Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Միամիտ մարդիկ մտածում են,

$
0
0
թե Հայաստանն էլ ռուսներին նվիրելու բան չունի:

Բա բրիթիշ փեթրոլիումի ամբողջ նավթից թանկ արժեցող Սևանա լիճն ու մեջի մաքուր ջուրը՞ ու մեջի իշխանը, որ հիմա ամեն կերպ վերականգնում են: Ուրիշ կառավարության դեպքում կարող է մտածեի, որ իրոք Սևանի կենսաբազմազանությունն են ուզում վերականգնել, բայց էս մեկի տարբերակում միշտ ականջս սղոցում է "Համաշխարհային բանկը խրախուսելու է ձկնաբուծությանը Հայաստանում" ավետիսը: Բա փոփոխած /թե՞ փոփոխման ենթակա/ ջրի մասին օրենքը՞:

Չէ՞ որ պոռնկական մտածելակերպը կարող է Հայաստան երկիրն էլ պոռնիկի տեղ օգտագործելու տալ՝

- հողը ասենք Ռուսաստանի արտաթորանքն ու աղբը այրելու (խնդրում եմ չխաբնվել ձևակերպումներին, "վերամշակում" բառը հանդիպելու դեպքում) համար, կամ Օխտա կենտրոն սարքելու համար,

- մարդկանց՝ ատոմային, միջուկային կամ էլ բիոլոգիական զենքերի փորձարկման համար

- ջուրը, օդը, սարերը, ձորերը, արևի ճառագայթները.... 

Իսկ եթե ինչ-որ մեկը կասկածում է, թե կարող են արդեն բնության մասերը ափռ-ցփռ նվիրել, թող մտնի ԱԺ կոչվող օբէկտի կայքը, բացի "իմ պատգամավոր" հատվածը ու մանրամասն զննի ԻՐ պատգամավորի դեմքի արտահայտությունը:

Տիգրան Մեծ

$
0
0
Քանի որ կառավարությունն ամբողջ էս տարվա ընթացքում զբաղված էր ցեցի պես երկիրը ներսից կրծելով, ոչ մի զարմանալի բան չկա, որ 2010թ-ի այնպիսի հոբելյաններ ինչպիսիք էին Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակը կամ Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակը, բացարձակապես չարժանացան պետության ուշադրությունը:

Մի կառավարություն, որի ղեկավարը օրուգիշեր նստած աշխատում է "Պետության վախճանի" ուղղությամբ, բնականաբար պիտի թքած ունենա այնպիսի անիմաստ պետականաստեղծ գաղափարի վրա, ինչպիսին է պատմությունը:

Տիգրան Մեծը հո՞ ճոպանուղի չի, որ տուրիզմ զարգացնի: Տիգրան Մեծը 21րդ դարի համար անընդունելի ու Գելոպոլիսի գաղափարներին հակառակ գործով է զբաղված եղել: Ո՞ր մի վախճանվող պետությանն է պետք պատմություն, որ Հայաստանին պետք գա:

Տիգրան Մեծ, Մովսես Խորենացի՝ մեկը ստեղծել է, մյուսը գրի առել ու մեր օրերի Eլիտայի համար անգամ պահպանել պատմությունը: 

Քանի որ մատներիս տակից անընդհատ քիչ է մնում  նախշուն խոսքեր դուրս գան, ավելի լավ է ուղղակի հղումը տամ: Լսեք անպայման: Ինչից ուր ենք հասել, ով էինք, ինչ ենք դարձել: Ու թուրքերն էստեղ հեչ կապ չունեն:

2150 Տիգրան Մեծ Արքայից Արքա

Անպայման լսել

Արմեն Ավտիսյան

$
0
0
Հայ ձմեռ պապը  էս վերջերս Արմենին կով է նվիրել: Բացի դրանից պայմանավորվածություն կա մասնավոր ընկերության հետ տանիքի հարցում օգնելու համար:

Մտածում եմ, որ քանի որ նոր տարի է դիմացը, կարելի է էս պահին գումար հավաքել սննդամթերքի համար: Շատ կուզենայի, որ համ էլ երեխաների համար տոնածառ ու խաղալիքներ կարողանայինք ձեռք բերել:
Հետագայում արդեն կարելի է գումար հավաքել ասենք հավեր առնելու համար, կամ մի քիչ ավելի խոշոր կենդանիներ:

Գումար փոխանցողների համար՝
Կարելի է գումարը փոխանցել հաշվին ու էլ-փոստով ուղարկել տեղեկություն ուղարկված գումարի մասին ու նշել, որ Արմեն Ավետիսյանի համար է: էլ-փոստի հասցեն՝ a2petros@yahoo.com

HSBC բանկ

USD 001-030071-101

EUR 001-030071-102

“Անելիք” բանկի “Կենտրոն” մասնաճյուղ

AMD 118051054088

 

 

Վաղը՝ 4-5-ը ու հետո էլ 6-7 կինո Մոսկվայի մոտ կլինեմ, եթե մարդիկ կան, որ կուզենան օգնել, խնդրեմ:
Հեռ. 095 129377

Արմենի ընտանիքը

շքանշանները 



Ու Ծաղիկ կովը


  

Ատանկ

Հանրապետական

$
0
0
Արտակ Դավթյանին Օսկար են մրցանակաբաշխում:

Շնորհակալություն է հայտնում բոլորին, նույնիսկ իրենց ազգ ու տակը "գովացող" ու "օրհնողներին":

Խնդրեմ, շատ լավ օրինակ թե ազգս ինչի չպետք է ընտրի 3000 դրամանոց երեսփոխանաժողով: 3000 դրամով դառնում են Eլիտա ու իրենց 3000 դրամանոց արժեքները փաթաթում են երկրի գլխին:

Ամոթ:

Հիշեցնեմ, որ Դավթյանը չ-ի տեղակ շ է ասում, դա տիպիկ է տվյալ կուսակցության անդամներին, այսպես ասած գաղտնի կոդն է: Իշնենք, հարցշի առաջանում, խաշմերուկ և այլն:

Հա, ՄԻՇՊԵՏԱԿԱՆ

Article 1

$
0
0
Дорогая редакция!

За ночь мой скромный блог посетило полчище ботов. Приятно, конечно. Льстит, естественно.

Просьба к администрации ЖЖ - может найдутся волонтеры и ответят вместо меня всем нашим друзьям ботам?

Я бы сама, только, вот спешу:(


Article 0

$
0
0
Սիրելի՛ ուռա-պատրիոտներ ջան, շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր փիար արեցին, ովքեր եկան ու գումարներ փոխանցեցին, ովքեր պատրաստ են այլ տարբերակներով օգնել Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

Նրանք, ովքեր երեկ չեն հասցրել, բայց ցանկություն ունեն, թող զանգեն, կաշխատեմ էսօր երեկոյան էլ քաղաքում ինչ-որ մի տեղ հանդիպել:

Վերջնական գումարի ու գնվածի մասին անպայման լրացուցիչ կգրեմ:

Մտածում ենք, որ ճիշտ կլինի, եթե Արմենի ընտանիքին շարունակական ու տևական ուշադրություն դարձնենք:

ատանկ

Հ.Գ. երեկ Հայ ձմեռ պապի անցնող տարվա հաշվետու ֆիլմն էին ցուցադրում կինո Մոսկվայում: Ի՞նչ ասեմ, Երևանի ճոխ փողոցներին չխաբնվեք հանկարծ:

Article 2

$
0
0
Կողքիս նստածը են մի վուլգար տիկին՝ մինիով ու նկարած աղվեսի աչքերով, կողքը՝ պաթետիկ դեմքով մի երիտասարդ: Ամբողջ ընթացքում խոսում էին հայերեն, առաջին ընդմիջման ժամանակ անցնելիս ասաց՝ sorry: Վերադարձան, տղայի վրայից թարմ կուլ տված օղու հոտ: Հետո էդպես ամեն ընդմիջումից վերադառնալիս օղու հոտն ավելի էր ուժեղանում, դեմքն էլ ավելի էր կարմրում ու պաթոսը շատանում: Կողքի կինն էլ ամեն անգամ ավելի էժան ու ավելի քաղցր օծանելիքի հոտ էր սփռում շուրջբոլորը:

Ջուր են վաճառում, այ մարդ էս ցրտին ինչի են ջուրը սառնարանում դնում:
Միջանցքում ծխել են, դահլիճ է լցվել հոտը... օֆֆֆ, է՛ս ինչ էր: Էս ի՞նչ էր: Է՛ս ի՞նչ էր....

Վաաայ, քիչ էր մնում մոռանայի Աիդայի մասին:

Ի՞նչ ասեմ.... Հասմիկ Պապյանն իսկական աստղ է: Գրանդիոզ ներկայացում, լուրջ աշխատանք, լավ երաժշտություն: Վատն էր Ռադամեսի դերակատար-երգիչը: Ձեռքս ծրագիր չընկավ, տեսնողներն ասացին, որ ինչ-որ վրացի էր: Չէ, ես դեմ չեմ վրացիներին, ուղղակի էդ երգող ազգի մեջ մի լավ ու հզոր ձայնով ոչ մեկին չէի՞ն գտել: Էդ որակի երգի համար կարելի էր լիբրետոն փոխել, Ռադամեսին շուտ մահացնել:

Շատ լավն էր Ամոնասրոն, լավն էր Ամներիսը: 

Շատ ափսոս, որ մերոնք դեռ պարել չեն սովորել: 20 հոգանոց պար էր, մի քանիսը շատ վատ էին պարում, ուշացնում: Ափսոս, որ՛տև ներկայացումը մի քիչ տեսքից գցում էին:

Ինչևէ, անկախ էդ մի քանի բանից, ապրեն հովանավորները: Մեզ պետք են նման մեծամասշտաբ ներկայացումներ: 

Ես մեծ հաճույքով էլի կգնամ     

Կոմիտաս վարդապետ


Article 0

$
0
0
Նախ և առաջ սա, շաբաթ օրն էր [info]gilantc ը դրել, սպասում էի 2շաբթին գա: Դե հիմա, ճիշտն ասած ես էլ մեծ հույս չունեմ սրա հետ կապված: Բայց դե մտնել տակը ստորագրություն դնելը ճակատագրական սխալ չեմ համարում:

Ես ավելի մեծ հույս եմ կապում ոչ վիրտուալ քայլերի հետ: Օրինակ՝ նախատոնական այս միջոցառումը վաղը՝ դեկտ. 28-ին, ժ. 18:00 նախագահականի դիմաց:

Հիմա, որ միամտի անուն չհանեմ, ուղղակի էսպես ձևակերպեմ՝ պարզ է, որ նախագահի մտքին կա սա ստորագրելը, չեմ կարծում նախագահը բլոգս կարդա, միգուցե երազում տեսնի, չնայած ո՞վ գիտի միգուցե և կարդում է, վարչապետն օրինակ պարապ-սարապ կոմպի մոտ նստած իր պրոֆիլն է թարմացնում, ով չի հավատում թող ռասֆրենդ անի վարչապետին ու փորձի մինչև 10 հաշվել, տեսնի կհասցնի՞, որտև մոտակա 2-3 րոպեի ընթացքում վարչապետն էլ նրան ռասֆրենդ կանի լօլ  

Մի խոսքով, նախագահական ընտրությունների ժամանակ, չնայած նրան, որ Սերժը հանրապետական էր, ես ձայն եմ տվել նրան, թե ինչի ոնց, հիմա երկար-բարակ չեմ գրի, բայց մի պատճառ հստակ կասեմ՝ նա, ի տարբերություն երեկ ու էսօր տաքուկ-տաքուկ իշխանական բազմազան օղակներում նստած պետության վախճանի մասին երազող շատերի, Արցախ է անցել:

Եթե նա վետո դնի eլիտարածին էս օրենքի վրա, ես, ու վստահ եմ, ոչ մենակ ես, կմտածեմ, որ էդքան էլ չեմ սխալվել:

ԵԹԵ...

Ամերիան

$
0
0
- համ ասոցացվում է Դիլիջան еլիտարաբուծության կենտրոնի հետ, որն էլ իր հերթին ասոցացվում է Հայաստանում գործող լեզվի օրենքի փոփոխության և շամանիզմի դեմ պայքարի հետ: Այս ամենն էլ իր հերթին ասոցացվում է հայտնի բլոգերի պետության վախճանի մասին երազանքների իրականացման հետ:

- համ էլ ասոցացվում է Երևանի հերթական պատմական շենքի քանդման և դրա փոխարեն բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման հետ

Ես հասկանում եմ, որ Ամերիայի հնարավորությունների սահմանները այդ ընկերությանը ստիպում են թաթը գցել լավագույնի վրա, մասշտաբներն էլ դարձնել համապետական, ընտրել յուղոտ կտորները, տարածքները:

Բայց ուզում եմ պարզել՝ արդյո՞ք Հայաստանն արդեն վերածվել է կորպորացիայի, որի փայատերը միայն փողատերերն են:

Ես՝ ՀՀ քաղաքացիս, իմ փայ Հայաստանը ոչ մեկին չեմ նվիրել: Ու չեմ ճանաչում մեկին, որ իր կտորը նվիրած լինի Ամերիաբանկին կամ էլ չգիտեմ որ պատահական անցորդին:

**************************
ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔԻՆ՝ ՎԵՏՈ

советские плакаты

$
0
0
У Нары отменная коллекция советских пропагандистских плакатов:)

Забавно смотреть на эти грубые пролетарские лица, на некрасивых детей, которые находили врагов народа среди сверстников, на эмансипированных женщин итд.



С одной стороны смешно, с другой - жутко.

Article 3

$
0
0
Կովերն իրենց կաթը թանկացրին

Հավերն իրենց՝ ձվերը:

Դե արի ու դրանց կենդանի ասա, ոչ թե անասուն:

Հեչ մտածել եք, թե էս անգամ աֆրիկահայությունը ո՞ր երկրներին է ձվերով ապահովել իր գրպանի հաշվին:

Տարբերակները մի քանիսն են՝

Ռուսաստան
Իրան
Թուրքիա
Եվրոպա

Ցան ցան, կուպացան
վիշել մալենկի պացան
մեր հավերը զարգացան
կուտ ուտելը մոռացան
գրել կարդալ իմացան

Ասում են, վերջին կառավարական ազատումները սենց հաշվելով են արել: Վարչապետը օգա ա եղել, դրա համար պաշտոնը թևի տակ տեղափոխվում ա նոր տարի՝ նոր սպասումներով լի:

Հայկական աշխարհ՝ ստեղծեմ քեզ
Հայաստանի Հանրապետություն՝ քանդեմ քեզ 

հավերի ու ձվերի ինադու

$
0
0
Ես հասկանում եմ՝ գաթա, սացիվի, էկլեր, նապոլեոն, ծտի կաթ, բլինչիկ... նրանք բոլորը ձու են ուզում:

Բայց, խոսքը մեր մեջ, դեկտ. 30 - հունվ. 5-ը պահք է:

Ազգս որ պահք պահի, ձվեր չառնի, հավերն իրենց չափն ու սահմանը կհիշեն: Ես երեք տեսակի պասուց տոլմայի ռեցեպտ գիտեմ:)))

Էլ չեմ ասում, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, մեղայ-մեղայ...

հեռուստադիտողների խնդրանքով

$
0
0
Ձեթով սարմա (ասել է թե տոլմա)

2 բաժակ բրինձ
4-5 գլուխ սոխ
1 ճ. գդ. տոմատ
2-3 հատ թարմ լոլիկ (ձմեռվա պայմաններում՝ փակած լոլիկ)
1 սուրճի բաժակ քամած կիտրոն
ձիթապտղի ձեթ
1 ճ. գդ. նռան հյութ
մանրած ընկույզ
աղ, կարմիր ու սև պղպեղ, չորացրած նանա
թարմ մաղադանոս
1 ճ. գդ. աջիկա

Պատրաստումը

Ձեթը տաքացնել և սոխառած անել, ավելացնել բրինձը, տոմատը, աջիկան, լոլիկը, քամած կիտրոնի կեսը և համեմունքը: Լցնել մի բաժակ ջուր և նռան հյութը և եփել մինչև ջրի քաշվելը;

Կրակից վերցնել, ավելացնել ընկույզը, նանան և մաղադանոսը;

Մի քիչ սառելուց հետո փաթաթել խաղողի թփով ու շարել կաթսայի մեջ: Ավելացնել մի քիչ ջուր, աղ և մնացած կիտրոնի հյութը:

Եփել 5-7 րոպե, ուտելուց չճպճպացնել, ծամել բերանը փակ

Article 0

$
0
0
Ամեն առավոտվա մթին զարթնում եմ հույսով, որ ձյուն եկած կլինի: Նայում եմ՝ չէ:
Հետո քիչ-քիչ լույսը բացվում է, ու լուսաբացի արևելքում երկինքը սկսում է կարմրել, ամաչել սարերի հետևից, ու արևը դանդաղ սահելով ու տրորվելով դուրս է գալիս:

Ձնաբեր ամպերը մոլորվել են ուրիշ երկրների երկնքում, արևն էլ մեզ մոտ գլորվում է արևելքից արևմուտք ու հակառակը...

Բնությունը մոռացել է, ոնց էր գիշերով ձյուն մաղում քաղաքի վրա:

Թե՞ էս քաղաքն է արդեն բնությունից դուրս:

Բարի երեկո

$
0
0
Եկել եմ տուն շաաատ հոգնած, բայց էնքան թեթև ու ուրախ հոգով, որ ոչ մի վատ բան չի ազդի վրաս:

Էսօր Արմենի կինը Մարիամը տղաներից մեկի հետ եկավ Երևան: Հայ Ձմեռ պապի Արմինեն խոսել էր, ասել, որ գումար կա իրենց համար հավաքած ու հարցրել, թե ինչի կարիք ունեն: Մարիամն ասել էր՝ լվացքի մեքենայի:

Էսօր գնացել ենք ու իրենց համար լվացքի մեքենա ենք գնել:

մենք հավաքել էինք 85000 դրամ
Հայ Ձմեռ պապը ավելացրեց 15000 դրամ
իսկ Զիգզագ խանութի տնօրինությունը 140.000 դր. արժողությամբ լվացքի մեքենան Արմենի ընտանիքին տրամադրեց 100.000 դրամով:

Գնեցինք indesit ֆիրմայի ավտոմատ լվացքի մեքենա:

Վաղը կդնեմ մի քանի նկար ու ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչի պետք չի առևտուր անել Բեկո ու Արայ խանութներից:

 

Շատ -շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր արձագանքեցին:

նոր տարի է, եղեր

$
0
0
Ինձ համար նոր տարվա առթիվ շնորհավորելը նույնն է, ինչ ասենք մարտի 8-ի առթիվ: Ոչ սիրում եմ, ոչ էլ կարծում եմ, թե շնորհավորելու բան կա, բայց ստիպված հեռախոսը, գրիչն ու կոմպը ձեռքս առած շնորհավորում եմ, որ մարդիկ իրենց լավ զգան, որ հիշում ու մտածում ես իրենց մասին:

Բացի դրանից, մտածում եմ, որ նոր տարվա առթիվ կարելի է շնորհավորել պոստ-ֆակտում: Որպես վառ օրինակ, Փղին ու Լենային, ասենք պոստ-ֆակտում շնորհավորել 2010-ի առթիվ:) Միտքս երևի պարզ է:
Թե չէ, ի՞նչ իմանաս, նոր տարին մարդկանց գլխին ինչեր կբերի, որ նախօրոք ասես՝ շնորհավոր: Օրինակ, ո՞վ էր էն խելոքը, որ առաջինը շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը եկող՝ 2010-ի առթիվ:

Բայց, անկախ վերը նշվածից, ուզում եմ մեջբերել Պարգև Սրբազանի շնորհավորանքից հատված: Կարևոր չի՝ հավատացյալ ես, թե անհավատ՝ ուղերձը շատ խորն է՝

Նոր Կտակարանը սքանչելի ձևով է ներկայացնում Սուրբ Ծնունդը, աշխարհի երեք ծագերից իմաստունները, հետևելով երկնքում Բեթղեհեմի աստղին, եկան ու գտան Մանուկ Հիսուսին մսուրի մեջ` շրջապատված գառներով, որոնք իրենց շնչով ջերմացնում էին նորածին Փրկչին: Ո¯վ զարմանալի աշխարհ, տեղ չտվեցիր քո Փրկչին, և Նա ստիպված եղավ երկնքից աշխարհ գալ գաղտնաբար և ապաստան գտնել գառնուկների մեջ` խորհրդանշելով Աստծու ճշմարիտ Գառանը, Ում երկրպագեցին իմաստունները և ընծաներ մատուցեցին: Այդ մսուրի մոտակայքում հովիվներ կային, որոնք էլ, ըստ ավետարանչի, խորհրդանշում էին Ճշմարիտ Հովվին` Հիսուս Քրիստոսին: Հենց այդ հովիվներն էին, որոնք արժանի եղան տեսնելու, թե ինչպես բացվեց երկինքը, իջան հրեշտակները, և մսուրի շուրջ երգեցին. ՙՓա¯ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն՚: Դա է, որ երկնքից ազդարարվում է մեզ համար Բարի Ավետիսը:

 

Մեկ էլ, առավոտվանից շատ ուրախացա [info]gilantc -ի գրառումից: Հրանտ Մաթևոսյանին կարդալը ազգիս կոմլպեքս բուժման կարևոր մասն է ըստ իս:

Article 1

$
0
0
ՀՀ նախագահը էսօր գնացել է դիրքեր, հանդիպել զինվորների հետ: Վեհափառի հետ միասին: Հալա՛լ

Այ եթե համ էլ լեզվի օրենքի վրա վետո դներ, ես էս կյանքից նախագահից էլ բան չէի ուզի:

Էս լկստված ծիտիկները

$
0
0
Չգիտեմ՝ կանոնավոր կերպով ճնճղուկներ կերակրած կա՞ք:

Ժամը սովորում են շատ արագ: Երբ բացում ես լուսամուտը, որ հացի փշրանքները լցնես, արդեն դիմացի ծառի ճյուղերին թառած, դեմքով դեպի լուսամուտդ՝ սպասում են:

Օրվա սովորական պաշարը երկու բուռ հացի փշուրն է: Իմ օրափայ հացի մեջի խմորոտ փափուկն իրենցն է: Սրանք բռերի քանակն էլ գիտեն. առաջին բռից հետո իրենց զսպում են, սպասում են: Ա՛յ երկրորդ բռից հետո արդեն փշուրների հետ իջնում են գետնին:

Լուրը, որ էս թաղում ծտերին հաց տվող կա, շատ արագ տարածվեց դրանց մեջ: Արդեն երրորդ օրը հասկացա, որ աչքին տեսանելի բոլոր շենքերի կտուրներից աչալուրջ հետևող ու սպասող կա: 
Հենց լուսամուտը բացվում է, բոլորը ձգվում են ու на старт դիրք են ընդունում: Իսկ կերը լցնելուց հետո, մեկը թևերը օդանավի պես բացած մի քանի շրջան է անում, լուր տալիս: 

Ու գալիս են տղերքը:)))

Երբ մեկ-մեկ մի քիչ ուշացնում եմ, տեսնում եմ, որ եկել նստել են պարանի վրա: Արդեն պատառդ կուլ չի գնում, պիտի արագ-արագ իրենց փայը փշրեմ, լցնեմ, որ հետո կարողանամ հաց ուտել: Դե իրենք բնության ժամերով են կողմնորոշվում ի տարբերություն ինձ: 

Ուտելուց հետո արդեն շատ ուրախ են: Էն օրը մեկը հորիզոնական դիրքով, բարակ տոտերով բռնվել էր շենքի տանիքից իջնող մի լարից ու ճոճվում էր երգելով ծլվլալով՝ լա-լա-լա-լա ծիվ-ծիվ-ծիվ-ծիվ....

Էրնեկ դրանց, լուրջ եմ ասում... 

Хочу в волшебное ОАО Газпром

$
0
0
Несмотря на то, что не люблю комеди клуб, ставлю сюда эту песню:)



ну надоели, честное слово! все эти ющенки, которые послали политику куда-то, открытки с дедами морозами и фашисты-сионисты.

http://obodwtjki.livejournal.com/
http://dqufvupio.livejournal.com/
http://uvtpyrtgu.livejournal.com/

уже рука устала отмечать их родненьких как спам и удалять.    
Viewing all 1849 articles
Browse latest View live