Չէի ուզում գրել էս թեմայով, հիմա մի տեսակ բոլորն ինչ-որ բան են գրում... Աղմուկը շատացել է:
Բայց koreolan-ի տեղադրած հոլովակը մի տեսակ գրել տվեց:
Ես ուղղակի ապշած եմ, ոնց են սրբապղծորեն հերոսների անունների հետ խաղում, փորձում ոտնատակ տալ, մարդկանց վաստակը զրոյացնել: Որոշ ժամանակ առաջ Սեյրան Օհանյանն էր թիրախը, էսօր Կոմանդոսը... Ես վախենում եմ պատկերացնել, թե ուր կարող է մարդկանց իջեցնել ստորությունը:
Լակոտական հայհոյանքներին հետևում են "կշռադատված հրապարակախոսների" քլնգոցները:
Ազգի հերոսը բացարձակ արժեք է: Ու ոչ մի փսլնքոտ՝ ահել թե ջահել, իրավունք չունի նման հերոսներին ոչ թե վիրավորել, այլ առանց ակնածանքի անգամ նրանց անունը արտասանել:
Նրանք՝ Սեյրան Օհանյանն էլ, Կոմանդոսն էլ իմ հերոսներն են: Իմ էսօրվա բանակի հիմքն են, քաջության, հերոսության, անձնվիրության օրինակը մեր զինվորների համար: Դեռ սերունդներ են մեծանալու ու դաստիարակվեն նրանց օրինակներով: Կեղտոտ թաթներդ հեռու նրանցից մանր-մունր մարդուկներ:
Փոխանակ էդքան պղտոր սրտերով մյուսների հոգիներն էլ պղտորեք, փառք տվեք Աստծուն, որ նման մարդկանց ժամանակակիցներն եք: Գուցե պարզվի, որ դա էր ձեր կյանքի ու գոյության միակ արժեքավոր բանը:
Հ.Գ. Կոմանդոսը լտպ-ի Շուշիի ազատագրմանը դեմ լինելու մասին վաղուց էր ասել, հետաքրքիր է, ինչի՞ հիմա ոգևորվեց խաժամուժը: Ի դեպ, նա շատ հանգիստ ու զուսպ է խոսել դրա մասին:
Հ.Հ.Գ. Երբ որ հայտնի դարձան մադրիդյան սկզբունքների բոլոր մանրամասները, Կոմանդոսը նույն զուսպ ու տղամարդուն վայել ոճով դեմ էր արտահատվում նաև դրանց: Այսինքն նա, ի տարբերություն լևոնական խաժամուժի, իր գործի տերն է, ոչ թե սրա-նրա խամաճիկը: