Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

երբ Վարդան Օսկանյանը

$
0
0
ՀՀ արտգործնախարար էր, պարզ էր, որ նա արտաքին քաղաքականությունից բան չի հասկանում: 

Հիմա, ինչ դարձել է օպ-պոզիցիոն գործիչ ու ֆեյսբուքի պատերին աջ ու ձախ գրում է, պարզ է, որ նա միայն արտաքին քաղաքականությունից չի, որ բան չի հասկանում: Ու չհասկանալով հանդերձ, մի տեսակ հաճույքով է շեշտում երկրի թերությունները...

Բայց վերադառնանք նրա ԱԳ նախարար եղած ժամանակներին: Բոլորը լավ են հիշում, ոնց էր նա Արցախի Հանրապետության մի մասն անվանում օկուպացրած տարածքներ: Դա ընդամենը լեզվի սայթաքում չէր: Խնդրեմ

Ու նա մինչև հիմա էլ համարում է, թե մենք հանձնելու տարածք ունենք:

Վերադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանությանը, Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան Նազելի Վարդանյանն ասում է, որ 2004-ին՝ սպանությունից ընդամենը երկու ամիս հետո, Ադրբեջանը Սաֆարովին արտահանում էր հայրենիք (06:30-րդ րոպեից):

Հարց Օսկանյանին, էդ ի՞ր ղեկավարած ԱԳՆ-ի թերությունը չէր, որ ընդամենը երկու ամիս հետո Սաֆարովին տանում էին հետ՝ Ադրբեջան: Պատկերացնում եմ ինչ խայտառակություն կլիներ, եթե կարողանային Հայաստանի քթի տակից տանեին: Իսկ եթե ԱԳՆ հույսին մնար, անպայման կկարողանային:

Ու չեմ կարծում, թե էսօրվա ԱԳՆ-ն իր աշխատելաոճով, անտարբերությամբ շատ է տարբերվում օսկանյանական ժամանակներից:  

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles