Իհարկե, կառավարությունն էնքան թիվ ու թվաբանության պաշար ունի, որ ամեն բողոքիդ հանգամանալից պատասխան է տալիս:
Գազի գնի պահով էլ, էնքան անզիվ հայացքով բացատրում են, թե ինչի պիտի թանկանա, որ արդեն անհարմար ես զգում մարդկանց կասկածել, թե անազնիվ են:
Բա որ խոստանում են, որ անպայման անապահով խավիգազն ենհոգսն են թեթևացնելու, էլ չգիտես ոնց շնորհակալ լինես: Մնում է հուզվես ու սպասես հաջորդ ընտրություններին, որ շնորհակալությունդ հայտնես ընտրակաշառքի դիմաց:
Ու չնայած էս անկեղծ քրիստոնեական սիրուն, որ կառավարությունը տածում է դեպ յուր բազմաչարչար ժողովուրդը, մի շատ կարևոր կետ կա: Աղքատների համար գազի գին թեթևացնող, նրանց ձեթ ու այլ օգնություն բաժանող կառավարությունը նույն էդ ժողովրդից խլել է աշխատելու հնարավորությունը:
Էս էն ժողովուրդն է, որ բառիս բուն իմաստով քարից հաց է քամում, ստեղծում,եթե էդ քարն էլ ձեռից չես առնում:
Մարդկանց զրկել են աշխատելու ու ստեղծելու հնարավորությունից, շեշտում եմ՝ սեփական երկրում, որ չասեն՝ ռուսաստանների ու ամերիկաների խոպան հողերը ձեզ փեշքեշ, դարձրել մուրացիկ:
Հիմա որ օլիգարխներին սկսում են իրար հետ համեմատել, ասում են՝ էս մեկը էսքան է օգնում ժողովրդին, էն մեկն էսքան, երրորդն էլ սկի չի օգնում:
Ամեն մեկն իր աշխարհիկում իր ձեռքն է վերցրել բիզնեսները, մարդկանց թողել միայն մուրացիկությունը: Ու ազգս արդեն էդ ողորմությունից գոհ է, ավել բան չի ուզում, կամ արդեն մտքով չի էլ անցնում, որ իրենը մուրացկանությունը չի, այլ աշխատանքը:
ՈՒ էս նույն սկզբունքը կառավարությունս է յուրացրել: Ինչքան հնարավոր էր, բիզնեսները խեղդեցին, ինչքան հնարավոր էր՝ խոպանչի սարքեցին, աղքատացրին, որ հիմա ձեթ բաժանեն ու գազի գնի մի մասն իրենց վրա վերցնենմի գրպանից հանեն, մյուսը դնեն:
Տարին մեկ էլ մի առիթով մի սենց սեղան որ գցեն, ամեն նախարարի սուրբ ծնունդի առիթով տորթ դնեն հասարակական վայրերում, էլ ի՞նչ դարդ:
Անիմաստ էլ է հիմա, մրցունակ լեզվով ասած, մեսիջս ուղղել կառավարությանը, թե մարդկանց տվեք արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ու ձերձեթերըօգնությունը ձեզ պահեք: Հեսա կկարդան ու կամաչեն, բա չէ
Գազի գնի պահով էլ, էնքան անզիվ հայացքով բացատրում են, թե ինչի պիտի թանկանա, որ արդեն անհարմար ես զգում մարդկանց կասկածել, թե անազնիվ են:
Բա որ խոստանում են, որ անպայման անապահով խավի
Ու չնայած էս անկեղծ քրիստոնեական սիրուն, որ կառավարությունը տածում է դեպ յուր բազմաչարչար ժողովուրդը, մի շատ կարևոր կետ կա: Աղքատների համար գազի գին թեթևացնող, նրանց ձեթ ու այլ օգնություն բաժանող կառավարությունը նույն էդ ժողովրդից խլել է աշխատելու հնարավորությունը:
Էս էն ժողովուրդն է, որ բառիս բուն իմաստով քարից հաց է քամում, ստեղծում,
Մարդկանց զրկել են աշխատելու ու ստեղծելու հնարավորությունից, շեշտում եմ՝ սեփական երկրում, որ չասեն՝ ռուսաստանների ու ամերիկաների խոպան հողերը ձեզ փեշքեշ, դարձրել մուրացիկ:
Հիմա որ օլիգարխներին սկսում են իրար հետ համեմատել, ասում են՝ էս մեկը էսքան է օգնում ժողովրդին, էն մեկն էսքան, երրորդն էլ սկի չի օգնում:
Ամեն մեկն իր աշխարհիկում իր ձեռքն է վերցրել բիզնեսները, մարդկանց թողել միայն մուրացիկությունը: Ու ազգս արդեն էդ ողորմությունից գոհ է, ավել բան չի ուզում, կամ արդեն մտքով չի էլ անցնում, որ իրենը մուրացկանությունը չի, այլ աշխատանքը:
ՈՒ էս նույն սկզբունքը կառավարությունս է յուրացրել: Ինչքան հնարավոր էր, բիզնեսները խեղդեցին, ինչքան հնարավոր էր՝ խոպանչի սարքեցին, աղքատացրին, որ հիմա ձեթ բաժանեն ու գազի գնի մի մասն իրենց վրա վերցնեն
Տարին մեկ էլ մի առիթով մի սենց սեղան որ գցեն, ամեն նախարարի սուրբ ծնունդի առիթով տորթ դնեն հասարակական վայրերում, էլ ի՞նչ դարդ:
Անիմաստ էլ է հիմա, մրցունակ լեզվով ասած, մեսիջս ուղղել կառավարությանը, թե մարդկանց տվեք արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ու ձեր