Էս վերջերս ինձ համոզում էին, թե Հայաստան թուրքական սննդամթերք չի մտնում: Բանջարեղենը, որ տարին կլոր կա, հատկապես լոլիկները, միմիայն տեղական ջերմոցային արտադրության են:
Իսկ երբ որ ես մեկ-մեկ ասում եմ, որ թուրքերը իրենց սննդամթերքի մեջ թույն էլ կարող է լցնեն՝ ի խորոց սրտի սիրելի հայերին նվեր, ինձ կոնսպիրոլոգ, ալարմիստ ու էլիչգիտեմինչիստ են դարձնում որոշ կույր լավատեսներ:
Մինչդեռ դրանից ավելի տրամաբանական ու պարզ սխեմա չկա. էսօր գոյություն ունեն հազար տեսակի կենսաբանական զենքեր` բակտերիաներ, վիրուսներ, վնասատուներ, որոնք հանգիստ ստեղծվում են լաբորատորիաներում: Թրքական երկու պետությունները, որոնցով մենք շրջապատված ենք, գիշեր ու զօր պլանների մեջ ունեն Հայաստան երկիրը վերացնել:
Օրինակ՝ կան բոլոր նախադրյալները, որպեսզի Ադրբեջանը կարողանա կենսաբանական զենք արտադրել:
Թուրքիայի հնարավորությունների վրա էլ կարող են կասկածել միայն երդվյալ միամիտները:
Պետական մակարդակով թրքական սննդամթերքի Հայաստան ներկրումը չարգելելն էսօր ունի հստակ տեսանելի արդյունք.
Իհարկե, կարող է պատահաբար են էդ ցեցերը հայտնվել թրքական լոլիկներում /Էս ես արտահայտում եմ երդվյալ միամիտների կարծիքը/: Մասնավոր բիզնեսմենի շատ էլ պետքն ա /էս ես շարունակում եմ երդվյալ միամիտների մտքերի շարանը/: Բայց չգիտես ինչի Թուրքիայի պես երդվյալ թշնամու դեպքում հատուկ արած լինելու տարբերակն ավելի հավանական է երևում:
Ի՞նչ վատ ձև է Հայաստանի նման ատելի երկրին վնաս տալու: Չեմ խոսում արդեն ամեն տեսակի արգելված թունավոր նյութերի մասին, որոնք որպես կանոն պարունակում է թրքական սննդամթերքը ու որն ուղղակի վնաս է հասցնում մարդկանց օրգանիզմին:
Պետությո՛ւն ջան, 21-րդ դարում ի՞նչ փակ սահմաններ, ի՞նչ կենսաբանական զենքեր, ի՞նչ թշնամություն... Ավելի լայն բաց դռներդ հորդաների առաջ:

- «Այս համաճարակը Հայաստանում առաջին անգամ է։ Այն ի հայտ է եկել անցած տարի։ Այդ մասին ահազանգել ենք դեռ անցած տարի, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Ցեցը մեր երկիր է հասել Թուրքիայից Հայաստան ներմուծված լոլիկի հետ։ Եթե ցեցից մեկ լոլիկի մեջ մեկ հատ էլ լինի, այն մեկ օրում մի քանի հազարի կարող է հասնել»,- բացատրեց ֆերմեր Խոդեդանյանը։ Մասնագետի խոսքով, եթե մինչ այդ օջախային բնույթ ուներ տարածվածությունը, ապա այսօր այն համատարած է, ինչի պատճառով էլ կարտոֆիլի բերքի 70-80%-ն արդեն վնասված է։