Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

Բարի լույս / Доброе утро


ֆիզիոնոմիստական

$
0
0
Հեչ ուշադրություն դարձրած կա՞ք էս Բալաշ Կասումըվին:

Վերին աստիճանի տափուկ արարածի տպավորություն ա թողնում: Երբեք է, երբեք, մարդկանց աչքերի մեջ չի նայում:

Ով հետը խոսի, ինչ ասի, աչքերը փախցնում ա:

Չքավորության մասին

$
0
0
Մեկ-մեկ Երևանի ճոխության ու լույսերի մեջ կորած խանութներին ու բուրժուա կյանքի մյուս ատրիբուտներին խաբնվում ես, քեզ թվում է կյանքն ամեն տեղ էդպես է:

Երևի հիշում եք հոկտեմբերի վերջին [info]ahousekeeper -ի հղումով, կարդացինք ազատամարտիկ Արմեն Ավետիսյանի մասին:

Էն, որ Արմեն Ավետիսյանը հերոս է, ճիշտ է, որ բազմազավակ ընտանիքի հայր է, էլի ճիշտ է, որ չքավորության մեջ են ապրում, էլի ճիշտ է: Բայց մի բան կար էդ նյութի մեջ, որ ճիշտ չէր՝ չստուգված էր, կիսատ իմացած, էական չի, էականն էն է, որ "Հայ ձմեռ պապ" ծրագիրն օգնում է նրանց ընտանիքին:

Վաղն ավելի մանրամասն կգրեմ օգնության մասին, բայց էսօր ուղղակի մի քանի նկար դնեմ:













Էն որ Հայաստանի ազգային հերոսն իր ընտանիքով նման պայմաններում է ապրում, չեմ ուզում ասել, որ միայն պետության մեղքն է, չնայած 99%ով հաստատ պետության մեղքն է: 
Ուղղակի մտածում եմ, որ ամեն մեկս էլ մեր փոքր բաժինը կունենանք սրա մեջ: Նման մարդիկ Հայաստանում շատ շատ են: Ավելի շատ ու ավելի թշվառ, քան մեր երևակայությունը կարող է նկարել մեզ համար: Հաստատ ամեն մեկս էլ ինչ-որ անպետք բան ժամանակ առ ժամանակ առնում ենք: Մենք իրար հետ կիսվելու սովորություն ու ցանկություն չունենք: 

...Էսօր ամբողջ օրը հոսանք չկար, ցուրտ էր, նեղվում էի, բայց հիմա մի տեսակ ամաչեցի: 

Վաղն էլի մանրամասներ կգրեմ "Հայ ձմեռ պապի" իրականացրած ծրագրերից, էսօր ուղղակի էս մի քանի նկարը:   

******
Նկարները տրամադրել են "Հայ ձմեռ պապից"
, որի համար շատ շնորհակալ եմ նրանցից: Նաև շատ շնորհակալ եմ իմ շատ լավ ընկեր Մարիից, որ ճանապարհը ցույց տվեց:)

Ցույց և Երթ

$
0
0
Originally posted by [info]azatarar at Ցույց և Երթ
Հարգելի համախոհներ,
Օտարալեզու դպրոցների տխրահռչակ օրինագծերը կառավարությունը մտցրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Փաստորեն, փորձ է արվում տարեմուտին մի շարք օրենքների շարքում աննկատ անցկացնել հանրության կողմից մերժելի «բարեփոխումը»: Եվս մեկ անգամ իշխանությունը ի ցույց է դնում մեր ազգային,  քաղաքացիական ու մարդկային արժանապատվության և Անկախ Հայաստանի գաղափարի և իրականության հանդեպ իր արհամարհական և մերժողական վերաբերմունքը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բողոքի երթ և ցույցեր է անցկացնելու Կառավարության, Կրթության և Գիտության  նախարարության, Նախագահի նստավայրի և Ազգային Ժողովի առջև: Երթը կսկսվի դեկտեմբերի 14-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 10.00-ին Կառավարության նստավայրի կենտրոնական մուտքի մոտ:


ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՉՈՒՆԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ:

կներեք, չէի՞ք ասի, ձեր ռադիոյով երգեր ե՞րբ են միացնում

$
0
0
Չէ, խաբեցի, լսում եմ: "Վեմ": Ու ոչ միայն հոգևոր զրույցների ու հետաքրքիր հաղորդումների համար: Ինչպես նաև ոչ թե որովհետև ես միայն դասական երաժշտություն եմ լսում:

Ինչքան էլ որ մեկ-մեկ հավեսս տալիս է թեթև ինչ-որ բան լսելու, բախտս երբեք չի բերում ալիքները փոխել երգերի կարճ և հաճելի պահերը բռնացնել համար: 99% գովազդ ես լսում:
Ո՞նց կարելի է անընդհատ կազինոների, ստամոքս լցնելու օբէկտների ու գիշերային ակումբների մասին լսել անգրագետ հայերեն կամ գլամուռնո-ռուսերեն լեզուներով:

կըզինո պըրիզյան
ուլիցը մա՛յռըկաղակային
ակցիը վ պումե
խաշ-չալաղաջ "մեր չոլը" պանդոկում
մատելь սաունը "նանարիկ" և այլն

Իսկականից մարդու զահլա ա գնում

Article 2

$
0
0
Էմոցիոնալ առումով տհաճ օր էր:

Դուրս էի եկել, ու տուն գնալս չէր գալիս: Էս նոր տարվա վազքի մեջ էլ ինչ-որ բան է կախվում օդում, ինչ-որ սպասում, ինչ-որ տաքուկ խանութների ու էդ խանութներում աչքդ ուրախացնող իրերի փնտրտուք, ինչ-որ կորցրած բան գտնելու ակնկալիք: Բայց նման բաներ մենակ օտար քաղաքներում են լինում:

Երևանում հստակ գիտես՝ էս Մաշտոցն է, էս Թումանյանը, էս Սայաթ-Նովան՝ ոչ մի տեղ ոչ մի բան չկա, որ քեզ կզարմացնի կամ կուրախացնի: Ամանորյա իրերն էլ ավելի շատ էժան տեսք ունեն ու լցված են տնտեսական խանութներում՝ լվացքի փոշիների ու զուգարանի թղթերի արանքում:

Էլի միակ կանչող տեղը գրախանութն է:

Գրքեր գնեցի ու էլի ուզեցի օտար տարածք, որտեղ կարելի էր նստել ու անհայտ ու անծանոթ մնալ ամեն տեսակի անցորդի համար: Որ անգամ ծանոթ դեմք տեսնելու հավանականությունը 0-ից էլ ցածր լինի:

Մեկ-մեկ ուզում ես հենց էդ աստիճանի օտարություն: Ու որ հասնես էդ օտար միջավայրին վայրկենապես, որ հետո հենց օգնության կանչելու ժամանակը գա, էլի վայրկենապես հետ հայտնվես հարազատությունից ու ճանաչելիությունից մաշված քո տարածքներ:

Article 1

$
0
0
Ու լույսն էլ բացվում է անկախ ամեն ինչից:


Շատ եմ խնդրում նայել էս հոլովակը


Article 3

$
0
0
Մեր մեջի ամենահամեստներն ամենատաղանդավորներն են: Դե բնականաբար!:)

Մի հատ նայեք [info]haykuhi նկարազարդած գրքից հատվածները: Էսքան ճաշակով, էսքան հայկական, էսքան դրական ու բարի:

Առաջին անգամ, երբ նկարները դրել էր, իմ ուշադրությունը գրավեցին աղջիկները: Չնայած նրան, որ աչքերը փակ են, դու տեսնում ես նրանց աչքերի գեղեցկությունը:

դը մեյըր- իլեքթ

$
0
0
կամ մարդավարի ասած "նորընտիր քաղաքապետի" մասին բացարձակապես կարծիք չունեմ, եթե չհաշվենք նրա կուսակցական պատկանելության բացասական կողմը: Բայց դե Տարոն Մարգարյանն էլ, որի կողմից էի ես իմ բոլոր ձեռքերով, էլի էդ մի թերությունն ուներ, էնպես որ հաշվենք, որ կյանք է, էդպես էլ կլինի:

Այսպիսով, իմ վերաբերմունքը ներկա քաղաքապետի հանդեպ գնահատում եմ 0

Կհաշվեմ, որ լավ քաղաքապետ է, եթե առաջին հերթին Օպերայի բակից վերացնել տա բոշի բազարը՝ կոկա-կոլայի անձրևանոցներով ու փչովի մանկական բատուտներով հանդերձ: Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները չեն երևում ընդհանրապես, ոնց որ Մալաթիայի տոնավաճառը լինի:
Երբ որ մանկական այգիներն էին վերացնում (ի դեպ, դեռ շարունակում են), խղճի խայթ վստահ եմ, որ չէին զգում, հիմա էդ զրթուզիբիլը որ լցրել են օպերայի բակում, չի նշանակում, թե երեխաներին են սիրում: Դա ընդամենը նշանակում է, որ չերեզներով մեկի ծանոթ մեկին տվել են, որ փող աշխատի լավ յուղոտ տեղում:

Նույնը մաղթում եմ Կոնսի այգուն: Կոմիտասի արձանի կողքին հեչ պարտադիր չի, որ զրթ գույների աստիճաններով տունիկ դնեն: Մեկ է, երեխաներն էնտեղ խաղալու տեղ չունեն:

Հուսամ, անցած տարվա նման բոշայական անճաշակության մեջ չեն խեղդի Երևանը էս տոնական ազիզ օրերին

Եվ ընդհանրապես, ես հողի վրա աշխատող ռամիկին էլ եմ հարգում, տոնավաճառում ու շուկայում առևտուր անողին էլ, բայց երբ որ ռամիկը սկսում է իր ճաշակը իմ վզին փաթաթել, ես անտանելի սնոբ եմ դառնում:

չիպ-չիպ-չիպ ընդ դեյլ

$
0
0
Հասանք:

2011 թ. սեպտեմբերից այլևս ազգիս կենսաչափական, ասել է թե բիոմետրիկ տվյալները կլինեն աշխարհի համար բաց-բրախ: Ոչ միայն բիոմետրիկ անձնագրեր կբաժանեն, այլև այդ անձնագրերը կտպագրեն որևէ այլ երկրում:

Բացի դրանից, մի քանի տարի առաջ վբարձրացրած հայտնի աղմուկը նույնականացման քարտերի հետ կապված փաստորեն տվեց ժամանակավոր արդյունք: Սպասելի էր իհարկե: Էն ժամանակ էլ էին ասում:

Նույն ժամանակից սկսած տրվելու են նույնականացման քարտեր ներքին օգտագործման համար:

Բարի գալուստ ազատ աշխարհ

Արա Սարգսյան

$
0
0


Երեկ Շողակաթով շատ հետաքրքիր ֆիլմ էր քանդակագործ Արա Սարգսյանի մասին:

Էլի, մտավորականի, արվեստի հզոր գործչի ու հայի մի տեսակ, որի պակասը հիմա շատ է զգացվում:

Ծնվել է Կ.Պոլսի մոտ գտնվող Մաքրի գյուղում: Նախնական մանսագիտական կրթություն է ստացել Պոլսում: Հետո արդեն գնացել է Հռոմ ու Վիեննա: Հետո տեղափոխվել Հայաստան: Ապրել, ստեղծագործել ու մահացել Հայաստանում:

Զարմանալի կյանք է ապրել Արա Սարգսյանը, որի մասին նույնիսկ հարազատները չեն իմացել: 

Մահացել է 1969 թ: Երևանում: Ոտքի կոտրվածքով պառկել է հիվանդանոց, չորս ամիս բուժվելուց հետո, երբ արդեն մի քանի օրից դուրս գրեին, սկսել է ջերմել ու մի քանի օրվա մեջ ջերմությունը հասել է մինչև 41 աստիճան, ու մահացել է: 
Տարիներ անց, հարազատները սկսել են հետաքրքրվել նրա մահվան պատմությունով ու հայտնաբերել են իսկական ոդիսական պատմություն:

Հռոմում ու Վիեննայում իրոք սովորել է գեղարվեստական ակադեմիաներում, բայց գնալու իրական նպատակը եղել է երիտթուրքերի պարագլուխներին հետապնդելը: Պարզվել է, որ նա եղել է դաշնակցական ու մասնակցել է "Նեմեսիս" օեպրացիային:

1924թ-ին դիմել է ԽՍՀՄ քաղաքացիության, որ Հայաստան տեղափոխվի՝ շատ լավ ու խորությամբ գիտակցելով, թե ուր է վերադառնում: Էդ տարիներին Հայաստանը լքել էին գրեթե բոլոր մտավորականները, անգամ Թամանյանը, որ էն ժամանակ տեղափոխվել էր Պարսկաստան: Բոլշևիկների ստեղծած քաղաքացիական իրարասպան կռիվներից հիասթափված մեծամասնություն լքել էր Հայաստանը:

Քաղաքացիության դիմելիս, Արա Սարգսյանը թաքցրել էր իհարկե իր դաշնակցական անցյալը և այն փաստը, որ եղբայր ունի: Ու եկել էր:

40ականներին նախաձեռնել է Հայաստանում գեղարվեստի ինստիտուտի հիմնումը չնայած սովին, պատերազմին, ու 45 թ-ին ընդունել են առաջին ուսանողներին: Եղել է ինստիտուտի առաջին ռեկտորը: Նա ոչ միայն ուսուցանել է, այլև կերակրել է իր ուսանողներին, իսկ եթե թոշակներն են ուշացրել, սեփական գումարներից վճարել է նրանց թոշակները, որ հանկարծ ուսանողները կարիքի մեջ չմնան:
 
Երբ Մինասը ինստիտուտում ուսանող եղած ժամանակ ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել դասախոսներից մեկի հետ, և դրվել է նրա հեռացման հարցը, Արա Սարգսյանը Մինասին կանչել, նամակ է գրել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա ու ուղարկել Մինասին էնտեղ սովորելու:

Դեռևս 43թ-ին կերտել է Սահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց քանդակը, որ 59 տարի մնացել է անհայտ ու անկախության տարիներին միայն տեղադրվել համալսարանի դիմաց:

Հայտնի է, որ հեղինակն է Խաչատուր Աբովյանի, Նելսոն Ստեփանյանի, Օպերայի դիմացի Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների, կինո Մոսկվայի, բժշկական համալսարանի ու Ակադեմիայի շենքերի վրայի քանդակների և այլն: Մարդ, ով մասնակցել է Երևանի Երևան դարձնելուն: Երևանն էսօր հարազատ է ու սիրելի նաև Արա Սարգսյանի գործերով, ոնց որ և Քոչարի:

Էլի մի շատ հետաքրքիր դեպք: 53թ-ին եղել է ԽՍՀՄ ԳԽ դեպուտատ, ու հայ մտավորականները դիմել են նրան, որ միջնորդի Նախիջևանն ու Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցում: Էնքան գիտակից մարդ է եղել, հասուն, քաղաքացիական մտքով, որ ասել է, որ երկուսը միանգամից չի ստացվի: Ասել է՝ եկեք սկսենք Նախիջևանից: Այն հայաթափվում է, Նախիջևանը պահելը շատ դժվար կլինի, իսկ Ղարաբաղը մերն է լինելու, չանհանգստանաք: Էն ժամանակ իհարկե նրան մեղադրել են ոչ բավականաչափ հայրենասեր լինելու մեջ, բայց էսօր ակնհայտ է, թե ինչքան խորն է տեսել խնդիրը ու ինչքան ճիշտ է եղել նրա մոտեցումը հարցին:

65-ին՝ Եղեռնի 50-ամյակի առթիվ Սփյուռքում սկսել է հնչել նրա անունը: Մինչ այդ դաշնակցությունը գաղտնի է պահել նրա մասնակցությունը Նեմեսիսին, որպեսզի Արա Սարգսյանը խնդիրներ չունենա պետանվտանգության հետ, բայց Եղեռնի մասին աղմուկի հետ միասին քիչ-քիչ սկսել է լսվել նրա անունը: Պետանվտանգությունը սկսել է հետաքրքվել Արա Սարգսյանի նախախորհրդային կենսագրությամբ ու պարզել, որ "Նեմեսիսի" մասին գրառումներում երևացող Ա.Ս. ծածկագիրը նրան են վերաբերվում: Բացի դրանից 59թ-ին, երբ առաջին անգամ նրան թույլ են տվել մեկնել արտասահման ինչ-որ միջազգային ցուցահանդեսի մասնակցելու համար (ի դեպ, նա էդ ժամանակ ձևավորել է Հայաստանի ու եղբայրական Ադրբեջանի տաղավարները), նրան գտել է նրա եղբայրը: Բնականաբար էդ փաստը ՊԱԿ-ի աչքից չի վրիպել ու սկսել են շատ լուրջ զբաղվել նրանով: Հայաստան վերադառնալուն պես իմանում է, որ իրեն ազատել են ռեկտորի պաշտոնից:

Քիչ-քիչ սկսում է կանխազգալ, թե ինչ է իրեն սպասվում, սկսում է հուշեր գրել, կտակել իր գործերը:

Իսկ հիվանդանոցում եղած ժամանակ նրան այցելում է ամերիկահայ դաշնակահարուհի/անունը չեմ հիշում/, բերում է նրան Նեմեսիսի մասին պատմող գիրք, որտեղ և կային Ա.Ս. ծածկագրերը:

Մահվանից հետո անցկացված անատոմիական հետազոտությունը ցույց է տալիս, որ բացարձակ առողջ էր Արա Սարգսյանը, իսկ արյան մեջ գտնում են սեպսիս, որն էլ հետևաբար բերել էր նրա մահը ՊԱԿ-ի թեթև ձեռքով իհարկե:

Մի խոսքով, այ էսպիսի հետաքրքիր բաներ ու նման մեծ մտավորականներ:

Ինտերնետում գտա բավականին տեղեկություն ու զարմացա՝

ՊՆ-ի կայքում Նեմեսիսի մասին,

Դե վիքիպեդիան ընդհանուր կենսագրական տվյալներով 

Շատ ուրախացա նրա թնագարանի կայքը գտնելու համար, իհարկե քիչ ու միչ է սարքած

Ինչպես նաև հուշերից Մաքրի գյուղի մասին, որը գտա [info]buzand-ի հղումով  

Մոռացա նշել,

$
0
0
որ Արա Սարգսյանը տիրապետում էր 10 լեզվի՝ այդ թվում գրաբար և էսպերանտո: Իսկ իր ուսանողների համար կարդում էր գերմանական գրականություն գերմաներեն լեզվով:

Իհարկե, գերազանց տիրապետում էր նաև թուրքերենին, որը շատ է օգնել "Նեմեսիսի" իրականացման ժամանակ:

ՊՆ-ի կայքի նյութը

Article 0

$
0
0
Մամայիս հետ նստած թեյ ենք խմում: Տոնածառ, վրան լույսեր, կողքերը՝ մոմեր: Մամայիս համար միացրել եմ նրա շատ սիրած Էլլա Ֆիցջերալդին ու Լուի Արմստրոնգին:

Մի անգամ փոքր ժամանակ սկավառակի վրա եղբայրս տեսել էր ու հարցրել՝ ովքեր են: Մայրս փորձել էր կարճ բացատրել՝ էս մարդը, տղա ջան, ջազի թագավորն է, էն էլ՝ ջազի թագուհին:

Եղբայրս էլ թե՝ մարդ ու կի՞ն են, մամ...

Article 2

$
0
0
Էս քանի օրը,
- երբ Ռուսաստանում խառնվել է իրադրությունը,
- երբ ամեն մի ոչ-սլավոնացի իրենց համար չեչեն, խաչիկ, կովկասցի է,
- երբ էլեմենտար բաներից անգամ բավականաչափ կիրթ մարդիկ, ինչպիսին է ասենք նույն Կուռաեվը, գաղափար չունեն, ինձ հետաքրքիր է, ռուսալեզու կամ օտարալեզու դպրոցների սիրահարաներն իրենց հարց տվե՞լ են՝

բա մեզ պետք ա


Չծագե՞ց արդյոք մարդկանց մոտ էն միտքը, որ անկախ ռուսերեն լեզվի ու գրականության իրենց իմացությունից, իրենք խաչիկ են մնալու: Որ էդ ֆաշիստ-նացիստներին, էդ կայսերական սինդրոմով տառապող մեծամասնությանը թքած դիմացի "կովսկացու" լեզվի իմացության վրա էլ, մակարդակի վրա էլ: 

Ասածիս մեջ չարախնդություն բացարձակապես չկա: Ուղղակի պետք է սթափ նայել ամեն ինչին: Արժանապատվություն է պետք մերը պահելու ու քաղքենիության հետևից չընկնելու համար: 

Ի դեպ, Աշոտյանին հանելը ոչ մի բան չի փոխելու: Օտարալեզվի երգը ավելի բարձր տոներից է երգվում: Առնվազն վարչապետի փոփոխություն է պետք, որ դադարի:

նամակ

$
0
0
Էս լակոտին որ լսես՝ իրեն ոչ ոք չի հասկանում:)

Յ. , Դ.

ես շատ կը սիրեմ ձեզի: եսեմ պիտիկլոկը

Բարեւ իմ սիրելի Դ. և Յ. ջան; Ես ձեզ շատ շատ կարոտել եմ:

Ես շատ եմ ուզում Հայաստան քալ դուկ չեկ հասկանում որ ես ուզում եմ Հայաստան քալ ախր ես Հայաստան եմ մեծացել 

Ես շատ շատ շատ շատ շատ շատ (ուղիղ 6 հատ/Ն/) ամպի չապ կը սիրեմ ձեզի եւ ես անպայման պիտի տեսնեմ ձեզի

Իմ սիրելի Յ-ին ու Դ-ին

հակառակ էջին՝ երկու հոգի նկարած, մեջտեղը ձնեմարդ, որը մարմնավորում է նամակի հեղինակին ու ամենավերջում՝

օհ օհ օհ իմ սիրելի ձմերռը

Նստել եմ, չգիտեմ՝ խնդամ, թե ոնց 

*Հաշվի առնելով այն փաստը, որ դեպքն իրական է, անունները և/կամ դրանց առաջին տառերը փոխված են՝ անձանց վնաս չհասցնելու նպատակով
** Գրելաոճը և տառասխալները պահպանված են

*** Նամակի հեղինակը 7 տարեկան չկա

Գրիգոր Նարեկացի / Григор Нарекаци

$
0
0
"Библейский сюжет" - очень хорошая передача, которую по субботам показывают на канале "Культура".

Оказывается, недавно передача была про Григора Нарекаци и его книгу Скорбных песнопений. Спасибо Седраку!


6 տոկոսանոց հոգու ճիչ կամ դառնանք ու փառք տանք Տիրոջը

$
0
0
2008-ի ընտրություններից հետո, ի թիվս այլ ոգեշնչող բառերի՝ մրցունակություն, հավակնոտ, և այլն, ազգիս ակտիվ լեքսիկոն մտավ "զոռբայություն" բառը:

Ուղղղակի էն ժամանակ ասում էին, իբր չեն թողնելու զոռբայությամբ ասածները առաջ բրդեն, իսկ հիմա զոռբայությամբ բրդում են լեզվի օրենքը:

Մեկ էլ, էն օրը բախտս ժպտաց, ու ես հայտնվեցի Երևանի համար մեկ տեսարժան վայրում՝ ամենամեծ սուպեռմառկետում:
Շատ բան չասեմ, ուղղակի անդադար ազգիս շնորհավորում էին գալիք նոր տարվա ու բացված սուպեռմառկետի առթիվ ու վերջում քրիստոնեաբար ավարտում խոսքը՝ ՏԻՐՈՋ կամոք կծաղկեցնենք մեր եկրիրը:
Մենակ "ամէն" չէին ասում վերջում:

Հիմա մարդիկ կմտածեն՝ թե ինչ կապ կար երկու տարբեր բաների միջև, բայց կար՝ փարիսեցիները լցվել են, օդ չկա շնչելու: Աշոտյանին էլ որ թողնես, անդադար փառք կտա ՏԻՐՈՋԸ ու երկիր կը պագանի....

Բարձր խնդացա (lol)

$
0
0
Հետաքրքիր կլիներ պարզել՝ թե որ սկզբունքով են մարդկանց ընդունում Հանրապետական կուսակցություն: Հաստատ կրթական ցենզերը () չեն հաշվում: Չնայած, էսօր նայելով՝ թե ով բժշկի դիպլոմ ունի, ով տնտեսագիտության դոկտորի, իսկ ով՝ ակադեմիկոսի, պարզ է, որ նույնիսկ նման ընտրությունը շատ չէր խանգարի բանվոր-դասարակրգի լայն զանգվածների ինտեգրմանը Հայաստանի հանրապետական-կոմունիստական կուսակցության շարքեր:

Ինչևէ:

Լինելով հանդերձ ՀՀԿԿ խմբակցության ղեկավար, Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս ուրիշներին հայերեն սովորել:

Ուրիշների համար հոգեբույժ հրավիրելու մասին էլ չեմ էլ խոսում, վասն զի մարդու հոգեկան շեղման առաջին նշանը հենց նա է, որ ինքը չի ընդունում, որ ԻՆՔԸ խնդիրներ ունի

գազ, բնական գազ...

$
0
0
Ես գիտեմ, որ խելքս շատ բան չի կտրում, բայց մի տեսակ կոնկրետ էս մի կետի պահով խորը դիսկոմֆորտ եմ ապրում:

Խոսքը գազի ու գազի գնի մասին է:

Եթե մենք Պարսկաստանից ուղիղ ու էժան գազ ենք ստանում, էդ մարմնի ո՞ր մասի տրամաբանությամբ է ստացվում, որ մենք ռուսական գազ ենք սպառում ու "շուկայական" գներով:
Viewing all 1849 articles
Browse latest View live