Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Մի քիչ խելքիս զոռ տամ

$
0
0
Ռուսաստանի պետական տոների մասին:

Անհամոզիչ են, պրետենցիոզ, անցնող, հնացող ու դրա պատճառով ականջներից ձգած:

Մայիսի 9-ը սեփականաշնորհել են համարյա ու ինչքան պրետենզիա կա էդ տոնը նշելու մեջ: Հըլը ու չընդունեք, հըլը ու չգաք, չշնորհավորեք մեզ էս տոնի առթիվ: Ով գիտի ինչքան լուրջ դիվանագիտական պրոբլեմի առաջ կկանգնեցնեն էս հարցով աջ ու ձախի դեպքում:
Բայց, սերունդը գնում է, պատերազմն ու հաղթանակը հեռանում ու անցնում պատմության խորքերը: Չեչնիայով գլուխ չես գովի՝ սեփական երկրի ներսում պատերազմ ես տվել: Սափրագլուխ լակոտների, նացիստների, "զիգ" գոռացողների, սվաստիկա նկարողների սերունդի մեջ էդ հաղթանակի հեքիաթ դառած պատմությունները էլ չեն լսվում:

Ամեն անգամ ռուսական ալիքներով էդ տոներից առաջ հայտարարվող տոնական փուչ, զռթիկ-փռթիկ, գլամուռոտ համերգների, երկրի պետական դրոշի տեղի-անտեղի թափ տալու մեջից ինչ-որ հոգեվարքի տնքոցներ են լսվում:

Նույնը էս փետրվարի 23-ը, նույնը սովետի փլուզման արդյունքում արհետսականորեն առաջ եկած ինչ-որ "ազգային միասնության օրը": 

Լուրջ խնդիր ունեն լուծելու՝ էդ ո՞ր ազգի միավորման մասին է, ո՞ր ազգն է համարվում Ռուսաստանի Դաշնաության ազգը, սևաքամակ կովկասցիները՞, կիսամարդ համարվող բուրյատները, ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, հրեաները, հայերը, վրացիները, թաթարները՞... 

Ու՞ր է կարմիր բանակը, չէ՞ որ էդ կարմիր բանակն ու էդ "հայրենիքի պաշտպանները" ոնց որ էսօր են կոչում, էլի բազմազգ սովետի ընդհանուր բանակն էր: Էդ բանակն էր, որ վերջին անգամ պաշտպանեց ու հաղթանակեց: Էլ չեմ ասում, որ կարմիր բանակը ստեղծվեց տեռորիստների, ցարական Ռուսաստանի արյունը խմող տարրերի հիմքի վրա: Ինչքան աբսուրդ, ինչքան հակասական հանգամանքներ, որ ինչ-որ, ըստ իս իսկական տխմարների թեթև ձեռքով ներկում են մարցիպանի ու կարամելի գույներով, հրամցնում որպես տոն ու մի ամբողջ ազգի թույլ չեն տալիս խորանալու լրջագույն խնդիրների ամենախորը պատճառների մեջ: 

Ուրեմն, ինչի՞ են փոխանակ նախ և առաջ լուծելու լրջագույն խնդիրները, փոխանակ վերջապես ամբողջական համերաշխ պինդ պետություն ստեղծելու, փոխանակ իրենց երկրի ներսում մարդավարի իրենց լեզուն զարգացնելու, փոխանակ քրիստոնյա ազգի՝ նորից քրիստոնյա դառնալու ու էդ կուսակցական-ուղղափառությունը մեջներից հանելու մինչև հիմա Խրուշյովի պես կոշիկ են թափ տալիս աջ ու ձախ, պրետենզիաներ ներկայացնում, մունաթ գալիս ու ինչ-որ держава-ի մասին բարբաջում: Առանց պատկերացնելու ինչ է ու ինչներին է պետք էդ գերտերությունը զառանցանքի պես կրկնում են՝ գիտական գերտերություն, սոցիալական, ռազմական գերտերություն: Էս վերջերս լրիվ աբսուրդ բան լսեցի՝ տուրիզմի զարգացումից էին խոսում, մի չինովնիկ թաթը խփելով սեղանին ասաց՝ Россия станет туристической державой.... 

Նա, ով ռուսի մեջ մտցնում էս կարգի ապուշ ամբիցիաներ, փուչ ու դատարկ մտքեր (գաղափար ասելս չի գալիս), Ռուսաստանի համար առաջին թշնամին է ըստ իս: 

Ու հիմա նստած եմ, ОРТ միացրած է, ու Լյուբեի երգերն են՝ ստանդարտ ու շատ բնորոշ: Որ ընդամենը մի քանի ժամ էս կարգի պաթետիկ երգերը լսեն, էլի ընկնեն держава-ի մասին փուչ երազանքների մեջ, հիշեն կարմիր բանակը, գան մինչև հայրենական ու հասնեն սովետի փլուզում, չեչենական պատերազմ ու էս վերջին երկուսից եկող դիսկոմֆորտը խեղդեն օղու ու ուրիշների հասցեին անիմաստ մունաթի մեջ:

Մի խոսքով, երկարեց: Ես ու~ր, Ռուսաստանի խնդիրները հասկանալն ու լուծելը ու~ր:
    


Հետ չմնամ, մի բան էլ ես ասեմ

$
0
0
Ուրեմն, էսքան օլիգարխական ու մենաշնորհային թանկացումների ֆոնին, մեկ էլ հանկարծ որոշում են մեղքը գցել գյուղացիների վրա, թե կաթը 20 դրամով թանկացրել են:

Մի նյուանս են մոռանում էդ խեղճերի վրա ամեն ինչ բարդելուց առաջ: Ուրեմն էսպիսի մի բան կա, ամբողջ ամառ կաթը երբ որ բոլ-բոլ ու էժան տալիս էին կովերը, էս բոլոր պանիր ու կաթնամթերք արտադրողները տոննաներով առնում ու կաթի փոշի են սարքում՝ ձմեռվա պաշար:
Ուրեմն երբ որ նոյեմբեր ամսին, երբ արդեն ամառվա առած կաթի փոշուց պանիր էին սարքում, պլյուս ասենք էէէն աշտարակ կաթի, ասում են աղանդավոր են, լսել եք, թունավոր նյութերը, որ գտել էին, ավելացնում, էդ ժամանակ գյուղացին թեկուզ կաթը ոսկու գնով ծախեր, պանրի գնի վրա չպիտի էդքան կտրուկ անդրադառնար:

Հիմա էսքան թանկացրին ամեն ինչ, պլյուս, կարծեմ վերականգնել են գյուղացիների հարկումը, էդ խեղճ գյուղացիք իրավունք չունե՞ն 20 դրամով կաթ թանկացնեն:

Մի  հատ էլ դեռ պետք է հերթական բարեպաշտ փարիսեցու ասած հողերի խոշորացումը հասկանալ ինչ է: Շատ եմ կասկածում, որ դա լավ բան կլինի:

Ասում են նաև ոսկու առևտրով զբաղվողների վրա էլ են թուրքի լուծ դրել: 10% գլխանց, 20% էլ ծախելուց հետո;

Եւ ընդհանրապես, ես համաձայն եմ թալինցու հետ վարչապետին իր թմով պետք է հանել: Թող ինքը եղած հայկական աշխարհը չքանդի, մենք մի կերպ մեր խելքի չափով կսարքենք:

Article 1

Онегин, encore...

$
0
0
Я тут после арии Ленского покопалась в ютубе и нашла фильм-оперу 58го года. Из 14 частей. По-моему хороший подбор актеров.

Вобщем, красота.


и так далее...

խնդրանք

$
0
0

Ժողովուրդ ջան, հատկապես նրանք, ովքեր կայքերի պատրաստման գործից հասկանում են: Հայ Ձմեռ պապի կայքը բավականին անհաջող կերպով է հիմա աշխատում: Նյութերն իրար վրա են ընկնում, հետուառաջներ ու խառը խշտիկներ կան:

Նա, ով աշխատում է էդ կայքի վրա անփորձ է: Եթե ինչ-որ մեկը կարող է, ժամանակ ունի օգնելու մի քիչ կարգի բերել կայքը, խնդրում եմ կապվել Արմինե Պետրոսյանի հետ՝

հեռ: (374 10) 532820, (374 93) 317913

էլ-փոստ: a2petros@yahoo.comThis e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

հըլը ստեղ

$
0
0

- Հընգեր մինիստր, ստեղ զագսից զանգել ասում են, որ մի անգամից երկու հոգի էլ իրենց երեխեքի անունը դնում են "Անի"...
- Ճիշտ են անում, հանուն հայրենիքի...
- Բայց հընգեր մինիստր, տենց դառնում ա 1051....
- Չէ, ասա թող մեկինը գրեն Անյա

**************************
Տեսնես էս հարցով կառավարական հանձնաժողով արդեն ստեղծել են, թե՞ չէ

Զորավար Անդրանիկ

$
0
0

Էսօր զորավարի 146-ամյակն է
   
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներդ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցես հավետ դու, անսասան Անդրանի՛կ:

Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՛կ: 

սա պաշտոնական դիրքի չարաշահում է


Article 0

$
0
0
Մեքենաների մաքսազերծում, դրանից բխող խնդիրներ ջավախահայության համար: Ամոթ էս կառավարությանը, ամպի չափ ամոթ:

Ռուդոլֆասուպեռմառկետային կառավարություն

Ջավախքից կանայք գալիս են ծննդաբերելու Աշոցքի հիվանդանոց: Այ ինչքան կապված են Հայաստանի հետ: Միգու՞ցե արդեն "կապված ԷԻՆ"...

Թեև

$
0
0
ջավախահայերի խնդիրների հարցում էսօր առաջին հերթին դատապարտելի քայլեր անում է ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, ապրիլի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի ազատազրկման 1000-րդ օրը:

Ահավոր է, երբ չես զգում, որ գոյություն ունի պետություն, որը հոգ է տանում և՛ իր քաղաքացիներին, և՛ իր ժողովրդին: Ու մենք, հերթական անգամ, ինչպես և միշտ վերջին մի քանի հարյուրամյակում, ստիպված ենք՝ որպես անպետություն ժողովուրդ, ինչ-որ քայլեր ձեռնարկել ինչ-որ մի բան շտկելու համար:

Ստորագրել տարբեր միջազգային կազմակերպություններ հասցեագրված հանրագիրը

Օֆֆֆֆ

$
0
0
Հոգնեցի էսքան բացասականից: Մեկ-մեկ նայում եմ ու քիչ է մնում ջնջեմ մատյանս գրողի ծոցը, որ՛տև հոգնում եմ էսքան վատ բան ֆիքսելուց: Բայց ո՞նց սուս մնաս: Մեկը, երկուսը, երեքը բաց ես թողնոմ, մեկ էլ հետևից չորրորդն ու հինգերորդն են վրա տալիս:

Մի խոսքով, էլի չպտտվեմ, հետ գամ շաքարի ու հացի թանկացման բոշա տեխնոլոգիաներին, ծայրահեղ աղքատությանը, որ գնալով խորանում է մանավանդ Երևանից դուրս մեր առօրյային:

Ախր բնությունից էլ էնքան ենք կտրվել, դարձել ենք ցեմենտ-բետոնի մեջ ապրող միակ կամ գրեթե միակ շնչավոր առարկաները, ու իհարկե ոչ զարդն ու ծաղիկը, ավելի շատ 2ոտանի անհասկանալի արարածների ենք նմանվել (իդեպ, անբանի հականիշը գիտեի՞ք որ բանականն է):

Հիմա լուսամուտը բացեցի, ու թարմ ձյան մաքուր հոտը խփեց, բժժեցի, -что это за странный запах? - чистый воздух, сэр ու տեսնեմ, անձրևն արդեն ձյուն է դարձել: Ու ուրախացա: Իհարկե, սուտի ձյուն է, չի էլ նստի, բայց էլի ուրախացրեց, որ բնությունը հիշեցրեց իր մասին:

ատանկ

Article 1

$
0
0
Առավոտը զարթնել եմ՝ պատուհանից էն կողմ ձյուն:  Ռադիոյով՝ սուրբ Ծննդյան շարականներ... 

