Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Լեզվի օրենքի մասին առաջարկություններ

$
0
0
"Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը" նախաձեռնող խումբն առաջարկում է կուսակցություններին իրենց նախընտրական ծրագրերի մեջ ներառել մի շարք դրույթներ լեզվի օրենքի վերաբերյալ:

Առաջինը բնականաբար չեղյալ համարել լեզվի օրենքում փոփոխությունները:

Ես կավելացնեի, որ պետք է այնպես ամրագրել լեզվի անձեռնմխելիությունը օրենքով, որ որևէ պատահական մեկը չհամարձակվի անգամ մտածել լեզվի օրենքում որևէ փոփոխություն կատարելու, իսկ մտածելու դեպքում պարզապես հնարավորություն չունենա:

Եթե նման պատահականների համար Սահմանադրությանը հակասելն էլ "օյին" չի, ապա քրեական պատիժ սահմանել, բանադրել, նզովել, և այլն:

Մի խոսքով, կարծում եմ, որ պարզապես փոփոխությունները չեղյալ համարելը քիչ է, Սահմանադրության դրույթներն էլ էին քիչ, հավանաբար պետք է իրավաբանության բոլոր հնարավորություններն օգտագործել ու լեզուն դարձնել գերագույն անձեռնմխելի ոլորտ:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles