Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կունդերայի մի գրքի մասին

$
0
0
Հայերեն չգիտեմ ոնց կթարգմանեին: "Գոյության /Լինելու/ անտանելի ծանրությո՞ւն", թե՞ "Լինել՝ անտանելի ծանրություն", ինչևէ: Անգլերեն եմ կարդացել, ու էդ լեզվով կոչվում է "The unbearable lightness of being"

[info]menaria-ի ու իր ընկերուհու կարդալ ու քննարկել գաղափարի շրջանակներում: Ու քանի որ քննարկելն էդպես էլ չստացվեց, ես էլ մոտ մի տարի սպասեցի, հիմա շատ մանրամասներ արդեն չեմ հիշում, բայց ընդհանուր տպավորությունս եմ ուզում ասել:)

Նախ, սիրում եմ Կունդերա կարդալ, պրոցեսն եմ սիրում, բայց Կունդերա-գրողին չէի ասի, որ սիրում եմ: Հետք չի թողնում մի տեսակ, չնայած, որ կարդալու ընթացքը կարող է դուրդ գալ: Կարդացածս կունդերաներից էս մեկն ամենաքիչը հավանեցի:

Եթե կարճ նկարագրելու լինեմ էս գիրքը, կասեմ, որ գիրք էր էգոիստների մասին: Երկու էգոիստի, որ իրար սիրելուց առաջ, ավելի ճիշտ՝ չսիրելուց առաջ, շատ ու փոխադարձաբար սիրում են ամեն մեկն իր եսը՝ էգոն: Թերեզան իր եսի սիրուց գալիս սկսում է ապրել Թոմաշի հետ, Թոմաշի սոցիալական տեսակը թույլ է տալիս դա, իսկ էգոն՝ շարունակում է ապրել ինքն իր համար:

Վերնագիրը նման հարաբերություններ նկարագրելու համար, ըստ իս, չափից դուրս պաթետիկ է, եթե չլինի մի վերապահում:

Վերապահումն այն է, որ կարող է պարզվել, որ ըստ հեղինակի, նման ընդգծված էգոիզմը ծանրություն է մարդու գոյության համար, հետևաբար նման գոյությունն ինքնին անտանելի ծանրություն է: Բայց էս վերապահումն էլ "օյին" չի Կունդերայի տարբերակում, քանի որ, դատելով իր գործերից (կենսագրությանը ծանոթ չեմ), ինքն էլ մեծն էգոիստ է: Նրա մոտ մարդկային բոլոր հարաբերությունները կառուցվում են էգոյի ու դրա հանդեպ սիրուց բխող ցինիզմի վրա:

Քննարկելով՝ ավելի երկար ու պարզ երևի կբացատրեի կարծիքս, տպավորությունս, բայց դե գրելով էսպես ստացվեց:)))

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles