$ 0 0 Մարդը աշխարհի իրականության առջև հաճախ կարծում է,որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապեսնյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված,նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախություննու երջանկությունը: Ունևորն ապրում է անհանգստության մեջ, չունևորը`նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի ենմարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուննյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում,միմյանց կործանում: Հանուն նյութականի, ավաղ, երբեմն նաև` Աստծո անունով`ընդդեմ Աստծո: Այն ինչ ծնունդ է առնում հանուն Աստծո, բարիք է մարդկանցհամար, մխիթարություն ու խնդություն: Աստծո հետ մարդու համար գործում ենկյանքի այլ չափանիշներ, գոյության իմաստի այլ սկզբունքներ ու արժեքներ`«սէր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու յետեւից.եղբայրասիրութեան մէջ` միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ`միմեանց գերազանցել» (Հռոմ. ԺԲ 9-10): Աստծո հետ պաշտոնը ծառայություն է,մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրիշենացման, կյանքի բարօրության:Ես հասկանում եմ, որ սրբերի հասարակությունում այսօրվաԱմենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը մեջբերելը մովետոն է: Հետևաբար հայցում եմ հելլոուինիբոլորսրբերիներողամտությունը՝ սույն մեջբերմամբ նրանց մտքի սրբությունը խաթարելու համար:)