Սա շատ կարևոր միջոցառում է: Ու նայեք ովքեր են մասնակցում՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Արամ Թալալյանը...
Մի քանի բառ գյուղի մասին ու ծրագրի:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից է: Ադրբեջանի հետ 18 կմ ընդհանուր սահման ունի: 1992թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական տանկերը գյուղ են մտել, սակայն տեղացիների պաշտպանական ջոկատը ջախջախել ու հետ է շպրտել դրանք: Գյուղը պատերազմին տվել է 21 զոհ և 2 անհետ կորած: Մարտականև«խաղաղության» զոհեր: 47% արտագաղթ: Ռմբակոծվածմանկապարտեզ: Գործազրկություն: Սոցիալականփակուղի:
Գյուղի երբեմնի 1650 հա մակերեսի 80%-ը կազմել են վարելահողերը, Վազաշենը տարեկան 2 հազ. տոննա խաղող է մթերել (խաղողի առատությունն էլ հենց պայմանավորել է գյուղի անունը): Պատերազմի ընթացքում կատարված դիրքային փոփոխությունների պատճառով հողերի լավագույն հատվածն անցել է հակառակորդի ձեռքը, մի մասն էլ մնացել է նշանառության դաշտում: Այսօր համայնքը տիրապետում է ընդամենը 165 հա վարելահող, որի 70%-ը գյուղացիների տնամերձերն են: Ռմբակոծված գյուղում կան մեծ թվով ավերակներ և կիսավեր շինություններ:
Նախկինում 370 ընտանիքի փոխարեն համայնքում մնացել է 200-ը, այն էլ կիսատված: Համայնքի բնակչության 47%-ն արտագաղթել է: Աշակերտների քանակը 360-ից իջել է 96-ի:
Գյուղը չլքած 1003 բնակիչները հիմնականում աշխատասեր և հումորով մարդիկ են, բայց կենցաղային խնդիրներն ու մենակության զգացումը հոգնեցրել են նրանց:
Ծրագրի մասին
Վազաշենի զարգացման ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝ մեղվաբուծության զարգացում, պտուղ-բանջարեղենի չորանոցի կառուցում, տնաշինություն և այլն:
Բայց կոնկրետ էս համերգից ստացված գումարներն ուղղվելու են մեղվաբուծության ծրագրին:
Կոնկրետ թվաբանություն
Ծրագիրն ունի հովանավոր՝ "Օրանժ" ընկերությունը, որը տրամադրելու է ընդհանուր գումարի՝ 3 մլն 304 հազար 300 դր-ի, մեծ մասը՝ 2 մլն 961 հազար 800 դր: Պետք է հավաքել մնացած 342 հազար 500 դրամը, որպեսզի ծրագիրը սկսեն իրականցնել:
Սա էլ հղումը ֆբ-ում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.10151121941826482.438932.723461481&type=3