ շենքի մասին

$
0
0
Եվս մեկ-երկու նյութ

http://www.top-news.am/index.php?newsid=655&ng=7&nt=5

http://lragir.am/armsrc/country44750.html3

Ի դեպ, դեռ վաղուց լսել էի ընկերուհուցս, որ ՀՀ Ազգային պատկերասրահի տարածքը քանի որ փոքր է, ու ողջ հավաքածուն էնտեղ չի տեղավորվում, մի մասը տարվել է ԱԳՆ ու ցուցադրվում է էնտեղ: Ասում են, որ պատերի վրա ամբողջ շենքով մեկ պետական սեփականություն հանդիսացող արվեստի գործեր են:

Մեեծ, շատ մեեծ հարց է՝ թե էդ նկարները ում փայ կհասնեն

Ուշադիր կարդալ բառ առ բառ, հատ-հատ

$
0
0
"Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ շուն-շնգյալը ընդառաջ գնաց հայերի խնդրանքին ու թույլատրեց վերանորոգել հայկական եկեղեցին:"
Ու նստած է հային թալանող ու սպանող քուրդի քուրդ թոռը ու տեր ու տիրակալի դեմքով ասում է, թե հայերը միշտ էլ ապրել են այս տարածքներում, ու ինքը հույս ունի, որ մի օր նորից կապրեն:

**************
Իսկ ընդհանրապես, չեմ հասկանում դաշնակների հրճվանքը այսպես կոչված մահմեդական հայերի հարցով: Ամբողջ ազգը մոբիլիզիցարել են ջահերի երթի, մնացել են մահմեդականներն ու ծպտյալները՞

Article 0

$
0
0
Թե ինչքան են աղանդները աշխուժացել ու թե ինչքան լավ են իրենք իրենց զգում Հայաստանում՝ ամփոփ էստեղ

Ես մեկ այլ բան եմ ուզում շեշտել: Եհովայի վկաներ աղանդը փորձեց Տեր Եսայուն մեղադրել հայհոյանքի ու սադրանքի մեջ, դրա մասին "վկայում են" Եհովայի վկաների վկաները իրենց կայքերում ու բլոգերում:
Վկաները նաև բամբասանք են տարածում աջ ու ձախ ու ամեն ինչ անում են տեր հոր մարդկային կերպարը ու լավ քահանայի անունը տրորելու համար:

Շատ բան չեմ ուզում ասել նրա մասին:

Ուղղակի սա եմ ուզում ցույց տալ



Կարդացի՞ք ովքեր են հեղինակները:

Տեր Եսային մեր հասարակության էն եզակի անդամներից է (հատուկ է, որ չեմ շեշտում քահանա բառը, որովհետև մեզ նման աշխարհիկների մեջ էլ մատների վրա կհաշվես մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ փորձում են օգտակար լինել հաշմանդամներին), ով շփվում է խուլերի հետ: Հատուկ սովորել է նրանց լեզուն, նրանց համար հոգևոր նյութեր է պատրաստում, պատարագներին կանգնում նրանց կողքին ու փոխադրում է խուլերի լեզվով պատարագն ու աղոթքները:

Ես էս վերջերս Հայ ձմեռ պապի ընտանիքներից մեկի համար հանգանակություն կազմակերպելու ու ամսագրի շնորհանդեսի ժամանակ տեսա, թե ինչ աչքերով էին դպրոցական տարիքի խուլ երեխաները ուշադիր նայում, որ բաց չթողնեն հանկարծ ոչ մի խոսք, ինչպես էին "Հայր մեր" արտասանում իրենց լեզվով, ինչպես էին մասնակցում դժվարության մեջ ապրող ընտանիքի համար օգնություն հավաքելուն: 

Ու նման մարդուն հայհոյելու ու սարդանքի մեջ մեղադրող վկաներն ու վկաների վկաները էս անգամ իրենց իսկական դեմքն են ցույց տալիս: Խաղաղասեր՝ կոկորդ կրծող, ազնիվ՝ սուտ վկայություն տվող, գառան դիմակով գելեր իսկական: 

Երանի թե նրանք, ովքեր դեռ մինչև վերջ չեն ընկել էդ քայքայիչ կազմակերպության ճիրանները, աչքները բացեին ու փախչեին էդ կեղծիքի ու չարիքի բնից:       

Ստորագրահավաք

$
0
0
ու պահանջ ՀՀ իշխանություններից հստակեցնել օրենքները, ցույց տալ աղանդավորական կազմակերպություններին իրենց տեղը ու պաշտպանել ՀՀ սովորական քաղաքացիների շահերը:

Միացե՛ք

black swan

$
0
0
նայեցի վերջապես: Ճիշտ էի անում, որ չէի նայում: ձեռքս ընկներ էդ ֆիլմի սցենարիստը, կծեծեի:

էդքան ծանր, լացկան, տնքան կինո, ու ոչ մի լուսավոր բան: Էդ մի քանի րոպե ղուշ, ագռավ կարապ դառնալու էֆֆեկտի խաթր էդքան ձգած, ծամած կինո նկարել արժե՞ր:

