Մեր ծխնելույզի մեջ հերթական անգամ բույն դրած ճնճղուկները ձագեր են հանել: Հիմա, բացի "հասուն" ծլվլոցից, լսվում են նաև ձագերի ղունղունոցները, ծվծվոցները:
Ու տոտերով խողովակի վրայով՝ խրթ-խրթ-խրթ՝ էս կողմ - էն կողմ...
Ստիպված պտի սպասենք մեծանան, թևեր առնեն, թռնեն, որ էդ ծխնելույզը հերթական անգամ մաքրենք ճյուղերից, բամբակներից ու տերևներից, որ մի քիչ էլ մենք օգտվենք:
Ճուտիկների ձայները լսելուց հետո, մի պահ զգացի, որ անկախ ինձնից աշխատում եմ խոհանոցում անաղմուկ գործ անել:))