Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Մի անգամ

$
0
0
բլոգային մթնոլորտի սանիտարներից մեկն ինձ վերագրեց, բոյս թաղեց, մուրազս փորս թողեց Թեհրան - Երևան օդանավի ընկնելը, մոլ, կռռացի, ողբացի, ընկավ…
Հազիվ մեջիցս հանեցի մեղքի զգացողությունը, հիմա էլ, մի օրվա մեջ իմացանք, որ համ մի երիտասարդ հայ կին է անհետ կորել Թուրքիայում, համ էլ հայ ընտանիքի են ծեծել հյուրանոցներից մեկում ու ճամփել հետ Հայաստան…

Հիմա մտածում եմ, չլինի՞ թե էդ էլ իմ չուզողությունն էր… Ես ախր հա ասում էի, որ 21-րդ դարում թուրքը ճիշտ էնքան էվոլյուցիայի է ենթարկվել, ինչքան ասենք որևէ այլ կենդանի…

Համենայն դեպս լավ կլիներ, եթե հայերը մի քանի բան վերհիշեին էս առիթով…

Article 23

$
0
0
Չքնաղ Անթալիան իրոք էժան է, արժանապատվությունն է, որ թանկ է…

******************************

Մեկ էլ մի բան, էս «Այրվող Այգեստաններ»-ը կարդալիս մի բան անընդհատ միտքս է քերում՝ թուրքը տեր, հայը հպատակ…

ալերգոլոգներ, աուուու…

$
0
0
Հիմա Պետրոսի մոտ նայում եմ փոխքաղաքապետի հետ հաղորդում։ Խոսում են, որ էլի ու էլի են էդ ծաղիկներից տնկելու քաղաքի բոլոր թաղերում։

Հա, սիրուն են, բան են, բայց ես արդեն կասկածում եմ, որ էս խայտառակ ալերգիայի համաճարակը հենց էդ ծաղիկներից է։ Ասեմ ինչի։ Երկու տարի է, ինչ ինձ մոտ էսքան երկար, ամբողջ սեզոնով մեկ ձգվում է ալերգիան։ Էլի լիքը մարդիկ գիտեմ, որ էդ օրի են։
Ու երկու տարի է, ինչ էս աներես-անթառամ ծաղիկները տնկում են ու աճեցնում են քաղաքում…

Պետք էր մի հատ լուրջ հետազոտություն անկացնել։ Ալերգիան չի լինում արևից, ինչպես շատերին թվում է։ Իրականում ծաղիկների փոշին է պատճառը։

Ի դեպ,

$
0
0
հանրահայտ կոշիկն արդեն ցուցադրվում է Պատմության թանգարանում։ Արդեն տեսնողներ են եղել։))

Զարմանալի մարդիկ են։ Փոխանակ ամբողջ օրը գովազդեն, սուս են մնացել։

Տարօրինակ օր

$
0
0
Մի տեսակ տարօրինակ, հանգած օր դուրս եկավ։ Ոնց որ երազի մեջ լինի մարդ անընդհատ։
Մի քիչ շոգն է, մի քիչ ամառն ու դատարկ փողոցները։ Մի քիչ պարապությունը։ Մի քիչ էլ ձանձրույթը…

Երբ շատ զբաղված ես լինում, մտքիդ մեջ լիքը բաներ կան, որ հենց ազատվես, անելու ես։ Զբաղվածությունը գնում է, մտքիցդ էլ անելիքներդ են թռնում։ Ու՞ր ունեի գնալու, ի՞նչ ունեի հասցնելու, որտե՞ղ վազելու, ի՞նչ առնելու, ի՞նչ տանելու-բերելու…

Չնայած շոգին, ես արդեն աշնան հոտերն եմ առնում։ Երկինքը սկսել է աշնան կապույտով կապտել… Էլի ամառը կանցնի ու կփաստենք, որ բան չհասկացանք ամառվանից։ Երևի հասկացողից է էլի…

կուկուռուզ

$
0
0
Վայ, ոնց եմ սիրում։

Մեկ-մեկ որ սեզոնից դուրս հիշում եմ, սկսում եմ երազել էս սեզոնի մասին։

Վրաստան գնում էի… համ էլ ծովի համար, բայց մանավանդ նրանց սիմինդիրների համար։ Սպիտակ, մեծ-մեծ հատիկներով, լրիվ անալի ու վրան առանձին խոշոր աղ՝ հայկական սուրճի տուփերից։

Ու մեր կուկուռուզն եմ սիրում։ Քաղցր չեն, պինդ են ու խառը-խշտիկ շարված… Նույնիսկ վրաների մի քանի հատիկ թելերն եմ սիրում։

Փոքր ժամանակ նախշերով էինք կրծում, զիգզագներով, ծակ-ծակերով, շարքերով…

Բա՜ հոտը, որ խաշում ես։)))

Article 18

$
0
0
Սուրճ եմ խմում ու ընկերուհուս նվիրած Նարեկացու հոգևոր երգերն եմ լսում Աննա Մայիլյանի կատարմամբ։

Զինվորություն կա Նարեկացու տաղերի մեջ։ Մի կողմից հետաքրքիր էր պարզելը, մյուս կողմից էլ օրինաչափ։

«… եւ զինւորեալ մանկանցդ եկեղեցւոյ…»


*****
Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ձեռք բերել։

Երևի սուբյեկտիվ եմ, չգիտեմ…

$
0
0
Էստեղ գրված է, որ ֆեյսբուքում հավաքվել են ինտերնետով քաղաքացի-քաղաքացի խաղացողներ ու պահանջում են Սեյրան Օհանյանից ու ոստիկանապետից, որ ինքնասպանություն գործեն։

Հիմա չգրեմ էլի, որ ահավոր է, ինչ որ կատարվել է բանակում, չնայած ոչ մեկ էլ կոնկրետ չի ասում ինչ է կատարվել։ Ես մեր ամեն զինվորի վրա եմ դողում։

Համ էլ ասեմ, որ էս գրառումը գրում եմ հատուկ Սեյրան Օհանյանի պահով։ Չէի ուզենա նրան հավասարացնեին որևէ մեկի հետ, մանավանդ ոստիկանապետի։

ԲԱՅՑ, էսօր ինտերնետով էդ 140 հոգին որ էդքան ազատ ու խաղաղ պայմաններում հնարավորություն ունեն ելույթներ ունենալ ու Սեյրան Օհանյանից պահանջել ինքնասպանություն՝ թեկուզ ալեգորիկ ձևով, էլի Սեյրան Օհանյանի ու նրա նմանների շնորհիվ է։ Մարդը իր կյանքը վտանգել ու առողջությունը զոհել է նաև հանուն էդ մի քանի հոգու էսօրվա ազատության։

Չգիտեմ, էդ խմբից քանիսը կփախնեն կամ փախել են բանակից, քանիսը որ երկրում են ապրում ու քանիսը Հայաստանում։ Գիտեմ, որ էդ խնդիրը կա, ու որ մենք իրոք ամեն զինվորի մազի վրա անգամ պետք է դողանք, մեր գլխների վրա պահենք էդ տղաներին։ Գիտեմ, որ խնդիրներ կան ու շատ լուրջ խնդիրներ։ Գիտեմ, որ պետք է պատժել մեղավորներին։ Բայց, պետք է ի վիճակի լինել թացը չորից տարբերել, ոնց որ ասում են…

Չգիտեմ, երևի մի քիչ խառը ստացվեցին մտքերս, բայց հուսամ՝ հասկանալի։ Շնորհակալության զգացողություն ունենալը շատ բարձր արժանիք է, ցավոք, մեզ ոչ միշտ բնորոշ։

Article 16

$
0
0
Անձրևանոցս փչացել է։ Մաշտոցի վրա՝ դալաններից մեկում արհեստանոց կա։ Վաղուցվա։ Երևանի հայտնիներից մեկը։ Հիմա վերանորոգողը մի տատիկ է։ Ամուսնու մահվանից հետո ինքն է սկսել զբաղվել։
Մտա, նայում եմ՝ անձրևանոցների տեղակ երաժշտական գործիքներ են կախած։ Տատիկը նույնն է, բայց, մտածում եմ, երևի պրոֆիլն է փոխել։ Ափսոս, քյամանչա չունեմ փչացած։ Չնայած, աշխատող քյամանչա էլ չունեմ…

Բայց չէ, նաև անձրևանոցներ է վերանորոգում։

- 1200 դրամ, աղջի՛կ ջան։ Երկու օրից։

Փոքր քառակուսի վառարանի վրա ինչ-որ բան է խորովում։ Ոնց որ թե բադրիջան։ Ծխի հոտը մտավ մազերիս մեջ ու մի քանի ժամով պինդ տեղավորվեց։ 

Դուրս եկա, քայլում եմ մտքերով տարված։ Մեկ էլ զգում եմ, որ սիդիների կրպակի ստենդից մեկը տարօրինակ հայացքով վրաս է նայում։ Մտքերս թռան։ Ուշադիր նայում եմ՝ Ջեյ Լոն։ Աաա, նախանձում է, ինքն արևից խամրած, իսկ ես էսօր թարմ տեսք ունեմ։ 
- Հըմ,- ուսերս եմ թոթվում։ - Մեռի նախանձից…

Ես կապրեի էս փողոցում… Խաղողի թփերով ծածկված էս պատշգամբով տանը… Երևանում ես իրոք տան զգացողություն ունեմ…

Գյումրի

$
0
0
Որոշեցի մի քանի նկար դնեմ փողոցներից։
Նախ և առաջ, Ալեքսանդրապոլի կամ Ալեքպոլի մակետը։ Ձիթողցյանց տնից։



Ու էսօրվա քաղաքը։ Չնայած կիսավեր վիճակին, էս քաղաքն իրոք յուրահատուկ շունչ ունի։







Այ մարդ, էս ո՞վ ա է… Քանի տեղ կադրի մեջ հայտնվեց…


  էլի…


Սիրում եմ էս կարգի պատշգամբներ։ Մեկ էլ էս՝



Հին են, բայց էնքան լուսավոր, երեք կողմից լուսամուտ։ Ինչ համով ու արևոտ կլինեն էստեղ խմած սուրճն ու կերած ձմերուկները…

Բակերը, բրդերը, գորգերը արևին։ Սրանցից ինչ լավ արևի հոտ կգա։)







Էլի տներ, շենքեր…

 



ՈՒ վերջում՝ պարապ-սարապ լարին թառած ճնճղուկը։ Հըլը դրա բարակ տոտերը… Կազմ պատրաստ կանգնած էր… 

      

секты в школах России

$
0
0

Интересное обсуждение. Сайентология, слово жизни, 50ики и пр.



виа [info]astghine  

Недавно наше мин. образования закрыло 4-5 сектантских школ. Это, конечно, хорошо, но я думаю их гораздо больше.


Երևանի խանություն

$
0
0
Մի երկու օր առաջ, առավոտ շուտ, Բաղրամյանի վրա տեսա մի խումբ պարսիկների՝ մոլլայի գլխավորությամբ ինչ-որ տեղ շտապելիս… Արդեն մոլլա էլ ունենք։ Ես էլ շատ հանդուրժող եմ։

Էսօր հայլուրով ցույց տվեցին, որ Իրանի երկու քաղաքացի են բռնել՝ սահման հատելիս հետները թմրանյութ են փորձել տեղափոխել։ Բա իհարկե, գալիս են կայֆավատի, իսկ առանց համապատասխան միջոցների կայֆն էլ էն չի, աղջկերքն էլ…
Նրանցից մեկն ի դեպ, թորքի անուն-օղլի-ազգանուն ուներ ոնց որ թե։

Որտեղ մեր աղջիկները չեն կարողանում գնալ մատակարարելու, ճամփեքն ենք բացում, որ նրանք գան, էստեղ մատակարարվեն- գնան։

Բա ոնց, բա աշխարհի քաղաք, բա տուրիզմի զարգացում, բա աննախադեպ աճ…թմրամոլության, սեռավարակների… տնտեսական