ատանկ

Ժողովուրդ,

Հայաստանի էրեխեքը / дети Армении

$
0
0
Ի վերջո կողմնորոշվեցի ու վերցրի "Արահետի" էքսկուրսիան: Հրաշք ժամանակ անցկացրինք: Ես գիտեի, որ լավ է լինելու, քանի որ նրանց ծրագրերը ստանդարտ չեն, զգում ես, որ սիրով են անում իրենց գործը:

Հիմա ցույց եմ տալիս Դսեղի երեխեքի նկարները: Էս Երևանի ամեն ինչ տեսած ու ամեն ինչ ունեցող երեխաները չեն: Էս երեխաներն ապրում են աղքատության մեջ: Խաղալիքներ ու սիրուն շորեր չունեն: Էժանանոց սպորտային հագուստը որպես կանոն էս երեխեքի ամենաթանկ, տոնական հագուստն է: Նրանց դեմքին նկարված է հոգսը: Շատ էի ազդվել, ճիշտն ասած: Դսեղում Թումանյանական օրեր էին, տիկնիկների միջազգային փառատոն: Մի տեսակ անմասնակից էին գյուղացի երեխեքը էդ տոնին:

********************
В воскресенье была в Лори - наверное в моем самом любимом регионе Армении. Село Дсег - родное село великого Ованеса Туманяна. Там проходили туманяновские дни и международный кукольный фестиваль. Фестиваль фестивалем, а мне понравились дети.













































Ծնողներից ով լուսանկարչական ապարատ ուներ, իր երեխաներին տալիս էր ծաղրածուների, կենդանիների շորեր հագածների ձեռքը ու նկարում: Էս երեք տղան քայլում էին էդ ամենի միջով մի տեսակ խեղճացած դեմքերով: Ասեցի՝ կանգնեք, ես էլ ձեզ նկարեմ: Ուրախ, բայց լուռ ու տղամարդու պես լուրջ կանգնեցին:







Էս մեկն արևից երեսն անընդհատ ճմռթում էր: Մի քանի անգամ փորձեցի: 



   

Տխուր եմ

$
0
0
Լռության ու անտարբերության պատճառով եմ տխուր: Չարախնդության պատճառով: Սիրո պակասի պատճառով:

Ինչքան եմ կարդացել ու լսել պաթետիկ խոսքեր մեր եկեղեցու հասցեին, կոմպլեմենտներ: Բա ինչքա~ն մունաթ՝ թե սա է մեղավոր, նա է մեղավոր: Ամեն մեկն ու յուրաքանչյուրը, բայց ոչ անձամբ ես, իմ հպարտությունը, իմ չմահավանությունը, բամբասկոտությունն ու նախանձը, չարությունը.... հիմա բենթլիի հեքիաթը էլի չեմ ուզում լսել:

Ես ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ եվրատեսիլն ու էդ նույն գրողի տարած բենթլին ավելի կարևոր թեմա են, քան էն, որ եկեղեցու սպասավորին, լավ, արժանի, ազնիվ սպասավորին հայհոյում են, նեղացնում: Ինչի՞, երբ որ քլնգել չի պետք, այլ պաշտպանել, բոլորը լռում են: 
Առաջին հայացքից կարող է թամաշա երևա մարդկանց աչքին, ձեռքները շփելով սպասեն, թե երբ են իրադարձությունները թեժանալու, որ բերաններս բացած հրճվենք՝ "արա տերտերն ու վկաները հագել են իրար", դատ-բան... 

Իսկ իրականում, աղանդները դուրս են եկել խաչակրաց արշավանքի: Ու իզուր է հույս տալը, թե էս մի հոգու դեմ է, ի՞նչ պտի ըլնի: Էս էն ազդակն է, որով "քրիստոնյա" հասարակության վիճակն է ստուգվում: Հը՞ն, տե՞ր եք ձեր եկեղեցուն, բենթլիին չէ, եկեղեցուն: Ձեր հոգու պարտքին տե՞ր եք, հայե՛ր: Մկրտվածներ, Զատիկ ու Սբ. Ծնունդ նշողներ, քանդած եկեղեցիների գեղեցկությամբ հիացողներ ու նորերից նեղվողներ, աղանդների շատությունից ջղայնացողներ ու ամեն ինչ եկեղեցու գլխին բարդողներ: Էսօր ձեր օրն է, չե՞ք զգում:    

Ասում են, տեր հոր հանդեպ արդեն վկաներն են գործ հարուցել, փորձ անու՞մ ենք հասկանալու սրա խորությունը: Փորձ անու՞մ ենք հասկանալու, որ եթե մեր թանկագին անձերին նեղություն չտանք ու տեր չկանգնենք եկեղեցուն, կարող է էսօրվա դատարանների վիճակի պայմաններում ու էսօրվա օրենքներով տեր հորը մեղավոր սարքեն: Մարդուն, ով ազնվորեն փորձում էր իր հոտը պաշտպանել գելերից:

Ինչ ասես արժի պատկերը էս ստորագրահավաքի՝ կիբեռ քրիստոնյաներն ավելի շատ լայք են տալիս, քան ստորագրվում: Ոնց որ և առցանց քննարկումներ ու ճակատամարտեր են տալիս, բայց տարիներով եկեղեցի ոտք չեն դնում: Ի՞նչ, էդ մի ստորագրությու՞նն էլ ափսոս է: 

Ու՞ր եք զինվորյալ մանուկներ եկեղեցու:     
Viewing all 1849 articles
Browse latest View live