Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Անվստահության մթնոլորտ

$
0
0
anushanahitիր մոտ գրում է, թե պիտի վիրահատությունները ու հարցաքննությունները անցկացվեն ձայնագրող տեսախցիկների տակ: Կատեգորիկ դեմ եմ:

Էդ ոստիկանական գործերից խելքս շատ բան չի կտրում, չնայած գիտեմ, որ գազանները, կյանքից աբիժնիկները, որ ուրիշներին նվաստացնելով են ինքնահաստատվում և այլն, լիքն են, ինչպես նաև լիքն են, հաստատ լիքն են նորմալ մարդիկ, որ գողերի են բռնում, հանցագործություններ են բացահայտում ու արժանի են հասարակության անկեղծ շնորհակալությանը: 

Ինչ վերաբերվում է բժիշկներին, մի քիչ մոտիկից եմ ծանոթ ոլորտին: Նախ ասեմ,  որ իհարկե, էս ոլորտն էլ ձեռից գնացել է, հա՛մ որպես համակարգ, հա՛մ մարդկային տեսակետից: Բայց էդ չի նշանակում, որ հեռուստադիտողը կամ ինտերնետ օգտագործողն իրավունք ունի դատավորի պես նստել ու որոշել, թե 7 տարի բժշկություն սովորած ու իր կյանքում տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց կյանք փրկած, նվիրած մարդը վիրահատությունը ճիշտ է կատարել, թե սխալ: Պետք չի մոռանալ, որ "տեսախցիկ դնել"ը նշանակում է, որ պետք է դնել բոլորի համար, ոչ թե մենակ անգրագետ կամ անբարեխիղճ մարդու: 

Բացի դրանից ոչ մի նորմալ, իրեն հարգող բժիշկ իր կոլլեգայի նշանակած բուժմանը մինչև նորմալ չծանոթանա, չփորձի վերլուծել, գտնել տրամաբանությունը, չի ասի՝ էս ինչ հիմարություն ա, սխալ ա, էս չի, էն չի... Իսկ էս պարագային ստացվում է, որ ամեն յութուբի կոճակ սեղմող դատավոր պտի դառնա մասնագետի գլխին: 

Մի անգամ մի հայտնի սրտաբան-վիրաբույժ էր խոսում, որն ասաց՝ թող մարդկանց չթվա, թե մեզնից ծանր են տանում յուրաքանչյուր հիվանդի մահը: Ո՞ր մի բժիշկը կուզենա, որ իր "ձեռքի տակ" մարդ մահանա, ո՞վ ասաց, որ տեսախցիկին հետևողը կամ ինտերնետի չհանդուրժող ու չլռող ֆեյքերն ավելի սրտացավ են, քան հիվանդին ժամերով վիրահատող կամ տարիներով բուժող բժիշկը:



Բայց էս ամենը մի կողմ: Ինձ ամենաշատը դուր չի գալիս միտումը: 

Դարձել ենք homo homini lupus est:

Մանկապարտեզ, դպրոց, բժշկություն, բանակ, ընտանիք... Անձեռնմխելի ոլորտ մեր կյանքում չի մնացել: Մեկը մի սխալ մի բան, մի խոսք, մի շարժում՝ յութուբն ու կլյաուզիան մեզ օգնական: Կարելի՞ է էսքան չվստահել իրար, էսքան կասկածել, էս աստիճանի իրար թշնամի համարել:

Եթե բժշկին քեզ թշնամի ես համարում, ինչի՞ ես հիվանդիդ տանում մոտը: Եթե դասատուն թշնամի է, ինչի՞ ես երեխեքիդ դպրոց կամ մանկապարտեզ տալիս: 

Ու հակառակը՝ եթե հիվանդիդ հետ պիտի մարդավարի չվարվես, ուրեմն ինչի՞ ես բժիշկ դառնում ու աշխատում, եթե աշակերտներիդ ու ուսանողներիդ պիտի չսիրես, ինչի՞ ես մանկավարժ դառնում՝ իմանալով, որ սկի աշխատավարձդ երբեք չի լինի քո երազած չափի, եթե հանցագործին թողած պիտի անպաշտպան ու "տեր" չունեցող մարդու մսերը գզես, ինչի՞ ես դառնում իրավապահ... 
 
Ես էս կատաղությունը, թշնամի փնտրելու մոլուցքը կհասկանայի մի կերպ, եթե մենք թշնամի չունենայինք: Բայց մենք ունենք թշնամի դրսում, ու իրար կոկորդ ենք կրծում ներսում: Բա վճռորոշ պահերին, եթե Աստված չանի, մենք նորից պատերազմում հայտվենք, ո՞նց ենք էդ նույն "թշնամի" բժշկի, դասատուի ու ոստիկանի հետ մի գծի վրա կանգնելու: Թե՞ թողնելու ենք թուրքին, մի հատ սկզբից իրար վերացնենք: 

Մինչև երբ ու ինչքան կարելի է ապրել հետապնդման մանիայով՝ շուրջբոլորս թշնամիներ են... Շուտով պիտի պահանջենք, որ հարևանների տներու՞մ էլ տեսախցիկներ լինեն, որ՛տև ո՞վ գիտի, կարող է էս հարևանները օր ու գիշեր նստած մտածում են՝ ոնց ինձ վնաս տան, ոնց տունս ջրեն, կամ էլ ինձ աչքով տան...

Մի բան հստակ գիտեմ, մենք ապրում ենք մեր իսկ ստեղծած անառողջ մթնոլորտի մեջ, դրա համար էլ էդքան հիվանդ ենք, էդքան ներվային, էդքան անհաջողակ ու չենք կարողանում մի կարգին միջավայր ստեղծենք ու ապրենք մարդավարի մեր մի կտոր հողի վրա: 




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles