Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Մեռա

$
0
0
Երեկ դուռը ծեծում են ու՝
- Մենք ձեզ հրավիրատոմս ենք բերել:
- ՞
- Հիսուսի հիշատակի օրվա հրավիրատոմս...

(մտքումս՝ մեղա~յ-մեղա~յ, Հիսուսի հիշատակի օրվա հրավիրատոմսը որըս էր)
(բարձրաձայն)
- էդ ի՞նչ հիշատակի օր ա, ո՞ր

Մի խոսքով, Եհովայի վկաներ էին, ահագին զբաղվեցի, պարզվեց արդեն Քրիստոսի հետ լավ են, ուղղակի, որ մեռավ, "Աստված իրավունք չունի, չէ՞ մեռնելու"
- Հոոոպ, տիկին ջան, դու՞ք եք Աստծուն իրավունք տվող-չտվողը

Հետո պարզեցի նաև, որ Սուրբ Հոգի չի, այլ ոգի, որ Աստված հոգի չունի, որ Հիսուսը մկրտվում էր, "էդ մա՞րդն եկավ ընգավ Հիսուսի վրա", հոոոպ, տիկին, էս ի՞նչ անհարգալից խոսքերով եք խոսում Աստծու մասին...  

Ու մինչ տիկինն ու ես իրենց ձեռի գրքերը կռվացնում էինք իսկական Աստվածաշնչի դեմ, երկրորդը անսպասելիորեն կանգնեց ոտնաթաթերի վրա, աչքերը փակեց ու սկսեց գեղեցիկ առոգանությամբ ասմունքել՝

- Իսկ դուք, քնքուշս, մի՞թե ձեր հոր անունը չեք տալիս,
մի՞թե դուք անուն չունեք:
Մենք ձեզ կարող ենք ասել սիրուն ջան,
քնքուշ ջան, քույրիկ ջան, բայց դուք
ունեք նաև անուն...

ու ձեռքով ժեստ արեց, մոլ, քո պարտիան ա, մտի...

- Վարդուշ, - պարտիաս ուշիմորեն ընդունեցի ես

- Հռիփսիմե, Վարդուշ, Հասմիկ, ես Հասմիկն եմ....

Մի խոսքով, հասկացա, որ թաթները հիմա էլ Ավագ շաբաթվա վրա են ուզում գցեն, հրավիրում են Հիսուսի մահվան հիշատակի օրվան: Հարցիս, թե էդ ի՞նչ օրն ա, ասաց՝ բա որ մեռնելու օրը ասեց ինձ այ սենց կհիշեք....

- Հոոոպ, տիկին, էդ վերջին ընթրիքի օրն էր, ու Քրիստոս պատարագի մասին ասաց, էդ ինչի՞ չեք բա եկեղեցի գնում պատարագի, որ էդքան խելոք լսում եք Հիսուսի խոսքերը:

 - Որ՛տև Հիսուս ասեց, որ եկեղեցին առևտրի տեղ ա...

- էդ հրեական տաճարի մասին ասեց, - հավեսի ընկած դեմագոգությունս զլեցի ես...

Հետո սահուն անցում կատարեցի տասանորդին, կպած չէր ուզում խոստովաներ, որ տալիս են: 

- Ես օրինակ իմ եկեղեցուն գումար եմ տալիս, ի՞նչ կա ըտեղ, - յաման շուստրին եմ մեկ-մեկ, հա...

- Չէէէ, մենք էլ ենք տալիս...- ծակվեց տիկինը  

Ամենախնդալուն էն էր, որ մոռացա "հրավիրատոմսը" վերցնեմ, ամուսինս սրտնեղեց, որ իմացավ չեմ վերցրել: Սիրում է  դրանց հետ շփվել:

Պարզեցի նաև, էլի ըստ իրենց գրքի, որ առաքյալները եկեղեցիներ չեն հիմնել, այլ ժողովներ, որովհետև, սիրունս, Հիսուս ուսուցանում էր տներում, դաշտերում...

- Հա, հիմա դուք էլ եք դաշտեր դուրս գալի՞ս... - իզուր ասացի ես, վասնզի նեղացան;

Բայց Հասմիկն ինձ խորհուրդ տվեց աղոթել իմ Աստծուն ու մտածել "Հայր մեր"-ի բառերի վրա: Պիոներական ազնիվ արեցի ու հրաժեշտ տվեցի վկաներին, որոնց դատը դեռ չի եղել, որ իրենց արձակեն տներով  

Ըշտը ատանկ

Փաստորեն

$
0
0
Նալբանդյանը ԵԱՀԿ-ի հետ խոսել է Հայաստանի Հանրապետություն ու Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներում անցկացրած դաշտային գնահատման զեկույցից: 

Սխա՞լ եմ հասկանում արդյոք ԼՂՀ հարակից տարածքներ հասկացությունը, դե հա, մի 80 տոկոս էլ Ադրբեջան կա, թե՞ Նալբանդյանն ուրիշ տարածաչափական իրականությունում է ապրում ու գործում:

Բարի լույս

$
0
0
Էն օրվա Եհովայի վկաների "հրավիրատոմսի" մասին մի դիտարկում ունեի:

Ճիշտ է, չվերցրի, բայց նկատեցի, որ փորձ էին արել Քրիստոսին պատկերել: Լուսապսակով!!!

Իրենց թերթիկներում ու դասագրքերում երբեք Քրիստոս Աստված չի, այլ ուսուցիչ: Դե էն, որ ընդհանրապես Քրիստոսի՝ որպես Աստծու պաշտամունք իրենց մոտ գոյություն չունի, պարզ է: Բայց ինչն էր, հետաքրքիր - մարդ որսալու համար նրանք գնացել էին անգամ դրան՝ Քրիստոսին լուսապսակով էին պատկերել ու կանչում էին "հիշատակության օրվա":

Իհարկե, պատկերված Քրիստոս բողոքական "that guy over there" ոճով էր՝ հովիվի հագուստով, նստած քարի վրա, զռթ կանաչ (կարծես դաշտի) ֆոնին, բայց լուսապսակը շատ աչքի զարնող էր:

Իսկ ընդհանրապես, ուզում էի գրել ամեն առավոտ Վեմ-ով ժ. 8:00-ին հնչող Գանձասար հաղորդման մասին: Կարդում են օրվա ընթերցվածները Հին Կտակարանից, Ավետարաններից, առաքելական թղթերից ու եկեղեցու հայրերից մեկի քարոզներից: Քանի որ հաճախ ֆիզիկապես հնարավոր չի էդքան գրականություն կարդալ, ռադիոն շատ լավ տարբերակ է՝ պատրաստվում ես աշխատանքի ու լսում:

Օրինակ էս մեկը Սբ. Գրիգոր Տաթևացու Մեծ Պահքի 6-րդ կիրակիի մասին է:

Մեռնեմ լեզվի օրենքին,

$
0
0
որը գործում է մենակ օտարալեզու դպրոցների բացման ու еլիտարաբուծության զարգացման համար:


    

չնայած, her-ն ու eլ-փոստն իզուր եմ ջնջել, կայքում ազատ դրած է: 


Ու մտածեցի, որ եթե լատինատառ հայերենով են հայտարարություն տալիս, հաստատ իրենց կայքը հենց էդ կարգի տառատեսակով էլ աշխատելու է:

Լրագրող-թարգմանիչ մասնագիտության մասին էլ սուս մնամ, ո՞վ գիտի մեր ազգի տաղանդի չափը

Ատանկ

Փաստորեն

$
0
0
գյուղնախարարի աղոթքները ընդունելի չեղան...

Բայց դրա փոխարեն էսէմէս են ուղարկում հարգելի հայրենակիցներին, որ ցրտահարության դեմ պաշտպանվելու համար հետևենք լրատվամիջոցներին: ստորագրություն՝ աղոթքներով առ Աստված, գյուղնախ

Երևի ըստ գյուղնախի բջջ. օպերատորների բաժանորդները մեծամասամբ ծառներ են

Article 0

$
0
0
Չեխովի դպրոցի մոտից երթուղային նստեցին մայրն ու նրա 3-4-րդ դասարանի աղջիկը:

Մայրը դպրոցից հարցեր էր տալիս, երեխան՝ պատասխանում: Մայրը խոսում էր տիպիկ հայկական ակցենտով ռուսերեն, երեխան՝ հիմնականում առանց ակցենտի: Էս կարգի՝

- А папки где?
- Պապկեքը թողեցի ....
- Па-русски гавари
- Папки оставила в школе, там специальный шкаф....

Էս էն հանրահայտ դեպքերից էր, երբ հայ ծնողները ռուսական դասարաններով դպրոցներում անգամ իրենց գրավ կդնեն, որ կաշառք տան, որ երեխեքը օտարալեզու լինեն: Որ լավ ռուսերեն խոսող խաչիկներ մեծանան...

- Պռոշդ տենց մի լպտսի, - մտքիս թելը կտրեց քաղքենի մայրիկը արդեն հայերենով, քանի որ էդքանը "պա-ռուսկի գավարի" չի, որ երեկ մեկ, էսօր երկուս կարողանար ակցենտով-բանով մի կերպ օտարալեզվեր:

Իմ մայրը երբեք "պռոշ" բառը չի օգտագործել

Երբ որ էս աղանդներին

Բարի լույս

$
0
0
Շատ պաթետիկ չհնչի, բայց Տեր Տաճատի խոսքը ոնց որ Մատթեոսի ավետարանը՝ էն առումով, որ մարդու հոգուն շատ մոտ խոսք է: Վերամբարձ չի, բարդ տերմիններով չի: Քեզ համար է, էսօրվա, էս պահի:

Ավագ Շաբաթվա օրերի խորհուրդները


Ծաղկազարդ կամ "խաչե~ք Նրան"

$
0
0
Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Մարդիկ ցնծությամբ են դիմավորում, գոռում, հրճվում: Ինչի՞, ի՞նչ էր փոխվել:

Որովհետև հրաշք էին տեսել՝ 4 օրվա մահացած Ղազարոսի հարությունը: Ու հրճվել էին: Ամեն մեկին մի հրաշք էր պետք: Ամեն մեկն իր հարցերն ուներ լուծելու: Մեկի թևն էր ցավում, մյուսին հրաշքով շատ փող էր պետք, երրորդին՝ տուն, չորրորդի էլ հարևանը հալով չէր մնում... 

Ու հետո, ընդամենը 4 օր հետո խաչելու էին: Երբ որ հրաշքների պատվերները կատարած չլիներ: Երեք տարվա խոսքը ոչինչ չէր տվել, հրաշք էր պետք մարդկանց՝ տեսանելի, շոշափելի, հենց էդ պահին, հենց իրենց ուզածը.

Ու ամեն էսօրն էլ, եկեղեցում մարդիկ ճյուղերն ու պսակները ձեռքներին իրար տրորելով առաջ են նետվում, որ էդ ճյուղերն օրհնեն, որ էդ ճյուղերով դիպչեն սրբապատկերներին, խաչերին, որ... Որ էսօր ինչքան կարող են վերցնեն, ստանան, որ հաջորդ օրը հանգիստ խաչեն:

Ու Աստված, որ տեսնում է մարդկանց սրտերը ու գիտի, որ հաջորդ վայրկյանին խաչելու են Իրեն, տալիս է: Որովհետև սիրող ու հոգատար Տեր է: Ոնց իրեն ձերբակալող զինվորի վրա թեքվեց ու կտրած ականջը տեղը դրեց սիրով: Նրա սերը չի պակասում, Նա սիրում է: Իսկ մենք՝ խաչում:

Ինձ էլ հրաշք է պետք, ես էլ խաչում եմ: Մեղայ    

Եղեռնի մասին

$
0
0
Անցած տարի դրել էի էս հաղորդման հղումը:

Հիմա էլ եմ դնում: Նրանց համար ովքեր չեն լսել: Օրվա հացի չափ կարևոր խոսք: Լսել

Article 1

Article 0

$
0
0
Հին նյութ է: Բայց արժի լսել


Լուրջ եմ ասում

$
0
0
մեկ-երկու հանգամանք մի քիչ այլ կերպ դասավորվեր, ես հաստատ կգնայի:

Արահետը Հոգեգալստյան տոնին կազմակերպում է շրջագայություն Սուրբ Երկիր: Ծրագիրը շատ լավն է երևում, գնի մասին էլ չեմ ասում:

   

Ի դեպ, շատ պատասխանատու ու լավ մարդ է էս գործը անում, դրա համար հանգիստ գովազդում եմ:)

Վերջնաժամկետը երկարացրել են մինչև ապրիլի 25:

Виртуальный тур в Храм Гроба Господня

$
0
0
Френд [info]ulichniy дал ссылку на виртуальный тур.

На странице - инструкция к просмотру. Коротко - нажимая на стрелки клавиатуры можно посмотреть всю церковь изнутри. Такое впечатление, что стоишь и вертишься на месте и видишь все. И немножко голова кругом:)

Вобщем, посмотрите сами.

http://simvol-veri.ru/commodity/uslugi/jerusalem.shtm

УПД.
На странице можно встретить такие шовинистические записи как "армяне подкупили правителя Иерусалима султана такого-то, вошли в храм, закрыли за собой двери, помолились, помолились, но Бог не дал этим армяшкам благодатного огня. А православные, которые остались молиться у дверей храма, помолились, помолились, и Бог дал им этот огонь и до сих пор этим дает, а этим - неа."
Вобщем, все по партийному уставу:)) смешно, конечно:)

Article 0

$
0
0

Ապրիլի 20` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:

"Երբ Հիսուս եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: Երբ աշակերտներն այն տեսան, բարկացան ու ասացին: "Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին". Հիսուս իմացավ ու նրանց ասաց. "Ինչու՞ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողձ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց:"

Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. "Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ": Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց
":

Article 0

$
0
0
Գիշերվա կեսին ահագին քայլելուց հետո հասնում ենք օպերայի մոտ կանգնած տաքսիներին, որ տուն հասնենք: Մաքուր օդով, սառնոտ, բայց մեղմ, լուռ ու հանգիստ Երևանում ենք:
Հարցնում ենք՝ տաքսիներից որն է գնում: Վարորդները վայելում են իրենց մի բաժակ սև սուրճը, ոչ մեկ չի ուզում պոկվել էդ մի քանի րոպեանոց հաճույքից՝
- Կներես, ախպերս, ուղղակի սուրճ ենք խմում, թե չէ ուր ասեիր, կքշեինք.....

Քայլում ենք դեպի կանգառ: Էնտեղ լիքն են տաքսիները: Մեկը կանգնած է, վարորդը՝ մեջը նստած: Ձեռքով ենք անում, որ մոտենա, չի մոտենում: Մենք ենք քայլում առաջ: Տեսնենք՝ քնած է, քնի մեջ գլուխը կախ է ընկնում, ինքը նորից բարձրացնում: Չենք ուզում արթնացնել, բայց դե երևի փող է ուզում աշխատել, որ տուն չի քշել: Կամացուկ թխկթխկացնում ենք ապակուն: Զարթնում է ու ժպտում: Վերցնում մեզ, ու ընկնում ենք ճամփա: Երևանով....

... Էսօր Խավարման ժամանակ եկեղեցում քահանան ասում էր, որ մենք դժվարության պահին միշտ կանչում ենք "Ու՞ր ես Աստված, ինչի՞ ես մեզ մենակ թողել... "
- Ու մեր ժողովուրդն էլ պատմության ընթացքում շատ հաճախ... Բայց Աստված մեզ չի թողնում երբեք...

Ես աշխատում եմ Եղեռնի մասին չմտածել: Ենթագիտակցականի մեջ շատ խորը նստած է, բայց միշտ մի տեսակ վանում եմ մտքերը դրա մասին: Էսօր մի պահ, մենակ մի պահ էդ խոսքերից ահավոր խորությամբ զգացի աղետը...  


... Տաքսին քշում էր Երևանի կիսադատարկ փողոցներում, ականջներիս մեջ դեռ էս էր ու սիրո շատ երանելի զգացողություն: 



    

Հարություն և Եղեռն

Յարեաւ, չէ աստ

$
0
0

Քրիստոս յարեաւ ի մեռելոց


Գովեա Երուսաղէմ, զՏէր:

Գովեա Երուսաղէմ զՏէր:
Յարեաւ Քրիստոս ի մեռելոց. ալէլուիա:
Եկայք ժողովուրդք. երգեցէք Տեառն` ալէլուիա:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:

Յարուցելոյն ի մեռելոց ալէլուիա,
որ զաշխարհս լուսաւորեաց, ալէլուիա:

Мы ответили Арцахом на Геноцид

$
0
0
И будет продолжение.

Главное - вера в Бога и жизнь с Богом.

Сегодня весь христианский мир празднует Воскресение Христа. Да воскреснут с Христом наши невинные жертвы!

Прадеда моего брата турки распяли на кресте. И таких было много. Они - наши заступники перед Богом. Они умирали с Христом, а мы должны жить с Ним.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

Христос воскрес!

Որ պարապ չմնանք

$
0
0
Առաջարկում եմ ծանոթանալ Ալինա Վարդանյանի հետ: 4 րոպե 58 վայրկյան:
Խնդրում եմ նայել


Մեր ու մեր շրջապատի քիչ թե շատ ապահով կյանքի  պայմաններում հաճախ կարող ենք անգամ գլխի չընկնել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր օրեկան կենաց մահու կռիվ են տալիս, քայլ առ քայլ հաղթահարում են աննկարագրելի դժվարություններ՝ օրվա հացը վաստակելու, երեխաներին սնելու, դաստիարակելու ու մեծացնելու համար:

Աշխարհում քիչ կան էս կնոջ նման մարդիկ՝ զրկանքներից առողջությունը կորցրած, բայց հոգու լույսը աչքերի մեջ պահած: Մի օրինակ ասեմ, որը կնկարագրի Ալինա Վարդանյանի մարդկային հատկանիշները:

«Հայ Ձմեռ պապի» շահառուներից մեկն է:   
Երբ վերջերս «Հայ Ձմեռ պապից» զանգել ու տեղեկացրել են, որ նրա ընտանիքին տրամադրելու են մի կթու կով ու սերմացու կարտոֆիլ, Ալինան պատասխանել է, որ այդքանը շատ է, ինքը չի ուզում այդքան նեղություն պատճառել, ու եթե երկուսից մեկը տան, բավարար կլինի:

Այժմ այս կնոջ առողջությունը լրջորեն վտանգված է: 15 տարի անընդմեջ ծանր ֆիզիկական աշխատանքի պատճառով հիմա նա հազիվ է քայլում: Կարիք ունի մանրամասն բժշկական հետազոտության և բուժման/վիրահատման:

Հետաքրքիր ձև ենք գտել էդ հարցով նրան օգնելու համար ու շուտով կգրեմ, թե ինչպես ենք պատրաստվում կազմակերպել օժանդակությունը:


Viewing all 1849 articles
Browse latest View live