Չէ, ես շատ հանդուրժող եմ։

Քանի որ

$
0
0
խոսք գնաց 21-րդ դարի թուրքերի մասին, որոնք ըստ Խոսրով Հարությունյանի մեզ հացով են կերակրել 90ականներին, և այլն (հիմա բոլոր լավ կողմերը չթվարկեմ, էլի), և քանի որ թեզ տուրը ամբողջ մեղքը բարդել է հարբեցող ու անշնորհք հայերի վրա, մի իրական դեպք պատմեմ ոչ միայն 21-րդ դարի, այլև եվրոպական թյունինգով թրքերի մասին։

Ընկերուհուս 3 տարեկան երեխան Ստոկհոլմում մանկապարտեզ է գնում։ Տարբեր ազգերի երեխաների մեջ կա նաև մի թուրք տղա։ Դե, ի՞նչ արած… Հիմա թուրք որտե՞ղ չկա։ Անունն էլ Քեմալ։

Մի խոսքով, էդ թուրք երեխան գնում-գալիս կծում է մյուս երեխաներին։ Կծում իսկական վայրենու պես՝ համարյա երեխաների միսը պոկելով։

Հիմա, երեխա է, նրա դեմ լարվել չարժի, ինչքան էլ որ թուրք է և այլն և այլն… Բայց էս վերջերս ընկերուհուս աղջիկը տուն էր եկել նորից ուսը շատ ուժեղ կծած-կապտեցրած, ատամների տեղերով։

Ընկերուհիս արդեն լրիվ համբերությունը կորցրած գնացել էր, դաստիարակների վրա բարկացել, թե գործներիդ անունն ինչ ա, որ էս երեխային էս օրն է գցել էդ լակոտը։ Դաստիարակը պատասխանել է՝

- Գիտե՞ք, մենք երեկ Քեմալի վրա բարկանում էինք, երբ նրա հայրը ներս մտավ։ Մտավ ու հարձակվեց մեզ վրա՝ թե դուք ով եք դառել, որ իմ երեխայի վրա բարկանաք։ Լավ ա անում, կծում ա…

Ըշտը տենց։ Քեմալի հոր անձնագիրը շվեդական է, գրանցումը՝ եվրոպական։ Բայց մեջի արնախում բորենու գենը ոչ մի ինտեգրացիայի չի ենթարկվում։ Չի էլ ենթարկվի։

թրքերն էսօր շատություն արեցին

$
0
0
Դուրս շատ եկավ էս նյութը։

Չնայած, շատն են խոսքը չի։)) Անտանելի, ահավոր դուրս եկավ։

Է՞, ով էր խնդրում մեր ոսկե ծիրանիկներին թրքերին առաջին մրցանակ տալ, բարեկամություն խաղալ։ Պատկերացնում եմ ice-breaker kick-off party-ի ժամանակ ինչ քաղցր կենացներ են հնչել, ինչ զգուշությամբ են աշխատել չշոշափել տհաճ անկյունները, «Ց» բառը ոնց չեն ասել…

Հետո մարդի աղջիկը գնացել է տուն ու մե հադըմ շըրխկ։))

Սա հիշեցրեց մեկ այլ դեպք, երբ միսթըր Յոքսել-մոքսելին  պաչպչել, հետը տոլմա էին կերել, զգուշությամբ սիրահարվել էին իրար ու բաժանվել։ Հետո էլ… դե, չկրկնվեմ, սրա հետ եմ։)))

Կամ թեզ տուրի հայազգի աշխատակիցը ինչի՞ է թրքից ավելի թրքասեր, որ մերոնց ներկայացնում է որպես անշնորհք, բռի, անշնորհակալների, որոնց միայն ոստիկանությունն է կարողացել կարգի հրավիրել։

Կամ էլ էս

Լավ, ինչի՞ են մերոնք էսքան հարիֆավարի սիրում օտարներին ու ահանդուրժող գտնվում հենց մեր հանդեպ։

Article 10


Article 9

$
0
0
Ազատագրված Արցախի մասին կարդալուց անմիջապես հետո տեսա [info]vartanm -ի դրած հոլովակը։ Մաքուր ջուրը գովազդում է իր ապրանքը ու հոլովակի մեջ ցույց տալիս Հայաստան + ԼՂԻՄ ստանդարտ քարտեզը։ Զարմանալի է, որ Արցախում գրասենյակ ունենալով հանդերձ։

http://www.clearwater.am/am/contacts/ Այստեղ կարելի է նրանց գրել։

ANCA reveals confidential document

$
0
0
ANCA опубликовал секретный документ турецкого лобби против принятия резолюции по признанию факта Геноцида армян конгрессом США.

По мне, так ничего нового.

Просто, стало интересно ху из Caspian Group. Кажется нашла.

А что, мне нравится. Лоббирование, международные отношения...

էն Լոռու ձորն է, որ հանդիպակաց…

$
0
0
Չէ, ես թուլություն ունեմ Լոռվա ձորերի ու անտառների հանդեպ։

Չէ, ես նույնիսկ լոռեցիների «ա՛զիզ»-ն եմ սիրում (քիչ մը դժվարությամբ, որով այդ բառը հեչ խոշիս չի գա) ու ընդհանրապես առաջին վանկերի վրայի շեշտերն ու երգեցիկ ինտոնացիան։

Ես էնտեղ շոշափելու աստիճան հստակ տեսա կախարդական «Նիկոլի թիվ» խոսքը. Լոռվա լեռներով Նիկոլ II-ի թվի երկաթգծի կամուրջը տեսա։

Նստեցի-նստեցի, նայեցի Վանաձորը շրջապատած անտառներով սարերին ու մտածեցի՝ ա՛յ մարդ, ինչի՞ Հայաստանի մայրաքաղաքը մի սենց տեղ չեն սարքել…  Հետո էլ ինքս ինձ պատասխանեցի՝ եթե մայրաքաղաք լիներ էստեղ, էս անտառներից սկի բան չէր մնա…

Ոչինչ, թող Երևանն իր տեղում լինի, մնացածն էլ իրենց։ Ես էլ Երևանի շոգերից տանջվելով՝ հիշեմ ու երանի տամ էն Լոռու ձորին ու նրա հովին։

Կոտորած

$
0
0
Ես չեմ կարողանում բնական եղևնի գնել։ Նոր տարուն, երբ փողոցներում վաճառում են, աշխատում եմ մոտներով անգամ չանցնել։
Զգացողություն եմ ունենում, որ կենդանի արարածներին մորթել, բերել շարել են։

Հիմա նայում եմ էս նկարին՝ իսկական կոտորած։



Մարդն էս աստիճանի վայրենի լինելու իրավունք չունի։(

Article 5

$
0
0
Ստադիոնում գտնվողներն ասում են, որ վաղուց էդքան միահամուռ ինշալլահ ու մաշալահ լսած չկային իրենց օրում։ Հայաստան-Իրան ֆուտբոլային հանդիպում է։ Հայերը դաշտում ավելի քիչ են։

*****
Թուրք մեսխեթները սկսում են սպրդել Ջավախք։ Կարծում եմ, որ պետական ծրագրով մասնավորը տներ է ձեռք բերում ռազմավարական տարածքներում։ Արարատյան դաշտավայրի հայեր, ձեռքներդ շփեք, կարծում եմ, շուտով դուք էլ կհարստանաք։ Միայն հետամնաց մարդը կարող է 21-րդ դարում հրաժարվել հարևանների առաջարկած լավ մաղարիչներից։

*******
էլի բան ունեի ասելու ոնց որ թե…

հաաա, քիչ էր մնում մոռանայի…

«Ես մտադիր էի հանդիպել և այդ հարցը ներկայացնել վերջերս Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարին։ Ցավոք, և ինձ, և այն անձանց, ովքեր ցանկություն ունեին բարձրաձայնել հայության խնդիրները, չթույլատրվեց հանդիպել Էդվարդ Նալբանդյանի հետ»,- ընդգծեց Ստեփանյանը։


մարդը Իշտոյանին Քլինթոնին ա տեսնում, գլոբալ հարցեր ա լուծում, ի՞նչ ազգ, ի՞նչ Ջավախք, ի՞նչ հայկական դպրոց…
Viewing all 1849 articles
Browse latest View live