kornelij -ին մոտը դրել էր sex pistols-ի հայտնի երգը:
Հավեսով նայեցի: Մելոման չեմ, ոչ մեկի հետ լուրջ չեմ կարողանա վիճել, անուններ, թվեր ու ուղղություններ բերել, ուղղակի ասում եմ իմ «ըստ իսը»: Ըստ իս իրենցից հետո պանկեր չեն եղել, այլ իրենց կապկողներ (երաժշտության մեջ, i mean):
Մի քիչ ուրիշ աչքերով նայեցի: Առաջին անգամ դեմքներին ուշադրություն դարձրի ու նկատեցի, որ շատ երիտասարդ են եղել:
Ու որ վերցնում ես՝ աշխարհի ամենահարուստ, ամենահզոր, ամենակայացած պետությունում են ծնվել՝ կայսրություն, միլիոնավոր մարդկանց արյուն քամող (դարերից եկած սովորություն է երևի), կյանքերի հետ խաղացող ու իր երկրում բարեկեցություն հաստատած մոնստր-երկրում, որը, չնայած էդ ամեն ինչին, իրենց տվել էր մենակ անհուսություն ու հոտած ինչ-որ բանից, աղբից ավելի չլինելու զգացողություն:
Իրենք, էս տղաները (հիմա արդեն մեծ ձյաձյաներ կլինեին, բայց կարծեմ մենակ Ջոնի Ռոթթընն էր մնացել կենդանի) իրենց տղայության տարիներին, խորը դատարկության զգացողություն ու անհուսություն են ունեցել իրենց մեջ:
Ավելին, քան դատարկ տեղ, անիմաստ լիենլը, սնոբ ու ինքնահավան կայսրությունը իր ճոխության ու ապահովված կենսապայմաններում չի տվել ու երևի չի էլ տալիս իր մարդկանց:
ըշտը կօփե էի խմում