Դատարկ երթուղայինը կանգնում է օպերայի մոտ սկսում ենք լցվել: Ինտերիերը՝ վարորդի հետ, մշուշի մեջ է: Վարորդի կողքի լուսամուտը մի փոքր բացված է, բայց չի օգնում:
Մտնողը սկսում է հազալ, խեղդվել:
Երթուղայինը կանգնած է, մարդ է հավաքում: Մեջի եղածները բոլորը հազում են, ես լուսամուտն եմ բացում, բայց չի օգնում: Վարորդը օլիմպիական հանգստությամբ շարունակում է ծխել: "Հարգելի՛ ուղևոր, պահանջե՛ք վարորդից, որպեսզի չխծի և չվտանգի .... բողոքների դեպքում զանգահարեք... " համարի հատվածը սիրուն կտրած-հանած է: Վերջը մեկը չդիմացավ՝
- Վարպե՛տ ջան, գոնե լուսամուտդ լավ բաց արա...
Վարպետ ջանն առանց ձայն հանելու նետեց սիգարետը:
Ահավոր ա, մտածում եմ, շնորհք էլ չունի, վեջն էլ չի, որ էդքան մարդ հազում ա: Օֆֆֆ, ֆուուու, զզվացրին, հոգնեցինք...
Վարորդը վտիտ է, իր նստարանի մեջ կորած, գլուխը՝ խորդուբորդ, ականջները՝ ցցված, դեմքն իհարկե չսափրած, ձեռքերն իհարկե կեղտոտ, ձայնը՝ հաստատ խռպոտ, խոսքն՝ անմակարդակ ու ....
Ու մեղքս տվեց: Ով գիտի ինչքան պարտք կա վրան, ինչ չափի ընտանիք ու ինչ մասշտաբի հոգս: Կիրակի օրով, գիշերվա ժամին դեռ ղեկի վրա է: Դիսպետչերանոցներում կանայք կան, որ սուրճ են եփում վարորդների համար գազի բալոնի վրա, հաստատ էդ կարգի սուրճ խմած կլինի, մի-երկու խաչապուրի կերած... Հայտնի չի աշխատածն ինչքան է եղել էսօր...
Մարդ է էլի, շատ ու շատ շնորհքովներից ու մակարդակովներից հազար գլուխ լավ է, գոնե ինչ կա, էն է, ավել բանի էլ չի հավակնում: