Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ճիշտն ասած

$
0
0
անընդհատ հետաձգում էի էս ընտրությունների մասին գրելս:( [info]ahousekeeperգրառումը "դրդեց"

Մանավանդ որ ընտրությունը վատի ու ավելի վատի միջև դեռ շարունակվում է: Ո՛չ ընդդիմություն կա, ո՛չ էլ "դիմություն", միայն տխրություն ու թախիծ առաջացնող գորշ զանգված, որ ոչ մի սկզբունք (սրբություն չե՛մ էլ ասում) չունի...

Հա, ես էլ Լարիսա Ալավերդյանին մեծ հաճույքով կընտրեի, բայց եթե ինքը լիներ "Ժառանգության" ցուցակի առաջին տեղում, ու եթե մոտակա 10-ի մեջ Րաֆֆի անբեղ Հովհաննիսյանը չլիներ:

Բնականաբար, վերջին 5 տարվա զարգացումները ու էդ զարգացումները զարգացնողները՝ ի դեմս ՀՀ վարչապետի ու իր նեոնժդեհական հետևորդների, ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն ՀՀՇ-ից մենակ մի տառով է տարբերվում:

Լեզվի օրենքի փոփոխությունը չեմ ներել, չեմ էլ ներելու: Արտագաղթը, մանր ու միջին բիզնեսի թաղումը, կովերի պտուկները, հայկական-գավառականությունը, աշխարհի քաղաքը, պետության վախճանը..., ո՞ր մեկն ասեմ, չեմ ներելու:

Հիմա ըստ իս մի խնդիր է դրված մեր առջև՝ ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ին հնարավորինս քիչ ձայներ հասնեն:

Ինձ համար էլի մնում է հին ընկերը, որ չի դավաճանում կոտրած տաշտակը, որ դավաճանում է, բայց քիչց-շատից հակակշիռ է ստեղծում:

Օֆֆֆ, Գոստը կասեր՝ գյուդումչըմ....

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles