Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Արդեն կոկորդին են հասցրել

$
0
0
Հերիք եղավ: Սրանց նմանների պատճառով, ես ու ինձ նման շատերը ներվային լարվածության մեջ են անցկացնում օրերը:
Քաղաքի փողոց դուրս գալը դարձել է մի կատարյալ տհաճություն: Երկոտանի-չորսակնանի անասունների պատճառով, երեկոյան տուն հասնելը դարձել է վիճակախաղ՝ բախտդ բերի՝ տուն կհասնես:

Էդ ԱՊՊԱ-ներից մեկը գովազդ է անում՝ առաջ մեքենա էիք խփում, ստիպված գումար էիք վճարում, հիմա արդեն մենք ենք ձեր տեղակ վճարում: մեսիջը՝ ապպա վերցրեք, արխային ավարիա տվեք, ջարդեք-փշրեք, մենք ենք վճարողը:

Ոնց որ ծուռ հայելիների աշխարհ լինի, ո՞նց ենք ընկել ու ու՞ր է ելքը

Article 2

$
0
0
Կոմիտասի կաքավիկը կախարդական երգ է, բոլոր երեխաներին դուր է գալիս, բայց երեխաներին չգիտես ինչի լսեցնում են ամեն տեսակ ապուշություն՝ կամ հեռուստացույցից կամ էլ չինական դեգեներատ խաղալիքներից:

Արդեն անցած տարվա ընթացքում երեքհարյուրքանի դժբախտ պատահար է եղել մեքենաների պատճառով, այսինքն, օրը մի մարդ անցած տարվա ընթացքում մահացել է վթարից, բայց չգիտես ինչի ոչ մի վարորդ իր վրա չի վերցնում ու շարունակում է դիմացիններին ատելով քշել:

Բոլորը գիտեն, որ ինչ-որ տոներ են, բայց տոնի զգացողություն ոչ մեկի դեմքին չես տեսնում: Հիմնականում նույն բութ "առնեմ-սպառեմ-լավ ըլնեմ":

Էս տարի առաջին անգամ էր, որ զգացի, որ մեքենաների հոսքն ընդհանրապես չդադարեց ոչ մի վայրկյան: Օր ու գիշեր, նույնիսկ նոր տարվա, դրանք գնում ու գալիս էին, անընդհատ, աղմուկով ու գազանավարի:
Երևի դրա համար էլ եմ շատ ուզում լիքը ձյուն: Որ ճամփաները գոնե մի օրով անանցնանելի դառնան ու էս քաղաքին գոնե մի քիչ լռություն իջնի:
Որ էդ լռությունից մի քիչ էլ բաժին հասնի զանգվածներին ուտող-սպառող ու քեֆ անող:

Նորից ծնվել հնարավոր չի, բայց Ս. Ծնունդին գոնե վերածնվեինք որպես Մարդ:


Խորհուրդ մեծ եւ սքանչելի,
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս՝
Տան Աւետիս աշխարհի։

Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհէմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէ՛ք,
Զի վասն մեր մարմնացաւ։

Անբաւելին երկնի եւ երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի Հօրէ՝
Ի սուրբ այրին բազմեցաւ։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ Ե Ւ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՄԵԶ ԵՒ ՁԵԶ  ՄԵԾ ԱՒԵՏԻՍ։
    

Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ / С Рождеством Христовым!

$
0
0
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս

Փոքրիկ հատված էսօրվա պատարագից: Կներեք ոչ համապատասխան որակի համար:

Ставлю маленький отрывок из сегодняшней литургии.

Церковь св. Григория Просветителя в Ереване.
Пардон за не очень хорошее качество.


Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ծանոթ սարկավագներից մեկն արդեն քահանա էր ձեռնադրվել: Ծանոթ քահանաները քեզ տեսնելուց ուրախանում են, օրհնում ու հարցուփորձ անում: Ավետիս տալիս:
Աստվա՛ծ պահի:

J.S. Bach "Christmas Oratorio"

еլիտան հարձակվում է, զգուշացե՛ք

$
0
0
Էսօր ականատես եղա "որոգայթ" սերիալի "դերասանների" ինտելեկտը աշխատացնելու փորձերին՝ "ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղում:

Փիֆ չասեք, սրանք էն մարդիկ են, ովքեր էսօր արժեքներ են թելադրում, երազանք են շատերի համար, կուռք ու նմանակելու կերպարներ: Սրանք են, որ еլիտար շենքերում տներ են առնում, որ eլիտար դպրոցներ են ուղարկելու իրենց երեխեքին, որոնք ծնվել են еլիտար:

40 անց տղամարդը, որը իրեն դերասանի տեղ էր դրել, հպարտ էր իր մարմնավորած կրիմինալ կերպարով ու ընդհանրապես իրեն համարում էր բախտի յարերից մեկը, չգիտեր ինչ է նշանակում "ուտոպիա", գաղափար չուներ Պարույր Սևակի "Եղիցի լույս" չասեմ ժողովածուից, բանաստեղծությունից, այլ ընդհանրապես Սևակին պատկանող էդ արտահայտության մասին:

Այ էստեղ թեգս լրիվ, է՛, լրիվ տեղին է

Article 0

$
0
0
Այ էսօր՝ հա, էսօր իմ ուզած ձևով զարթնեցի "վայ մայրիկ ջան, տես, բակն ու դուռը լի, ինչքան սպիտակ թիթեռ է գալիս" սցենարով:

Մի կաչաղակ ունենք, որ լուսամուտի վերևը բուն է սարքում: Մի օր կտկտոցն էի լսում, տեսնեմ լուսամուտի ապակուց բռնված (!!!) կտուցով վերևն է փորում: Մտածեցի՝ ագռավ է, ասի՝ գրողի ծոցը կորի, դու էիր պակաս մեր գլխին: Ապակուն խփեցի, թռավ՝ տեսա կաչաղակ էր՝ սիրուն երկար պոչով ու սպիտակ մեջքով:
Հիմա շարունակում է շինարարական աշխատանքները, չեմ խանգարում, ավելին՝ մեկ-մեկ հաց ու ջուր եմ տալիս վարպետին, սուրճ առաջարկում:

Այ էսպիսի սևուսպիտակ առավոտներ՝ սև սուրճով

Article 2

$
0
0
Հաճախ ես հանդիպում մարդկանց, ովքեր ասում են "Աստվածն ու եկեղեցին ինձ համար լրիվ տարբեր բաներ են", ու հիմա էստեղ ուզում եմ փորձել հակիրճ վերլուծել մարդկանց էդ գիծը, if i may:

Մարդ արարածն ընդհանրապես, ըստ իս, չափից դուրս մեծ կարծիքի է իր անձի մասին: Հայելու մեջ նայում ապոլոն է տեսնում, ուղեղի մեջ նայում՝ էյնշտեյն է տեսնում, հոգուն նայում աստված է տեսնում, սրտին նայում՝ դանկո է տեսնում:

Իսկ կյանքը ինչ-որ անակնկալներ է մատուցում՝ սրա հետ թարս է, էս մեկն իրեն չի սիրում, երրորդն իրեն քննադատում է, չորրորդը հայհոյում: Բայց ինքը գիտի, չէ՞, որ ինքը լավն է, ուրեմն՝ մնացածն են վատը, անուղեղը, տհասը, թերհասը, հիմարը, չարը, կեղտոտը, կեղծավորը և այլն, և այլն:

Ու երբ որ Աստվածն ու եկեղեցին սկսում են մարդու համար դառնալ լրիվ տարբեր բաներ, ուրեմն, ըստ իս, նա շատ մոտ է իր անձի պաշտամունքի քրիստոնեական աղանդը ստեղծելուն, թեկուզ և դրա հետևորդ մենակ ինքը լինի:

Եթե եկեղեցին Աստծու հետ կապ չունի, ուրեմն ո՞նց ես մկրտվում, ո՞նց ես մոմ վառում, ո՞նց ես պսակվում էդ եկեղեցում:

Սովորաբար էդ խոսքն ասում են մարդիկ, ովքեր զահլա չունեն պարզելու, հասկանալու թե ինչ է եկեղեցին, ինչ է սովորեցնում ու ինչ է ուզում մեզնից: Կամ գլխի են ընկնում, բայց հոգու խորքում զահլա չունեն իրենց փոխելու: Օրինակ, որովհետև եկեղեցին տղամարդկանց ասում է, որ դավաճանությունը շնություն է, իսկ ազգիս տղամարդկանց երևի 90%ն ապրում ու անգամ ամուսնանում է հանուն դավաճանության, որ հետո գլուխ գովի: Բա էլ ինչի՞ պտի եկեղեցուն, ով իրենց անասու կենդանու հետ է հավասարացնում, սիրեն:
Չէ, իրենք չեն էլ խորանում, որ եկեղեցին Քրիստոստի խոսքն ու վարդապետությունն է քարոզում, իսկ Քրիստոս Աստված է. նման դեպքերում իրենց ես-ը ունի սեփական աստվածը, որն իրենց անձին իր բոլոր թերություններով հանդերձ սիրում-փայփայում-գուրգուրում է: Դրա համար էլ շատ մարդկանց համար ԷԴ աստվածն ու ԷՍ եկեղեցին լրիվ տարբեր բաներ են:

Ի դեպ, դա էլ հեթանոսության ու կռապաշտության տեսակ է, կուռքերը՝ ես-ն են, վայելքը ու կայֆերը, հանուն որոնց էլ, ի դեպ, առաջին քրիստոնյա երկրին ամեն օր հորդորում են ապրել բոլոր գովազդա- ու լրատվամիջոցներով:
    

Article 1

$
0
0
Տաթևիկ Ղափլանյանն էլ է մահացել:

Էս ինչ բան  է

Article 0

$
0
0

Ճիշտ է, անցյալ տարի էի խոսք տվել նկարներ դնել ու մանրամասն պատմել, բայց քանի որ տոն օրեր էին, քիչ մարդ կար համացանցում, որոշեցի հետաձգել:

Ուրեմն, ինչպես գնեցինք լվացքի մեքենան:

Քանի որ գումարը շատ մեծ չէր, որոշեցինք փնտրել քիչ թե շատ էժան ապրանք վաճառող խանութներում: Բեկոյում տեսել էինք մի հատը, որ 105,000 դր. արժեր, ու փորձեցինք դա գնել:

Մաշտոցի պողոտայի վրա մտնում ենք Բեկո ասում, որ գումարն ամբողջ անմիջապես վճարում ենք, միակ խնդրանքը խանութին՝ ապրանքը մի-երկու ժամվա ընթացքում ռայկոմ հասցնելն է: Արմենի տղան, որ մեքենայով եկել էր լվացքի մեքենան տանելու, քաղաքում չէր կարող քշել, դե գիտեք, մեր վայրենի փողոցներում անգամ փորձառու վարորդն է հազիվ քշում:

Դրամարկղի մոտ թթված դեմքով նստած օրիորդի աղյուսաշաղախ հայացքից ներս փորձում ենք հասցնել ինֆորմացիան՝ ազատամարտիկ, զինծառայողի ընտանիքի համար է, մարդիկ եկել են Իջևանից, էսօր էլ պետք է վերադառնան, ոչ գումար ենք խնդրում իջեցնել, ոչ այլ կերպ օգնել, ուղղակի դասավորեք, որ երկու ժամվա մեջ հասցնեն ռայկոմ, չունե՞ք ռայկոմ գնացող մեքենա:

Զզվանքով ու բերանը ծռելով օրիորդն ասաց, որ ոչ:

Ասեցինք՝ ոչ, ոչ: Շնորհակալություն: Գումարը հետ վերցրինք ու բարձրացանք քիչ վերև Արայ՝ Օրբիտայի շենքի տակ գտնվող: (Ճիշտն ասած, հատուկ եմ մանրամասն նշում խանութների տեղերը, որ աշխատավորների լայն զանգվածները կոնկրետ տեղյակ լինեն՝ ինչ կատեգորիայի մարդկանց կարելի է հանդիպել նշված խանութներում)

Գալիս ենք Արայ: Էստեղ էլ նախօրոք տեսել էինք նույն գնի լվացքի մեքենա: Դրամարկղի ու խանութի բոլոր աշխատողները շատ հոգատար դուրս եկան, իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ պատրաստ էին անելու: Բայց, հայոց ներկայիս աշխատաշուկայում գոյություն ունի «մենեջեր» կոչվող, հիմնականում պատահական մարդկանց կողմից զբաղեցրած պաշտոնը: Արայ խանութում էդ դեպքն էր: Երբ մոտեցա, մենեջերիկին բացատրելու թե ինչ է մեր խնդրանքը՝ նախապես ասելով նույն տեքստը՝ ազատամարտիկի ընտանիք է, նրանց հայրը հիմա Իջևանում սահմանի վրա է, նրա նման մարդիկ շատ քիչ կան մեր երկրում, ընդամենը պետք է էսօրվա մեջ երկու ժամում հասցնել ռայկոմ, ՆԱ ինձ պատասխանեց՝

-    Քու՛ր ջան, քու նմանները օրեկան 150 հոգի գալիս, տենց բաներ են ասում:

Ուզում էի ասել, որ իր նմաններն են իրականում, որ ավելորդ տարածք են զբաղեցնում էս քաղաքում, բայց գլուխ չդրեցի:

Մյուս աշխատողները առաջարկեցին ֆուրգոն տաքսիների ծառայություն զանգահարել, որն ընդամենը 100 դր./կմ կտանեն ապրանքը: Իհարկե, եթե մենեջերի պաշտոնում պատահաբար հայտնված էդ հնդկահավն իրոք մենեջեր լիներ, եղած-չեղածը 1500 դր. պիտի նստեր, կասեր, որ խանութն իր վրա է վերցնում, խնդրեմ, մեր ազատամարտիկի համար, և այլն և այլն: Բայց նրա համար ես էլ, Արմենի կինն էլ, տղան էլ, Արմինեն էլ, ինչ-որ մուրացիկի տեղ անցանք, որոնց նմանները օրեկան գալիս են 150 անգամ իրենց բարձրությանը անհանգստացնում:

Էս վերաբերմունքից հետո արդեն (հարցն իհարկե էդ 1500դրամը չէր, այլ սկզբունքը) մարդու ձեռքը չէր գնում էդ խանութից ինչ-որ բան վերցնել:

Դուրս եկանք խանութից բավականին նեղված, բայց Արմինեի ընկերներից մեկն այդ ընթացքում հասցրել էր Զիգզագի տնօրինության հետ կապվել, նրանք էլ իմանալով, որ ազատամարտիկի ընտանիքի համար է ու գումարը քչություն է անում, 140,000-ոց լվացքի մեքենան համաձայնեցին ոչ միայն տալ 100,000-ով, այլև անմիջապես կազմակերպել տեղափոխումը դեպի ռայկոմ:

Ի՞նչ ասեմ, մարդիկ մտածելու ունակություն ունեն, հարգանք ազատամարտիկի հանդեպ, էլեմենտար հարգանք ՄԱՐԴՈՒ հանդեպ: Իսկ թող Արայն ու Բեկոն մտածեն ում են աշխատանքի ընդունում, ու հարցն իհարկե էդ 105,000 դրամն էր, որ էդ օրը չաշխատեցին, վստահ եմ, նրանք օրեկան ամենաքիչը 100 անգամ էդքան գումարներ են աշխատում: 

Ամենակարևորն էլ, որ ուզում եմ նշել հետևյալն է՝ 85,000 դր. ուռա-պատրիոտների գումարներով սրտանց ու հոգանց հավաքած գումարը գնալու էր թրքական ապրանքի, քանի որ և Բեկոյում, և Արայում թրքական էին լվացքի մեքենաները: Մյուս կողմից, քանի որ գումարը սահմանափակ էր, ես չէի կարող ասել՝ չէ, էս չենք վերցնում, էն չենք վերցնում: Սրտիցս արյուն էր կաթում, երբ երկու խանութում էլ գումարը հաշվում ու տալիս էինք դրամարակղ: Բայց, չկա չարիք առանց բարիքի: Ի վերջո, մենք վերցրինք indesit լվացքի մեքենա ու էսքան ակտիվ ու հայրենասեր մասսաների հանգանակած գումարը չգնաց թրքական զիբիլի վրա как я это называю:)

Իսկ հիմա 1-2 նկար

Լվացքի ավտոն



խմբակային լուսանկար



և ռայկոմ-Իջևան ճանապարհի սկիզբը



Երկու խնդրանք՝

ա. քանի որ մարդիկ կային, ովքեր ուրիշների մատյաններից են իմացել, եկել, մասնակցել, խնդրում եմ նյութից մի կտոր տեղադրել, որ իմանան ու տեսնեն վերջնական արդյունքը

բ. շնորհակալություններ ու ապրեքներ իմ հասցեին չգրել, որ՛տև ստացվում է, որ ոչ մեկի անուն չի նշվում (արդեն գրել էի՝ մարդիկ կային, որոնք անուն չասեցին, ցուցակ չէի կարողանա տրամադրել), ու բոլոր "ապրեք"-ները հասնում է մենակ մի հոգու, որը սխալ է: Ու, որ ամենակարևորն է, կոորդինացնողն ու գործի ամենամեծ մասն անողն էլ "Հայ ձմեռ պապի" Արմինեն է, կարող եք իր հասցեին ասել, լավ:)

Դե, ոնց որ թե էսքանը:

Հուսով եմ, ուրախ ու դրական նոտաներից կսկսեք աշխատանքային ոչ միայն շաբաթն ու ամիսը, այլև տարին: Արդյունավետ, սիրելի ու արդար աշխատանքի տարի թող լինի խաղաղ ու արդար Հայաստանում ու Հայաստանի համար: 

:)     

Կարեն Վարդանյան,

$
0
0
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն

- Մենք անշնորհակալ ազգ ենք, կեղծավոր ենք, դրա համար էլ մեզ մոտ տուրիզմը չի զարգանում: Պարսիկները գալիս են, փող են թողնում էստեղ, փոխանակ շնորհակալ լինենք, հետևներից ինչ ասես ասում ենք: Ոչ միայն հիմա պետք է շնորհակալ լինենք, որ փող են թողնում, այլ պատմականորեն, որովհետև եթե պարսիկները չլինեին, էս քաղաքի բնակիչներից կեսից ավելիի ծնողները չէին լինի:
Պրոբլեմը, որ տուրիզմը չի զարգանում այն է, թե մենք չենք հասկանում՝ էդ ինչի՞ չեն ուզում գալ, ո՞նցն ենք մենք, որ մեզ մոտ չեն գալիս: Մեր երկիրը խաբում է: Մարդկային հարաբերությունների խնդիր է տուրիզմը: Արժանապատվություն չունենք:

**************************

Մի խոսքով, հայե՛ր, մարդ դառեք:

Ազգային մրցունակության հիմնադրամը թող առաջարկի հայերի անշնորհակալ գենը փոխել: Թե չէ ամենաերկար ճոպանուղու ճոպանները պարապ-սարապ ճոճվում են Սյունիքի ձորերում:

Ադապտացված գրականություն

$
0
0
Վերջերս մի բառարան էի թերթում, որի վերջում հայտարարություն էր՝ թե տվյալ տպագրատունը ինչ գրքեր է պատրաստում տպագրության:

Դրանց թվում նաև հայ գրականության իրենց բնորոշմամբ "գոհարների" ադապտացված տարբերակները՝ Գևորգ Մարզպետունի, Վարդանանք, Վերք Հայաստանի, Քաոս, Սամվել և այլն:

Պատճառաբանումը՝ սեղմավեպեր հայերեն սովորողների համար:

Բացատրությունը՝ հայ գրականության գոհարների համառոտություններ, բովանդակության սեղմ, բայց ամբողջական ներակայացում, ժամանակակից ու պարզ հայերեն լեզու:


Հիմա մտածում եմ՝

- Արդյո՞ք էդքան հայերեն սովորող կա, որ նրանց ծարավը հագեցնելու համար տպագրում են նման գրքեր - դժվար

- Նշված գործերից մի քիչ խրթին է Աբովյանի "Վերքը", բայց էլի անհասկանալի չի: Նույնիսկ ռուսական կրթությամբ մարդը, ցանկության դեպքում, կարող է կարդալ: Հայտնի է, որ Աբովյանն ինքը համարվում է արևելահայերեն գրական լեզվի հիմնադիրը: Մնացած բոլոր գործերը դասական, պարզ արևելահայերենով են գրված:

- Ո՞վ և որքա՞ն է պարզեցնելու լեզուն: Մեկի համար պարզ է դասական արևելահայերենը, մյուսի համար էլ Հայկո-Մկոյի հայերենը:

- Նման գրականության իսկական թիրախը, կարծում եմ, որ դպրոցականներն են, ոչ թե Բայրոնի նման էնտուզիաստները:

Ավելի լավ է չկարդան ընդհանրապե՞ս, թե՞ կարդան պարզունակ, կրճատված, հավանաբար (ենթադրում եմ) գրողների հիմնական ասելիքը հանած այս բրոշյուրները, քանի որ կոնկրետ այս գրքերում տրվում են ոչ թե գործողությունների, այլ մտքերի միջոցով:

Երևի նույնիսկ բրոշյուր էլ չասեմ, այլ թրեյլեր:

Համեմատության համար, "Վարդանանքը" մոտ 1000 էջ է, 200 մմ х140 մմ, իսկ առաջարկվող թրեյլեր տարբերակը՝ 200 էջ, 115 մմ х 165 մմ: Էդ չափերի մեջ կասկածում եմ, որ Ավարայրի ճակատամարտի կեսի կեսը գոնե տեղավորվի, էլ ուր մնաց ամբողջ վեպը՝ իր գրական ու բարոյական արժեքներով վերցված:

Հը՞նց   

Ժամանակ չունեմ

$
0
0
բայց պիտի ասեմ՝ լավ է արել Գևորգ Ալթունյանը: Քսան տարի առաջ, բոլորիս համար նման խոսքը կլիներ բնական ու սովորական: Բայց մենք փոխվել ենք, փոխվել ենք դեպի տոլերաստություն ու լիբերաստություն: Անկախ մեզնից զոհ ենք դարձել էդ քարոզչությանը:

Բայց դիկսոմֆորտի առաջին պահերն ապրելուց հետո եկեք մեզ հարց տանք՝ ինչի՞ են բոլոր աղանդավորն ու արվամոլներն ավելի պաշտպանված, քան մենք: Մենք բանակ ենք գնում, մենք պատրաստ ենք հանուն երկրի ամեն ինչի, մենք մեր երկրին վնաս չենք տալիս, երբեմն նույնիսկ օգուտ ենք տալիս: Բայց մեզ ոչ ոք մեր երկրում չի պաշտպանում էնպես, ինչպես վնասատուների էդ դասերին:

Նրանց պատշտպանվածությունը մի քանի շերտանի է՝ օմբուդսմեններ, գրանտակեր հաստատություններ, եվրոպաներ, պետդեպարտամենտների զեկույցներ: Լիքը, լիքը; Անգամ մեր երկիրը նրանց ավելի շատ է պաշտպանում, քան մեզ նմաններին:
Էդ նույնն է, որ տուրիստին թողնում են մետրոն նկարել, իսկ մեր ձեռքից ապարատն են վերցնում, չեմ հիշում ֆրենդներից ով պատմեց դրա մասին:

Չէ,

$
0
0

Ի՞նչ ասեմ

$
0
0
Լսեք երկրի ու քաղաքի էկոլոգիական վիճակի մասին հաղորդում:

Լսեք հեքիաթները դելֆինարիում կոչված թյուրիմացության մասին, նրա մասին, թե ինչպես է ընդամենը 8% անտառային ծածկույթ ունեցող Հայաստանը փայտ արտահանում, նրա մասին թե ինչպես է կառավարությունը փորձում 120 օր տևող էկոլոգիական փորձաքննությունը կրճատել ու դարձնել 15 օր, ինչպես նաև Երևանի օդի որակի մասին:

http://vem.am/play_shows.php?shows_id=1786

Հանկարծ չխաբնվեք նոր տարի-երազանքների իրականացում...  Վարչապետն էլ տարվա սկզբին աչքալուսանք է տվել՝ բարեփոխումները շարունակելու են:

Ավելին ասեմ

$
0
0
Էդ դելֆինարիումի ջրի քանակը պատկերացնու՞մ եք: Քանի՞ տոննա ջուր են օրեկան աղով խառնում ու հետո լցնում դաշտերը ոռոգելու չորացնելու:

Հիշեցնեմ, Արարատի շրջանում գյուղերը մի շարք ձկնաբուծարանների պատճառով ջրազրկվում են: Ստացվում է, որ գյուղերի համար, շուրջօրյա ջրամատակարարման համար ջուր չկա, իսկ դելֆիններին պարացնելու համար կա: 

Եվ, ի դեպ, ինչի՞ դելֆինարիումը չկառուցեցին կենդանաբանական այգում: Ես մի պահ մոռացել էի, որ Երևանում նման օբէկտ էլ գոյություն ունի

Մեկ այլ ազատամարտիկի ընտանիք - օգնե՞նք

$
0
0
Արմեն Ավետիսյանի ընտանիքի համար գնված լվացքի մեքենայի մասին պատմող գրառման մեկնաբանությունում մեր հարգարժան [info]talinci -ն առաջարկեց հունվարի 28-ի առթիվ կազմակերպել ևս մեկ դրամահավաք Ավետիսյանի ընտանիքի համար:

Մտածեցինք, որ ճիշտ կլինի նախ խորհրդակցել Հայ Ձմեռ պապի տնօրեն Արմինեի հետ: Նա առաջարկեց այս անգամ ուշադրություն դարձնել այս մի ընտանիքի (եթե հանկարծ հղումը չբացի, մտեք այստեղ՝ հոդվածի անգլերեն տարբերակը, ապա սեղմեք հայերենը (ի դեպ, Ձմեռ պապի կայքի հետ կապված էլ խնդիր կա, այն անում է չքավոր ընտանիքից մի տղա, Արմինեն նրան ընդունել է աշխատանքի, բայց տղան շատ գլուխ չի հանում, ու կայքում շատ խնդիրներ կան, եթե կամավոր ինչ-որ մեկը ցանկություն ու ժամանակ ունենա օգնել կայքի պատրաստման հարցում, խնդրում եմ տեղյակ պահեք) խնդիրներին:

Կրկին, նախկին ազատամարտիկի ընտանիք է, որն ապրում է ծայրահեղ չքավորության մեջ՝ հայ-թրքական սահմանի վրա գտնվող Մարգարա գյուղում: Լևոն Գաբրիելյանը կռվում վիրավորվել է և ի վիճակի չէ լիարժեք աշխատանքի անցնել: Չգիտեմ ինչու պաշտպանության նախարարությունն էլ անտեսում է նրանց: Հղումով գնալու դեպքում կարելի է տեսնել ինչ խայտառակ պայմաններում են նրանք ապրում: Կրկին բազմազավակ ընտանիք է: Որքան գիտեմ, նրանց և՛ սնունդ է անհրաժեշտ, և՛ հագուստ, և այլ կենսական անհրաժեշտության ապրանքներ:

Մի խոսքով, եթե դեմ չեք, այս անգամ օգնենք Գաբրիելյանների ընտանիքին:

տրանսպորտային դիտարկումներ

$
0
0
Վստահ եմ, բոլորն են նկատել, թե ինչ է կատարվում տրանսպորտում՝ տղամարդիկ (եթե նմաններին կարելի է տղամարդ անվանել) վեր են ընկած, կանայք, ծերերը, երեխաներով ծնողները որպես կանոն կանգնած են:

Ընդամենը 3 տարի առաջ շվեդախառը եվրոպաներում ու 1 տարի առաջ Հունաստանում նայելով առաջին դեպքում խիյար տղամարդկանց ու էմանսիպացված կանանց, ում, եթե տղամարդը տեղ է տալիս տրանսպորտում, վիրավորում է նրա կանացի իրավունքները, իսկ երկրորդ դեպքում ուղղակի չոբանանտարբերբռի տղամարդկանց, հպարտանալով ասում էի՝ հալալ մեր վերջին քյառթուին, որ դուռն էլ կբացի քեզ համար, տեղ էլ կտա տրանսպորտում:

Համատարած մուտացիոն գործընթացները՝ կապված կեղտոտ օդի, անորակ ու թանկ  սնունդի, ռուդոլֆների, պաշերի ու այլ տրանսվիստիտների կերպարների իդեալականացման հետ, շատ կարճ ժամանակահատվածում փաստորեն տվեցին իրենց արդյունքը՝ հայ տղամարդը՝ որպես բիոլոգիական տեսակ վերանում է: Սա իհարկե չի վերաբերվում ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ, որոնք ոչ միայն իմ շրջապատում են, այլև, վստահ եմ, նաև ֆրենդներիս ցանկում, սա անխոս:

Էսօր նայում եմ, մի 18-20 տարեկան տղա վեր է ընկած իրեն շլանգի տեղ դրած, իսկ տատիկներին ու պապիկներին երիտասարդ աղջիկներն են տեղ տալիս: Առավոտները տրանսպորտում, բոլոր տղամարդիկ քուրիկների պես նստած են, իսկ կանայք կանգնած: Հետո էդ տղաները մի աղջիկ "կպցնելու" համար հաստատ իրենց համ մակարդակով են երևակայելու, համ էդ աղջկա համար դուռ են բացելու, բայց էդ արդեն ձև է, մեջն արդեն փչացած է: Ի դեպ, նրանց մեջ քիչ չեն նաև "կիրթ" տղամարդիկ, որ զգուշացնող տոնով, ինտելեգենտ հազով կոկորդ են մաքրում, մինչև վարորդին խնդրելը, որ կանգառում կանգնի: 

Էսօր նաև նստած էր մի երիտասարդ մայր՝ 4-5 տարեկան տղա երեխան էլ կողքը առանձին նստարանի վրա: Ով բարձրացավ, մայրը չուզեց իր տղային գիրկը վերցնի ու տեղ տա ուրիշներին:

Նայում ես ու տեսնում, թե ինչպես են կարգին երեխային հրեշ դարձնում, որ հետո կրակ ու պատիժ դարձնեն իրենց գլխին ու ասեն՝ ինչը՞ սխալ արեցինք, որ սենց եղավ::

Մի խոսքով, ամեն օր նույն տեսարանին ես ականատես լինում ու արդեն համբերությունդ էլ հատում է: Հիմա, երբ տղամարդիկ նստած են ու տեղ է ազատվում, ես չեմ նստում, հակառակը՝ տղամարդկանց եմ քմծիծաղով ասում՝ նստեք: Ինձ վիրավորում է, երբ ես կանգնած եմ, իսկ իրենց վեր ընկած, չգիտեմ:

Էս էլ կոմունիստական անտաղանդ մուլտ՝ նվեր բոլոր շլանգներին, ինչ ասեմ:

 
    

Տեսել եմ նաև, թե ինչպես է հղի կին բարձրանում ավտոբուս, ու ոչ ոք տեղից չի շարժվում, բացառությամբ երիտասարդ աղջիկների:

Զգում եմ, որ կոպիտ ստացվեց, բայց ինչ անեմ, իրականությունն էլ բամբակ չի     

Պետրոսի մոտ "Դինո գոլդ մայնինգի"

$
0
0
ներկայացուցիչը հերքում է 50.000 ծառերը կտրելու մասին.... հիմա, ասում է հիմա չենք կտրում, սուտ են ասում, հետո ենք կտրելու: Կարող է 50.000 չլինի, ասում է, կարող է 45.000 լինի, ասենք, որ՛տև էդ ծառերի տարածքները մենք գնել ենք, մեզ են պատկանում:

Էկոլոգներ՝ ձեններդ կտրեք: Ֆաունայի 140 տեսակների կյանքն ընդհանրապես վտանգված է, պադումաեշ: Կտրվելիք ծառերի եսիմ քանի տեսակ կարմիր գրքում են, տո ջհանդամին:
Մեծ փոշի, աղմուկ, թափոններ - ոչ, ևս մեկ անգամ ոչ; Էսօր դրանք չեն լինի, վաղը հնարավոր է:

 

հունվարի 28 -ին ընդառաջ

$
0
0
Կապված այս ընտանիքի հետ:

Նախ, մի փոքր ճշտում՝ ունեն երեք երեխա՝ 10 տարեկան տղա և  17 ու 19 տարեկան երկու աղջիկ:
Հագուստի պահով՝ հավաքում ենք համապատասխանաբար էս տարիքի երեխաների համար: Իհարկե, ծնողների համար էլ կարելի է, բայց գտնում եմ, որ կոնկրետ նրանց համար նորածնի հագուստ բերելը անիմաստ է:
Ու մի խնդրանք՝ իհարկե, ոչ մեկ օտ-կուտյուր հագուստ չի ակնկալում, բայց շատ եմ խնդրում, ցնցոտիներ էլ չբերել, լա՞վ: Օրիորդների համար էլ, դպրոցական տղայի համար էլ, որ հանկարծ իրենց վատ չզգան:

Հաջորդը, Արմինեն տեղեկացրեց, որ նրանց հեռուստացույցը շատ հին, սովետական թվերի է: Կուրախանան, եթե հեռուստացույց նվեր ստանան: Այս պահին տեղյակ չեմ, միջին կարգի՝ ոչ lcd,  ոչ էլ dolbi digital, իհարկե, հեռուստացույցերն ինչ արժեն: 

Խնդրում եմ, եթե մեկնումեկը տեղյակ է, թող գրի: Եթե հանկարծ գումար էլ ավելանա, վստահ եմ, կգտնենք գնելու այլ բաներ՝ դպրոցական իրեր կամ սնունդ, կամ որևէ այլ բան ևս:

Մի խոսքով, այսքանը: Կիրակի օրը 4 - 7ը կինո Մոկսվայի մոտ:

հեռ՝ 095129377

upd: Ժողովուրդ ջան, ես ինքս էլ շատ լավ գիտակցնում եմ, որ հեռուստացույցը, մանավանդ ներկայիս ալիքների ու հաղորդումների մակարդակին լավագույն նվերը չի չքավոր ընտանիքի համար:

Ուղղակի լրագրողը, ով կապ ունի ընտանիքի հետ, ասել է, որ շատ կուրախանան, եթե նոր հեռուստացույց ունենան:

Բայց, որպեսզի ձեզ մոտ չլինի կարապետիչականության զգացողությունը, որը ես ինքս ապրում եմ հեռուստացույց նվեր տալու գաղափարից, կարող ենք և որոշել մեկ այլ բան ձեռք բերել:

Չգիտեմ՝ այս սեզոնը որևէ տնային անասուն առնելուն հարմար է, թե ոչ: Ով կարող է համապատասխան խորհուրդ տալ, խնդրում եմ, օգնեք:
Միգուցե ավելի պրակտիկ քայլ անենք ու մարդկանց համար փորձենք ապրուստի միջոց ստեղծել:

Article 5

$
0
0
Ժողովուրդ ջան, ես ինքս էլ շատ լավ գիտակցնում եմ, որ հեռուստացույցը, մանավանդ ներկայիս ալիքների ու հաղորդումների մակարդակին լավագույն նվերը չի չքավոր ընտանիքի համար:

Ուղղակի լրագրողը, ով կապ ունի ընտանիքի հետ, ասել է, որ շատ կուրախանան, եթե նոր հեռուստացույց ունենան:

Բայց, որպեսզի ձեզ մոտ չլինի կարապետիչականության զգացողությունը, որը ես ինքս ապրում եմ հեռուստացույց նվեր տալու գաղափարից, կարող ենք և որոշել մեկ այլ բան ձեռք բերել:

Չգիտեմ՝ այս սեզոնը որևէ տնային անասուն առնելուն հարմար է, թե ոչ: Ով կարող է համապատասխան խորհուրդ տալ, խնդրում եմ, օգնեք:
Միգուցե ավելի պրակտիկ քայլ անենք ու մարդկանց համար փորձենք ապրուստի միջոց ստեղծել:
Viewing all 1849 articles
Browse latest View live