Տաք սուրճ մեծ բաժակով, սուրճի հոտը տնով մեկ, փոքրիկ լամպը՝ միացրած:

Հաճելի խաբկանք

рубаха-парень

Աղանդավորները ու իրենց փեշակները

$
0
0
Էդ գաճաճ-կոմպոզիտորի խոսքերի մեջ օրինակ ինձ ամենաշատը զարմացրեց ոչ թե նրա սիրո խոստովանությունը թրքական մուղամների հանդեպ, նա եթե սկսի շանսոն գրել ու է՛դ ապրանքը լավ ծախվի, կմոռանա թրքական մուղամն ու կսկսի շանսոնը գովալ, այլ զարմացրեց նրա անհամեստության աստիճանը ու մոտը սկսած լեզվական ցռիկը փորթուլությունը (հայերեն ասած):

Իհարկե, եթե նման մարդկանց՝ անհայտ ոչմիբանից անցումը դեպի քիչ թե շատ հայտնի ոչմիբան (ինչ-որ շրջանակներում նա փաստորեն հայտնի է, ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ մինչև էդ ելույթը մտքովս էլ չէի անցկացնի, որ նման բան մարդ կա) տևում է շատ կարճ, ապա նման դատարկ ուղեղով, պրիմիտիվ մտքերով ու անորակ արտադրանք տվող երիտասարդը շատ արագ սկսում է իր մասին շատ մեծ կարծիք կազմել, էնքան մեծ, որ չի ամաչում համաշխարհային մասշտաբի ԱՊՐՈՂ ու ստեղծագործող կոմպոզիտորների՝ Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, և այլք, ներկայությամբ իրեն թույլ տալ դասախոսություն կարդալ երաժշտության մասին:

Ինձ չի զարմացնում նաև էն փաստը, որ էդ տղան հերթական կյանքի խոսքականներից է: Ոնց պրիմիտիվ է էդ աղանդը, ճիշտ էնքան պրիմիտիվ են դրա ներկայացուցիչները: Ու էս տղայի խոսքը, պահվածքը ու գրածների որակը նայելով շատ հստակ կարելի է պատկերացնել "կյանքի խոսք" աղանդի էությունը՝ պրիմիտիվ, հակահայկական, հակաքրիստոնեական (բառիս բուն ու բարձր իմաստով, ոչ թե դրանց երգած "Հիսուս-Հիսուս"-ով), հակաէսթետիկ, կեղծ, շինծու, փուչ:

Հեշտ ճամփեն քրիստոնեական չի, հենց Քրիստոսի խոսքերով, իսկ էս աղանդը իր հետևորդներին հեշտ հարստացում, հեշտ հայտնիություն ու հեշտ ու ճպուռի կյանք է խոստանում ու տալիս: Ուզու՞մ ես հաջողության հասնել, փող աշխատել, հայտնի դառնալ՝ մտիր մեր աղանդ, ու ճամփեդ դեպի այսպես կոչված հայկական շոուբիզնես բաց է:

Լսել եմ, ու հիմքեր չունեմ չհավատալու, որ Երգի պետական թատրոնը կյանքիխոսքական ամենամեծ բուծարաններից է էստրադայի ասպարեզում: Ու եթե դա ճիշտ է, ապա ինձ անասելիորեն զարմացնում է, էդ ինչպե՞ս է պետությունը իր հաշվին պահում աղանդավորական, հակահայկական, հակամշակութային էդ թատրոնը: 
Ստացվում է, որ երկրի բարեխիղճ քաղաքացիները հարկ են վճարում ու Մշակույթի նախարարություն են պահում, սա էլ իր հերթին, բայց էդ նույն քաղաքացիների հաշվին աղանդաբուծարանին պետական ֆինանսավորում ու աջակցություն է տրամադրում:

Հանեք էդ երգի թատրոնը պետականների շարքից, պետական դարձրեք ասենք Գեղարդ երգչախումբը, կամ այլ զուտ հայկական, զուլալ արվեստ ներկայացնող պարի ու երգի խմբերի:

     

ատանկ

Սումգայիթ, Բաքու... Թիֆլիս, Մոսկվա...

$
0
0
Քանի օր է նայում եմ բաքու.ամ (baku.am) կայքը: Նախ, կեցցեն բոլոր աշխատողները սրա վրա:

Բայց նայում եմ ու ջղայնանում՝ հայերի ջարդը 1905, հայերի ջարդը 1918, հայերի ջարդը 1990 թթ: Մենակ հայերը 100 տարվա մեջ 3 անգամ կոտորածի կենթարկվեին ու խելքի չէին գա: Մենակ հայերին, եթե մի քիչ լապշա կախես ականջներին, վազելով, իրար բրդբրդելով էլի կվազեն ու Բաքվում ու Սումգայիթում կտեղավորվեն, տուն ու բուն կդնեն ու հետո էլի կոտորածի տակ կընկնեն: 

Մենակ հայերը, ինչ է թե սեփական կառավարություն կոչեցյալը նեղում է, կհավաքեն փասափուսան ու կվազեն Վրաստաններում ու Մոսկվաներում բիզնես դնելու, որ վաղը, հենց էլ պետք չլինեն, հետևներին ստանալով վռնդվեն:

Ինչի՞ եք փախնում, մնացեք ձեր երկրին ու գործին տեր կանգնեք, էս կառավարությունն էլ դուրներդ չի գալիս, հանեք գրողի ծոցը ուղարկեք: Ինչի՞ եք դուք գնում գրողի ծոցը, էդ գրողի ծոցերը հարստացնում, որ հետո էլ վերջում էլի թաղվելուց առաջ Հայաստանը հիշեք ու Թոխմախի քարերը: Տաքսիստների ու փողոցի առևտրականների չափ էլ չկա՞ք: Թե՞ իշխանափոխություն մենակ ամերիկացիների փողերով ա արվում:

Ու հաջարդ անգամ, երբ Թիֆլիսում էլի կջնջեն հայերի անունները, բարերարներ, բիզնեսմեններ, մենակ հայերը ի սրտե կզարմանան ու կնեղվեն անարդարությունից:

Չգիտեմ ինչի հիշեցի "Այրվող այգեստանները" - բոլորը հարուստ, կարասիներով ոսկիները հողերի տակ թաղած իրար ձեռք չմեկնեցին, իրար հետ ափսոսացին ունեցվածք կիսել, մինչև որ կոտորվեցին, ու ոսկիներն ու ունեցվածքը շներին հասավ:

Petition for Vahagn Chakhalyan

$
0
0
Originally posted by [info]javakhk at Petition for Vahagn Chakhalyan
Petition for Vahagn Chakhalyan

Please, sign petition at: http://www.gopetition.com/petition/43282.html

STOP DISCRIMINATION BY GEORGIAN AUTHORITIES AGAINST ARMENIANS OF JAVAKHK

TO: José Manuel Barroso, President of the European Commission, Thorbjørn Jagland, Secretary General of the Council of Europe, Ban Ki-moon, Secretary-General of the United Nations

After the collapse of the Soviet Union, Georgian authorities have been gradually toughening their policy towards the Armenian minority of the country, and in particular, with regard to Armenians compactly living in south-western Georgia (Javakhk). Today, the basic political, civil, linguistic, educational, religious and cultural rights of the Javakhk Armenians are flagrantly violated. The local Armenian political activists, who try to protest against the discriminatory policies of the Georgian authorities, are persecuted.



free counters
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Within this context, April 17, 2011 will mark the 1000 days in jail of Vahagn Chakhalyan, a prominent Armenian political activist from Javakhk. Arrested on the eve of the August 2008 five-day war, he was sentenced to 10 years of imprisonment by a Georgian court. The sentence was the outcome of a trial marked by flagrant violations of the law and was based mainly on many fake charges. The decision was clearly political in nature as it intended to curb the social and political activity of the Armenian activist who was deeply involved in the struggle for the protection of the rights of the Armenian population of Javakhk.

Read more... )

Ես ասում էի, չէ՞

$
0
0
որ նախ և առաջ պետք է ստուգել Երևանի քաղաքապետի հայերենի իմացությունը:

Պատրաստ եմ սեփական միջոցներից գումարներ տրամադրել, որպեսզի նրան հայերեն սովորեցնեն, ու գոնե հարցին՝ թե ո՛ր հիմնարկն է նա ղեկավարում, պատասխանի՝ քաղաքապետարան, ոչ թե մունիցիպալիծետ:

Сумгаит: обыкновенный геноцид

$
0
0
Всем поклонникам 80-летия Горбачева.


Фильм из 6 частей. Т.к. контент не для слабонервных, ютуб требует регистрацию для просмотра. Кстати, это нормально?

Հայդարը անջատեք, ուղեղներդ միացրեք

$
0
0
Էս լուրը (հիմա էնտեղ դատարկ էջ է, լօլ) մի քանի անգամ պտտվեց բլոգերում: Մինչև Շուռի մոտ ու հետո Գոստի մոտ դնելը, չէի էլ խորանում: Սփյուռքի նախարարությանը լուրջ ընդունելը անլրջություն է: 

Էնքան սկսեցին աշխարհի մեջ "յան" ազգանուն ման գալ, որ "արի տուն" լինի, որ մի երեխեն մի դափոն գալստուկավոր, փորավոր ու աթոռավոր պետական այրերի (հաշվի նաև կանանց) մատի վրա ֆռացրեց:

Էնքան հավատացին, որ իրենց գիտություն պետք չի, որ նեղություն չքաշեցին մինչև էդ տղային նախարարի մոտ ընդունելության տանելը մեկ-երկու գիտնականի հարցնեին:

Խեղկատակներն, իրենց լուրջ ու կարևոր մարդու տեղ դրած ինքնավստահ կերպով ապուշություններ անելով, խելացի մարդկանց էնքան հեռու պահեցին ղեկավարելու ու որոշումներ կայացնելու գործից, մինչև որ այ էս ձևով խայտառակ արեցին իրենց:

Ինչ ասեմ, տեղն ա: Երևի Վարդանանք, Նժդեհենք ու Անդրանիկենք է՛ս Հայաստանի Հանրապետության մասին էին երազում:

***************
Լիրիկական շեղում՝
Բեյրութահայ Վահե Բերբերյանն է լավ ասում՝ հայերը ռադարի նման սարք ունեն, կոչվում  ա "հայդար": Էն որ կինոների վերջում հայի ազգանուն են ման գալիս, ու հենց գտնում են հայդարը ծնգում ա: Հիմա կառավարությունում ուղեղի աշխատանքով չեն առաջ գնում, այլ հայդարի ծնգոցով: Հայդարը ծնգաց՝ ջհանդամ թե պեդոֆիլ չի, հայդարը ծնգաց՝  15 տարեկան գիտնական ունենք, Թալեաթն էլ որ սատկած տեղից վեր կենար ու մի հատ "յան" ավելացներ պոչից, մենք էսօր կունենայինք Թուրքիայում բնակվող Հայաստանի ու հայության համար չորացող պոտենցիալ....
 

Article 1

$
0
0
Достаточно взлететь к звездам с хронометром в руках и проследить за вращением земли... Марта может это подтвердить...
Viewing all 1849 articles
Browse latest View live