Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

հին անեկդոտ

$
0
0
Գիժը ուրախացած գալիս է՝
- Խաբեցի, խաբեցի
- Ու՞մ խաբեցիր
- Տաքսիստին: Փողը տվեցի, չնստեցի

Կառավարությունը ռուսներին խոստանում է լեզվի օրենքի փոփոխություն, գործարաններ, տարածքներ, քաղաքների անուններ ու դրա դիմաց գազի գինը թանկանում է:

Նադեժդա Սարգսյանի Էմին վերջապես գնում է խոստացված եվրատեսլիք, ու դրա դիմացկառավարությունը ջազային պետական քոլեջը նվիրում է Նադեժդա Սարգսյանին:

      

Հիմա նման դեպքերում արգումենտները ու՞մ են հետաքրքրում, եթե գիժը փողն է կորցրել, իսկ տաքսիստն ամեն ինչ ստացել է...

Լեզվի օրենքին՝ վետո գոնե գազի գնի թանկանալու դիմաց

Article 3

$
0
0

Ու նայեք էսօր փողոցներում հավաքվել են մանր առևտրականները, որոնց հացի փողից էլ զրկեցին:

Ու թերթեք պատմության էջերը, մեկ էլ տեսեք թե երբ ու ովքեր են էսքան թշվառության հասցրել հայ ժողովրդին:

Ասել էի, հիմա էլ կրկնում եմ՝ ՀՀՇ-ին տվեցին ու անցան՝ սրանից ավելի վատ բնորոշում ու բառեր ես չունեմ:

Article 2

$
0
0

"Изнуренные, обруганные и уничтоженные, глуповцы после долгого перерыва в первый раз вздохнули свободно. Они взглянули друг на друга – вдруг устыдились. Они не понимали, что именно произошло вокруг них, но чувствовали, что воздух наполнен сквернословием и что далее дышать в этом воздухе невозможно. Была ли у них история, были ли в этой истории моменты, когда они имели возможность проявить свою самостоятельность? – ничего они не помнили. Помнили только, что у них были Урус-Кугуш-Кильдибаевы, Негодяевы, Бородавкины и в довершение позора этот ужасный, этот бесславный прохвост! И все это глушило, грызло, рвало зубами – во имя чего? Груди захлестывало кровью, лица судорожно искривляло гневом при воспоминании о бесславном идиоте, который с топором в руке пришел неведомо отколь и с неисповедимой наглостью изрек смертный приговор прошедшему, настоящему и будущему…"

Михаил Салтыков-Щедрин "История одного города"

ֆիքստուլ eլիտա

Ու՞մ վրա են փորձարկելու "դիլիջան еլիտարաբուծականը"

$
0
0
Առաջարկ ունեմ՝ քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին թող միանգամից ուղարկեն էնտեղ առաջին դասարանից օտարալեզվելու:

Համ էլ ավելի խնդալու կլինի, քան ամեն օր քաղաքապետարան բանծիկ կապած ու ռյուկզակով դասի գնալը:

*************
...Իսկ կողքի շինհրապարակից հնչեց վերամբարձ կռանի զանգը: Քաղաքապետարանի աշխատակիցները ուրախացած վեր թռան:

- Զանգը ձեր համար չի, - գոռաց Չուբայսի օգնականը քաղաքապետը ու, շրջվելով դեպի ռուսերենի վաստակավոր ուսուցիչը, ավելացրեց - продолжайте, Виктор Владимирович...

Էլի կրթության մասին

$
0
0
Չեմ կարող խոստանալ, որ էդ գրառումս կրթության մասին վերջինը կլինի: Ցավոք, քանի թերմտածողությամբ ղեկավարությունն ու որոշում կայացնողների էս տեսակները կան, կենաց մահու կռիվ է գնալու ամեն մասնիկի համար:

Էս լուրի հետ կապված եմ ուզում ասել:

