Հասարակության մեջ, հատկապես լիբերալ արժեքներ (?) քարոզողների շրջանակում, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը հաճախ հավասարեցվում է չգիտակցված, բնազդային ընտրության հետ. մեր նախնիների հավատք, հայկականություն-առաքելական եկեղեցի հասկացությունների անքակտելիություն և այլն:
Այսինքն, ինչ-որ արհամարական վերաբերմունք կա՝ առանց հասկանալու, իմանալու էդ տերտերներն ովքեր են, ինչ են, մեր հեթանոս աստվածները, մեր քրմերն ու եսշատգիտեմինչները..., էնքան ա որ կնքվում եք, էնքան ա որ մոմ եք վառում, էնքան ա որ խաչ եք հանում երեսներիդ...
Նույնն է վերաբերմունքը աղանդների քարոզիչների մոտ, հատկապես շովուբիզնեսյան աստղիկների շրջանում՝ բայց դուք գիտեք աղադն ինչ ա, բայց դուք էդքան կա՞ք, որ հասկանաք ինչ ա բողոքական եկեղեցին /իբր իրենք բողոքական են/ և այլն...
Քանի որ հիմա նորից "Կյանքի խոսք" աղանդի թեման բացվեց, Արթուրիկ Սիմոնյանի հայցն ընդդեմ Իրավունք թերթի դատարանը մերժեց /տառոսը Կարեն Արայանին, որի գործերի վիճակն աչքիս շատ ավելի վատ է/, նորից տարածվեց աստղիկների խոստովանության մասին հոլովակը, ասեմ, թե ի թիվս այլ պատճառների՝ տգիտություն, հոդաբաշխ խոսքի բացակայություն, պրիմիտիվություն, ծաղր Աստծու և Նրա անվան, հոգեմետ միջոցների գործածություն և այլն, և այլն, ինչի եմ ես մերժում էդ աղանդը:
Հոլովակի 4-րդ րոպեից սկսած Արթուրիկ Սիմոնյանը իր դպրոցի գովազդն անելիս ասում է. "Ահա երեխաներ, որոնցից ոչ մեկ չի երազում դառնալ հավաքարար կամ պատուհան լվացող..." /մեջբերումը մոտավոր/, ու հետո խոսեցնում է երեխաներին. "Ի՞նչ ես ուզում դառնալ" - դիզայներ, երգիչ/ուհի/, դերասան/ուհի/...
Դե երեխաներ են /իմիջիայլոց էդ երեխաների իրավունքները լրջորեն խախտվում են, բայց դրա մասին առանձին/, ինչ քարոզ լսել են, դրան էլ հավատացել են: Բայց եթե խորանում ես, ապա պարզ է դառնում, թե ի՛նչ են քարոզում երեխաներին:
Փաստորեն կյանքի խոսք աղանդում քարոզում են, որ հավաքարար կամ պատուհան լվացող, կամ ասենք աղբ հավաքող, կամ բանվոր դառնալն ամոթ է: Երեխաներին իրենց կյանքի առաջին իսկ տարիներից հրում-նետում են Հոլիվուդի տնազ անելու, հանուն փողի հեռուստաէկրանների առաջ մայմունություն, ցածրարժեք, բայց փողաբեր երգեր երգելու զզվելի ոլորանի մեջ, որն ի վերջո նրանց հոգիներն է կործանելու:
Փառասիրություն, մեքենաներ, ճոխ հագուստ, ծովերի ու օվկիանոսների ափերին հոլովակներ, ծափահարող դահլիճներ... ահա էն, ինչի համար արժի պայքարել, ինչի համար արժի "ապաշխարել", ինչի համար արժի "լեզուներով" բարբաջել, ինչի համար արժի "աստծու" հետ պայմանագիր կնքել: Շահավետ պայմանագիր: Իսկ որպես լավագույն օրինակ բերել ասենք Անժելա Սարգսյանին, որը "ապաշխարությունից" բացի, այլ զզվելի կենսագրական մանրամասներով հասել է "միայն գլխավոր դերերի, դերը դերի հետևից... ես "աստծուց" ունեցա էդ խոստմունքը..."
Իսկ արդյո՞ք պատուհան լվացողն ու հավաքարարը, որ իր արդար քրտինքով գումար է վաստակում, ընտանիք է պահում, չի գողանում, չի թալանում, ուրիշների հոգիների վրա հարստություն չի դիզում, ավելի պատվազուրկ է, քան գլխավոր դերեր կատարող Անժելա Սարգսյան լինելը, քան տգետ կոմպոզիտոր ու տգետ հումորիստ ու երգիչ լինելը կամ աստղերի "յաչեյկա" պահող Արթուր Սիմոնյան լինելը:
Առաջ երգիչ լինել նշանակում էր կրթություն ունենալ, ինչ-որ փուլեր անցնել, առաջ դերասան լինել նշանակում էր լինել տաղանդավոր, հանճարեղ, կարդացած, խորը մարդ լինել: Իսկ էսօ՞ր: Արդյո՞ք ավելի պատվաբեր չի մաքրություն անել, քան անտաղանդ ու թերուս աստղիկ լինել:
*******
Մի բան գիտեմ: Էսքան իրավապաշտպան ասոցիացիաների, ՀԿ-ների շարքում մեր մեջ պակասում են համքարությունները: Ասենք հավքարարների ու պատուհան լվացողների համքարություն, որը դատի կտար Արթուրիկ Սիմոնյանին էդ մի նախադասության համար, քանի որ դրանով նա նսեմացրել է էդ գործով զբաղվողների արժանապատվությունը, ոտնահարել նրանց իրավունքները...
Ճիշտ նույն՝ աղանդների ու այլ "ճնշվածների" կողմից էդքան սիրված եվրոպա-արևմտամետ բարի սովորության համաձայն: Ու տեսնեինք, ԱՄՆ դեսպանատան զեկույցներում կներառվե՞ր "Կյանքի խոսք" աղանդը՝ որպես բանվոր ու աշխատավոր դասակարգի իրավունքները ոտնահարող, ատելություն և արհամարանք քարոզող կազմակերպություն, թե՞ ոչ:
Հ.Գ. Հայտնի բան է, Աստծու հետ պայմանագիր չեն կնքում, պայմանագիր կնքում են էն մյուսի հետ...