Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

ստեղծագործական մտքեր

$
0
0
Ամեն անգամ մթերային խանութ մտնելուց ու գների թանկությունը տեսնելուց հետո, մտածում եմ, որ էս կառավարությանը անպայման պետք է հուշարձան կանգնեցնել:

Ինչ-որ կոնցեպտուալ բան, կարող է լինել կոմպլեքս, կարող է լինել արձան, հուշարձան, պատվանդան, կիսանդրի... 

առաջարկներն ու լուծումները կարող են լինել տարբեր, բայց պետք է անպայման այդ հուշարձանն իր մեջ կրի  ապօրինի սեփականաշնորհումները, այգիների քանդումն ու բունկերների սարքումը, սուպեռմառկետների աննախադեպ աճն ու մանր ու միջին բիզնեսի վերացումը, դելֆինարիումն ու ձկնաբուծարանները, հայոց դաշտերի ու ծառերի մրգերը, որ հայոց ազգի հնարավորությունների հետ չի համընկնում՝ հատուկ շեշտադրումով լեզվի օրենքի, Eլիտար դպրոցների, կենսաթոշակային ֆոնդերի մասնավորեցման ու կանանց նախա- և հետծննդյան վճարները աշխատատերերի վրա դնելու որոշումներով: 
Եվ իհարկե ԳԵԼՈՊՈԼԻՍ:


Article 0

$
0
0
Անուններ չեմ գտնում: Բառեր նույնպես: Չգիտեմ ոնց նկարագրեմ սա: Ախր սա ընդամենը մի կամ հերթական այգու քանդումը չի է, սա դիագնոզ է: Զանգվածային հոսպիտալացում ու մեկուսացում հասարակությունից, միակ ձևն է երևի սրանց վնասազերծելու:

Ասես՝ բարբարոս կամ վանդալ, կմտածեն հարմար Eլիտար բառ ա թազա օբէկտի վրա դնելու, չեն էլ հասկանա, որ էդ իրենց գազանացած վիճակի նկարագրությունն է;


Ի դեպ, սիրելի կառավարությունը ինչ-որ "Զաքարի ամրոց" կոչվող հնագիտական վայրում հողերի օտարման մասին որոշում է կայացնում/կայացրել՝ Աշտարակ-Թալին ճանապարհի վրա:

անհետաքրքիր

$
0
0
Սուրճիս «սոչիկը» ոնց որ խփած լինի։ Գլխի մի կեսով ուզում եմ, մյուսով չէ։ Օրվա կեսը մի կեսի նազն եմ տանում, մյուս կեսը՝ մյուսի։

Հիմա էլ, քանի որոշեցի խմել, ձեռքի հետ գրականական թեթև շեղում տամ թեժ թեմաներից։

Գորկին ինձ համար միշտ եղել է մարքսիզմ-լենինիզմի ու հեղափոխության շեփորահար։ Մեկը, ում «Դանկոյի սիրտը» ժամանակին դպրոցական ծրագրերում խցկած գաղափարախոսություն է եղել ընդամենը։
Եվ իհարկե, մեկը, ում մռութը (անհարմար եմ զգում գրողի հասցեին նման կերպ արտահայտվել, բայց ուրիշ բառ չես գտնի) դուրս է պրծած Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող Գորկու անվան դպրոցի դիմաց տեղադրված հուշակոթողի եռասյուն հատվածի ներսից։ Միգուցե նման դեպքում կարելի է «մռութ» բառը վերագրել քանդակագործին, ով հեղինակն է եղել էդ հուշարձանի։ 

Ինչևէ… 

Տանը ձեռքս ընկավ Գորկու «Ռուսաստանով [մեկ]» (По Руси) պատմվածքների ժողովածուն։ Սկսեցի ըմբոշխնել ամեն մի տողը, ամեն մի պատմվածքը։

Ես հասկացա, որ Գորկու գործերն իսկական գանձ են թարգմանչի համար։ Կարելի է նստել ու ամեն նախադասության հետ հատ-հատ ստեղծագործել հայերենով։ Եթե ժամանակ ունենամ ու ինձ տրամադրեմ, կփորձեմ մի հատը թարգմանել։

Օրինակ սա

Мелькают и еще темные, безмолвные фигуры завсегдатаев клабища, людей, видимо, на всю жизнь связанных с ним крепкими цепями каких-то нержавеющих воспоминаний; ходят они, точно непогребенные мертвецы в поисках удобных могил, жизнь оттолкнула их, смерть - не берет.

А порою из высоких трав высунется угрюмая, глазастая морда бездомной собаки, пугая умным взглядом, - в нем чувствуется печаль отчуждения, и ждешь, что животное сейчас скажет человечьим голосом какой-то правдивый укор.

Иногда такая собака стоит на могиле, поджав хвост, тихонько поводя шершавой, бесприютной головою,- она долго стоит так, о чем-то думая. ВОет редко, а если начнет выть, - воет негромко и длительно... В густоте старых лип хлопочут грачи, галки, слышен тихий, голодный писк птенцов, уговоривающее карканье.

Осенью, когда ветер, сорвав листья, обнажит сучки,- черные гнезда будут похожи на истлевшие головы в мохнатых шапках,- кто-то оторвал их и воткнул на деревья вокруг белой, сахарной церковки во имя великомученицы Варвары. Осенью на кладбище все плачет, судорожно мечется - стонет ветер, как обезумевший, ограбленный смертью любовник.  

"Кладбище" 

նյամմ

անէսթետիկ թեմաներից

$
0
0
Արթուր Գրիգորյանն ու նուրբ հոտոտելիք ունեցող մնացած անձինք թող քթները փակեն, էլի պանրից եմ գրելու:

Ուրեմն, պարզվում է, որ ինչ-որ պետական փողերով աշխատող հանձնաժողով կա չգիտեմ էնտեղ աշխատող կանանց ծննդաբերությունից հետո ով է փող տալիս, որը պանրի թանկացման հարցով է սկսել զբաղվել: Շտապեմ հանգստացնել, էդ հանձնաժողովի՝ էս կամ էն հարցով հետաքրքրվելը դեռ չի նշանակում, որ անիմաստ բարձրացրած գները կիջնեն:

Ինչևէ: Ականջի պոչով լսեցի մի քանի հետաքրքիր փաստ՝

ա. պանիր արտադրողները իրենց պանիրների մեջ օգտագործում են կաթի փոշի և արգելված նյութեր (անունները չտվեցին, բայց ինձ թվում է, որ դրանք թանկ արժեն, հակառակ դեպքում ինչի՞ հաշվին թանկացավ պանիրը):
բ. Աշտարակ կաթը, որ շուկայի երեսուն տոկոսից ավելին է պահում, համարվում է գերիշխող պանրի շուկայում
գ. հեքիաթները, թե կաթը թանկացրել են, ոչ միայն սուտ էին, այլև տես՝ կետ "ա":

Հիմա մտածում եմ, գոնե էդ թունավոր պանիրների նոու-հաուն բացեին, ինչքան կաթի փոշի, ինչքան արգելված նյութ, ինչքան թույն, ինչքան աղ... առնեինք, ինքներս խառնեինք, ուտեինք, գոնե մի քիչ էժանով թունավորվեինք... 

եսիմ

Կոմիտաս Комитас Komitas

$
0
0

Չինար ես, կեռանալ մի, յար

Article 1

$
0
0
An Englishman's day. An who can describe it better than an Englishman's wife? It begins when he sits down to breakfast with his morning newspaper 

Իմ առավոտվա թերթն էլ ընկերների գրառումներն են: Ոնց որ թերթերում, էնպես էլ էստեղ առավոտ շուտի համար խորհուրդ է տրվում ընտրել ու կարդալ դրական բաները, որ հետո հավեսդ չփախնի ու փոշմանես, որ օրդ սկսել ես:

Օրինակ՝ Երևանի մասին գրառումները 99%-ով դրական տրամադրություն են ստողծում: Հա, մեկ էլ էս 

Նունեին համ էլ ասեմ՝ բա որ տեսնես ոնց են պրոսպեկտի վրայի շենքերը մաքրում, ֆասադները լվանում, ներկում, գույները վերականգնում: Էս ձգձգվող աշնան մեջ, արևի տակ իսկականից շողում է Երևանը: 

պարապ վախտի խաղալիք

$
0
0
Ներկիր ինքդ

Գտի՛ր երեք տարբերություն վարչապետի բլոգի և կառավարության պաշտոնական կայքէջի միջև և շահի՛ր երեք շիշ հայ կոլա:

կառավարության էջը՝ gov.am
վարչապետի բլոգը չեմ հիշում անգիր

Article 0

$
0
0
Քանի որ էս "եվրոպացիք" ինձ ձնով են ջիջիլ քցում, շարունակեմ հայկական ջիջիլների շարքը: Ինչքան հասկացա, թթուն լավ էֆֆեկտիվ էր:

Կալվադոս, տնական, հատ-հատ ջոկած ընտիր խնձորներից սարքած: Մեջը պոպոքի միջուկներ, մմմմ, անուշ կոնյակի հոտ ու մմմմ շատ համով:

ատանկ

Article 0

$
0
0
Ամենակարևորը էսօր՝

մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին, մենք միշտ ենք դեմ և դեմ կլինենք հատկապես էսօր 17:00 - 18:30-ի ժամանակահատվածում ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի կողմից:

Երկրորդը՝

"Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն" լորդ Ջորջ Գորդոն Բայրոն

Էս մեկը հատուկ վարչապետի ու Աշոտյանի համար՝

"Հայոց լեզվի բառային և ոճային հարստությունը հնարավորություն է տալիս համաշխարհային գիտության և գրականության գանձերը բոլոր նրբություններով թարգմանել հայերեն" Էդմոնդ Շուց (հունգարացի հայագետ)

"Իմ գիտցած լեզուների մեջ հայերենը բացառիկ է... Նախ՝ որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով" Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի գիտնական, հայագետ)

Господи, а где сейчас Христос, чем он занимается?

Article 0

$
0
0

Я как-то не собиралась писать о землетрясении. Не хотелось. Но прочла вот это и не удержалась.

Одно скажу – я терпеть не могу Горбачева. Не хочу и не буду гадать – он это устроил или нет. Бог всем судья.

Но, у меня неописуемая неприязнь ко всякому, кто хвалит его за что-либо. У меня Горбачев всегда ассоциируется с землетрясением, с Сумгаитом, Кировабадом и Баку, с операцией «Кольцо»…

Ժողովու՛րդ,

$
0
0
վաղը պատրաստվում են ԱԺ օրակարգ մտցնել լեզվի օրենքի փոփոխությունը: Երեկ շատ քիչ մարդ կար: Մրցունակներն էլ էդ քիչ քանակը (չնայած որակին, որ՛տև նրանց համար հիմնականում 3-5000 դրամով գլխաքանակ հավաքելը խնդիր չի) տեսնելուց "արդարացում" են գտնում իրենց՝ եղեր* 6-տոկոսանոց ճիչ եք բարձրացրել:
Հիմա՝ ժ. 10-13:00 ԱԺ-ի դիմաց  ով կարող է գալ, թող անպայման գա: ԱՆՊԱՅՄԱՆ:


Article 0

$
0
0
Լուրերից մեկով ասացին, որ սեյսմիկ անվտանգության խնդիրները նախագահի ու կառավարության անընդհատ, անդադրում ուշադրության կենտրոնում են:

Տեսնես՝ նախագահն ու կառավարությունը հե՞չ Հարուն ալ Ռաշիդի պես չարչու սովորական մարդու շորեր հագած քաղաքում ման չե՞ն գալիս:

Տեսնես՝ էդ որ օպերայի շենքի տակն էդքան կարդինալ փորեցին, էդ սեյսմիկ անվտանգության պատվի՞ն էր:

Տեսնես՝ քաղաքում ամեն մի քանի մետրը մեկ, որ շենքի ֆունդամենտ են փորում մետրերով ու շենքեր են տնկում, է՞դ էլ սեյսմիկ անվտանգության մաս է կազմում:

Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես հավատում եմ, որ ուշադրության կենտրոնում է էդ խնդիրը: Երբ վերջանում է աշխատանքային օրը, երբ բոլոր հնարավոր ու անհնարին օտարումներն ու շինարարական թույլտվությունները ստորագրված են, հաստատված, ղեկավարությունը աշխատասենյակներից դուրս են գալիս, լույսերն անջատում, գնում տուն, մի կտոր մի բան գցում բերանները ու սկսում կենտրոնանալ սեյսմիկ անվտանգության հրատապ հարցերի վրա:

Լեզվի օրենքից լուր կա՞ շրջապատում

$
0
0
Վերջը, Հայաստանը կդառնա՞ մրցունակ, թե՞ գնամ շամանություն սովորեմ

Բրյուսով Վալերիի անվան ԲՈՒՀ-ը

$
0
0
Ժամանակ առ ժամանակ ահավոր տխուր լուրեր եմ լսում Բրյուսովի ինստիտուտից:

Մի անգամ գրել էի ինտիտուտի նորածիլ ղեկավարության մասին, որ ուսանողներին խորհուրդ են տալիս օգտվել գուգլ-թրանսլեյթից:

Ինչպես և ողջ կրթության համակարգում, էնպես էլ Բրյուսովում, ժամանակ առ ժամանակ աշխատանքից հեռացվում են բարձրակարգ ու տարիքով դասախոսները, իսկ նրանց փոխարինելու են գալիս կիսագրագետ կամ տգետ երիտասարդներ: Վերջերս դեպք է եղել, երբ դեռևս թոշակի տարիքի չհասած դասախոս կանանցից մեկն անակնկալ լուրից, որ իրեն հեռացնում են աշխատանքից, ինֆարկտ է ստացել ու նույն գիշեր մահացել:

Ասում են, որ հիմա դասախոսներին ստիպում են ապառիկով լափթոփներ վերցնել, իբր թե առանց լափթոփի դասախոսը, ոնց որ բոբիկ մարդը փողոցում:

Բացի էս ամենից, ուսանողները երևի մի տարվա ուսման վարձի գումար են ծախսում նյութերի պատճենահանման վրա: Չգիտեմ, օրենքով, պայմանագրերով, թե էթիկայի նորմերով, որ գործում են ՀՀ-ում, տարեկան 450,000 դրամ ուսման վարձ գանձող համալսարանն արդյո՞ք չի պարտավորվում գրականությամբ ապահովել ուսանողներին:

Բայց սա էլ վերջը չի: Վերջերս Բրյուսովի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ռեկտոր Զոլյանն ասել է, թե Մաշտոցը հելլենական կրթություն էր ստացել Հայաստանում, ինչն ապացուցում է, որ Հայաստանում անգամ 1700 տարի առաջ էլ գործել են օտարալեզու դպրոցներ: Զոլյանը հավանաբար մոռացել է, որ Մաշտոցն էր այբուբեն ստեղծողը, ու որ եթե մինչև հայոց այբուբենի ստեղծումը Հայաստանում դպրոցներ են գործել, բնականաբար դրանք եղել են օտարալեզու:

Զոլյանը նաև հավանաբար վստահ է, որ իր ստեղծած խայտառակ կրթության համակարգով՝ գուգլ-թրանսլեյթն էլ վկա, ազգիս համար երախտավորներ է աճեցնելու:

Ամեն ինչ էդքան ահավոր չէր լինի, եթե օտարալեզու կրթության անխոնջ ջատագովը ստեղծեր հնարավորություն ու պայմաններ մարդավարի ուսումնասիրելու օտար լեզուներն ու լեզվաբանությունը: Եթե անասելի կերպով չպրիմիտիվացնեին նույն ռուսերենի և այլ լեզուների դասավանդումը մասնագիտական ԲՈՒՀ-ում: 
Մի անգամ ձեռքս ընկավ ինստիտուտի ռուսերենի բաժնի ուսանողների տպագրած ամսագիրը... Ի՞նչ մտածեցիք՝ թարգմանություններ Պուշկինից, Լերմոնտովից ու Տոլստոյի՞ց, հոդվածներ համեմատական լեզվաբանության, տեսական քերականության, բառագիտության կամ ոճաբանության մասի՞ն... Երբե՛ք:

1 էջ "Это модно", 1 էջ "Гороскоп на месяц", 1 էջ էլ ինչ-որ անիմաստ հարցազրույց ինչ-որ դասախոսի հետ:

Ասածս էն է, որ երբ որ օտարալեզվացավով տառապող պատկան մարմինները օտարալեզուն արդարացնում են կրթության որակի լավացմամբ, մի՛ հավատացեք: Էդ ուղղակի նրանք անում են, որ նեղություն չքաշեն կրթական ծրագրեր մշակեն, որակի մասին մտածեն:

Օտարալեզու որ եղավ՝ ռուսը իր ծրագիրը կբերի, թուրքը իր, անգլիացին իր, ֆրանսիացին իր, իսկ պատկան մարմիններին կմնա ընդամենը մի քանի տեղ ստորագրություն ու կնիք դնել:   

Article 0

$
0
0
"Культурная революция" на канале "Культура"

Тема: Массовая культура

Вспомнила Айтматова. Он ее называл "оптовой культурой"

Article 0

$
0
0
Եթե ես դիզայներական ու կարուձևական տաղանդ ունենայի, կամ տաղանդ չունենայի, բայց կարող-քանդող haute-couture ֆիրմա ունենայի, անպայման սեզոնի հիթը կդարձնեի վերջին զորավարժությունների ժամանակ Սերժի հագած սվիտրը ու վարիացիաները դրա վրա: Տղամարդու, կնոջ ու երեխաների հավաքածու, ակսեսուարներ:

Էս հոլովակի սկզբին հենց էդ սվիտրն է:


[info]kornelij -ից

Article 1

$
0
0
Էս Շուռն ասում է (մենք էլ հավատում ենք անվերապահորեն, թեև նա, օգտվելով մեր անվերապահ հավատից կարող է և հանգիստ խաբել, եթե մտքին լինի), որ էսօր սարեր-ձորերի օրն է: Էնպիսի մի ջիջիլ նկար էլ դրել է, որ մեռնելը գա մարդկանց:

Հիմա ես էլ պարապությունից մտածում եմ, դե մարդ մինչև պարապ չլինի, ո՞նց կմտածի, տեսնե՞ս սար չտեսած մարդը կհասկանա՞ թե էս հայերն ինչի են սարերի հետ "ջան"-ով խոսում:



Հը՞ն



Article 0

$
0
0
Հետաքրքիր կայք գտա: Կարող է և մյուսներին ծանոթ է, բայց ես առաջին անգամ տեսա՝ http://mrav.net/

Բավականին շատ տեսահոլովակներ կան: Էս մեկը նայեցի՝ Կոմանդոսի մասին:


Իսկ վերջին երկու րոպեի համար էլ ասեմ՝

Հայ առաքելական եկեղեցու վրա հաչացողները հասցեին բան ասողները էս կողմերում թող չերևան:

Պըրծ

Ի դեպ՝ http://mrav.net/books-page/ գրքեր  կան
Viewing all 1849 articles
Browse latest View live