Փշատն էլի ծաղկել է: Մետրերի հեռավորությունից փչում է անուշ հոտը: Ասում են, փշատի ծառը օձ է բերում... Ափսոս, եթե ճիշտ է. ես պիտի այգի ունենայի ու մեջը փշատ տնկեի:
Ծիրանենիների վրա ցոգոլ հատ ու կենտ կտեսնես, շենքերի երեխեքն արդեն սրբել են:
Ծառերը պայթում են կանաչի մեջ:
Շենքերի արանքներով գնում ես, ու ինչքան մոտենում ես, էնքան հստակ է լսվում պատարագի ձայնը եկեղեցուց:
Էս էլ Սբ. Երրորդությունը՝ Զվարթնոցի նման, խաչերը երկնքի մեջ ու բարձրախոսներից երգչախմբի՝ ասես երկնքից՝ հրեշտակների ձայնը.
"Քրիստոս ի մէջ մեր յատնեցաւ,
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ..."