Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 1


Բարի լույս

Վալենծիկի օր չէ,

$
0
0
այլ Տեառնընդառաջ ու Առաջավորաց պահքի առաջին օրը:

Ծանոթները պատմեցին, որ 40ը չլրացած փոքր երեխաների մայրը մահանում է անսպասելիորեն, ինֆարկտից: 
Ի թիվս բազում կենցաղային խնդիրների, կար մեկը, որը մի տարուց ավել կրծել էր խեղճի ներվային համակարգը: Աշխատանքի տեղը մի քանի հոգի ամեն ինչ անում էին, որ նրան աշխատանքից հեռացնեին, իրենց՝ տարիքն առած ջադուներին կրճատելու փոխարեն: Ամբողջ էդ ընթացքում, ամեն աշխատանքային օրն էդ կոնջ համար դարձրել էին ծանր փորձություն, նյարդերի խանգարում, տառապանք: Ամեն մանրուքով ամեն ինչ անել էին էդ ամբողջ ընթացքում, որ նա դուրս գա աշխատանքից: Ասենք էս կարգի մանրուքներ՝ գալիս էր աշխատանքի ու տեսնում, որ բոլորի պայուսակները լցրած են իր աշխատասեղանին:

Եղածն ի՞նչ, մանրուք: Հո՞ չեն խփել, հո՞ չեն հրել, մանր մունր բաներ են արել, դրանց մասին շեֆերին էլ չես բողոքի...

Արդյունքում, նրանք կաշխատեն, քանի որ առողջ երիտասարդ կինն էլ չկա: Բայց ո՞նց կապրեն էդ բեռն իրենց հոգու վրա, ես չեմ պատկերացնում:

Առավոտ շուտ ընդունված է դրական բաներ գրել, մաղթանքներ, արև-ծաղիկ, լյա-լյա-լյա-լյա, բայց դրանք մարդուն չեն փոխի: Ուրեմն, ինչի՞ ուտել դիմացինի կյանքը, նյարդերը մեր չարությամբ, առանց մտածելու, թե ինչի կարող է բերել մեր "անմեղ" կեղտոտությունը:

Քանի մեջներս կեղտ է, դուրսն ու շրջապատը չի մաքրվի

Պարդոն վալենծիկյան "լուսավոր" օրը նման պատմությամբ սկսելու համար, հայեր ջան: Ուղղակի փուչ սրտիկների ու շնորհավորանքների փոխարեն միգուցե սկսենք իրո՞ք սիրել զմիմեանս  

Ջեյմս Ջոյս, "Ուլիսես"

$
0
0
Թող ոչ ոք ինձ չփորձի հակառակը համոզել: Էնպես, ինչպես անգլերենից հայերեն է թարգմանվում, ռուսերեն չի թարգմանվում (ես դատում եմ իմացածս լեզուների սահմանում):

Սա ոչ թե հայերենի լավ, ռուսերենի՝ վատ լինելու հետ է կապված, բացարձակապես, մենակ հիմարը նման բան կարող է անել՝ լեզուների լավ ու վատ, այլ նրա հետ, որ ռուսերենն իր էությամբ մի քիչ ասիմիլացնող լեզու է. թարգմանված գիրքը դառնում է բավականին ռուսական:

Իսկ հայերենը թույլ է տալիս պահել բնօրինակի ոճը, ուժը:

Ասածս ինչ՝ վերջապես Ջոյսի "Ուլիսես"-ը թարգմանվել է հայերեն: Անձամբ ես շատ եմ սպասել, քանի որ անգլերենը մինչև էսօր ձեռքս չի ընկել, իսկ անգլիական/ամերիկյան գրականությունը  ռուսերեն ես չեմ կարդում:

Article 10

$
0
0

-         - Մըր Կիռավաբադում հի՛նչ թյուզ կար, հի՛նչ թյուզ կար: Կակուղ, մեծ, համով... Պահ-պահ-պահ ... Թաղըմ թյուրքերին, դե թող վայելեն....

Պատմում էր մեր բաբոն, հենց հիշում էր Կիրովաբադի իրենց տունը:

- У нас в Кировабаде такой инжир был, такой инжир был! Пях-пях-пях… Большой, мягкий, вкусный… Пусть теперь турки наслаждаются, чтоб они сдохли….

Повторяла наша бабо (бабушка), когда вспоминала их дом в Кировабаде
       

Սբ. Սարգսի տոնը Արագածոտնում

$
0
0
"Արահետը" հետաքրքիր առաջարկ ունի շաբաթ օրը Սբ. Սարգիս տոնելու:



Էլ պատարագ, էլ էքսկուրսիա, էլ ազգագրական պարեր, էլ ձիուկներ:)

      

ура!

Գրքերի մասին

$
0
0
Հայրենական պատերազմից հետո սովետական զինվորները Գերմանիայից վերադառնում էին ավարով: Եղել են դեպքեր, երբ մարդիկ օճառի մեջ խցկած ոսկի ու ադամանդ են ուղարկել էստեղ տնեցիներին:
Ասում են, պատերազմի օրենքն է, հաղթողն ավար է տանում: Երևի:

Չնայած որ լուսահոգի պապս կռվել էր ֆաշիստական Գերմանիայի զինվորների դեմ, նա միշտ շատ հարգանքով էր խոսում գերմանացի ժողովրդի, նրա մշակույթի ու լեզվի մասին: Ու Գերմանիայից վերադարձել էր ոչ թե ոսկով ու ադամանդով, այլ մեկ-երկու գերմաներեն գրքով, որոնք ձեռքից առել էին պետանվտանգության աշխատակիցները:)

Ինչևէ, ասածս էն է, որ ես իմ պապու թոռն եմ, ու գիրքը էն եզակի բաներից է, որի վրա գումար ծախսելն ինձ համար կորած տեղ չի: Մանավանդ էս կարգի մոնումենտալ գրքի:) Դեռ անգլերենն էլ եմ առնելու:

Իմ "Ուլիսեսն" երկու-երեք օրից ձեռքիս կլինի:)

Article 6

$
0
0
Երկրաշարժ զգացի՞ք

Մեկ է, ռադիո "Վան"ը ինձ չի սիրում:)

$
0
0
Արդեն շատ կորցնելու բան չունեմ:))

Մարդկանց 12-ամյակի առթիվ իհարկե շնորհավորում եմ, բայց նայեք, ոչ մի հայերեն բառ:)) Իրենց մոտ էլ չեմ գրում, որ՛տև էլի խմբակային հարձակում է տեղի ունենալու:)))



էպիտետները, որ կպցնելու են, մոտավոր պատկերացնում եմ՝ ուռա-պատրիոտ, նացիստ-նացիոնալիստ, հակասեմիտ, ֆաշիստ, անգրագետ, սահմանափակ, դե հույս ունեմ գոնե էս անգամ ինձ կապիկ չեն հանի:)

Իսկ եթե ավելի լուրջ, որ վերցնում ես՝ ինչ կա որ, հիմա վահանակ է, դրել են, բայց մենք ինքներս էլ չենք նկատում, ոնց են ռուսերենն ու անգլերենը (իրենց պրիմիտիվ դրսևորումներով՝ ա-լյա happy b-day, i love u, wow, yes) մտնում մեր առօրյա: Ծնունդներին "խեպի բյորզդեյ տու յու"-ներ, ինտերնետում, հեռախոսների հաղորդագրություններում՝ տրանսլիտներ ու արդյունքում՝ հայերեն տառերից ավելի շուտ ու հեշտ ընկալվում են լատիներենն ու ռուսերենը:
Վուալյա:

Արդյունքում

Թումանյան

$
0
0
Ընկերները հիշեցրին, որ էսօր Թումանյանի ծննդյան օրն է: Ես էլ հիշեցի, որ էս ամառ վերջապես գնացել եմ Դսեղ ու եղել նրա տանը:
Որպեսզի ավելորդ խելքիս զոռ չտամ ու փորձեմ Թումանյանի մասին ինչ-որ կարծիք հայտնել՝ իմ՝ մանր մարդու դիրքերից, ուղղակի նկարներ ցույց կտամ:
Միայն ավելացնեմ, որ տան մեջի շունչը մենակ լինելով կարելի է զգալ, խոսքերը ոչ մի բան չեն ասի:

Ու մի բան էլ, ժամանակ առ ժամանակ տարբեր միջակություններից, որ իրենց գրող են համարում, մեկ էլ լսում ես՝ թե Թումանյանը անհասնելի բարձունք չէ, ի՞նչ եք դրել "Թումանյան-Թումանյան..."
Ասում եմ՝ լօլ

Մի խոսքով ԹՈՒՄԱՆՅԱՆ



տունը՝ առաջին հարկ





 







գործերը թարգմանված





Նրան նվիրված գործեր՝



օֆ էս մեկը չի շուռ գալիս

երկրորդ հարկում՝ աշխատասենյակը





          

Article 3

$
0
0
Երեկ Դսեղի նկարները դնելուց էս մեկն էլ տեսա՝ առավոտյան սուրճ Վանաձորում: Ամռանը: Կարոտեցի ամառը, Վանաձորին ու մարդկանց ում հետ սուրճ էինք խմում արևոտ ու Լոռվա բարբառի նման ծոր տվող տաք առավոտով:

Вчера запостила фото Дсега, родного села Туманяна, и наткнулась на это - утренний кофе в Ванадзоре. Летом. Соскучилась по лету, по Ванадзору и по людям, с кем пили кофе солнечным и неспешным как Лорийский диалект утром.





Да, и вот такая умная мысля:)  "Никакое твоё дело не стоит благодарности"

Էլի լավա

$
0
0
Էլի լավա, որ մշակույթի նախարարությունը "Տաքսի էլի լավա"ն ա ֆինանսավորում: Քանի հոգի տուն պահեց, փող աշխատեց

Էլի լավա, որ մշակույթի նախարարությունը Ռուդոլֆին ու մի հատ անուն հուշեք ես էլ չգիտեմ Պաշին չեն ֆինանսավորում, չէ՞ որ կարող էր էդ էլ լիներ

Ես էլ ասում եմ ինչի էր Շարմից մեկը մի օր գովում-գովում էսօրվա մշակույթի նախարարին ու չէր հանգստանում:

Իմիջիայլոց, խոսքը էս նույն նախարարության մասին ա


Էլի լավա, լավ լավա լավա

Բարի լույս

$
0
0
Մինչ ազգս տարվել է Քարտաշյանով, նախ ուզում եմ փափախս հանել ի նշան հարգանքի "Ար" հեռուստաալիքի առաջ, որ Սփյուռքի նախարարությանը անիմաստ փողեր մսխելու հզոր միտք տվեց, [info]radiovan -ի հուշումով իմացա, որ պաշտոնատար բլոգերը հերթական հզոր մտքերի հոսքն է շարել իր բլոգում (ա դե, ռադիովան, հազիվ մի դրական հղում էի ուզում ձեզ տալ, ի նշան իմ անկողմնակալության, էն էլ հանել եք ձեր էդ գրառումը):

Մէ խոսքով, գնացի ու կարդացի: Տպավորված եմ, ասեմ: Մոտ 30 մեկնաբանություն, որոնց մեջ իմ չուզող աչքը կարծես ոչ մի դրական արձագանք չգտավ վերոնշյալ բլոգերի հայկականաշխարհական ու քրիստոնեախառը "սիրեցեք զմիմեանս եւ զդրկիցս ձեր"-ի ոճի հայտնություններին:

Սա՝ երևույթը, կոալիցիայի, արծիվների, բազեների, գազելների ու կարմիր գրքում գրանցված այլ ֆաունայի նրանց հարող այլ ազգանվեր կուսակցությունների, շարժումների, ստատիկ ու դինամիկ հետուառաջի ֆոնին, ըստ վարչապետյան մոտավոր հաշվարկների, կկազմի էլի 6%-ոց հառաչ ճիչ, որին ականջալուր չարժե լինել ինչպես ճանճի տզզոցին սովետաշենում, ուր տզզոցից անտանելի հոտն է:

չխնդաք, ի խորոց սրտի են

$
0
0

Դանիել Վարուժան, "Հասուն արտ"

$
0
0
Արտս ոսկո~ւն է…
Նման բոցերու
Ցորենն է բռնկեր`
Առանց այրելու

Արտս ոսկո~ւն է…
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտներու տակ:

Արտս ոսկո~ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև´ն են հագեր:

շարունակությունը

Ով է հայը

$
0
0
Էստեղ դնում եմ առաջին և երկրորդ մասերը:

Մաս Ա.

Մաս Բ.

Անպայման արժե լսել: Ի դեպ, "վայ-վույ հեթանոսությունս"-ի լավ պատասխան կա՝ պատմականորեն հիմնավորված

Ազգիս ղարիբ գեները խլվլացին

$
0
0
Մեր ԱԳՆ-ի որոշում կայացնողները կարո՞ղ է Արենիի քարանձավներից են դուրս եկել, ասենք նախավերջին գիտատեխնիկական զարգացումներին՝ օդանավերի տեսքով, տեղյակ չեն: 

Մտածում են, որ արդեն քանի հարյուրամյակ առանց ծովից ծով ենք ապրել, գասպարավարի լող տվողներ էլ չեն գտնվի:

Տրամաբանությունն էլ մոտավորապես էս է

- как же он полетит на луну, ее ж не видно?
- когда видно, так и дурак долетит. барон любит, что б посложнее

Ավետիսը [info]taragir -ից

Գիրքս հասավ

$
0
0
Ասել էի, որ պատվիրել եմ Ջոյսի "Ուլիսեսը":

Էսպես ասեմ, նա, ում համար գիրքը լավագույն նվերների շարքում է, հանգիստ խղճով կարող է մոտալուտ ծնունդի/մարտի 8/ մայիսի 9/ հուլիսի 5 և վերջապես նոր տարվա կապակցությամբ իրեն նվեր անողներին խնդրի, որ իրեն էս գիրքը նվիրեն:

Հիմա էստեղ կտրտածի տակ մի քանի նկար դնեմ, որ պատկերացնեք:)

Նախ, որպեսզի չափսերի մասին գաղափար կազմել լինի, համեմատության համար կողքը դրել եմ էն հայտնի ռուս-հայերեն զռլամ բառարանը



Առանց վրայի թղթե շապիկի



Էջերը


Վերջում պատկերասրահի նման մի բան՝



Մինչև ձեռքդ չվերցնես, չես զգա, որ իրոք արժի էն, ինչ արժի: Ես ասենք մի հատ էլ էս կարգի Էդգար Պո ունեմ տեսնել է պետք: Տեղով հարստություն:

Մի խոսքով, տառոսը մնացածին:)        

Ընդունում եմ, հնարավոր է, որ ես չեմ հասկանում

$
0
0
ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմին) կազմավորման 15 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ -ամյակը պետականաստեղծ ու բանակաշինության որակի մեծ գործընթաց է: Էնքան մեծ ու էնքան կարևոր, որ միջոցառումների կազմակերպման հանձնաժողով է ստեղծվում ու հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ վարչապետը:

Չեմ հասկանում, կուլտմասսավիկ են, event manager թե՞ տնտեսական ճգնաժամի տակ ճռռացող երկրի կառավարություն:

Սրան գումարել գել կրակելու համար կառավարության հատկացրած 10 մլն դր մրցանակային ֆոնդը՝ ամեն գելի միավոր գլուխը՝ 100.000 դր. արժողությամբ:
Viewing all 1849 articles
Browse latest View live