Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

պարբերաբար ապացուցվող աքսիոմներ

$
0
0
Իր հետ Բուդապեշտ մեկնած Հայկ Մակուչյանի, ինչպես նաև, ըստ էս պատմության, իր եղբոր խոսքերով, Գուրգենի՝ անասուն Սաֆարովից ու մյուս շնից ստացած առաջին տպավորությունը եղել է՝ "նորմալ տղաներ են, բարևեցին, իմացան, որ Հայաստանից ենք, ասացին՝ մենք եղբայրներ ենք".... Ու զգոնությունը կորցրել էր....

Եվրոպական, եղբայրական, արևմտյան ու արևելյան բարեկամ երկրներն ու կառույցները, որոնց դատապարտմանը նստած սպասում է ազգս, կամ լռեց, կամ ավելի լավ էր՝ չխոսեր: Բայց մենք դեռ ապավինում ենք եվրոպական միությանն ու արժեքներին, ամերիկաներին ու ռուսաստաններին: Թղթի շերեփի սինդրո՞մ, միգուցե կարելի էր էսպես անվանել էն, ինչով մենք էդքան անբուժելիորեն տառապում ենք.... 

(Ինչպե՞ս էր Ֆրանսիան, որի ծաղրածու նախագահի անունով էսօր երեխա ենք անվանում ու հայլուրային հրճվանքով դրա մասին ազդարարում, 20-րդ դարի սկզբին քանդում Կիլիկիայի հայկական պետությունն ու ամեն կերպ խանգարում հայերին՝ հանուն թրքերի հետ բարեկամության, և այլն:) 

Թուրքը թուրք է մնում. աքսիոմ, որն էնքան հեշտ է անվանել "կարծրատիպ" ու փորձել ազատվել դրանից մինչև հաջորդ կացինը...

Գոյություն չունեն բարեկամ պետություններ, գոյություն ունեն այդ պետությունների շահեր: Իսկ մենք մեր շահը հետապնդելու, ասել է, թե անհատական մակարդակով ու ազգովի պետություն ամրացնելու փոխարեն նստած սպասում ենք՝ ով է հայի թախծոտ աչերու խաթր հայանպաստ մի բառ ասելու: (Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում "հայանպաստ" բառն օտարների հասցեին օգտագործելը: Միայն հայը կարող է լինել հայանպաստ, էն էլ ոչ միշտ, ցավոք:)



*********

Տատս պատմում էր, որ սովետական պինդ եղբայրության տարիներին Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական գյուղերում տղամարդիկ զենքով էին ման գալիս: Ասում է, մի օր հարցրինք՝ ոչ պատերազմ կա, ոչ բան, զենքն ինչի՞ եք ուսներիդ ման գալիս, պատասխանեցին՝ թուրքը ձեռիդ որ զենք չտեսնի, վրա կտա: Թուրքը շան պես ա, պտի վախենա քեզնից, ձեռիդ փետ պտի տեսնի, թե չէ կկծի: 

Աքսիոմ է, թեորեմ չի, բայց առանց ապացույցների, մենք մոռանում ենք դրա մասին: 

Ու մի օր էլ մի խելոք մարդ (Հարություն Մեսրոպյան) ռադիոյով ասաց՝ էդ որ ասում են 21-րդ դարի թուրքերն ուրիշ են, էդ ասողներին հարց եմ ուզում տալ, էդ ի՞նչ տեղի ունեցավ 1999 թ-ի դեկտեմբերի 31-ի լույս 2000 թ-ի հունվարի 1-ի գիշերը, որ թուրքերը դարձան ուրիշ: 

Լավ հարց է: Ես էլ կուզեի էս հարցի պատասխանը լսել...




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles