Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

«Տերը ինձ ասեց՝ մտի չաթ․․․»

$
0
0
Է, ես էլ սենց պերմանենտ շփման մեջ լինեի «տիրոջ» հետ, ես էլ Երևանի գրողների միության մրցանակ կունենայի։ Ալելուիա

օպտիմալացում

$
0
0
Հարց մը
Ինչո՞վ են տարբերվում Սուպեր Սքեն, կողքի նանարը ու էս ֆոտոն նկարող մյուս հայերը Անիի ավերակ եկեղեցիների ներսում ու ֆոնին «Վոգի» ֆոտոսեսսիա արած թուրք նանարներից ու դրանց նկարողներից։



գտավ [info]hetum 

Տեսնում եմ, որ

$
0
0
էսօր ընկերներիս բացասական լուրերը էլի խեղդել են, դրա համար, չնայած հոգնածությանս, որոշեցի տեղյակ պահել, որ էսօր շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել։ Չնայած դժվարություններին, չարքաշ կյանքին, էնքան լավն են, հյուրընկալ։ Լևոն Գաբրիելյանից մի խոսք անգամ չես լսի՝ թե էս ինչ երկիր ա, որ ես էս օրն եմ։

Մեր հավաքած գումարով հավ կգնի «Հայ Ձմեռ պապը»։ Կգրեմ ավելի մանրամասն էս քանի օրը։ Իսկ մինչ էդ՝ մեր Մասիսը ու․․․

Друзья, под катом наш Арарат - Масис











Լևոնի տղան՝ Մասիս սարի ու շունիկի հետ


Մասիս ջանը․․․․

    

Բարի գիշեր /  Спокойной ночи

ասոցիացիա

$
0
0
Մարդ կա՝ ոնց որ չհասունացած պզուկ։ Որ կողմից մոտենաս՝ թարախ է, բայց ինչքան էլ ճըտացնես, թարախը մեջը կմնա։

Article 0

$
0
0
Երեկ երեկոյան փողոցում սփյուռքահայ տղաների չորս հոգանոց խումբ տեսա։ Ուրախացա ու զգացի, որ արդեն վաղուց ի վեր Երևանի փողոցներում սփյուռքահայ չէի տեսել։

Հարց առաջացավ մոտս՝ էդ ի՞նչ ենք արել, որ սփյուռքահայ երիտասարդներն էլ Հայաստան չեն գալիս, ու ի՞նչ չենք արել, որ պարսիկներն իրենց էդքան անսանձ ու լավ են զգում Երևանում։

Հիշում եմ, որ ժամանակին Երևանի գյադա-գյուդեքը սփյուռքահայերի հետ շատ շատ էին կռիվներ սարքում, հետևներից խնդում, ծաղրում, բայց էսքան ժամանակ չեմ տեսել մեկը մի պարսիկի կարգի հրավիրի։ 

Անկախ ինձնից կանանց տրանսպորտում տեղ չտալու հետ զուգահեռներ են անցնում մտքովս։

Ամոթը որ կորցնես,

էս ի՜նչ շոգ է, դիը մամի

$
0
0
Ես որ շրջապատում ասում էի անձրևներից մի՛ բողոքեք, այլ ուրախացեք, որ ամառվա մի մասը գլորեցինք փշաքաղվելով, չէին լսում։ 

Լուծվող սուրճիս բաժակը արդեն որերորդ սառույցն իրենով արեց, ոչ հովացավ, ոչ էլ մտքին կա։ 

Ես հրաժարվում եմ գազօջախի դիմաց կանգնել ու ճաշ եփել, մեկնումեկդ կկերակրե՞ք սովածներիս։

Երազումս լավ հով տեղում էի, զանգեցին, հետ բերեցին շոգ իրականություն։

Ատանկ

Article 0


Լավ էր,

$
0
0
որ Վեհափառը այցելեց Վահագն Չախալյանի ծնողներին։ 

Վստահ եմ, որ դա մեծ լիցք, կամք ու ուժ տված կլինի ոչ միայն Չախալյանին ու իր ընտանիքին, այլև ողջ ջավախահայությանը։

Այո՛, Առաքելական եկեղեցին մեր ծնողն է, անանցանելի ու հավերժական արժեք, տուն, հայրենիքին համազոր սրբություն։

Նայում էի հայլուրով

$
0
0
Վեհափառի այցի կադրեր ու մտածում, թե ա՛յ ինչ է լինում, երբ հայերն իրենց երկիրը թողնում, գնում են օտար, շեշտում եմ «օտար» բառը իր բոլոր բացասական երագներով, երկրներն ու քաղաքներն են շենացնում։
Հետո իրենց գերեզմանները պղծվում են, իրենց սարքած եկեղեցիները քանդվում, իրենց անունները ջնջվում․․․․

Հայաստանը թողած կոնսերվատորիաներ ու թանգարաններ բացել Թիֆլիսում, որ հետո գերեզմանիդ քարերը տանեն ջարդեն։

Հարգելի՛ գործարարներ, եթե ձեզ խանգարում են բիզնես անել, մնացեք, խանգարողների հարցերը լուծեք, ոչ թե փախեք վրաստաններ, որ հետո հենց ամեն ինչ դրած-պատրաստ լինեք, մի տեղներիդ տան ու շպրտեն ձեզ, իսկ բիզնեսն էլ իրենցով անեն։

վերջ տանք շամանությանը

$
0
0
ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը աշխատանքի հայտարարություն է տալիս անգլերեն լեզվով։

Երևի նեյթիվ սփիքըր են ուզում, որ՛տև լեզուների պահանջի մեջ առաջինը ինգլիշն ա, բա․․․



thank u          

Մարգարա գյուղի ազատամարտիկը

$
0
0
Էստեղ գրել եմ, որ գնացել էինք Լևոն Գաբրիելյանենց տուն։

Մինչև տան նկարները դնելը, ասեմ, որ Լևոնը երկու ոտքից վիրավորվել է պատերազմի ժամանակ, բայց մինչև հիմա հաշմանդամության թոշակ չի ստանում։ Մի տարի առաջ նորից փորձել են դիմել, դեմ են առել քաշքշուկների, գնա-արի-ների, մաղարիչների առաջարկների, ու ոչ մի բանի չեն հասել։ 
- Տո դե իրանց ըլնի էդ փողը, - անտարբերությամբ ասաց Լևոնը մինչ կինը պատմում էր թոշակի ոդիսականի մասին։

Բոլոր բժշկական թղթերը, զինգրքույկն ու այլ տեսակի փաստաթղթեր նկարել ենք։ Էստեղ չեմ դնում, բայց եթե ինչ-որ մեկն ինչ-որ ճանապարհ ցույց կտա պատկան մարմիններին տեղ հասցնելու, ապա փաստաթղթերի նկարները կարող ենք տրամադրել։ Արդեն ամոթանք տալն էլ է դարձել ամոթ։ Հա, ինչքա՞ն։

Մի խոսքով։

Ազատամարտիկի տունը։ Սա «ֆասադը»


Սա էլ այգու կողմից։ 






Խարխլված աստիճանները



Տունը բաժանված է երկու մասի՝ մի կողմում լուսամուտները քիչ թե շատ փակ են, էնտեղ ապրում են։ Մյուս մասը փակ լուսամուտ էլ չունի։ Էդ հատվածում ճագար են պահում՝ հիմնական սնունդը։ 

Ապրում են էս հատվածում՝





Լվացք, ճագարներ - բոլորն էս մասում։ Լևոնենք ասացին, որ հավ էլ կարող են էս հատվածում պահել։





Քանի որ Հայ Ձմեռ պապը նրանց կով է տրամադրելու, նայեցինք գոմի տեղ ծառայելու տան նկուղը։ 



Լևոնն ու իր կինը պարապ չեն նստում։ Երկուսն էլ հողի վրա աշխատում են, հիմնականում ուրիշների համար՝ գումարի դիմաց։ Բայց ունեն նաև իրենց փոքրիկ հողամասը։ Կարտոֆիլ, լոբի, բանջարեղեն։ Բայց ոչ արտադրական չափերի։ 

«ԱՐԴԱ» ընկերությունն օգնություն է տրամադրում կարիքավոր ընտանիքներին՝ սնունդ, հագուստ։ Լևոնը ստորագրում է ստացականը



Զրույց դեսից դենից։ Հարցուփորձ։











- Երեխե՛ք ջան, դուք պտի հպարտանաք, որ սենց հայր ունեք։



Մի խոսքով, հիմնականում էսքանը։ Իհարկե, կովն էլ, հավերն էլ, կարտոֆիլն էլ մեծ օգնություն կլինեն էս մարդկանց համար։ Բայց տան հարցը դեռ որ օդում կախված է։ Ինչպես նաև թոշակի, որը ոչ թե լավություն է, որ չինովնիկները իրենց կաշվից պտի պոկեն տան, այլ մեեեծ պարտքի աննշան մասի կատարում։ Սովետին գովալ չեմ սիրում, բայց Սովետն իր վետերաններին գլխի վրա էր պահում։

Ատանկ      

Язык богослужения в Библии и у святых отцов

$
0
0
Интересная статья [info]abbatus_mozdok о языке богослужения.

Я сама не сторонница "перевода" литургии на ашхарабар, т.к. во первых понять литургию на грабаре не трудно, а во вторых, есть курсы грабара.

Ատանկ


Պըզտիկ զինվոր

$
0
0
Մինչ մենք նստած փափուկ աթոռներին ու համակարգիչների դիմաց Արցախ-Արցախ ենք ասում, հողերից ու սահմաններից ենք խոսում, մեր զինվորներն ամբողջ Հայաստանի սահմանների երկայնքով առանց պաթոսի ու ճառերի էդ հողերն են պահում։


Ի՞նչ ի նկատի ունի

$
0
0

ԵԽԽՎ-ում Սերժի ելույթը

$
0
0
Տեքստն ամբողջությամբ էստեղ կա։

Մի հատված էլ Արցախին վերաբերող մասից՝

Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ:

Բայց դե, խնդրեմ, մյուս կողմից էլ՝

Գիտեմ, որ

$
0
0
լիքը խելոքներ կան, որոնց համար անհանգստությունը վաղվա հետ կապված հերթական հիստերիան է։ 

Բայց մյուս կողմից էլ գիտեմ, որ բացի հայտնի կարծիք-սփոփանքներից, թե ձևական բանակցում են, տակը լուրջ բան չկա, մի կարևոր փաստ կա՝ ՀՀ դիվանագիտությունը էսօր երդվում է «Մադրիդյան» սկզբունքների արևով։

Ու ես չեմ հասկանում՝ ինչի՞։ Եթե մտադիր չեն հետևելու էդ սկզբունքներին, ինչի՞ ոչ մի (կամ գրեթե ոչ մի) պետական կայքում, ներառյալ ՀՀ դեսպանատների, որոնց առաջնային գործառույթներից մեկը Արցախի հարցի հայամետ լուծումն է, Հայաստանի սահմանակից երկիրը արևելքում Ադրբեջանն է, իսկ քարտեզների վրա նույնիսկ ԼՂԻՄ-ը չկա, զոր օրինակ՝ http://www.armenianembassy.ru/ Ումի՞ց են վախենում Բեռնար Ֆասսյեից, Իլհամի՞ց, թե Մեթյու Բառանից։

Ես չեմ հասկանում ինչի ենք մենք միշտ հլու-հնազանդ-պուպուշի դերում՝ բոլոր արժանի ու անարժան զեկուցողների, գործ տվողների, կառույցների ու հանգույցների առաջ։ 

Ընդհանրապես, իմ կարճ խելքով, վաղուց ժամանակն էր ուղղակի հետ կանգնել Մադրիդից ու իր սկզբունքներից, ոչ թե հայտարարել, թե տարածքային ամբողջականությունը մենք հասկանում ենք (էս մասը տեղավորվում է էն գաղափարի մեջ, որ անկախ Ադրբեջանի կազմում ԼՂՀ երբեք չի եղել), դրա համար էլ մինչև հիմա չենք ճանաչել Արցախի անկախությունը (այ էստեղ արդեն տրամաբանությունը ոտն օլորում է ու սկսում է կաղալ)։ 

Ու իմ կարճ խելքով, ամենազզվելին էն է, որ հույսներս նրա վրա է, թե թուրքերը վերջին պահին ինչ-որ մի բանի չեն համաձայնվի։ Տեսնես ինչի ենք մենք ամեն ինչից անկախ ամեն ինչին  միշտ համաձայն։

Էս էլ Ալեքսից

Нагорный Карабах - параллели - Помните о Имбросе

$
0
0

Сегодня начинаются переговоры по Нагорному Карабаху, что совпало с написанием мной рецензии на книгу Соломона Тейлиряна об армянской резне для "Книжного обозрения". Почти всё написано, осталось мало. Я в шоке от того, что я прочитал, хотя я, в общем, этой темой владею.
Армяне, не верьте ни единому слову дикарей. и тех, кто кормится из их рук.. Кто бы, подкупленный нефтью, не пытался вас задурить. Речь идёт о вашей судьбе. Не выпускайте оружия из рук, только независимость! 

Поэтому сейчас - о судьбе Имброса.
Имброс - остров у берегов Анатолии, владение афинян в античное время. В начале 20-го века он имел 97, 5% греческого населения. После Первой мировой войны его сначала отдали Греции, затем, по Лозаннскому договору вернули Турции. Но с условием - там делается греческая автономия. Звери подписали, но у них были свои планы на всё.

Греческому населению гарантировались право на свободу языка, вероисповедания и обучения на греческом. Тем не менее, Турция последовательно проводила политику уменьшения греческого самоуправления на острове, приняв законы, фактически ликвидировавшие права национальных меньшинств в стране.

Уже в 1923 году были распущено избранное правительство, а 1500 беженцам с острова, проживавшим временно в Греции и на итальянском тогда острове Лемнос, было воспрепятствовано в возвращении домой.
 
Армяне, помните, именно тогда было запрещено армянским беженцам возвращаться в Нахичевань, где была создана "автономная республика для двух народов"?

В 1926 году все географические названия острова были заменены на турецкие. (Гёгчада, Чинарлу, Агсу и Карасу - тюркские мозги, предназначенные для пересчитывания баранов и жён, не способны сгенерировать ничего другого - от Каспийского моря до Эгейского - всё то же самое - сотни чинарлу, гюняшлу и прочих шайтанлу). Но я отвлёкся.

В  1927 году было отменено местное самоуправление и закрыты греческие школы. Вновь открытые, в 50-е, под давлением из США, они были окончательно закрыты в 1964 году, когда американцы сильно нуждались с союзничестве турок. В 1943 году вместе с другими православными иерархами был арестован митрополит Имброса и Тенедоса, а земли афонских монастырей на острове конфискованы. Неоднократно подвергались арестам мэр и городские советники на острове. В 1964-1984 годах большая часть земель на острове была передана под нужды армии и полиции (была открыта тюрьма). В 1974 году,  в ночь турецкого вторжения на Кипр, был осквернён православный собор в Кастро (Калекёе).
В марте 1993 было разграблено новое здание собора. С июля 1993 года официально проводится переселение на остров турок с материка. Всё это привело к интенсивной эмиграции греческого населения, которое к 1970 составляло всего лишь около 40 % населения острова, в то время как в 1964 на острове проживало около 7000 греков и 400 турецких чиновников.

В настоящее время на острове осталось лишь немногочисленное греческое население, состоящее в основном из стариков.
Акты вандализма продолжаются сегодня и по отношению к мертвым: 29 Октября 2010 г., в день празднования основания турецкой Республики, было разрушено 78 надгробий греческого кладбища Панайи.

Армяне, всё это повторится с вами, как уже было, если вы поверите и вздумаете разоружаться перед ордой азиатской нечисти. Не будьте наивными. Они хотят только вашего уничтожения, их вера и национальный характер, сформировавшийся в монгольских степях, диктуют это.  Они торгашня и ворьё, погромщики и осквернители могил, лжецы и фальсификаторы. Но если вы вдруг окажетесь без оружия, они нападут обязательно.

Помните о Имбросе

էսօրվա

$
0
0
էս մի տեսակ տհաճ լռության ու սպասման մեջ ինչ-որ տեղ նույնիսկ մեխանիկորեն յութուբում սկսեցի Մոնթեին փնտրել։




Նայելու ընթացքում ինքս ինձ հարց էի տալիս՝ մի՞թե ինչ-որ մեկը Հայաստանում կհամարձակվի ճակատագրական սխալ անել ու ինչ-որ թուղթ ստորագրել։

Ու դրան ոնց որ ի պատասխան ականջներիս մեջ հնչեց երկու օր առաջ էս ամեն ինչի մասին տրանսպորտում լսածս քննարկման վերջաբանը։ Հուրախություն և ի զարմանս ինձ՝ երկու երիտասարդ էին խորացած քննարկում։ Վերջում համարյա թևավոր խոսքի պես մեկն ասաց՝

- Ապե՛, հող հանձնողին հողին կհանձնենք․․․

Երթ ու նստացույց ի պաշտպանություն ազատագրված տարածքների

$
0
0
Երեվանում այսօր` հունիսի 24-ին ժամը 10-ից Հայազն Երիտասարդների Միաբանությունը կազմակերպում է երթ եւ նստացույց ի պաշտպանություն ազատագրված տարածքների: Երթը կսկսվի Կոնսերվատորիայի այգուց` Կոմիտասի արձանի մոտից, այնուհետեւ երթի մասնակիցները կքայլեն Բաղրամյան փողոցով դեպի նախագահական նստավայր, որտեղից նույն փողոցով կհասնեն դեպի Հանրապետության հրապարակ: 
 
Ժամը 12.00-ին Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կսկսվի Միաբանության 24-ժամյա նստացույցը:

Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են
Viewing all 1849 articles
Browse latest View live