Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Article 21

$
0
0
Интересно и стоит прочитать. Автор ответа православному священнику -  [info]grigor_yan

По-моему достойный ответ.

А предыстория здесь.

по наводке [info]shuv_petrosyan 

Почему-то слова "отклонение" и "отдаление" применяются только к ААЦ, но ведь с точки зрения ААЦ отклонились от православия именно Халкидонские церкви.

И кстати, у нас друг - чистокровный русский, крещенный в ААЦ, он ходит в армянскую церковь и при входе никто у него не проверяет национальность. Что, батюшка Григорянц и вправду не знает о таких случаях? Надеюсь, что не знает и не хочется верить, что знает, но осознанно говорит неправду.

Уж не говорю о нетолерантности некоторых православных к тем, кто крестится не по партийному уставу...

Էնքան եմ ուրախանում

$
0
0
մեր ղեկավարության տիպիկ բուդդայական անտեղյակության վրա, որ էլ ասելու չի:

Ինչ վերաբերվում է սոցիալ–տնտեսական բարեփոխումներին, ապա պատգամավորը նշեց, որ “երկրի իրավիճակը գնահատում է նորմալ, ունեցած հնարավորությունների, անցած այս ամբողջ ազատական հարաբերություններում գործելու ժամանակի առումով, այն ինչ-որ կարողացել են որդեգրել և նման պայմաններում աշխատել”։

“Մենք կարողացանք հաղթահարել ճգնաժամը։ 2010 թվականին մենք ակնկալում էինք 1,2% տնտեսական աճ, այն ինչ կազմեց 2,6% գերազանցելով մեր սպասելիքները։ Մենք ունենք նախադրյալներ՝ ի դեմս այսօրվա մեր վիճակի, որ հետագայում ավելի զարգացնենք ու ավելի բարձրացնենք սոցիալ-տնտեսական մակարդակը”– նշեց պատգամավորը։

Հղումով գնացեք, նայեք, բա՞ էս մարդը նման է իմացող-ձև թափողի: Չէ, նա ԻՐՈՔ վստահ է, որ երկրի վիճակը նորմալ է ու որ ճգնաժամ как рукой сняло.

Տեսնես ո՞ր մեկն է էս արքայազն բուդդանների հոգատար պապան, որ չի թողնում նրանք իմանան "դրսում" տիրող թշվառությունների ու անարդարությունների մասին:

սիրտս խառնեց

$
0
0
Մեր պետության մեջ ստանդարտներ կան, չգրված (միգուցե և գրվա՞ծ) օրենքներ:

Օրինակ, որ թոշակառուն, եթե թոշակի հույսին է, պետք է թշվառ ապրի: Եթե մի օրվա մեջ նա ի վիճակի է սպիտակ հաց ու նույնիսկ կաթ գնել, ուրեմն էդ արդեն պետական այրերի համար համարվում է ավելորդ ծախս:

Հղումով գրառման թեման էր վարդան Բոստանջյանի համոզվածությունը, որ երկրում վիճակը նորմալ է: Ես էլ էս խոսքի վրա հիշեցի Գալուստ Սահակյանին, որն ասում էր, որ դեմ չի լինի, եթե իրենց երեսփոխանական աշխատավարձերը բարձրանան, մեկ էլ որտեղից որտեղ անցած տարվա խորը ճգնաժամի պայմաններում մեկ այլ երեսփոխանի հորդորը՝ թե մի քիչ խնայելով կերեք, եթե վիճակներդ վատ է:

Տեսնես ամոթը շա՞տ խորն են թաղում քաղաքական գործչի անպատվաբեր զբաղմունքին անցնելուց առաջ:

Article 18

$
0
0
Եվրոպաներում հայտնված ու հետ եկած շատերն ասում էին էդ եվրոպաների մասին՝ լավ ա, էլի, ոնց որ մենակ լինես, ոչ մեկ աչքերը վրեդ չի չռում, ինչ ես հագել, ոնց ես հագել:

Ես միշտ դիսկոմֆորտ եմ ապրել դրանից: Ես միշտ ասում էի, որ դա ավելի շուտ անտարբերություն է: Քայլում են մարդիկ ու քո միջով դեպի անհայտություն են նայում: Շրջապատում դեմքեր չեն, այլ զանգված, որին, քայլելիս, պիտի ուղղակի շրջանցես: Ազատ տարածքներ փնտրես ու քշես առաջ: Ամեն մեկը լաբիրինթոսով իր թելը կծկելով գնում է ու գործ չունի կողքինների հետ...

Էս վերջերս շրջանից եկած մի աղջիկ ասաց:

- Էս ոնց ա փոխվել Երևանը: Մարդիկ էս ինչ անտարբեր դեմքեր ունեն....

Մոնստրը մեզ էլ է հասել, երևանցինե՛ր: Ո՞նց կարելի է թափ տալ դրան վրաներիցս:

Article 17

$
0
0
Թարսի պես առատ ձյան տեղումը համընկավ քաղաքապետարանի ձնահավաք աշխատողների ռուսերենի դասի հետ…
Չեմ ուզում հավատալ, որ կգտնվի տգետ ու հետամնաց մեկը, որ կասի, թե ձյուն մաքրելն ավելի կարեւոր է։

Եղած մուտանտները մեզ լրիվ հերիք են

перевод - i did it

$
0
0
Как-то написала, что хотела бы попытаться перевести Горького. Вот, сегодня закончила один маленький рассказ:) Красивый и по-горьковски правдивый.

Светло-серое с голубым


Բաց մոխրագույն - բաց կապույտ     

Աշնան սառը, անանձրև օր է։ Բակով մեկ տաղտկորեն շուռումուռ է գալիս փոշոտ քամին, օդի մեջ այս ու այն կողմ են նետվում խոշոր փետուրները, թռչկոտում է մի կտոր ճմռթած սպիտակ թուղթ։ Օդը լցված է խշշոցով ու սուլոցով, իսկ պատուհանիս տակ ցցված աղքատը ծոր է տալիս անտարբեր ձայնով.

-    Տեեեե՜ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծոոո, ոոո-ղորմիր մեզ…

Նրա դեմքը ժանգոտած է, դիմագծերը՝ ջնջված, խոցից մաշված, մերկ գանգը՝ կեղտոտ կեղանքներով ծածկված. նա ասես լրացնում է կեղտոտ բակի և հիվանդ օրվա պատկերը։

Քամին քրքրում է նրա ցնցոտիները, փչելով ծոցից ներս ուռացնում դրանք, հողոտ փոշիով հարվածում նրա ժանգոտած այտին ու ականջին։ Մուրացիկը թափահարում է գլուխը ու, երգեհոնիկի համառությամբ, ռնգային ձայնով ծորացնում տրտմալի մեղեդին.

-    Գթացե՜ք, մի քիչ օգնե՜ք Աստծու սիրուն...

-     Կորի՛ գրողի ծոցը, - պատուհանից գոռում է հարևանուհիս՝ մանրակազմ թեթևաբարո մի օրիորդ՝ ներկած աչքերով և այտերի՝ ականջներից մինչև ատամներ ձգվող կարմրությամբ։

Մուրացիկն ինչ-որ բան է գռմռում, քամին քշում է նրա բառերը, իսկ ես լսում եմ բակի քարերին ընկնող մեծ պղնձադրամի զրնգոցն ու օրիորդի բարկացած ձայնը.

-    Ա՛ռ, գրողը քեզ տանի, սրիկա՛...

Տարօրինակ է. նրա ձայնում դառնություն է հնչում, չնայած վիրավորողն ինքն է։ Ես արդեն երրորդ օրն է, ինչ ապրում եմ նրա կողքը և արդեն երկու անգամ լսել եմ, թե ինչպես այս թեթև կյանքով ապրող աղջիկը ցերեկները սրտառուչ երգեր է երգում, իսկ գիշերները լալիս հարբածի արցունքներով։

Այսօր նա տուն եկավ լուսաբացին և անմիջապես արթնացրեց ինձ իր խռպոտ հեկեկոցով ու եռուզեռով։

-    Է՜յ, օրիո՛րդ, - բղավեցի ես իմ ու նրա սենյակներն անջատող միջնորմի անցքից։ - Խանգարում եք քնել։

Մի պահ լռելուց հետո նա նորից սկսեց հեծկլտալ ու քիթը փչել՝ արմունկներով ու կրունկներով հարվածելով միջնորմին։ Հետո նա սկսեց հայհոյել ինձ՝ հանգամանորեն ընտրելով ամենաանհարմար բառերը։

-    Ինչի՞ համար, - հարցրի ես։

Նա ամենայն վստահությամբ պատասխանեց՝ բոլորդ շուն եք։ Բայց, բավարարվելով այդքանով կանչեց ինձ.

-    Արի՛ մոտս։

Ես չհասցրեցի անգամ շնորհակալություն հայտնել սիրալիրության համար, երբ նա անմիջապես ավելացրեց.

-    Չէ՛, մի՛ արի, պետք չի, թե չէ առավոտը Միշկան կգա, ինձ էլ, քեզ էլ...

-     Միշկան ո՞վ է։

-     Պարտատերս։ Մի խուզարկու էլ նա է։

-     Ինչու՞ «էլ»։

-     Դու ի՞նչ ես։

-     Լրագրող, գրող։

-    Գրագի՞ր։ Էդ է, ուրեմն դու՛ էլ ոստիկանությունից ես...

Այդ խոսքից հետո նա քնեց, իսկ առավոտյան, զարթնելուն պես, սկսեց հոգոց հանել։ Հետո ապարդյուն փորձում էր սուլել սովորել, ինչ-որ բան էր կրծում՝ շաքար, թե չորահաց, չտարբերեցի։ Վերջապես նորից պատս ծեծեց.

-    Հարևա՛ն։

-     Բարի լու՛յս...

-     Իիիի՞նչ։

-     Ասում եմ՝ լու՛յս բարի...

-     Ասացեք խնդրեմ, ինչպիսի՜ քաղաքավարություն, - փռթկացրեց նա։ - Վաքս չունե՞ք։

-     Չէ։

-     Չէ՝ չէ։ Ա՜խ, Աստված իմ...

-     Ի՞նչ է պատահել։

-     Ձանձրացա։ Ի՞նչ է Ձեր անունը։

-     Եհուդիել։

-     Չլինի՞ ջհուդ եք...

-     Չէ՛, ռուս եմ...

-     Դե ուրեմն խաբում եք...

Եւս մի քանի րոպե այդ տոնով խոսելուց հետո, նա նորից սկսեց խռմփացնել, ասես ինչ-որ մեկը կոկորդից բռնեց։ Ու արթնացավ աղքատի հայտնվելուց քիչ առաջ... Արթնացավ ու ակնողնուց վեր ցատկելուն պես՝ սկսեց երգել ուրախ ձայնով.

Սամարա, դու հարուստ քաղաք,
Իսկ ես՝ աղջնակ մի աղքատ։
Սամարա, ինչու՞, գրողը տանի,
Երազս  չթողեցիր որ կատարվի…

Ինձ հետաքրքիր էր, թե ինչու նա և՛ ողորմություն տվեց, և՛ հայհոյեց մուրացիկին։ Ես հարցրի նրան միջնորմի այս կողմից, իսկ նա քիչ մտածելուց հետո ասաց.

-     Ուզեցի՝ հայհոյեցի։ Ուրի՞շ։

 Պատուհանից այն կողմ քամին ավելի ու ավելի է կատաղում, բակով մեկ գլորում է շշի ինչ-որ ծղոտե պատյան, քարից քար է շպրտում թելավոր մի գուլպա, քշում փոստային մի ծրար ու փոշին աղի պես ցանում պատուհանի ապակու վրա։ Պատուհանի վերևը քիվի վրա թառած մի աղունիկ է ղունղունում, մի կտոր տաշեղ ճրթճրթում է նյարդայնացնելու աստիճան, և մարդու սիրտն ասես մեռնում է մանր, սառը փոշու տակ։

Լուսամուտիս դիմացի պատը, կարծես ժլատորեն, գաջած է կեղտոտ կրով, գաջը տեղ-տեղ թափված է, իսկ տակից դուրս է պրծել կարմիր աղյուսը։ Տանիքի վրայի երկինքն էլ անփութորեն գաջած է մոխրագույն ամպերի կտորներով, ամպերի արանքներից երևում են կապույտ խորը փոսերը, իսկ փոսերից տաղտկությունը ծորում է հոգուս մեջ։

-    Հարևա՛ն, - միջնորմի հետևից կանչում է ձայնը։ - Եկե՛ք թեյ խմելու։

-    Շնորհակալություն, հիմա…

Սենյակն իմի փոքր տեսակն է, տիրուհին՝ իմ կեսի չափ, բայց նա իր հյուրից ավելի առույգ է և վրաս նայում է համարձակ։ Աչքերն իրոք կայտառ են, կապույտ, իսկ դնչիկը, որը նա արդեն մաքրել էր տարբեր տեսակի դիմափոշիներից ու ներկերից, փոքրիկ է, մաքուր, պարզապես շատ գունատ։  

-    Ի՜նչ ծիծաղելի քիթ ունեք, - զննելով ինձ՝ ասում է նա։

Լուռ ժպտում եմ ու պատասխան չեմ գտնում, հետո գլխի եմ ընկնում՝ ախր ինքը կճատաքիթ է, հավանաբար նախանձում է ինձ։

Հագուկապը շլացուցիչ է՝ կարմիր կոֆտա, շիկակարմիր պայտերով դեղին փողկապ, բալագույն փեշ, և այդ ամենին ավարտուն տեսք է տալիս կովկասյան արծաթե գոտին։ Իսկ ականջների վերևում՝ հարթ մազերին կապել է նարնջագույն ժապավեններ։

-    Խնդրեմ, նստե՛ք, - լուրջ ասում է։ - Լցնովի՞ եք խմում, թե՞ կծովի։

-    Տարբերություն չկա։

Նա խրատող տոնով նկատում է.

-    Տարբերություն չլիներ, մարդիկ չէին ամուսնանա։

Փոշին ծեծում է պատուհանները։

Զրուցում ենք։

-    Դուք բարկացկո՞տ եք։

-    Ե՞ս։ Նայած։ Էդ ինչի՞։

-    Դե մուրացիկը… Հետաքրքիր է՝ ո՞ր մեղքի համար նրան հայհոյեցիք։ Ողորմություն տվեցիք, բայց հայհոյեցիք…

Նրա կիսամանկական, պարզամիտ դեմքը ծռմռվում է ու բարկություն ու նողկանք արտահայտում։ Աղջիկը սևեռուն հայացքով նայում է ինձ. ունքերը դողդղում են, ու զրնգան ձայնով ասում է. 

-    Դրա գլուխը քարով ջարդել է պետք, ա՛յ էդպես։

-    Ինչի՞ համար։

-    Ինչի որ պետք է։

-    Եւ ինչի՞:

Ձեռքով սեղանին հարվածելով՝ նա բարկացած ասում է.

-    Ի՞նչ եք կպել։ Դա ի՞նչ շնորհք է՝ հյուր գալ ու կպչել մարդուն։ Ես Ձեզ ոչ գիտեմ, ոչ էլ, իսկ Դուք այնպիսի բաներ եք հարցնում, որ կարիք չկա…

Մի պահ նա լռում է։ Ես անտանելի շփոթվում եմ ու մտածում եմ՝ ինչպես դուրս գալ այս խորդանոցից, սակայն տանտիրուհին, տեսնելով իմ շփոթությունը, հաշտարար ժպիտով ասում է.

-    Ահա՛, վախեցա՞ք… դե չէ, Աստծու սիրուն։ Հարցնում եք՝ հարցրե՛ք, ինձ համար միևնույնն է։ Երեսը չեմ ուզում տեսնել էդ խաբեբայի։ Հենց էդ սրիկան էր, որ ինձ միջնորդեց էս կողմերի մի դատավորի… Էն ժամանակ ես նույնիսկ տասնհինգ տարեկան էլ չկայի… Տասնչորս տարեկան, ութ ամսեկան էի, իսկ նա… Բա դա լա՞վ բան է։ Դեռ հորս էլ ընկեր էր համարվում, միասին սպասավոր էին աշխատում մի հյուրանոցում։ Լավ է, գոնե հերս մահացավ, ոչինչ չիմացավ, թե չէ կսպաներ ինձ։ Մերս հյուրանոցի սպիտակեղենն էր լվանում, իսկ ես տանում-հասցնում էի… Դե իհարկե՝ երեխա էի։ Հրավիրեցին ինձ համար, խմեցրին… էլ ոչինչ չեմ հիշում։ Զարթնեցի, Աստվա՜ծ իմ, ասես՝ ջարդված։ Ու մեղավորը  էդ սրիկան էր, նա էր դասավորել։ Ասում էր՝ քսանհինգ ռուբլի կտան, ուրախ կապրես քեզ համար։ Ա՛յ, ազնիվ խոսք, երեսը չեմ ուզում տեսնել։ Իսկ իրեն ի՞նչ կա, գալիս է էստեղ, փող է խնդրում ինձնից։ Ասես լավ բան է արել, ես էլ շնորհակալ պիտի լինեմ։ Զարմանում եմ՝ թե ինչ աստիճանի մարդ կարող է ամոթը կորցնել։ Առաջ, երբ դատավորն էր ինձ տիրություն անում, սա ամեն օր քարշ էր գալիս մոտս՝ մեկ մի ռուբլի տուր, մեկ հիսուն կոպեկ… Քարտ է խաղում ողորմելին, նույնիսկ բանտ են նստեցրել դրա համար։ Բանտում էլ հիվանդացավ, ստո՛ր արարած։ Լինում էր, ասում էի՝ դու՛, անամո՛թ հանցագործ, ի՞նչ ես գալիս մոտս։ Քո պատճառո՞վ չէ, որ դժբախտ եմ ու էս օրն եմ ընկել։ Իսկ իրե՛ն ինչ։ Ասում էր՝ դե լավ, Տանյա՜, մի՛ բարկացիր։ Աշխարհում էնքան մեղավոր մարդ կա, բոլորին չես պատժի։ Մտածում եմ, ախր ճիշտ է ասում։ Բոլոր մեղավորներին հո՞ չես պատժի։ Ես էլ, ի՞նչ արած, վիշտս քամուն եմ տալիս…

Մեղավոր ժպիտով նայում է երեսիս. հանկարծ նրա բաց գույնի աչքերից արագ-արագ սկսում են հոսել արցունքի մանր կաթիլները, իսկ նա, շարունակելով ժպտալ, շփոթված ասում է.

-    Տեսա՞ք, վերջը լացեցրիք ինձ… Եկե՛ք ավելի լավ է ուրիշ բաներից խոսենք…

Սկսում ենք ուրիշ բաներից խոսել։ Քամին սուլում է ու շրխկացնում փոշին լուսամուտի ապակիներին։

Ձեռքերս բռունցք եմ անում՝ գրպաններումս թաքցնելով ու մտածում՝ գրողը տանի, խորամանկին տես։ Հմուտ է դասավորել՝ հո՞ չես պատժի։

Իսկ օրիորդը երազկոտ ձայնով ասում է.

-    Կարմիր գույնն ինձ չի սազում, գիտեմ։ Ա՛յ բաց մոխրագույնը կամ բաց կապույտը…
   

Article 14

$
0
0
"Ակունք" հաղորդման հյուրը Գագիկ Գինոսյանն է:

Ոչ միայն երգ ու պար, այլև բանահավաքություն, ազգագրական պարերի հավաքում: Սփյուռք, Դեր Զոր, ռազմապար

Առիթից օգտվելով՝ փիարեմ նաև [info]armdance -ին, որն, ինչքան հասկանում եմ, "Կարին" ազգագրական խմբի անդամ է, բլոգում դնում է պարերի նկարագրությունը, տեսագրությունը: 

Մի խոսքով, օգտակար նյութեր: 

еլիտար еրեսփոխանություն կամ

$
0
0
Վերին արտի ցորեն պալատ

Ինչքան հասկանում եմ, շատ լուրջ թափ է առնում հերթական թիթիզ գաղափարը՝ ԱԺ վերին պալատ՝ համեմված աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներով:

Չէ, ես կասկածում եմ, որ Սփյուռքի արժանի մարդիկ գան պարապ-սարապ ժամեր վատնեն վերին արտերում:

Երկրորդը՝ ի՞նչ լեզու է լինելու աշխատանքային լեզուն: Մենակ հիմա չսաեք՝ հայերեն: Հայերենով Չուկոտկայի շամաններն Հայաստանի խուլ գեղերում են շփվելու:

Ասե՞մ՝ բա Սահմանադրության մեջ փոփոխություններ են ուզում անել: Ի՞նչ եք կարծում՝ քանի հոդված կփոխեն: Չմոռանամ գրազ գալ՝ լեզվի հոդվածը միանգամից կդզեն-կփչեն՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական, կրթության, աշխատանքային լեզուն հայերենն է:

Մի նախադասությունը ծոոով-ծով կլինի:  Որ ոչինչ մեր փառապանծ հանրապետությունում հակասահմանադրական չլինի:

հըբը

Article 12

$
0
0
- Քուրի՛կ ջան, կներեք, մի բան խնդրեմ էլի...

Մի քանի օր առաջ էր: Նայում եմ, երկու 18-20 տարեկան տղա: Մեկն է խոսում, մյուսը քիչ հեռու է կանգնած: Խոսողը մի թեթև լեզվական դեֆեկտ ունի, բայց գլուխը, կարծես, առողջ է:
- 200 դրամ կտա՞ս, Հոկտեմբերյան պտի հասնենք, մոտներս 400 ա...
Կողքերս նայում եմ, "հումորի", թաքնված տեսախցիկների հետքեր չկան: Հարցի անսպասելիությունից հանում, տալիս եմ:

Հետո արդեն ինքս ինձ վերլուծում եմ, որ զարմանալի անամոթություն ու անամոթ անտարբերություն կար դեմքին: Հայաստանում երիտասարդ տղամարդն ավելի շուտ ավտոբուսի վարորդին կխնդրի, որ անվճար տեղ հասցնի կամ այլ տղայից գումար կխնդրի, քան թե անծանոթ աղջկանից... Դե, հարցն 200 դրամը չի:

Երկու օր առաջ խանութի դիմացի կիտրոն վաճառող մի ծերունի սկսեց համոզել, որ առնեմ էդ կիտրոններից: Տանն ունեի, բայց ասեցի՝ մի հատ վերցնեմ: 200 դրամանոց չունեի, 500 տվեցի, որ մի հատ վերցնեմ:
- Տո դե միանգամից երկու հատ վերցրու էլի, - ու ձեռս խցկեց երկու կիտրոն, 500-ը վերցրեց ու գնաց: Ոչ էլ օգնեց, որ տոպրակներիս մեջ տեղավորեմ դրանք: ՈՒ ես կանգնած մնացի փողոցում, մի ձեռքիս դրամապանակ, մյուսին՝ երկու կիտրոն, իսկ թևերիս տոպրակներ, ուսիս էլ պայուսակ: Ու հարցը էդ 100 դրամը չէր, որ չվերադարձրեց:

Էսօր տաքսի եմ նստում: Ստանդարտ ճամփաս 4 կմ էլ չի անում, նվազագույն գումարն է նստում՝ 600 դրամ: Տաքսին, տեսնում եմ, հաշվիչն առաջ տված է, ես արդեն տեղ եմ հասնում, իսկ հաշվիչն արդեն 5 կմ է ցույց տալիս: Էլի, հարցը էդ 100 դրամը չի:

Եսիմ   

Article 11

$
0
0
Փաստորեն ըստ նախարարի, մշակույթի բնականաբար, Ռոբերտ Ամիրխանյանի նման կոմպոզիտորը պտի դառնա Նադեժդա Սարսգյանի աշխատողը:

Ինչ է ձեր ուզածը, դուք ընդամենը երաժիշտ չե՞ք, էդ էլ է նա ասել, մեկ այլ առիթով

Ով է հայը

$
0
0
Ով է հայը

Եթե գոթական գրերի ստեղծողները, ըստ գերմանացի մասնագետի, սբ. Մեսրոպի ու Սահակի կողքին թզուկներ են, ապա ի՞նչ են հայոց լեզվին էսօրվա անուն կպցնողները: Միկրոբներ, երևի

такое вот непонятное настроение

Ժողովու՛րդ, մի կռվեք

$
0
0
Փղի մոտ հյուր էի գնացել, քննարկման արդյունքում ես գտա "Պետության վախճանի" ողջ հմայքն ու հանճարը:

Պետության վախճանից հետո Հայաստանի սահմանները կրկին կընդարձակվեն մինչև ծովից-ծով: Էխ դուք, չուզողներ:

Մի խոսքով, եկող ընտրություններին ես ձայնս տալիս եմ Տիգրան Սարգսյանին, եթե ցուցակներում չլինի էլ, իմ ձեռով ավելացնելու եմ ու դիմացը թռչնիկ դնեմ:

Փրկիչը հասավ

$
0
0
Սկսվեց: Շոու հատուկ բուրատինոների համար:

Քանի որ ես չուզող եմ, բոլորին դավաճան ու մոլախոտ եմ հանում, կարող եմ ինձ թույլ տալ էս կարգի հուզիչ պատմությունների հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունենալու ճոխությունը:

Բացատրեմ՝

- ո՞վ է կնքել Փրկիչ Միրանին: Կա՞ քահանայի անունը

- ինչպե՞ս է տեղի ունեցել մկրտությունը: Կասկածում եմ, որ Խարբերդում գործող եկեղեցի կա: Փարատե՛ք թերահավատիս կեղտոտ կասկածները:

- Հավատափոխի քրիստոնյա դառնալը ենթադրում է որոշակի կարգի կատարում՝ խոստովանություն, ապաշխարություն, էլի չգիտեմ ինչ ու նոր մկրտություն: Անցե՞լ է Փրկիչը էդ ողջ գործընթացը: Ո՞վ է նրա կնքահայրը: Գյուլը, Դավութօղլին Չէ, քա՛վ լիցի, ես չեմ դատում, ես չեմ կասկածում ոչ մեկի քրիստոնյա լինելու խորության մեջ, բացի իմ սեփականից: Ես հարցին գործնական կողմից եմ մոտենում: Ինչքա՞ն տևեց Փրկիչ Միրանի քրիստոնյա դառնալու ողջ ընթացքը:

- Սրտանց քրիստոնյա դարձած մարդը մամլո՞ ասուլիս է տալիս: Հա՞ որ: Բա ինչի՞ մեր ամեն մի մկրտված քրիստոնյայի մամլո հարթակ չեն տրամադրում:

Մի շարք էս կարգի գործնական հարցեր առաջացան մոտս, ու ինձ հետաքրքիր է, ո՞վ կտա էդ մի քանի հարցի պատասխանը: Մենակ էստեղ թաշկինակներով աչքեր սրբելով ոտնահարված "հայրենակիցների" իրավունքից չսկսեք էլի խոսել:

Ինձ համար ամեն հայի կյանքն ու գոյություն թանկ է, մենակ ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ենք ջոկելու էս մարդկանց իսկական նպատակն ու շարժառիթները, ինչպես նաև անկեղծության աստիճանը:      

Article 6

$
0
0
Սրա հետ կապված մտածեցի՝

Հայաստանն ու նրա լրատվական դաշտը ոնց որ պռախադնոյ դվոռ, ով էլ գա, ինչ էշություն էլ դուրս տա՝ միշտ լրատվական լսարան կգտնի: Լրատվականների մեջ էլ չգիտեմ քանիսը կլինեն, որ համ էլ վերլուծություն տրամադրեն:
Ու ինչքան արտասահմանցի, ինչքան էկզոտիկ, էնքան լսարանը մեծ

Գրիգոր Նարեկացի / Григор Нарекаци

$
0
0

Հայեր, քիչ կռվենք էլի իրար հետ: կոտլեապոլդավարի եղավ, բայց ախր մենք ընդհանուր թշնամի ունենք, ի՞նչ ենք իրար կրծում

Ի՞նչ է նշանակում

$
0
0
ազգային արխիվի թվայնացում, որն այժմ իրականացվում է:

Հիշում եմ, որ մի պահ փորձում էին Մատենադարանի ձեռագրերը թվայնացնել, որը մեծ աղմուկ ու դժգոհություն բարձրացրեց, քանի որ .... չեմ հիշում ինչի:

զուգահեռներ հայ-թրքականի հետ

$
0
0
Էս ԱԺ վերին պալատի գաղափարը շատ նմանվում է հայ-թրքականի նախաձեռնողականությանը, որ իբր ներքին պոռթկում էր:

Կարծում եմ, որ շատ լուրջ ռեսուրսներ են դնելու էս գործի մեջ: Հիմա վրա է տալիս բազմաշերտ փիարը:

Գովասանքի խոսքը տրվում է մտավորականությանը: Պետրոսի մոտ Ավ. Իսահակյանն է, կարծեմ Ավ. Իսահակյանի թոռը:

Վերստին թերթելով

$
0
0
"Պետության վախճանը"

Նախ, անգամ թեթևակի աչքի անցկացնելով կարելի է գտնել տառասխալներ՝ ԵվրՈմիություն, Ի օգուտ, բայց դե խոսքը դրանց մասին չէ:

Կարդալ հատկապես ուշադիր էջ 18 - 21-ից՝ "Պետական իշխանության դեկոնստրուկցիայի երեք ուղղությունները"

Ազգային ժողովի սփյուռքահայության պալատի խորքերը փնտրեք "Պետության վախճանում"
Viewing all 1849 articles
Browse latest View live