Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Հայաթափության պետական ծրագիր


Շտապ մի քանի խոսք ասեմ

$
0
0
Հա, ես էլ ծանր եմ տանում սոված մարդու տեսքը, էն միտքը, որ կողքս սոված մարդ կարող է լինել:

Բայց, պետք չի՞ զգույշ լինել, որ հիմա էլ Րաֆֆիին հանկարծ չսրբացնենք: [info]khlurd -ը ճիշտ է ասում՝ նա գիտի ինչ է անում:

Եկեք չմոռանանք, որ Րաֆֆին ու ԼՏՊ-ն մի թիմ են եղել ու եկեք ընդհանրապես միամիտ չլինենք՝ էսօրվա քաղաքական դաշտում բոլորը մի թիմից են: Մարտի 17-ի ազատության հրապարակի բարեհաջող գրավումն ու հոտի (բառիս "քրիստոնեական" իմաստով, քանի որ պարզվեց, որ խորը քրիստոնյա հովիվ էր արձակողը) տուն արձակումը՝ դրա լավագույն ապացույցն են:

Ես չեմ ասում, որ պետք չի Րաֆֆիի համար աղոթել, 2008-ին ես մեեեծ ջանքեր էի գործադրում ու փորձում էի անգամ ԼՏՊ-ի համար աղոթել (մեղա~յ, չէր ստացվում): Բայց պետք չի մոռանալ, որ Մեծ Պահքը նախ մեր անձերի ներքին խնդիրները լուծելու ժամանակ է, եթե մեր մեջ խնդիր եղավ, մենք ո՞նց ուրիշինը կլուծենք:
Եկեք թույլ չտանք, որ քաղաքականության մեջ խրված, մեղմ ասած, կուսությամբ չտառապող գործիչները հերթական անգամ խլեն մեզնից էս 50 օրը: 2008ին խլեցին, 2009-ին խլեցին, 2010-ին ու դրանից առաջ ու հետո էլ խլելու են:

Հա, աղոթեք, բայց աղոթեք հավասարաչափՐաֆֆի, ԼՏՊ-ի ու Սերժի համար էլ, կովերի պտուկների հիգիենայի մասին անհանգստացող բլոգեր-վարչապետի համար էլ, հողերն օրհնող գյուղնախարարի համար էլ, լեզվի օրենք ընդունած ամեն մի պատգամավորի համար էլ, Րաֆֆիին երշիկ ու պանիր ուղարկողի համար էլ, 24 մլն կաշառք ուտողի ու տվողի համար էլ, ընդհանրապես, ամեն մեկիս ու ամեն մեկիս կողքինի համար էլ... Մենք բոլորս մի շղթայի մեջ ենք, ու էնպես չի, որ Րաֆֆին իր քաղաքական հաշվարկներով (մեղայ, Աստված, եթե ազնիվ նպատակները կան ու չեմ տեսնում) ավելի արժանի է աղոթքի ու օգնության, քան էդքան նշածներից որևէ մեկը:

Պետք չի սրբացնել ոչ ոքի:

Էսօր գրախանութում

$
0
0
հայտնաբերեցի Խաչիկ Դաշտենցի "Ռանչպարների կանչը"  վեպի նոր՝ 2010 թ-ի հրատարակությունը: Ամբողջ անցած տարի մտածում էի, տեսնես մարդու 100-ամյակին նվիրված նորից չե՞ն տպի:

Բուկինիստում արժի 3000 դր, գումարած, ավելի ճիշտ հանած կարծեմ 20% զեղչ, որ գործում է մինչև ապրիլի 15-ը:

պոետիկ տրամադրություն

$
0
0
Ռեժիմս էլի գժվեց:

Առավոտվա էս ժամին արթուն ենք ես ու աղբ հավաքողները: Անգամ քաղաքի ագռավները դեռ չեն զարթնել, որ կռկռան ու էս քաղաքի օրվա խերը չորացնեն իրենց կռռոցով:

Աղբի մեքենան դռդռում, ճռճռում ու կռնչում է: Երեկվա քեֆ-ուրախությունների հետքերն է հավաքում: Մարդիկ, մարդկանցից հետո՝ մկներն ու առնետները, կատուներն ու շները:

Որկորի ծառայության շարքը լրացել է, ժամանակն է հետքերը սրբելու:

Փառք Աստծու, հըլը Հայաստանում քանդելու ոլորտներ կան

$
0
0
ՀԻմա էլ տեղական կուկուռուզի վերջն են տալիս, ուկրաինական կրկնակի բերքատվությամբ սորտեր են բերում: Գարին էլ չեմ ասում:

Կրկնակի բերքատվությունը էվֆեմիզմ է, ոնց որ "ննջելը" կամ "նախնյաց գիրկը գնալ"ը մեռնելու/սատկելու փոխարեն ասելը:

Ու նշանակում է հիմնականում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:

Չեմ հասկանում, դրա համար էլ չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ լաց լինեմ, էս մեր գենն էս 20 տարի է անդադար կտտանքների են ենթարկում, բա՞ն չի լինում, չի՞ մուտացվում, թե՞ պետք եղած չափով ու էֆֆեկտով չի մուտացվում:

Article 0

$
0
0
Հազար տարի չէի տեսել մոտիկից: Ի՞նչ մոտիկից, մեգապոլիս դարձող քաղաքն էնքան էր հեռացրել մեզ, որ երբեմն-երբեմն, հեռվից մի կտոր ծիկրակելն արդեն մեծ ճոխություն ու ուրախություն է դարձել:

Ավելի շատ էի սկսել երազներում տեսնել: Կարոտն էր: Երազում՝ միշտ մոտիկ, միշտ մեծ ու հզոր, շունչն ու հոտն էի զգում ու էդ երազներից չէի ուզում զարթնել:

Իսկ էսօր, օ երջանկություն, քայլ առ քայլ մոտենում էի: Մոտենալիս շունչս կտրվում էր, գեղեկցությունից ու կարոտից քիչ էր մնում աչքերս լցնեի...

Մասի՛ս ջան, միակ, անփոխարինելի, հարազատ, սիրելի, մեծ, շնչող, կենդանի սար... Միշտ չի, որ մտածում ես՝ ոնց կուզեիր մեռնել, ինչից հետո ու երբ... Այ, քեզ հասնելուց հետո ինձ թվում է ես հանգիստ խղճով էլ հետ չէի գա աշխարհ: Իմ անձի, էության մի մեծ կտորը հաստատ ինչ-որ ժամանակ ինչ-ինչ հանգամանքներում քո մոտ է մնացել:

Article 0

$
0
0
Մի քանի տարի առաջ Երևանի բանգլադեշում թաղապետարանը նախաձեռնել էր կանաչապատում, պուրակներ էր սարքել, նստարաններ էր տեղադրել: Դա երկրորդ փորձն էր, եթե չեմ սխալվում, բանգլադեշի հիմնումից ի վեր: Դրանից առաջ էլ թաղը շահագործման հանձնելուց շենքերի արանքներում, որտեղ ասֆալտ չէր, սալիկապատել էին, ինչ-որ բաներ տնկել: Մարդիկ մեծ մոխրագույն սալիկները (դրանցից Երևանում շատ են) հատ-հատ հանել, տարել էին իրենց ավտոտնակների ու "բախչեքի" շուրջբոլորն էին "կառուցապատել": Կարծեմ, մինչև էսօր շենքերի արանքներով ու կողքերով մենակ ցեխոտ ճամփաներ են:

Երկրորդ փորձն էլ հաջողված չէր: Իմանալով բանգլադեշի յուրահատուկ ու էդպես էլ չուրբանիզացված (լավ բառ ստացվեց, երկիմաստ) բնակչությանը, կառուցա- ու կանաչապատման երկրորդ փորձի ժամանակ նստարանները սարքել էին քարից ու արմատուրայից ու ոտները խորը թաղել ու բետոնել էին գետնի մեջ:

Էլի երկար չդիմացան: Շենքերի բամբասկոտ կնանոնց տված-անցած պարապ-սարապ տղամարդիկ մի քանի ամսվա մեջ ջարդել հանել էին բոլոր նստարանները, տարել իրենց հայաթներում տեղադրել, որ աշխատանքի փոխարեն էդ հայաթներում վեր ընկած բլոտ խաղան, սեմուշկա չրթեն, գետնին թքեն, սրա-նրա հետևից բամբասեն, և այլ բազմազան ձևերով դրսևորեն իրենց տղամարդկությունը:

Հիմա որ ի՞նչ էսքան երկար-բարակ նախերգանք տվեցի...

Ամեն անգամ նայելով ծառերի քչությունից խեղվդող ու հազացող քաղաքին մտածում էի՝ երանի ռեսուրս ունենային ու եղևնիներ տնկեին Երևանում: Որովհետև էս ձմռանից գարուն անցումային ժամանակ, երբ ծառերը դեռ չեն կանաչել, էնքա՛ն փոշոտ, վիրուսոտ ու ալերգիկ է քաղաքի օդը:

Քաղաքապետարանը վերջապես 4 հազար մշտադալար ծառեր էր ձեռք բերել ու սկսել տնկել քաղաքով մեկ: Ու ի՞նչ: Երեկ տնկել են, էսօր պարզել, որ լիքը ծառ գողացել են գիշերվա ընթացքում: Տնկած տեղերից արմատահան են արել ու տարել: Դրել ենք ճապոնացիների մի բաժակ ջրի համար հերթ անգնելու վրա ենք հիանում: Քանի էսքան խոզի պես ենք վարվում մեր ամեն ինչի հետ, ի՞նչ ճապոնացի, սկի պապուասի կամ էլ բուշմենների չափ չկանք: Ի՞նչ քաղաքակրթություն, ի՞նչ բան...

Մեռա ասելով էրևանցիներին՝ էնքան գնացիք, որ ձեր տեղակ չուրբանիզացվող զանգվածն եկավ ու ոտատեղ արեց: Ո՛չ գյուղից են, ո՛չ քաղաքից, ո՛չ ավանից, ո՛չ էլ աուլից... Ո՞վ են, ի՞նչ ծագումով ու ո՞նց է պետք դրանց դեմն առնել    

Որոշել եմ

$
0
0
մաթեմատիկայի տեսություն հորինել: Մեկնումեկը չասի, թե կրթությունս ու գիտելիքներս համապատասխան չեն:

Էդ ինչի՞ եկեղեցուն մենակ դրսից նայած կամ կողքով անցած ամեն երկրորդը կխոսի նրանից՝ թե եկեղեցու կանոնը, հոգևորականների ասածն ու արածը սխալ են, իսկ ես մաթեմատիկայի տեսություն չեմ գրի:

Հը՞նց

Կաթողիկե եկեղեցու

$
0
0
շինարարության մասին:

Եկեղեցու քահանան հիմա այնտեղ է, այնտեղ է գնում նաև ճարտարապետը և Մայր Աթոռի ներկայացուցիչը: Քանդելու աշխատանքները դադարեցնում են:

Տեղեկությունը Արարատյան թեմից

А кто из вас

$
0
0
помнит фильм "Полет навигатора"?

Муж недавно нашел этот фильм и скачал. А сегодня с удовольствием посмотрели:))) Правда, немножко другими глазами:)


:))   

Article 0

$
0
0

Էս ծաղկած ծիրանենիները մարդու հոգին տակնուվրա են անում: Մեկ էլ քաղաքի մի փոքրիկ բակում աչքդ բռնում է մի ծիրանի ծառ: Ծաղիկները վարդագույնի ու շագանակագույնի խառնուրդ են, բայց ծառը, զարմանալի բան, ոնց որ ձյան մեջ կորած լինի:

Անաղմուկ ծաղկում են, օր օրի վրա ավելի ու ավելի չքնաղ:

Երևի մի օր իմ այգում էլ ծիրանենի կծաղկի: Ու աչքս չի մնա ուրիշների ծառերին: Ու տարվա այ էս մի քանի օրերը ես կանցկացնեմ ծիրանի ծաղիկների անուշ հոտի մեջ

Պտի գրեմ

$
0
0
փոքրության կոմպլեքսի մասին, որով տառապում են էս ազգի փոքրերը: Երեխեքը չէ, այլ փոքր մարդիկ, որ փոքր գլուխ ունեն, փոքր սիրտ ու փոքր հոգի, փոքր արժեքներ ու փոքր կյանքով են ապրում:

Տեսա որ Տաշիրի մասին շատ մարդ է գրել: Էդ բոլոր մարդկանց գրածները, որ հավաքենք, ի մի բերենք, ու ձեռնարկ սարքենք տանք հոգեբանների ձեռքը, ու որ նրանք ինտենսիվ թերապիա անցկացնեն էսօր ազգիս անունից որոշումներ կայացնողների ու ազգիս անունից կայֆեր վառողների հետ, կարող է մի քիչ օգներ դրանց:

Փոքրության կոմպլեքսը չէ՞ր, որ լեզվի օրենք փոխել տվեց ամեն մի կողմ քվեարկողին ու կառավարությունում էդ օրենքն անցկացնողին:

Փոքրության կոմպլեքսը չի՞, որ Հայաստանում ամառային/ձմեռային ժամանակ անցնել/չանցնելու հարցը դիտվում է մեծ արջի համաստեղության ծիրում՝ հենա, Ռուսաստանն էլ չի փոխելու

Փոքրության կոմպլեքսը չի՞, որ Տաշիրի կազմակերպիչներին ստիպում է միլիոններ ծախսել Կրեմլի դահլիճը վերցնելու ու մի քանի ռուս պոռնիկի կանչելու, որ ասեն "մենկ դձես սիռում ենկ այեռ" ու փոքրության կոմպլեքսը չի՞, որ դահլիճում նստածներն էդ խոսքից էքստազի մեջ են ընկնում ու "բիրիքով" համ տժում են, համ հայրենիքի կարոտն են առնում, համ էլ համարում, որ իրենք Հայաստանի հետ կապը չեն կորցրել:

Շատ բան կտայի, որ տեսնեի էն պոռնիկ Սոբչակին Երևանում տուն տալու որոշումը կայացնողի դեմքը էդ որոշումը կայացնելու պահին:

Հիշեցի Պուգաչովայի Մաշտոցի շքանշանը... 

Հիմա էստեղ

$
0
0
Շուռի մոտ ինձ փորձեցին ձեռ առնել բամբասանքով տարված տղամարդիկ, ոչինչ, առաջին անգամը չի (շատերն են օգտվում նրանից, որ ես սովորաբար խնայում եմ տղամարդկանց ու ինձ թույլ չեմ տալիս ձեռ առնել էնպես, ինչպես կարող եմ: Էլ հիստերիկ են ասել, էլ ազգիս համար ողբացող, էլ հոգեբանական դիագնոզի փորձեր են արվել, ո՞ր մեկն ասեմ: Ուղղակի իմ համբերությունը վայն էն ա, լրանա, լավ ինչ որ ա)

Հիմա, երբ որ ես փորձում եմ մեկ-երկու մարդավարի խոսք հասկացնել, ոմանց թվում է, թե ես աչքերս փակ, վերջին մոլեռանդի պես եկեղեցու ամեն ինչը պաշտպանում եմ: Ոմանց համար անասելի բարդ է, երբեմն անհնարին, հասկանալը, որ կարող է մեկն էլ գտնվի, որ էդ ամեն ինչին թեթև նայի: Չէ, եթե իրենց պես հրապարակային չես քլնգում, ուրեմն ուղեղդ ինչ-որ տեղ բորդյուրների մակարդակի է, կամ էլ դու խորը հոգեբանական խնդիրներ ունես:

Բայց էսքան խոսողներից մեկից չլսեցի, թե՝ բենթլի-մենթլի հասկացանք, բայց էդ մարդու շնորհիվ Արարատյան թեմը շատ ակտիվ ու կոնկրետ գործ է անում: qahana.am  օրինակներից մեկն ընդամենը

Սրբերի երկիր է Հայաստանը, դրա համար է ճակատագիրը էդքան դաժան: Ամեն օր, 3 մլն սուրբ իր սրբության ծանրությամբ քայլում է, ով գիտի սողանքներն էլ են դրանից լինում, երկրաշարժերն էլ...

Արահետի էքսկուրսիաների սեզոնը բացվեց

Article 1

$
0
0
2-3 օր առաջ ԿՄ-ում դրվեց էս նյութը: Արժի՞ նկարագրել ինչ անասելի հրճվանք պատճառեց էս նյութը թամաշայի կարոտ սրբակենցաղ ազգիս ներկայացուցիչներին: Չարժի: Տեսել ենք, գիտենք:

Հետո հետևեց պատասխանը Մայր Աթոռ Էջմիածնից:

Ով դեռ չի հասկացել, որ մոլեռանդության ու եկեղեցու ամեն ինչը պաշտպանելու խնդիր ես չունեմ, թող անցնի առաջ, ում էլ իրոք հետաքրքրում է, թե ինչն է ինձ ջղայնացնում եկեղեցուն աջ ու ձախ քլնգելու մեջ, ուղղակի ասեմ, որ

ա. պարտադիր չի հատուկ ու խորը աստվածաբանական գիտելիք ունենալ, կամ լրագրողության գիտությունների թեկնածու լինել, հասկանալու, տեսնելու համար, որ նյութը մատուցված է ցածրորակ ձևով, հատուկ շիրա տալու նպատակով: Հարցերի ձևակերպումը, սադրիչ վերնագիրը, փողոցային բամբասանքի ոճը կարծես թե մի նպատակ ունեն՝ կաթողիկոսի անձն ու Մայր Աթոռին վարկաբեկել: (Հաշվի առնելով ում նկարն է թերթի աջ անկյունում անընդհատ մեզ աչքով անում, հստակ կարելի է ասել՝ մարտի մեկ, ռեժիմին, "ժողովրդի" կողքին չկանգնած կաթողիկոս... էս բոլորը չի մոռացվել, հետևաբար "սերժական կաթողիկոսին" քլնգելը ՇԱՐԺՄԱՆ աննկուն մարտիկների հոգու պարտքն է: - էս որպես խորքային խնդիրներից մեկը տեսնելու համեստ փորձ ընդամենը, լուրջ պետք չի ընդունել)

բ. Ընդամենը մի քիչ եկեղեցու գործունեությունից, կառուցվածքից, հիերարխիայից բազային գիտելիքներ ունենալու տարբերակում, կարելի է հստակ տեսնել, որ օրինակ "հայ առաքելական եկեղեցու հոգևոր խորհուրդ" արտահայտությունը ինչ-որ արհեստածին հասկացություն է: Հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամները, եթե էդպիսիք կան, ոչ դավանաբանական, ոչ էլ թեմի՝ Էջմիածնի կամքին ենթարկվել-չենթարկվելու հարց իրավունք չունի լուծելու

գ. Թեմը, ծուխը, ինչպես և բոլոր հոգևորականները պարտավոր են ենթարկվել Մայր Աթոռի կամքին: Եթե կաթողիկոսը կանչել է, պետք է ներկայանան, նշանակել է, պետք է ծառայեն, էստեղ Մարտին Լյութեր չեն խաղում, in case որոշ մարդիկ դեռ չեն հասկացել   

գ. Հարցազրույցն անցկացնողը բացարձակ նպատակ չունի խնդրի մեջ խորանալու և վեճի իրական պատճառները բացահայտելու, հակառակ դեպքում հարցերը նման կերպ չէր ձևակերպի՝ ուրեմն ձեր ուղարկած փողը կաթողիկոսին չի՞ հերիքում: Էս կետի հետ կապված էլ հարց տամ Կճոյանի "կոպիտ պատասխանից" նեղվածներին՝ ու՞ր մնաց հարգանքը, եկեղեցու հիերարխի հետ/մասին խոսելիս: Ո՞վ ասաց, որ կնիկ արմատը ինչ-որ մի լրագրող իրավունք ունի զանգելու ու արքեպիսկոպոսի հարցնելու՝ էս ինչը ձեզ որտեղի՞ց (ֆեմինիստներ, ֆաս!): Ո՞վ ասաց, որ ազատությունն ու մարդու իրավունքները ենթադրում են կաթողիկոսի մասին նման ձևով խոսելու իրավունք: Էլեմենտար հարգանք չկա ոչ էդ մարդու, ոչ էդ ինստիտուտի հանդեպ: Էդ նորմա՞լ է:

Հետևել է պատասխանը, զուսպ, բացատրող ու ամեն ինչ տեղը դնող: Քահանան անգամ թույլ չի տվել իրեն հարցազրույց վարողին կարգի հրավիրել, խորհուրդ տալ պրոֆեսիոնալ ունակությունները բարձրացնել, և այլն, և այլն:

Ասածս էլ ի վերջո էն է, որ եթե իրոք էդքան սրտացավ են մարդիկ, թող մեկ-մեկ եկեղեցի գնան, մեկ-մեկ Վեմ լսեն, qahana.am, հոգևոր գրականություն կարդան, եկեղեցական հարցերում մի քիչ, շաաաատ քիչ գիտելիքներ ձեռք բերեն, որ թոթափեն բոլշևիկյան լուծն իրենց տանջահար հոգիներից, նոր կարծիք հայտնեն ինչ-որ բանի մասին: Թե չէ ստացվում է ես չգիտեմ ինչ ա էս եկեղեցու ասածը, էս տերտերների ուզածը, բայց գիտեմ, որ ինձ չի դզում, մի բան արեք, որ ինձ դզի էս ամեն ինչը, թե չէ Աստված ձեզ չի ների  

Մի խոսքով, հոգնեցի 

Ընդհանրապես

$
0
0
սովետի պատճառով մենք մեր մեծ գրողների մասին շատ քիչ բան գիտենք: Ասենք, էսօր լսում էի, թե ոնց են սովետական գրաքննության ենթարկել Թումանյանի գործերը: Ի դեպ, հայտնի հեքիաթի մեջ, հիմար մարդն ըստ սովետական տարբերակի ասում է "գնամ իմաստունի մոտ", իսկ Թումանյանը գրել էր "գնամ Աստծու մոտ"... 

Հիմա Աբովյանին նվիրված հաղորդում է Շողակաթով, հիշեցի, որ ժամանակին կարդում էի Պարրոտի հիշողությունները Արարատ բարձրանալու մասին: Նրա նկարագրությունից երևում է, որ Աբովյանը շատ առաքինի ու համեստ մարդ է եղել:

Պատմում է, որ Արարատի ճամփա դուրս գալուց ու լեռը որոշ չափով բարձրացած լինելուց հետո է Պարրոտը գլխի ընկել, որ երիտասարդ սարկավագը Պահքի մեջ էր, ուտում էր միայն հաց ու խմում ջուր, իսկ Պարրոտին նախօրոք չէր ասել, որ հանկարծ նեղություն չպատճառեր, չստիպեր նրան հետը պասային կերակուր էլ վերցնել իր համար:

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում» (Մատթ. Զ 16):

Article 0

$
0
0

from

Սու՛րբ Աստվածածին, բարեխոս եղի՛ր մեզ համար

Article 2

$
0
0
Մի ֆիլմ նայեցի էս երկու օրը՝ "Լուի լը Բիզոն": Ֆրանսիական ֆիլմ էր:

Ասեմ, որ հիմիկվա ֆրանսիական կինոյին շատ մեծ հիացմունքով չեմ վերաբերվում: Հատուկենտ: Մանավանդ որ նրանցից շատ մեկ էլ երևի Բոլվուդում են կինո արտադրում:

Հիմա էս մեկը՝ վերջն էլ կարծես թե դրական էր, ժպտացնող, բայց ամբողջ ֆիլմի ընթացքում ես ինձ հարց էի տալիս՝ արդյո՞ք ֆրանսիացիներն իրոք էդքան գռեհիկ կենցաղով են ապրում: Իրո՞ք մարդկային, ընտանեկան հարաբերությունները, երեխաների հանդեպ վերաբերմունքը էդքան ցինիկ են:

Չեմ շփվել ֆրանսիական կենցաղի հետ ու չեմ ուզում դատել/հավատալ հիմնվելով նման ֆիլմերի վրա, բայց մյուս կողմից էլ մտածում եմ հո՞ լրիվ օդից չեն վերցնում էդ սյուժեները:

Կարևոր ու գործնական

Մի քանի կետ

$
0
0
ա- ԵԱՀԿենք են գալիս: Գարնանային սրացումներ... 
ու դրա հետ կապված, որ՛տև ես խոմ փրոթոքոլ ստորագրողներից չեմ, որ առանձնացնեմ հայ-թրքականը Արցախից, չեմ զարմանա եթե հերթական դը մեձ եգեռնի նախօրեին/մանավանդ հաշվի առնելով Օբամի վերընտրվելու նկրտումները/ հերթական հայտարարություն-անակնկալը: Ու ՆԱՄանավանդ, հաշվի առնելով, որ Շվեյցարիայի նախագահն էլ Դուբայից շոպինգ տուրից հետ գնալուց անցավ մեր դրախտավայրով: 

բ- Կանաչների կուսակցությունը Գերմանիայի, եթե կանաչությամբ է զբաղվում մենակ, ի՞նչ գործ ունի հայ-թրքական սիլիբիլիի հետ: Նշանակալից է անվանումը երկխոսության՝ "Անի":

Մյուս կողմից էլ, օրինակ ես կողմ կլինեի հայ-ադրբեջանական երկխոսության փորձի՝ սեմինարի տեսքով, եթե այն անցկացվեր Երևանում ու կոչվեր ասենք՝ Աղդամ:

ու որ ամենակարևորն է՝

գ- ըխք, էլի քաղաքականությունից գրեցի: գնամ քիբորդս սպիրտով մաքրեմ:
Viewing all 1849 articles
Browse latest View live