Բլոգնյուզում դրված են էս նկարները ու տակը մեկնաբանում են, թե ում դուր չի գալիս, նա անճաշակ է: Ես, բնականաբար, անճաշակ եմ: Բայց էդ հեչ:
Մեր քաղաքի գլխավոր Գագան էլ ասում է, թե գլխով եմ պատասխանատու սրա համար: Գագա ջա՛ն, ես քո ճաշակին ղուրբան, էդ ՀՀ Քրեական Օրենսգրքի ո՞ր հոդվածում է նշված քո գլխի ու նրա պատասխանատվության պահը, էդ էլ նշեիր, էլի... Ու ընդհանրապես, գլուխդ ինչի՞ ես դնում պատասխանատվության տակ, մեջը հե՞չ քեզ պետքական բան չկա:
Ու ո՞նց ես պատկերացնում քո գլխի կողմից պատասխանատվություն կրելու պահը, մի հատ էդ էլ նեղություն քաշեիր, նկարագրեիր, էլի, միգուցե անճաշակներս ինչ-որ կերպ մխիթարվեինք...
Հետո կուզենայի ճշտել, էս նոր տարին էլ որ բարով-խերով ճամփու դնենք, շենքերի վրայի նկարները կմաքրվե՞ն, թե՞ վրայից արդեն վալենծիկի սրտիկներ ու մարտի 8-ի կակաչներ կնկարես... Եթե հա, ապա բոնբոներկաները թող, որ՛տև դրանք ակտուալ են միշտ՝ նոր տարուց մինչև ընդունելության քննություններ, սեպտեմբերի 1, հետո էլ ուսուցչի տոն-բան:
Մեկ էլ մի խնդրանք, Գագա՛ ջան, ինչքան էլ կրեածիվը խեղդի, հանկարծ քաղաքի արձանների գլխներին սանտաների էն պոմպոլոզով գլխարկներից չդնես, էլի, փլզ