Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 1

$
0
0
Առավոտ ծեգին՝ լույսը դեռ չբացված, բեռնատարներ են անցնում, ու երազիս մեջ դրանք դառնում են ուղղաթիռներ, որ մոտենում պտույտ են տալիս ու հեռանում:

- Չլինի՞ պատերազմ սկսեց... , ու վախենում եմ արթնանալ: Բայց քիչ-քիչ մոտենում եմ իրականությանը ու դուրս եմ գալիս երազից: Ուղղաթիռները քիչ-քիչ վերածվում են բեռնատարների, լույսը քիչ-քիչ բացվում է:

Էս տարածքների տեր ու տիրակալ ագռավն է սկսում բարձր ձայնով կռկռալ, բայց դե ես սնոտիապաշտ չեմ:

Լույսը լրիվ բացվեց: Խաղաղ օր թող լինի, պատերազմներ էլ չլինեն ո՛չ հոգիներում, ո՛չ էլ հոգիներից դուրս, մանավանդ մեր Հայաստանում: 

Գործընթացը սկսել է

$
0
0
Ալինայի բուժման մասին է խոսքը:

Նախ ուզում եմ ասել, որ մեխանիզմը սկսեց գործել շղթայական էֆֆեկտով: Շղթան գնաց այսպես՝

[info]ahousekeeper-ից [info]molorak-ից (լրագրող Աննա Եղիազարյան) Լիլիթ Բաբախանյան, որից առողջապահության նախարարություն պրն. Կոստանյան՝ առողջապահության նախարարություն առողջապահության բաժնի պետ, ու նրանից Հայաստանի լավագույն բժիշկներից մի քանիսը:

Ուզում եմ շեշտել առողջապահության նախարարության ու բժիշկների արդյունավետ ու օպերատիվ աշխատանքը, որի շնորհիվ Ալինային երակների համար ստուգեց Հայաստանի լավագույն անոթաբաններից մեկը՝ Միքայելյանի անվ. ինստիտուտի պրոֆ. Սուլթանյանը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ալինայի մոտ երակների վարիկոզ լայնացում կա ու որ հաջորդ շաբաթվա մեջ հենց պատրաստ են վիրահատելու:

Ամեն ինչ լավ կլիներ, եթե...

Մի պահ "Հայ ձմեռ պապի" Արմինեն նկատում է, որ Ալինան վատ է զգում իրեն, հարցին, թե ինչ եղավ, պատասխանում է, որ աչքերի դիմաց սևացավ ու կրծքին ձեռքը դնելով ասում է՝ էս ծակոցներից է երևի: Պարզվում է կրծքում բավականին շոշափելի գունդ կա:
Պրն. Կոստանյանի կազմակերպելով արագ գնում են ուռուցքաբանության կենտրոն, բժշկ. Արթուր Ավետիսյանի մոտ: Հետազոտումից հետո անցնում մամոգրաֆիա (բժշկ. Հասմիկ Դավթյան), որից հետո նշանակվում է շտապ վիրահատություն:

Ալինան պետք է երեքշաբթի օրը իր գրանցման վայրից ուռուցքաբանի ուղեգրով գա Երևան՝ վիրահատության: Ցավոք սրտի դիագնոզը լավը չէ, սակայն հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի:

Հատուկ կարիք կա նշելու, որ բոլոր բժիշկները շատ բարյացակամ են եղել, պատրաստակամ:

Ուզում եմ մեկ էլ նշել, որ ամբողջ ընթացքում Ալինային շատ է օգնել Արտավազի գյուղապետը՝ Ռեմ Հովհաննիսյանը, որը էսօր էլ իր մեքենան տրամադրել էր, որ Ալինային հասցնեն Երևան:

Հանգանակության օրը մի կարևոր բան էլ էր եղել՝ Խուլերի միության նախագահը, բացի նրանից, որ դահլիճն անվճար էր տրամադրել, նաև դիվիդի նվագարկիչ էր իրենց միության կողմից նվիրել Ալինայի ընտանիքին: Ալինայի 15-ամյա աղջիկը հետն էր այսօր, ու երբ Արմինեն նվիրել էր նվագարկիչը, աղջիկն անչափ ուրախացել էր: Պարզվել է, որ արդեն քանի տարի երազում էր դիվիդի ունենալ:

Ու կարևորը չմոռանամ, գումարը, որ հավաքել ենք՝ 140.000դր և 15 եվրո, ծախսվում է Ալինայի ճանապարհածախսի, նրա էստեղ մնալու վրա: Ցավոք, նման վատ ախտորոշման դեպքում նաև շատ դեղերի...

Ինչևէ, հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի: Աստված օգնի Ալինային ու մեր բժիշկներին, որ կարողանան վերացնել չարորակ ուռուցքը:

Չմոռանանք աղոթել, ժողովուրդ:      
   

Ազգս պտի դեմքով ճանաչի յուր հերոսներին

Մայիսի 9

$
0
0
Շնորհավորում եմ մեզ բոլորիս: Հպարտանալու, աճելու, մեզ վրա աշխատելու շատ տեղ ունենք ու մեծ օրինակներ՝ հասկանալու, թե ինչ ասել է լինել մարդ, սիրել երկիրը, ազգին:

Եթե ժամանակին, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կիսում, բաժանում էին 15 պետության մեջ, որտեղ կային առաջատարներ (ռուսները), ֆավորիտներ (վրացիները) ու կային օճառ ուտողներ ու փախնողներ, պարզ է՝ ովքեր, եթե էն ժամանակ Թամանյան դիվիզիան չպիտի առաջինը հիշատակվեր, և այլն, և այլն, ապա Շուշին, Արցախը ամբողջությամբ մերն են:

Որ խորանում ես, աշխարհի էսօրվա տիրակալ պետությունները, իրենց ղեկավարները, պետական քարոզչությունը կերազեին մի Արցախի կեսի կեսն էլ հալալ-զուլալ, ամեն տեսակ բարոյական ու արդարացի իրավունքներով ազատագրել ու դրանով սնել իրենց երկրները, սեփական ժողովուրդների առաջ արդարանալ անիմաստ տարած պատերազմների, միլիտարիստական ելույթների, չարիքներ ու թշնամիներ փնտրելու ու պատժելու անիմաստ գործողությունների համար: Ու գրեթե ոչ մեկը չունի արդարացում:

Իսկ մենք աշխարհի տերն ենք: Մեր աշխարհի տերն ու տիրակալը: Քարտեզի վրա է Հայաստանը փոքր, բայց երբ սկսում ես քայլել էդ Հայաստանով, զգում ես, որ մեծ է: Էնքան մեծ, որ մինչև էսօր չենք կարողացել սեր խոսոտովանել ու մեր հավատարմությունը ցույց տալ էդ մի քանի հազար քառ. մետրին:

Article 0

Ամբողջ օրը մտքիս էր

$
0
0
թե ինչքան լավ էր, որ երբ մենք փոքր էինք, մեր ձեռքները բռնող ու անմահ կրակի մոտ տանողներ կային: Բնականաբար, էդ ավանդույթը ստեղծել էր պետական քարոզչամեքենան:

Ինչի՞ էսօր /ոչ պարտադիր էս օրը, այլ ընդհանրապես/ չկա երեխաների ձեռքները բռնած Եռաբլուր գնալու ավանդույթը: Էլ ո՞նց ենք պատկերացնում հայերանսիրության, երախտապարտության, իդեալների ստեղծումն ու դաստիարակումը, եթե մի կողմից ազատամարտիկների մեծ մասը խայտառակ պայմաններում է ապրում, մոռացության մեջ, իսկ մյուս կողմից նույնիսկ պետական ալիքով նման օրով Աննա սերիալը բռնաբարում է տրանսի է ենթարկում ազգիս զգայարաններին:

Կոռնելին էլ գրեց դրա մասին:

Թամանյանի տեսած ԵրԱզը

$
0
0
Ես ընտրում եմ [info]ovanitas -ի տարբերակը



Էսօրվա բարքերին ու իրողություններին շատ ավելի համահունչ է:

Նարեկ Սարգսյանի կոմպի մեջ մեկնումեկդ Ցիվիլիզացիա դրեք, մարդը զբաղվի

Խորենացին՝ լկտի խաբեբա

$
0
0
Պարզվում է, "Կեղծ Մովսեսի" հեքիաթը տեղ է գտել "Բրիտանիկա" հանրագիտարանում:

Հոդվածի տակ կան նաև մեկնաբանություններ, դրանք նույնպես արժի կարդալ, ինչպես նաև վերջում դրված հղումները նույն թեմայով այլ հոդվածների:

Մի պահ, in the moment of enthusiasm ուզում էի փորձել նախաձեռնել Ալբերտ Մուշեղյանի "Խորենացու դարը" աշխատության թարգմանությունը անգլերեն լեզվով: Երբ գրքով գնացի մասնագետի մոտ խորհուրդ հարցնելու, ինձ ասացին՝ Ակադեմիայի ոչ մի ինստիտուտ "մեջքին չի կանգնել" աշխատության, այսինքն, սովորաբար որևէ գիտական ինստիտուտ գիտական աշխատությունների սկզբում/վերջում գրախոսություն է տալիս, որով և հաստատում է աշխատության գիտականությունը:

Ի՞նչ կա զարմանալու, որ չեն կանգնել, եթե ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլ. Բարխուդարյանը շնորհակալ է Թոմսոնից Պատմահոր "երկը թարգմանելու" համար՝ թեկուզ կիսատ-պռատ, թեկուզ կեղծելով:

Ճիշտ է հոդվածի հեղինակը հարցադրում անում՝ բա էլ ո՞նց է տարվելու պայքարը կեղծարարության դեմ, եթե Ռիչարդ Հովհաննիսյանները, Թոմսոններն ու Սյունիները շարունակում են գիտնականի անուն վայելել ու կեղծել հայոց պատմությունը: Ով լավ չի պատկերացնում ինչ է նշանակում Խորենացուն ոչ հավաստի հեղինակ համարելը, ապա ուղղակի ասեմ, որ Խորենացուն "ջնջելով" ջնջում են մեր ինքնությունը, մեր՝ էս երկրի ու պատմության իրական տերը լինելու փաստը, հետևաբար և առաջ քաշում հայերի՝ Հայկական Լեռնաշխարհում եկվոր լինելու "վարկած" ու տեղը տեղին խցկում են նման կեղծ տվյալները բրիտան ու այլիկաների մեջ:

 Էստեղ բառացիորեն արտագրել եմ Մուշեղյանի "Խորենացու դարը" աշխատությունից մի գլուխ

Ու վերջում, պատգամ որպես Րաֆֆի Հովհաննիսյանին վաղը մյուս օր ձայն տալուց առաջ, խնդրում եմ մի պահ անդրադառնալ, որ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ սերտ ազգակցական կապեր ունի, շատ էլ որ քաղաքական ծոմ էր պահում ու պահանջում, որ գետն երկու ափ ունենա՝ աջ ու ձախ:  

Article 0

$
0
0
Փաստորեն երեկ Առմագեդդոն էր, իսկ ես չէի էլ իմացել: Համբերություն եմ մաղթում պոստ-առմագեդդոնյան էքստազին դիմանալու համար: Կարևորը՝ հ1-ը հաստատ երեկ ավելի տոնական էր, քան դրանից մի օր առաջ՝ մայիսի 9-ին, չէ՞:

Կարդացե՛ք սա, հաստատ ավելի կարևոր է, քան .... ինչէրդրաանունը, մի խոսքով:

Հ.Գ. Մար ջան, տեսա, որ սանիտարներ են վրա տևել: Լուրջ չընդունես:)

Աղանդագիտարան - հատուկ ռեպորտաժ

$
0
0
2 շաբաթ առաջ հ1-ի "Հատուկ ռեպորտաժը" աղանդների մասին էր: Ապրեն հեղինակները:
Ներսում դնում եմ հաղորդման ձայնագրությունը: Արժի նայել:

Բայց մինչ էդ ուզում եմ նշել՝
ԴՐԱԿԱՆԸ
- հաղորդումը ներկայացնում են երիտասարդները, իսկ աղանդներից ամենավտանգավորների, օրինակ կյանքի խոսքի թիրախը հենց երիտասարդներն են:
- Ավետարանական/բողոքականությունը ներկայացվեց իրական դեմքով՝ աղանդ
- Համաձայն եմ Գևորգ Ալթունյանի ասածի հետ: Այո, եհովայականները էս դատավարությամբ ուզում են տեռորի ենթարկել Հայաստանի լրատվական դաշտը

ՍԽԱԼԸ
- Աղանդները ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը չեն համապատասխանում, այլ ուղղափառ ընդհանրական որևէ եկեղեցու՝ կաթոլիկ, օրթոդոքս, արևելյան:
- Առաքելական եկեղեցու հասցեին հեգնախառը "մինչ հայ առաքելական եկեղեցին նստած սպասում է, աղանդները գնում են... " խոսքը: Համատարած անտարբերության մեջ միակ ճանապարհը, որ առաքելական եկեղեցուն մնացել է՝ ռադիոյի, հեռուստատեսության, կայքերի, քարոզների միջոցով ու եղած հնարավորությունների սահմաններում, ծամել-բերանները դնելուց հետո, մահակով ծեծելով տներից տանելն է: Որովհետև ես ոնց նայում եմ, ազգիս հոգու փրկություն պետք չի, այլ միայն թամաշա, դրա համար էլ թեկուզ ղժժալու համար կգնան աղանդավորների հավաքներին, բայց երկու ժամ չեն մասնակցի պատարագի:
    

Դժվարամիտներին ու անհասկացողներին զգուշացնում եմ, որևէ վիրավորանքի փորձ արդեն պատասխան է ստանալու, իմ համբերությունը հատել է: Քննարկում՝ խնդրեմ:





Ու մի հարց վերջում ամեն նոր սարքվող եկեղեցու դեմ դուրս եկած մահապարտների ջոկատին՝ էդ կյանքի խոսքի "օբէկտը" որ սարքվում է, ոչ մեկիդ չի՞ խանգարում գոնե Կաթողիկոսի երևանյան նստավայրի կեսի կեսի չափով: Թե՞ եկեղեցու դեմ խոսելն ու ելույթ ունենալը անվտանգ է ու հարմար:      

Կիրակի օրը, ժ. 17:30

$
0
0
Տեր Եսային (ով եկել էր ֆուտբոլի խաղին, գիտի նրան) հրավիրում է Սբ. Երրորդություն եկեղեցու "Սկիզբ" երիտասարդական ամսագրի շնորհանդեսին:


Շնորհանդեսից բացի, կլինի նաև փոքրիկ համերգ, ելույթ կունենա "Լույս" հնգյակը, և ամենայն հավանականությամբ կերգի նաև Վահան Արծրունին:
Շնորհանդեսի ժամանակ կկազմակերպվի հանգանակություն էս մի ընտանիքի համար

 
Սա էլ հոդվածը՝ http://haysanta.am/hy/articles/2011/4   

Սուրբ Երրորդություն եկեղեցին Բանգլադեշի էն միակ ու շատ սիրուն եկեղեցին է: Միջոցառումը կանցկացվի եկեղեցու դահլիճում    

4 legs good, 2 legs bad

Снайперская война - скрытые потери Азербайджана

$
0
0
Originally posted by [info]kornelij at Снайперская война - скрытые потери Азербайджана
 


На днях Общественное ТВ выдало репортаж об армянских снайперах. Там прозвучали имена азербайджанских солдат, которые погибли, но их имена как бы не разглашаются, так как Баку сейчас активно пытается скрыть всякую возможность активных действий армянской стороы - пропагандистская модель, взятая сейчас на вооружение - это то, что Армения настолько слаба, что ничего сделать не может. Под этим соусом судя по всему скрыли гибель вот этих троих солдат - пока только их имена были раскрыты армейской разведкой

2-й армейский корпус 181-я мотострелковая бригада - Муса Ахмедов
 
1-й арм. корпус, 703-я мотостр. бригада - Эльнур Мубариз-огли Мамедов

1-й арм. корпус, 703-я мотостр. бригада - Мамед Рамиз-огли Азадалиев

to be continued

Շտապ հարկավոր է Ձեր օգնությունը

Օրուելը

$
0
0
մի ավելի հայտնի վեպ էլ ունի, որ կոչվում է 1984 (Nineteen eighty-four), որը հայտնի է քաղաքական տերմինների ստեղծմամբ ու ներամուծմամբ:

Հիմա Անասնաֆերման կարդալիս, հանդիպեցի "spontaneous demonstration" - ինքնաբուխ ցույց արտահայտությանը: Ճիշտն ասած ինտերնետում մի քիչ քչփորեցի ու դրա ծագումը չգտա:

Համենայն դեպս, մտքովս անցավ, որ եթե դա էլ, Օրուելլի մի շարք մյուս արտահայտությունների նման մտել է քաղաքական բառապաշար, ապա հետաքրքիր զուգահեռներ են անցնում մտքովդ՝ ովքեր են ու ում հետ են ասոցացվում հեղափոխական շարժումներ ստեղծողները ու ինչի տեղ են դնում զանգվածներին, որոնց կազմակերպում են "ինքնաբուխ հանրահավաքների ու ցույցերի":

Ատանկ

Article 1

$
0
0
Լավ էր

Պապիկներ, որ իրենց թոշակով չեն կարող համ էլ թանգարաններ գնալ, ընտանիքներ, ուսանողներ, դպրոցականներ:

Սովորական օրերին մի տեսակ չի հարմարվում թանգարաններ գնալ: Էն էլ մի օրվա մեջ մի քանիսը:

Հակոբ Հակոբյան Գաֆեսճյանում, Չարենցի թանգարան ու պատկերասրահ՝ ցուցահանդեսի փակվելուց առաջ մի հատ էլ Սուրենյանցին տեսնելու:

Ազնվական գործ է թանգարան ստեղծելը, աշխատացնելը:

Համ էլ լավ էր, որ հիմնականում, չնայած աղմուկին ու մարդկանց մեծ քանակին, անշնորհք հա-հա հի-հիներ չկային:

Ի վերջո, մեր ժողովուրդը կարոտ է գեղեցիկի, հեռուստատեսություններ, ամո՛թ ձեզ:

Շնորհավորում եմ

$
0
0
համայն հայությանը, որ՛տև ամբողջ Եվրոպայի հայությունը լիքը գումարներ խնայեց, չքվեարկելով էդ անիմաստ հանդեսի ժամանակ:
Հուսով եմ, որ հայությունը հասկացավ, որ եվրոպական հեռարձակողների միությանը թե արհմիությանը /անունը լավ չեմ հիշում/ անիմաստ թանկ էսէմէսներ ու հեռախոսազանգեր նվիրելը հայրենասիրության հետ կապ չունի:

Պահե՛ք, հայե՛ր ջան, էդ գումարները ձեր երեխեքի կրթության համար, Հայաստան գալու ու մի շաբաթ ավել մնալու համար, որ Հայաստանի հետ կապերը պինդ մնան, մի խոսքով, ձեր քրտինքով ու չարչարանքով աշխատած գումարները ձեզ հալալ:

Ես էլ ապրեմ, որ՛տև էլի բաց էի թողել էդ հիմարությունը:)

Ճնշվածներիս նայի

$
0
0
Էսօր եկեղեցում քարոզի ժամանակ քահանան ասաց, որ մի - երկու շաբաթ առաջ էսօր, առավոտյան Սբ. Երրորդություն եկեղեցու դիմաց Եհովայի վկաները հարձակվել են Տեր Եսայու վրա:

Դրանցից մեկն ասել է "Կոկորդդ եմ կրծելու"

Տեսնես ԱՄՆ Պետ դեպարտամենտը սրա մասին էլ կհիշի՞, որ գրի թե ինչքան ճնշված են վկաներն ու բոլորը բոլորը բոլորը: Ինչպես նաև կուզեի լսել էսօր արդեն նախկին օմբուդսմենի պաշտպանական ճառը վկաների մասին

Ի դեպ, էսօր Տեր Եսայու կազմակերպած միջոցառումն է: Եկող կա՞

Ինչքանով եմ ես պաշտպանված կրծողներից

$
0
0
Երեկվա միջադեպի հետ կապված՝ էսօր արդեն տեր Եսային մամլո ասուլիս է տվել: Ինչքան հասկացա, նաև դիմել է ոստիկանություն: Ճիշտ քայլ է ըստ իս:

Բայց մի մեծ հարց կա՝ ինչքանով է ՀՀ օրենքը, որ աղանդների առաջ կանաչ լույս միացրեց, պաշտպանում մեզ՝ սովորական քաղաքացիներիս, աղանդավորների նման ագրեսիվ պահվածքից, հոգեորսությունից և քարոզներից:
Վախենամ, որ չի պաշտպանում:

Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են ոչ թե ՀՀ քաղաքացիների ու նրանց շահերի պաշտպանության համար, այլ տարբեր գույնի միջազգային կազմակերպություններից, եվրա- ու դոլլարախորհուրդներից ու միություններից օքեյ ստանալու համար, ապա խիստ կասկածում եմ, որ էսօր ես՝ Էսինչյան Էսինչս, որ կրում եմ ՀՀ անձնագիր, բնակվում են ՀՀ-ում, ծառայում եմ/ծառայել եմ ՀՀ բանակում, և այլն և այլն, պաշտպանված եմ իմ տան դուռը թակող Եհովայի վկայից, իմ երեխային, քրոջը, եղբորը, տատիկին, պապիկին իրենց սարդոստայնը քաշող կյանքի խոսքից կամ էլ մորմոններից օրենքի էս, էս, էս հոդվածների, էս էս կետով ու ենթակետով:

Իսկական տղամարդու կերպար

$
0
0
Չաշխատող, աշխատողին ծաղրող, հարբեցող, քեֆ անող, կյանք քաշող, տհաս, թերհաս, անմակարդակ, լկտի, գռեհիկ, անշնորհք, տգետ, դիմագծերը միշտ ծռած... 

 

Մի բան եմ մտածում՝ Հայկոյի ու Մկոյի անձնագրերի ու ընտանեկան նկարներն է՞լ են էս նույն դեմքերով: Ընդհանրապես, կարող ա՞ էնքան են երեսները ծամածռել, որ քիթ-բերան-ականջ-ունքեր-աչքերը այլևս  "գործարանային" վիճակում չեն պահում...           
Viewing all 1849 articles
Browse latest View live