Ես էլ, ինչքանով որ տեսնում եմ "Այբ"-ի գործունեությունը, հիանում եմ: Վերջապես էս հոտած բոլշևիկյան ու փոքրազգային կոմպելքսները վերացնելու՞ ենք, թե՞ ոչ: Վերջապես մեր հասարակությունը պիտի հասկանա՞, որ էլիտար կրթությունը հայերենով պիտի լինի; Որ ազգը ազգ կդառնա, եթե հարգի իրեն, էն էլ մեր պարագայում, երբ սրբերն ու երանելիները կուտակել են մեզ համար դարերով, ու մեզնից ընդամենը պահանջվում է գնահատել, սիրել, փայփայել: Լինի հողը, լինեն սահմանները, լինի լեզուն, լինի հավատքը, թե դիմացի մարդը՝ ՀԱՅԸ:

Չեմ ուզում էլ լսել պատճառաբանումներ, նեղացած տոներ՝ "Նժդեհի կրթությունը հայկական չէր, իրենից լավ հայ կա՞" կարգի:

Այո, էսօր էլ շատերի կրթությունը հայկական չի: Բայց եկեք ուրիշ կողմից մոտենանք՝ Նժդեհը, Անդրանիկը, Խորենացին, Թամանյանն ու Տերյանը (անունները կամայական են, վիքիպեդիա նայելու կարիք չկա), մեկի քեռին, մյուսի մորաքույրը, բոլոր լավ արժանի մարդիկ, որ ունեցել են օտար կրթություն ինչ-ինչ հանգամանքների բերումով, նրանցից ո՞ր մեկը անկախ Հայաստանի Հանրապետության պայմաններում իր երեխային կտար օտարալեզու դպրոց:

Եկեք հիշենք, որ հայերեն լավ իմանալը պատիվ է բերում ամեն հայի, իսկ օտար լեզու իմանալն ուղղակի օգուտ: 

Ես ընտրում եմ պատիվը:

Սա էլ նույն թեմայի շրջանակներում

Բարի լույս / Доброе утро

$
0
0
Ընկերներս հիշեցրին, որ էսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է: Առավոտվա սուրճի հետ խնդրեմ հաճեք լսել աս վոկալիզը:

Друзья напомнили, что сегодня день рождения Арно Бабаджаняна. За чашкой черного кофе вот этот нежный вокализ.



http://www.youtube.com/watch?v=dvGjgItQP3Q

Ինչպես ընկավ Շահումյանը


Բիզնես և քրիստոնեություն

Հիշեցում

բարձր խնդացա

Մարդ փշաքաղվում է

$
0
0
Էս տարի ապրիլի 24-ին ամբողջ քրիստոնյա աշխարհը՝ Հայ առաքելական, կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիները միասնաբար են տոնելու Սբ. Զատիկը:

Սբ. Հարության տոնը համընկել է ապրիլի 24-ին մեր 1.5 միլիոն նախնիների հիշատակի օրվա հետ: Անմեղ տեղը կոտորված, օտար ու հարազատ արևների տակ կիզված, անգամ հողում հանգրվան չգտած մեր զոհերի հիշատակի օրը Հարության օր է լինելու աշխարհի համար:

Եթե էդ օրը քրիստոնյա աշխարհը քաջություն ունենա աղոթելու նրանց հոգիների հանգստության համար, հաստատ աշխարհում ինչ-որ մի ծուռ բան կուղղվի: Ինձ օբամաների դըմեձեգեռնները պետք չեն, ես աղոթք եմ ուզում ի խորոց սրտի սովորական քրիստոնյաների:

Խաղաղ ննջեն ձեր հոգիները, մենք միշտ մի ընտանիք ենք լինելու: Աղոթեք մեզ՝ մոլորվածներիս համար դուք էլ....

Լիբանանում հայերենի հարցը շատ լուրջ է

$
0
0
Չէ, վատ, կեղտոտ մուսուլման արաբները չեն: Քաղքենիությունն է, որն անբաժան մասն է հայոց իրականության: Քաղքենիությունը, որ ՀՀ կրթության նախարարին ստիպում է թիթիզանալ "լեզուներով խոսելով" ու թքած ունենալ հայերենի դասավանդման, հայկական կրթօջախների խայտառակ վիճակի վրա ոչ միայն ի Հայաստան, այլև ի Սփյուռս աշխարհի...

Դժբախտաբար, որոշ թիւով հայ երիտասարդ ծնողներու հետ հարցազրոյցի ժամանակ անոնք իրենց փափաքը յայտնեցին, թէ տեղական՝ լիբանանեան կեանքին հետ աւելի մօտէն առնչելով իրենց զաւակները ընկերային եւ տնտեսական աւելի փայլուն մակարդակ եւ ապագայ պիտի ունենան:
Ըստ լեզուաբաններու, ծնողներ պէտք է տեղեակ ըլլան եւ գիտնան իրենց որոշումներուն անդրադարձը մայրենի լեզուին վրայ, հասկնան իրենց կեցուածքին ժխտական արդիւնքները յաջորդ սերունդներուն վրայ («հայերէնը հաց չի կերցներ», «հայերէնը միջազգային լեզու չէ», «հայերէնի ուսուցիչ չեմ ուզեր ըլլալ», «հայերէնը յետամնաց եւ անօթի կը պահէ». 18 - 24 տարեկան հայ երիտասարդներու եւ 30 - 40 տարեկան Լիբանանի մէջ հայ երիտասարդ ծնողներու կեցուածքներ հայերէն լեզուի հանդէպ) եւ որոշեն փոխանցել մայրենի լեզուն իրենց զաւակներուն ինչ ալ ըլլայ պարագան:


ընկերություն - սոցիում, ընկերական - սոցիալական

Թող ոչ ոք չնեղանա,

$
0
0
բայց պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն անցել է 4 միլիարդ դոլարը, որը նշանակում է, որ յուրքանչյուր ՀՀ քաղաքացու վզին 1200 դոլար էդ պարտքի մաս է դրած, իսկ մրցունակ վարչապետը ով-ինչ-երբ-ինչի ու ինչքան է խաղում, ասես ինքը Շվեդիայի կամ Շվեյցարիայի վարչապետն է, բոլոր պարերը պարել է,  մնացել է սարի սմբուլը:

Բարի գալուստ հայկական աշխարհ:

Մտքեր հայկական աշխարհի մասին

$
0
0
ԷԿՈԳՅՈՒՂ
շարադրություն, որոշ պաշտոնատար անձանց բարձր հովանու ներքո

Վստահ եմ, որ էկոգյուղեր պետք է սարքել հայոց բնության ամենագեղատեսիլ վայրերում: Քանդել այդ գեղատեսիլ վայրերը, հավասարացնել գետնին և կառուցել էկոգյուղերը:

Վստահ եմ նաև, որ էդ շնորհակալ գործը պետք է տրվի հայկական աշխարհի ճարտարապետ (չնայած լիցենզավորման խնդիր կունենա, բայց դե թող դիմի Շուռին) վարչապետին ազգային մրցունակության հիմնադրամին:

Ինչպես նաև վստահ եմ, որ այդ էկոգյուղերը պետք է կառուցվեն Տաթևի ճոպանուղու ձորերում: Կարելի է քանդել Խնձորեսկը, անիմաստ հնություն, և այնտեղ էլ հենց խփել էկոգյուղցիների առաջին փորձնական արգելոց-ճամբարը: Հումանիզմն ու պրագմատիզմը հուշում են, որ նախ պետք է ստուգել էկոգյուղերի ապագա հոգեզավակների դիմացկունության աստիճանը:

Էկոգյուղ ազգային-ազատագրական պարկ-արգելոցը բաղկացած կլինի վանդակներից, որտեղ կբնակվեն տրեխավոր (գաղափարը՝ Շուռի), տարազավոր (գաղափարը՝ անհայտ հեղինակի) վերջին հայերի մի քանի չմուտանտավորված տեսակներ:

Նրանց անպայման պետք կլինի պահել կիսասոված, ոչ այնքան հարմարավետ պայմաններում՝ փոխարենը կուշտ կլինեն երկիրը ողողած տուրստները, և հարմարություններն էլ կլինեն նրանց համար իդեալական (մտովի տեղափոխվենք մի քանի տարի առաջ, երբ առաջին իսկական տուրիստական հարմարավետությունը ստեղծվեց, երբ հրապարակում արգելվեցին հարսանեկան մեքենաների ազդանշանները):
 
Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար Տաթևի տոմսի գնի մեջ կներառվի նաև անվճար հեռադիտակ և մի տոպրակ հացի փշուր՝ էկոգյուղցիների օրվա կերը վերևից շաղ տալու համար: Վստահեցնում եմ, որ Վենետիկում նույն տարբերակով շատ լավ գործում է Սան Մարկոյի հրապարակի ղշերի կերակրումը, ինչպես նաև մի շարք երկրնեի գազանանոցի կենդանիների:

Նման գաղափարն ամեն կերպ պետք է խթանվի էքսպոներում՝ ցանկալի է Շանհայ, ինչպես նաև տեղեկատվությունն ու գնացուցակը պետք է տրամադրվի Հայաստանի հետ դիվան-ա-գիտական հարաբերություններ հաստատած բոլոր երկրներին՝ նրանց դեսպանատների միջոցով: 

   

"Մնացեք մեզ հետ, չեք ձանձրանա" ՀՀ ղեկավարություն

Article 13

$
0
0
Ես դեռ էն ժամանակ էի ասում, որ լեզվի օրենքի փոփոխությունը համազոր է հող հանձնելուն, որ եթե մեկն անեն, հաստատ անցնելու են մյուսին:

փորձեմ լինել մրցունակ՝ վուալյա

"Если спросить карабахцев и вообще население Армении, то никто, конечно, не захочет ни сантиметра вернуть. Но, с другой стороны, мы на самом деле должны понимать, что любое решение должно привести к долговечному миру. И поэтому эти компромиссы необходимы. Но, конечно, нужны гарантии, что на самом деле такой долгосрочный мир будет установлен. А не так, как азербайджанцы говорят: пусть Карабах вернет всё, что было, а потом будем говорить о судьбе Карабаха. Так не бывает."

Серж Саркисян

[info]azatarar -ից ու [info]merhayrenik -ից

Փարիսեցիություն

$
0
0
Մի թեթև էս գրառմանս հետ կապված:

Միգուցե էնպես ստացվի, որ իմ ընկերներից նրանք, ովքեր խաղում են էդ ինտելլեկտուալ խաղը, մտածեն, թե իրենց ու էդ խաղի, խաղի զարգացման, զանգվածային բնույթ ստանալուն դեմ եմ ես խոսել: Բնականաբար ոչ: Եթե ՀՀ անհատ քաղաքացիների շնորհիվ ինչ-որ դրական տեղաշարժ է լինում երկրում, ես ոչ միայն ուրախանում եմ, այլև հիանում եմ նման մարդկանցով՝ լինի ճիշտ քարտեզների ակցիա, թե ինտելլեկտով մարդուն մեր հասարակության մեջ տեղ գտնելուն ուղղված քայլեր:

Բայց ես շատ խորը հակասություն եմ տեսնում ինձ շրջապատող իրականության ու կառավարության մակարդակով արվող փուչ փիար ակցիաների մեջ:

Բացատրեմ՝

Իմ բոլոր ընկերները, մեծ մասը՝ նույնիսկ ընտանիքներով, որոնք ոչ միայն բարձրագույն կրթություն ունեն, այլ երկրում իրենց տեղն ու դերը կխաղային, կլինեին ՀՀ պետքական քաղաքացիներ, դրսերում են: Շրջապատում քանի՞ հոգի կհաշվի ամեն մեկը:

Ամբողջ աշխարհով մեկ ցրված է ազգիս ինտելլեկտը, Սփյուռքի նախարարությունը, երևի որ արդարացներ իր ստեղծումն ու բյուջետային միջոցների ներգրավումը մի թիթիզ (ի դեպ, թիթիզությունը ներկայիս կառավարության գործունեության անբաժանելի մասն է դարձել) ծրագիր հորինեց ու թողեց թղթի կայքի վրա՝ "արի տուն" ու համարեց, որ ինքը ոտից գլուխ արդարացված ծախս է պետության վզին: Թող ցույց տան՝ ինչ է արվել էսքան ժամանակ, որ ինտելլեկտը նախ չարտահոսի, և երկրորդը՝ որ "տուն գա": 

Ամերիկան՝ գրին քարտ, Կանադան՝ էլի, հիմա էլ Ռուսաստանը՝ օբէկտը բացել հարյուրներով հավաքում տանում է: Ե՞վ: Եվ ի՞նչ է անում կառավարությունը, որ չգնան: Ոչ մի բան, որովհետև հայկական աշխարհին 21րդ դարում պետություն պետք չի: 

Մի օրինակ էլ բերեմ՝ Երևանի կոնսերվատորիան եզակի, եթե ոչ միակ ԲՈՒՀ-ն է, որի դիպլոմը անցնում է եվրոպական երկրներում: Ամբողջ Եվրոպան ողողված է դեռ ՀՀ և նախկին ՀՀ քաղաքացիներով, որոնք դժվար բացեն Սփյուռքի նախարարության "արի տունը" կարդան ու ոգևորվեն: Հա, որոշ էնտուզիաստներ կապը չեն կտրում, փորձում են ինչ-որ բաներ անել, բայց որոշ:

Իսկ դրա դիմաց վարչապետը ստեղծում է ռոքի ասոցիացիա ու դառնում դրա պատվավոր թե գործող նախագահը (պարդոն, ես չուզող եմ, մանրամասներին տեղյակ չեմ): Հակասություն ինձնից բացի էլ ոչ ոք չի՞ տեսնում պատահաբար:

Հիմա էլ սկսել է բիզնեսի արտահոսքը Վրաստան: Ժամանակն է կառավարությանն առընթեր բիզնեսմենների ասոցիացիա ստեղծելու:   

Չէ, լավ է, ես դեմ չեմ, թող հովանավորի, դեմ չեմ ոչ մեկի զարգացմանը, ոչ մյուսի, բայց երբեմն պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ մարդն ուղղակի հովանավորում է, ու իր անունն էդքան չի գովազդում: 

Լավ, եթե հովանավորում է, լավ է անում, անունն ասում են, լավ են անում, բայց ՀՀ վարչապետն էդքան ազատ ժամանակ ունի՞; Թող էդ ազատ ժամանակն օգտագործի դուրս գա Կառավարության դիմաց ամբողջ օրը բողոքող մարդկանց հետ շփվի կամ ընդունի նրանց, թող ամբողջ օրը քննարկումներ անի՝ թե ոնց անեն, որ էս խայտառակ վիճակից երկիրը դուրս բերեն, իսկ ռոքի ասոցիացիաներ ու ինտելլեկտուալ խաղերի հաճախելն էլ թող հանձնարարի իր օգնականներին:

Չէ, ես հայտնի չուզող եմ, ասածներս պետք չի լուրջ ընդունել:

Շարունակելով

$
0
0
խաղերի միջոցով պետության զարգացման թեման, առաջարկում եմ

ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծել տուն-տունիկի ասոցիացիա: Այն երիտասարդ ընտանիքները, ում կառավարությունը կարող էր տրամադրել տներ ու չի տրամադրում, թող միավորվեն ասոցիացիայի մեջ:

Սփյուռքի նախարարությունն էլ կբացի նոր ծրագիր՝ "Արի տուն-տունիկ խաղանք"

հունվարի 28 - սա էլ է մեր բանակը

$
0
0


Ցավոք, էսօրվա համար չհասցրեցինք որևէ բան անել: Գումարները մի քիչ դանդաղ են հավաքվում էս անգամ: Բայց դե ոչինչ: Անկախ ամեն ինչից, կաշխատենք օգտակար բանի վրա ծախսել:

Մյուս կողմից էլ մի քիչ լավ: Եթե էսօրվա օրով մի հեռուստացույց կամ ինչ-որ տեխնիկա առած գնայինք, ամեն մեկս մի պահ մի քիչ մեզ կարապետիչ կզգայինք, մի քիչ բարերար, մի քիչ էլ աստված, որ արդարություն ու բարիք է գործում: Ավելորդ գայթակղություն: Մինչդեռ իրականում սա պարտք է, պարտականություն:

*********************

Խաղաղ երկինք մեր Հայաստանին ու անփորձանք ծառայություն նրա զինվորներին:

Vivian Maier

$
0
0
От подруги узнала про  Вивиан Мейер. Она не была профессиональным фотографом. На аукционе кто-то купил огромное количество негативов фотографий сделанных ею и стал выкладывать их литтл бай литтл.

Вот решила поделиться.

Уверена, что фото особенно понравятся моей [info]saramarabu :) по-моему у нее похожий стиль:)

Viewing all 1849 articles
Browse latest View live