$ 0 0 Հավատքի ճանապարհը միայն Աստծո գոյությունն ընդունելը չէ, այլ կամք, վստահություն և հավատարմություն դրսևորելով մեր կյանքը փոխելն է, խավարից դեպի լույս գնալն է, մահվան վախը հաղթահարելով կյանքին նայելն է: «Մի՛ վախեցիր, միայն հավատա»,- պատվիրում է մեզ Քրիստոս: Այս ճանապարհին Աստված մեզ ցույց է տալիս կյանքի երանությունը և ապա թողնում մենակ և ասում. «ինքդ քայլիր, մի վախեցիր, միայն հավատա»: Ինչպես երեխան, երբ սկսում է քայլել, ծնողները սկզբում բռնում են նրա ձեռքը, առաջին քայլերը անելուց հետո թողնում են, որ ինքուրույն քայլի` առանց զրկելու ծնողական հոգածությունից և ուշադրությունից: Այս ճանապարհին կարևոր է հավատքը, որը պահանջում է մեզանից Քրիստոս և որը կամքի, վստահության և հավատարմության արտահայտությունն է առ ամենակարողն Աստված, որին միայն վայելում է փառքն ու իշխանությունը. Ամեն:Տեր Եսայի քհն. Արթենյան