Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

հերոս - հակահերոս

$
0
0
Սկզբից կարդացի էս՝

Հետո նայեցի էս:


Ու հիմա մտածում եմ, որ երևի էս զզվելի դեմքերով կերպարներին ստեղծելով՝ էս գռեհկության հեղինակները, ցուցադրողներն ուզում են ասել, որ Հայաստանում մարդկային դեմքով ու մարդկային հատկանիշներով երիտասարդներ չկան: Որ Երևան քաղաքի դեմքը հավանաբար դաուններն են, կապկանմաններն ու էս մտավոր հաշմանդամները: 

Էս թյուրիմացության մեջ նկարահանվածներն ու նրանց պատկերած կերպարները տարիքով երևի էնքան են՝ 25 տարեկան, ինչքան որ էր Դևը, երբ զոհվեց՝ հերոսի մահով ու նման կենսագրությամբ, կամ երբ որոշեց, որ հանուն հայրենիքի ազատագրման իր կյանքը դնելու է զոհասեղանին, կամ երբ հանդիպեց Կոմանդոսին ու Կոմանդոսի նման զինվորականի, հասուն ու խելացի տղամարդու վրա թողեց անջնջելի տպավորություն: Կամ էնքան են, ինչքան որ Դևն էր, երբ ազատագրեց իր մոր հայրենի գյուղն ու նպատակ ուներ ազատագրելու Էրզրումը՝ հոր քաղաքը: 

Միգուցե հեղինակները նաև ուզում են ասել, որ նման դեմքերով ու զրո ինտելեկտով, չսափրված երեսներով "կվազիմոդոներին" կարող են սիրել սիրունատես աղջիկները, որ աղջիկներն էլ չունեն նորմալ, մարդանման իդեալներ կամ որ աղջիկների իդեալները կարող են լինել դրանք: 

Մինչդեռ պետք է որ յուրաքանչյուր իրեն հարգող աղջկա իդեալը լինի նման տղամարդը՝
  • ..... Դավիթն անմիջապես աչքիը նկավ: Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը: Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում
 
Հետո էլ զարմանում ենք, երբ տրանսպորտում, փողոցներում, դպրոցներում, անգամ համալսարաններում տեսնում ենք էս կարգի դեմքերի. 20 րոպե նայեցի ու ոչ մի համակրելի կերպար չտեսա:

Ու հաստատ սրանք չեն մեր էրզրումներն ազատագրողները, չնայած որ սրանք են հրամցվում ամեն օր գրեթե բոլոր հռ-ալիքներից:

Վերջում մի հղում էլ Դավիթ Սարապյան-Դևի մասին՝ "Հայի ազնվական տեսակը": Ու էս տեսակը կա, գոյություն ունի: Ու մեր ազգի դեմքը էս տեսակն է:



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles